Գլխավոր տեղեկություն
Համար
N 1193-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 23.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
22.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2021 թվականի N 1193-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) 4-րդ կետի 2-րդ ենթակետը «սահմանած կարգով:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Ընդ որում, հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելի (մոդելների)՝ օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներին (բացառությամբ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների) համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության նախնական եզրակացություն: Հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելի (մոդելների)՝ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջներին համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության եզրակացություն, և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքվում է պայմանագիր:».

2) 4-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) իրացման կամ վարձակալության տրամադրման ենթակա են միայն համապատասխանության եզրակացություն ստացած հսկիչ-դրամարկղային մեքենաները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


22.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2021 թվական: