«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2002 թվականի N 1107-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 107548 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երկաթուղիմատ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Երկաթուղիմատ» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 26587 հազ. դրամ, որը համապատասխանում է 26587 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմում է 26587 հազ. դրամ, որը համապատասխանում է 26587 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 6647 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:
1.5. «Երկաթուղիմատ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 80961 հազ. դրամ, այդ թվում՝
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով՝ 3089 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 456 հազ. դրամ.
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 7665 հազ. դրամ.
ստացված ընթացիկ կանխավճարների գծով՝ 69580 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով՝ 119 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 52 հազ. դրամ:
1.6. «Երկաթուղիմատ» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 13,3 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:
1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
1.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 87000 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Էներգոքիմպաշտպանություն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Էներգոքիմպաշտպանություն» բաց բաժնետիրական ընկերության:
2.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 42031 հազ. դրամ, որը համապատասխանում է 42031 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմում է 33625 հազ. դրամ, որը համապատասխանում է 33625 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 8406 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:
2.5. «Էներգոքիմպաշտպանություն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 48344 հազ. դրամ, այդ թվում՝
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով՝ 6087 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 26772 հազ. դրամ.
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 403 հազ. դրամ.
հիմնադիրներին (մասնակիցներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 2980 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով՝ 3375 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով՝ 7745 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 982 հազ. դրամ:
2.6. «Էներգոքիմպաշտպանություն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
2.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
2.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
2.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
2.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
2.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 4044 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսշին-1» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Վարդենիսշին-1» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. «Վարդենիսշին-1» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելով՝ սահմանել «Վարդենիսշին-1» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 3681 հազ. դրամ, որը համապատասխանում է 3681 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
(3.2-րդ կետը խմբ. 15.05.03 N 615-Ն)
3.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմում է 2945 հազ. դրամ, որը համապատասխանում է 2945 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 737 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:
3.5. «Վարդենիսշին-1» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 363 հազ. դրամ, այդ թվում՝
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով՝ 40 հազ. դրամ.
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 323 հազ. դրամ:
3.6. «Վարդենիսշին-1» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
3.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
3.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
3.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
3.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 63725 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արջերմեկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Արջերմեկ» բաց բաժնետիրական ընկերության:
4.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 47766 հազ. դրամ, որը համապատասխանում է 47766 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմում է 47766 հազ. դրամ, որը համապատասխանում է 47766 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 11942 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:
4.5. «Արջերմեկ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները
2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 15959 հազ. դրամ, այդ թվում՝
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով՝ 119 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 7993 հազ. դրամ.
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 4633 հազ. դրամ.
հիմնադիրներին (մասնակիցներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 204 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով՝ 3010 հազ. դրամ:
4.6. «Արջերմեկ» փակ բաժնետիրական ընկերության 2000 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 554 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:
4.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
4.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
4.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
4.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
4.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. «Մասիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության՝ 1654,6 հազ. դրամ կարճաժամկետ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զիջել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
5.2. Հաշվեկշռային մեթոդով 12415 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Մասիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» բաց բաժնետիրական ընկերության:
5.3. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 9536 հազ. դրամ, որը համապատասխանում է 9536 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմում է 9536 հազ. դրամ, որը համապատասխանում է 9536 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 4768 հազ.դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:
5.6. «Մասիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 2879 հազ. դրամ, այդ թվում՝
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 1807 հազ. դրամ.
տրված ընթացիկ կանխավճարների գծով՝ 15 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք՝ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով՝ 1057 հազ. դրամ։
5.7. «Մասիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
5.8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
5.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
5.10. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
5.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. Հաշվեկշռային մեթոդով 2131 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տավուշի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել հավանական գնորդ Հենրիկ Ծատուրյանին (անձնագիր՝ AB-0684903):
6.2. Սահմանել «Տավուշի տպարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը 1481 հազ. դրամ, որը համապատասխանում է 1481 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.3. Մասնավորեցման ենթակա «Տավուշի տպարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմում է 1185 հազ. դրամ, որը համապատասխանում է 1185 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.4. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը սահմանել 297 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:
6.5. «Տավուշի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 650,2 հազ. դրամ, այդ թվում՝
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 199,9 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 307,8 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով՝ 105,5 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 37 հազ. դրամ:
6.6. «Տավուշի տպարան» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
6.7. Վճարումներն իրականացնել երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 73796 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Երևանի ավտոնորոգման գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել հավանական գնորդ՝ «Ավտոռեմ» ավտոնորոգման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ), այն վերակազմակերպելով «Երևանի ավտոնորոգման գործարան» փակ բաժնետիրական ընկերության` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
(7.1-ին կետը լրաց. 23.01.03 N 241-Ն)
7.2. Սահմանել «Երևանի ավտոնորոգման գործարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը 66915 հազ. դրամ, որը համապատասխանում է 66915 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
(7.2-րդ կետը խմբ. 23.01.03 N 241-Ն)
7.3. Մասնավորեցման ենթակա «Երևանի ավտոնորոգման գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմում է 66915 հազ. դրամ, որը համապատասխանում է 66915 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.4. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը սահմանել 10000 հազ. դրամ:
7.5. «Երևանի ավտոնորոգման գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 6881 հազ. դրամ, այդ թվում՝
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով՝ 747 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 2296 հազ. դրամ.
ստացված ընթացիկ կանխավճարների գծով՝ 20 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով՝ 3188 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 630 հազ. դրամ:
7.6. «Երևանի ավտոնորոգման գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 2001 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
7.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է ստեղծել նոր աշխատատեղեր՝ 5 տարվա ընթացքում հասցնելով 300-350 աշխատատեղի, 3 տարվա ընթացքում կատարել 40 մլն դրամի ներդրումներ, այդ թվում՝
2003 թվականին՝ 15 մլն դրամի ներդրում,
2004 թվականին՝ 15 մլն դրամի ներդրում,
2005 թվականին՝ 10 մլն դրամի ներդրում:
7.8. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.1. Հաշվեկշռային մեթոդով 229337 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Թագազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Թագազարդ» բաց բաժնետիրական ընկերության:
8.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 199627 հազ. դրամ, որը համապատասխանում է 199627 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմում է 199627 հազ. դրամ, որը համապատասխանում է 199627 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 49907 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:
8.5. «Թագազարդ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 29710 հազ. դրամ, այդ թվում՝
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով՝ 1582 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 5491 հազ. դրամ.
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 8257 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով՝ 13507 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 873 հազ. դրամ:
8.6. «Թագազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
8.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
8.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
8.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
8.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
8.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
9.1. Հաշվեկշռային մեթոդով 88914 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրիի թիվ 3 բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Գյումրիի N 3 բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության:
9.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 81308 հազ. դրամ, որը համապատասխանում է 81308 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
9.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմում է 81308 հազ. դրամ, որը համապատասխանում է 81308 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
9.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 20327 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:
9.5. «Գյումրիի թիվ 3 բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 7605,6 հազ. դրամ, այդ թվում՝
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով՝ 7224,2 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով՝ 381,4 հազ. դրամ:
9.6. «Գյումրիի թիվ 3 բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
9.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
9.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
9.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
9.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
9.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
10.1. «ՇՄՇ-7» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել՝
ա) 8502 հազ. դրամ գնահատված արժեքով NN 1-32 (ընդհանուր թվով 29 հատ) բնակելի շենքերի, ոռոգման ցանցի, էլեկտրասնուցման անավարտ շինարարության օբյեկտները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Արմավիրի մարզի Քարակերտի գյուղական համայնքին.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 29.05.03 N 657-Ն)
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում ապահովել նշված աշխատանքների իրականացումը և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը՝ համապատասխանաբար նվազեցնելով «ՇՄՇ-7» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը և ավելացնելով «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
(10.1-ին կետը փոփ. 29.05.03 N 657-Ն)
10.2. Հաշվեկշռային մեթոդով 55181 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «ՇՄՇ-7» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «ՇՄՇ-7» բաց բաժնետիրական ընկերության:
10.3. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 31784 հազ. դրամ, որը համապատասխանում է 31784 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
10.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմում է 31784 հազ. դրամ, որը համապատասխանում է 31784 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
10.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 15892 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:
10.6. «ՇՄՇ-7» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 24816 հազ. դրամ, այդ թվում՝
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով՝ 4760 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 5307 հազ. դրամ.
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 6493 հազ. դրամ.
նպատակային ֆինանսավորման և մուտքերի գծով՝ 2521 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով՝ 1419 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով՝ 4316 հազ. դրամ:
10.7. «ՇՄՇ-7» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
10.8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
10.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
10.10. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
10.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
10.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2002թ. օգոստոսի 1 Երևան |