Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 288-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.12.19/28(411).1 Հոդ.411.4
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.10.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011515

 

Հայաստանի Հանրապետության

 

կենտրոնական բանկի խորհուրդ

 

 25 հոկտեմբերի 2011 թ.

 թիվ 288-Ն

 

ո ր ո շ ու մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել բանկերի լուծարման գործընթացի թափանցիկությունը, հիմք ընդունելով ««Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածները, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ, 76-րդ հոդվածները, 77-րդ հոդվածի 5-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը, և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման» կարգը հաստատելու մասին» թիվ 170-Ն որոշման (այսուհետ` Որոշում) վերնագիրը «կառավարիչների» բառից հետո լրացնել «/հանձնաժողովի» բառով:

2. Որոշման նախաբանում ««Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածների դրույթները» բառերը փոխարինել ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածների դրույթները, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ, 76-րդ հոդվածները, 77-րդ հոդվածի 5-րդ մասը, 76-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերով:

3. Որոշման 1-ին կետը «կառավարիչների» բառից հետո լրացնել «/հանձնաժողովի» բառով:

4. Որոշմամբ հաստատված «Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման» կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կարգի վերնագիրը «կառավարիչների» բառից հետո լրացնել «/հանձնաժողովի» բառով:

2) Կարգի 1.1. կետը «կառավարիչների» բառից հետո լրացնել «/հանձնաժողովի (այսուհետ` լուծարային կառավարիչ)» բառերով:

3) Կարգի 2.1. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.1. Լուծարային կառավարիչը սույն կարգով սահմանված կարգով առնվազն ամիսը մեկ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը, առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է իր գործունեության վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված տեղեկությունները, ընդ որում` բանկի հաշվեկշիռը լրացվում է համաձայն բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և բանկի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները սահմանող իրավական ակտին` վերնագիրը փոխարինելով «Լուծարային հաշվեկշիռ» վերնագրով:»:

4) Կարգի 2.4. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.4. Տեղեկությունների հրապարակման համար անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում` հիմնվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման եզրակացության վրա, սույն կարգով սահմանված տեղեկությունները` լուծարային կառավարչի ներկայացմամբ, հրապարակում է Կենտրոնական բանկը:»:

5) Կարգը լրացնել 2.5. և 2.6. կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«2.5. Լուծարային կառավարիչը սույն կարգով սահմանված կարգով առնվազն ամիսը մեկ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը, առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է լուծարվող բանկի պարտատերերի պահանջների բավարարման վերաբերյալ հաշվետվություն` համաձայն սույն կարգի հավելված 4-ի, ընդ որում` սույն հաշվետվության համաձայն առաջին հաշվետու ամիս է համարվում բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից (բանկի սնանկության դեպքում` Կենտրոնական բանկի` բանկի սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարանի կողմից բավարարելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից) մինչև տվյալ ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածը: Ընդ որում, հաշվետվության 10-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում բավարարված բոլոր այն պահանջների չափը, որոնց բավարարումը իրականացվել է հաշվետվության 5-ից 8-րդ սյունակներում չնշված ձևերով (օրինակ՝ բնեղեն տեսքով, արժեթղթերով և այլն):

2.6. Լուծարային կառավարիչը նշանակման պահից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարություն է հրապարակում առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում այն մասին, որ լուծարային կառավարիչը մինչև սույն հայտարարության հրապարակման պահը պատվիրված նամակով կամ պարտատիրոջ կողմից ծանուցումն ստանալու հավաստիացումն ապահովելու դեպքում այլ ձևերով ծանուցել է բանկի բոլոր պարտատերերին պահանջների ներկայացման կարգի և ժամկետների մասին:»:

6) Կարգի 3.1. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1. Լուծարային կառավարիչը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո՝ 7-օրյա ժամկետում կազմում, հաստատում և առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի և Հավելված 2-ի, ընդ որում` Հավելված 1-ի Ձև 1-ը լրացվում է համաձայն բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և բանկի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները սահմանող իրավական ակտին` ըստ ակտիվային խմբավորման (ըստ կիրառելիության) վերնագիրը փոխարինելով «Լուծարային հաշվեկշիռ» վերնագրով: Ընդ որում, վերջին օրվա ամսաթիվ տողում լրացվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա ամսաթիվը: Կից պարտադիր ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանում հրապարակային սակարկություններով օտարված գույքի ցուցակը` իրացման գներով և օրենքով սահմանված կարգով կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին այլ տեղեկություններ:»։

7) Կարգի 4.1.4. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1.4. Կենտրոնական բանկի կողմից ամփոփ լուծարային հաշվեկշիռը (որը ամփոփում է լուծարային գործընթացը) հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում լուծարային կառավարիչը հրապարակում է լուծարային հաշվեկշիռը առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում: Սույն կետում նշված ամփոփ լուծարային հաշվեկշիռը լրացվում է համաձայն բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և բանկի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները սահմանող իրավական ակտին` վերնագիրը փոխարինելով «Ամփոփ լուծարային հաշվեկշիռ» վերնագրով: Միաժամանակ լուծարային կառավարիչը հրապարակում է նաև բանկի լուծարման վերաբերյալ տեղեկանքը` համաձայն սույն կարգի Հավելված 3-ի:»:

8) Կարգի 4.2. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2. Սույն կարգի Հավելված 2-ի Ձև 10 հաշվետվությունը հրապարակվում է ամիսը մեկ անգամ: Ձև 10 հաշվետվությանը կից պարտադիր ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանում հրապարակային սակարկություններով օտարված գույքի ցուցակ` իրացման գներով և օրենքներով սահմանված կարգով կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին այլ տեղեկություններ:»:

9) Կարգի Հավելված 1-ի Ձև 1-ը և Ձև 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 1-ի և Հավելված 2-ի:

10) Հանել Կարգի Հավելված 1-ի Ձև 3-ը, Ձև 4-ը և Հավելված 2-ի Ձև 8-ը և Ձև 9-ը:

11) Կարգը լրացնել Հավելված 3-ով` համաձայն Հավելված 3-ի:

12) Կարգը լրացնել Հավելված 4-ով` համաձայն Հավելված 4-ի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2011 թ. հոկտեմբերի 31
Երևան

Հավելված 1
«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից
իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների
հրապարակման» կարգի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1

 

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ

 

Ձև 1. ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Լուծարվող բանկի անվանումը`__________________
Հաշվետու ժամանակաշրջանի
ամսաթիվը`          ________________

 

 

Գույքի տեսակը

Քանակը/
միավորները լուծարային
գործընթացի սկզբի դրությամբ

Արժեքը լուծարային
գործընթացի
սկզբի դրությամբ

Արժեքը հաշվետու
ժամանակաշրջանի
վերջին օրվա դրությամբ

1

2

3

4

5

1

 

 

 

 

2

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/լուծարային կառավարչի անունը, ազգանունը)

Հավելված 2
«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից
իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների
հրապարակման» կարգը

հավելվածի

Ձև 2. ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ (ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Լուծարվող  բանկի անվանումը _______________
 

 ամսաթիվը ______________________

N

Ներկայացված  պահանջները` ըստ բանկի
պարտատերերի

Ներկայացված պահանջներ, այդ թվում.

Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ չներկայացրած
պահանջներ

Ընդամենը

Լուծարային հանձնաժողովի
կողմից ընդունված պահանջներ

Լուծարային հանձնաժողովի
կողմից մերժված
պահանջներ

Քննարկման ենթակա
պահանջներ

ՀՀ դրամ

Արտարժույթ

ՀՀ դրամ

Արտարժույթ

ՀՀ դրամ

Արտարժույթ

ՀՀ դրամ

Արտարժույթ

ՀՀ դրամ

Արտարժույթ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

Ֆիզիկական անձանց կողմից բանկին ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից բանկին ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի ներկայացված պահանջները բանկին

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

 Հայաստանի Հանրապետության, այդ թվում` հարկային մարմնի  կողմից բանկին ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

Իրավաբանական անձանց
կողմից բանկին ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

6

Համայնքների  կողմից բանկին ներկայացված
պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

7

Օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի, ֆինանսական կազմակերպությունների, համայնքային բյուջեների  կողմից բանկին ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

8

Այլ անձանց կողմից ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդհանուր գումար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

____________________________________________________________
(Լուծարային հանձնաժողովի նախագահի/ լուծարային կառավարչի անունը, ազգանունը)

__________________________
(ստորագրություն)

 

Հավելված 3
«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից
իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների
հրապարակման» կարգը
հավելվածի

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Բանկի լուծարման գործընթացի ավարտի վերաբերյալ

 

Լուծարվող բանկի տվյալները

1.

1) Բանկի անվանումը և կազմակերպաիրավական ձևը
________________________________________
2) Բանկի գտնվելու վայրը___________________________________________
3) Գրանցման վկայականի համարը___________________________________
4) Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվը____________________________
5) Բանկային գործունեության լիցենզիայի համարը______________________
6) Բանկային գործունեության լիցենզիայի տրամադրման ամսաթիվ, ամիս, տարեթիվը________________________________

2.

1)Բանկի բաժնետերերի կազմն ու մասնակցության չափը`
__________________________________

__________________________________

__________________________________

2)Բանկի խորհուրդը (յուրաքանչյուր անդամի անուն, ազգանուն, կրթությունը և աշխատանքային փորձը) _________________________________________________

3)Բանկի գործադիր տնօրենը (անուն, ազգանուն, կրթությունը և աշխատանքային փորձը) մինչ բանկի նկատմամբ լուծարման գործընթացի նախաձեռնումը_______________________________

3.

1) Բանկի ներքին կազմակերպական կառուցվածքը`
____________________________________
____________________________________
____________________________________

4.

1) Բանկի դուստր կազմակերպությունները, գործունեության ոլորտը
_____________________________________
_____________________________________
_____________________________________

5.

1) Բանկի մասնաճյուղերն ու դրանց բաշխվածությունը
_____________________________________
_____________________________________
_____________________________________

 

Բանկի լուծարային հանձնաժողովի նշանակման և գործունեության արդյունքների մասին տեղեկություններ

6.

1)Լուծարային կառավարիչ (անուն, ազգանուն, կրթություն, աշխատանքային փորձ, համապատասխան որակավորման վկայականի համար)`
____________________________________________________
2)Լուծարային հանձնաժողովի անդամներ (անուն, ազգանուն, կրթությունը և աշխատանքային փորձը)`
___________________________________________________
____________________ _______________________________
____________________________________________________
3)Լուծարային կառավարչի գործունեության ժամանակահատվածը
_____________________

7.

1)Բանկի ակտիվները գումարային արտահայտությամբ մինչ լուծարային գործընթացի սկսելը`______________
2)Բանկի ակտիվների վաճառքից ստացված դրամական միջոցները`___________
3)Իրականացված լուծարային ծախսերը`___________________________________
4)Բանկի պարտավորությունները գումարային արտահայտությամբ`_______
Որից ֆիզիկական անձանց նկատմամբ ունեցած պարտավորությունները`
 _________________
5)Բանկի կողմից մարված պարտավորությունները գումարային արտահայտությամբ`________________
Որից ֆիզիկական անձանց նկատմամբ մարված պարտավորությունները`
 _________________

Ավանդների երաշխավորման հիմնադրամի մասնակցությունը ավանդների հատուցման գործընթացին

8.

1)Ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից մինչև 4 մլն Հայաստանի Հանրապետության դրամ բանկային ավանդների գծով ավանդատուներին փոխհատուցված գումարի չափը`
________________
2)Ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից մինչև 2 մլն Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք արտարժույթով բանկային ավանդների գծով ավանդատուներին փոխհատուցված գումարի չափը`_____________
3)Բանկի պարտավորությունը ավանդների երաշխավորման հիմնադրամի նկատմամբ`
 ______________

Լուծարային կառավարչի/հանձնաժողովի նախագահի անուն, ազգանունը_________________

Ստորագրություն________________     Կ.Տ.

 

Հավելված 4
«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից
իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների
հրապարակման» կարգը հավելվածի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 ամսական

Լուծարվող  բանկի անվանումը   

Ամսաթիվը       ______________________ թ-ից

 

մինչև        __________________________թ.

   (հազար դրամ)

N

Ներկայացված  պահանջները` ըստ բանկի
պարտատերերի

Պահանջի չափը
հաշվետու ժամանակաշրջանի
սկզբի դրությամբ

Ներկայացված պահանջներ, այդ թվում.

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ներված պահանջի չափը

Պահանջի չափը
հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ

Դրամական միջոցների
հաշվին

Հաշվանցման միջոցով

Նոտարի դեպոզիտ կամ
ի պահ հանձնած

Գրավի իրացման
հաշվին

Այլ

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

Ֆիզիկական անձանց կողմից
բանկին ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

2

ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից բանկին ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

3

Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի ներկայացված պահանջները բանկին

 

 

 

 

 

 

 

 

4

 Հայաստանի Հանրապետության, այդ թվում` հարկային մարմնի  կողմից բանկին ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

5

Իրավաբանական անձանց կողմից բանկին ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

6

Համայնքների  կողմից բանկին ներկայացված
պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

7

Օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի, ֆինանսական կազմակերպությունների, համայնքային բյուջեների  կողմից բանկին ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

8

Այլ անձանց կողմից բանկին ներկայացված
պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդհանուր գումար

 

 

 

 

 

 

 

 

_______________________________________________

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/կառավարչի անունը, ազգանունը)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան