Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-143-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2011-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.24/28(831).1 Հոդ.688.4
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 23-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1) սույն օրենսգրքով (տարբեր հոդվածներով կամ միևնույն հոդվածով կամ հոդվածի միևնույն կամ տարբեր մասերով կամ կետերով) նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել.»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 21-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենսգրքի 55-րդ հոդվածում՝

 

1) 3-րդ մասը «չորրորդ և հինգերորդ» բառերից հետո լրացնել «ինչպես նաև 5.1-ին» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Սույն օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկաների, իսկ վերջիններիս բացակայության դեպքում դրանց արժեքի բռնագրավումը պարտադիր է:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ մասի «տասնհինգ տարի» բառերը փոխարինել «քսան տարի» բառերով.

2) 4-րդ մասի «տասնհինգ տարին» բառերը փոխարինել «քսանհինգ տարին» բառերով, իսկ «քսան տարին» բառերը` «երեսուն տարին» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 65-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

 

«4.1. Սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված կանոնները չեն կիրառվում հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 66-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական և լրացուցիչ) նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է միայն ոչ մեծ ծանրության հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, գումարելիս վերջնական պատիժը չի կարող գերազանցել 5 տարին:».

3) 4-րդ մասի «տասնհինգ տարին» բառերը փոխարինել «քսանհինգ տարին» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասում «քսան տարին» բառերը փոխարինել «երեսուն տարին» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 67.1-ին հոդվածով.

 

«Հոդված 67.1.

Պատիժ նշանակելը հանցագործությունների ռեցիդիվի դեպքում

 

1. Հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված հանցագործությունների քանակը, բնույթը և ծանրությունը, այն հանգամանքները, որոնց հետևանքով նախկին պատիժը բավարար չի եղել մեղավորի ուղղման համար, ինչպես նաև նոր հանցագործության բնույթը, ծանրությունը և հետևանքները:

2. Հանցագործությունների ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի կեսից:

Հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդից:

Հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երեք քառորդից:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 104-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի «վեցից տասներկու տարի» բառերը փոխարինել «ութից տասնհինգ տարի» բառերով.

2) 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասի սանկցիայի «ութից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «կամ կատարվել են նախկինում ապօրինի աբորտ կատարելու համար դատապարտված անձի կողմից» բառերը:

 

Հոդված 11. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 12. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 13. Օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 14. Օրենսգրքի 175-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն գլխում զգալի չափ է համարվում`

1) գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը).

2) յուրացման, վատնման, պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով հափշտակություն կատարելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):».

4) 4-րդ մասի հինգերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 15. Օրենսգրքի 176-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) կատարվել է` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,».

2) 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:».

4) 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) բնակարան ապօրինի մուտք գործելով,»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 177-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնիուղղ. հափշտակությունը`».

2) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,».

3) 2-րդ մասի 4-րդ կետն ուժն կորցրած ճանաչել.

4) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:».

5) 3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) բնակարան ապօրինի մուտք գործելով,».

7) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 17. Օրենսգրքի 178-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,».

2) 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:».

4) 3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 18. Օրենսգրքի 179-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

 2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:».

3) 3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 3-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»:

 

Հոդված 19. Օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 20. Օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:»:

 

Հոդված 21. Oրենսգրքի 182-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի սանկցիայի «հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի» բառերը փոխարինել «չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) խոշոր չափերով,».

4) 3-րդ մասի 2-րդ կետից հանել «գույք ստանալու նպատակով» բառերը.

5) 3-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 22. Օրենսգրքի 21-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 186.1-ին հոդվածով.

 

«Հոդված 186.1.

 Գույքի պահպանության պարտականություններն անփույթ կամ անբարեխիղճ կատարելը

 

1. Իր պարտականություններն անբարեխիղճ կամ անփույթ կատարելն այն անձի կողմից, որին հանձնարարված է գույքի պահպանությունը կամ պաշտպանությունը, եթե դրա հետևանքով տեղի է ունեցել այդ գույքի խոշոր չափերի հասնող (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) հափշտակում, վնասում կամ կորուստ, եթե չկան պաշտոնեական հանցագործության հատկանիշներ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:»:

 

Հոդված 23. Oրենսգրքի 215-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Մաքսանենգությունը` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումն առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով, եթե դրանք կատարվել են խոշոր չափերով, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ապրանքների կամ արժեքների`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 5.1-ին մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:».

2) 2-րդ մասի «հոգեմետ» բառը փոխարինել «հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների» բառերով.

3) 6-րդ մասը «մաքսանենգության առարկաները» բառերից հետո լրացնել «իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ դրանց արժեքը» բառերով:

 

Հոդված 24. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 25. Օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 26. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 27. Օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 28. Օրենսգրքի 269.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 29. Օրենսգրքի 270-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 30. Օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 31. Օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 32. Օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 33. Օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 34. Օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 35. Օրենսգրքի 305-րդ հոդվածի սանկցիայում «տասից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի» բառերով:

 

Հոդված 36. Օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 37. Օրենսգրքի 311.1-ին հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 38. Օրենսգրքի 311.2-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 39. Օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 40. Օրենսգրքի 314-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 41. Օրենսգրքի 384-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի սանկցիայի «հինգից տասը տարի» բառերը փոխարինել «յոթից տասներկու տարի» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայի «ութից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի» բառերով:

 

Հոդված 42. Օրենսգրքի 387-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի սանկցիայի «առավելագույնը տասնհինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «առավելագույնը քսան տարի ժամկետով» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայի «տասից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի» բառերով:

 

Հոդված 43. Օրենսգրքի 388-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայում «տասից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի» բառերով:

 

Հոդված 44. Օրենսգրքի 389-րդ հոդվածի սանկցիայում «տասից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի» բառերով:

 

Հոդված 45. Օրենսգրքի 390-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի սանկցիայի «ութից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի» բառերով.

2) 3-րդ մասի սանկցիայի «տասից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներեքից քսան տարի» բառերով:

 

Հոդված 46. Օրենսգրքի 392-րդ հոդվածի սանկցիայում «յոթից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասից քսան տարի» բառերով:

 

Հոդված 47. Օրենսգրքի 393-րդ հոդվածի սանկցիայում «տասներկուսից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասնչորսից քսան տարի» բառերով:

 

Հոդված 48. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 23
Երևան
ՀՕ-143-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան