ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի մայիսի 17-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. դեղերի պետական գրանցման համար`
ա) դեղերի համար, այդ թվում` նոր, վերարտադրված, կենսատեխնոլոգիական ծագման, արյունից կամ պլազմայից ստացված, իմունաբանական (պատվաստանյութեր, շիճուկներ, ալերգածիններ), ռադիոակտիվ, բազմաբաղադրատարր հոմեոպաթային, անասնաբուժական |
բազային տուրքի 60-ապատիկի չափով |
բ) դեղերի յուրաքանչյուր դեղաչափի և (կամ) դեղաձևի համար |
բազային տուրքի 40-ապատիկի չափով |
գ) գրանցված դեղերի նոր ցուցում(ներ)ի համար |
բազային տուրքի 40-ապատիկի չափով |
դ) գրանցված դեղերի նոր համակցությունների համար |
բազային տուրքի 60-ապատիկի չափով |
ե) ավանդական և բուսական դեղերի համար (այդ թվում` փաթեթավորված և պիտակավորված դեղաբուսական հումք, բուժիչ թեյեր) |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
զ) միաբաղադրատարր հոմեոպաթային դեղերի առաջին դեղաձևի, դեղաչափի, յուրաքանչյուր հաջորդ դեղաձևի, դեղաչափի, նոր ցուցում(ներ)ի համար |
բազային տուրքի 5-ապատիկի չափով |
է) հիվանդությունների հարուցիչների, ինչպես նաև դրանց փոխանցող միջատներին, մակաբույծներին ոչնչացնող հակասեպտիկները և հակապարազիտային դեղերը, որոնք նախատեսված են մաշկի, լորձաթաղանթի, մազերի, եղունգների համար |
բազային տուրքի 20-պատիկի չափով |
ը) պետական գրանցման հավաստագրի վերաձևակերպման համար |
բազային տուրքի 5-ապատիկի չափով |
թ) վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 60-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի «2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.9-րդ կետով`
«2.9. դեղերի մեծածախ իրացում |
տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով»: |
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 50-52-րդ կետերով.
«50. պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր տալու համար |
տարեկան բազային տուրքի 30-ապատիկի չափով |
51. պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր տալու համար |
տարեկան բազային տուրքի 30-ապատիկի չափով |
52. դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման կամ արտահանման հավաստագիր տալու համար |
տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով»: |
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. հունիսի 13 Երևան ՀՕ-88-Ն |