«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 սեպտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11508268
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
10 սեպտեմբերի 2008 թ. ք. Երևան |
N 121-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի ԹԻՎ 145-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1821-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ) ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնի, գործազուրկի և գործատուի միջև կնքվող թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագրի օրինակելի և այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրի ձևերը հաստատելու մասին» թիվ 145-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) հրամանով հաստատված N 1 հավելվածի`
ա. 2-րդ կետի ա) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ. «ա) տարածքային կենտրոնից պահանջել` ապահովելու առևտրային բանկում իր անվամբ բացված բանկային հաշվի համարին այլ վայր աշխատանքի գործուղման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հունիսի 16-ի N 983-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված գումարի փոխանցումը.»,
բ. 5-րդ կետի գ) ենթակետում և 6-րդ կետի բ) ենթակետում «և էկոնոմիկայի» բառերը հանել,
գ. 10-րդ կետում «պահից» բառից հետո լրացնել «և գործում է մինչև «—»——20—թ.» բառերով.
2) հրամանով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
3) հրամանով հաստատված N 3 հավելվածում «ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ _________ին» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ _________ -ին» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Համբարձումյան |
Հավելված |
Ձև
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ __________________ -ին
Հ Ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
____________ 20 Թ. ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ
(ամիս) |
ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Հ/հ |
Գործուղվող գործազուրկի
|
Անձնագրի սերիան, համարը |
Սոցիա-լական քարտի համարը |
Նոր մշտական (ժամանա-կավոր) բնակու- |
Բանկային ռեկվիզիտ-ները |
Հատուցվող գումարը (հազ. դրամ) | ||||||
Ընդամենը |
որից | |||||||||||
տեղա-փոխման տրանս-պորտա-յին ծախսերը |
գույքի տեղա-փոխման տրանս-պորտային ծախսերը |
օրապահիկը |
միանվագ ֆինան-սական |
մշտական բնակության |
բնակա-րանի վարձ և | |||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության | ______________________ | |
(տարածքային (մարզային) կենտրոնի անվանումը) | ||
Զբաղվածության մարզային (տարածքային) կենտրոնի տնօրեն |
______________________ |
____________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) | |
_________ ___ 20 թ. » |