ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2011 թվականի N 1188-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջների, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկի և հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1277-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման հավելվածի 3-րդ կետը «հողի սանիտարական վիճակի ցուցանիշ» բառերից հետո լրացնել «հողերի դեգրադացիա` գործընթացների համախումբ, որը հանգեցնում է հողի որպես բնական միջավայրի բաղկացուցիչ տարրի, քանակական և որակական հատկանիշների վատթարացմանը, հողերի բնական-արտադրական նշանակության նվազեցմանը:» բառերով.
2) որոշման հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին և 11.2-րդ կետերով.
«11.1. Հողերի դեգրադացիան բնութագրվում է սահմանված ցուցանիշներով՝ համաձայն N 1.1. աղյուսակի.
Աղյուսակ N 1.1.
|
|
11.2. Հողերի դեգրադացման աստիճանը յուրաքանչյուր ցուցանիշի համար բնութագրվում է 5 մակարդակով`
1) 0 – չդեգրադացված (չխախտված).
2) 1 – թույլ դեգրադացված.
3) 2 – միջին դեգրադացված.
4) 3 - ուժեղ դեգրադացված.
5) 4 – ծայրահեղ դեգրադացված (խախտված), այդ թվում` հողային ծածկույթի վերացում:
Հողերի դեգրադացիայի աստիճանը բնութագրող դիագնոստիկ ցուցանիշների արժեքայնությունները սահմանված են N 1.2. աղյուսակում.
Աղյուսակ N 1.2.
Հողերի դեգրադացիայի աստիճանը բնութագրող դիագնոստիկ ցուցանիշների արժեքայնությունները
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. օգոստոսի 23
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան