ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2007 թվականի N 1112-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1918-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1918-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրության`
1) 5-րդ կետում «իրական» բառը փոխարինել «իրավական» բառով.
2) 8-րդ կետի`
ա. «ա» ենթակետում` «բանկերի» բառից հետո «ու» տառը փոխարինել «,»-ով, «վարկային կազմակերպությունների,» բառերից հետո լրացնել «ֆոնդային բորսաների, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների,» բառերով,
բ. «բ» ենթակետում` «պետական միասնական» բառերից հետո լրացնել «, պետական և իրավաբանական անձանց մասնակիցների պետական» բառերով, իսկ «գրանցամատյանի» բառը փոխարինել «գրանցամատյանների» բառով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) հրապարակային ծանուցման նպատակով հայտարարությունների ընդունումը և փոխանցումը:».
3) 11-րդ կետի`
ա. «գ» ենթակետը «գրանցումը» բառից հետո լրացնել «, դրանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հաշվառումը» բառերով,
բ. «թ» ենթակետը «դեպքում» բառից հետո լրացնել «օրենքով նախատեսված կարգով» բառերով, իսկ «դադարեցնելու» բառը փոխարինել «կասեցնելու, արգելելու» բառերով,
գ. «ժբ» ենթակետը «միավորումների» բառից հետո լրացնել «, արհեստակցական միությունների, գործատուների միությունների և հիմնադրամների» բառերով,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժդ.1» ենթակետով.
«ժդ.1. ընդունում և փոխանցում է հայտարարության տեքստը:».
4) հանել 13-րդ կետի երրորդ նախադասությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|