Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 20-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 13.06.2023
Ընդունող մարմին
Սիսիան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
19.05.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
19.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

 

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2023 թվականի թիվ 20-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.

 

Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2023 թվականի տեղական տուրքերի տեսակները՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղական տուրքերի գոտիավորումները՝ համաձայն հավելված 2-ի:

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2023 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 3-ի:

4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2023 թվականի տեղական վճարների տեսակները՝ համաձայն հավելված 4-ի:

5. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2023 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 5-ի:

6. Որոշման հավելված 1-ի և հավելված 3-ի I.I) ենթակետն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հուլիսի 1-ից:

7. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի լիազորությունները կատարողին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

 

Կողմ -14

 

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՇՈՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԻԿ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԵՐՎԱՆԴ

ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

Դեմ -7

 

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՎԱԳ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՆԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ԴԱՎԹՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԴԱՎԹՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԻ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՋԻՎԱՆ

Ձեռնպահ -0

 

Համայնքի ղեկավար՝

 

2023 թ. մայիսի 19

ք. Սիսիան

Ա. Հակոբջանյան

 

 

Հավելված 1

ՀՀ Սյունիքի մարզի 

Սիսիան համայնքի ավագանու

2023 թ. մայիսի 19-ի թիվ 20-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ տեսակները`

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների (բացառությամբ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար:

3. Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար:

4. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվություն համար:

5. Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար.

1) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար.

2) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար:

7. Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար:

9. Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար:

10. Օրենքով նախատեսված դեպքերում համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար:

11. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար:

12. Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար:

13. Համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար:

14. Քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ, սահմանված կարգին համապատասխան, տնային կենդանիներ պահելու թույլտվության համար:

15. Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների:

16. Համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար:

17. Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար:

18. Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար:

19. Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար:

20. Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար:

21. Համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար:

 

Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի լիազորությունները կատարող՝

Ա. Կարապետյան

 

Հավելված 2

ՀՀ Սյունիքի մարզի 

Սիսիան համայնքի ավագանու

2023 թ. մայիսի 19-ի թիվ 20-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում սահմանվում է հետևյալ գոտիավորումները՝

1. 1-ին գոտին ընդգրկում է Սիսիան քաղաքը.

2. 2-րդ գոտին ընդգրկում է Բռնակոթ, Անգեղակոթ, Դարբաս, Շամբ, Շաքի և Շաղատ բնակավայրերը.

3. 3-րդ գոտին ընդգրկում է Ախլաթյան, Աշոտավան, Ույծ, Վաղատին, Նորավան, Տոլորս, Աղիտու, Շենաթաղ, Որոտնավան, Սալվարդ, Լոր, Թասիկ, Դաստակերտ, Իշխանասար, Հացավան, Գորայք, Սառնակունք, Սպանդարյան և Ծղուկ բնակավայրերը.

4. 4-րդ գոտին ընդգրկում է Թանահատ, Արևիս, Բալաք, Բնունիս, Գետաթաղ, Մուցք, Նժդեհ, Տորունիք և Լծեն բնակավայրերը:

 

Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի լիազորությունները կատարող՝

Ա. Կարապետյան

 

Հավելված 3

ՀՀ Սյունիքի մարզի 

Սիսիան համայնքի ավագանու

2023 թ. մայիսի 19-ի թիվ 20-Ն որոշման

 

Հավելված 4

ՀՀ Սյունիքի մարզի 

Սիսիան համայնքի ավագանու

2023 թ. մայիսի 19-ի թիվ 20-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում սահմանվում են տեղական վճարների հետևյալ տեսակները`

1. Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:

2. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:

3. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:

4. Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:

5. Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:

6. Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:

7. Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար:

8. Համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար:

9. Համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար:

10. Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար:

11. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական, սպորտի և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար:

12. Համայնքային գույքի օգտագործման համար փոխհատուցման վճար:

13. Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար:

14. Կարուսելների (զվարճահարմարանքների) շահագործման վճարովի ծառայությունների մատուցման վճար:

 

Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի լիազորությունները կատարող՝

Ա. Կարապետյան

 

Հավելված 5

ՀՀ Սյունիքի մարզի 

Սիսիան համայնքի ավագանու

2023 թ. մայիսի 19-ի թիվ 20-Ն որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում սահմանվում են տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը`

1. Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ քսան հազար ՀՀ դրամ:

2. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ քսան հազար ՀՀ դրամ:

3. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ քսան հազար ՀՀ դրամ:

4. Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ հիսուներկու հազար ՀՀ դրամ:

5. Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ երեք հազար ՀՀ դրամ:

6. Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ զրո ՀՀ դրամ:

7. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական՝

1) Սիսիան քաղաքում՝ ամսական երկու հարյուր ՀՀ դրամ.

2) գյուղական բնակավայրերում՝ ամսական մեկ հարյուր ՀՀ դրամ:

8. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով՝

1) առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսուն ՀՀ դրամ.

2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` երեսուն ՀՀ դրամ.

3) վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ քսան ՀՀ դրամ.

4) գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հինգ Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ ութ ՀՀ դրամ.

5) արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգ դրամ.

6) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն մասի 1)-5) ենթակետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի 1)-5) ենթակետերով սահմանված դրույքաչափով.

7) շինություններում (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի 1)-5) ենթակետերով սահմանված դրույքաչափով.

8) շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար հիսուն ՀՀ դրամ.

9) շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին:

9. Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 8-րդ կետի 1)-5) ենթակետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`

1) ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ երեք հազար.

2) ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի և (կամ) շինության սեփականատերը անհամաձայնության մասին գրավոր ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց՝ աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում.

3) սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված շենքերի, շինությունների և տարածքների մասով աղբի հեռացման հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող և ստացող կողմերի միջև կնքված պայմանագրով:

10. Համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար` հինգ հարյուր ՀՀ դրամ:

11. Սիսիանի համայնքի բազմաբնակարան շենքերի միասնական ամբողջական սպասարկման բնակարանների ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր քմ տարածքի վճարի չափ սահմանվում է ամսական բնակելի տարածքի և միասնական ամբողջական սպասարկման ոչ բնակելի ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր քմ տարածքի համար վեց դրամ:

12. Սիսիան քաղաքի վարչական տարածքում տեղակայված անշարժ գույքի համարակալման և հասցեավորման համար վճարի չափ սահմանվում է հինգ հազար դրամ, իսկ բնակավայրերի համար՝ մեկ հազար հինգ հարյուր դրամ:

13. Համայնքային ենթակայության Սիսիան քաղաքի նախադպրոցական հաստատություններ հաճախող մեկ երեխայի ամսական վարձավճարը 2023 թվականի համար սահմանվում է չորս հազար հինգ հարյուր դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ, Աղիտու, Դարբաս, Շամբ, Ույծ, Աշոտավան, Շաղատ, Նորավան, Անգեղակոթ, Շաքի, Տոլորս, Վաղատին, Որոտնավան, Ծղուկ և Սառնակունք բնակավայրերի նախադպրոցական հաստատություններ հաճախող մեկ երեխայի ամսական վարձավճարը 2023 թվականի համար սահմանվում է չորս հազար դրամ.

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Հացավան, Բնունիս, Տորունիք, Լոր և Թասիկ բնակավայրերում «Այլընտրանքային նախադպրոցական ծառայություն Սյունիքի մարզի փոքր համայնքներում» ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի գրասենյակին կից «Քայլ առ քայլ» ԲՀ-ի կողմից ստեղծված խմբեր հաճախող երեխաների ամսական վարձավճարը 2023 թվականի համար սահմանվում է անվճար:

14. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատություններ հաճախող մեկ երեխայի ամսական վարձավճարը 2023 թվականի համար սահմանվում է՝

1) Սիսիան քաղաքի «Զ. Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ չորս հազար դրամ.

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում՝

ա. դաշնամուրի դասարան՝ չորս հազար դրամ,

բ. վոկալի, ջութակի, քանոնի և կլարնետի դասարաններ` երեք հազար հինգ հարյուր դրամ,

գ. շեփորի և դուդուկի դասարաններ` երեք հազար դրամ:

3) «Սիսիանի համայնքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ում՝

ա. նախապատրաստական խումբ՝ երկու հազար դրամ,

բ. ուսումնական խումբ՝ երկու հազար հինգ հարյուր դրամ,

գ. ուսումնամարզական խումբ՝ երեք հազար դրամ:

4) Սիսիան քաղաքի «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ում՝

ա. մարզասրահի մարզասարքերից օգտվելու վճարը 1 ժամվա համար՝ չորս հարյուր դրամ, միանվագ վճարելու դեպքում ամսական չորս հազար դրամ,

բ. առողջարարական խումբ՝ ամսական չորս հազար դրամ,

գ. խոհարար-հրուշակագործ, խոհարար-դիզայներ խմբեր՝ չորս հազար դրամ,

դ. գեղանկարչության խումբ՝ երեք հազար հինգ հարյուր դրամ,

ե. ժամանակակից պարի խումբ՝ չորս հազար դրամ,

զ. վարսահարդարների, մատնահարդարների, դիմահարդարների խմբեր՝ վեց հազար դրամ,

է. հելունագործություն, ուլունքագործություն, դեկորացիաների ձևավորում, կար ու ձևի խմբեր՝ երկու հազար հինգ հարյուր դրամ,

ը. ասմունքի և համակարգչային խմբեր՝ երկու հազար դրամ,

թ. պարի դասարան՝ չորս հազար դրամ:

5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի «Սիսիանի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ հինգ հազար դրամ:

15. «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճի վարձակալական վճարի չափ սահմանվում է մանկական միջոցառումների համար քսանհինգ հազար դրամ, բարեգործական միջոցառումների համար զրո դրամ, այլ միջոցառումների համար հիսուն հազար դրամ, թատերական խումբ` երեք հազար դրամ:

16. Սիսիան քաղաքի «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճի վարձակալման վճարի չափը մեկ միջոցառման անցկացման համար սահմանվում է քսան հազար դրամ:

17. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճի վարձակալման վճարի չափը մեկ միջոցառման անցկացման համար սահմանվում է քսան հազար դրամ:

18. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի «Սիսիանի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ի արհեստական խոտածածկով խաղադաշտի վարձակալման վճարի չափը մանկապատանեկան մրցաշարերի մեկ խաղ անցկացնելու համար սահմանվում է քսան հազար դրամ, առաջին լիգայի մեկ խաղ անցկացնելու համար սահմանվում է հարյուր հազար դրամ, բարձրագույն խմբի լիգայի մեկ խաղ անցկացնելու համար սահմանվում է երեք հարյուր հազար դրամ:

19. Համայնքային սեփականություն հանդիսացող մսի վաճառակետում բնակավայրերի բնակիչների կողմից մսի վաճառք իրականացնելու նպատակով ծախսի փոխհատուցման վճար մեկ կետից մեկ օրվա համար՝ մեկ հազար հինգ հարյուր ՀՀ դրամ:

20. Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար՝ մեկ հազար ՀՀ դրամ փոխհատուցման վճար:

21. Կարուսելների (զվարճահարմարանքների) շահագործման վճարովի ծառայությունների մատուցման վճար 1 անձի համար ըստ խաղասարքերի՝

1) օվկիանոսային զբոսանք – Ocean Ramble՝ երկու հարյուր դրամ.

2) ինքնակառավարվող ինքնաթիռներ – Self–Control Plane՝ երկու հարյուր դրամ.

3) արծաթափայլ վիշապ – Dragon Coaster՝ երեք հարյուր դրամ.

4) փոքրիկ հեքիաթային անիվներ – Mini Ferry Wheels՝ երկու հարյուր դրամ:

22. Սահմանվում է նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների համար արտոնություններ և զեղչեր.

1) զոհված զինծառայողների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար՝ անվճար.

2) հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ անվճար.

3) մեկ ընտանիքից չորս և ավելի երեխաներ համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններ հաճախելու դեպքում մեկ երեխայի համար՝ անվճար (ծնողի համաձայնությամբ).

4) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար սահմանված վարձավճարի 50%-ի չափով.

5) վիրավոր զինծառայողների երեխաների համար սահմանված վարձավճարի 50%-ի չափով:

 

Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի լիազորությունները կատարող՝

Ա. Կարապետյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան