ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 6-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 55-րդ կետով.
«55) տիեզերական օբյեկտների և տեխնիկայի օտարումը, դրանց վերանորոգման կամ արդիականացման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների հաղորդման, մշակման, տիեզերական օբյեկտների արձակման, վայրէջքի և թռիչքի ընթացքում դրանց կառավարման ծառայությունների մատուցումը և (կամ) աշխատանքների կատարումը` մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետով.
«20) տիեզերական օբյեկտների և տեխնիկայի օտարման, դրանց վերանորոգման կամ արդիականացման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների հաղորդման, մշակման, տիեզերական օբյեկտների արձակման, վայրէջքի և թռիչքի ընթացքում դրանց կառավարման ծառայությունների մատուցման և (կամ) աշխատանքների կատարման գործունեությունից ստացվող եկամուտները` մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով.
«15) տիեզերական օբյեկտների և տեխնիկայի օտարման, դրանց վերանորոգման կամ արդիականացման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների հաղորդման, մշակման, տիեզերական օբյեկտների արձակման, վայրէջքի և թռիչքի ընթացքում դրանց կառավարման ծառայությունների մատուցման և (կամ) աշխատանքների կատարման գործունեության գծով կատարվող ծախսերը` մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մարտի 26 Երևան ՀՕ-153-Ն |