«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հուլիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 32013287
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
2 հուլիսի 2013 թ. |
N 112-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 53-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 10-ի N 53-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքաբժշկական փորձագիտական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 7-րդ կետից հանել «Գլխավոր վարչության Բարձրագույն որակավորման հանձնաժողովին (այսուհետ՝ ԲՈՀ`) և» բառերը.
2) Հավելվածի 8-րդ կետից հանել «ԲՈՀ նախագահին, » բառերը.
3) Հավելվածի 11-րդ կետում «ԲՈՀ նախագահի» բառերը փոխարինել «ԹԲՓՀ նախագահի» բառերով.
4) Հավելվածի 14-րդ կետում «ԲՈՀ-ը» բառը փոխարինել «Գլխավոր վարչությունը» բառերով.
5) Հավելվածի 15-րդ կետում.
ա. «ԲՈՀ-ում» բառը փոխարինել «Գլխավոր վարչությունում» բառերով.
բ. «ԲՈՀ» բառը փոխարինել «Գլխավոր վարչության» բառերով.
6) Հավելվածի 24-րդ կետում «ԲՈՀ» բառը փոխարինել «Գլխավոր վարչության» բառերով.
7) Հավելվածի 26-րդ կետում «ԲՈՀ» բառը փոխարինել «Գլխավոր վարչություն» բառերով.
8) Հավելվածի 27-րդ կետում «ԲՈՀ-ը» բառը փոխարինել «Գլխավոր վարչությանը» բառերով.
9) Հավելվածի 34-րդ կետում «ԲՈՀ նախագահի և/կամ» բառերը հանել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |