ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2011 թվականի N 541-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1809-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1809-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իդ» ենթակետով.
«իդ) զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովում:».
2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կառուցվածքի 1-ին կետի «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը լրացնել նոր տողով.
«Զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. մայիսի 10
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան