ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2008 թվականի N 1270-Ն
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 14.07.11 N 994-Ն)
«Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության և փոխադրման փաստաթղթերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության և փոխադրման փաստաթղթերի նկարագրությունը և ձևերը` համաձայն N 2 հավելվածի.
3) երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության և փոխադրման փաստաթղթերի օգտագործման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը լրաց., խմբ. 14.07.11 N 994-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 11 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1270-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
(վերնագիրը խմբ. 14.07.11 N 994-Ն)
1. Ավտոմատացված համակարգի (ներառյալ էլեկտրոնային եղանակով ամրապահված կամ ձեռք բերված) միջազգային հաղորդակցության ուղևորային փաստաթուղթ
2. Ներհանրապետական հաղորդակցության տոմս
3. Ներհանրապետական հաղորդակցության «Արտոնյալ տոմս»
4. Ներհանրապետական հաղորդակցության «Անվճար տոմս»
5. Տարբեր գանձումների անդորրագիր (ձև ԳՈՒ-57)
6. Տեղական եկամուտների անդորրագիր (ձև ՄԴ-4)
7. Ուղևորի մոտ ձեռքին ուղեբեռի փոխադրման անդորրագիր
8. Միջազգային հաղորդակցությունում ուղևորի ձեռքին ուղեբեռի փոխադրման անդորրագիր (ձև ԼՈՒ-12ա)
9. Բեռնաուղեբեռնային անդորրագիր (ձև ԼՈՒ-12 բ):
(հավելվածը խմբ. 14.07.11 N 994-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1270-Ն որոշման |
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ
(վերնագիրը խմբ. 14.07.11 N 994-Ն)
Ձև N 1
Ավտոմատացված համակարգի (ներառյալ էլեկտրոնային եղանակով ամրապահված կամ ձեռք բերված) միջազգային հաղորդակցության ուղևորային փաստաթուղթ
N 1 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Անվանումը` ավտոմատացված համակարգի ուղևորային փաստաթուղթ
2. Ձևը` ներդրվում է առաջին անգամ
3. Փաստաթուղթը բաղկացած է երեք մասից`
1) ուղևորային փաստաթուղթ.
2) վերահսկիչ կտրոն.
3) տոմսավաճառի կտրոն:
4. Չափսը` 210 մմ x 297 մմ
5. Գույնը՝
1) ուղևորային փաստաթղթի`
ա. թղթի՝ սպիտակ,
բ. գլխամասի՝ կարմիր,
գ. տպագրական նշագծման և գրերի՝ պաշտպանիչ ցանցի գույնից տարբեր, սև, դարչնագույն կամ այլ.
2) վերահսկիչ կտրոնի`
ա. թղթի՝ սպիտակ,
բ. գլխամասի՝ կապույտ,
գ. տպագրական նշագծման և գրերի՝ պաշտպանիչ ցանցի գույնից տարբեր, սև.
3) տոմսավաճառի կտրոնի`
ա. թղթի՝ սպիտակ,
բ. գլխամասի՝ ծիրանագույն,
գ. տպագրական նշագծման և գրերի՝ պաշտպանիչ ցանցի գույնից տարբեր, սև:
6. Ութ ուղղահայաց սյունակներում տոմսի բոլոր երեք մասերում՝ երթևեկության և ուղևորների տվյալներ`
1) գնացք՝ N.
2) մեկնումը՝ օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն.
3) վագոն՝ N, տեսակը.
4) տեղ՝ N.
5) ընդհանուր արժեքը՝ Հայաստանի Հանրապետության դրամով՝ տոմսի, պլացքարտի, ապահովագրության և ծառայության վճարներ.
6) ուղևորային փաստաթղթի տեսակը (լրիվ, մանկական):
7. Փաստաթղթի բոլոր մասերի վերին ձախ անկյունում` երկաթուղու անվանումը ու թվային ծածկագիրը
8. Փաստաթղթի բոլոր մասերի վերին աջ անկյունում` սերիան ու հերթական համարը
9. Փաստաթղթի բոլոր մասերի վերին կենտրոնում գրված է «Ավտոմատացված համակարգ» և ըստ տվյալ մասի պատկանելության` «Ուղևորային փաստաթուղթ», «Վերահսկիչ կտրոն», «Տոմսավաճառի կտրոն»:
10. Ուղևորային փաստաթղթի գլխամասի վերին ձախ անկյունում` երկաթուղային տրանսպորտի լոգոտիպը և թվային ծածկագիրը
11. Փաստաթղթի հակառակ կողմում`
1) ուղևորային փաստաթղթի՝ ուղևորների համար տեղեկատվություն.
2) վերահսկիչ և տոմսավաճառի կտրոնների՝ տեղեկատվությունը բացակայում է:
12. Հատուկ պահանջներ. փաստաթղթի բոլոր մասերի տպագրական հերթական համարներն ու սերիան պետք է լինեն նույնը:
13. Ուղևորային փաստաթղթի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին:
|
58 ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ | ||||||||
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ուղևորային փաստաթուղթ» № 00 0000000 | |||||||||
գնացք |
մեկնում |
վագոն |
տեղ |
ընդհանուր արժեքը |
փաստաթղթի տեսակը | ||||
ամսաթիվ число, месяц год |
ժամ/րոպե |
№ |
տեսակը |
№ |
դրամ |
||||
«Հ Կ Ե» ՓԲԸ «Վերահսկիչ կտրոն» № 00 0000000 | |||||||||
գնացք |
մեկնում |
վագոն |
տեղ |
ընդհանուր արժեքը |
փաստաթղթի տեսակը | ||||
ամսաթիվ число, месяц, |
ժամ/րոպե |
№ |
տեսակը |
№ |
դրամ |
||||
«ՀԿԵ» ՓԲԸ «Տոմսավաճառի կտրոն» № 00 0000000 | |||||||||
գնացք |
մեկնում |
վագոն |
տեղ |
ընդհանուր արժեքը |
Փաստաթղթի տեսակը | ||||
ամսաթիվ |
ժամ/րոպե |
№ |
տեսակը |
№ |
դրամ |
||||
Информация для пассажиров
1. Пассажир при получении проездного документа должен проверить правильность указанных в нем: имени, фамилии, номера документа, удостоверяющего личность, реквизиты поездки (дату отправления, номер поезда, станции отправления и назначения) и другой информации. 2. На проездном документе в графе «часы» и «минуты» указано время отправления поезда, действующее на территории государства отправления. 3. В строке «общая стоимость» указана взысканная сумма с учетом взимаемого комиссионного сбора и суммы обязательного страхования. 4. Поездка пассажира начинается со станции, указанной на проездном документе. При посадке в поезд необходимо иметь проездной документ с контрольным купоном и документ, удостоверяющий личность (указанный в проездном документе). 5. Проездной документ действителен на время следования поезда. 6. Возврат денег по утерянному проездному документу не производится. Проездной документ не подлежит к возврату менее, чем за 2 часа до отправления поезда. 7. При возврате неиспользованного проездного документа пассажир имеет право не позднее, чем за 2 часа до отправления поезда, получить обратно средства в размере 85% от полной стоимости билета. При возврате неиспользованных проездных документов взимается комиссионный сбор. Сбор, взимаемый при оформлении проездных документов, не возвращается. 8. Возврат причитающихся средств за неиспользованный проездной документ производится при предъявлении документа (удостоверяющего личность пассажира), номер которого указан в проездном документе. 9. Проездной документ не подлежит передаче другим лицам. Перепродажа проездных документов не допускается. 10. В случае пересечения государственной границы пассажир обязан соблюдать паспортно - административные, таможенные и другие правила. Полную информацию о правилах пересечения государственной границы Вы можете получить в посольствах и консульствах. 11. Разрешается бесплатный провоз ручной клади не более 36 кг. 12. Информацию о правилах проезда пассажиров, перевозки ручной клади и страхования можно получить на вокзалах. |
Տեղեկատվություն ուղևորների համար
1. Ուղևորային փաստաթուղթն ստանալիս` ուղևորը պետք է ստուգի փաստաթղթում նշված տվյալների ճշտությունը` անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, երթուղու տվյալները (մեկնման ամսաթիվը, գնացքի համարը, մեկնման և ժամանման կայարանները) և այլ տեղեկատվություն: 2. Ուղևորային փաստաթղթի «ժամ» և «րոպե» սյունակում նշված է գնացքի մեկնման ժամը` ըստ մեկնման պետությունում գործող ժամանակի: 3. «Ընդհանուր արժեքը» տողում նշված է գանձված գումարը` ներառյալ միջնորդավճարը և պարտադիր ապահովագրության վճարները: 4. Ուղևորությունն սկսվում է ուղևորային փաստաթղթում նշված երկաթուղային կայարանից: Գնացք նստելիս` ուղևորը պետք է ունենա ուղևորային փաստաթուղթ` վերահսկման կտրոնով, և անձը հաստատող փաստաթուղթ (նշված ուղևորային փաստաթղթում): 5. Ուղևորային փաստաթուղթը վավերական է գնացքի ամբողջ ընթացուղում: 6. Ուղևորային փաստաթղթի կորստի դեպքում գումարը չի վերադարձվում: Ուղևորային փաստաթուղթը վերադարձման ենթակա չէ գնացքի մեկնումից առնվազն 2 ժամ առաջ: 7. Ուղևորն իրավունք ունի չօգտագործված ուղևորային փաստաթուղթը վերադարձնելու գնացքի մեկնումից առնվազն 2 ժամ առաջ` ստանալով գումարը` տոմսի ընդհանուր արժեքի 85 տոկոսի չափով: Չօգտագործված ուղևորային փաստաթուղթը վերադարձնելիս` գանձվում է միջնորդավճար: Ուղևորային փաստաթղթերի ձևակերպման համար գանձվող գումարը չի վերադարձվում: 8. Չօգտագործված ուղևորային փաստաթղթի համար հասանելիք գումարը վերադարձվում է փաստաթուղթը (ուղևորի անձը հաստատող փաստաթուղթ) ներկայացնելու դեպքում, որի համարը նշված է ուղևորային փաստաթղթում: 9. Ուղևորային փաստաթուղթը չի կարող փոխանցվել այլ անձանց: Ուղևորային փաստաթղթերի վերավաճառքը չի թույլատրվում: 10. Պետական սահմանը հատելու դեպքում ուղևորը պարտավոր է պահպանել անձնագրավարչական, մաքսային և այլ կանոնները: Պետական սահմանը հատելու կանոնների մասին մանրամասն տեղեկատվություն Դուք կարող եք ստանալ դեսպանատներում կամ հյուպատոսարաններում: 11. Թույլատրվում է ձեռնածանրոցի անվճար փոխադրում՝ մինչև 36 կգ: 12. Ուղևորների ճանապարհորդության, ձեռնածանրոցի փոխադրման և ապահովագրության կանոնների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ կայարանատներից: |
Ձև N 2
Ներհանրապետական հաղորդակցության տոմս
N 2 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Անվանումը` Հարավկովկասյան երկաթուղու տոմս` մերձքաղաքային գնացքների
2. Ձևը` ներդրվում է առաջին անգամ
3. Չափսը` 68 մմ x 48 մմ
4. Գույնը`
1) թղթի՝ սպիտակ.
2) երեսի կողմի պաշտպանիչ ցանցի, որը երկաթուղու լոգոտիպն է, տարբեր երանգների.
3) տպագրական նշագծման և գրերի՝ պաշտպանիչ ցանցի գույնից տարբեր, սև, դարչնագույն կամ այլ:
5. Երեսի կողմում` երթևեկության տվյալները`
1) մեկնման կայարանը.
2) ժամանման կայարանը.
3) գինը՝ Հայաստանի Հանրապետության դրամով.
4) տոմսի սերիան ու համարը:
6. Տոմսի հակառակ երեսին՝ երկաթուղու լոգոտիպը
7. Տոմսի վրա ամսաթիվը դակվում է դակիչով կամ գրանցվում ձեռքով՝ հակառակ երեսին:
8. Տոմսի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին:
Ձև N 3
Ներհանրապետական հաղորդակցության «Արտոնյալ տոմս»
N 3 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Անվանումը` Հարավկովկասյան երկաթուղու մերձքաղաքային գնացքների երթևեկության «Արտոնյալ տոմս»
2. Ձևը` ներդրվում է առաջին անգամ
3. Չափսը` 68 մմ x 48 մմ
4. Գույնը`
1) թղթի՝ սպիտակ.
2) երեսի կողմի պաշտպանիչ ցանցի, որը երկաթուղու լոգոտիպն է, տարբեր երանգների.
3) տպագրական նշագծման և գրերի՝ պաշտպանիչ ցանցի գույնից տարբեր, սև, դարչնագույն կամ այլ:
5. Երեսի կողմում` երթևեկության տվյալները՝
1) անկյունագծով գրված է «Արտոնյալ տոմս».
2) մեկնման կայարանը.
3) ժամանման կայարանը.
4) գինը՝ Հայաստանի Հանրապետության դրամով.
5) տոմսի սերիան ու համարը:
6. Տոմսի հակառակ երեսին՝ երկաթուղու լոգոտիպը.
7. Տոմսի վրա ամսաթիվը դակվում է դակիչով կամ գրանցվում ձեռքով՝ հակառակ երեսին:
8. Տոմսի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին:
Ձև N 4
Ներհանրապետական հաղորդակցության «Անվճար տոմս»
N 4 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Անվանումը` Հարավկովկասյան երկաթուղու մերձքաղաքային գնացքների երթևեկության «Անվճար տոմս»
2. Ձևը` ներդրվում է առաջին անգամ
3. Չափսը` 145 մմ x 65 մմ
4. Տոմսը բաղկացած է երկու մասից`
1) տոմսից.
2) տոմսի կռնակից:
5. Գույնը`
1) թղթի՝ սպիտակ.
2) երեսի կողմի պաշտպանիչ ցանցի, որը երկաթուղու տառային ծածկագիրն է, տարբեր երանգների.
3) տպագրական նշագծման և գրերի՝ սև:
6. Տոմսի երկու մասերի երեսի կողմին`
1) տվյալներ ուղևորի ու երթևեկության մասին.
ա. ուղևորի անունը, ազգանունը, հայրանունը, ստորաբաժանման անվանումը, ծառայողական տրանսպորտային պահանջագրի N-ը, պաշտոնը,
բ. ամսաթիվը,
գ. մեկնման կայարանը,
դ. ժամանման կայարանը,
ե. գնացքի N -ը,
զ. տոմսի սերիան, համարը,
2) վերին ձախ անկյունում՝ երկաթուղու լոգոտիպը.
3) կենտրոնից վերևում` «տոմս», «կռնակ»:
7. Տոմսի հակառակ երեսին՝ անվճար երթևեկելու իրավունք ունեցող ուղևորների համար տեղեկատվություն
8. Հատուկ պահանջներ. տոմսի երկու մասերի տպագրական հերթական համարները և սերիան պետք է լինեն նույնը:
9. Տոմսի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին:
Ձև N 5
Տարբեր գանձումների անդորրագիր
N 5 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Անվանումը` անդորրագիր
2. Ձևը` ԳՈՒ-57
3. Անդորրագիրը բաղկացած է երեք թերթից`
1) անդորրագիր.
2) անդորրագրի կտրոն.
3) անդորրագրի կռնակ:
4. Չափսը` 125 մմ x 90 մմ
5. Գույնը`
1) թղթի՝ սպիտակ.
2) տպագրական նշագծման և գրերի՝ սև:
6. Երեսի կողմին բոլոր թերթերի վրա`
1) տվյալներ՝
ա. կայարանը,
բ. տրվում է (վճարողի անունը, ազգանունը, հայրանունը),
գ. ինչի համար է գանձվել,
դ. գումարը՝ Հայաստանի Հանրապետության դրամով,
ե. ընդամենը,
զ. վճարված է կանխիկ (գումարը՝ տառերով),
է. վճարման համար ընդունված է N չեկ,
ը. գանձապահի ստորագրությունը և ամսաթիվը,
թ. անդորրագիրն ստացա, վճարված գումարը հաստատում եմ, վճարողի ստորագրությունը.
2) վերին ձախ անկյունում՝ երկաթուղու թվային ծածկագիրը և լոգոտիպը.
3) կենտրոնում վերևից՝ «անդորրագիր», «անդորրագրի կտրոն», «անդորրագրի կռնակ».
4) վերին աջ անկյունում` սերիան, համարը:
7. Անդորրագրի բոլոր թերթերի հակառակ կողմում տեղեկատվությունը բացակայում է:
8. Հատուկ պահանջներ. անդորրագրի բոլոր թերթերի տպագրական հերթական համարները և սերիան պետք է լինեն նույնը:
9. Լրացուցիչ տեղեկություններ. անդորրագրի բոլոր թերթերի երեսի կողմին՝ փաստաթղթի ձևի անվանումը` ԳՈՒ-57:
10. Անդորրագրի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին:
58 ԱՆԴՈՐՐԱԳԻՐ ԱԱ 0 0 0 0 0 1
Ներկայացված է №_________________________________________ վճարման կտրոնը В уплату принят чек № _____________________________________
Անդորրագիրն ստացա, վճարված գումարը հաստատում եմ Квитанцию получил, уплаченную сумму подтверждаю Վճարողի ստորագրությունը Подпись плательщика __________________ |
58 ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ԿՏՐՈՆ ԱԱ 0 0 0 0 0 1
Ներկայացված է №_________________________________________ վճարման կտրոնը В уплату принят чек № _____________________________________
Անդորրագիրն ստացա, վճարված գումարը հաստատում եմ Квитанцию получил, уплаченную сумму подтверждаю Վճարողի ստորագրությունը Подпись плательщика __________________ |
58 ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ԿՌՆԱԿ ԱԱ 0 0 0 0 0 1
Ներկայացված է №_________________________________________ վճարման կտրոնը В уплату принят чек № _____________________________________
Անդորրագիրն ստացա, վճարված գումարը հաստատում եմ Квитанцию получил, уплаченную сумму подтверждаю Վճարողի ստորագրությունը Подпись плательщика __________________ |
Ձև N 6
Տեղական եկամուտների անդորրագիր
N 6 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Անվանումը` անդորրագիր
2. Ձևը` ՄԴ-4
3. Անդորրագիրը բաղկացած է երեք թերթից`
1) անդորրագիր.
2) անդորրագրի կտրոն.
3) անդորրագրի կռնակ:
4. Չափսը` 9,5 մմ x 9,8 մմ
5. Գույնը`
1) թղթի՝ սպիտակ.
2) պաշտպանիչ ցանցի՝ տարբեր երանգների.
3) տպագրական նշագծման և գրերի՝ սև:
6. Երեսի կողմին բոլոր թերթերի վրա`
1) տվյալներ՝
ա. կայարանը,
բ. տրվում է (վճարողի ազգանունը, անունը, հայրանունը),
գ. ծառայության անվանումը,
դ. գումարը՝ Հայաստանի Հանրապետության դրամով,
ե. ընդամենը,
զ. վճարված է կանխիկ (գումարը՝ տառերով),
է. վճարման համար ընդունված է N չեկ,
ը. գանձողի պաշտոնը, ստորագրությունը,
թ. ամսաթիվը,
ժ. անդորրագիրն ստացա, վճարված գումարը հաստատում եմ, վճարողի ստորագրությունը.
2) կենտրոնում վերևից՝ «անդորրագիր», «անդորրագրի կտրոն», «անդորրագրի կռնակ».
3) վերին աջ անկյունում՝ սերիան, համարը.
4) վերին ձախ անկյունում՝ երկաթուղու լոգոտիպը:
7. Անդորրագրի բոլոր թերթերի հակառակ կողմում տեղեկատվությունը բացակայում է:
8. Հատուկ պահանջներ. անդորրագրի բոլոր թերթերի տպագրական հերթական համարները և սերիան պետք է լինեն նույնը:
9. Լրացուցիչ տեղեկություններ. անդորրագրի բոլոր թերթերի երեսի կողմին՝ փաստաթղթի ձևի անվանումը` ՄԴ-4:
10. Անդորրագրի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին:
ԱՆԴՈՐՐԱԳԻՐ ԱԱ 0 0 0 0 0 1 Կայարան Տրվում է Выдана___________________________________________________________________
Ներկայացված է վճարման կտրոնը №
|
ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ԿՏՐՈՆ ԱԱ 0 0 0 0 0 1
Տրվում է Выдана___________________________________________________________________
Ներկայացված է վճարման կտրոնը №
|
ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ԿՌՆԱԿ ԱԱ 0 0 0 0 0 1 Կայարան Տրվում է Выдана___________________________________________________________________
Ներկայացված է վճարման կտրոնը №
|
Ձև N 7
Ուղևորի մոտ ձեռքի ուղեբեռի փոխադրման անդորրագիր
N 7 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Անվանումը` ուղևորի մոտ ձեռքի ուղեբեռի փոխադրման անդորրագիր
2. Ձևը` ներդրվում է առաջին անգամ
3. Անդորրագիրը բաղկացած է երկու թերթից`
1) անդորրագիր.
2) անդորրագրի կտրոն:
4. Չափսը` 110 մմ x 100 մմ
5. Գույնը`
1) թղթի՝ սպիտակ.
2) պաշտպանիչ ցանցի՝ տարբեր երանգների.
3) տպագրական նշագծման և գրերի՝ սև:
6. Երեսի կողմին երկու մասի վրա`
1) տվյալներ՝
ա. մեկնման կայարանը,
բ. ժամանման կայարանը,
գ. N _________ տոմսի,
դ. _______ կմ հեռավորությամբ,
ե. փոխադրում՝ _______ կգ,
զ. գանձված է Հայաստանի Հանրապետության դրամով (գումարը՝ տառերով),
է. տոմսավաճառի ստորագրությունը, լրացման ամսաթիվը,
ը. հատուկ պաշտպանիչ շերտով տպագրված է «100».
2) վերին ձախ անկյունում՝ երկաթուղու տառային ու թվային ծածկագրերը.
3) կենտրոնում վերևից` «անդորրագիր», «անդորրագրի կռնակ».
4) կենտրոնում վերևից՝ սերիան, համարը:
7. Անդորրագրի բոլոր թերթերի հակառակ կողմում տեղեկատվությունը բացակայում է:
8. Հատուկ պահանջներ. անդորրագրի բոլոր թերթերի տպագրական համարները և սերիան պետք է լինեն նույնը:
9. Անդորրագրի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին:
Ձև N 8
Միջազգային հաղորդակցությունում ուղևորի ձեռքին ուղեբեռի փոխադրման անդորրագիր
N 8 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Անվանումը` ուղևորի ձեռքին ուղեբեռի փոխադրման անդորրագիր
2. Ձևը` ԼՈՒ-12ա
3. Անդորրագիրը բաղկացած է երկու թերթից`
1) անդորրագիր.
2) անդորրագրի կռնակ:
4. Չափսը` 110 մմ x 100 մմ
5. Գույնը`
1) թղթի՝ սպիտակ.
2) պաշտպանիչ ցանցի՝ տարբեր երանգների.
3) տպագրական նշագծման և գրերի՝ սև:
6. Երեսի կողմին երկու թերթերի վրա`
1) տվյալներ՝
ա. կայարանից՝ կայարան,
բ. տոմսի N-ը,
գ. փոխադրվում է _____ կգ,
դ. գումարը՝ Հայաստանի Հանրապետության դրամով,
ե. ընդամենը,
զ. գանձողի պաշտոնը, ստորագրությունը,
է. ամսաթիվը.
2) վերին ձախ անկյունում՝ երկաթուղու թվային ծածկագիրը և լոգոտիպը.
3) կենտրոնում վերևից՝ «Ուղևորի ձեռքին ուղեբեռի փոխադրման անդորրագիր», «Ուղևորի ձեռքին ուղեբեռի փոխադրման անդորրագրի կռնակ».
4) վերին աջ անկյունում` սերիան, համարը:
7. Անդորրագրի հակառակ կողմում տեղեկատվությունը բացակայում է:
8. Հատուկ պահանջներ. անդորրագրի բոլոր թերթերի տպագրական հերթական համարները և սերիան պետք է լինեն նույնը:
9. Լրացուցիչ տեղեկություններ. անդորրագրի երկու թերթերի երեսի կողմին՝ փաստաթղթի ձևի անվանումը` ԼՈՒ-12ա:
10. Անդորրագրի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին:
58 ԼՈՒ-12ա
ԱՆԴՈՐՐԱԳԻՐ ԱԱ 0 0 0 0 0 1 Կայարանից От станции____________________________________________________________________________ Կայարան До станции___________________________________________________________________________
|
58 ԼՈՒ-12ա
ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ԿՌՆԱԿ ԱԱ 0 0 0 0 0 1
Կայարանից От станции____________________________________________________________________________ Կայարան До станции___________________________________________________________________________
|
Ձև N 9
Բեռնաուղեբեռնային անդորրագիր
N 9 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Անվանումը՝ բեռնաուղեբեռնային անդորրագիր
2. Ձևը` ԼՈՒ-12բ
3. Անդորրագիրը բաղկացած է երեք թերթից`
1) բեռնաուղեբեռնային անդորրագիր.
2) ճանապարհային բեռնաուղեբեռնային ամփոփագիր.
3) բեռնաուղեբեռնային անդորրագրի կռնակ:
4. Չափսը` 195 մմ x 265 մմ
5. Գույնը`
1) թղթի՝ սպիտակ.
2) երեսի կողմի պաշտպանիչ ցանցի՝ տարբեր աստիճանի մգության բաց նարնջագույն.
3) տպագրական նշագծման և գրերի՝ սև:
6. Բոլոր թերթերի երեսի կողմի վրա`
1) տվյալներ՝
ա. գնացքի համարը, մեկնման ամսաթիվը,
բ. մեկնման կայարանը, կայարանի ծածկագիրը,
գ. ժամանման կայարանը, կայարանի ծածկագիրը,
դ. միջով,
ե. երթուղու N-ը,
զ. առաքիչը և նրա հասցեն,
է. բանկի տեղեկանքը կենտրոնացված վճարման մասին N____ բանկի հիմնարկում,
ը. վճարողի ծածկագիրը,
թ. ստացողը և հասցեն,
ժ. հայտարարված արժեքի ընդհանուր գումարը՝ Հայաստանի Հանրապետության դրամով, սակագնային արժույթով (տառերով),
ժա. տեղերի քանակը,
ժբ. փաթեթավորման տեսակը,
ժգ. բեռի անվանումը,
ժդ. փաստացի կշիռը,
ժե. առանձին տեղերի հայտարարված կամ ընդհանուր գումարը (Հայաստանի Հանրապետության դրամով),
ժզ. պետությունը,
ժէ. հեռավորությունը (կմ),
ժը. փոխադրավճարը (դրամով և սակագնային արժույթով),
ժթ. հայտարարված արժեքի համար (Հայաստանի Հանրապետության դրամով և սակագնային արժույթով),
ի. ընդամենը` փոխադրավճարը (Հայաստանի Հանրապետության դրամով և սակագնային արժույթով),
իա. ընդամենը` հայտարարված արժեքի ընդհանուր գումարը (Հայաստանի Հանրապետության դրամով և սակագնային արժույթով),
իբ. երկաթուղային հանգույցներով փոխանցելու գանձում,
իգ. ընդամենը՝ տեղերը (տառերով),
իդ. ընդամենը՝ Հայաստանի Հանրապետության դրամով,
իե. ստացված է (գումարը՝ տառերով),
իզ. չեկ N,
իէ. մեկնման կայարանի նմուշները բեռնաուղեբեռի փաթեթավորման թերությունների մասին,
իը. մեկնման կայարանի օրացուցային դրոշմակը,
իթ. ձևակերպման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը),
լ. բեռնային գանձապահի ստորագրությունը.
2) վերին ձախ անկյունում՝ Հայաստանի Հանրապետության երկաթուղու տառային և թվային ծածկագրերը.
3) վերևից կենտրոնում՝ «Բեռնաուղեբեռնային անդորրագիր», «Բեռնաուղեբեռնային ուղեցուցակ», «Բեռնաուղեբեռնային անդորրագրի կռնակ».
4) վերին աջ անկյունում՝ սերիան և համարը:
7. Ձևաթղթի հակառակ կողմի վրա՝
1) բեռնաուղեբեռնային անդորրագրի՝ տեղեկություն առաքիչի համար (տեղեկության տեքստը` ըստ երկաթուղու հայեցողության).
2) ճանապարհային բեռնաուղեբեռնային ամփոփագրի՝
ա. գրանցում ժամանման մասին,
բ. ժամանման գրքի հերթական համարը,
գ. ժամանման կայարանի օրացուցային դրոշմակը,
դ. բեռնաուղեբեռի վերաբարձման կայարանի գրանցումը,
ե. ժամանումը (օրացուցային դրոշմակը),
զ. մեկնումը (օրացուցային դրոշմակը),
է. հավելված (տողեր՝ 1, 2, 3),
ը. ստացողի ստորագրությունը,
թ. գրանցում բեռնաուղեբեռի հանձնման մասին (ժամանման կայարանի օրացուցային դրոշմակը).
3) բեռնաուղեբեռնային անդորրագրի կռնակի` տեղեկատվությունը բացակայում է:
8. Հատուկ պահանջներ. ձևաթղթի բոլոր թերթերի վրա տպագրական հերթական համարները և սերիան պետք է միանման լինեն:
9. Լրացուցիչ տվյալներ. բոլոր թերթերի երեսի կողմի վրա` ձևի անվանումը` ԼՈՒ-12բ:
10. Անդորրագրի բոլոր թերթերի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին:
58 ЛУ - 12б
ԲԵՌՆԱՈՒՂԵԲԵՌՆԱՅԻՆ ԱՆԴՈՐՐԱԳԻՐ ԱԱ 0 0 0 0 0 1 Գնացք N Ստացողը, նրա հասցեն
Ստացված է
|
58 ЛУ - 12б
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԲԵՌՆԱՈՒՂԵԲԵՌՆԱՅԻՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱԱ 0 0 0 0 0 1 Գնացք N
Ստացված է
|
Բեռնաուղեբեռնային ճանապարհային ամփոփագրի հակառակ երեսը
Обротная сторона дорожной грузобагажной ведомости
Ժամանման գրանցում Отметка о прибытии Հերթական № Порядковый № Ժամանման գրքի книги прибытия
Ժամանման կայարանի օրացուցային դրոշմակ Календарный штемпель станции назначения |
| ||||||||||
Հավելված Приложение: |
1. ____________________________________________________________ 2. ____________________________________________________________ 3. ____________________________________________________________ |
Ստացողի ստորագրությունը
Расписка получателя
Բեռնաուղեբեռնային ճանապարհային ամփոփագրի երեսի կողմին անվանագրված բեռնաուղեբեռը միանգամյա կամ մշտական լիազորագրով (ավելորդը ջնջել)
Грузобагаж, поименованный на лицевой стороне дорожной грузобагажной ведомости, по разовой или постоянной доверенности (ненужное вычеркнуть)
առ № _____________________ от ______ __________201_թ.г. | |
Ում համար |
Ստացա |
Անձնական փաստաթուղթ Личный документ № ____________________ |
քաղաք город _____________________________________ |
Փողոց Улица _________________________________ |
տուն дом № ________________________ |
բնակարան квартира №___________ |
Ստացողի հասցեն |
փողոց улица _______________________________ |
Տուն |
բնակարան _______________
Գրանցում հանձնման մասին |
Ժամանման կայարանի օրացուցային կնիք |
|
(հավելվածը խմբ. 14.07.11 N 994-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1270-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(վերնագիրը խմբ. 14.07.11 N 994-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է երկաթուղային ուղևորատրանսպորտով միջազգային և ներհանրապետական հաղորդակցություններում ուղևորների երթևեկության, ձեռնածանրոցների, ուղեբեռների փոխադրման և այլ ծառայությունների մատուցման համար երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության ու փոխադրման փաստաթղթերի (ներառյալ էլեկտրոնային եղանակով ամրապահված կամ ձեռք բերված) օգտագործման կարգը, և կարգավորվում են երկաթուղային ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության փոխհարաբերությունները քաղաքացիների հետ:
2. Սույն կարգի նպատակը Հայաստանի Հանրապետության երկաթուղային ուղևորատրանսպորտով երթևեկության ու փոխադրման փաստաթղթերի օգտագործման գործընթացի կանոնակարգումն է, փաստաթղթերի մեկ միասնական ձևաթղթերի սահմանումը և դրանք հայերենով ու ռուսերենով վարելը:
II. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ (ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3. Երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության (ուղևորային) և փոխադրման փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր), ձևաթղթերը տպագրվում են հատուկ պաշտպանություն պահանջող փաստաթղթերի տպագրության գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից` երկաթուղային ոլորտի ենթակառուցվածքի կառավարչի պատվերով:
4. Ձևաթղթերի պատրաստման ժամանակ պետք է պահպանվեն հետևյալ չափորոշիչները`
1) անվանումը, ծածկագիրը կամ ձևը.
2) ձևաչափը.
3) գույնը.
4) տվյալների ցանկը.
5) միասնական բաղկացուցիչ մասերը.
6) երկաթուղու տառային և թվային ծածկագրերի առկայությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության և փոխադրման փաստաթղթերի ցանկը, ձևերը և օգտագործման կարգը սահմանելու մասին» N 1270-Ն որոշման N 2 հավելվածի (այսուհետ` N 2 հավելված).
7) կեղծումից պաշտպանիչ միջոցների առկայությունը, տպագրական համարը, պաշտպանիչ ցանցը, ջրանիշը կամ ինքնապատճենվող շերտերով թուղթը:
5. Ձևաթղթերը մասնակի և լրիվ կեղծումից ու պատճենումից պաշտպանելու համար երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող պատվիրատու կազմակերպությունը կարող է սահմանել լրացուցիչ միջոցներ:
6. Երկաթուղային տրանսպորտով իրականացվող երթևեկության ու փոխադրման համար օգտագործվող փաստաթղթերը կազմվում են հայերենով և ռուսերենով:
III. ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ԾԱԾԿԱԳԻՐԸ
7. ԱՊՀ անդամ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 83-Ա որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագիրը, հաստատել է Հայաստանի երկաթուղու տառային՝ «ՀԿԵ» և թվային՝ «58» ծածկագրերը:
IV. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Երթևեկության ու փոխադրման փաստաթղթերը ձևակերպվում են ավտոմատացված (ներառյալ՝ էլեկտրոնային) և ոչ ավտոմատացված եղանակներով` N 2 հավելվածում ներկայացված ձևաթղթերին ու դրանց նկարագրությանը համապատասխան:
V. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
9. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ուղետոմսը (ուղևորային փաստաթուղթը)՝ ներառյալ ձեռք բերված էլեկտրոնային եղանակով, ձեռնածանրոցների և ուղեբեռների փոխադրման, ինչպես նաև այլ ծառայությունների համար ձևակերպվող փաստաթղթերը, հավաստում են ուղևորի և փոխադրողի միջև պայմանագրի կնքումը, որը հիմք է կողմերի միջև վիճահարույց հարցերի պարզաբանման և լուծման համար:
10. Երկաթուղային տրանսպորտում երթևեկության ու փոխադրման փաստաթղթերն օգտագործվում են N 2 հավելվածում ներկայացված ձևերի նկարագրերին համապատասխան՝
1) N 1 ձևի ուղևորային փաստաթուղթը (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով ամրապահված կամ ձեռք բերված), որը նախատեսված է միջազգային հաղորդակցությունում ուղևորագնացքով ուղևորի երթևեկության համար.
2) N 2 ձևի տոմսը նախատեսված է ներհանրապետական հաղորդակցությունում էլեկտրագնացքներով ուղևորի երթևեկության համար.
3) N 3 ձևի տոմսը նախատեսված է ներհանրապետական հաղորդակցությունում էլեկտրագնացքներով ուղևորի արտոնյալ պայմաններով երթևեկության համար.
4) N 4 ձևի տոմսը նախատեսված է ներհանրապետական հաղորդակցությունում էլեկտրագնացքներով ուղևորի անվճար երթևեկության համար.
5) N 5 ձևի անդորրագիրը (ԳՈՒ-57) նախատեսված է տրանսպորտային ծառայությունների և տարբեր գանձումների ձևակերպման համար.
6) N 6 ձևի տեղական եկամուտների անդորրագիրը (ՄԴ-4) նախատեսված է կայարաններում և գնացքներում ուղևորներին մատուցվող ծառայությունների ձևակերպման համար.
7) N 7 ձևի անդորրագիրը նախատեսված է ներհանրապետական հաղորդակցությունում ուղևորների կողմից էլեկտրագնացքներով՝ սահմանված քաշից ավելի ձեռնածանրոցի փոխադրման համար.
8) N 8 ձևի միջազգային հաղորդակցությունում ուղևորի ձեռքին ուղեբեռի փոխադրման անդորրագիրը (ԼՈՒ-12ա) նախատեսված է միջազգային հաղորդակցության ուղևորագնացքներով ուղևորի ձեռքին ուղեբեռի փոխադրման համար.
9) N 9 ձևի ուղեբեռնային անդորրագիրը (ԼՈՒ-12բ) նախատեսված է միջազգային հաղորդակցության ուղևորագնացքների կազմում բեռնային վագոնում բեռնածանրոցի փոխադրման համար:
(հավելվածը խմբ. 14.07.11 N 994-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |