ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2012 թվականի N 412-Ն
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին ու 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) պետական վերահսկողության շրջանակներում սննդամթերքի, կենդանական և բուսական ծագման հումքի լաբորատոր փորձաքննության ենթակա ցուցանիշների ցանկը` ըստ սննդամթերքի խմբերի՝ համաձայն N 1 հավելվածի.
2) պետության կողմից իրականացվող մնացորդային մոնիթորինգի ընթացքում սննդամթերքի և կենդանական ծագման հումքի մնացորդների լաբորատոր փորձաքննության ենթակա ցուցանիշների ցանկը` ըստ սննդամթերքի խմբերի հետազոտվող նյութերի՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 11 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 412-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՑԱՆԿԸ` ԸՍՏ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԽՄԲԵՐԻ
Սննդամթերքի և կենդանական ու բուսական ծագման հումքի խումբը |
Ցուցանիշները |
1. Միս, մսամթերք |
Անվտանգության ցուցանիշներ |
2. Կաթ, կաթնամթերք |
Անվտանգության ցուցանիշներ |
3. Ձու և ձվամթերք |
Անվտանգության ցուցանիշներ |
4. Ձուկ և ձկնամթերք |
Անվտանգության ցուցանիշներ |
5. Շաքար և հրուշակեղենային արտադրանք շաքարից |
Անվտանգության ցուցանիշներ |
6. Մեղր |
Անվտանգության ցուցանիշներ |
7. Պտուղ – բանջարեղենային մթերք |
Անվտանգության ցուցանիշներ |
8. Յուղային հումք և ճարպային մթերք |
Անվտանգության ցուցանիշներ |
9. Խմելու ջուր շշալցված (գազացված և ոչ գազացված) |
Անվտանգության ցուցանիշներ |
10. Ոչ ալկոհոլային ըմպելիքներ |
Անվտանգության ցուցանիշներ |
11. Ալկոհոլային խմիչքներ |
Անվտանգության ցուցանիշներ Ֆիզիկաքիմիական ցուցանիշներ |
12. Սննդամթերքի հետ շփվող նյութեր |
Վնասակար քիմիական նյութեր` ֆորմալդեհիդ, ստիրոլ, վինիլքլորիդ, ֆենոլ, մեթիլմետակրիլատ, հեքսամեթիլէնդիամին, E-կապրոլակտամ, ացետալդեհիդ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 412-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
Պետության կողմից իրականացվող մնացորդային մոնիթորինգի ընթացքում սննդամթերքի ԵՎ կենդանական ծագման հումքի մնացորդների լաբորատոր փորձաքննության ենթակա ցուցանիշների` ըստ սննդամթերքի խմբերի հետազոտվող նյութերի
Սննդամթերքի և կենդանական ծագման հումքի խումբը |
Ցուցանիշները |
1. Միս, մսամթերք, այդ թվում` խոշոր եղջերավոր կենդանի |
Բետտա ագոնիստներ (այդ թվում` կլենբուտերոլ, ռակտոպամին, զիլպատերոլ) |
ոչխար/այծ |
Բետտա ագոնիստներ (այդ թվում` կլենբուտերոլ, ռակտոպամին, զիլպատերոլ) |
խոզ |
Բետտա ագոնիստներ (այդ թվում` կլենբուտերոլ, ռակտոպամին, զիլպատերոլ) |
սպանդի ենթարկված միասմբակավորներ |
Բետտա ագոնիստներ (այդ թվում` կլենբուտերոլ, ռակտոպամին, զիլպատերոլ) |
կենդանի միասմբակավորներ ուղղակի սպանդի համար |
Ստերոիդներ (անդրոգեններ, էստրոգեններ, (պրո) գեստագեններ)` թեսթոսթերոնը, մեթիլ թեսթոսթերոնը, տրենբոլոնը, նորթեսթոսթերոնը, բոլդենոնը, ստանոզոլոլը, էստրադիոլը, էթիլ էստրադիոլը, պրոգեստերոնը, մեդրօքսիպրոգեստերոն ացետատը, մեգոէստրոլ ացետատը, ֆլյուգեստոնը |
թռչուն |
Ստիլբեններ (այդ թվում` դիեթիլստիբեստրոլ, հեքսեստրոլ դիենեստրոլ) |
ճագար |
Բետտա ագոնիստներ (այդ թվում` կլենբուտերոլ, ռակտոպամին, զիլպատերոլ) |
որսի միս |
Քիմիական տարրեր` կապար, արսեն, կադմիում, սնդիկ, երկաթ, նիկել, քրոմ, անագ, բենզապիրեն, հավելվածում նախատեսված այլ նյութեր |
աճեցված որսի միս |
Բետտա ագոնիստներ (այդ թվում` կլենբուտերոլ, ռակտոպամին, զիլպատերոլ) |
2. Աճեցված ձուկ և ձկնամթերք |
Ստիլբեններ (այդ թվում` դիեթիլստիբեստրոլ, հեքսեստրոլ դիենեստրոլ) |
աճեցված խեցգետնակերպեր |
Նիտրոֆուրաններ (ներառյալ, ֆուրազոլիդոն` ամինաօքսիզոլիդինոն (ԱՕԶ ), ֆուռալտադոն` 3-ամինո-5-մորֆոլինոմեթիլ-2-օքսազոլիդինոն(ԱՄՕԶ), նիտրոֆուրազոն` սեմիկարբազիդ, նիտրոֆուրանտոին` ամինոհիդանտիոն (ԱՀԴ)) |
3. Կաթ, կաթնամթերք |
Քլորամֆենիկոլ |
4. Ձու և ձվամթերք |
Նիտրոֆուրաններ (ներառյալ ֆուրազոլիդոն` ամինաօքսիզոլիդինոն (ԱՕԶ ), ֆուռալտադոն` 3-ամինո-5-մորֆոլինոմեթիլ-2-օքսազոլիդինոն (ԱՄՕԶ), նիտրոֆուրազոն` սեմիկարբազիդ, նիտրոֆուրանտոին` ամինոհիդանտիոն (ԱՀԴ) |
5. Մեղր |
Նիտրոֆուրաններ (ներառյալ ֆուրազոլիդոն` ամինաօքսիզոլիդինոն(ԱՕԶ ), ֆուռալտադոն` 3-ամինո-5-մորֆոլինոմեթիլ-2-օքսազոլիդինոն (ԱՄՕԶ), նիտրոֆուրազոն` սեմիկարբազիդ, նիտրոֆուրանտոին` ամինոհիդանտիոն (ԱՀԴ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |