Գլխավոր տեղեկություն
Համար
N 782
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2001-17.08.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.18/40(215) Հոդ.694
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.08.2002

040.0782.29.08.01

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2001 թվականի N 782
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 10 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 27-ի «Իրավական ակտերի կոդավորման համակարգը հաստատելու մասին» N 10 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 11-ի N 785 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հուլիսի 22-ի N 482 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` իրավական ակտերի կոդավորման համակարգի իրավական ակտերի տեսակները բնորոշող կոդերի ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ց Ա Ն Կ

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԲՆՈՐՈՇՈՂ ԿՈԴԵՐԻ

 

001. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
005. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր
010. Հայաստանի Հանրապետության օրենքներ
030. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրեր
031. Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրություններ
011. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներ
040. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ
041. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներ
020. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներ
021. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի եզրակացություններ
050. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումներ
051. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հրամաններ
100. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններ
101. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարի հրամաններ
102. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամաններ
103. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի հրամաններ
104. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամաններ
105. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամաններ
106. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամաններ
108. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի հրամաններ
110. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամաններ
111. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի հրամաններ
112. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամաններ
113. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններ
114. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի հրամաններ
115. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հրամաններ
116. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հրամաններ
117. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններ
118. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամաններ
119. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հրամաններ
121. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հրամաններ
122. Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հրամաններ
124. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի հրամաններ
300. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետի հրամաններ
301. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետի հրամաններ
302. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետի հրամաններ
303. Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշումներ
304. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետի հրամաններ
305. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի հրամաններ
306. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի նախագահի հրամաններ
308. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետի հրամաններ
311. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչության պետի հրամաններ
312. Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքների ազգային գործակալության պետի հրամաններ
313. Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության պետի հրամաններ
314. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան) տնօրենի հրամաններ
316. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչության պետի հրամաններ
318. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի հրամաններ
319. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետի հրամաններ
320. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամաններ
321. Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի որոշումներ
322. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամաններ
323. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի հրամաններ
324. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետի հրամաններ
325. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության պետի հրամաններ
326. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի հրամաններ
328. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետի հրամաններ
329. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի հրամաններ
330. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի հրամաններ
331. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հրամաններ
332. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչության պետի հրամաններ
500. Երևանի քաղաքապետի որոշումներ
501. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի որոշումներ
502. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի որոշումներ
503. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի որոշումներ
504. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի որոշումներ
505. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի որոշումներ
506. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի որոշումներ
507. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի որոշումներ
508. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի որոշումներ
509. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի որոշումներ
510. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի որոշումներ
600. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի որոշումներ
601. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի որոշումներ
602. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումներ
603. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշումներ
604. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումներ
700. Երևանի խորհրդի որոշումներ»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 29-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.07.2002, N 1016-Ն 17.08.2002, N 782
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան