ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2011 թվականի N 847-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 925-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 925-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետը և 33-րդ կետի 1-ին ենթակետը.
2) 11-րդ կետում «Կատարման պատասխանատուները» սյունակում «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|