040.0676.02.11.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
2 նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 1998 թվականի N 676
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, «ԿԱՊԱՆԻ ՀԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 314 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Արթիկի կոմունալ տնտեսության հյուրանոցը վերակազմավորել «Արթիկ» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության:
1.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 31344 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Արթիկ» հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Արթիկ» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:
1.3. Սահմանել ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 100 տոկոսի չափով:
1.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 31344 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 31344 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 31344 հազ. դրամ, որը համապատասխանում է 31344 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.6. «Արթիկ» հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:
1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
1.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Ամասիայի «Բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Ամասիայի բնակկոմունսան» պետական փակ բաժնետիրական ընկերության:
2.2. Հաշվեկշռային մեթոդով 6643 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ամասիայի բնակկոմունսան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Ամասիայի բնակկոմունսան» բաց բաժնետիրական ընկերության (կազմում մասնավորեցվող լվացքատունը գնահատվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով):
2.3. «Ամասիայի բնակկոմունսան» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 13 անավարտ շինարարության օբյեկտը (կաթսայատուն, ջերմոցանց, մսուր-մանկապարտեզ, 2 դպրոց, 8 բնակելի շենք) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Շիրակի մարզի Ամասիայի գյուղական համայնքին:
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` երկամսյա ժամկետում Շիրակի մարզի Ամասիայի գյուղական համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:
2.4. «Ամասիայի բնակկոմունսան» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հյուրանոցը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:
2.5. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 5980 հազ. դրամ, որը համապատասխանում է 5980 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.6. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթն անհատույց օտարել Շիրակի մարզի Ամասիայի գյուղական համայնքին:
2.7. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 3947 հազ. դրամ, որը համապատասխանում է 3947 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.8. «Ամասիայի բնակկոմունսան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 662,5 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 155,5 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 82,1 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 263,1 հազ. դրամ.
հաշվարկներ հաշվետու անձանց նկատմամբ` 30,5 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 76,4 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 4,9 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 50 հազ. դրամ:
2.9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և մրցույթի հաղթողին որոշելու կարգի վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
2.10. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
2.11. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
2.12. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
2.13. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 72317 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ջրաշինարար» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Ջրաշինարար» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. «Ջրաշինարար» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի շենքի անավարտ շինարարությունը (Շիրակի մարզ, գ. Մարմարաշեն), վագոն-տնակը (քաղ. Գյումրի, Քութայիսյան փող.) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Շիրակի մարզի Կապսի գյուղական համայնքին:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` երկամսյա ժամկետում Շիրակի մարզի Կապսի գյուղական համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:
3.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 17360 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 17360 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 13888 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 13888 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.5. «Ջրաշինարար» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 54957 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 5329 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 19704 հազ. դրամ.
ստացված կանխավճարների գծով` 5603 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 173 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 10833 հազ. դրամ.
բանկերի կարճաժամկետ վարկեր` 4960 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 8355 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 7863,4 հազ. դրամ:
3.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:
3.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 67087 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աբովյանի բժշկական իրերի և բուժպատրաստուկների գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Աբովյանի բժշկական իրերի ու բուժպատրաստուկների գործարան» բաց բաժնետիրական ընկերության:
4.2. Սահմանել ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 100 տոկոսի չափով:
4.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 50654 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 50654 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 50654 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 50654 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.5. «Աբովյանի բժշկական իրերի և բուժպատրաստուկների գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 16433 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 8667 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 436 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2702 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 10 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 4618 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 4618 հազ. դրամ:
4.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
4.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Հաշվեկշռային մեթոդով 121097 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Զվարթնոց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Զվարթնոց-էլ. սարք» բաց բաժնետիրական ընկերության (ինվեստիցիոն սեփականաշնորհման արդյունքում պետական բաժնեմասը կազմել է 55,52 տոկոս):
5.2. Սահմանել փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը` 91035 հազ. դրամ, որը համապատասխանում է 91035 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 50543 հազ. դրամ, որը համապատասխանում է 50543 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.4. «Զվարթնոց» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են` 30061,8 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 18701,2 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 6860,41 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 207,63 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1064,6 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 3227,96 հազ.դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 3227,96 հազ. դրամ:
5.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և մրցույթի հաղթողին որոշելու կարգի վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
5.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
5.7. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
5.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. Հաշվեկշռային մեթոդով 33221 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինտրանս-4» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Շինտրանս-4» բաց բաժնետիրական ընկերության:
6.2. «Շինտրանս-4» փակ բաժնետիրական ընկերության կազմում մասնավորեցվում է «Հայշինտրանս» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված գույքը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի N 157 որոշման:
6.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 31865 հազ. դրամ, որը համապատասխանում է 31865 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 25492 հազ. դրամ, որը համապատասխանում է 25492 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.5. «Շինտրանս-4» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 1356 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 24 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 245 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 417 հազ. դրամ.
հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 536 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 36 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 98 հազ.դրամ:
6.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ:
6.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
6.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
6.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. Հաշվեկշռային մեթոդով 2326 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինարար-6» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Շինարար-6» բաց բաժնետիրական ընկերության:
7.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 145 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 145 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 116 հազ. դրամ, որը համապատասխանում է 116 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.4. «Շինարար-6» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 2180,7 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 314,7 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 615,8 հազ.դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1170,8 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 79,4 հազ. դրամ:
7.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
7.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.1. Հաշվեկշռային մեթոդով 93060 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Արմավիրի «Տարոն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Արմավիրի «Տարոն» բաց բաժնետիրական ընկերության (Արմավիրի «Տարոն» փակ բաժնետիրական ընկերության կազմում մասնավորեցվող «փոքր» օբյեկտները գնահատվել են «փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով):
8.2. Արմավիրի «Տարոն» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել օժանդակ տնտեսությունը (Արմավիրի մարզ. գ. Ամասիա)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:
8.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 85070 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 85070 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 68056 հազ. դրամ, որը համապատասխանում է 68056 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.5. Արմավիրի «Տարոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 7992 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 656,9 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 546,3 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 5757,5 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 243,9 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 179,5 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 608 հազ.դրամ:
8.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
8.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
9.1. Հաշվեկշռային մեթոդով 18495 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիս-2» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Մասիս-2» բաց բաժնետիրական ընկերության:
9.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 17244 հազ. դրամ, որը համապատասխանում է 17244 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
9.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 13795 հազ. դրամ, որը համապատասխանում է 13795 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
9.4. «Մասիս-2» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1251 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1137 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 114 հազ. դրամ:
9.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և մրցույթի հաղթողին որոշելու կարգի վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
9.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
9.7. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
9.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
9.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
10.1. Հաշվեկշռային մեթոդով 1018003 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Վանաձորի «Ավտոգենմաշ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Վանաձորի «Ավտոգենմաշ» բաց բաժնետիրական ընկերության (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 73,73 տոկոս: Ընկերության կազմում գտնվող հանգստյան գոտին գնահատվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով):
10.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 887503 հազ. դրամ, որը համապատասխանում է 887503 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
10.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 654356 հազ. դրամ, որը համապատասխանում է 654356 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
10.4. Վանաձորի «Ավտոգենմաշ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 130500 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 16903 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 50698 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 19424 հազ. դրամ.
ստացված կանխավճարների գծով` 1915 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 2597 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 19690 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 19273 հազ.դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 16926 հազ. դրամ:
10.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
10.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
10.7. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
10.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
10.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
11.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Ալավերդու կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության «Դեբեդ» հյուրանոցը վերակազմավորել «Դեբեդ» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության:
11.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 69186 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Դեբեդ» հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Դեբեդ» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:
11.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 69186 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 69186 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
11.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 69186 հազ. դրամ, որը համապատասխանում է 69186 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
11.5. «Դեբեդ» հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:
11.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
11.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
12.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հրազդանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության «Հրազդան» հյուրանոցը վերակազմավորել «Հրազդան» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության:
12.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 113014 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Հրազդան» հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Հրազդան» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:
12.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 113014 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 113014 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
12.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 113014 հազ. դրամ, որը համապատասխանում է 113014 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
12.5. «Հրազդան» հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:
12.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
12.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
13.1. Հաշվեկշռային մեթոդով 19656 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ջերմուկի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Ջերմուկի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության:
13.2. Սահմանել պետական փակ բաժնետիրական ընկերության մեկնարկային գինը` 16312 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 16312 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
13.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 16312 հազ. դրամ, որը համապատասխանում է 16312 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
13.4. «Ջերմուկի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 3344 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1919 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 889 հազ.դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 254 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 94 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 188 հազ. դրամ:
13.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
14.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության:
14.2. Հաշվեկշռային մեթոդով 172921 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` իր աշխատավորական կոլեկտիվի կողմից ստեղծվող ընկերությանը:
14.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 146073 հազ. դրամ:
14.4. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տնօրինությանը:
14.5. Սահմանել պետական փակ բաժնետիրական ընկերության վաճառքի գինը` 96408 հազ. դրամ:
14.6. «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 26848 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2973 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 10300 հազ. դրամ.
հաշվարկներ տարբեր անձանց նկատմամբ` 651 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3016 հազ. դրամ.
հաշվարկներ գույքի և անձնական ապահովագրության գծով` 26 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 6761 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 3121 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 3121 հազ. դրամ:
14.7. Վճարումներն իրականացնել «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը գրանցումից հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
14.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
15.1. Հաշվեկշռային մեթոդով 754402 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Վանաձորի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Վանաձորի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության (ընկերության կազմում մասնավորեցվող «Աստղիկ» ճամբարը և «Մայմեխ» հանգստյան տունը գնահատվել են «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով):
15.2. Վանաձորի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարանը, մանկապարտեզը և 24 բնակելի կոտեջի անավարտ շինարարությունը և դրանք անհատույց օտարել Վանաձորի քաղաքային համայնքին:
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկամսյա ժամկետում Վանաձորի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:
15.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 537540 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 268770 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
15.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 263234 հազ. դրամ, որը համապատասխանում է 131617 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով (ինվեստիցիոն սեփականաշնորհման արդյունքում պետական բաժնեմասը կազմել է 48,97 տոկոս):
15.5. Վանաձորի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 216861 հազ. դրամ, այդ թվում`
նպատակային ֆինանսավորում և մուտքեր` 184 հազ. դրամ.
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 204957 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 3203 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2854 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 210 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2026 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 925 հազ. դրամ.
դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 2484 հազ. դրամ:
15.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
16.1. Թույլատրել «Կիլիկիա» վարձակալական ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից վարձակալած` հաշվեկշռային մեթոդով 20472 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը:
16.2. Գույքի մասնավորեցման համար որպես վճարման միջոց կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներ և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթը:
16.3. Վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:
17.1. Հաշվեկշռային մեթոդով 27520 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հիդրոշինարար» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Ախուրյանի «Հիդրոշինարար» բաց բաժնետիրական ընկերության:
(17.1-ին կետը փոփ. 20.02.99 N 82)
17.2. «Հիդրոշինարար» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել սպորտային դահլիճը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Ախուրյանի քաղաքային համայնքին:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` երկամսյա ժամկետում Ախուրյանի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:
(17.2-րդ կետը խմբ. 20.02.99 N 82)
17.3. «Հիդրոշինարար» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել պատվիրատուի շենքը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը:
(17.3-րդ կետը լրաց. 20.02.99 N 82)
17.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 23600 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 23600 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
(17.4-րդ կետի համարակալումը փոփ. 20.02.99 N 82)
17.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 18880 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 18880 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
(17.5-րդ կետի համարակալումը փոփ. 20.02.99 N 82)
17.6. «Հիդրոշինարար» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 3920,7 հազ. դրամ, այդ թվում`Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 129,8 հազ. դրամ.
հաշվարկներ տարբեր կրեդիտորների հետ` 1554,6 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի եկամուտների գծով` 2171 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 65,3 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 62,5 հազ. դրամ:
(17.6-րդ կետի համարակալումը փոփ. 20.02.99 N 82)
17.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
(17.7-րդ կետի համարակալումը փոփ. 20.02.99 N 82)
17.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
(17.8-րդ կետի համարակալումը փոփ. 20.02.99 N 82)
18.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Կապանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:
18.2. «Կապանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացն ապահովելու նպատակով ստեղծել լուծարային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
18.3. Ընկերության լուծարումից հետո գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:
18.4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` գույքն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված գույքը մասնավորեցնելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ:
19. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի «Պետական գույքի մասնավորեցման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի N 253 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 314 որոշման 1.1-1.6-րդ կետերը:
20. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
«ԿԱՊԱՆԻ ՀԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ`
Պ. Ղալթախչյան | - |
ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ռ. Ամիրյան | - |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության գլխավոր վարչության պետ |
Ա. Ասլիկյան | - |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ռ. Սարգսյան | - | Սյունիքի մարզպետարանի վարչության պետ |