Գլխավոր տեղեկություն
Համար
N 256
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.11.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.07.31/16(49)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.07.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.07.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.1997

040.0256.09.07.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
9 հուլիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 1997 թվականի N 256
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը`

ա) «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի դուստր ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորել «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի ջրմուղ-կոյուղու արտադրող-տեղափոխող տարածքային մասնաճյուղերի և քաղաքների ջրմուղ-կոյուղու իրացնող պետական ձեռնարկությունների:

«Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի տնօրինմանը և շահագործմանը թողնել ջրմուղ-կոյուղու համակարգերի գլխամասային կառուցվածքները, մայրուղի ջրատարները, մեկից ավելի բնակավայրեր սնուցող պաշարապահ ռեզերվուարները, խմելու ջրի և կոյուղու մաքրման կայանները, գլխավոր կոլեկտորները, լաբորատորիաները, պոմպակայանները և ախտահանման կայանները:

Համայնքների սեփականությանը և ենթակայությանը հանձնել քաղաքների ջրմուղ-կոյուղու իրացնող պետական ձեռնարկությունները` իրենց գույքով, ջրմուղ-կոյուղու ցանցերը, օրական կարգավորման-պաշարապահ ռեզերվուարները, ցանցում գործող պոմպակայանները և այլ կառուցվածքներ (բաշխման, կարգավորման հանգույցներ, դիտահորեր, հիդրանտներ).

բ) համապատասխան համայնքների հետ համատեղ մինչև 1997 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել քաղաքների ջրմուղ-կոյուղու իրացնող պետական ձեռնարկությունների գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.

գ) «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի հաշվեկշռում գտնվող գյուղական բնակավայրերի ինքնուրույն ջրամատակարարման համակարգերը, ներառյալ գլխամասային կառուցվածքները (եթե ջրաղբյուրներում բնակավայրերի հեռանկարային ջրապահանջներից ջրաքանակի ավելցուկ չկա), ջրմուղ-կոյուղու ներքին ցանցերը, օրական կարգավորման-պաշարապահ ռեզերվուարները, ցանցում գործող պոմպակայանները և այլ կառուցվածքներ (բաշխման, կարգավորման հանգույցներ, դիտահորեր, հիդրանտներ) մինչև 1997 թվականի օգոստոսի 1-ը սեփականության իրավունքով հանձնել համապատասխան համայնքներին.

դ) իրացնող պետական ձեռնարկությունները համայնքներին հանձնելու պահին 1997 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ծառայությունների համար առաջացած դեբիտորական պարտքերը (բացի տվյալ ձեռնարկության գործունեության հետևանքով առաջացած պարտքերից) հաշվեգրել «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի հաշվեկշռում.

ե) մինչև 1998 թվականի հունվարի 1-ն ուսումնասիրել «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի և Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի սպասարկման ոլորտներում չընդգրկված բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրանց կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ մինչև 1997 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի կրեդիտորական և դեբիտորական պարտքերի մարման վերաբերյալ:

3. Սահմանել, որ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների համար 1997 թվականի օգոստոսի 1-ից գործելու են մեծածախ և մանրածախ սակագներ:

Ջրամատակարարման և ջրահեռացման միասնական մեծածախ սակագները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Մինչև ջրմուղ-կոյուղու համապատասխան ձեռնարկությունները համայնքներին հանձնելը, ջրամատակարարման և ջրահեռացման մանրածախ սակագները հաստատում է «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:

Ջրմուղ-կոյուղու իրացնող ձեռնարկությունները համայնքներին հանձնելուց հետո մանրածախ սակագները (վճարները) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատած մանրածախ սակագների սահմանման կարգին համապատասխան հաստատում են տեղական ինքնակառավարման մարմինները:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել ջրամատակարարման և ջրահեռացման մանրածախ սակագների սահմանման կարգը:

5. Հաստատել ջրամատակարարման և ջրահեռացման օրինակելի պայմանագրի ձևը (կցվում է):

6. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը`

ա) ջրի մեծածախ մատակարարումը համայնքներին իրականացնել համաձայն սույն որոշման 5-րդ կետով հաստատված օրինակելի պայմանագրի պայմանների.

բ) մինչև 1997 թվականի սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ջրամատակարարման և ջրահեռացման սակագնային քաղաքականության վերաբերյալ:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման բարելավման միջոցառումների մասին» N 163 որոշման 1-ին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 31-ի «Բնակչությանն իրացվող հացի մանրածախ գնի և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 165 որոշման 6-րդ ու 7-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ձեռնարկությունների կողմից մատուցվող ծառայությունների սակագներ սահմանելու մասով:

(7-րդ կետը խմբ. 16.10.97 N 436)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հուլիսի 9-ի N 256 որոշմամբ

 

 

 

 



Օ Ր Ի Ն Ա Կ Ե  Լ Ի  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ

 

Աբոնենտ N ____________ ____ ________________ 199  թ.


քաղաքը _________________________________

«Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ն (այսուհետև` ձեռնարկություն) ի դեմս ձեռնարկության


գլխավոր տնօրեն____________________________________________
(անունը, ազգանունը)

որը գործում է կանոնադրության հիման վրա, մի կողմից և __________________
(իրավաբանական

____________________________________ (այսուհետ` աբոնենտ) ի դեմս
անձի անվանումը)

տնօրեն __________________________________________________
(անունը, ազգանունը)

որը գործում է _______________________________ հիման վրա, համատեղ

_________________ ի դեմս _________________________________

(համայնքի անվանումը)                                      (համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)


(այսուհետև երաշխավոր), որը գործում է _____________________________

հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին

 

1. Պայմանագրի առարկան.

1.1. Ձեռնարկությունը մատակարարում է աբոնենտին խմելու որակի ջուր և իրականացնում է կեղտաջրերի հեռացումը:

1.2. Աբոնենտը սահմանված կարգով օգտագործում է մատակարարված ջուրը, կեղտաջրերը լցնում է ձեռնարկության ջրահեռացման համակարգ և պայմանագրում նշված ժամկետում վճարում ծառայությունների համար:

1.3. Երաշխավորն ապահովում է աբոնենտի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարումը:

2. Կողմերի պարտավորությունները.

2.1. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով և սույն պայմանագրի դրույթներով:

2.2. Ձեռնարկությունը պարտավորվում է.

2.2.1. Ապահովել աբոնենտի ամենօրյա ջրամատակարարումը ________________ հազ. խոր. մ/տասնօրյակ _______ հազ. խոր. մ/ամիս _______ հազ. խոր. մ/տարի խմելու որակի ջրով (համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված և «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի հաստատած սահմանաքանակի և սույն պայմանագրին կից ջրամատակարարման ժամանակացանկի):

2.2.2. Ընդունել աբոնենտից կոմունալ-կենցաղային և արտադրական կեղտաջրերը և հեռացնել ձեռնարկության ջրահեռացման համակարգով` ____________ հազ. խոր. մ/ամիս ___________ հազ. խոր. մ/տարի քանակությամբ:

2.2.3. Խմելու որակի ջրի և կեղտաջրերի հեռացման սակագների փոփոխման դեպքում 10 օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել աբոնենտին:

2.2.4. Տեխնիկական օգնություն ցույց տալ աբոնենտին ջրաչափի տեղադրման աշխատանքներում:

2.3. Աբոնենտը պարտավորվում է.

2.3.1. Ձեռնարկությանը վճարել յուրաքանչյուր ամսվա ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման ծառայությունների վարձը` մինչև հաջորդ ամսվա 10-ը:

2.3.2. Ապահովել իր ենթակայության տակ գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերի, սարքերի, սարքավորումների պահպանությունը, ջրաչափական հանգույցի տեղադրումը, շահագործումը և անձեռնմխելիությունը:

2.3.3. Կազմակերպել խմելու ջրի արդյունավետ բաշխումը և դրա նպատակային ու խնայողաբար օգտագործումը:

2.3.4. Թույլատրել ձեռնարկության լիազոր ներկայացուցչի մուտքն իր տարածք` ջրաչափական հանգույցների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական շահագործման վիճակը համատեղ ուսումնասիրելու համար:

2.3.5. Ձեռնարկության ծառայությունից որպես աբոնենտ հրաժարվելու դեպքում այդ մասին երկու ամիս առաջ տեղյակ պահել ձեռնարկությանը:

2.4. Երաշխավորը պարտավորվում է.

2.4.1. Աբոնենտի կողմից պայմանագրով նախատեսված վճարման պարտավորությունները չկատարելու դեպքում պարտքերն ամբողջությամբ փոխհատուցել համայնքի բյուջեից անակցեպտ:

3. Հաշվառման կարգը.

3.1. Աբոնենտին տրված ջրի քանակը որոշվում է ջրաչափի ցուցմունքով:

3.2. Ջրաչափի բացակայության, անսարքության, կապարակնիքների խախտման և 2.3.4-րդ կետում նշված պահանջը չապահովելու դեպքերում տրված ջրի քանակը հաշվարկվում է ըստ ջրատարի թողունակության` հաշված վերջին փոխադարձ հաշվարկների օրվանից մինչև խախտման վերացումը:

3.3. Աբոնենտի կողմից հեռացվող կեղտաջրերի քանակը, որպես կանոն, ընդունվում է ծախսված ջրի քանակին հավասար: Չհամապատասխանելու դեպքում քանակը որոշվում է մինչև տվյալ ամսվա 25-ը` կողմերի համատեղ կազմած հաշվարկներով:

3.4. Կողմերը պարտավոր են յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը կազմել փոխադարձ հաշվարկների ակտ: Ակտը կազմելու համար կողմերից մեկի ջրաչափական հանգույց չներկայանալու դեպքում կազմվում է միակողմանի ակտ և գրավոր ներկայացվում նրան: Երեք օրվա ընթացքում գրավոր առարկություն չստանալու դեպքում միակողմանի ակտը համարվում է ընդունված:

4. Վճարման կարգը.

4.1. Աբոնենտի կողմից ստացված ջրաքանակի և կեղտաջրերի հեռացման համար վճարումը կատարվում է համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հաստատած մեծածախ սակագների:

Պայմանագրի կնքման պահին գործում են հետևյալ սակագները`

1 խոր. մ խմելու որակի ջրի համար ______________ դրամ,

1 խոր. մ հեռացվող կեղտաջրի համար ______________ դրամ:

4.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխված սակագների կիրառումը կողմերի համար պարտադիր է:

4.3. Եթե աբոնենտը յուրաքանչյուր ամսվա վճարումը մինչև հաջորդ ամսվա 10-ը չի կատարում, ապա վճարման պարտականություններն իր վրա է վերցնում երաշխավորը: Վճարման յուրաքանչյուր ուշացրած օրվա համար հաշվարկվում է տուգանք` չվճարված գումարի 0,25 տոկոսի չափով:

4.4. Մինչև հաջորդ ամսվա 10-ը նախորդ ամսվա վճարումը չկատարելու դեպքում ձեռնարկությունը հաշիվ է ներկայացնում երաշխավորին` անառարկելի կարգով վճարման համար:

4.5. Երկու ամսվա ընթացքում վճարումը չկատարելու դեպքում ձեռնարկությունը դադարեցնում է ջրամատակարարումը և այն վերականգնում պարտքը մարելուց հետո:

4.6. Աբոնենտի ստացած խմելու ջրի և կեղտաջրերի հեռացման համար տարեկան վարձը պայմանագիրը կնքելուց հետո մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ վճարելու դեպքում սակագների հետագա փոփոխությունները նրա նկատմամբ չեն կիրառվում:

5. Հեռացվող կեղտաջրերի ընդունման կարգը.

5.1. Աբոնենտի կողմից ձեռնարկության ջրահեռացման համակարգ լցվող կեղտաջրերի կեղտոտվածության աստիճանը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության սահմանած թույլատրելի չափաբաժինները:

6. Հատուկ պայմաններ
_________________________________________________________
_________________________________________________________ _________________________________________________________ _________________________________________________________

7. Կողմերի պատասխանատվությունը.

7.1. Սույն պայմանագրի պայմանների խախտման դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով սահմանված կարգով.

7.2. Ձեռնարկությունը պատասխանատվություն չի կրում իրենից անկախ պատճառներով (տարերային աղետ, արտակարգ իրավիճակ և այլն) ջրամատակարարման դադարեցման դեպքում:

7.3. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու հետևանքով կողմերին պատճառված վնասները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.4. Ձեռնարկությունը սույն պայմանագրով նախատեսված ջրաքանակը պակաս մատակարարելու դեպքում աբոնենտին վճարում է տույժ` պակաս տրված ջրաքանակի պայմանագրային արժեքի կրկնապատիկի չափով:

7.5. Աբոնենտը պայմանագրով նախատեսած ջրաքանակի գերածախսի դեպքում վճարում է տույժ ձեռնարկությանը` ավելի ջրաքանակի պայմանագրային արժեքի կրկնապատիկի չափով:

8. Ջրաչափական հանգույցների սարքավորումների և դրանցում տեղադրված կապարակնիքների պահպանման համար աբոնենտը հրամանով պատասխանատու անձ է նշանակում ___________________________________________________________:

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

9. Սույն պայմանագրի կատարման ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Պայմանագրի գործողության ժամկետը.

10.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և գործում է մեկ տարվա ընթացքում.

10.2. Սույն պայմանագիրը երկարացվում է ևս մեկ տարով, եթե պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ կողմերից որևիցե մեկը գրավոր չի հայտնում այն դադարեցնելու կամ վերանայելու իր մտադրության մասին.

10.3. Տարվա ընթացքում ջրի պահանջարկի փոփոխման դեպքում պայմանագիրը ենթակա է վերանայման:

11. Լրացուցիչ պայմաններ.

11.1. Պայմանագրի կնքման պահին աբոնենտը ձեռնարկությանը պարտք է __________ հազ. դրամ, որը պարտավորվում է մարել մինչև 199 թ.
_____________________________________________________________

այդ թվում` ______________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

11.2. Աբոնենտը ջրամատակարարման բնականոն աշխատանքն ապահովելու համար պետք է ունենա համապատասխան ծավալի օրվա կարգավորման ջրամբար:

12. Կողմերի իրավաբանական հասցեները և դրանց հաշվարկային հաշիվները.

12.1. Աբոնենտի _________________________________________________

______________________________________________________________

______________________________________________________________

12.2. Ձեռնարկության ______________________________________________

______________________________________________________________

______________________________________________________________

Սույն պայմանագիրը կազմված է երեք օրինակից:


Ձեռնարկություն

Աբոնենտ


_______________________


_____________________


_______________________


_____________________


Կ.Տ.

Կ.Տ.



Երաշխավոր


_____________________


_____________________


Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.10.1997, N 436 08.11.1997, N 256
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան