Գլխավոր տեղեկություն
Համար
N 124-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2003-01.01.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.276
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.08.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302364

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 124-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 22 (ՀՈՂՀԱՏԿԱՑՈՒՄ) (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Գյուղացիական տնտեսությունների և առևտրային կազմակերպությունների առկայության և դրանց պատկանող հողատարածությունների մասին» Ձև թիվ 22 (հողհատկացում) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թ. թիվ 124-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 22 (ՀՈՂՀԱՏԿԱՑՈՒՄ) (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Գյուղացիական տնտեսությունների և առևտրային կազմակերպությունների առկայության և դրանց պատկանող հողատարածությունների մասին» ձև N 22 (հողհատկացում) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է մարզպետարանների կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, սեփականաշնորհման գործընթացի սկզբից (1991 թ.):

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվության «Առկա տնտեսությունների թիվը»` թիվ 1 սյունակում լրացվում են մարզի տարածքի տնտեսությունների թիվը, որոնց սեփականաշնորհման գործընթացի սկզբից (1991 թ.), սեփականության իրավունքով, հատկացվել են գյուղատնտեսական հողատեսքեր:

6. «Ընդամենը գյուղատնտեսական հողատեսքեր (ներառյալ տնամերձ հողերը)» թիվ 2 սյունակում լրացվում են այդ տնտեսություններին, սեփականության իրավունքով, հատկացված գյուղատնտեսական հողատեսքերի (վարելահող, բազմամյա տնկարկներ, արոտավայրեր, խոտհարք և խոպան), ներառյալ տնամերձ հողամասերի տարածքները:

7. «Վարելահող»` թիվ 3 սյունակում, գյուղացիական տնտեսություններին սեփականության իրավունքով, հատկացված վարելահողերի (վարձակալությամբ վերցրված վարելահողերի տարածությունները այս սյունակում չեն լրացվում) հանրագումարում լրացվում են նաև սեփականաշնորհված տնամերձ վարելահողերի տարածությունները:

8. «Բազմամյա տնկարկներ»` թիվ 4 սյունակում լրացվում են գյուղացիական տնտեսություններին, սեփականության իրավունքով, հատկացված բազմամյա տնկարկների (հնդավոր և կորիզավոր պտուղների, ընկուզապտուղների և խաղողի այգիների) տարածությունները:

9. «Խոտհարք, խոպան»` թիվ 5 սյունակում լրացվում են գյուղացիական տնտեսություններին, սեփականության իրավունքով, հատկացված խոտհարքների տարածքները: Այս սյունակում չեն լրացվում այգիների միջշարքային և արոտավայրերի հնձվող տարածությունները:

10. «Արոտավայրեր»` թիվ 6 սյունակում լրացվում են գյուղացիական տնտեսություններին, սեփականության իրավունքով, հատկացված արոտավայրերի տարածությունները:

11. «Առկա տնտեսությունների թիվը»` թիվ 7 սյունակում լրացվում են առկա առևտրային կազմակերպությունների թիվը:

12. «Հատկացված է առևտրային կազմակերպություններին»` թիվ 8-12 սյունակները, լրացվում են նույն կարգով, ինչպես թիվ 2-6 սյունակները:

Ներմուծեք նկարագրությունը_19430

 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում (անվանումը) ______________________________________

 

Ով է ներկայացնում (անվանումը) _______________________________________

 

Հիմնադիրները (մասնակիցները)**                                                             

1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի

 

Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում    

 

Կազմակերպական-իրավական ձևը _____________________  ծածկագիրը՝*   I_I_I_I

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________________________

 

__________________________________________  ծածկագիրը՝*   I_I_I_I_I_I

 

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը*      I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I  

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *                                        I_I_I_I_I_I_I_I_I

 

Մարզը ____________________________________________________  I_I_I

 

Գտնվելու վայրը __________________________________________________

 

*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից:

**) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում են միաժամանակ`
համապատասխան վանդակներում:

Ձև N 22 (հողհատկացում)
տարեկան

Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _09__օգոստոսի 2002 թ. թիվ __124-Ն___որոշմամբ

 

Ներկայացվում է՝

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին

Ներկայացնում են՝

մարզպետարանները

 

Հաշվետվության ներկայացման

ժամկետը՝

 

հունվարի 14-ին

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Առ 1-ը____ __________ 200__թ

(աճողական թվերով գործընթացի սկզբից` 1991 թ. հունվարից)

 

Առկա
տնտեսու-
թյունների
թիվը

 Հատկացված է գյուղացիական տնտեսություններին
սեփականության իրավունքով

ընդամենը
գյուղատնտե-
սական
հողատեսքեր
(ներառյալ
տնամերձ
հողերը)

 այդ թվում`

վարելահող

բազմամյա
տնկարկներ

խոտհարք,
խոպան

արոտավայրեր

 Ա

 1

 2

 3

 4

 5

 6

 Ընդամենը

 

 

 

 

 

 

 

Առկա
տնտեսու-
թյունների
թիվը

 Հատկացված է առևտրային կազմակերպություններին

ընդամենը
գյուղատնտե-
սական
հողատեսքեր

 այդ թվում`

վարելահող

բազմամյա
տնկարկներ

խոտհարք,
խոպան

արոտավայրեր

 Ա

 7

 8

 9

 10

 11

 12

 Ընդամենը

 

 

 

 

 

 

____  ________________ 200  թ. Ղեկավար՝ _______________________


___________________________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.04.2014, թիվ 18-Ն 01.01.2015, N 124-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան