ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2012 թվականի N 490-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1425-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 77-Ն որոշման N 1 հավելվածի 111-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2012 և 2013 թվականների ընթացքում պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) ժամանակացույցը և անվանացանկը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) յուրաքանչյուր եռամսյակին նախորդող վերջին ամսվա մինչև 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրել հաջորդ եռամսյակում մասնավորեցման առաջարկվող ընկերությունների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
ա. ընկերության կանոնադրությունը,
բ. ընկերության գույքի կազմը և գույքային իրավունքների առկայությունը,
գ. ընկերության վերջին երկու տարվա ֆինանսատնտեսական գործունեության ցուցանիշները.
2) ընկերությունների մասնավորեցմանը մասնակցելու ցանկություն հայտնած իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ բանակցությունների արդյունքում մշակված մասնավորեցման լավագույն տարբերակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` պետական գույքի մասնավորեցումը չկայանալու դեպքում 50 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նոր նախագիծ գույքը սահմանված կարգով մասնավորեցնելու կամ լուծարելու մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 25 Երևան |
Հավելված ապրիլի 19-ի N 490-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
2012 ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
Ժամանակա-հատվածը |
Ծածկագիրը՝ ըստ ծրագրի |
Ընկերության անվանումը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
2012 թ. II եռամսյակ |
62061 |
«Գրանիտ» փակ բաժնետիրական ընկերություն |
2. |
2012 թ. II եռամսյակ |
62357 |
«Լոգիստիկ-կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
3. |
2012 թ. II եռամսյակ |
62405 |
«Սթրես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
4. |
2012 թ. II եռամսյակ |
90022 |
«Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» բաց բաժնետիրական ընկերություն |
5. |
2012 թ. III եռամսյակ |
90025 |
«Ավտոտրանսպորտի» փակ բաժնետիրական ընկերություն |
6. |
2012 թ. III եռամսյակ |
90035 |
«Էկոսերվիս» փակ բաժնետիրական ընկերություն |
7. |
2012 թ. III եռամսյակ |
20904.2 |
«Մասիսի նավթամթերքներ» փակ բաժնետիրական ընկերություն |
8. |
2012 թ. III եռամսյակ |
20904.8 |
«Արթիկի նավթամթերքներ» փակ բաժնետիրական ընկերություն |
9. |
2012 թ. IV եռամսյակ |
74730 |
«Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերություն |
10. |
2012 թ. IV եռամսյակ |
60347 |
«Երևանի ջրամատակարարման ուղեմաս» բաց բաժնետիրական ընկերություն |
11. |
2012 թ. IV եռամսյակ |
90039 |
«Երնորոգնախագիծ» փակ բաժնետիրական ընկերություն |
12. |
2012 թ. IV եռամսյակ |
20370 |
«Բյուրեղ» հանքային ջրերի գործարան» փակ բաժնետիրական ընկերություն |
13. |
2013 թ. I եռամսյակ |
60155 |
«Վայոցձորառսպաս» փակ բաժնետիրական ընկերություն |
14. |
2013 թ. I եռամսյակ |
62021 |
«Արաքս» փակ բաժնետիրական ընկերություն |
15. |
2013 թ. I եռամսյակ |
62127 |
«Ջրհան» փակ բաժնետիրական ընկերություն |
16. |
2013 թ. II եռամսյակ |
74593 |
«Հայառշինվերանորոգում-1» փակ բաժնետիրական ընկերություն |
17. |
2013 թ. II եռամսյակ |
62128 |
«Կոլչեդան» փակ բաժնետիրական ընկերություն |
18. |
2013 թ. II եռամսյակ |
62130 |
«Ընդերքաբան» բաց բաժնետիրական ընկերություն |
19. |
2013 թ. II եռամսյակ |
90055 |
«Ստեփանավանի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերություն |
20. |
2013 թ. III եռամսյակ |
20794.7 |
«Հատուկպայթշին» բաց բաժնետիրական ընկերություն |
21. |
2013 թ. III եռամսյակ |
62308 |
«Ագրոսպասարկում» ԱՄ-ի Իջևանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերություն |
22. |
2013 թ. III եռամսյակ |
61110 |
«Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ախուրյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերություն |
23. |
2013 թ. III եռամսյակ |
61138 |
«Բերրիություն» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերություն |
24. |
2013 թ. III եռամսյակ |
61100 |
«Ագրոսպասարկում» ԱՄ-ի Անիի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերություն |
25. |
2013 թ. III եռամսյակ |
90051 |
«Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերություն |
26. |
2013 թ. III եռամսյակ |
90057 |
«Ձիասպորտի կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
27. |
2013 թ. IV եռամսյակ |
62132 |
«Գեոէկոնոմիկա» փակ բաժնետիրական ընկերություն |
28. |
2013 թ. IV եռամսյակ |
60063.1 |
«Գյումրու «Նարեկ» հանգստյան տուն» բաց բաժնետիրական ընկերություն |
29. |
2013 թ. IV եռամսյակ |
62403 |
«Դրոյի անվան մարզամշակութային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
30. |
2013 թ. IV եռամսյակ |
21805.1 |
«Կապուտակ» փակ բաժնետիրական ընկերություն |
31. |
2013 թ. IV եռամսյակ |
90044 |
«Արուճի սերմնաբուծական պետական» փակ բաժնետիրական ընկերություն |
32. |
2013 թ. IV եռամսյակ |
21843 |
«Դվին կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |