Գլխավոր տեղեկություն
Համար
N 1139-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2021-19.11.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
15.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2021 թվականի N 1139-Լ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին աջակցություն տրամադրելու մասին միջոցառումը` համաձայն N 1 հավելվածի.

2) ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին աջակցություն տրամադրելու մասին միջոցառման կիրառման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


15.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 15-ի N 1139-Լ որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Միջոցառման նպատակն է օժանդակել ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին՝ վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում առաջացած գույքային վնասները փոխհատուցելու և գործունեության վերկանգնմանն աջակցելու նպատակով։

2. Միջոցառման շահառու են ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած, փաստացի գործունեություն իրականացնող այն հանգստյան տները, հյուրանոցները և հյուրատները, որոնք ընդգրկված են եղել ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 23-ի N 1822-Ն և 2020 թվականի դեկտեմբերի 08-ի N 1987-Ն որոշումների շրջանակներում օժանդակություն ստացած շահառուների ցանկում (այսուհետ՝ շահառու)։

3. Օժանդակության չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով, բայց ոչ ավելի, քան տվյալ շահառուի՝ 2019 թվականի Կենտրոնական գանձապետական հաշվից իրականացված մարումները՝

 

ԱՉ = ՀՔ*ՕՔ*ՄԱ*0.4–ԿՓ-Օ

 

Սույն կետի կիրառության նպատակով`

1) ԱՉ-ն պետության կողմից տրամադրվող աջակցության չափն է.

2) ՀՔ-ն շահառուի կողմից հյուրընկալված՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների թվաքանակը, որը սահմանված է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 23-ի N 1822-Ն և 2020 թվականի դեկտեմբերի 08-ի N 1987-Ն որոշումների շրջանակներում օժանդակություն ստացած շահառուների ցանկերը.

3) ՕՔ-ն աջակցության ամսվա (2020 թվականի հոկտեմբեր) օրերի քանակն է.

4) ՄԱ-ն հոկտեմբեր ամսին շահառուների կողմից հյուրանոցային ծառայությունների մեկ օրվա միջինացված արժեքն է (10000 դրամ).

5) ԿՓ-ն ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 23–ի N 1822-Ն և 2020 թվականի դեկտեմբերի 08-ի N 1987-Ն որոշումների շրջանակներում շահառուների ստացած օժանդակության չափն է.

6) Օ-ն ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 4-ի N 310-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում ստացած օժանդակության չափն է։

1. Սույն միջոցառման շրջանակում օժանդակություն ստացած տնտեսավարողների ցանկը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


15.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 15-ի N 1139-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Միջոցառման չափանիշներին բավարարող շահառուները, աջակցությունից օգտվելու նպատակով, մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը դիմում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` նախարարություն)` լրացնելով էլեկտրոնային հայտով պահանջվող տեղեկատվությունը և կցելով հետևյալ փաստաթղթերը`

1) ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցման/հաշվառման վկայականը (առկայության դեպքում) և իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված քաղվածքը, որը կարող է ներբեռնվել էլեկտրոնային եղանակով.

2) հայտով ներկայացված ամբողջ տեղեկատվության հավաստիությունը հաստատող փաստաթուղթ։

2. Նախարարությունը շահառուների ընտրության նպատակով ստացված տեղեկատվության ստուգումը և համապատասխանությունը սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված ցանկին իրականացնում է հայտերի ներկայացման ժամկետի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Թերությունների առկայության կամ մերժման դեպքում դրանց վերաբերյալ հայտատուին տեղեկացումը կատարվում է էլեկտրոնային եղանակով` նույն ժամկետում:

3. Հայտի թերությունները կարող են շտկվել այդ մասին հայտատուին տեղեկացնելուց հետո առավելագույնը 10 օրվա ընթացքում։

4. Նախարարությունը սույն հավելվածի 1-ին կետում թվարկված փաստաթղթերի փաթեթը հայտատուից ստանալուց, համապատասխանությունն ուսումնասիրելուց և շահառուների վերջնական ցանկը հաստատելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ սույն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով սահմանված` 2019 թվականի Կենտրոնական գանձապետական հաշվից իրականացված մարումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

5. Սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ստանալուց հետո նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտում լրացված էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկում է ծանուցում՝ շահառու դառնալու վերաբերյալ։ Ծանուցումն ուղարկվելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում շահառուների հետ կնքվում է օժանդակության տրամադրման պայմանագիր, որից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում վճարում՝ շահառուի կողմից ներկայացված բանկային հաշվին փոխանցում իրականացնելու միջոցով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


15.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2021 թվական: