600.0066.30.11.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2001 թ. |
N 66 |
«ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ե) և ժբ) կետերը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «Գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման կարգը» (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀՀ Էներգետիկայի կարգավորող |
Վ. Մովսեսյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ
Սույն կարգը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության տարածքում գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման աշխատանքների իրականացման ընթացակարգը և պայմանները:
ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
բնական գազ կամ գազ` | «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար» ԳՈՍՏ 5542-87 սահմանմամբ. |
բաշխող` | գազի բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
սպառող (բաժանորդ) | բնական գազի սպառման պահանջարկ ունեցող)` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն, որը բնական գազի մատակարարման պայմանագիր է կնքել բաշխողի հետ. |
գազասպառման հայտ` | սպառողի (բաժանորդի) կողմից հայտագրված` գազի պահանջվող օրական (ամսական, տարեկան) քանակություն. |
ենթասպառող(ենթաբաժանորդ)` | սպառող (բաժանորդ), որի գազամատակարարումը բաշխողն իրականացնում է այլ սպառողի (բաժանորդի) ցանցերով, և որն ունի սահմանված կարգով կնքված` բնական գազի մատակարարման երկկողմ կամ եռակողմ պայմանագիր. |
գազասպառման համակարգ | սպառողի (բաժանորդի) սեփականություն հանդիսացող համակարգ` կամ նրա տնօրինության տակ գտնվող` սահմանազատման կետից հետո տեղակայված գազատար խողովակագծերը, գազակարգավորիչ կետերը, փականները, գազասարքավորումները, այրման համար անհրաժեշտ ծխաօդատար համակարգը և այլն. |
բաշխիչ ցանց` | բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից կառավարվող և շահագործվող բնական գազի բաշխման գծերի, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների միասնական համակարգ, որի միջոցով բնական գազը հաղորդողից հասցվում է սպառողներին. |
տեխնիկական պայմաններ | սպառողի գազասպառման համակարգը բաշխիչ ցանցին պայմաններ` (այլ սպառողի գազասպառման համակարգին) միացման, սպառված գազի հաշվառումը և գազասպառման համակարգի հետագա անվտանգ շահագործումն ապահովող` բաշխողի կողմից առաջադրվող պայմաններ. |
հաշվարկային ժամանակաշրջան | պայմանագրով սահմանված` բաշխողի կողմից սպառողին ժամանակաշրջան` (բաժանորդին) առաքված (վաճառված) գազի քանակության հաշվառման ժամանակահատված. |
գազի միջին օրական քանակություն | գազի քանակություն, որը հավասար է ամսական մատակարարվող (մատակարարված) գազի քանակության և տվյալ ամսվա օրերի թվի հարաբերությանը. |
առաքման կետ` |
առևտրային հաշվառքի սարքի տեղակայման կետը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ. |
գազի առևտրային հաշվառքի սարք` | հաշվառքի սարք, որի միջոցով չափվում է մատակարարված (առաքված) գազի քանակությունը, և որի ցուցմունքի (ցուցմունքների) համաձայն բաշխողի և սպառողի (բաժանորդի) միջև կատարվում են փոխադարձ հաշվարկներ. |
սահմանազատման կետ` | սահման, որով բաժանվում են բաշխողի սեփականությունը հանդիսացող կամ նրա կողմից տնօրինվող բաշխիչ ցանցը և սպառողի (բաժանորդի) սեփականությունը հանդիսացող կամ նրա կողմից տնօրինվող գազասպառման համակարգը, անկախ հաշվառքի սարքի տեղադրման վայրից. |
գազ մատակարարող կազմակերպություն | գազի ներկրման, փոխադրման կամ բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
գազամատակարարման վերականգնում` | աշխատանքներ (հետազոտական, նախագծային, շինարարական, փորձարկման, գազի առևտրային հաշվառքի սարքերի տեղադրման), որոնք կատարվում են նախկինում բնական գազից օգտված բաժանորդների գազամատակարարումը վերականգնելու համար. |
գազաֆիկացում` | նախագծային, շինարարական, փորձարկման, գազի առևտրային հաշվառքի սարքերի տեղադրման և այլ անհրաժեշտ աշխատանքներ, որոնք կատարվում են բնական գազի մատակարարում չունեցող բնակիչների, իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների գազամատակարարումն ապահովելու համար. |
բնակելի շինություն` | շինություն, որը համապատասխանում է սահմանված տեխնիկական, սանիտարական և այլ ստանդարտներին ու նորմերին և որը սահմանված կարգով գրանցված է որպես բնակելի տարածք. |
գազամատակարարում կենցաղային կարիքների համար |
մատակարարվող գազի սպառում գազասալիկների, գազային ջրատաքացուցիչների, գազային ջեռուցման սարքերի և այլ կենցաղային նպատակներով օգտագործվող սարքերի օգտագործմամբ: |
Գ Լ ՈՒ Խ 1
ԳԱԶԱՖԻԿԱՑԻԱ ԵՎ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1.1. Ընդհանուր դրույթներ
1.1.1. Գազաֆիկացումը և (կամ) գազամատակարարման վերականգնումը իրականացվում է զարգացման հեռանկարային գլխավոր պլանին համապատասխան, բաշխողի և իրավասու պետական մարմինների հետ սահմանված կարգով համաձայնեցված նախագծով:
1.1.2. Բաշխիչ ցանցի և գազասպառման համակարգերի նախագծումը և կառուցումը (ներառյալ շինմոնտաժային աշխատանքները) իրականացվում են օրենքների, այլ իրավական ակտերի, տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների (ներառյալ ընկերությունների ներքին ստանդարտները) պահանջներին համապատասխան:
1.1.3. Բաշխողի նախաձեռնությամբ և նրա միջոցներով գազաֆիկացման և (կամ) գազամատակարարման վերականգնման աշխատանքներն իրականացվում են գազաֆիկացման և գազամատակարարման վերականգնման ծրագրերին համապատասխան, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնեցված և բաշխողի կողմից հաստատված ներդրումային ծրագրով` ապահովելով աշխատանքների պլանավորման, հաստատման և իրականացման թափանցիկությունը: Ընդ որում, բաշխողն ամեն տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, տեղեկատվություն է հրապարակում հաջորդ տարում նախատեսվող գազաֆիկացման աշխատանքների մասին` նշելով բնակավայրերի անվանումը, կատարվելիք աշխատանքների նախնական ծավալները, սպառողների ընդհանուր թվաքանակը և աշխատանքների սկզբի և ավարտի կանխատեսվող ժամկետները:
1.1.4. Կատարված նախագծային և շինմոնտաժային աշխատանքներն ընդունելու համար, պատվիրատուի սահմանած կարգով ստեղծվում է ընդունող հանձնաժողով, որում պարտադիր կերպով ընդգրկվում են նախագծային, շինմոնտաժային աշխատանքներն իրականացրած ընկերությունների, բաշխողի համապատասխան իրավասու մարմինների, ինչպես նաև սպառողների ներկայացուցիչներ:
1.1.5. Բաշխողի` որպես պատվիրատուի, և նախագծային ու շինմոնտաժային աշխատանքներն իրականացնող անձանց կամ ընկերությունների փոխհարաբերությունները կարգավորվում են համապատասխան պայմանագրերով:
1.1.6. Գազի առևտրային հաշվառքի սարքերը տեղադրում է բաշխողը:
1.1.7. Բնակիչների, իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների նախաձեռնությամբ գազաֆիկացումն իրականացվում է սույն կարգով սահմանված ընթացակարգով:
1.1.8. Գազաֆիկացման ենթակա չեն այն շինությունները և տարածքները, որոնք`
■ դասվում են վթարայնության այն խմբին, որտեղ շինարարական նորմերով գազաֆիկացումը (գազամատակարարումը) արգելված է,
■ ըստ ճարտարապետական գլխավոր հատակագծի ենթակա են քանդման,
■ բնակեցված են, սակայն սահմանված տեխնիկական, սանիտարական և այլ նորմերով բնակության համար պիտանի չեն,
■ չեն բավարարում ընդունված շինարարական նորմերին և տեխնիկական կանոնակարգերին:
1.2. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
1.2.1. Գազաֆիկացման կամ գազամատակարարման վերականգնման տեխնիկական պայմաններն առաջադրում է բաշխողը` ելնելով ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հաստատած «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններից»:
1.2.2. Տեխնիկական պայմաններ կազմելու հիմնական սկզբունքներն են`
■ գազամատակարարման, գազասպառման հուսալիության և դրանց անվտանգության ապահովումը,
■ աշխատանքների կատարման տնտեսական արդյունավետության հիմնավորումներն ու հնարավոր նվազագույն ծախսերը,
■ գործող բաշխիչ ցանցերի տեխնիկական հնարավորությունների առավելագույն օգտագործումը:
1.2.3. Նոր սպառողի (բաժանորդի) գազասպառման համակարգը կամ սպառողի (բաժանորդի) վերակառուցվող գազասպառման համակարգը բաշխիչ ցանցին կամ այլ սպառողի (բաժանորդի) գազասպառման համակարգի գազատարներին միացնելու տեխնիկական պայմանները առաջադրում է բաշխողը, իսկ համաձայնությունը և լրացուցիչ պայմանները (գրավոր)` այն սպառողը (բաժանորդը), որի գազասպառման համակարգի գազատարներին են միացվում նոր սպառողի (բաժանորդի) գազասպառման համակարգը կամ սպառողի (բաժանորդի) վերակառուցվող գազասպառման համակարգը: Սպառողի (բաժանորդի) գազասպառման համակարգի միացման տեխնիկական պայմանները բաշխողը համաձայնեցնում է սպառողի (բաժանորդի) հետ:
1.2.4. Բաշխողի և սպառողի (բաժանորդի) միջև փոխհամաձայնեցված տեխնիկական պայմանների կատարումը պարտադիր է կողմերի համար:
Միացման տեխնիկական պայմաններում պարտադիր նշվում է դրանց գործողության ժամկետը:
1.2.5. Բաշխիչ ցանցին միացման տեխնիկական պայմաններ ստանալու համար պատվիրատուն սահմանված կարգով հայտ է ներկայացնում բաշխողին: Հայտը բավարարելու և տեխնիկական պայմաններ առաջադրելու կամ այն մերժելու համար բաշխողին տրվում է 15-օրյա ժամկետ` հայտն ստանալու օրվանից հաշված:
1.2.6. Սպառողի (բաժանորդի) գազասպառման համակարգի գազասպառող սարքերի նախագծային հզորության ավելացման կամ գազասպառման համակարգի փոփոխության դեպքում բաշխողը սահմանված կարգով նոր տեխնիկական պայմաններ է առաջադրում սպառողին (բաժանորդին):
Բաշխիչ ցանցում բաշխողի կողմից կատարած փոփոխությունների հետևանքով սպառողին (բաժանորդին) նոր տեխնիկական պայմաններ առաջադրելու դեպքում նրա գազասպառման համակարգում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ ծախսերը կատարում է բաշխողը:
1.2.7. Բաշխողը հատուցում է սպառողին (բաժանորդին)` ենթասպառողների (ենթաբաժանորդների) գազամատակարարման ապահովման համար նրա լրացուցիչ ծախսերը, որոնք հաշվարկվում են ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի սահմանած մեթոդիկայի համաձայն:
1.2.8. Նոր սպառողի (բաժանորդի) գազասպառման համակարգը բաշխիչ ցանցին միացման կամ սպառողի (բաժանորդի) գազասպառման համակարգում նոր հզորությունների ավելացման հետևանքով կատարված անհրաժեշտ ծախսերը` կապված գործող բաշխիչ ցանցի թողունակության մեծացման հետ, կատարվում են ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի սահմանած կարգով և փոխհատուցվում են պայմանագրի համաձայն:
1.2.9. Այն դեպքերում, երբ վերականգնվում է գազամատակարարումը և նախկինում տրված տեխնիկական պայմանները և նախագծերը կարելի է օգտագործել առանց փոփոխությունների, ապա բաշխողը կարող է նոր տեխնիկական պայմաններ տալ նախորդի հիման վրա կամ երկարացնել դրանց գործողության ժամկետը:
Գ Լ ՈՒ Խ 2
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԿԱՄ ԳԱԶԱՖԻԿԱՑՈՒՄ` ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2.2. ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԲԱՇԽՈՂԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
2.2.1.Գազամատակարարման վերականգնման համար բաշխիչ ցանցում նորոգման, փոխարինման և այլ աշխատանքները կատարվում են բաշխողի միջոցներով:
2.2.2. Վերականգնման աշխատանքներն սկսելուց առաջ բաշխողը վերանայում է բաշխիչ ցանցի նախկին նախագիծը` կատարելով անհրաժեշտ փոփոխություններ և համաձայնեցնելով իրավասու մարմինների հետ:
2.2.3. Բնակիչների գազամատակարարումը վերականգնվում է նրանց գրավոր համաձայնությունն ստանալուց հետո:
2.2.4. Գազամատակարարման վերականգնումից առաջ, պարտադիր ստուգվում է գազասպառման համակարգի պատրաստականությունը, այսինքն`
■ ստուգվում է գազասպառման համակարգի համապատասխանությունը տեխնիկական պայմաններին և նախագծին,
■ բնակիչների հետ կնքած պայմանագրի համաձայն կատարվում է գազասպառման համակարգի տեղային զննում, հետազոտվում և վերականգնվում է գազասպառման համակարգը, տրվում է դրա պատրաստականության վերաբերյալ սահմանված ձևի ակտ,
■ ստուգվում է գազի առևտրային հաշվառքի սարքի առկայությունը:
2.2.5. Եթե գազի առևտրային հաշվառքի սարքը տեղադրված չէ, ապա բնակիչը բաշխողին վճարում է 40,0 հազար դրամ կանխավճար (ոչ ավելի)` այն ձեռք բերելու, ստուգաչափելու, վկայագրելու և տեղադրելու համար:
Ստուգաչափման և վկայագրման փաստաթղթերը պահվում են բնակչի, իսկ դրանց կրկնօրինակները` բաշխողի արխիվում:
2.2.6. Գազի առևտրային հաշվառքի սարքի արժեքը վերադարձվում է սպառողին` տեղադրման օրվանից հաշված մեկ տարի հետո` գազի առևտրային հաշվառքի սարքի արժեքին կամ վճարված կանխավճարին համապատասխան գազի քանակով: Առևտրային հաշվառքի սարքը հանդիսանում է բաշխողի սեփականությունը:
2.2.7. Եթե առևտրային հաշվառքի սարքը տեղադրված է, ապա բաշխողի պահանջով բնակիչը պարտավոր է ներկայացնել դրա ստուգաչափման և վկայագրման փաստաթղթերը: Դրանց բացակայության դեպքում բաշխողը կարող է պահանջել առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափում և վկայագրում, ինչը կատարվում է սահմանված կարգով:
2.2.8. Բնակչի կամ բաշխողի կողմից առևտրային հաշվառքի սարքերի ճիշտ աշխատանքի վերաբերյալ կասկածի դեպքում նրանցից յուրաքանչյուրը կարող է պահանջել սահմանված կարգով դրանք ստուգաչափել և վկայագրել: Առևտրային հաշվառքի սարքերի ապամոնտաժման, տեղափոխման, ինչպես նաև ստուգաչափման և վկայագրման հետ կապված ծախսերը կատարում է նախաձեռնող կողմը:
2.2.9. Բաշխողը կարող է փոփոխություն կատարել գազասպառման սխեմայում, եթե նախկինում գազաֆիկացված բնակարանում կա գազ սպառող մինչև երկու սարքերի տեղափոխման կամ մեկ լրացուցիչ գազասպառիչ սարքի տեղադրման անհրաժեշտություն` համապատասխան փոփոխություն կատարելով նաև տեխնիկական պայմաններում:
2.2.10. Եթե գազասպառման համակարգում կատարվել են այնպիսի փոփոխություններ, որոնց պատճառով անհամապատասխանություն է առաջացել տեխնիկական պայմանների, նախագծի և գազասպառման համակարգի միջև, իսկ
■ կատարված փոփոխությունները համապատասխանում են տեխնիկական կանոնակարգերին, տեխնիկական և անվտանգության նորմերին, բավարարում են տեխնիկական և սպասարկման ստանդարտներին,
■ ապահովում են գազամատակարարման և գազասպառման հուսալիությունը,
■ բավարարում են բաշխման ցանցի տեխնիկական հնարավորությունները, ապա բաշխողը համապատասխան փոփոխություն է կատարում գազասպառման սխեմայում և տեխնիկական պայմաններում:
2.2.11. Եթե գազասպառման համակարգում կատարված փոփոխությունները չեն բավարարում 2.2.10. կետի պահանջները, ապա գազասպառման համակարգը ենթակա է պարտադիր վերականգնման` համաձայն նախկին տեխնիկական պայմանների և նախկին նախագծի: Վերականգնման աշխատանքները կատարվում են բնակարանի կամ բնակելի շինության սեփականատիրոջ միջոցներով, և բաշխողի կողմից հատուցման ենթակա չեն:
2.2.12. Բնակչի պահանջով կարող են տրվել նոր տեխնիկական պայմաններ և կազմվել գազասպառման համակարգի նոր նախագիծ:
2.2.13. Գազասպառման համակարգի` տեխնիկական պայմաններին ու նախագծին համապատասխանեցման, նորոգման և կարգաբերման աշխատանքները պետք է կատարվեն բնակարանի սեփականատիրոջ կողմից ընտրված կամ նրա հետ համաձայնեցված, օրենքով սահմանված կարգով շինարարական (շինմոնտաժային և կարգաբերման) աշխատանքներ իրականացնող անձանց կողմից:
2.2.14. Շինմոնտաժային աշխատանքների ավարտից հետո ստուգվում է բաշխիչ ցանցի և գազասպառման համակարգերի պատրաստականությունը, ինչի համար կատարվում է:
■ բաշխիչ ցանցի զննում` բաշխողի և այդ աշխատանքներն իրականացնողի մասնակցությամբ,
■ գազասպառման համակարգի զննում` բնակչի, բաշխողի և այդ աշխատանքներն իրականացնողի մասնակցությամբ:
2.2.15. Զննման արդյունքների հիման վրա կազմվում է ակտ` հայտնաբերված թերությունները վերացնելու վերաբերյալ:
2.2.16. Շինմոնտաժային աշխատանքներն իրականացնողի կողմից ակտում նշված թերությունները վերացնելուց հետո բաշխողն իրականացնում է կարգաբերման աշխատանքները:
2.2.17. Գազասպառման համակարգի պատրաստականության հաստատման դեպքում բաշխողը կատարում է դրա` տեխնիկական նորմերով, կանոնակարգերով և ստանդարտներով նախատեսված փորձարկումներ, այդ թվում` գազի փորձնական մատակարարմամբ:
2.2.18. Գազասպառման համակարգի փորձարկման դրական արդյունքի դեպքում, ընդունող հանձնաժողովի կողմից կազմվում է շահագործման ընդունման ակտ` 2 հավասարազոր օրինակից, որոնցից
■ մեկը պահպանվում է բաշխողի մոտ` բնակչի հետ գազասպառման պայմանագիր կնքելու և բաժանորդի անհատական հաշվառման քարտ բացելու համար:
■ մյուսը հանձնվում է բնակչին:
2.2.19. Գազամատակարարումն սկսելուց առաջ բաշխողը պարտավոր է բաժանորդին ծանոթացնել գազասպառման անվտանգության կանոններին (հրահանգավորել) և տալ հիշեցման թերթիկ` կատարելով համապատասխան գրանցումներ:
2.3. ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
2.3.1. Գազամատակարարման վերականգնման նախաձեռնող կողմ կարող է հանդես գալ ինչպես ֆիզիկական անձը (բնակիչը), այնպես էլ դրանց խումբը (նախաձեռնող խումբ), ովքեր նախկինում եղել են բաժանորդ:
2.3.2. Գազամատակարարման վերականգնման համար նախաձեռնող կողմը գրավոր դիմում է բաշխողին: Դիմումներն ընդունվում և գրանցվում են բաշխողի տարածքային ստորաբաժանումներում:
2.3.3. Գազամատակարարումը վերականգնվում է բաշխողի կողմից` նախաձեռնողի (նախաձեռնող խմբի) միջոցներով, պայմանագրով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով` հետագա փոխհատուցման պայմանով: Գազասպառման համակարգի վերականգնման համար կատարված ծախսերը բաշխողի կողմից փոխհատուցման ենթակա չեն:
2.3.4. Վերականգնման աշխատանքներն սկսելուց առաջ բաշխողը վերանայում է բաշխիչ ցանցի նախկին նախագիծը` կատարելով անհրաժեշտ փոփոխություններ և համաձայնեցնելով իրավասու մարմինների հետ:
2.3.5. Եթե գազամատակարարումը վերականգնվում է նախաձեռնող խմբի դիմումի համաձայն, ապա բաշխողը անհրաժեշտ զննումներ է կատարում` խմբի բոլոր անդամների գազամատակարարման վերականգնման տեխնիկական հնարավորության և տնտեսական արդյունավետության որոշման համար:
2.3.6. Գազամատակարարման վերականգնման վերաբերյալ գրավոր դիմումի գրանցման օրվանից հաշված տասնհինգ օրվա ընթացքում բաշխողը` տեղում կատարած զննումների արդյունքներով, տալիս է տեխնիկական պայմաններ, իսկ մերժման դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնում է նախաձեռնողներին, նշելով մերժման պատճառներն ու հիմնավորումները:
2.3.7. Գազամատակարարման վերականգնումից առաջ պարտադիր ստուգվում է գազասպառման համակարգի պատրաստականությունը, այսինքն`
■ ստուգվում է գազասպառման համակարգի համապատասխանությունը տեխնիկական պայմաններին և նախագծին,
■ բնակիչների հետ կնքված պայմանագրի համաձայն կատարվում է գազասպառման համակարգի տեղային զննում, հետազոտվում և վերականգնվում է գազասպառման համակարգը, տրվում է դրա պատրաստականության վերաբերյալ սահմանված ձևի ակտ,
■ ստուգվում է գազի առևտրային հաշվառքի սարքի առկայությունը:
2.3.8. Եթե գազի առևտրային հաշվառքի սարքը տեղադրված է, ապա բաշխողի պահանջով բնակիչը պարտավոր է ներկայացնել դրա ստուգաչափման և վկայագրման փաստաթղթերը: Դրանց բացակայության դեպքում բաշխողը կարող է պահանջել առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափում և վկայագրում, ինչը կատարվում է սահմանված կարգով:
2.3.9. Բնակչի կամ բաշխողի կողմից առևտրային հաշվառքի սարքերի ճիշտ աշխատանքի վերաբերյալ կասկածի դեպքում նրանցից յուրաքանչյուրը կարող է պահանջել սահմանված կարգով դրանք ստուգաչափել և վկայագրել: Առևտրային հաշվառքի սարքերի ապամոնտաժման, տեղափոխման, ինչպես նաև ստուգաչափման և վկայագրման հետ կապված ծախսերը կատարում է նախաձեռնող կողմը:
2.3.10. Բաշխողը կարող է փոփոխություն կատարել գազասպառման սխեմայում, եթե նախկինում գազաֆիկացված բնակարանում կա գազ սպառող մինչև երկու սարքերի տեղափոխման կամ մեկ լրացուցիչ գազասպառիչ սարքի տեղադրման անհրաժեշտություն` համապատասխան փոփոխություն կատարելով նաև տեխնիկական պայմաններում:
2.3.11. Եթե գազասպառման համակարգում կատարվել են այնպիսի փոփոխություններ, որոնց պատճառով անհամապատասխանություն է առաջացել տեխնիկական պայմանների, նախագծի և գազասպառման համակարգի միջև, իսկ
■ կատարված փոփոխությունները համապատասխանում են տեխնիկական կանոնակարգերին, տեխնիկական և անվտանգության նորմերին, բավարարում են տեխնիկական և սպասարկման ստանդարտներին,
■ ապահովում են գազամատակարարման և գազասպառման հուսալիությունը,
■ բավարարում են բաշխման ցանցի տեխնիկական հնարավորությունները, ապա բաշխողը համապատասխան փոփոխություն է կատարում գազասպառման սխեմայում և տեխնիկական պայմաններում:
2.3.12. Եթե գազասպառման համակարգում կատարված փոփոխությունները չեն բավարարում 2.3.11. կետի պահանջները, ապա գազասպառման համակարգը ենթակա է պարտադիր վերականգնման` համաձայն տեխնիկական պայմանների և նախագծի:
2.3.13. Տեխնիկական պայմաններ տալուց հետո, նախաձեռնողի (նախաձեռնող խմբի) պահանջով բաշխողը կազմում է կատարվելիք ծախսերի նախահաշիվ:
2.3.14. Նախաձեռնողի (նախաձեռնող խմբի) կողմից նախահաշվին հավանություն տալու դեպքում բաշխողն ու նախաձեռնողը (նախաձեռնող խմբի կողմից լիազորված անձը, այսուհետև` նախաձեռնող), կնքում են պայմանագիր հետագա նախագծային, շինմոնտաժային, փորձարկման, կարգաբերման և այլ անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման, այդ աշխատանքների սկզբի և ավարտի նախատեսվող ժամկետների, ինչպես նաև կողմերի իրավունքների և պարտականությունների մասին:
2.3.15. 2.3.14. կետում նշված դեպքում գազամատակարարման վերականգնման հետագա աշխատանքներն իրականացնելու համար նախաձեռնողները լիազորում են բաշխողին` ընտրել համապատասխան որակավորում ունեցող ընկերություններ և իրականացնել տեխնիկական հսկողություն:
2.3.16. Բաշխողը` նախահաշվի հիման վրա, նախաձեռնող կողմին է ներկայացնում գազամատակարարման վերականգնման աշխատանքներն սկսելու համար անհրաժեշտ կանխավճարի փաստաթուղթ:
2.3.17. Գազամատակարարման վերականգնման նախագծային, շինմոնտաժային, կարգաբերման և այլ աշխատանքներն սկսվում են նախաձեռնող կողմի` կանխավճարի վճարման անդորրագիրը բաշխողին ներկայացնելուց հետո:
2.3.18. Բաշխողն իրավունք ունի հետևել կատարվող նախագծային և շինմոնտաժային աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում` նախահաշվի սահմաններում ուղղումներ կատարելով դրանցում:
2.3.19. Բաշխողի ներկայացրած նախահաշվի հետ չհամաձայնելու դեպքում նախաձեռնող կողմն իրավունք ունի, առանց փոփոխելու տեխնիկական պայմանները, օրենքով նախատեսված դեպքերում, նախագծային և շինարարական աշխատանքները պատվիրել այլ անձի (անձանց):
2.3.20. 2.3.19. կետում նշված դեպքում բաշխողը պայմանագրեր է կնքում ընտրված նախագծային և շինարարական (շինմոնտաժային) աշխատանքներ իրականացնող անձանց հետ` կատարված աշխատանքներն ընդունող հանձնաժողովին սահմանված կարգով հանձնելուց հետո` բաշխիչ ցանցը սեփականության իրավունքով` բաշխողին, իսկ գազասպառման համակարգը` նախաձեռնողներին հանձնելու համար: Պայմանագրերում նշվում է նաև բաշխողի իրավունքը` նախագծային և շինմոնտաժային աշխատանքների ընթացքում պարբերաբար հետևելու կատարված աշխատանքների որակին, պահանջելու օգտագործված նյութերի որակի վերաբերյալ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր:
2.3.21. Նախաձեռնողի պատվերով այլ անձանց կողմից բաշխիչ ցանցի համար կատարված նախագծային և շինմոնտաժային աշխատանքների դիմաց բաշխողի կողմից հատուցման ենթակա գումարի մեծությունը չի կարող գերազանցել այդ աշխատանքների համար նրա առաջարկած` նախահաշվում ընդգրկված գումարը:
2.3.22. Գազի առևտրային հաշվիչների ստուգաչափումը, վկայագրումը, տեղադրումն ու կարգաբերումը կատարվում է բաշխողի կողմից` վճարված կանխավճարի հաշվին: Ստուգաչափման և վկայագրման փաստաթղթերը պահվում են բնակչի մոտ, իսկ դրանց կրկնօրինակները` բաշխողի արխիվում:
2.3.23. Կանխավճարի գումարը ենթակա է փոխհատուցման` պայմանագրով սահմանված կարգով (բացի գազասպառման համակարգի վրա ծախսված գումարից), նախաձեռնող կողմի ներկայացրած` յուրաքանչյուր բնակչի կողմից ներդրված գումարի չափով:
2.3.24. Բաշխողը պարտավոր է համագործակցել նախագծային և շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող ընկերությունների հետ, տրամադրել իր ներքին ստանդարտներին և վերականգնման աշխատանքներին վերաբերող ցանկացած տեղեկատվություն:
2.3.25. Շինմոնտաժային աշխատանքների ավարտից հետո ստուգվում է բաշխիչ ցանցի և գազասպառման համակարգերի պատրաստականությունը, ինչի համար կատարվում է:
■ բաշխիչ ցանցի զննում` բաշխողի և այդ աշխատանքներն իրականացնողի մասնակցությամբ,
■ գազասպառման համակարգի զննում` բնակչի, բաշխողի և այդ աշխատանքներն իրականացնողի մասնակցությամբ:
2.3.26. Զննման արդյունքների հիման վրա կազմվում է ակտ` հայտնաբերված թերությունները վերացնելու վերաբերյալ:
2.3.27. Շինարարական և մոնտաժային աշխատանքներն իրականացնողի կողմից ակտում նշված թերությունները վերացնելուց հետո բաշխողն իրականացնում է կարգաբերման աշխատանքները:
2.3.28. Բաշխիչ ցանցի և գազասպառման համակարգերի պատրաստականության հաստատման դեպքում բաշխողն իրականացնում է տեխնիկական նորմերով և կանոնակարգերով նախատեսված փորձարկումներ, այդ թվում` գազի փորձնական մատակարարմամբ:
2.3.29. Բաշխիչ ցանցի և գազասպառման համակարգերի փորձարկման դրական արդյունքի դեպքում ընդունող հանձնաժողովի կողմից կազմվում է թողարկման ակտ` 2 հավասարազոր օրինակից, որոնցից մեկը պահպանվում է բաշխողի, իսկ մյուսը` շինմոնտաժային աշխատանքներն իրականացնող անձի մոտ: Պայմանագրի համաձայն` ակտը հիմք է հանդիսանում բաշխիչ ցանցը սեփականության իրավունքով` բաշխողին, իսկ գազասպառման համակարգը` սպառողին հանձնելու համար:
2.3.30. Գազասպառման համակարգի փորձարկման դրական արդյունքի դեպքում, ընդունող հանձնաժողովի կողմից կազմվում է շահագործման ընդունման ակտ` 2 հավասարազոր օրինակից, որոնցից
■ մեկը պահպանվում է բաշխողի մոտ` բնակչի հետ գազասպառման պայմանագիր կնքելու և բաժանորդի անհատական հաշվառման քարտ բացելու համար:
■ մյուսը հանձնվում է բնակչին:
2.3.31. Գազամատակարարումն սկսելուց առաջ բաշխողը պարտավոր է բաժանորդին ծանոթացնել գազասպառման անվտանգության կանոններին (հրահանգավորել) և տալ հիշեցման թերթիկ` կատարելով համապատասխան գրանցումներ:
2.4. ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱԶԱՖԻԿԱՑՈՒՄ ԲԱՇԽՈՂԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
2.4.1. Բաշխողի նախաձեռնությամբ գազաֆիկացման աշխատանքներն իրականացվում են գազաֆիկացման հեռանկարային ծրագրերին համապատասխան, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնեցված և բաշխողի կողմից հաստատված ներդրումային ծրագրով` ապահովելով աշխատանքների պլանավորման, հաստատման և իրականացման թափանցիկությունը: Ընդ որում, բաշխողն ամեն տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, տեղեկատվություն է հրապարակում հաջորդ տարում նախատեսվող գազաֆիկացման աշխատանքների մասին` նշելով բնակավայրերի անվանումը, կատարվելիք աշխատանքների նախնական ծավալները, սպառողների ընդհանուր թվաքանակը և աշխատանքների սկզբի ու ավարտի կանխատեսվող ժամկետները:
2.4.2. Բաշխիչ ցանցի նախագծման, շինմոնտաժային և կարգաբերման աշխատանքները կատարվում են բաշխողի միջոցներով:
2.4.3. Գազաֆիկացման համար բաշխողը տեխնիկական պայմաններ է տալիս բոլոր այն անձանց, ովքեր տվել են իրենց համաձայնությունը:
2.4.4. Ըստ տեխնիկական պայմանների, գազաֆիկացմանը համաձայնություն տված յուրաքանչյուր անձի գազասպառման համակարգի համար կազմվում է նախագիծ, որը սահմանված կարգով համաձայնեցվում է բաշխողի հետ:
2.4.5. Գազասպառման համակարգի նախագծային, շինմոնտաժային և կարգաբերման աշխատանքները կատարվում են գազաֆիկացմանը համաձայնություն տված անձանց միջոցներով, ըստ բաշխողի կազմած և վերջինների հետ համաձայնեցված նախահաշվի:
2.4.6. 2.4.5. կետում նշված աշխատանքները կարող են պատվիրվել բաշխողին կամ այլ անձանց` օրենքով սահմանված կարգով:
2.4.7. Գազաֆիկացմանը համաձայնություն տված անձանց կողմից նախահաշվին հավանություն տալու դեպքում բաշխողը նրանց հետ կնքում է պայմանագիր` հետագա նախագծային, շինմոնտաժային, փորձարկման, կարգաբերման և այլ անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման, այդ աշխատանքների սկզբի և ավարտի նախատեսվող ժամկետների, ինչպես նաև կողմերի իրավունքների և պարտականությունների մասին:
2.4.8. 2.4.7. կետում նշված դեպքում գազասպառման համակարգում հետագա աշխատանքներն իրականացնելու համար գազաֆիկացմանը համաձայնություն տված անձինք լիազորում են բաշխողին` ընտրելու համապատասխան որակավորում ունեցող ընկերություններ և հանդես գալու որպես պատվիրատու:
2.4.9. Բաշխողը` նախահաշվի հիման վրա, գազաֆիկացմանը համաձայնություն տված անձանց է ներկայացնում վերջիններիս հետ համաձայնեցված, գազասպառման համակարգում նախագծային և շինմոնտաժային աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ գումարի փաստաթուղթ:
2.4.10. Գազասպառման համակարգի նախագծային և շինմոնտաժային աշխատանքներն սկսվում են այդ աշխատանքների համար անհրաժեշտ գումարի փաստաթղթի հիման վրա կատարված վճարման անդորրագիրը բաշխողին ներկայացնելուց հետո:
2.4.11. Բաշխողը իրավունք ունի հետևել կատարվող նախագծային և շինմոնտաժային աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում` վճարված գումարի սահմաններում ուղղումներ կատարելով դրանցում:
2.4.12. Բաշխողի ներկայացրած` գազասպառման համակարգում նախագծային և շինմոնտաժային աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ գումարի հետ չհամաձայնվելու դեպքում, գազաֆիկացմանը համաձայնություն տված անձինք իրավունք ունեն առանց փոփոխելու տեխնիկական պայմանները, օրենքով նախատեսված դեպքերում, նախագծային և շինարարական աշխատանքները պատվիրել այլ անձի (անձանց):
2.4.13. 2.4.12. կետում նշված դեպքում բաշխողը պայմանագրեր է կնքում ընտրված նախագծային և շինարարական (շինմոնտաժային) աշխատանքներ իրականացնող անձանց հետ` կատարված աշխատանքներն ընդունող հանձնաժողովին սահմանված կարգով հանձնելուց հետո գազասպառման համակարգը սեփականության իրավունքով սպառողներին հանձնելու համար: Պայմանագրերում նշվում է նաև բաշխողի իրավունքը` նախագծային և շինմոնտաժային աշխատանքների ընթացքում պարբերաբար հետևելու կատարված աշխատանքների որակին, պահանջել օգտագործված նյութերի որակի վերաբերյալ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր:
2.4.14. Բաշխողը պարտավոր է համագործակցել նախագծային և շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող անձանց հետ, տրամադրել իր ներքին ստանդարտներին և վերականգնման աշխատանքներին վերաբերող ցանկացած տեղեկատվություն:
2.4.15. Գազի առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերումը, ստուգաչափումը, տեղադրումը և կարգաբերումը կատարվում են բաշխողի կողմից` գազաֆիկացմանը համաձայնություն տված անձանց վճարած գումարի հաշվին:
Ստուգաչափման և վկայագրման փաստաթղթերը պահվում են սպառողի մոտ, իսկ դրանց կրկնօրինակները` բաշխողի արխիվում:
2.4.16. Գազի առևտրային հաշվառքի սարքի արժեքը վերադարձվում է սպառողին` տեղադրման օրվանից հաշված մեկ տարի հետո, գազի առևտրային հաշվառքի սարքի արժեքին համապատասխան գազի քանակով: Առևտրային հաշվառքի սարքը հանդիսանում է բաշխողի սեփականությունը:
2.4.17. Շինմոնտաժային աշխատանքների ավարտից հետո ստուգվում է բաշխիչ ցանցի և գազասպառման համակարգերի պատրաստականությունը, ինչի համար կատարվում է:
■ բաշխիչ ցանցի զննում` բաշխողի և այդ աշխատանքներն իրականացնողի մասնակցությամբ,
■ գազասպառման համակարգի զննում` սպառողի, բաշխողի և այդ աշխատանքներն իրականացնողի մասնակցությամբ:
2.4.18. Զննման արդյունքների հիման վրա կազմվում է ակտ` հայտնաբերված թերությունները վերացնելու վերաբերյալ:
2.4.19. Շինարարական և մոնտաժային աշխատանքներն իրականացնողի կողմից ակտում նշված թերությունները վերացնելուց հետո բաշխողն իրականացնում է կարգաբերման աշխատանքները:
2.4.20. Բաշխիչ ցանցի և գազասպառման համակարգերի պատրաստականության հաստատման դեպքում բաշխողն իրականացնում է դրանց` տեխնիկական նորմերով և կանոնակարգերով նախատեսված փորձարկումներ, այդ թվում` գազի փորձնական մատակարարմամբ:
2.4.21. Բաշխիչ ցանցի և գազասպառման համակարգերի փորձարկման դրական արդյունքի դեպքում ընդունող հանձնաժողովի կողմից կազմվում է թողարկման ակտ` երկու օրինակից, որոնցից մեկը պահվում է բաշխողի, իսկ մյուսը` շինմոնտաժային աշխատանքներն իրականացնող անձանց մոտ: Պայմանագրի համաձայն` ակտը հիմք է հանդիսանում բաշխիչ ցանցը սեփականության իրավունքով` բաշխողին, իսկ գազասպառման համակարգը` սպառողին հանձնելու համար:
2.4.22. Գազասպառման համակարգի փորձարկման դրական արդյունքի դեպքում, ընդունող հանձնաժողովի կողմից կազմվում է շահագործման ընդունման ակտ` 2 հավասարազոր օրինակից, որոնցից
■ մեկը պահպանվում է բաշխողի մոտ` բնակչի հետ գազասպառման պայմանագիր կնքելու և բաժանորդի անհատական հաշվառման քարտ բացելու համար:
■ մյուսը հանձնվում է բնակչին:
2.4.23. Շինարարական` ներառյալ հողային, աշխատանքներն սկսելուց առաջ բաշխողը պարտավոր է ստանալ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ թույլտվություններ, ներառյալ հողհատկացման և հողօգտագործման թույլտվությունները:
2.4.24. Գազամատակարարումն սկսելուց առաջ բաշխողը պարտավոր է բաժանորդին ծանոթացնել գազասպառման անվտանգության կանոններին (հրահանգավորել) և տալ հիշեցման թերթիկ` կատարելով համապատասխան գրանցումներ:
2.5. ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱԶԱՖԻԿԱՑՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
2.5.1. Գազաֆիկացման նախաձեռնող կողմ կարող է հանդես գալ ինչպես ֆիզիկական անձը (բնակարանատերը), այնպես էլ նրանց խումբը (նախաձեռնող խումբ):
2.5.2. Գազաֆիկացման համար նախաձեռնող կողմը գրավոր դիմում է բաշխողին: Դիմումներն ընդունվում և գրանցվում են բաշխողի տարածքային ստորաբաժանումներում:
2.5.3. Գազաֆիկացման աշխատանքները կատարվում են նախաձեռնողի (նախաձեռնող խմբի) միջոցներով, պայմանագրով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով` հետագա փոխհատուցմամբ: Գազասպառման համակարգի նախագծման, շինմոնտաժային և կարգաբերման աշխատանքների համար ծախսված գումարները բաշխողի կողմից փոխհատուցման ենթակա չեն:
2.5.4. Գազաֆիկացման համար գրավոր դիմումի գրանցման օրվանից հաշված տասնհինգ օրվա ընթացքում բաշխողը` տեղում կատարած զննումների արդյունքներով տալիս է տեխնիկական պայմաններ, իսկ մերժման դեպքում` այդ մասին գրավոր տեղեկացնում է նախաձեռնողներին, նշելով մերժման պատճառները և հիմնավորումները:
2.5.5. Տեխնիկական պայմաններ տալուց հետո նախաձեռնողի (նախաձեռնող խմբի) պահանջով բաշխողը կազմում է բաշխիչ ցանցի և գազասպառման համակարգերի նախագծման, շինմոնտաժային, փորձարկման, կարգաբերման և այլ անհրաժեշտ աշխատանքների համար կատարվելիք ծախսերի նախահաշիվ:
2.5.6. Նախահաշիվը նախաձեռնողի (նախաձեռնող խմբի) հավանությանն արժանանալու դեպքում բաշխողը և նախաձեռնողը կնքում են պայմանագիր` հետագա նախագծային, շինմոնտաժային, փորձարկման, կարգաբերման և այլ անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման, այդ աշխատանքների սկզբի և ավարտի նախատեսվող ժամկետների, ինչպես նաև կողմերի իրավունքների և պարտականությունների մասին:
2.5.7. Բաշխողը` նախահաշվի հիման վրա, նախաձեռնող կողմին է ներկայացնում գազաֆիկացման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ գումարի փաստաթուղթ:
2.5.8. Գազաֆիկացման նախագծման, շինմոնտաժային, կարգաբերման և այլ աշխատանքներն սկսվում են նախաձեռնող կողմի` գազաֆիկացման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ գումարի փաստաթղթի հիման վրա կատարված վճարման անդորրագիրը բաշխողին ներկայացնելուց հետո:
2.5.9. Բաշխողն իրավունք ունի հետևել կատարվող նախագծային և շինմոնտաժային աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում` նախահաշվի սահմաններում ուղղումներ կատարելով դրանցում:
2.5.10. Բաշխողի ներկայացրած նախահաշվի հետ չհամաձայնելու դեպքում նախաձեռնող կողմն իրավունք ունի, առանց փոփոխելու տեխնիկական պայմանները, օրենքով նախատեսված դեպքերում, նախագծային և շինարարական աշխատանքները պատվիրել այլ անձի (անձանց):
2.5.11. 2.5.10. կետում նշված դեպքում բաշխողը պայմանագրեր է կնքում ընտրված` նախագծային և շինարարական (շինմոնտաժային) աշխատանքներ իրականացնող անձանց հետ` կատարված աշխատանքներն ընդունող հանձնաժողովին սահմանված կարգով հանձնելուց հետո բաշխիչ ցանցը սեփականության իրավունքով` բաշխողին, իսկ գազասպառման համակարգը` նախաձեռնողներին հանձնելու համար: Պայմանագրերում նշվում է նաև բաշխողի իրավունքը` նախագծային և շինմոնտաժային աշխատանքների ընթացքում պարբերաբար հետևելու կատարված աշխատանքների որակին, պահանջելու օգտագործված նյութերի որակի վերաբերյալ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր:
2.5.12. Նախաձեռնողի պատվերով այլ անձանց կողմից բաշխիչ ցանցի համար կատարված նախագծային և շինմոնտաժային աշխատանքների դիմաց բաշխողի կողմից հատուցման ենթակա գումարի մեծությունը չի կարող գերազանցել այդ աշխատանքների համար նրա առաջարկած` նախահաշվում ընդգրկված գումարը:
2.5.13. Գազի առևտրային հաշվառքի սարքերի ստուգաչափումը, տեղադրումը և կարգաբերումը կատարվում են բաշխողի կողմից:
Ստուգաչափման և վկայագրման փաստաթղթերը պահվում են բնակչի մոտ, իսկ դրանց կրկնօրինակները` բաշխողի արխիվում:
Գազի առևտրային հաշվառքի սարքը հանդիսանում է բաշխողի սեփականությունը:
2.5.14. Վճարված գումարը (բաշխիչ ցանցի մասով) ենթակա է փոխհատուցման պայմանագրով սահմանված կարգով:
2.5.15. Բաշխողը պարտավոր է համագործակցել նախագծային և շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող ընկերությունների հետ, տրամադրել իր ներքին ստանդարտներին վերաբերող ցանկացած տեղեկատվություն:
2.5.16. Շինմոնտաժային աշխատանքների ավարտից հետո ստուգվում է բաշխիչ ցանցի և գազասպառման համակարգերի պատրաստականությունը, ինչի համար կատարվում է:
■ բաշխիչ ցանցի զննում` բաշխողի և այդ աշխատանքներն իրականացնողի մասնակցությամբ,
■ գազասպառման համակարգի զննում` բնակչի, բաշխողի և այդ աշխատանքներն իրականացնողի մասնակցությամբ:
2.5.17. Զննման արդյունքների հիման վրա կազմվում է ակտ` հայտնաբերված թերությունները վերացնելու վերաբերյալ:
2.5.18. Շինարարական և մոնտաժային աշխատանքներն իրականացնողի կողմից ակտում նշված թերությունները վերացնելուց հետո բաշխողը իրականացնում է կարգաբերման աշխատանքները:
2.5.19. Բաշխիչ ցանցի և գազասպառման համակարգերի պատրաստականության հաստատման դեպքում բաշխողը կազմում է ընդունող հանձնաժողով, որը կատարում է դրանց` տեխնիկական նորմերով և կանոնակարգերով նախատեսված փորձարկումներ, այդ թվում` գազի փորձնական մատակարարմամբ:
2.5.20. Բաշխիչ ցանցի և գազասպառման համակարգերի փորձարկման դրական արդյունքի դեպքում ընդունող հանձնաժողովի կողմից կազմվում է թողարկման ակտ` երկու օրինակից, որոնցից մեկը պահվում է բաշխողի, իսկ մյուսը` շինմոնտաժային աշխատանքներն իրականացնող անձի մոտ: Պայմանագրի համաձայն` ակտը հիմք է հանդիսանում բաշխիչ ցանցը սեփականության իրավունքով` բաշխողին, իսկ գազասպառման համակարգը` բնակչին հանձնելու համար:
2.5.21. Գազասպառման համակարգի փորձարկման դրական արդյունքի դեպքում ընդունող հանձնաժողովի կողմից կազմվում է շահագործման ընդունման ակտ` 2 հավասարազոր օրինակից, որոնցից
■ մեկը պահպանվում է բաշխողի մոտ` բնակչի հետ գազասպառման պայմանագիր կնքելու և բաժանորդի անհատական հաշվառման քարտ բացելու համար:
■ մյուսը հանձնվում է բնակչին:
2.5.22. Շինարարական` ներառյալ հողային, աշխատանքներն սկսելուց առաջ բաշխողը պարտավոր է ստանալ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ թույլտվություններ, ներառյալ հողհատկացման և հողօգտագործման թույլտվությունները:
2.5.23. Գազամատակարարումն սկսելուց առաջ բաշխողը պարտավոր է բաժանորդին ծանոթացնել գազասպառման անվտանգության կանոններին (հրահանգավորել) և տալ հիշեցման թերթիկ` կատարելով համապատասխան գրանցումներ:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
3.1. Տեխնիկական պայմաններին համապատասխան` գործող բաշխիչ ցանցին գազասպառման համակարգը միացնելու աշխատանքներն իրականացնում է բաշխողը` իր միջոցներով:
3.2. Եթե տեխնիկական պայմաններ կազմելիս պարզվում է, որ հեռանկարային զարգացման ծրագրով կամ նախագծով անհրաժեշտ է կառուցել կամ վերականգնել գազամատակարարման այնպիսի համակարգ, որի թողունակությունը գերազանցում է նախաձեռնողին (նախաձեռնողներին) անհրաժեշտ գազի առավելագույն քանակությունը, սակայն լրացուցիչ թողունակությունը անհրաժեշտ է հետագայում այլ սպառողներին բավարարելու համար, ապա հաշվարկային լրացուցիչ թողունակության ապահովման հետ կապված ծախսերը կատարում է բաշխողը:
3.3. Սույն կարգը ուժի մեջ մտնելու պահին ավարտուն կամ կիսակառույց այն գազատարները, որոնք, ըստ զարգացման հեռանկարային ծրագրի և զարգացման նախագծի, կարող են մտնել գազի բաշխիչ ցանցի մեջ, ընդունվում են բաշխողի հաշվեկշիռ, եթե`
■ ընդունող-հանձնող հանձնաժողովը, որը կազմվել է բաշխողի և վերոհիշյալ գազատարների նկատմամբ համապատասխան իրավունքներ ունեցող անձերի ներկայացուցիչներից, փորձարկումների և այլ անհրաժեշտ աշխատանքների արդյունքում տվել է դրական եզրակացություն այն մասին, որ այդ գազատարների վրա կատարված աշխատանքները և օգտագործված միջոցները համապատասխանում են գործող տեխնիկական կանոնակարգերի և այլ իրավական ակտերի պահանջներին,
■ առկա են անհրաժեշտ փաստաթղթային հիմնավորումները,
■ գազատարների նկատմամբ համապատասխան իրավունքներ ունեցող անձանց հետ կնքվել է պայմանագիր` դրանք բաշխողի հաշվեկշիռ փոխանցելու համար:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.07.2005, N 95-Ն | 01.11.2005, N 66 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|