ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2011 թվականի N 171-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՈՐՈՆՏՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Լեռնաարդյունաբերության զարգացմանը նվիրված միջազգային ցուցահանդես-գիտաժողովին մասնակցելու նպատակով 2011 թվականի մարտի 5-10-ը Տորոնտո (Կանադա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության՝ Տորոնտո գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Տորոնտո գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
2011 թվականի մարտի 5-10-ը Տորոնտո մեկնող պատվիրակության
Ա. Մովսիսյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների |
Ս. Խաչատրյան |
- ՀՀ Սյունիքի մարզպետ |
Ա. Գալստյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների |
Վ. Վարդանյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|