ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2018 թվականի N 869-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԼԵՆՏԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 9 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 869-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԼԵՆՏԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
ԱՏԳԱԱ-ի |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Արժեքը |
1. |
5402 |
Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած՝ ներառյալ 67 դեցիտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ միաթելերը. |
կգ |
700 000 |
1 192 700 000 |
2. |
5404 |
Սինթետիկ առանձնաթելեր՝ 67 դեցիտեքս կամ դրանից ավելի գծային խտությամբ և 1 մմ-ից ոչ ավելի լայնական հատվածքով. հարթ և նույնանման թելեր (օրինակ՝ արհեստական ծղոտ) սինթետիկ մանածագործական նյութերից՝ 5 մմ-ից ոչ ավելի լայնությամբ. |
կգ |
100 000 |
160 000 000 |
3. |
5509 |
Մանվածք՝ սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած. |
կգ |
100 000 |
160 000 000 |
4. |
5403 |
Արհեստական համալիր թելեր (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած՝ ներառյալ 67 դեցիտեքսից պակաս գծային խտությամբ արհեստական առանձնաթելերը |
կգ |
100 000 |
140 000 000 |
5. |
5205 |
Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած. |
կգ |
180 000 |
288 000 000 |
6. |
5206 |
Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած. |
կգ |
30 000 |
45 000 000 |
Ընդամենը |
1 985 700 000 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |