ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
|
12 օգոստոսի 2014 թ. |
թիվ 233-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՄԵՏԱԼ ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 799 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2014 թվականի օգոստոսի 6-ի թիվ 34 արձանագրություն) և «ՄԵՏԱԼ ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի 2014 թվականի հուլիսի 30-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ՄԵՏԱԼ ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 799 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՄԵՏԱԼ ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետի կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայրի հասցեով (ՀՀ, ք. Երևան, Արաբկիր համայնք, Կոմիտասի պողոտա թիվ 29) ուղարկելու օրվան հաջորդող օրը։
|
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
|
2014 թ. օգոստոսի 12 Երևան |