ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2011 թվականի N 955-Ա
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ` ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 12-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
ԱՊՀ երկրների շրջանակներում ատոմային էներգիայի` խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովի 12-րդ նիստը 2011 թվականի հոկտեմբերի 24-26-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ արարողակարգային և այլ միջոցառումների, նիստի անցկացման, դահլիճի վարձակալության, սննդի, պաշտոնական ճաշի, հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 4100000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|