Գլխավոր տեղեկություն
Համար
N 251
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.09.1997-01.03.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.07.31/17
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.07.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.07.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1997

040.0251.08.07.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
8 հուլիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 1997 թվականի N 251
քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով` անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների ցանկը (N 1 ցանկը կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետությունում օդային ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների ցանկը (N 2 ցանկը կցվում է).

գ) առանձին խմբերի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար դրամական փոխհատուցումներ տալու կարգը (կցվում է):

2. Գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաև հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձի 50 տոկոս զեղչով վճարման իրավունքից օգտվում են հետևյալ խմբերի քաղաքացիները`

ա) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները, որոնք հետագայում հաշմանդամ են դարձել.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով, զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ստացած վնասվածքների, խեղումների և հիվանդությունների հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողները (նրանց հավասարեցված անձինք), ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքները (ամուսին, երեխաներ, ծնողներ).

գ) Հայրենական մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամները (ծնողներ և այրիներ).

դ) նախկին ԽՍՀՄ հերոսները, սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք.

ե) անհատական կենսաթոշակառուները:

3. Սահմանել առանձին խմբերի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքային (միայն ներքաղաքային տրանսպորտ ունեցող քաղաքներում բնակվողներին), մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով` անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), երթևեկելու, էլեկտրաէներգիայի, գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաև հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձի վճարման արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը (կցվում է):

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) առանձին խմբերի քաղաքացիներին ջեռուցման վարձի վճարման արտոնության համար տրվող դրամական փոխհատուցման վերաբերյալ` նկատի ունենալով նաև այդ նպատակով հատկացվող մարդասիրական օգնությունը.

բ) վնասների փոխհատուցման կարգի մասին:

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում հաստատել ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների միասնական նոր ձևը և դրանք տալու կարգը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) 1997 թվականի ընթացքում էլեկտրաէներգիայի սակագների փոփոխման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրամական փոխհատուցումների չափերի փոփոխման վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանն առաջնահերթ կարգով հատկացնել լրացուցիչ միջոցներ` անհրաժեշտ ձևերի և բլանկների տպագրության և կենսաթոշակ նշանակող մարմինների աշխատողների աշխատավարձին հավելում տալու համար.

գ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը հատկացնել միջոցներ` սույն որոշման 5-րդ կետում նշված վկայականների միասնական նոր ձևի տպագրության համար:

7. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` կենսաթոշակ նշանակող մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների վճարումը` կենսաթոշակների վճարմանը զուգահեռ:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով արտոնությունների համար նախատեսված դրամական փոխհատուցումների գումարը սահմանված կարգով հատկացնել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին ու զինծառայողներին կենսաթոշակ նշանակող և վճարող մարմիններին:

9. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` անհրաժեշտ աջակցություն ցույց տալ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոններին` դրամական փոխհատուցումների վճարումները ժամանակին ապահովելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում` նշված կենտրոններին հատկացնել լրացուցիչ աշխատասենյակներ:

10. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` անհրաժեշտության դեպքում մեթոդական օգնություն ցուցաբերել դրամական փոխհատուցումներ վճարող մարմիններին:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ապահովել սույն որոշման լուսաբանումը:

12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հուլիսի 8-ի N 251 որոշմամբ


Ց Ա Ն Կ  N  1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՄԵՐՁՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ` ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ (ԲԱՑԻ ՏԱՔՍՈՒՑ), ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Առանձին խմբերի
քաղաքացիները

Ներքաղաքային
ուղևորատար
տրանսպորտով

Մերձքաղաքային ուղևորատար
տրանսպորտով (մինչև 50 կմ)

Միջքաղաքային ուղևորատար
տրանսպորտով
(50 կմ-ից ավելի)

1

2

3

4

5

1.

Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներ, ինչպես նաև հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ, որոնք հետագայում հաշմանդամ են դարձել անվճար (երթևեկության
վկայականով)
անվճար (երթևեկության
վկայականով)
անվճար երկկողմանի կարգով տարին մեկ անգամ (վկայականով և կտրոնային թերթիկով)
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով, զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ստացած վնասվածքների, խեղումների և հիվանդությունների հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողները (նրանց հավասարեցված անձինք), ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարած ժամանակ զոհված (մահացած) զանծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքների անդամներ (ամուսին, երեխաներ, ծնողներ) անվճար (երթևեկության
վկայականով)
անվճար (երթևեկության
վկայականով)
անվճար երկկողմանի կարգով տարին մեկ անգամ (վկայականով և կտրոնային թերթիկով)
3. Նախկին ԽՍՀՄ հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք անվճար (երթևեկության
վկայականով)
անվճար (երթևեկության
վկայականով)
անվճար երկկողմանի կարգով տարին մեկ անգամ (վկայականով և կտրոնային թերթիկով)
4. Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ (ծնողներ և այրիներ) անվճար (երթևեկության
վկայականով)
անվճար (երթևեկության
վկայականով)
50 տոկոս զեղչով երկկողմանի կարգով տարին մեկ անգամ (վկայականով և կտրոնային թերթիկով)
5. Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք անվճար (երթևեկության
վկայականով)
   
6. Զինծառայողներ անվճար Անվճար արձակուրդի անցկացման վայր մեկնելիս: Նրանց ուղեկցող ընտանիքի անդամները` 50 տոկոս զեղչով: Անվճար արձակուրդի անցկացման վայր մեկնելիս: Նրանց ուղեկցող ընտանիքի անդամները` 50 տոկոս զեղչով:
7. Մինչև 7 տարեկան երեխաներ անվճար անվճար (տարիքը հաստատող փաստաթղթերով) Անվճար` առանց առանձին նստատեղի հատկացման (տարիքը հաստատող թաստաթղթերով)
8. Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձինք անվճար (երթևեկության
վկայականով)
անվճար (երթևեկության
վկայականով)
50 տոկոս զեղչով (համապատասխան տեղեկանքով)
9. 5 և ավելի երեխա ունեցող ծնողներից մեկը անվճար (երթևեկության
վկայականով)
   

Ծանոթագրություն:

Սույն ցանկի 1-ին և 2-րդ կետերում նշված 1-ին խմբի հաշմանդամները ներքաղաքային տրանսպորտից անվճար օգտվելու արտոնության իրավունքը կարող են փոխանցել իրենց խնամողին (ժամկետային)


(Ցանկը լրաց. 19.08.97 N 349)


 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հուլիսի 8-ի N 251 որոշմամբ


Ց Ա Ն Կ  N  2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

NN
ը/կ

Առանձին խմբերի
քաղաքացիները

Ներհանրապետոկան
երթուղիներով

1

2

3

1. 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ 50 տոկոս զեղչով`
հոկտեմբերի 1-ից մինչև մայիսի 31-ը և մեկ անգամ տարվա մնացած ժամանակահատվածում, ինչպես նաև բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովի (ԲԱՓՀ) եզրակացության համաձայն առողջարանային բուժման մեկնելիս և վերադառնալիս: Նշված արտոնությունները տարածվում են նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամին կամ հաշմանդամ երեխային ուղեկցող անձի վրա:
2. Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ, որոնք հետագայում հաշմանդամ են դարձել - " -
3. ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ստացած վնասվածքների, խեղումների, հիվանդությունների հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողներ (նրանց հավասարեցված անձինք), ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքների անդամներ (ամուսիններ, երեխաներ, ծնողներ) անվճար
երկկողմանի կարգով տարին մեկ անգամ (վկայականով և կտրոնային թերթիկով)
4. Մինչև 7 տարեկան երեխաներ անվճար
առանց առանձին նստատեղի հատկացման
5. Նախկին ԽՍՀՄ հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք 50 տոկոս զեղչով երկկողմանի կարգով տարին մեկ անգամ (վկայականով և կտրոնային թերթիկով)
6. Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ (ծնողներ և այրիներ) 50 տոկոս զեղչով երկկողմանի կարգով տարին մեկ անգամ (վկայականով և կտրոնային թերթիկով)
7. Զինծառայողներ Անվճար արձակուրդի անցկացման վայր մեկնելիս:
Նրանց ուղեկցող ընտանիքի անդամներ` 50 տոկոս զեղչով:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հուլիսի 8-ի N 251 որոշմամբ


Կ Ա Ր Գ

 

ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՒ


1. Սույն կարգով սահմանվում է առանձին խմբերի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար դրամական փոխհատուցումներ (այսուհետև` փոխհատուցում) տալու կարգը:

2. Փոխհատուցումը տրվում է դրա իրավունքն ունեցող քաղաքացիներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին:

3. Փոխհատուցում չի տրվում պետության լրիվ խնամքի տակ գտնվող անձանց:

4. Եթե ընտանիքում կան փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող մեկից ավելի անդամներ, ապա փոխհատուցումը տրվում է նրանցից յուրաքանչյուրին:

Միայն չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվում է փոխհատուցում:

5. Միաժամանակ փոխհատուցման իրավունք ունեցող տարբեր խմբերին պատկանող անձին տրվում է մեկ փոխհատուցում: Ընդ որում, վճարվում է ավելի բարձր չափի փոխհատուցումը, բացառությամբ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքերի:

6. Եթե սույն որոշմամբ սահմանված «Առանձին խմբերի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերի» 2, 3, 4-րդ կետերում նշված խմբերի քաղաքացիները պատկանում են նաև փոխհատուցման իրավունք ունեցող այլ խմբերի, ապա նրանց փոխհատուցումը տրվում է նշված կետերով սահմանված չափերով:

7. Սույն կարգի 10, 11, 12-րդ կետերում նշված անանց փոխհատուցումը տրվում է այդ իրավունքն առաջանալու ամսվանից, եթե քաղաքացին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է փոխհատուցման իրավունքն առաջանալուց հետո 6-ամսյա ժամկետում: Նշված ժամկետը լրանալուց հետո փոխհատուցումը տրվում է դիմումն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացնելու ամսվանից:

8. Փոխհատուցման իրավունք ունեցող կենսաթոշակառուներին փոխհատուցումը տալիս են նրանց կենսաթոշակ նշանակող մարմինները:

9. Փոխհատուցման իրավունք ունեցող, կենսաթոշակ չստացող քաղաքացիներին փոխհատուցումը տրվում է բնակության վայրի` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնի կողմից, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետում նշված անձանց:

10. Փոխհատուցման իրավունք ունեցող, կենսաթոշակ չստացող քաղաքացիները դիմումի հետ մեկտեղ կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) բռնադատվածները` բռնադատվածի վկայականի պատճենը և տեղեկանք մշտական բնակության վայրի մասին.

բ) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքով ճառագայթային հիվանդություն ստացածները տեղեկանքներ ճառագայթային հիվանդություն ստանալու և մշտական բնակության վայրի մասին.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն 6 ամսից ոչ պակաս ժամկետով գործուղվածները և ժամանակավոր աշխատանքի մեկնողները` տեղեկանքներ Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի վարչությունից և մշտական բնակության վայրի մասին:

11. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) կենսաթոշակ չստացող ծնողներին և ամուսնուն փոխհատուցում տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կենսաթոշակային ապահովության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից:

Նշված անձինք ներկայացնում են տեղեկանքներ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զինծառայողի զոհվելու (մահանալու) և մշտական բնակության վայրի մասին:

12. Միայնակ չաշխատող կենսաթոշակառուները և միայն չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանիքի անդամները դիմումի հետ մեկտեղ ներկայացնում են նաև հայտարարագիր աշխատունակ զավակներ կամ խնամակալներ չունենալու մասին, կամ տեղեկանքներ մշտական բնակության վայրում միայնակ ապրելու, ընտանիքի կազմի և չաշխատելու մասին:

(12-րդ կետը փոփ. 19.08.97 N 349)

13. Կենսաթոշակ նշանակող մարմինները փոխհատուցումները նշանակում և «Հայփոստ» ՀՆՊՁ-ի փոստային բաժանմունքների միջոցով վճարման են ուղարկում կենսաթոշակների նշանակման ու վճարման համար սահմանված կարգով:

14. Ժամանակին չստացված փոխհատուցման գումարը քաղաքացուն միանվագ վճարվում է անցած 3 տարուց ոչ ավելի ժամանակաշրջանի համար:

Փոխհատուցում նշանակող և վճարող մարմնի մեղքով չվճարված փոխհատուցման գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:

15. Քաղաքացու մահվան դեպքում չստացված փոխհատուցման գումարները տրվում են Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Սահմանված կարգով տրված լիազորագի հիման վրա փոխհատուցումը կարող է վճարվել միայն 3 ամսվա համար:

17. Փոխհատուցում ստացող քաղաքացու մշտական բնակության վայրի փոփոխման դեպքում փոխհատուցման վճարումը կասեցվում է և դրա վճարումը վերսկսվում է նոր բնակության վայրում` փոխհատուցումը չստացված օրվանից:

18. Կեղծ փաստաթղթեր ներկայացնելու, փոխհատուցման դադարեցման հիմքերը թաքցնելու դեպքերում ավելի վճարված փոխհատուցման գումարը հետ է գանձվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

19. Փոխհատուցման գումարի վճարումը դադարեցվում է հետևյալ դեպքերում`

ա) հաշմանդամության խմբի սահմանված ժամկետը լրանալու.

բ) պետության լրիվ խնամքի տակ անցնելու.

գ) քաղաքացու մահվան: Նշված դեպքերում փոխհատուցման վճարումը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու հաջորդ ամսվանից:

20. Փոխհատուցման նշանակման, մերժման, վճարման, կասեցման կամ դադարեցման հետ կապված փաստաթղթերը պահվում են կենսաթոշակ նշանակող մարմիններում:

21. Փոխհատուցումների նշանակման և վճարման կապակցությամբ առաջացած վեճերը լուծվում են վերադասության կամ դատական կարգով:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հուլիսի 8-ի N 251 որոշմամբ


ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ


NN
ը/կ

Առանձին խմբերի
քաղաքացիները

Մեկ անձին տրվող փոխհատուցման
գումարը (դրամ)

Ներքաղաքային
տրանսպորտ ունեցող
քաղաքներում բնակվողներ

Այլ բնակավայրերում
բնակվողներ

1

2

3

4

1. 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներ (բացառությամբ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների) 3500 2600
2. Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ, որոնք հետագայում հաշմանդամ են դարձել 1500 1500
3. ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ստացած վնասվածքների, խեղումների և հիվանդությունների հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողներ (նրանց հավասարեցված անձինք), ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքներ (ամուսիններ, երեխաներ, ծնողներ) 1500 1500
4. Հայրենական մեծ պատերազմում և այլ պետություններում մարտականգործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներ (ծնողներ և այրիներ) 1500 1500
5. Նախկին ԽՍՀՄ հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք 1500 1500
6. Բռնադատվածներ 3500 2600
7. Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վեևացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացածներ, վթարից հաշմանդամ (3-րդ խումբ) ճանաչված քաղաքացիներ և զոհվածների ընտանիքներին 2000 2000
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ոչ պակաս 6 ամիս ժամկետով գործուղման կամ ժամանակավոր աշխատանքի մեկնած քաղաքացիներ 2000 2000
9. Միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ և միայն չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանիքներ 3500 2600
10. Մանկուց հաշմանդամ երեխաներ 3500 2600
11. Ամհատական կենսաթոշակառուներ 1500 1500
12. Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներին` ուղեկցողների համար 1200  
13. Խուլ, համր հաշմանդամներին (16 տարեկանից բարձր) 1200  


(Լրաց. 19.08.97 N 349, փոփ. 08.09.97 N 367)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան