ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2019 թվականի |
թիվ 15 |
քաղ. Մոսկվա |
«ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 143 որոշմամբ հաստատված՝ «Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 91 կետ՝
«91. Կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվում հանձնաժողովի այն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, որի իրավասությանն է վերապահված կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերը:
Կոմիտեի նախագահի տեղակալը կոմիտեի նախագահի բացակայության դեպքում կատարում է նախագահի՝ սույն հիմնադրույթի 9-րդ կետով նախատեսված գործառույթները։».
բ) 12-րդ կետից՝
«ինչպես նաև» բառերը հանել.
լրացնել «, ինչպես նաև անկախ փորձագետներ» բառերը.
գ) 14-րդ կետում «կիսամյակը» բառը փոխարինել «տարին» բառով.
դ) 19-րդ կետը լրացնել «, ինչպես նաև ապահովում է դրա տեղադրումը Միության պաշտոնական կայքում» բառերով.
ե) 23-րդ կետի հինգերորդ պարբերությունը լրացնել «և ապահովում է դրա տեղադրումը Միության պաշտոնական կայքում» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: