ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
22 դեկտեմբերի 2003 թ. N 03/99
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐՄԵՆԻԱ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ կետով, 43 հոդվածի 2-րդ կետի 11-րդ բաժնով և «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և «Երևան» ազատ տնտեսական գոտու տարածքներում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու մասին» ՀՀ օրենքով
Հրամայում եմ`
«Արմենիա «Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին տրամադրել «Զվարթնոց» օդանավակայանում Մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա:
Նախագահ` |
Ա. Ավետիսյան |
