«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հուլիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60008223
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 հուլիսի 2008 թ. |
N 370-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 530-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և 27-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 16-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող առանձին ծառայությունների առավելագույն սակագների սահմանման մասին» N 530-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Հիմնական տեղական հեռախոսակապի առանձին ծառայությունների առավելագույն սակագներ» N 1 հավելվածի «I. Միանվագ ծառայություններ» գլխի`
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Միացնող գծի տրամադրում` անկախ գծերի քանակից (միացնող գիծը որպես ուղիղ գծի բաղադրիչ օգտագործելու դեպքում միացնող գծի տրամադրման վարձ չի գանձվում` անկախ միացնող գծերի քանակից)».
2) 3-րդ կետից հանել «հեռախոսակապի համար», 10-րդ և 11-րդ կետերից` «(հեռախոսակապի համար)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի օգոստոսի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |