ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2009 թվականի N 485-Ա
ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՄԻԿՐՈԷԼԵՄԵՆՏՆԵՐՈՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Պարենի համաշխարհային կազմակերպության հետ համատեղ ցորենի ալյուրի միկրոէլեմենտներով հարստացման ծրագիրն իրականացնելու նպատակով`
1. Ստեղծել ցորենի ալյուրի միկրոէլեմենտներով հարստացման ծրագրի իրականացումն ապահովող խորհուրդ` համաձայն հավելվածի:
2. Խորհրդի նախագահին` խորհրդի աշխատանքներին ներգրավել նաև Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2009 թ. հունիսի 15 Երևան |
|
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. հունիսի 15-ի N 485-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՄԻԿՐՈԷԼԵՄԵՆՏՆԵՐՈՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԽՈՐՀՐԴԻ
|
Ա. Մուրադյան |
- ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ) |
|
Ա. Բաբլոյան |
- ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ի գիտական ղեկավար (համաձայնությամբ) |
|
Գ. Բաղիյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
|
Ս. Խաչատրյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
|
Գ. Բադալյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
|
Մ. Ղամբարյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ |
|
Մ. Երանոսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետի խորհրդատու |
(հավելվածը խմբ. 19.01.15 N 33-Ա)
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ |
Գ. Դումանյան |