«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 օգոստոսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10013345
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 օգոստոսի 2013 թ. ք. Երևան |
N 40-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի ԹԻՎ 17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի մայիսի 16-ի N 854-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 17-Ն հրամանի հավելվածի 31-րդ կետի 3-րդ ենթակետի բ. պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` գ. պարբերություն.
գ. Արմենիկում կաթիլաներարկման լուծույթի խտանյութ Armenicum concentrate for solution for infusion |
յոդ, կալիումի յոդիդ, լիթիումի քլորիդ, պոլիվինիլային սպիրտ, դեքստրին, նատրիումի քլորիդ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի, 160մգ/20մլ+240մգ/20մլ+4մգ/20մլ+60մգ/20մլ+ 2000մգ/20մլ+ 180մգ/20մլ, 20մլ ապակե սրվակ |
Դ. Դումանյան |