«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
13 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2004 թվականի N 1678-Ն
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ, ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ, ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 8-րդ մասի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 25.12.14 N 1505-Ն, փոփ. 12.04.24 N 503-Ն)
1. Տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների (կիսակցորդների), ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների ու դրանց բաղկացուցիչ մասերի և ինքնագնաց մեքենաների (կառուցված ավտոմոբիլային հենասահքերի վրա)` բացառությամբ տրակտորների, այլ ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների և ինքնագնաց շասսիների ու դրանց բաղկացուցիչ մասերի, կադաստրի վարման (հաշվառման և հաշվառման մատյանների վարման) լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
(1-ին կետը փոփ. 05.12.19 N 1720-Ն, լրաց. 12.04.24 N 503-Ն, փոփ. 05.09.24 N 1413-Ն)
2. Հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի, որոնք կարող են որակվել որպես անհատապես որոշվող գույք, կադաստրի վարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
(2-րդ կետը փոփ. 05.12.19 N 1720-Ն)
3. Երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
(3-րդ կետը փոփ. 05.12.19 N 1720-Ն, 12.04.24 N 503-Ն)
4. Գյուղատնտեսական կենդանիների` ըստ տեսակների, սեռի, ցեղի և գտնվելու վայրի, գյուղատնտեսական սարքավորումների, տրակտորների, այլ ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների և ինքնագնաց շասսիների ու դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
(4-րդ կետը փոփ. 05.12.19 N 1720-Ն)
5. Շարժական գույքի նկատմամբ գրավի, շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի գրանցման լիազոր մարմին ճանաչել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` բացառությամբ սույն որոշման 5.1-ին կետով նախատեսված տրանսպորտային միջոցների մասով, որոնց գրանցման լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
(5-րդ կետը լրաց. 18.02.10 N 178-Ն, փոփ. 05.12.19 N 1720-Ն, 05.09.24 N 1413-Ն)
6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հաշվառման ենթակա շարժական գույքի ցանկերը և դրանց հաշվառման կարգը:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության (լիզինգ) իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 2025-Ն որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. դեկտեմբերի 8 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.09.2024, N 1413-Ն | 06.09.2024, N 1678-Ն | |
12.04.2024, N 503-Ն | 22.04.2024, N 1678-Ն | |
05.12.2019, N 1720-Ն | 12.12.2019, N 1678-Ն | |
25.12.2014, N 1505-Ն | 06.01.2015, N 1678-Ն | |
18.02.2010, N 178-Ն | 20.03.2010, N 1678-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|