ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2007 թվականի N 971-Ա
ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնել Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանիսացող գույքի մասնավորեցումից Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում (Հ/Հ` 900018211020) կուտակված միջոցների մնացորդից 97000.0 հազ. դրամի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացմանը, որից`
1) 37,000.0 հազ. դրամը` Երևանի N 44 միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքների համար.
2) 60,000.0 հազ. դրամը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքների համար:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|