«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
22 ՕԳՈՍՏՈՍԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 1996 թվականի N 264
քաղ. Երևան
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների և նրանց հավասարեցված անձանց, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների, բռնադատվածների և նրանց առաջին հերթի ժառանգների, փախստականների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններ ունեցող այլ քաղաքացիների կողմից անհատական բնակարանային շինարարության իրականացման համար նրանց հողամասերով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին, պատգամավորների քաղաքային և գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի սեփականաշնորհման կամ օգտագործման, տնամերձի, բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման, այգեգործության (ամառանոցի) համար պետական սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային վաճառքի նպատակով հողամասերի հատկացման ընթացքում նախատեսված հողատարածքների 10 տոկոսն առանձնացնել` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և նրանց հավասարեցված անձանց, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին, բռնադատվածներին և նրանց առաջին հերթի ժառանգներին, փախստականներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններ ունեցող մյուս քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացնելու համար:
2. 12-ամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված քաղաքացիների կողմից իրենց իրավունքի չօգտագործման դեպքում առանձնացված հողատարածքներն օտարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի, փախստականների հարցերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններ ունեցող առանձին կատեգորիայի քաղաքացիներին անհատական բնակարանային շինարարության համար հողամասերով ապահովելու կարգի մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 22-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|