ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2024 թվականի N 334-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 2179-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի «Գույք նվիրաբերելու մասին» N 2179-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանը «օրենքի» բառից հետո լրացնել «6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը,» բառերով.
2) որոշման 1-ին կետը «նվիրաբերել» բառից առաջ լրացնել «հանել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից և» բառերով.
3) որոշումը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով՝
«1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին (այսուհետ՝ նախարար)՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ընկերության հետ համատեղ իրականացնել գույքը կոնցեսիոն ակտիվների կազմից հանելու գործընթաց:».
4) որոշման 2-րդ կետում «նախարարին (այսուհետ՝ նախարար)» բառերը փոխարինել «նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին» բառերով, իսկ «մեկամսյա» բառը՝ «վեցամսյա» բառով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|