ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին
«ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-85-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում «արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության բնագավառի» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում» բառերով:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:
2. «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օրենքի հիման վրա արտակարգ իրավիճակների նախարարի ընդունած իրավական ակտերի մասով իրավահաջորդ է համարվում ներքին գործերի նախարարը։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-472-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական: