Գլխավոր տեղեկություն
Համար
N 236-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.15/9(521) Հոդ.211.4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2015

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2015 թվականի N 236-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. «Հ. Թումանյանի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի ջեռուցման համակարգի կառուցման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2015 թվականին հատկացնել 12,794.0 հազ. դրամ, որից՝ 2015 թվականի առաջին եռամսյակում` 922.4 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), երկրորդ եռամսյակում` 11,871.6 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով) (աճողական՝ առաջին կիսամյակում` 12,794.0 հազ. դրամ):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 10 
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 10-ի N 236-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական
ցուցանիշներ

ֆինանսական
ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումները
1.5.3. Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական սեփականություն հանդիսացող կազմակերպություններում

Ծրագրային դասիչը

Անվանումը
Թանգարանների և պատկերասրահների հիմնանորոգում

Նկարագրությունը
«Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի շենքի ջեռուցման նոր համակարգի կառուցում

1046

ԵՊ01

Քանակական

Կազմակերպությունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումներ (միավոր)

1

1

1

1

X

X

X

X

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

X

X

X

922.4

12,794.0

12,794.0

12,794.0

Ակտիվի ծառայության ժամկետը

Մշակված չէ

               

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

12,794.0

               

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարած ծախսերը (հազ. դրամ)

                 

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Հիմնանորոգումն անհրաժեշտ է, որպեսզի մշակութային ծառայությունները մատուցվեն գործող չափորոշիչներին համապատասխան:

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Մշակված չէ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1046 Թանգարանների ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս հանդիսացող թանգարանային հավաքածուների անխաթար պահպանումն ու փոխանցումը սերունդներին:
Թանգարանային հավաքածուները հանրությանը ներկայացնելու աճ` նպաստելով հանրապետությունում մշակութային զբոսաշրջության խթանմանը, տնտեսական զարգացմանը, ինչպես նաև ԿԶԾ-ի իրագործմանը

Աղյուսակ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Բաժին. 2

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ծրագիրը

միջոցառումը

ՀՀ 2015 թ. պետական բյուջե (հազ. դրամ)

1046

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Թանգարանների ծրագիր

12,794.0

Ծրագրի նկարագրությունը
Թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանություն, համալրում, հրապարակում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս հանդիսացող թանգարանային հավաքածուների անխաթար պահպանումն ու փոխանցումը սերունդներին:
Թանգարանային հավաքածուները հանրությանը ներկայացնելու աճ` նպաստելով հանրապետությունում մշակութային զբոսաշրջության խթանմանը, տնտեսական զարգացմանը, ինչպես նաև ԿԶԾ-ի իրագործմանը

   

Այլ կառավարչական հիմնարկի կազմակերպություններում ներդրման պատվեր

 

ԵՊ01

 

Ներդրումներ թանգարանների և պատկերասրահների հիմնանորոգման համար

12,794.0

Ակտիվի նկարագրությունը
«Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի շենքի ջեռուցման նոր համակարգի կառուցման աշխատանքներ

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
«Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ

Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը
1046 Թանգարանների ծրագիր

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 10-ի N 236-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Միջանցիկ
կոդը՝
ըստ CPV
դասակարգ-ման

Անվանումը

Գնման ձևը
(ընթացա-կարգը)

Չափի միավորը

Միավորի գինը

Քանակը

Ընդամենը՝ ծախսերը
(հազ. դրամ)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

12,794.0

 Բաժին N 11, խումբ N 01, դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

12,794.0

 

ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

       

11,570.8

45611200/1

Մշակութային օբյեկտների հիմնանորոգում

ԲԸ

դրամ

11570800

1

11,570.8

 

ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

1,223.2

71241200/1

Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում

ԲԸ

դրամ

922400

1

922.4

71351540/1

Տեխնիկական հսկողության ծառայություններ

ԲԸ

դրամ

231400

1

231.4

98111140/1

Հեղինակային հսկողության ծառայություններ

ԲԸ

դրամ

69400

1

69.4

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան