Գլխավոր տեղեկություն
Համար
N 509-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (05.03.2011-13.10.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.25/31(403) Հոդ.585
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.12.2019

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2005 թվականի N 509-Ն

ԱՈՒԴԻՏԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխանող աուդիտի ստանդարտները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված աուդիտի ստանդարտները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով աուդիտ իրականացնող անձանց վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 30
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 21-ի N 509-Ն որոշման

 

 

ԱՈՒԴԻՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՈՒԴԻՏԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ

ԱՍ 120 «Աուդիտի ստանդարտների շրջանակները»
ԱՍ 200 «Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները»
ԱՍ 210 «Աուդիտի անցկացման պայմանները»
ԱՍ 220 «Աուդիտորական աշխատանքների որակի վերահսկողությունը»
ԱՍ 230 «Փաստաթղթավորումը»
ԱՍ 240 «Խարդախություն և սխալներ»
ԱՍ 250  «Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման ուսումնասիրումը»
ԱՍ 300 «Պլանավորումը»
ԱՍ 310 «Գործիմացությունը»
ԱՍ 320 «Էականությունն աուդիտում»
ԱՍ 400 «Ռիսկի գնահատումը և ներքին վերահսկողությունը»
ԱՍ 401 «Աուդիտի անցկացումը համակարգչային տեղեկատվական համակարգերի միջավայրում»
ԱՍ 402 «Սպասարկող կազմակերպության ծառայություններից օգտվող կազմակերպությունների վերաբերյալ աուդիտորական ուսումնասիրությունները»
ԱՍ 500 «Աուդիտորական ապացույցներ»
ԱՍ 501 «Աուդիտորական ապացույցներ - հատուկ հոդվածների լրացուցիչ ուսումնասիրություններ»
ԱՍ 505 «Արտաքին հաստատումները»
ԱՍ 510 «Սկզբնական աուդիտ - սկզբնական մնացորդներ»
ԱՍ 520 «Վերլուծական ընթացակարգեր»
ԱՍ 530 «Աուդիտորական ընտրանքը և ընտրանքային այլ ընթացակարգերը»
ԱՍ 540 «Հաշվապահական գնահատումների աուդիտ»
ԱՍ 550 «Կապակցված կողմեր»
ԱՍ 560 «Հետագա դեպքեր»
ԱՍ 570 «Կազմակերպության գործունեության անընդհատությունը»
ԱՍ 580 «Կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված տեղեկատվությունը»
ԱՍ 600 «Այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքների օգտագործումը»
ԱՍ 610 «Ներքին աուդիտորական աշխատանքների ուսումնասիրությունը»
ԱՍ 620 «Փորձագետի աշխատանքի օգտագործումը»
ԱՍ 700 «Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը»
ԱՍ 710 «Համեմատություններ»
ԱՍ 720 «Աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններ պարունակող փաստաթղթերում առկա այլ տեղեկատվությունը»
ԱՍ 800 «Հատուկ նպատակներով իրականացված աուդիտի արդյունքում տրվող աուդիտորական եզրակացությունը»
ԱՍ 810 «Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգումը»
ԱՍ 910 «Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական դիտարկման աշխատանքներ»
ԱՍ 920 «Ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքներ»
ԱՍ 930 «Ֆինանսական տեղեկատվության կոմպիլյացիա»


  
ԱՍ 120 «ԱՈՒԴԻՏԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-2
2. Ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքները 3
3. Աուդիտը և հարակից ծառայությունները 4-5
4. Հավաստիացման մակարդակները 6-10
5. Աուդիտը 11-13
6. Հարակից ծառայությունները 14-18
7. Աուդիտորի առնչությունը ֆինանսական տեղեկատվությանը 19
8. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը (ՀՈՍԿ) 20-26

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է աուդիտորի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող աուդիտի ստանդարտների շրջանակների սահմանումը:

2. Աուդիտի ստանդարտներում պարզության համար, բացառությամբ դրանցում նշված հատուկ դեպքերի, «աուդիտոր» հասկացությունն օգտագործվում է թե´ աուդիտը և թե´ հարակից ծառայությունները նկարագրելիս: Հասկացությունների օգտագործման նման պարզեցումը չի նշանակում, որ աուդիտին հարակից ծառայություններ մատուցող անձը պետք է անպայման լինի կազմակերպության որակավորված աուդիտոր:

2. Ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքները

3. Ֆինանսական հաշվետվությունները սովորաբար կազմվում ու ներկայացվում են տարեկան կտրվածքով և ուղղված են օգտագործողների լայն շրջանակների տեղեկատվական կարիքների բավարարմանը: Նշված հաշվետվությունները մեծ թվով օգտագործողների համար հանդիսանում են տեղեկատվության հիմնական աղբյուր, քանի որ նրանք ի վիճակի չեն իրենց տեղեկատվական կարիքները բավարարելու համար ձեռք բերել լրացուցիչ տեղեկատվություն: Ֆինանսական հաշվետվությունները պետք է կազմվեն կամ՝

ա) Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներով, կամ՝

բ) Հայաստանի Հանրապետության, միջազգային կամ որևէ երկրի ստանդարտներով, եթե կազմակերպությունը ՀՀՀՀՍ-ով ֆինանսական հաշվետվությունները կազմելուց և ներկայացնելուց, դրանք կազմում և ներկայացնում է նաև միջազգային կամ որևէ երկրի ստանդարտներով, կամ՝

գ) ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման համար հաշվապահական հաշվառման մասին օրենսդրությամբ սահմանված հիմունքներով:

3. Աուդիտը և հարակից ծառայությունները

4. Սույն ստանդարտը տարբերակում է աուդիտը հարակից ծառայություններից: Աուդիտին հարակից ծառայություններն են՝ աուդիտորական դիտարկումը, համաձայնեցված ընթացակարգերը և կոմպիլյացիան (տեղեկատվության հավաքագրումը): Ինչպես պատկերված է ստորև բերված աղյուսակում, աուդիտն ու աուդիտորական դիտարկումը (այսուհետ՝ դիտարկում) հնարավորություն են ընձեռում աուդիտորին ապահովելու հավաստիացման համապատասխանաբար՝ բարձր և միջին մակարդակներ (այս հասկացություններն օգտագործվում են համեմատական դասակարգումները ցույց տալու համար): Համաձայնեցված ընթացակարգերը և կոմպիլյացիան չեն նախատեսում աուդիտորի կողմից որևէ հավաստիացման տրամադրում:

Ներմուծեք նկարագրությունը_727


 

5. Սույն ստանդարտը չի վերաբերում հարկային ոլորտում աուդիտորի կողմից մատուցվող ծառայություններին, ինչպես նաև ֆինանսական, հաշվապահական և այլ խորհրդատվություններին:

4. Հավաստիացման մակարդակները

6. Սույն ստանդարտի իմաստով «հավաստիացում» հասկացությունը ցույց է տալիս օգտագործողների համար նախատեսված, կազմակերպության ղեկավարության կողմից տրամադրվող տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ աուդիտորի համոզվածությունը: Նման հավաստիացում տալու համար աուդիտորը գնահատում է իրականացված ընթացակարգերի արդյունքում ձեռք բերված ապացույցները և տալիս է իր եզրակացությունը: Համոզվածության աստիճանը, հետևաբար նաև ապահովվող հավաստիացման մակարդակը, պայմանավորված են իրականացված ընթացակարգերով և դրանց արդյունքներով:

7. Աուդիտ իրականացնելիս աուդիտորն ապահովում է աուդիտի ենթակա տեղեկատվությունը էական խեղաթյուրումներից զերծ լինելու վերաբերյալ հավաստիացման բարձր, սակայն ոչ բացարձակ մակարդակ: Այն աուդիտորական եզրակացության մեջ արտահայտվում է դրականորեն, որպես ողջամիտ հավաստիացում:

8. Դիտարկման դեպքում աուդիտորն ապահովում է դիտարկման ենթակա տեղեկատվությունը էական խեղաթյուրումներից զերծ լինելու վերաբերյալ հավաստիացման միջին մակարդակ: Այն արտահայտվում է բացասական հավաստիացման տեսքով:

9. Համաձայնեցված ընթացակարգերի դեպքում աուդիտորը պարզապես ներկայացնում է փաստացի ստացված տվյալների վերաբերյալ հաշվետվություն՝ առանց հավաստիացման: Այդ հաշվետվությունն օգտագործողները իրենք են գնահատում իրականացված ընթացակարգերն ու ստացված տվյալները և իրենց հետևություններն են անում դրանց վերաբերյալ:

10. Կոմպիլյացիայի դեպքում հաշվետվությունը ներկայացվում է առանց որևէ հավաստիացման, չնայած որ հավաքագրված տեղեկատվության օգտագործողները հաշվապահի ներգրավումից ստանում  են դրական արդյունք:

5. Աուդիտը


11. Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն է հնարավորություն ընձեռել աուդիտորին կարծիք արտահայտելու այն մասին, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Աուդիտորի կարծիքն արտահայտելու համար օգտագործվում են «տալիս են ճշմարիտ և իրական պատկերը» կամ «բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացված» արտահայտությունները, որոնք համարժեք են: Նման նպատակ է հետապնդում նաև համապատասխան չափանիշներով կազմված ֆինանսական կամ այլ տեղեկատվության աուդիտը:

12. Աուդիտորը ձեռք է բերում բավականաչափ և համապատասխան ապացույցներ՝ աուդիտորական կարծիքի ձևավորման համար հիմք հանդիսացող եզրահանգումներ կատարելու նպատակով:

13. Աուդիտորական կարծիքը, ապահովելով հավաստիացման բարձր, սակայն ոչ բացարձակ մակարդակ, բարձրացնում է ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ վստահությունը: Աուդիտում հավաստիացման բացարձակ մակարդակի ապահովումը հնարավոր չէ, քանի որ դա կախված է մի շարք այնպիսի գործոններից, ինչպիսիք են՝ դատողության վրա հիմնվելու անհրաժեշտությունը, թեստերի կիրառումը, հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության ցանկացած համակարգին բնորոշ սահմանափակումները, ինչպես նաև այն փաստը, որ ձեռքբերված աուդիտորական ապացույցների մեծ մասը ավելի շուտ կրում է համոզիչ, քան որոշիչ բնույթ:

6. Հարակից ծառայությունները

6.1 Դիտարկում

14. Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման նպատակն է հնարավորություն ընձեռել աուդիտորին դիտարկման ընթացակարգերի (որոնք չեն ապահովում աուդիտի անցկացման համար անհրաժեշտ բոլոր ապացույցները) միջոցով պարզելու, թե արդյոք առկա են այնպիսի փաստեր, որոնք կարող են վկայել այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Նման նպատակ է հետապնդում նաև համապատասխան չափանիշների համաձայն պատրաստված ֆինանսական կամ այլ տեղեկատվության դիտարկումը:

15. Դիտարկումը նախատեսում է հարցումներ և վերլուծական ընթացակարգեր, որոնք ուղղված են ստուգելու օգտագործողների համար պատրաստված տեղեկատվության հավաստիությունը: Չնայած որ դիտարկման ժամանակ կիրառվում են աուդիտի անցկացման համար պահանջվող գիտելիքներ և մեթոդներ, ինչպես նաև ապացույցների հավաքագրման ընթացակարգեր, սովորաբար այն չի նախատեսում աուդիտի ընթացքում, որպես կանոն, իրականացվող այնպիսի ընթացակարգեր, ինչպիսիք են հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի գնահատումը, ստուգումներով, դիտարկումներով և կատարված հաշվարկներով հիմնավորված ապացույցների ձեռքբերման միջոցով հաշվապահական գրանցումների և կատարված հարցումների պատասխանների ճշգրտության ստուգումները:

16. Չնայած որ աուդիտորը ձգտում է իրազեկ լինել բոլոր կարևոր հարցերին, դիտարկման ընթացակարգերի միջոցով այդ նպատակին հասնելու հավանականությունն ավելի քիչ է, քան աուդիտի ընթացքում, որի հետևանքով դիտարկման արդյունքում տրված եզրակացությունը աուդիտորական եզրակացության համեմատությամբ ապահովում է հավաստիացման ավելի ցածր մակարդակ:

6.2 Համաձայնեցված ընթացակարգեր

17. Համաձայնեցված ընթացակարգերի դեպքում աուդիտորն իրականացնում է աուդիտորական բնույթի այնպիսի ընթացակարգեր, որոնց շուրջ համաձայնության են եկել աուդիտորը, կազմակերպությունը ու համապատասխան երրորդ անձը կամ անձինք և ներկայացնում է հաշվետվություն փաստացի ստացված տվյալների վերաբերյալ, որի հիման վրա օգտագործողները պետք է կատարեն իրենց եզրահանգումները: Այդ հաշվետվությունը նախատեսված է վերոհիշյալ ընթացակարգերի շուրջ համաձայնության եկած կողմերի համար, մինչդեռ ընթացակարգերի նպատակներին անտեղյակ անձանց մոտ արդյունքները կարող են սխալ մեկնաբանվել:

6.3 Կոմպիլյացիա

18. Կոմպիլյացիայի դեպքում հաշվապահը պարտավորվում է հավաքագրել, դասակարգել և ամփոփել ֆինանսական տեղեկատվությունը՝ օգտագործելով ոչ թե աուդիտորական, այլ հաշվապահական գիտելիքներն ու փորձը: Սովորաբար այդ տեղեկատվությունը բերվում է օգտագործելու համար առավել հասկանալի և հարմար տեսքի՝ առանց դրա հիմքերը ստուգելու: Այդ ընթացակարգերը նախատեսված չեն և հաշվապահին հնարավորություն չեն ընձեռում ֆինանսական տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ արտահայտելու հավաստիացման որևէ մակարդակ: Այնուամենայնիվ, հաշվապահի ներգրավումից հավաքագրված ֆինանսական տեղեկատվությունն օգտագործողները ստանում  են դրական արդյունք, քանի որ այդ ծառայությունը մատուցվում է մասնագիտական բարձր մակարդակով:

7. Աուդիտորի առնչությունը ֆինանսական տեղեկատվությանը

19. Աուդիտորն առնչվում է այն ֆինանսական տեղեկատվության հետ, որի վերաբերյալ նա ներկայացնում է եզրակացություն կամ տալիս է համաձայնություն՝ օգտագործելու իր անունը մասնագիտական հարաբերություններում: Եթե աուդիտորը այս կերպ չի առնչվում ֆինանսական տեղեկատվությանը, ապա երրորդ կողմերը նրան չեն կարող վերագրել որևէ պատասխանատվություն: Եթե աուդիտորին հայտնի է դառնում, որ որևէ կազմակերպություն անհարկի է օգտագործում  իր անունը՝ կապված ֆինանսական տեղեկատվության հետ, ապա նա կարող է պահանջել այդ կազմակերպության ղեկավարությունից՝ անմիջապես դադարեցնելու այդ գործողությունները և ձեռնարկել հետագա անհրաժեշտ քայլեր, օրինակ, հայտնել այդ տեղեկատվությունն օգտագործողներին իր անվան անհարկի օգտագործման մասին: Աուդիտորը կարող է դիմել նաև այլ քայլերի, օրինակ, խորհրդակցել իրավաբանի հետ:

Սույն կետի դրույթները տարածվում են նաև կոմպիլյացիա իրականացնող հաշվապահի վրա:

8. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը (ՀՈՍԿ)

20. «Հանրային ոլորտ» հասկացությունը վերաբերում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև դրանց պատկանող կազմակերպություններին:

21. Պետական կառավարման մարմինները, պետական առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, որպես կանոն, իրենց ֆինանսական վիճակի (կամ դրա որոշ մանրամասների), գործունեության արդյունքների ու դրամական միջոցների հոսքերի մասին կազմում են ֆինանսական հաշվետվություններ, որոնք նախատեսված են օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների, օտարերկրյա ներդրողների, ծառայողների (աշխատողների), վարկատուների, հասարակության և այլ օգտագործողների համար: Այդ ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացումը կարող է համարվել օրենսդրությամբ նախատեսված մարմնի պարտականությունը կամ իրականացվել աուդիտորական կազմակերպությունների կողմից:

22. Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական կարծիք արտահայտելիս, անկախ պատվիրատու կազմակերպության գործունեության բնույթից, աուդիտի սկզբունքները մնում են նույնը, քանի որ աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններն օգտագործողներն իրավունք ունեն պահանջելու աուդիտի անցկացման միևնույն որակը: Քանի որ աուդիտի ստանդարտները սահմանում են աուդիտի հիմնական սկզբունքները, դրանց կիրառումը և ընթացակարգերը, հետևաբար դրանք կիրառելի են նաև հանրային ոլորտի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում: Այնուամենայնիվ, որոշ աուդիտի ստանդարտներ կիրառելիս դրանցում կարող է առաջանալ պարզաբանումներ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն՝ հանրային ոլորտի առանձնահատուկ պայմաններին և օրենսդրության հատուկ պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, մասնավորապես, երբ դրանք վերաբերում են հանրային ոլորտի ոչ առևտրային կազմակերպությունների աուդիտին: Այդպիսի պարզաբանումներ կամ լրացումներ պահանջող հնարավոր դեպքերի բնույթը նշվում է յուրաքանչյուր աուդիտի ստանդարտի վերջում բերված՝ «Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիության (ՀՈՍԿ)» վերաբերյալ դրույթներում:

23. Պետական կառավարման մարմինների, պետական առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները կարող են պարունակել լրացուցիչ կամ այնպիսի տեղեկատվություն, որը տարբերվում է մասնավոր ոլորտի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություններում պարունակվող տեղեկատվությունից (օրինակ, հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսերի չափի և օրենսդրությամբ սահմանված ծախսերի կատարման առավելագույն չափի համեմատումը): Նման դեպքերում կարող է առաջանալ աուդիտորական ընթացակարգերի բնույթը, ժամկետները, ծավալը, ինչպես նաև աուդիտորական եզրակացությունը համապատասխան ձևափոխումների ենթարկելու անհրաժեշտություն:

24. Պետական կառավարման մարմիններից, պետական առևտրային և ոչ առևտրային որոշ կազմակերպություններից իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար կարող է պահանջվել մատուցելու որոշակի ծառայություններ: Նման կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները, որպես կանոն, չեն կարող բավարար չափով արտացոլել կազմակերպության գործունեության բոլոր մանրամասները: Հետևաբար, այդ կազմակերպություններից կարող է պահանջվել, որ նրանք իրենց տարեկան հաշվետվություններին կից ներկայացնեն գործունեության վերաբերյալ այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են՝ արտադրողականության մակարդակը, մատուցված ծառայությունների որակն ու ծավալը, ինչպես նաև ծառայություններ մատուցելու նպատակին հասնելու աստիճանը: Նման տեղեկատվության աուդիտի ժամանակ ՀՈՍԿ-ի վերաբերյալ դրույթները չեն գործում:

25. Հանրային ոլորտի կազմակերպությունների աուդիտորներից կարող է պահանջվել, որպեսզի նրանք հաշվետվություններ ներկայացնեն նաև՝

ա) օրենսդրությանը և այլ իրավական ակտերի պահանջներին կազմակերպության գործունեության համապատասխանության, ինչպես նաև լիազորված մարմինների պահանջների ապահովման վերաբերյալ,

բ) հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերին ներկայացվող պահանջների ապահովման վերաբերյալ,

գ)  կազմակերպության ծրագրերի, նախագծերի և գործունեության արդյունավետության վերաբերյալ:

ՀՈՍԿ-ի վերաբերյալ դրույթները չեն գործում նաև նման հաշվետվությունների նկատմամբ:

26. Եթե որևէ աուդիտի ստանդարտում բերված չեն ՀՈՍԿ-ի վերաբերյալ դրույթներ, ապա տվյալ աուդիտի ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտում:




ԱՍ 200 «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1
2. Աուդիտի նպատակը 2-3
3. Աուդիտի հիմնական սկզբունքները 4-6
4. Աուդիտի շրջանակները 7
5. Ողջամիտ հավաստիացում 8-11
6. Պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունների կազմման համար 12
7. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը 13-14

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակի, հիմնական սկզբունքների վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը: Սույն ստանդարտը պետք է ուսումնասիրվի «Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120-ի հետ միասին:

2. Աուդիտի նպատակը

2. Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն է հնարավորություն ընձեռել աուդիտորին՝ կարծիք արտահայտելու այն մասին, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Աուդիտորի կարծիքն արտահայտելու համար օգտագործվում են «տալիս են ճշմարիտ և իրական պատկերը» կամ «բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացված» արտահայտությունները, որոնք համարժեք են:

3. Չնայած աուդիտորի կարծիքը մեծացնում է վստահությունը ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ, օգտագործողն այն չի կարող համարել կազմակերպության հետագա կենսունակության և դրա ղեկավարության կողմից իրականացված գործունեության արդյունավետության հավաստիացում:

3. Աուդիտի հիմնական սկզբունքները

4. Աուդիտորը պետք է ղեկավարվի օրենքով սահմանված կարգով հաստատված աուդիտորի վարքագծի կանոններով: Աուդիտորի մասնագիտական պարտականությունները կարգավորող վարքագծի սկզբունքներն են.

ա) անկախությունը,

բ) ազնվությունը,

գ) օբյեկտիվությունը,

դ) մասնագիտական ունակությունները և պատշաճ վերաբերմունքը,

ե) գաղտնիությունը,

զ) մասնագիտական վարքագիծը, և

է) տեխնիկական ստանդարտների պահպանումը:

5. Աուդիտը պետք է իրականացվի աուդիտի ստանդարտներին համաձայն: Ստանդարտները ներառում են հիմնական սկզբունքներ և էական ընթացակարգեր, ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով:

6. Աուդիտը պետք է պլանավորվի և իրականացվի մասնագիտական կասկածամտության հիման վրա՝ ընդունելով, որ կարող են առկա լինել ֆինանսական հաշվետվությունների էական խեղաթյուրումների առաջացման հիմք հանդիսացող հանգամանքներ: Օրինակ, որպես կանոն, աուդիտորը պետք է ակնկալի, որ կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացվող տեղեկատվության ճշտության վերաբերյալ ձեռք կբերի ապացույցներ՝ դրանք նախապես ճիշտ համարելու փոխարեն:

4. Աուդիտի շրջանակները

7. «Աուդիտի շրջանակներ» հասկացությունը վերաբերում է աուդիտորական այն ընթացակարգերին, որոնք տվյալ պայմաններում անհրաժեշտ են համարվում աուդիտի նպատակին հասնելու համար: Աուդիտի ստանդարտներին համապատասխան իրականացվող աուդիտորական ընթացակարգերը պետք է որոշվեն աուդիտորի կողմից՝ ելնելով աուդիտորական գործունեության մասին իրավական ակտերի, կազմակերպության ներքին կանոնակարգերի պահանջներից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև աուդիտի անցկացման պայմաններից և հաշվետվությունների ներկայացման պահանջներից:

5. Ողջամիտ հավաստիացում

8. Աուդիտի ստանդարտներին համապատասխան իրականացվող աուդիտը նախատեսված է ապահովելու ողջամիտ հավաստիացում այն մասին, որ ֆինանսական հաշվետվություններն ընդհանուր առմամբ զերծ են էական խեղաթյուրումներից: Ողջամիտ հավաստիացումը ենթադրում է աուդիտորական ապացույցների հավաքագրում, որոնք անհրաժեշտ են աուդիտորին՝ ամբողջությամբ վերցրած ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու վերաբերյալ եզրակացություն կազմելու համար: Ողջամիտ հավաստիացումը վերաբերում է աուդիտի ամբողջ գործընթացին:

9. Այնուամենայնիվ, աուդիտին բնորոշ են այնպիսի սահմանափակումներ, որոնք խանգարում են աուդիտորին՝ էական խեղաթյուրումներ հայտնաբերելու գործում: Այդ սահմանափակումները պայմանավորված են հետևյալ գործոններով.

- թեստերի կիրառում,

- հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության ցանկացած համակարգին բնորոշ սահմանափակումներ (օրինակ, անօրինական գործողությունները թաքցնելու վերաբերյալ համաձայնության գալու հնարավորությունը),

- այն փաստը, որ ձեռք բերված աուդիտորական ապացույցները ավելի շուտ կրում են համոզիչ, քան որոշիչ բնույթ:

10. Աուդիտորական կարծիքի ձևավորման ուղղությամբ աուդիտորի կողմից կատարվող աշխատանքները հիմնվում են նաև դատողության վրա, մասնավորապես՝

ա) աուդիտորական ապացույցների ձեռք բերման գործընթացում՝ ժամկետային սահմանափակումներն ու աշխատանքների ծավալները, երբ անհրաժեշտ է լինում որոշել կիրառվելիք աուդիտորական ընթացակարգերի բնույթը,

բ) ձեռք բերված աուդիտորական ապացույցների հիման վրա եզրահանգումներ կատարելու գործում՝ երբ անհրաժեշտ է լինում գնահատել կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների կազմման ընթացքում ղեկավարության կողմից կատարված հաշվարկների ճշգրտությունը:

11. Այլ սահմանափակումները ևս կարող են ազդել ձեռք բերված աուդիտորական ապացույցների համոզիչ լինելու վրա՝ ֆինանսական հաշվետվություններում արտացոլված որևէ տեղեկատվության վերաբերյալ եզրահանգումներ կատարելու համար (օրինակ, գործարքները կապակցված կողմերի միջև): Նման դեպքերում աուդիտի որոշ ստանդարտներ սահմանում են համապատասխան ընթացակարգեր, որոնք կապահովեն բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ՝ եթե առկա չեն.

ա) սովորաբար ակնկալվող էական խեղաթյուրումների առաջացման ռիսկը բարձրացնող արտասովոր հանգամանքներ, կամ

բ) որևէ հայտանիշ՝ տեղի ունեցած էական խեղաթյուրումների վերաբերյալ:

6. Պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունների կազմման համար

12. Չնայած այն հանգամանքին, որ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ կարծիք կազմելու և այն արտահայտելու պատասխանատվությունը կրում է աուդիտորը, այդ հաշվետվությունների կազմման և ներկայացման համար պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարությունը: Ֆինանսական հաշվետվությունների աուդիտը կազմակերպության ղեկավարությանը չի ազատում նշված պատասխանատվությունից:

7. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը

13. Անկախ այն բանից, թե աուդիտը որ ոլորտում է իրականացվում՝ հանրային, թե մասնավոր, դրա հիմնական սկզբունքները մնում են նույնը: Հանրային ոլորտում կարող են տարբերվել աուդիտի նպատակն ու շրջանակները: Այդ գործոնները հաճախ վերաբերում են աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների կամ հաշվետվությունների ներկայացման ձևերի միջև եղած տարբերություններին (օրինակ, հանրային ոլորտի կազմակերպություններից կարող է պահանջվել լրացուցիչ ֆինանսական հաշվետվությունների կազմում):

14. Հանրային ոլորտի կազմակերպությունների աուդիտի իրականացման ընթացքում աուդիտորը պետք է հաշվի առնի իրավական ակտերի և գերատեսչական նորմատիվ ակտերի այն պահանջները, որոնք ազդեցություն են գործում աուդիտորական գործունեությանը ներկայացվող պահանջների վրա՝ ներառյալ ազգային անվտանգության հետ կապված հարցերը: Ի տարբերություն մասնավոր ոլորտի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի, հանրային ոլորտում աուդիտին ներկայացվող պահանջները կարող են կրել յուրահատուկ բնույթ և հաճախ ընդգրկել աուդիտի նպատակների ավելի լայն շրջանակներ և ծավալներ: Աուդիտորական գործունեությանը ներկայացվող պահանջները նույնպես կարող են ազդել, օրինակ, աուդիտորի ողջամտության վրա՝ էականությունը որոշելու, խարդախության և սխալների մասին զեկուցելու, ինչպես նաև աուդիտորական եզրակացությունը կազմելու հարցերում: Հնարավոր են աուդիտորական մոտեցումների և ոճերի տարբերություններ: Այնուամենայնիվ, այս տարբերությունները չեն կարող ազդել աուդիտի հիմնական սկզբունքների և էական ընթացակարգերի վրա:




ԱՍ 210 «ԱՈՒԴԻՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-4
2. Աուդիտորական նամակ-պարտավորագիրը 5-9
3. Շարունակական աուդիտները 10-11
4. Պարտավորությունների փոփոխման ընդունումը 12-19
5. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը 20-21
Հավելված. Աուդիտորական նամակ-պարտավորագրի օրինակ  

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:


1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է հետևյալ հարցերի վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը՝

ա) պատվիրատուի հետ պարտավորությունների պայմանների համաձայնեցումը,

բ) աուդիտորի պատասխանը պատվիրատուի խնդրանքին, որը վերաբերում է պարտավորությունների պայմանների փոփոխությանը՝ հավաստիացման ավելի ցածր մակարդակ ապահովող պայմաններով:

2. Աուդիտորը և պատվիրատուն պետք է համաձայնության գան պարտավորությունների պայմանների շուրջ: Համաձայնեցված պայմանները պետք է նշվեն աուդիտորական նամակ-պարտավորագրում կամ այլ համապատասխան պայմանագրային ձևում:

3. Սույն ստանդարտը նախատեսված է օգնելու աուդիտորին՝ ֆինանսական հաշվետվությունների աուդիտի վերաբերյալ նամակ-պարտավորագիր կազմելիս: Ստանդարտում նշված ուղեցույցները նախատեսված են նաև հարակից ծառայությունների համար: Երբ մատուցվում են այլ ծառայություններ, ինչպիսիք են հարկային, հաշվապահական կամ կառավարչական խորհրդատվությունը, ապա այս դեպքերում կազմվում են առանձին նամակ-պարտավորագրեր:

4. Նույնիսկ այն դեպքերում, երբ աուդիտի նպատակն ու շրջանակները, ինչպես նաև աուդիտորների պարտականությունները սահմանվում են օրենսդրությամբ, աուդիտորը կարող է համարել, որ աուդիտորական նամակ-պարտավորագիրն իր պատվիրատուների համար ունի տեղեկատվական բնույթ:

2. Աուդիտորական նամակ-պարտավորագիրը

5. Մինչև աշխատանքները սկսելը աուդիտորի կողմից աուդիտորական նամակ-պարտավորագրի ուղարկումը նախընտրելի է թե´ պատվիրատուի և թե´ աուդիտորի համար, որը կօգնի խուսափելու աուդիտորական աշխատանքներին վերաբերող թյուրիմացություններից: Նամակ-պարտավորագիրը փաստաթղթավորում և հաստատում է աուդիտորի համաձայնությունը աուդիտի նպատակի և շրջանակների, պատվիրատուի աուդիտորի պատասխանատվության չափի և եզրակացության (հաշվետվության) ձևի վերաբերյալ:

2.1 Հիմնական բովանդակությունը

6. Աուդիտորական նամակ-պարտավորագրի ձևն ու բովանդակությունը յուրաքանչյուր պատվիրատուի համար կարող են լինել տարբեր, սակայն, որպես կանոն, դրանք պետք է ներառեն հետևյալը.

- ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակը,

- կազմակերպության ղեկավարության պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար,

- աուդիտի շրջանակները՝ հիմնվելով գործող օրենսդրության, կանոնակարգերի կամ աուդիտորական գործունեությունը կարգավորող մարմնի որոշումների վրա, որոնց աուդիտորը մնում է հավատարիմ,

- եզրակացության և (կամ) աուդիտորի աշխատանքների արդյունքների ներկայացման այլ ձևերը,

- այն փաստը, որ աուդիտի անցկացման բնույթի և աուդիտին բնորոշ այլ սահմանափակումների, ինչպես նաև հաշվապահական հաշվառմանը և ներքին վերահսկողության համակարգերին բնորոշ սահմանափակումների պատճառով առկա է նույնիսկ էական խեղաթյուրումների չբացահայտված մնալու անխուսափելի ռիսկ,

- աուդիտի անցկացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերին, գրանցումներին և այլ տեղեկատվությանը անարգել ծանոթանալու հնարավորության ապահովումը:

7. Նամակ-պարտավորագրում աուդիտորը կարող է ներառել նաև հետևյալը.

- աուդիտի պլանավորումը,

- աուդիտորի ակնկալիքներն այն մասին, որ աուդիտի անցկացման կապակցությամբ իրեն կտրամադրվի ղեկավարության կողմից գրավոր հաստատված համապատասխան տեղեկատվություն,

- աուդիտորի խնդրանքը պատվիրատուին՝ իր կողմից ուղարկված պարտավորությունների պայմաններն ընդունելու և նամակ-պարտավորագրի ստացումը գրավոր հաստատելու մասին,

- նամակների այլ տեսակների կամ այն հաշվետվությունների նկարագրությունը, որն աուդիտորը նախատեսում է ներկայացնել պատվիրատուին,

- վարձատրությունների հաշվարկման մեթոդները և վճարման հետ կապված այլ համաձայնությունները:

8. Անհրաժեշտության դեպքում նամակ-պարտավորագրում կարող է ընդգրկվել նաև հետևյալը.

- աուդիտի հետ կապված որոշ հարցերում այլ աուդիտորների կամ փորձագետների ներգրավման համաձայնությունը,

- աուդիտի անցկացման գործընթացում ներքին աուդիտորների կամ պատվիրատուի անձնակազմի ներգրավման համաձայնությունը,

- աուդիտին առնչվող հարցերով նախորդ աուդիտորների (եթե եղել են) հետ հարաբերությունների մեջ մտնելու համաձայնությունը,

- աուդիտորների պատասխանատվության հնարավոր սահմանափակումները՝ այդպիսի հնարավորության առկայության դեպքում,

- պատվիրատուի և աուդիտորի միջև հետագա հարցերի շուրջ համաձայնության գալու վերաբերյալ առաջարկներ:

Սույն ստանդարտին կից հավելվածում բերված է աուդիտի անցկացման նամակ-պարտավորագրի օրինակ:

2.2 Դուստր ընկերության, մասնաճյուղի, ներկայացուցչության աուդիտ

9. Այն դեպքում, երբ կազմակերպության աուդիտորը միաժամանակ համարվում է այդ կազմակերպության դուստր ընկերության, մասնաճյուղի, ներկայացուցչության (ստորաբաժանման) աուդիտոր, ապա այն գործոնները, որոնք ազդում են կազմակերպության ստորաբաժանմանը նամակ-պարտավորագիր ուղարկելու որոշման վրա, ներառում են հետևյալ հարցերը.

- ո՞վ է նշանակում ստորաբաժանման աուդիտորին,

- արդյոք հարկավո՞ր է կազմել առանձին աուդիտորական եզրակացություն ստորաբաժանման համար,

- օրենսդրական պահանջները,

- այլ աուդիտորների կողմից իրականացված աշխատանքների ծավալը,

- ստորաբաժանման նկատմամբ կազմակերպության մասնակցության չափը (տոկոսը),

- ստորաբաժանման ղեկավարության անկախության աստիճանը:

3. Շարունակական աուդիտներ

10. Շարունակական աուդիտի դեպքում աուդիտորը պետք է հաշվի առնի, թե արդյոք հանգամանքները պահանջում են վերանայել պարտավորությունների պայմանները և արդյոք կարիք կա հիշեցնելու պատվիրատուին առկա պարտավորությունների պայմանների մասին:

11. Աուդիտորը կարող է որոշում ընդունել` յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար նոր նամակ-պարտավորագիր չուղարկելու մասին: Այնուամենայնիվ, նոր նամակ-պարտավորագիր կարող է ուղարկվել հետևյալ գործոնների առկայության դեպքում.

- տեղեկություններն այն մասին, որ պատվիրատուն ոչ ճիշտ է ընկալում աուդիտի նպատակն ու շրջանակները,

- պարտավորությունների փոփոխությունը կամ հատուկ պայմանները,

- կազմակերպության գործադիր մարմնի, տնօրենների խորհրդի կամ հիմնադիրների (մասնակիցների) կազմում տեղի ունեցած փոփոխությունները,

- պատվիրատուի գործունեության բնույթի կամ ծավալների զգալի փոփոխությունները,

- օրենսդրական պահանջները:

4. Պարտավորությունների փոփոխման ընդունումը

12. Աուդիտորը, որին մինչև աշխատանքների ավարտը առաջարկվել է պարտավորությունը փոփոխել հավաստիացման ավելի ցածր մակարդակ ապահովող մեկ այլ պարտավորությամբ, պետք է քննարկի այդ առաջարկության նպատակահարմարությունը:

13. Պարտավորություններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ պատվիրատուի կողմից աուդիտորին ներկայացվող խնդրանքը կարող է առաջանալ ծառայության մատուցման անհրաժեշտության վրա ազդող հանգամանքների փոփոխության, նախապես պահանջվող աուդիտորական կամ հարակից ծառայությունների բնույթի սխալ ըմբռնման, ղեկավարության կողմից հարկադրվող կամ այլ հանգամանքներով թելադրվող աշխատանքների շրջանակների սահմանափակման հետևանքով: Աուդիտորը պետք է մանրամասն քննարկի պատվիրատուի խնդրանքի հիմնավորվածությունը՝ հատկապես ուշադրություն դարձնելով աշխատանքների շրջանակների սահմանափակման պատճառներին:

14. Կազմակերպության պահանջների վրա ազդող հանգամանքների փոփոխությունները կամ նախապես պահանջվող ծառայությունների բնույթի սխալ ըմբռնումը կարող է բավարար հիմք հանդիսանալ պարտավորություններում փոփոխություններ կատարելու համար, և ընդհակառակը՝ այն փոփոխությունները, որոնք կապված են սխալ, թերի կամ անբավարար տեղեկատվության հետ, չեն կարող բավարար հիմք հանդիսանալ պարտավորությունում փոփոխություններ կատարելու համար:

15. Աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտն իրականացնող աուդիտորը, աուդիտը հարակից ծառայություններով փոխարինելուց առաջ, բացի վերը նշված կետերից պետք է հաշվի առնի նաև այդ փոխարինման օրենսդրական կամ պայմանագրային հետևանքները:

16. Եթե աուդիտորը որոշում է, որ բավարար հիմքեր կան պարտավորությունները փոփոխելու համար և եթե աուդիտն իրականացվում է փոփոխված պարտավորությունների պայմաններում կիրառելի աուդիտի ստանդարտների համաձայն, ապա նրա ներկայացրած եզրակացությունը (հաշվետվությունը) պետք է համապատասխանի պարտավորությունների վերանայված պայմաններին: Եզրակացությունից (հաշվետվությունից) օգտվողներին շփոթության մեջ չգցելու համար այն չպետք է պարունակի հղում.

ա) սկզբնական պարտավորություններին, կամ

բ) այն ընթացակարգերին, որոնք կարող էին իրականացվել սկզբնական պարտավորություններին համապատասխան, բացառությամբ այն ընթացակարգերի, որոնք կիրառվել են սկզբնական պարտավորությունը փոխարինելով այնպիսինով, որը պահանջում է համաձայնեցված ընթացակարգերի կիրառում և, հետևաբար, իրականացված ընթացակարգերին հղումը հանդիսանում է հաշվետվության մաս:

17. Պարտավորությունների պայմանների փոփոխության դեպքում պատվիրատուն և աուդիտորը պետք է համաձայնության գան նոր պայմանների շուրջ:

18. Աուդիտորը չպետք է համաձայնվի պարտավորությունների փոփոխությունների կատարմանը, եթե դրա համար չկան բավարար հիմքեր: Օրինակ կարող է հանդիսանալ աուդիտորական այն գործընթացը, որի դեպքում աուդիտորն ի վիճակի չէ բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ ձեռք բերել դեբիտորական պարտքի վերաբերյալ, և պատվիրատուն խնդրում է աուդիտը փոխարինել դիտարկման պարտավորագրով, որպեսզի խուսափի աուդիտորի կողմից վերապահումներով դրական կարծիք արտահայտելուց կամ կարծիք արտահայտել հրաժարվելուց:

19. Եթե աուդիտորը չի կարող ընդունել պարտավորությունների փոփոխությունը և միևնույն ժամանակ նրան թույլ չի տրվում շարունակել սկզբնական պարտավորություններով նախատեսված աշխատանքները, ապա նա պետք է հրաժարվի աշխատանքների իրականացումից և պայմանագրով նախատեսված դեպքում հրաժարվելու պատճառների մասին զեկուցել այլ կողմերին, ինչպիսիք են տնօրենների խորհուրդը կամ բաժնետերերի ժողովը:

5. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը

20. Նամակ-պարտավորագրի նպատակն է տեղյակ պահել աուդիտի ենթակա անձին իրականացվելիք աշխատանքների բնույթի մասին, ինչպես նաև պարզաբանել այդ գործընթացում ընդգրկված կողմերի պատասխանատվությունները: Հանրային ոլորտում հիմնականում աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենքներն ու այլ իրավական ակտերն են պայմաններ առաջադրում այս ոլորտում գործող աուդիտորների համար, և աուդիտորական նամակ-պարտավորագրի օգտագործումը այստեղ լայնորեն չի կիրառվում: Այնուամենայնիվ, նամակը, որում նշվում են իրականացվելիք աշխատանքների բնույթը կամ իրավական ակտով չսահմանված այլ պայմանները, կարող է օգտակար լինել երկու կողմերի համար: Հանրային ոլորտում աուդիտի իրականացում նախաձեռնելիս աուդիտորները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն նամակ-պարտավորագրի պատրաստմանը:

21. Սույն ստանդարտի 12-19-րդ կետերը վերաբերում են մասնավոր ոլորտում աուդիտորի այն գործողություններին, որոնք նա կարող է ձեռնարկել, երբ փորձ է արվում աուդիտը փոխարինելու հավաստիացման ավելի ցածր մակարդակ ապահովող պարտավորություններով: Աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ հանրային ոլորտում կարող են սահմանված լինել յուրահատուկ պահանջներ, օրինակ, երբ կազմակերպության ղեկավարությունը (ներառյալ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները) փորձում է սահմանափակել աուդիտի շրջանակները, ապա աուդիտորից կարող է պահանջվել այդ մասին զեկուցել անմիջականորեն նախարարին, օրենսդիր մարմնին կամ հասարակությանը:

Հավելված

Աուդիտորական նամակ-պարտավորագրի օրինակ

Ստորև բերված նամակ-պարտավորագրի օրինակը հանդիսանում է սույն ստանդարտում ընդհանուր շարադրված դրույթների գործնական կիրառման ուղեցույց, և այն պետք է փոփոխել առանձին պահանջներին և հանգամանքներին համապատասխան:
Տնօրենների խորհրդին կամ գործադիր մարմնի համապատասխան ներկայացուցչին.

Դուք առաջարկել եք, որպեսզի մենք իրականացնենք հաշվապահական հաշվեկշռի, ֆինանսական արդյունքների, սեփական կապիտալում փոփոխությունների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունների աուդիտ ......... դրությամբ: Ուրախ ենք սույն նամակով հաստատելու մեր համաձայնությունը և ակնկալել փոխըմբռնում պարտավորությունների վերաբերյալ: Աուդիտը մեր կողմից կիրականացվի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ կարծիք արտահայտելու նպատակով:
Աուդիտը մեր կողմից կիրականացվի աուդիտի ստանդարտներին համապատասխան: Ստանդարտները պահանջում են, որպեսզի մենք աուդիտը պլանավորենք և իրականացնենք այնպես, որպեսզի ձեռք բերենք ողջամիտ հավաստիացում առ այն, որ ֆինանսական հաշվետվությունները զերծ են էական խեղաթյուրումներից: Աուդիտը ներառում է ֆինանսական հաշվետվություններում արտացոլված գումարները և բացահայտումները հիմնավորող ապացույցների թեստային ստուգումներ: Աուդիտը ներառում է նաև հաշվապահական հաշվառման կիրառվող սկզբունքների և ղեկավարության կողմից կատարված գնահատումների, ինչպես նաև ամբողջությամբ վերցված ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը:
Աուդիտի թեստային բնույթի և աուդիտին, ինչպես նաև հաշվապահական հաշվառմանը և ներքին վերահսկողության համակարգերին բնորոշ այլ սահմանափակումների պատճառով առկա է նույնիսկ էական խեղաթյուրումների չբացահայտված մնալու անխուսափելի ռիսկ:
Ի լրումն ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ ներկայացվող մեր եզրակացությանը՝ առանձին նամակով Ձեզ կհայտնենք նաև հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերը ստուգելու ընթացքում մեզ հայտնի դարձած բոլոր էական թերությունների մասին:
Հիշեցնում ենք Ձեզ, որ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման (ներառյալ համապատասխան բացահայտումների) համար պատասխանատվությունը կրում է Ձեր կազմակերպության ղեկավարությունը: Այն ներառում է հաշվապահական հաշվառման համապատասխան գրանցումների և ներքին վերահսկողության ապահովում, հաշվապահական հաշվառման քաղաքականության ընտրություն և կիրառում, կազմակերպության ակտիվների պահպանում: Որպես մեր աշխատանքների մի մաս՝ կազմակերպության ղեկավարությանը պետք է խնդրենք մեզ տրամադրել գրավոր ներկայացված համապատասխան տեղեկատվություն՝ աուդիտի կապակցությամբ արտահայտված տեղեկատվության վերաբերյալ:
Մենք ակնկալում ենք Ձեր անձնակազմի հետ լիակատար համագործակցություն և համոզված ենք, որ մեզ կտրամադրվեն աուդիտի իրականացման համար անհրաժեշտ բոլոր գրանցումները, փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը: Աշխատանքների դիմաց կատարվելիք վարձատրությունը, որը կհաշվարկվի աշխատանքների կատարման հետ մեկտեղ, հիմնվում է աուդիտի իրականացման համար ներգրավված անձանցից պահանջվող աշխատաժամանակի, ինչպես նաև մանր ծախսումների վրա:
Ժամավճարների չափերը տատանվում են՝ կախված ներգրավված մասնագետների պարտականություններից, ինչպես նաև նրանց փորձից և պահանջվող որակավորումից:
Սույն նամակը ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել դրա գործողությունը, այն չի փոփոխվել կամ փոխարինվել:
Խնդրում ենք, ի նշան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացման պայմաններին Ձեր համաձայնության, ստորագրել և մեզ ուղարկել սույն նամակին կից պատճենը:



Հաստատված է ԴԵԶ աուդիտորական
կազմակերպության անունից
Հաստատված է ԱԲԳ
կազմակերպության անունից
(ստորագրություն)
_____________  _ _ _ _ Կ.Տ.
(ստորագրություն)
_____________  _ _ _ _ Կ.Տ.
Անունը, պաշտոնը
ամիս - ամսաթիվը
Անունը, պաշտոնը
ամիս - ամսաթիվը








ԱՍ 220 «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-3
2. Աուդիտորական կազմակերպությունը  4-7
3. Տվյալ աուդիտը 8-17
4. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը 18-19
Հավելված. Աուդիտորական կազմակերպության համար որակի վերահսկողության ընթացակարգերը պարզաբանող օրինակ  

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է հետևյալ հարցերի վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը՝

ա) աուդիտորական կազմակերպության ընդհանուր աշխատանքների որակի վերահսկողության քաղաքականությունը և ընթացակարգերը,

բ) աուդիտորի օգնականներին տվյալ աուդիտի անցկացման ժամանակ հանձնարարված աշխատանքների որակի վերահսկողության ընթացակարգերը:

2. Որակի վերահսկողության քաղաքականությունն ու ընթացակարգերը պետք է իրականացվեն ինչպես աուդիտորական կազմակերպության, այնպես էլ յուրաքանչյուր աուդիտի մակարդակով:

3. Ստորև բերված հասկացությունները սույն ստանդարտում օգտագործված են հետևյալ իմաստներով.

ա) «աուդիտոր» - աուդիտի իրականացման համար հիմնական պատասխանատվություն կրող անձ,

բ) «աուդիտ իրականացնող անձ» - աուդիտորական կազմակերպությունը և (կամ) անհատ աուդիտորը,

գ) «անձնակազմ» - աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտի իրականացման աշխատանքներում ընդգրկված բոլոր գործընկերներն ու մասնագետներն են,

դ) «օգնականներ» - աուդիտորից բացի, աուդիտում ընդգրկված անձնակազմն է:

2. Աուդիտ իրականացնող անձ

4. Աուդիտ իրականացնող անձը պետք է իրականացնի որակի վերահսկողության քաղաքականություն և ընթացակարգեր, որոնք նախատեսված են հավաստիացնելու, որ աուդիտն իրականացվում է աուդիտի ստանդարտներին և փորձին համապատասխան:

5. Աուդիտորական կազմակերպության որակի վերահսկողության քաղաքականության ու ընթացակարգերի բնույթը, իրականացման ժամկետները և ծավալը կախված են այնպիսի գործոններից, ինչպիսիք են աուդիտորական կազմակերպության գործունեության բնույթը և ծավալը, նրա աշխարհագրական սփռվածությունը, կառուցվածքը, ինչպես նաև այդ աշխատանքների իրականացման արժեքի և օգուտի հարաբերակցության վերլուծությունը: Հետևաբար առանձին աուդիտ իրականացնող անձանց որդեգրած քաղաքականությունն ու ընթացակարգերը, ինչպես նաև դրանց կողմից իրականացված աշխատանքների փաստաթղթավորման ծավալները տարբերվում են միմյանցից: Որակի վերահսկողության ընթացակարգերը պարզաբանող օրինակներ են բերված սույն ստանդարտին կից հավելվածում:

6. Աուդիտորական կազմակերպության կողմից որդեգրված որակի վերահսկողության քաղաքականության նպատակներն իրագործելու համար, որպես կանոն, անհրաժեշտ է ապահովել.

ա) Վարքագծին ներկայացվող պահանջները

Աուդիտորական կազմակերպության անձնակազմը պետք է հավատարիմ մնա անկախության, ազնվության, օբյեկտիվության, գաղտնիության և աուդիտորի վարքագծի կանոններին:

բ) Գիտելիքները և ունակությունները

Աուդիտորական կազմակերպությունը պետք է համալրվի այնպիսի անձնակազմով, որը տիրապետում է իր վրա դրված պարտականությունները պատշաճ մակարդակով իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական ստանդարտներին և մասնագիտական գիտելիքներին:

գ) Աշխատանքների հանձնարարումը

Աուդիտորական աշխատանքների իրականացումը պետք է հանձնարարվի տվյալ հանգամանքներում պահանջվող մասնագիտական պատրաստվածություն և փորձ ունեցող անձնակազմին:

դ) Լիազորումը (աշխատանքների կազմակերպումը)

Բոլոր մակարդակներում պետք է իրականացվի աշխատանքների համապատասխան հրահանգավորում, հսկողություն և վերանայում՝ իրականացված աշխատանքները որակի ստանդարտներին համապատասխան լինելու վերաբերյալ ողջամիտ հավաստիացում ապահովելու նպատակով:

ե) Խորհրդակցության անցկացումը

Անհրաժեշտության դեպքում կազմակերպությունում կամ դրանից դուրս համապատասխան մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց հետ պետք է անցկացվեն խորհրդակցություններ:

զ) Պատվերների ընդունումը և պատվիրատուների սպասարկումը (պահպանումը).

Պետք է իրականացնել հնարավոր պատվիրատուների գնահատում, ինչպես նաև առկա պատվիրատուների պարբերաբար վերանայում: Նոր պատվերներն ընդունելու կամ առկա պատվիրատուների սպասարկումը շարունակելու մասին որոշում կայացնելու ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել աուդիտորական կազմակերպության կողմից անկախության սկզբունքը պահպանելու, պատվիրատուին պատշաճորեն սպասարկելու հնարավորությունները, ինչպես նաև պատվիրատու կազմակերպության ղեկավարության ազնվությունը:

է) Մոնիտորինգը

Որակի վերահսկողության քաղաքականության և ընթացակարգերի համապատասխանությունն ու գործունեության արդյունավետությունը ենթակա են մոնիտորինգի:

7. Աուդիտորական կազմակերպության որակի վերահսկողության ընդհանուր քաղաքականությունն ու ընթացակարգերը պետք է ներկայացվեն անձնակազմին այնպես, որ դրանք հասկանալի լինեն և կիրառվեն՝ ապահովելով ողջամիտ հավաստիացումը:

3. Տվյալ աուդիտը

8. Աուդիտորը պետք է իրականացնի որակի վերահսկողության այնպիսի ընթացակարգեր, որոնք աուդիտորական կազմակերպության քաղաքականության և ընթացակարգերի համատեքստում համապատասխանում են տվյալ աուդիտին:

9. Յուրաքանչյուր օգնականի աշխատանքի համապատասխան հրահանգավորման, հսկողության և վերանայման չափը որոշելիս աուդիտորը հսկողության համար պատասխանատու օգնականների հետ միասին պետք է հաշվի առնի հանձնարարված աշխատանքներն իրականացնող օգնականների մասնագիտական ունակությունները:

10. Աուդիտորի օգնականներին աշխատանքները պետք է հանձնարարվեն պայմանով, որպեսզի ապահովվի ողջամիտ հավաստիացում՝ տվյալ հանգամանքներում պահանջվող մասնագիտական ունակություններ ունեցող անձանց կողմից աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

3.1 Աշխատանքների հրահանգավորումը

11. Այն օգնականները, որոնց հանձնարարվել են աշխատանքներ, կարիք ունեն համապատասխան հրահանգավորման: Հրահանգավորումը օգնականներին տեղեկացնելն է նրանց կողմից իրականացվելիք ընթացակարգերի նպատակների, նրանց պարտականությունների, ինչպես նաև այնպիսի հարցերի մասին, ինչպիսիք են կազմակերպության գործունեության բնույթը և օգնականների կողմից իրականացվող աուդիտորական ընթացակարգերի բնույթի, ժամկետների և ծավալի վրա ազդող հաշվապահական հաշվառմանը կամ աուդիտին վերաբերող հնարավոր խնդիրները (պրոբլեմները):

12. Աուդիտի ծրագիրը կարևոր միջոց է հանդիսանում աուդիտի անցկացումը հրահանգավորելու համար: Աուդիտի իրականացման ժամանակացույցերը և աուդիտի ընդհանուր պլանը նույնպես նպաստում են այդ գործընթացի իրականացմանը:

3.2 Հսկողությունը

13. Հսկողությունը սերտորեն կապված է և´ հրահանգավորման, և´ վերանայման հետ, և կարող է ներառել դրանց տարրերը:

14. Հսկողության համար պատասխանատու անձնակազմը, աուդիտի ընթացքում իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) հետևում է աուդիտորական աշխատանքների ընթացքին՝ համոզվելու համար, որ՝

- օգնականներն իրենց հանձնարարված առաջադրանքների իրականացման համար ունեն անհրաժեշտ գիտելիքներ և ունակություններ,

- օգնականներն ընկալում են աուդիտորական հրահանգները,

- աշխատանքներն իրականացվում են աուդիտի ընդհանուր պլանին և ծրագրին համապատասխան,

բ) տեղեկանում է աուդիտի ընթացքում առաջացած հաշվապահական հաշվառմանը և աուդիտին վերաբերող էական հարցերին՝ գնահատելով դրանց կարևորությունը, համապատասխան փոփոխություններ է կատարում աուդիտի ընդհանուր պլանում ու ծրագրում,

գ) լուծում է տալիս մասնագիտական հարցերի շուրջ անձնակազմի անդամների տարաձայնություններին՝ անցկացնելով համապատասխան խորհրդատվություն:

3.3 Վերանայումը

15. Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր օգնականի կողմից իրականացվող աշխատանքները վերանայվեն առնվազն հավասար գիտելիքներ ունեցող մասնագետների կողմից՝ համոզվելու համար, որ

ա) աշխատանքներն իրականացվել են աուդիտի ծրագրին համապատասխան,

բ) իրականացված աշխատանքներն ու ստացված արդյունքները համապատասխանորեն փաստաթղթավորվել են,

գ) աուդիտին վերաբերող բոլոր կարևոր հարցերը լուծում են ստացել կամ արտացոլվել են աուդիտորի եզրահանգումներում,

դ) աուդիտորական ընթացակարգերի նպատակներն իրականացվել են,

ե) կատարված եզրահանգումները բխում են իրականացված աշխատանքների արդյունքներից և հաստատում են աուդիտորական կարծիքը:

16. Պետք է ժամանակին վերանայվեն հետևյալ հարցերը.

ա) աուդիտի ընդհանուր պլանը և աուդիտի ծրագիրը,

բ) բնորոշ և վերահսկողության ռիսկերի գնահատումները՝ ընդգրկելով վերահսկողության թեսթերի արդյունքները և դրանց հետևանքով աուդիտի ընդհանուր պլանում և աուդիտի ծրագրում կատարված փոփոխությունները,

գ) առանձին ընթացակարգերի իրականացման հետևանքով ձեռք բերված աուդիտորական ապացույցների փաստաթղթավորումը և դրանց վերաբերյալ կատարված եզրահանգումները՝ ներառյալ խորհրդակցությունների արդյունքները,

դ) ֆինանսական հաշվետվությունները, առաջարկված աուդիտորական ճշգրտումները և աուդիտորական եզրակացությունը:

17. Աուդիտի վերանայման գործընթացը, մասնավորապես ծավալուն, բարդ աուդիտների իրականացման դեպքում, կարող է ներառել աուդիտում չընդգրկված անձնակազմին ուղղված պահանջը՝ մինչև աուդիտորական եզրակացության հրապարակումը իրականացնելու որոշ լրացուցիչ ընթացակարգեր:

4. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը

18. Սույն ստանդարտը վերաբերում է մասնավոր ոլորտի աուդիտ իրականացնող անձանց: Պետական կառավարման մարմինների և հանրային ոլորտի այլ կազմակերպությունների աուդիտը հիմնականում իրականացվում է օրենսդրությամբ նախատեսված մարմինների կամ համապատասխան փորձ ունեցող աուդիտորների կողմից: Սույն ստանդարտի որակի վերահսկողության հիմնական սկզբունքները հավասարապես վերաբերում են նշված մարմիններին: Այնուամենայնիվ, քաղաքականության որոշակի տարրեր և որոշ ընթացակարգեր (օրինակ, պատվերների ընդունումն ու պատվիրատուների պահպանումը) կիրառելի չեն և նշված հարցերի շուրջ հանրային ոլորտում կարող է որդեգրվել այլ քաղաքականություն:

19. «Որակի ապահովում» հասկացությունը վերաբերում է ներքին հսկողության և վերանայման ընթացակարգերին, մինչդեռ «որակի վերահսկողություն» հասկացությունը վերաբերում է որակի արտաքին վերանայման ընթացակարգերին:

Հավելված


Աուդիտորական կազմակերպության համար որակի վերահսկողության ընթացակարգերը պարզաբանող օրինակ

Ա. Վարքագծին ներկայացվող պահանջները

Քաղաքականությունը

Աուդիտորական կազմակերպության անձնակազմը պետք է հավատարիմ մնա անկախության, ազնվության, օբյեկտիվության, գաղտնիության և աուդիտորի վարքագծի կանոններին:

Ընթացակարգերը

1. Հանձնարարեք անհատի կամ խմբի՝ պարզաբանելու ազնվության, օբյեկտիվության, անկախության, գաղտնիության սկզբունքներին վերաբերող հարցերը.

ա) առանձնացրեք այն դեպքերը, երբ անհրաժեշտ է փաստաթղթավորել վերոհիշյալ հարցերի պարզաբանումները,

բ) անհրաժեշտության դեպքում պահանջեք անցկացնել խորհրդակցություններ իրավասու անձանց կամ մարմինների հետ:

2. Կազմակերպության կառուցվածքային բոլոր ստորաբաժանումներում անձնակազմին տեղեկացրեք անկախության, ազնվության, օբյեկտիվության, գաղտնիության և աուդիտորի վարքագծի կանոնների վերաբերյալ կազմակերպության քաղաքականության ու ընթացակարգերի մասին: Այդ նպատակով՝

ա) պահանջեք անձնակազմից, որ նրանք իրազեկ լինեն կազմակերպության քաղաքականությանը և ընթացակարգերին,

բ) հատուկ նշանակություն տվեք դատողությունների կատարման անկախությանը ուսումնական ծրագրերում, ինչպես նաև աուդիտի նկատմամբ հսկողության և վերանայման ժամանակ,

գ) ժամանակին տեղեկացրեք անձնակազմին այն կազմակերպությունների մասին, որոնց նկատմամբ կիրառելի է անկախության քաղաքականությունը.

- պատրաստեք և պահպանեք կազմակերպության պատվիրատուների և այն կազմակերպությունների (հիմնական պատվիրատուի, նրա առանձնացված ստորաբաժանումների և այլն) ցուցակը, որոնց նկատմամբ կիրառվում է անկախության քաղաքականությունը,

- այդ ցուցակը դարձրեք մատչելի կազակերպության այն անձնակազմի (ներառյալ կազմակերպության կամ գրասենյակի նոր անձնակազմի) համար, որը դրա կարիքն ունի իր անկախությունը որոշելու հարցում,

- սահմանեք ընթացակարգեր ցուցակում կատարված յուրաքանչյուր փոփոխության մասին անձնակազմին տեղեկացնելու համար:

3. Հետևեք անկախության, ազնվության, օբյեկտիվության, գաղտնիության և աուդիտորի վարքագծի կանոններին վերաբերող, կազմակերպության քաղաքականությանն ու ընթացակարգերին համապատասխանությանը: Այդ նպատակով՝

ա) պահանջեք, որպեսզի անձնակազմը, սովորաբար տարին մեկ անգամ, գրավոր տեղեկացնի այն մասին, որ.

- նրանք իրազեկ են կազմակերպության քաղաքականությանն ու ընթացակարգերին,

- արգելված ներդրումներ չկան և չեն կատարվել ժամանակաշրջանի ընթացքում,

- արգելված հարաբերություններ, ինչպես նաև կազմակերպության քաղաքականությամբ արգելված գործարքներ տեղի չեն ունեցել,

բ) բացառիկ իրավիճակների հետ կապված հարցերը լուծելու պատասխանատվությունը դրեք համապատասխան լիազորություններ ունեցող անձի կամ խմբի վրա,

գ) անձնակազմից կարծիքներ հավաքագրելու և գործունեության անկախության համապատասխանությունը վերանայելու պատասխանատվությունը դրեք համապատասխան լիազորություններ ունեցող անձի կամ խմբի վրա,

դ) պարբերաբար վերանայեք կազմակերպության և պատվիրատուի միջև հարաբերությունները՝ համոզվելու, որ դրանք չեն կարող ազդել կազմակերպության անկախության վրա:

Բ. Գիտելիքները և ունակությունները

Քաղաքականությունը

Աուդիտորական կազմակերպությունը պետք է համալրվի այնպիսի անձնակազմով, որը տիրապետում է իր վրա դրված պարտականությունները պատշաճ մակարդակով իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական ստանդարտներին և մասնագիտական գիտելիքներին:

Ընթացակարգերը

Աշխատանքի ընդունումը

1. Հաստատեք կազմակերպությունը որակյալ անձնակազմով ապահովելու ծրագիր՝ պլանավորելով անձնակազմը համալրելու պահանջը, սահմանելով աշխատանքի ընդունման նպատակները և աշխատանքի ընդունման գործընթացում ընդգրկված անձանց ներկայացվող որակավորման չափանիշները: Այդ նպատակով՝

ա) առկա պատվիրատուների, կանխատեսվող աճի և նվազման հիման վրա պլանավորեք կառուցվածքային բոլոր ստորաբաժանումներում կազմակերպությունը անձնակազմով համալրելու պահանջը,

բ) նախագծեք աշխատանքի ընդունման նպատակների իրականացման ծրագիր, որը նախատեսում է.

- պոտենցիալ աշխատուժի աղբյուրների տարբերակումը,

- պոտենցիալ աշխատուժի հետ հաղորդակցվելու մեթոդները,

- պոտենցիալ աշխատուժի որոշման առանձնահատուկ մեթոդները,

- պոտենցիալ աշխատուժի ներգրավման և կազմակերպության մասին նրանց տեղեկացնելու մեթոդները,

- աշխատանքի ընդունման առաջարկություններ անելու համար պոտենցիալ աշխատուժը գնահատելու և ընտրելու մեթոդները,

գ) տեղեկացրեք աշխատանքի ընդունման գործընթացում ընդգրկված անձանց՝ կազմակերպությունը անձնակազմով համալրելու պահանջի և աշխատանքի ընդունման նպատակների մասին,

դ) աշխատանքի ընդունման վերաբերյալ կայացվող որոշումների համար պատասխանատվությունը դրեք լիազորված անձանց վրա,

ե) վերահսկեք աշխատանքի ընդունման ծրագրի արդյունավետությունը.

- պարբերաբար գնահատեք աշխատանքի ընդունման ծրագիրը՝ որոշելու, թե որակյալ անձնակազմով համալրելու գործընթացն արդյոք իրականանում է կազմակերպության քաղաքականության ու ընթացակարգերի համաձայն,

- պարբերաբար վերանայեք աշխատանքի ընդունման արդյունքները՝ որոշելու, թե բավարարվել են արդյոք կազմակերպությունը անձնակազմով համալրելու կարիքներն ու նպատակները,

2. Սահմանեք որակավորմանը ներկայացվող պահանջներ և համապատասխան մոտեցումներ՝ կառուցվածքային յուրաքանչյուր մակարդակում պոտենցիալ աշխատուժի գնահատման համար: Այդ նպատակով՝

ա) որոշեք պոտենցիալ աշխատուժին անհրաժեշտ այնպիսի հատկանիշները, ինչպիսիք են գիտելիքների մակարդակը, ազնվությունը, անկեղծությունը, տվյալ մասնագիտության նկատմամբ հակումները, ինչպես նաև աշխատանքի ընդունվելու շարժառիթները,

բ) որոշեք ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու աշխատողների աշխատանքային նվաճումներին ու փորձին ներկայացվող պահանջները: Օրինակ`

- կրթությունը,

- անձնական նվաճումները,

- աշխատանքային փորձը,

- անձնական շահագրգռվածությունը,

գ) մշակեք որոշ անձանց աշխատանքի ընդունման հրահանգներ, որոնց պետք է հետևել.

- կազմակերպության անձնակազմի կամ պատվիրատուների բարեկամներին աշխատանքի ընդունման դեպքում,

- նախկին աշխատողներին նորից աշխատանքի ընդունելու դեպքում,

- պատվիրատուի աշխատողներին աշխատանքի ընդունելու դեպքում,

դ) ձեռք բերեք կենսագրական տեղեկություններ և դիմորդների որակավորումները հավաստող փաստաթղթեր այնպիսի միջոցներով, ինչպիսիք են.

- ինքնակենսագրությունը,

- դիմումը,

- հարցազրույցը,

- կրթության և մասնագիտական որակավորման մասին տվյալները,

- անձնական երաշխավորագրերը,

- երաշխավորագիրը նախկին աշխատավայրից,

ե) գնահատեք նոր անձնակազմի որակավորման աստիճանը, ներառյալ այն աշխատողների, որոնց ընդունումը չի կատարվել կազմակերպության աշխատանքի ընդունման գործող մեթոդների համաձայն (օրինակ այն աշխատողները, որոնք ղեկավարության կողմից աշխատանքի են ընդունվել՝ այլ կազմակերպություն ձեռք բերելու կամ դրա հետ միաձուլվելու հետևանքով), որոշելու համար, թե նրանք բավարարում են արդյոք կազմակերպության պահանջներին և սահմանված չափանիշներին:

3. Տեղեկացրեք դիմորդներին և նոր անձնակազմին կազմակերպության անմիջականորեն իրենց վերաբերող քաղաքականության ու ընթացակարգերի մասին: Այդ նպատակով՝

ա) օգտագործեք գրքույկներ և այլ միջոցներ՝ դիմորդներին և նոր անձնակազմին տեղեկատվություն տալու համար,

բ) պատրաստեք և պահպանեք կազմակերպության քաղաքականությունն ու ընթացակարգերը մեկնաբանող ձեռնարկ, որը պետք է բաժանվի անձնակազմին:

գ) մշակեք և իրականացրեք կողմնորոշող ծրագրեր նոր անձնակազմի համար:

Մասնագիտական զարգացումը

4. Սահմանեք մասնագիտական անընդհատ ուսուցման հիմնական ուղղություններն ու պահանջները և դրանց մասին տեղեկացրեք անձնակազմին: Այդ նպատակով՝

ա) մասնագիտական զարգացման գործառույթների իրականացման համար պատասխանատվությունը դրեք համապատասխան լիազորություններ ունեցող անձի կամ խմբի վրա,

բ) ձեռնարկեք միջոցներ, որպեսզի կազմակերպության կողմից մշակված ծրագրերն ուսումնասիրեն համապատասխան որակավորում ունեցող անձինք: Այդ ծրագրերը պետք է պարունակեն նպատակների հիմնավորում, ինչպես նաև կրթության և (կամ) փորձի անհրաժեշտ մակարդակների վերաբերյալ դրույթներ,

գ) տրամադրեք նոր անձնակազմին՝ կազմակերպությանը և մասնագիտությանը վերաբերող կողմնորոշող ծրագիր.

- պատրաստեք ձեռնարկներ և ծրագրեր՝ նոր անձնակազմին իրենց պարտականությունների և իրավունքների մասին տեղեկացնելու համար,

- սահմանեք պատասխանատվություն՝ մասնագիտական պարտականությունների և կազմակերպության քաղաքականությունը պարզաբանող կողմնորոշող խորհրդակցությունների անցկացման համար,

դ) ներկայացրեք կազմակերպության կառուցվածքային յուրաքանչյուր ստորաբաժանման աշխատակիցների համար մասնագիտական անընդհատ ուսուցման պահանջները: Այդ նպատակով՝

- հաշվի առեք օրենսդրության պահանջները և աուդիտորական գործունեությունը կարգավորող մարմնի նկատառումները,

- աջակցեք աշխատողների մասնագիտական անընդհատ ուսուցման արտաքին ծրագրերին մասնակցությանը, ինչպես նաև ինքնուսուցմանը,

- նպաստեք աշխատողների մասնագիտացված կառույցներին անդամագրվելուն: Քննարկեք կազմակերպության կողմից վճարումների կամ անդամավճարների և ծախսերի կատարման հարցը,

- խրախուսեք անձնակազմին՝ մասնագիտացված կառույցների աշխատանքներին մասնակցելու, հոդվածներ պատրաստելու և այլ մասնագիտական միջոցառումներին մասնակցելու հարցում,

ե) հետևեք մասնագիտական անընդհատ ուսուցման ծրագրին և կատարեք համապատասխան գրառումներ ինչպես կազմակերպության, այնպես էլ առանձին աշխատակիցների վերաբերյալ: Այդ նպատակով՝

- պարբերաբար վերանայեք ուսուցման ծրագրերին աշխատակիցների մասնակցության վերաբերյալ կատարված գրառումները՝ կազմակերպության կողմից սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը որոշելու համար,

- պարբերաբար ուսումնասիրեք ուսուցման ծրագրերի վերաբերյալ պատրաստված հաշվետվությունները և այլ տվայլները՝ որոշելու համար, թե արդյոք այդ ծրագրերն արդյունավետ են և նպաստում են կազմակերպության նպատակների իրականացմանը: Քննարկեք նոր ծրագրերի մշակման և անարդյունավետ ծրագրերի վերանայման կամ դրանց կիրառման դադարեցման հարցը:

5. Տեղեկացրեք անձնակազմին մասնագիտական տեխնիկական ստանդարտների և կազմակերպության քաղաքականությանն ու ընթացակարգերին վերաբերող նյութերի մշակումների և փոփոխությունների մասին, ինչպես նաև խրախուսեք անձնակազմին՝ զբաղվելու ինքնազարգացմամբ: Այդ նպատակով՝

ա) ապահովեք անձնակազմին մասնագիտական տեխնիկական ստանդարտների և դրանցում կատարված փոփոխությունների վերաբերյալ գրականությամբ, որի համար.

- տրամադրեք անձնակազմին այնպիսի նյութեր, ինչպիսիք են միջազգային և ազգային մակարդակներով հաշվապահական հաշվառմանը և աուդիտորական գործունեությանը վերաբերող հրապարակումները,

- գործունեության առանձին բնագավառների համար (ինչպիսիք են արժեթղթերը և հարկային օրենսդրությունը) պատասխանատու անձանց ապահովեք օրենսդրության պահանջներին վերաբերող համապատասխան նյութերով,

- տրամադրեք անձնակազմին մասնագիտական հարցերի վերաբերյալ կազմակերպության քաղաքականությունը և ընթացակարգերն արտացոլող ձեռնարկներ: Ձեռնարկները պետք է անընդհատ վերանայվեն՝ համապատասխանեցվելով տեղի ունեցած փոփոխություններին,

բ) կազմակերպության կողմից իրականացվելիք ուսուցման ծրագրերի համար ձեռք բերեք կամ մշակեք դասընթացների նյութեր, ընտրեք և պատրաստեք դասավանդողներ: Այդ նպատակով՝

- սահմանեք ծրագրերի նպատակներ, ինչպես նաև կրթության և (կամ) փորձի անհրաժեշտ մակարդակը,

- ապահովեք բարձր որակավորում ունեցող դասավանդողներ ծրագրի թե´ բովանդակության և թե´ դասավանդման մեթոդների առումով,

- հնարավորություն տվեք դասընթացների մասնակիցներին՝ գնահատելու ուսուցման ծրագրի բովանդակությունն ու դասավանդողներին,

- հնարավորություն տվեք դասավանդողներին՝ գնահատելու ուսուցման ծրագրի բովանդակությունն ու մասնակիցներին,

- անհրաժեշտության դեպքում վերանայեք ուսուցման ծրագրերը վերջին փոփոխությունների և առաջադիմության վերաբերյալ տեղեկությունների հիման վրա,

- ստեղծեք մասնագիտական գրականությամբ և օրենսդրական նյութերով հագեցված գրադարան:

6. Անհրաժեշտության դեպքում իրականացրեք կազմակերպությունը տնտեսության համապատասխան ոլորտների վերաբերալ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող աշխատողներով համալրելու ծրագրեր: Այդ նպատակով՝

ա) տնտեսության համապատասխան ոլորտներում մասնագիտական գիտելիքներն ու փորձը զարգացնելու և պահպանելու նպատակով իրականացրեք այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են աուդիտում համակարգիչների կիրառումը և վիճակագրական ընտրանքի մեթոդների կիրառումը,

բ) աջակցեք մասնագիտական գիտելիքներ և փորձ ձեռք բերելու ուղղությամբ կազմակերպությունից դուրս իրականացվող ուսուցմանը, գիտաժողովներին և խորհրդակցություններին մասնակցելուն,

գ) աջակցեք տնտեսության համապատասխան ոլորտներին առնչություն ունեցող կազմակերպություններին անդամակցությանը և մասնակցությանը,

դ) ապահովեք անձնակազմին՝ տնտեսության համապատասխան ոլորտներին վերաբերող տեխնիկական գրականությամբ:

Առաջխաղացումը

7. Սահմանեք կազմակերպությունում ծառայողական տարբեր մակարդակների որակավորմանը ներկայացվող պահանջները: Այդ նպատակով՝

ա) պատրաստեք յուրաքանչյուր մակարդակի մասնագետների պարտականությունները և ակնկալվող աշխատանքները, ինչպես նաև առաջխաղացման համար որակավորմանը ներկայացվող անհրաժեշտ պահանջները սահմանող ուղեցույցներ, ներառյալ՝

- հաստիքներն ու դրանց համապատասխան պարտականությունները,

- աշխատանքային փորձը (կարող է արտահայտվել ժամանակային միավորներով), որն ընդհանրապես անհրաժեշտ է առաջխաղացման համար,

բ) սահմանեք անհատի կատարած աշխատանքը և գործիմացությունը գնահատելիս հաշվի առնվող հետևյալ չափանիշները.

- մասնագիտական գիտելիքները,

- վերլուծելու և տրամաբանելու ունակությունները,

- հաղորդակցվելու ունակությունները,

- առաջնորդելու և ուսուցանելու կարողությունները,

- հարաբերությունները պատվիրատուների հետ,

- անձնական և մասնագիտական հատկանիշները (բնավորությունը, գիտելիքների մակարդակը, դատողությունը և հիմնավորելու ունակությունները),

- ծառայողական առաջխաղացման համար անհրաժեշտ մասնագիտական որակավորումը,

գ) օգտագործեք ձեռնարկներ կամ այլ միջոցներ՝ առաջխաղացման քաղաքականությունն ու ընթացակարգերը անձնակազմին հաղորդելու համար:

8. Վերլուծեք անձնակազմի կատարած աշխատանքները և տեղեկացրեք նրանց առաջխաղացման հնարավորությունների մասին: Այդ նպատակով՝

ա) հավաքագրեք և վերլուծեք անձնակազմի կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը.

- որոշեք յուրաքանչյուր մակարդակի գնահատմանը (ատեստավորմանը) ներկայացվող պահանջները՝ նշելով գնահատումն իրականացնողներին, ինչպես նաև այն ավարտելու ժամկետները,

- տեղեկացրեք անձնակազմին՝ գնահատում անցկացնելու նպատակների մասին,

- անձնակազմի կատարած աշխատանքը գնահատելու համար օգտագործեք գնահատում անցկացնելու ստանդարտ ձևեր,

- գնահատում անցած անձի ներկայությամբ քննարկեք գնահատման արդյունքները,

- պահանջեք, որ գնահատման արդյունքները քննարկվեն գնահատումն անցկացնողների վերադասի կողմից,

- վերանայեք գնահատման արդյունքները՝ համոզվելու համար, որ գնահատում անցած անձինք գնահատվել են տարբեր անձանց կողմից,

- հետևեք, որ գնահատումն անցկացվի նախատեսված ժամկետներում,

- պահպանեք գնահատման արդյունքներին վերաբերող փաստաթղթերը,

բ) աշխատողների հետ պարբերաբար քննարկեք նրանց առաջխաղացման հնարավորությունները.

- անձնակազմի հետ պարբերաբար քննարկեք իրենց աշխատանքի արդյունքների, ինչպես նաև առաջխաղացման գնահատումը: Քննարկումը կարող է ներառել հետևյալը.


- պարբերաբար գնահատեք գործընկերների աշխատանքը վերադաս կամ հավասար գործընկերների գնահատման մեթոդներով և քննարկեք, թե արդյոք նրանց որակավորման մակարդակը բավարար է իրենց պարտականությունների իրականացման համար.

- պարբերաբար ուսումնասիրեք անձնակազմի գնահատման համակարգը և քննարկեք՝ համոզվելու համար, որ

9. Ծառայողական առաջխաղացման վերաբերյալ որոշումներ կայացնողների համար սահմանեք պատասխանատվություն: Այդ նպատակով՝

ա) սահմանեք առաջխաղացման կամ աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումներ կայացնող անձանց համար պատասխանատվություն, որոնց գործողությունների մեջ են մտնում առաջխաղացման (ազատման) համար ներկայացվող անձանց հետ հարցազրույցների անցկացումը, դրանց արդյունքների փաստաթղթավորումը և համապատասխան տեղեկատվության պահպանումը,

բ) վերլուծեք ձեռք բերված տվյալները՝ ուշադրություն դարձնելով առաջխաղացման վերաբերյալ որոշումներ կայացնելու ժամանակ իրականացված աշխատանքների որակին,

գ) պարբերաբար վերանայեք աշխատողների ծառայողական առաջխաղացման հարցում կազմակերպության փորձը՝ համոզվելու համար, որ սահմանված չափանիշներին բավարարող անձինք նշանակվել են համապատասխան պաշտոններում:

Գ. Աշխատանքների հանձնարարումը

Քաղաքականությունը

Աուդիտորական աշխատանքների իրականացումը պետք է հանձնարարվի տվյալ հանգամանքներում պահանջվող մասնագիտական պատրաստվածություն և փորձ ունեցող անձնակազմին:

Ընթացակարգերը

1. Սահմանեք մասնագետներին աշխատանքների հանձնարարման վերաբերյալ կազմակերպության մոտեցումները՝ ներառյալ ամբողջ կազմակերպությունը և դրա առանձնացված ստորաբաժանումները աշխատուժով համալրելու պահանջների պլանավորումը, ինչպես նաև այն միջոցառումները, որոնք նախատեսված են կարգավորելու աշխատուժի պահանջարկը, անձնակազմի գիտելիքները, առանձին աշխատողների մասնագիտական մակարդակը և դրանց օգտագործումը: Այդ նպատակով՝

ա) ամբողջ կազմակերպության և նրա առանձնացված ստորաբաժանումների համար պլանավորեք անձնակազմը համալրելու անհրաժեշտությունը,

բ) ժամանակին որոշեք տարբեր ոլորտներում աուդիտի իրականացման համար կազմակերպությունը համապատասխան մասնագետներով համալրելու պահանջարկը,

գ) կազմեք աուդիտի անցկացման ժամանակացույց՝ աշխատուժի պահանջարկը որոշելու և աշխատանքները պլանավորելու համար,

դ) աշխատուժի պահանջարկի, անձնակազմի գիտելիքների, առանձին աշխատողների մասնագիտական մակարդակի և դրանց օգտագործման հարցերում հավասարակշռվածություն ապահովելու նպատակով հաշվի առեք հետևյալ գործոնները.

- աշխատանքների ծավալը ու բարդության աստիճանը,

- անձնակազմի հնարավորությունները (համալրվածությունը),

- պահանջվող մասնագիտական գիտելիքները և փորձը,

- իրականացվելիք աշխատանքների ժամկետները,

- անձնակազմի ամբողջականությունը և պարբերական ռոտացիան,

- առանց աշխատանքից կտրվելու անձնակազմի ուսուցման հնարավորությունը:

2. Լիազորեք համապատասխան անձին կամ անձանց՝ աուդիտի անցկացման համար անձնակազմ ընտրելու իրավասությամբ, որոնք պատասխանատու են այդ հարցում.

ա) մասնագետներ ընտրելիս հաշվի առեք հետևյալը՝

- տարբեր ոլորտներում աուդիտի անցկացման համար անձնակազմը համապատասխան մասնագետներով համալրելու և աշխատանքները սահմանված ժամկետներում իրականացնելու պահանջները,

- անձնակազմի որակավորման մակարդակի գնահատումը՝ աշխատանքային փորձի, պաշտոնի, կենսագրական տվյալների և մասնագիտական գիտելիքների տեսանկյունից,

- պլանավորված հսկողությունը և հսկող անձնակազմի ներգրավումը,

- աշխատանքների կատարման համար նախատեսված ժամկետները՝ ըստ առանձին մասնագետների,

- այն իրավիճակները, երբ կարող են առաջանալ շահերի բախումներ և աուդիտորի անկախության հետ կապված խնդիրներ (պրոբլեմներ), օրինակ, աուդիտ անցկացնելու նպատակով անձնակազմի նշանակումը այնպիսի պատվիրատուների համար, որոնք հանդիսանում են նրանց նախկին գործատուները կամ ազգականները:

բ) աուդիտորական աշխատանքների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով մասնագետներին նշանակելիս՝ համապատասխան ուշադրություն դարձրեք անձնակազմի ամբողջականությանը և ռոտացիային, ինչպես նաև այդ աշխատանքներում առանձնահատուկ փորձ ունեցող մասնագետների ներգրավման հարցերին:

3. Ներկայացրեք աշխատանքների կատարման ժամանակացույցը և այդ կատարման համար ընտրված մասնագետների ցուցակը՝ աուդիտորի համաձայնությունը ստանալու համար: Այդ նպատակով՝

ա) անհրաժեշտության դեպքում, աուդիտորի քննարկմանը և հաստատմանը ներկայացրեք աուդիտի անցկացման համար նշանակված մասնագետների ցուցակը և նրանց որակավորման վերաբերյալ տեղեկատվությունը,

բ) հաշվի առեք աուդիտի անցկացման համար ընտրված մասնագետների փորձն ու պատրաստվածությունը՝ կապված աուդիտի բարդությունների կամ այլ պահանջների հետ, ինչպես նաև իրականացվելիք հսկողության աստիճանը:

Դ. Լիազորումը (աշխատանքների կազմակերպումը)

Քաղաքականությունը

Բոլոր մակարդակներում պետք է իրականացվի աշխատանքների համապատասխան հրահանգավորում, հսկողություն և վերանայում՝ իրականացված աշխատանքները որակի ստանդարտներին համապատասխան լինելու վերաբերյալ ողջամիտ հավաստիացում ապահովելու նպատակով:

Ընթացակարգերը

1. Աուդիտորական աշխատանքները պլանավորելու համար իրականացրեք հետևյալ ընթացակարգերը՝

ա) սահմանեք պատասխանատվություն աուդիտորական աշխատանքների պլանավորման համար: Պլանավորման գործընթացում ընդգրկեք աուդիտի անցկացման համար նշանակված մասնագետներին,

բ) մշակեք և վերլուծեք նախորդ աուդիտների անցկացումից ստացված համապատասխան տեղեկատվությունը և այն ճշգրտեք՝ հաշվի առնելով փոփոխված հանգամանքները,

գ) նշեք աուդիտի ընդհանուր պլանում և ծրագրում ներառման ենթակա այնպիսի հարցեր, ինչպիսիք են.

- աուդիտի հետ կապված առանձնահատուկ բնագավառների համար առաջարկված աշխատանքային ծրագրերի մշակումը,

- աշխատուժի և մասնագիտական գիտելիքների նկատմամբ պահանջի որոշումը,

- աուդիտն ավարտելու համար անհրաժեշտ ժամկետների որոշումը,

- պատվիրատուի կամ տնտեսության համապատասխան ոլորտի վրա ազդող տնտեսական պայմանների, ինչպես նաև աուդիտի անցկացման վրա դրանց հնարավոր ազդեցության վերլուծությունը:

2. Նախատեսեք ընթացակարգեր, որոնք իրականացվող աշխատանքներում կապահովեն կազմակերպության որակի ստանդարտների պահպանումը: Այդ նպատակով՝

ա) իրականացրեք համապատասխան հսկողություն կառուցվածքային բոլոր ստորաբաժանումներում՝ հաշվի առնելով նշանակված մասնագետների պատրաստվածությունը, գիտելիքներն ու փորձը,

բ) մշակեք ուղեցույցներ աշխատանքային փաստաթղթերի ձևերի և բովանդակության վերաբերյալ,

գ) կիրառեք ստանդարտ ձևեր, ստուգողական հարցեր և հարցաշար՝ այնքանով, որքանով դրանք կարող են օժանդակել աուդիտի անցկացմանը,

դ) նախատեսեք ընթացակարգեր աուդիտում ընդգրկված մասնագետների միջև առաջացած տարաձայնությունները հարթելու համար:

3. Պայմաններ ստեղծեք աուդիտի անցկացման ընթացքում աշխատողների գործնական ուսուցման համար: Այդ նպատակով՝

ա) հատուկ ուշադրություն դարձրեք անմիջապես աշխատանքների իրականացման ընթացքում ուսուցման կարևորությանը՝ աշխատողների որակավորումը բարձրացնելու համար.

- աուդիտորի օգնականների հետ քննարկեք ընդհանուր վերցրած աուդիտորական աշխատանքների և նրանց կողմից իրականացվող աշխատանքների միջև կապը,

- ընդգրկեք աուդիտորի օգնականներին՝ հնարավորության սահմաններում տարբեր բնույթի աուդիտորական աշխատանքներում,

բ) հատուկ ուշադրություն դարձրեք անձնակազմի կառավարչական գիտելիքների կարևորությանը և դրանց վերաբերյալ հարցերը ներառեք կազմակերպության ուսուցման ծրագրերում,

գ) խրախուսեք մասնագետներին՝ իրենց ենթականերին ուսուցանելու հարցում,

դ) ստուգեք նոր նշանակվածներին՝ համոզվելու համար, որ նրանք.

- բավարարում են օրենսդրությամբ սահմանված մասնագիտական գիտելիքներին և փորձին վերաբերող պահանջներին,

- գիտելիքներ և փորձ են ձեռք բերում տնտեսության և աուդիտի տարբեր ոլորտների վերաբերյալ,

- աշխատում են վերահսկող տարբեր անձանց հսկողության տակ:

Ե. Խորհրդակցության անցկացումը

Քաղաքականությունը

Անհրաժեշտության դեպքում կազմակերպությունում կամ դրանից դուրս համապատասխան մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց հետ պետք է անցկացվեն խորհրդակցություններ:

Ընթացակարգերը

1. Նշեք այն բնագավառներն ու յուրահատուկ դեպքերը, երբ անհրաժեշտ է անցկացնել խորհրդակցություններ և հնարավորություն ընձեռեք անձնակազմին բարդ կամ արտասովոր իրավիճակներում օգտվել հավաստի աղբյուրներից: Այդ նպատակով՝

ա) ծանոթացրեք անձնակազմին կազմակերպության խորհրդակցությունների անցկացման քաղաքականությանը և ընթացակարգերին,

բ) նշեք այն բնագավառները և յուրահատուկ դեպքերը, որոնք պահանջում են խորհրդակցությունների անցկացում՝ առաջացած հարցերի բնույթի կամ բարդության պատճառով: Օրինակ՝

- նոր հրապարակված որոշումների կիրառումը,

- տնտեսության այն ոլորտները, որոնց հաշվապահական հաշվառմանը, աուդիտի անցկացմանը կամ հաշվետվությունների պատրաստմանը ներկայացվում են հատուկ պահանջներ,

- աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրները (պրոբլեմները),

- օրենսդիր և կարգավորող մարմինների կողմից, այդ թվում օտարերկրյա պետությունների, փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջները,

գ) ունեցեք համապատասխան տեղեկատու գրադարան կամ հնարավորություն ընձեռեք անձնակազմին այլ հավաստի աղբյուրներից օգտվելու համար,

- սահմանեք պատասխանատվություն յուրաքանչյուր առանձնացված ստորաբաժանման մեջ տեղեկատու գրադարան ունենալու համար,

- տնտեսության համապատասխան ոլորտների և տարբեր մասնագիտությունների գծով ունեցեք մասնագիտական ձեռնարկներ և սահմանված տեխնիկական որոշումներ,

- տեղեկատվության փոխանակման նպատակով տարբեր կազմակերպությունների և անհատների հետ ձեռք բերեք պայմանավորվածություն՝ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ,

- բարդ (պրոբլեմային) հարցերի առաջացման դեպքում դիմեք աուդիտորական գործունեությունը կարգավորող մարմնին:

2. Նշանակեք խորհրդատու մասնագետներ և սահմանեք նրանց լիազորությունները: Այդ նպատակով՝

ա) նշանակեք մասնագետներ՝ փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ հարցերը օրենսդիր և կարգավորող մարմինների հետ պարզելու համար,

բ) նշանակեք մասնագետներ տնտեսության համապատասխան ոլորտների գծով,

գ) ծանոթացրեք անձնակազմին մասնագետ խորհրդատուի կարծիքի հետ համաձայնվելու վերաբերյալ իր իրավասություններին և այն ընթացակարգերին, որոնցով պետք է առաջնորդվել մասնագետ խորհրդատուների հետ ունեցած տարակարծությունները լուծելու համար:

3. Որոշեք խորհրդակցությունների արդյունքների փաստաթղթավորման անհրաժեշտ ծավալը խորհրդակցությունների անցկացում պահանջող բնագավառներում և յուրահատուկ իրավիճակներում: Այդ նպատակով՝

ա) ծանոթացրեք անձնակազմին պատրաստվելիք փաստաթղթերի ծավալին և դրանց պատրաստման հետ կապված պատասխանատվությանը,

բ) նշեք, թե որտեղ պետք է պահպանվեն խորհրդակցությունների վերաբերյալ փաստաթղթերը,

գ) պահպանեք անցկացված խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ փաստաթղթերում պարունակվող տվյալները՝ տեղեկատվական և վերլուծական նպատակներով օգտագործելու համար:

Զ. Պատվերների ընդունումը և պատվիրատուների սպասարկումը (պահպանումը)

Քաղաքականությունը

Պետք է իրականացնել հնարավոր պատվիրատուների գնահատում, ինչպես նաև առկա պատվիրատուների պարբերաբար վերանայում: Նոր պատվերներն ընդունելու կամ առկա պատվիրատուների սպասարկումը շարունակելու մասին որոշում կայացնելու ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել աուդիտորական կազմակերպության կողմից անկախության սկզբունքը պահպանելու, պատվիրատուին պատշաճորեն սպասարկելու հնարավորությունները, ինչպես նաև պատվիրատու կազմակերպության ղեկավարության ազնվությունը:

Ընթացակարգերը

1. Սահմանեք հնարավոր պատվիրատուներին գնահատելու, ինչպես նաև նրանց որպես պատվիրատու ընդունելու ընթացակարգեր:

ա) Գնահատման ընթացակարգերը կարող են ընդգրկել հետևյալը.

- հնարավոր պատվիրատուի առկա ֆինանսական հաշվետվությունների ձեռքբերումը և ուսումնասիրումը, ինչպիսիք են տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները և հարկային հայտարարագրերը (հաշվարկները):

- հարցումների կատարումը երրորդ անձանցից հնարավոր պատվիրատուի, ինչպես նաև նրա ղեկավարության ու տնօրենների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով, որը կարող է ազդեցություն ունենալ հնարավոր պատվիրատուի գնահատման հարցում: Հարցումները կարող են ուղղվել հնարավոր պատվիրատուի բանկերին, իրավախորհրդատուներին, ֆինանսական ու գործարար ոլորտների այն անձանց, որոնք կարող են անհրաժեշտ տեղեկատվություն ունենալ,

- հարցումների ուղղումը հնարավոր պատվիրատուի նախկին աուդիտորին: Հարցումները կարող են լինել պատվիրատու կազմակերպության ղեկավարության ազնվության, աուդիտորի և այդ կազմակերպության ղեկավարության միջև հաշվապահական հաշվառման քաղաքականության, աուդիտորական ընթացակարգերի և այլ կարևոր հարցերի շուրջ առաջացած տարաձայնությունների, ինչպես նաև պատվիրատուի կողմից աուդիտորներին փոփոխելու պատճառների վերաբերյալ,

- այն հանգամանքների դիտարկումը, որոնք կարող են պատճառ հանդիսանալ, որպեսզի հնարավոր պատվիրատուի սպասարկումը համարվի հատուկ ուշադրություն պահանջող կամ արտասովոր ռիսկ ներկայացնող պարտավորություն,

- աուդիտ իրականացնող անձանց անկախության սկզբունքի և պատվիրատուին սպասարկելու հնարավորությունների գնահատումը: Նշված հնարավորությունները գնահատելիս պետք է հաշվի առնել մասնագիտական գիտելիքների և փորձի, տնտեսության տվյալ ոլորտին վերաբերող գիտելիքների, ինչպես նաև մասնագետների անհրաժեշտությունը,

- այն հարցում համոզվելը, որ պատվիրատուի ընդունումը չի խախտի աուդիտորի վարքագծի կանոնները,

բ) նշանակեք ղեկավարությունից ընտրված համապատասխան անձի կամ անձանց խմբի՝ գնահատելու հնարավոր պատվիրատուի վերաբերյալ ձեռքբերված տեղեկատվությունը, և որոշում կայացնելու՝ նրան որպես պատվիրատու ընդունելու հարցի վերաբերյալ: Այդ նպատակով՝

- քննարկեք նախատեսվող այն աշխատանքները, որոնց իրականացումը աուդիտ իրականացնող անձը չի կարող ստանձնել կամ կարող է ստանձնել միայն որոշակի պայմանների առկայության դեպքում,

- փաստաթղթավորեք ստացված արդյունքները,

գ) տեղեկացրեք համապատասխան աշխատողներին նոր պատվիրատուներ ընդունելու քաղաքականության և ընթացակարգերի մասին,

դ) սահմանեք պատասխանատվություն նոր պատվիրատուներ ընդունելու քաղաքականությանն ու ընթացակարգերին համապատասխան գործընթացը կառավարելու և մոնիտորինգ իրականացնելու համար:

2. Առանձնահատուկ հանգամանքների առկայության դեպքում գնահատեք պատվիրատուներին, նրանց հետ հարաբերությունները շարունակելու նպատակահարմարությունը որոշելու համար.

ա) առանձնահատուկ հանգամանքները կարող են ընդգրկել.

- պայմանագրի ժամկետի լրանալը,

- հետևյալներից մեկի կամ մի քանիսի փոփոխությունները.

- այն պայմանների առկայությունը, որոնք հիմք կհանդիսանային պատվիրատուին մերժելու համար, եթե դրանք գոյություն ունենային նրան՝ որպես պատվիրատու, ընդունելու ժամանակ,

բ) նշանակեք ղեկավարությունից ընտրված համապատասխան անձի կամ անձանց խմբի՝ գնահատելու գոյություն ունեցող պատվիրատուի վերաբերյալ ձեռք բերված տեղեկատվությունը և որոշում կայացնելու՝ պատվիրատուի հետագա սպասարկումը շարունակելու վերաբերյալ: Այդ նպատակով՝

- քննարկեք այն պարտավորությունները, որոնց իրականացումը աուդիտ իրականացնող անձը չի կարող շարունակել կամ կարող է շարունակել միայն որոշակի պայմանների առկայության դեպքում,

- փաստաթղթավորեք ստացված արդյունքները,

գ) տեղեկացրեք համապատասխան աշխատողներին՝ գոյություն ունեցող պատվիրատուների սպասարկումը շարունակելու ուղղությամբ աուդիտորական կազմակերպության քաղաքականության և ընթացակարգերի մասին,

դ) սահմանեք պատասխանատվություն՝ գոյություն ունեցող պատվիրատուների սպասարկումը շարունակելու կազմակերպության քաղաքականությանն ու ընթացակարգերին համապատասխան գործընթացը կառավարելու և մոնիտորինգ իրականացնելու համար:

Է. Մոնիտորինգը

Քաղաքականությունը

Որակի վերահսկողության քաղաքականության և ընթացակարգերի համապատասխանությունն ու գործունեության արդյունավետությունը ենթակա են մոնիտորինգի:

Ընթացակարգերը

1. Սահմանեք մոնիտորինգի ծրագրի բովանդակությունն ու շրջանակները: Այդ նպատակով՝

ա) սահմանեք մոնիտորինգի այնպիսի ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ են կազմակերպության որակի վերահսկողության քաղաքականության ու ընթացակարգերի արդյունավետությունը հավաստիացնելու համար: Այդ նպատակով՝

- մոնիտորինգ իրականացնելու համար որոշեք դրա նպատակները, պատրաստեք համապատասխան հրահանգներ և վերանայեք մոնիտորինգի ծրագրերը,

- պատրաստեք ուղեցույցներ, որոնցում կարտացոլվեն ուսումնասիրման նպատակով աշխատանքներն ընտրելու չափանիշները և աշխատանքների ծավալը,

- սահմանեք մոնիտորինգի իրականացման պարբերականությունն ու ժամկետները,

- սահմանեք ընթացակարգեր այն տարաձայնությունները հարթելու համար, որոնք կարող են առաջանալ ուսումնասիրողների և աուդիտորական աշխատանքներում ընդգրկված մասնագետների կամ ղեկավար անձնակազմի միջև,

բ) սահմանեք մոնիտորինգ իրականացնող անձնակազմի գիտելիքների և փորձի անհրաժեշտ մակարդակը և նրանց ընտրության մեթոդները: Այդ նպատակով՝

- որոշեք մոնիտորինգ իրականացնող անձնակազմի ընտրության չափանիշները՝ հաշվի առնելով նրանց պատասխանատվության աստիճանը և մասնագիտական գիտելիքները,

- սահմանեք պատասխանատվություն մոնիտորինգ իրականացնող անձնակազմի ընտրության համար,

գ) իրականացրեք մոնիտորինգ.

- ուսումնասիրությունները և ստուգումները իրականացրեք կազմակերպության որակի վերահսկողության ընդհանուր քաղաքականությանն ու ընթացակարգերին համապատասխան,

- ուսումնասիրեք ընտրված աշխատանքների համապատասխանությունը մասնագիտական ստանդարտներին ու կազմակերպության որակի վերահսկողության քաղաքականությանն ու ընթացակարգերին:

2. Ներկայացրեք զեկույց համապատասխան ղեկավարությանը՝ իրականացված մոնիտորինգի և պլանավորված գործողությունների, ինչպես նաև կազմակերպության որակի վերահսկողության համակարգի ընդհանուր ուսումնասիրությունների վերաբերյալ: Այդ նպատակով՝

ա) քննարկեք ստացված ընդհանուր տվյալները համապատասխան ղեկավարության հետ,

բ) քննարկեք ընտրված աշխատանքներին վերաբերող տվյալները այդ աշխատանքները ղեկավարող անձնակազմի հետ,

գ) զեկուցեք կազմակերպության ղեկավարությանը ընդհանուր և ընտրված աշխատանքներին վերաբերող տվյալների ու առաջարկությունների, ինչպես նաև իրականացված կամ պլանավորված կարգավորող գործողությունների մասին,

դ) հետևեք, որ պլանավորված կարգավորող գործողությունները իրականացվեն,

ե) որոշեք կազմակերպության որակի վերահսկողության քաղաքականության ու ընթացակարգերի ձևափոխման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով մոնիտորինգի արդյունքները և համապատասխան այլ հարցերը




ԱՍ 230 «ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-4
2. Աշխատանաքային փաստաթղթերի ձևն ու բովանդակությունը 5-12
3. Աշխատանքային փաստաթղթերի գաղտնիությունը, պատշաճ պահպանումը, պահպանման ժամկետները և սեփականության իրավունքը 13-14

        
Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է ֆինանսական հաշվետվությունների աուդիտի փաստաթղթավորման վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը:

2. Աուդիտորը պետք է փաստաթղթավորի այն նյութերն ու փաստերը, որոնք, որպես ապացույց, կարևորություն են ներկայացնում աուդիտորական կարծիքը հիմնավորելու հարցում, և ապացույցներ բերի այն մասին, որ աուդիտն իրականացվել է աուդիտի ստանդարտներին համապատասխան:

3. «Փաստաթղթերը» աուդիտի անցկացման կապակցությամբ աուդիտորի կողմից պատրաստվող կամ ձեռք բերվող և պահպանվող նյութերն են (աշխատանքային փաստաթղթեր): Աշխատանքային փաստաթղթերը կարող են լինել թղթի, ժապավենի վրա, էլեկտրոնային կամ այլ սարքավորումներում պահպանվող տեղեկատվության տեսքով:

4. Աշխատանքային փաստաթղթերը.

ա) օգտագործվում են աուդիտի պլանավորման և իրականացման ընթացքում,

բ) օգտագործվում են աուդիտորական աշխատանքների հսկողություն և վերլուծություն իրականացնելիս,

գ) ներառում են աուդիտորական աշխատանքների իրականացման արդյունքում ստացված ապացույցները՝ աուդիտորական կարծիքը հիմնավորելու նպատակով:

2. Աշխատանքային փաստաթղթերի ձևն ու բովանդակությունը

5. Աշխատանքային փաստաթղթերը աուդիտորը պետք է պատրաստի բավականին մանրամասն և ամբողջական՝ աուդիտի վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում տալու համար:

6. Աշխատանքային փաստաթղթերում աուդիտորը պետք է գրանցի աուդիտորական աշխատանքների պլանավորման, իրականացված աուդիտորական ընթացակարգերի բնույթի, ժամկետների, ծավալի և իրականացված ընթացակարգերի արդյունքների, ինչպես նաև ձեռք բերված աուդիտորական ապացույցների հիման վրա կատարված եզրահանգումների վերաբերյալ տեղեկատվություն: Աշխատանքային փաստաթղթերում գրառվում են աուդիտորի հիմնավորումները՝ տրամաբանական մոտեցում պահանջող բոլոր կարևոր հարցերի վերաբերյալ, դրանց հիման վրա կատարված եզրահանգումների հետ միասին: Սկզբունքային կամ տրամաբանական բարդ խնդիրներ առաջանալու դեպքում աշխատանքային փաստաթղթերում պետք է գրանցվեն դրանց վերաբերող բոլոր այն փաստերը, որոնք հայտնի էին աուդիտորին եզրահանգումներն անելու ժամանակ:

7. Աշխատանքային փաստաթղթերի ծավալի որոշումը մասնագիտական  դատողության հարց է, քանի որ անհրաժեշտ և նպատակահարմար չէ փաստաթղթավորել աուդիտորի կողմից քննարկվող յուրաքանչյուր հարց: Պատրաստվող և պահպանվող աշխատանքային փաստաթղթերի ծավալը որոշելիս աուդիտորին կարող է օգտակար լինել, եթե նա հաշվի առնի, թե ինչ փաստաթղթեր անհրաժեշտ կլինեն աշխատանքներին անծանոթ այլ աուդիտորին՝ իրականացված աշխատանքների և սկզբունքային որոշումների ընդունման հիմքերի, բայց ոչ աուդիտի մանրամասնությունների մասին պատկերացում կազմելու համար: Այդ աուդիտորը կարող է պատկերացում կազմել աուդիտի մանրամասնությունների վերաբերյալ՝ միայն քննարկելով դրանք աշխատանքային փաստաթղթերը պատրաստող աուդիտորների հետ:

8. Աշխատանքային փաստաթղթերի ձևն ու բովանադակությունը կախված են հետևյալ գործոններից.

- աշխատանքների բնույթը,

- աուդիտորական զեկույցի (եզրակացություն և (կամ) հաշվետվություն) ձևը,

- պատվիրատու կազմակերպության գործունեության բնույթն ու բարդությունը,

- պատվիրատու կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի բնույթն ու վիճակը,

- առանձնահատուկ հանգամանքներում օգնականների կողմից իրականացվող աշխատանքների հրահանգավորման, կատարված աշխատանքների նկատմամբ հսկողության սահմանման և վերանայման անհրաժեշտությունը,

- աուդիտի իրականացման ընթացքում կիրառվող առանձնահատուկ մեթոդաբանությունը և տեխնոլոգիան:

9. Աշխատանքային փաստաթղթերը նախատեսվում և կազմվում են այնպես, որպեսզի դրանք համապատասխանեն ցանկացած առանձին աուդիտին բնորոշ առանձնահատկություններին և բավարարեն աուդիտին ներկայացվող պահանջները: Աշխատանքային փաստաթղթերի ստանդարտ ձևերի (օրինակ՝ ձևաթղթեր, նամակների ձևեր, աշխատանքային փաստաթղթերի այլ ստանդարտ ձևեր) օգտագործումը կարող է բարձրացնել նման աշխատանքային փաստաթղթերի պատրաստման և վերանայման արդյունավետությունը: Դրանք կհեշտացնեն աշխատանքների բաշխումը՝ միաժամանակ ապահովելով միջոցներ դրանց որակի վերահսկողության համար:

10. Աուդիտի արդյունավետությունը բարձրացնելու համար աուդիտորը կարող է օգտագործել պատվիրատու կազմակերպության կողմից տրամադրված տվյալները, կատարված վերլուծությունները և այլ փաստաթղթեր: Նման դեպքերում աուդիտորը պետք է համոզված լինի, որ այդ նյութերը պատրաստված են պատշաճորեն:

11. Աշխատանքային փաստաթղթերը սովորաբար պարունակում են.

- տեղեկատվություն՝ պատվիրատու կազմակերպության կազմակերպական-իրավական ձևի մասին,

- կարևոր իրավական փաստաթղթերի, պայմանագրերի և արձանագրությունների պատճեններ կամ դրանցից արված քաղվածքներ,

- տեղեկատվություն՝ պատվիրատու կազմակերպության գործունեությանը վերաբերող տնտեսության ոլորտի, տնտեսական միջավայրի և օրենսդրության մասին,

- տեղեկատվություն՝ պլանավորման գործընթացի, աուդիտի ծրագրերի և դրանցում կատարված փոփոխությունների մասին,

- աուդիտորի պատկերացումները պատվիրատու կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի մասին,

- տեղեկատվություն՝ բնորոշ և վերահսկողության ռիսկերի գնահատումների մասին,

- աուդիտորի պատկերացումները ներքին աուդիտի և կատարված եզրահանգումների մասին,

- գործարքների և հաշիվների մնացորդների վերլուծություններ,

- հիմնական գործակիցների և զարգացման միտումների վերլուծություններ,

- տեղեկատվություն՝ իրականացված աուդիտորական ընթացակարգերի ժամկետների, բնույթի ու ծավալի, ինչպես նաև իրականացված ընթացակարգերի արդյունքների մասին,

- ապացույցներ՝ օգնականների կողմից կատարված աշխատանքների հսկողության և վերանայման մասին,

- տեղեկություններ այն մասին, թե ում կողմից և երբ են իրականացվել աուդիտորական ընթացակարգերը,

- մանրամասներ՝ այլ աուդիտորի կողմից կազմակերպության ստորաբաժանման ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում իրականացված ընթացակարգերի մասին,

- այլ աուդիտորներից, փորձագետներից և երրորդ անձանցից ձեռք բերված տեղեկատվություն,

- պատվիրատու կազմակերպության հետ քննարկված՝ աուդիտին առնչվող հարցերի վերաբերյալ նամակների կամ այլ փաստաթղթերի պատճեններ, ինչպես նաև տեղեկություններ պարտավորությունների պայմանների և ներքին վերահսկողության համակարգի էական թերությունների մասին,

- պատվիրատու կազմակերպությունից ստացված նամակներում պարունակվող տեղեկատվություն,

- աուդիտորի եզրահանգումները աուդիտի կարևոր ասպեկտների վերաբերյալ՝ ներառյալ այն տեղեկատվությունը, թե ինչպես են կարգավորվել աուդիտորական ընթացակարգերի իրականացման ընթացքում հայտնաբերված խրթին և բացառություն կազմող հարցերը,

- ֆինանսական հաշվետվությունների և աուդիտորական զեկույցի պատճենները:

12. Շարունակական աուդիտի դեպքում, ի տարբերություն հիմնականում առանձին ժամանակաշրջանի աուդիտին վերաբերող տեղեկատվություն պարունակող ընթացիկ փաստաթղթերի փաթեթների, որոշ աշխատանքային փաստաթղթերի փաթեթներ կարող են վերագրվել «մշտական» փաստաթղթերի փաթեթներին, որոնք համալրվում են նոր տեղեկատվությամբ:

3. Աշխատանքային փաստաթղթերի գաղտնիությունը, պատշաճ պահպանումը, պահպանման ժամկետները և սեփականության իրավունքը

13. Աուդիտորը պետք է իրականացնի համապատասխան ընթացակարգեր գործնականում անհրաժեշտ ժամանակաշրջանի ընթացքում աշխատանքային փաստաթղթերի գաղտնիությունը և պատշաճ պահպանումը ապահովելու համար՝ հաշվի առնելով փաստաթղթերի պահպանմանը ներկայացվող օրենսդրական և մասնագիտական պահանջները:

14. Աշխատանքային փաստաթղթերը աուդիտորի սեփականությունն են: Չնայած որ աուդիտորի հայեցողությամբ աշխատանքային փաստաթղթերի որոշ բաժիններ կամ դրանցից արված քաղվածքներ կարող են տրամադրվել պատվիրատու կազմակերպությանը, սակայն դրանք չեն կարող փոխարինել պատվիրատու կազմակերպության հաշվապահական հաշվառման գրանցումներին:




ԱՍ 240 «ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԽԱԼՆԵՐ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-4
2. Կազմակերպության ղեկավարության պատասխանատվությունը 5
3. Աուդիտորի պատասխանատվությունը 6-11
4. Աուդիտին բնորոշ սահմանափակումները 12-14
5. Խարդախության կամ սխալների առկայության հնարավորության վերաբերյալ փաստեր ձեռք բերվելու դեպքում իրականացվող ընթացակարգեր 15-18
6. Խարդախության և սխալների մասին իրազեկելը 19-24
7. Աշխատանքներից հրաժարվելը 25-26
8. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը 27
Հավելված. Պայմանների կամ դեպքերի օրինակներ, որոնք մեծացնում են խարդախության կամ սխալների ռիսկը  

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում խարդախության և սխալների դեպքերն աուդիտորի կողմից ուսումնասիրելու պարտականության վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը:

2. Աուդիտորական ընթացակարգերի պլանավորման և իրականացման, ինչպես նաև դրանց արդյունքների գնահատման ու իրազեկման ժամանակ աուդիտորը պետք է ուսումնասիրի խարդախության կամ սխալների հետևանքով ֆինանսական հաշվետվություններում էական խեղաթյուրումներ առաջանալու ռիսկը:

3. «Խարդախություն» հասկացությունը վերաբերում է կազմակերպության ղեկավարության, աշխատակիցների կամ երրորդ կողմի մեկ կամ մի քանի անհատների այն կանխամտածված գործողություններին, որոնք հանգեցնում են ֆինանսական հաշվետվությունների խեղաթյուրմանը: Խարդախությունը կարող է ներառել.

- գրանցումների կամ փաստաթղթերի աղավաղումը, կեղծումը կամ փոխարինումը,

- ակտիվների յուրացումը,

- գործարքների արդյունքները թաքցնելը և համապատասխան փաստաթղթերում չգրանցելը,

- չկայացած գործարքների գրանցումը,

- հաշվապահական հաշվառման քաղաքականության սխալ կիրառումը:

4. «Սխալներ» հասկացությունը վերաբերում է ֆինանսական հաշվետվություններում կատարված ոչ դիտավորյալ այնպիսի սխալներին, ինչպիսիք են.

- հաշվապահական հաշվառման գրանցումներում և տվյալներում պարունակվող մաթեմատիկական կամ մեխանիկական սխալները,

- վրիպումը կամ փաստերի սխալ մեկնաբանումը,

- հաշվապահական հաշվառման քաղաքականության սխալ կիրառումը:

2. Կազմակերպության ղեկավարության պատասխանատվությունը

5. Հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի ճշգրիտ իրականացման ու գործելու ընթացքում խարդախության և սխալների կանխարգելման և հայտնաբերման համար պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարությունը: Այդ համակարգերը նվազեցնում, սակայն չեն վերացնում խարդախության և սխալների առաջացման հավանականությունը:

3. Աուդիտորի պատասխանատվությունը

6. Աուդիտորը պատասխանատու չէ և չի կարող պատասխանատվություն կրել կազմակերպությունում խարդախությունը և սխալները չկանխարգելելու համար: Տարեկան աուդիտի իրականացման փաստը, այնուամենայնիվ, կարող է հանդիսանալ նման գործողությունների կանխարգելման միջոց:

3.1 Ռիսկի գնահատումը

7. Աուդիտի պլանավորման ժամանակ աուդիտորը պետք է գնահատի այն ռիսկը, որ խարդախության և սխալների հետևանքով ֆինանսական հաշվետվությունները կարող են պարունակել էական խեղաթյուրումներ, ինչպես նաև պետք է հարցումներ ուղղի կազմակերպության ղեկավարությանը՝ բացահայտված խարդախության դեպքերի կամ էական սխալների մասին:

8. Բացի հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի կառուցվածքային թերություններից և անհամապատասխանություններից, խարդախության և սխալների առաջացման ռիսկը մեծացնող պայմաններն ու դեպքերը ներառում են.

- կազմակերպության ղեկավարության բարեխղճության և իրավասության հետ կապված հարցերը,

- արտասովոր ճնշումները կազմակերպության վրա կամ դրա ներսում,

- արտասովոր գործարքները,

- բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու հետ կապված դժվարությունները:

Վերը նշված պայմանների և դեպքերի վերաբերյալ օրինակները բերված են սույն ստանդարտին կից հավելվածում:

3.2 Հայտնաբերումը

9. Ռիսկի գնահատման հիման վրա աուդիտորը պետք է նախատեսի աուդիտորական ընթացակարգերն այնպես, որպեսզի ձեռք բերի ողջամիտ երաշխիք առ այն, որ հայտնաբերվել են խարդախության և սխալների հետևանքով առաջացած բոլոր այն խեղաթյուրումները, որոնք ամբողջությամբ վերցված էական են ֆինանսական հաշվետվությունների համար:

10. Ելնելով վերը նշվածից՝ աուդիտորը որոնում է բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ այն մասին, որ խարդախության և սխալների դեպքերը, որոնք կարող են էական ազդեցություն գործել ֆինանսական հաշվետվությունների վրա, տեղի չեն ունեցել, կամ եթե տեղի են ունեցել, ապա խարդախության ազդեցությունը պատշաճորեն արտացոլվել է ֆինանսական հաշվետվություններում, կամ սխալներն ուղղվել են: Սխալների հայտնաբերման հավանականությունը, սովորաբար, ավելի մեծ է, քան խարդախությանը, քանի որ խարդախությունը, որպես կանոն, ուղեկցվում է այնպիսի գործողություններով, որոնք հատուկ նպատակաուղղված են խարդախության փաստերը թաքցնելուն:

11. Աուդիտին բնորոշ սահմանափակումների պատճառով (տես 12-14-րդ կետերը) գոյություն ունի անխուսափելի ռիսկ, որ խարդախության, իսկ ավելի փոքր չափով նաև սխալների հետևանքով ֆինանսական հաշվետվությունների էական խեղաթյուրումները կարող են չհայտնաբերվել: Աուդիտորական եզրակացության կազմման ժամանակաշրջանում ֆինանսական հաշվետվություններում խարդախության և սխալների հետևանքով տեղ գտած էական խեղաթյուրումների հետագա հայտնաբերումը չի նշանակում, որ աուդիտորը չի պահպանել աուդիտի հիմնական սկզբունքները և էական ընթացակարգերը: Պահպանել է արդյոք աուդիտորը այդ սկզբունքները և էական ընթացակարգերը, թե ոչ, որոշվում է՝ ելնելով տարբեր հանգամանքներում իրականացված աուդիտորական ընթացակարգերի և դրանց արդյունքների հիման վրա պատրաստված աուդիտորական եզրակացության համապատասխանությունից:

4. Աուդիտին բնորոշ սահմանափակումները

12. Աուդիտը կապված է անխուսափելի այն ռիսկի հետ, որ ֆինանսական հաշվետվությունների որոշ էական խեղաթյուրումներ կարող են չբացահայտվել, եթե նույնիսկ աուդիտը պլանավորվել և իրականացվել է պատշաճ կերպով՝ համաձայն աուդիտի ստանդարտների:

13. Խարդախության հետևանքով առաջացած էական խեղաթյուրումների չհայտնաբերման ռիսկն ավելի մեծ է, քան սխալների հետևանքով առաջացածներինը, քանի որ խարդախությունը սովորաբար ներառում է այնպիսի գործողություններ, որոնք հատուկ նպատակաուղղված են խարդախության փաստերը թաքցնելուն, ինչպիսիք են՝ անօրինական գործողությունները թաքցնելու վերաբերյալ համաձայնության գալը, փաստաթղթերի կեղծումը, գործարքների կանխամտածված չգրանցումը կամ աուդիտորին դիտավորությամբ խեղաթյուրված տեղեկատվության ներկայացումը: Քանի դեռ աուդիտորը չի հայտնաբերել հակառակը հիմնավորող աուդիտորական ապացույցներ, նա իրավունք ունի ներկայացվածն ընդունել որպես ճշմարիտ, իսկ գրանցումներն ու փաստաթղթերը` իրական: Այնուամենայնիվ, համաձայն «Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները» աուդիտի ստանդարտ 200-ի՝ աուդիտորը պետք է պլանավորի և իրականացնի աուդիտը մասնագիտական կասկածամտության տեսանկյունից՝ ընդունելով, որ կարող են հայնաբերվել խարդախության կամ սխալների առկայությունը բացահայտող հանգամանքներ կամ դեպքեր:

14. Չնայած որ հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության արդյունավետ գործող համակարգերը նվազեցնում են խարդախության ու սխալների հետևանքով ֆինանսական հաշվետվությունների խեղաթյուրման հավանականությունը, սակայն միշտ գոյություն ունի այն ռիսկը, որ ներքին վերահսկողության մարմինները չեն գործի նախատեսված ձևով: Ավելին, ցանկացած հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգ, խարդախության կանխարգելման առումով, կարող է արդյունավետ չգործել այն դեպքում, երբ անօրինական գործողությունները թաքցվում են կազմակերպության ղեկավարության գիտությամբ կամ դրա նպատակով գաղտնի համաձայնության են գալիս կազմակերպության աշխատակիցները: Ղեկավարության որոշ օղակներ կարող են հնարավորություն ունենալ շրջանցելու վերահսկողությունը, որը կկանխեր այլ աշխատակիցների կողմից նման խարդախությունների կատարումը: Օրինակ, նրանք կարող են հրամայել իրենց ենթականերին՝ կատարելու սխալ գրանցումներ, թաքցնելու կատարված գործարքները կամ դրանց վերաբերող տեղեկատվությունը:

5. Խարդախության կամ սխալների առկայության հնարավորության վերաբերյալ փաստեր ձեռք բերվելու դեպքում իրականացվող ընթացակարգեր

15. Երբ ռիսկի գնահատման միջոցով նախատեսված և իրականացված աուդիտորական ընթացակարգերի արդյունքները ցույց են տալիս, որ կարող են առկա լինել խարդախության կամ սխալների դեպքեր, ապա աուդիտորը պետք է հաշվի առնի դրանց հնարավոր ազդեցությունը ֆինանսական հաշվետվությունների վրա: Եթե նա գտնում է, որ դրանք կարող են էական ազդեցություն ունենալ ֆինանսական հաշվետվությունների վրա, ապա աուդիտորը պետք է իրականացնի համապատասխան ձևափոխված կամ լրացուցիչ ընթացակարգեր:

16. Ձևափոխված կամ լրացուցիչ ընթացակարգերի ծավալները կախված են աուդիտորի դատողությունից՝ կապված՝

ա) խարդախության և սխալի տարատեսակից,

բ)  դրանց տեղի ունենալու հավանականությունից,

գ) այն հավանականությունից, որ առանձնահատուկ տեսակի խարդախությունը կամ սխալը կարող է էականորեն ազդել ֆինանսական հաշվետվությունների վրա:

Աուդիտորը չի կարող ենթադրել, որ խարդախությունը կամ սխալը տեղի է ունենում մեկուսացված միջավայրում, եթե հանգամանքները հակառակը ցույց չեն տալիս: Անհրաժեշտության դեպքում աուդիտորը պետք է ճշգրտի անկախ ընթացակարգերի բնույթը, իրականացման ժամկետներն ու ծավալները:

17. Ձևափոխված կամ լրացուցիչ ընթացակարգերի իրականացումը, որպես կանոն, հնարավորություն կընձեռի աուդիտորին՝ հաստատելու կամ փարատելու խարդախության կամ սխալների առկայության վերաբերյալ կասկածները: Երբ ձևափոխված կամ լրացուցիչ ընթացակարգերի իրականացման արդյունքում խարդախության կամ սխալների առկայության մասին կասկածները չեն փարատվում, ապա աուդիտորը կազմակերպության ղեկավարության հետ պետք է քննարկի այդ հարցը և պարզի, թե արդյոք թերությունները ուղղվել կամ ֆինանսական հաշվետվություններում արտացոլվել են պատշաճորեն: Աուդիտորը պետք է ուսումնասիրի նաև այդ հարցերի հնարավոր ազդեցությունն աուդիտորական եզրակացության վրա:

18. Աուդիտորը պետք է ուսումնասիրի խարդախության կամ էական սխալի հետևանքները աուդիտի այլ ասպեկտների, մասնավորապես ղեկավարության կողմից ներկայացված տեղեկատվության հավաստիության նկատմամբ: Այս առումով, եթե պարզվում է, որ կազմակերպության ներքին վերահսկողության մարմինները չեն հայտնաբերել խարդախության և սխալների դեպքերը, կամ դրանց մասին նշված չէ կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված տեղեկատվության մեջ, ապա աուդիտորը պետք է վերանայի ռիսկի գնահատումը, ինչպես նաև ղեկավարության կողմից ներկայացված տեղեկատվության հավաստիությունը: Աուդիտորի կողմից հայտնաբերված խարդախության կամ սխալի հետևանքները կախված կլինեն հանցանքը կատարելու և թաքցնելու փաստերի (եթե այդպիսիք կան) և վերահսկողության կոնկրետ ընթացակարգերի միջև եղած կապերից, ինչպես նաև այդ գործին մասնակից ղեկավարության կամ աշխատակիցների պաշտոններից:

6. Խարդախության և սխալների մասին իրազեկելը

6.1 Կազմակերպության ղեկավարությանը

19. Աուդիտորը փաստացի ստացված տվյալների մասին հնարավորին չափ շուտ պետք է տեղեկացնի կազմակերպության ղեկավարությանը, եթե

ա) աուդիտորը կասկածում է, որ առկա են խարդախության դեպքեր, նույնիսկ այն ժամանակ, երբ դրանց հնարավոր ազդեցությունը ֆինանսական հաշվետվությունների վրա էական չէ, կամ

բ) գոյություն ունի խարդախություն կամ էական սխալներ:

20. Հնարավոր կամ փաստացի խարդախության կամ էական սխալների մասին իրազեկելու նպատակով կազմակերպության համապատասխան ներկայացուցչին ընտրելու ժամանակ աուդիտորը պետք է հաշվի առնի բոլոր հանգամանքները: Խարդախության դեպքում աուդիտորը պետք է գնահատի այդ գործողություններում կազմակերպության ղեկավարության ներգրավված լինելու հավանականությունը: Հիմնականում ճիշտ կլինի խարդախության մասին տեղեկացնել կազմակերպության կառուցվածքային այն ստորաբաժանման մակարդակով, որը խարդախության մեջ կասկածվող անձանց գործողությունների համար պատասխանատու անձանց վերադասն է: Եթե կասկածներ կան այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են կազմակերպության ընդհանուր ղեկավարման համար, ապա աուդիտորը կարող է դիմել իրավախորհրդատուի օգնությանը՝ հետագա ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու ակնկալիքով:

6.2 Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունն օգտագործողներին

21. Եթե աուդիտորը գալիս է այն եզրակացության, որ տեղի ունեցած խարդախության կամ սխալների դեպքերը էական ազդեցություն են գործում ֆինանսական հաշվետվությունների վրա, սակայն պատշաճորեն չեն ուղղվել կամ դրանցում չեն արտացոլվել, ապա նա պետք է արտահայտի վերապահումներով դրական կամ բացասական կարծիք:

22. Եթե կազմակերպությունը խոչընդոտում է աուդիտորին՝ ձեռք բերելու բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ, որոնց նպատակն է որոշել, թե առկա են կամ կարող են առկա լինել արդյոք ֆինանսական հաշվետվությունների վրա էականորեն ազդող խարդախության կամ սխալների դեպքեր, ապա աուդիտորը ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ պետք է արտահայտի վերապահումներով դրական կարծիք կամ հրաժարվի կարծիք արտահայտելուց՝ աուդիտի շրջանակների սահմանափակման պատճառով:

23. Եթե աուդիտորը ոչ թե կազմակերպության կողմից սահմանափակումներ ստեղծելու պատճառով, այլ հանգամանքների բերումով ի վիճակի չէ որոշելու՝ տեղի են ունեցել արդյոք խարդախության կամ սխալների դեպքեր, թե ոչ, ապա նա պետք է հաշվի առնի դրա ազդեցությունը աուդիտորական եզրակացության վրա:

6.3 Կարգավորող և իրավապահ մարմիններին

24. Գաղտնիքի պահպանության պարտականությունն աուդիտորին, որպես կանոն, արգելում է խարդախության կամ սխալների մասին հայտնել երրորդ կողմերին: Այնուամենայնիվ, որոշակի հանգամանքներում այդ պարտականությունը չի ընդունվում օրենսդրությամբ կամ դատարանի որոշմամբ (օրինակ, որոշ երկրներում աուդիտորից պահանջվում է ֆինանսական հաստատությունների կողմից կատարված խարդախության կամ սխալների մասին իրազեկել վերահսկող մարմիններին): Նման պարագայում, աուդիտորը կարող է դիմել իրավախորհրդատուի օգնությանը՝ պատշաճ նշանակություն տալով հասարակական շահերը պաշտպանելու իր պարտականություններին:

7. Աշխատանքներից հրաժարվելը

25. Աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել հրաժարվելու աշխատանքներն իրականացնելուց, եթե կազմակերպությունը չի կատարում այն ուղղումները, որոնք աուդիտորն այդ պարագայում անհրաժեշտ է համարում, նույնիսկ եթե խարդախությունը էական ազդեցություն չի գործում ֆինանսական հաշվետվությունների վրա: Աուդիտորի որոշման վրա ազդող գործոնները ներառում են՝ կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի մասնակցությունը, որը կարող է ազդել կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացվող տեղեկատվության հավաստիության, ինչպես նաև աուդիտորի և այդ կազմակերպության հետագա համագործակցության վրա: Այդպիսի որոշում կայացնելիս աուդիտորը սովորաբար դիմում է իրավախորհրդատուի օգնությանը:

26. Ինչպես նշված է սահմանված կարգով հաստատված աուդիտորի վարքագծի կանոններում, կազմակերպության գործող աուդիտորը առաջարկվող աուդիտորից հարցում ստանալուց հետո նրան պետք է տեղեկացնի այն մասին, թե կան արդյոք մասնագիտական այնպիսի պատճառներ, որոնց հետևանքով առաջարկվող աուդիտորը պետք է հրաժարվի աշխատանքներն իրականացնելուց: Պատվիրատուի գործունեությանը վերաբերող հարցերի այն շրջանակը, որը գործող աուդիտորը կարող է քննարկել առաջարկվող աուդիտորի հետ, կախված է պատվիրատուի թույլտվությունից և (կամ) նման բացահայտմանը վերաբերող յուրաքանչյուր երկրում կիրառվող օրենսդրության կամ աուդիտորի վարքագծի կանոնների պահանջներից: Եթե գոյություն ունեն այնպիսի պատճառներ կամ այլ հարցեր, որոնք անհրաժեշտ է բացահայտել, գործող աուդիտորը, հաշվի առնելով օրենսդրության և աուդիտորի վարքագծի կանոնների պահանջները, անհրաժեշտության դեպքում նաև պատվիրատուի թույլտվությունը, պետք է առաջարկվող աուդիտորին տրամադրի տեղեկատվության մանրամասները, ինչպես նաև նրա հետ ազատորեն քննարկի առաջարկն ընդունելու հետ կապված բոլոր հարցերը: Եթե պատվիրատուն չի թույլատրել գործող աուդիտորին՝ իր գործունեությանը վերաբերող հարցերը քննարկել առաջարկվող աուդիտորի հետ, ապա գործող աուդիտորը այդ մասին պետք է տեղեկացնի առաջարկվող աուդիտորին:

8. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը

27. Սույն ստանդարտի 9-րդ կետի վերաբերյալ պետք է նշել, որ հանրային ոլորտում իրականացվող աուդիտի բնույթն ու շրջանակները կարող են կախված լինել օրենսդրության, այլ իրավական ակտերի, ինչպես նաև գերատեսչական նորմատիվ ակտերի այն պահանջներից, որոնք վերաբերում են խարդախության և սխալների բացահայտմանը: Այդ պահանջները կարող են սահմանափակել աուդիտորի հնարավորությունները ըստ իր դատողությունների գործելու ուղղությամբ: Քանի որ «հանրային ունեցվածքի» յուրացման հետ կապված խարդախության դեպքերին դարձվում է ավելի մեծ ուշադրություն, խարդախությունը բացահայտելու պաշտոնական պարտականությունից զատ, աուդիտորին կարող է անհրաժեշտ լինել համապատասխանորեն արձագանքել խարդախության բացահայտման հետ կապված հասարակության «սպասումներին»: Անհրաժեշտ է նաև ընդունել, որ սույն ստանդարտի 19-րդ և 20-րդ կետերում նկարագրված իրազեկելու պարտականությունները կարող են սահմանված լինել համապատասխան օրենքով, այլ իրավական ակտով:

Հավելված

Պայմանների կամ դեպքերի օրինակներ, որոնք մեծացնում են խարդախության կամ սխալների ռիսկը

Կազմակերպության ղեկավարության ազնվությանը կամ իրավասությանը վերաբերող հարցերը

- Կառավարումն իրականացվում է մեկ անձի (կամ փոքր խմբի) կողմից, և չկա արդյունավետ վերահսկողություն իրականացնող մարմին:

- Գոյություն ունի բարդ կորպորատիվ կառուցվածք, որտեղ այդ բարդությունը չի արդարացված:

- Բացակայում է ներքին վերահսկողության մարմինների կողմից հիմնական թերությունների վերացումը, երբ այն հնարավոր է:

- Նկատվում է հաշվապահական հաշվառման վարումն իրականացնող և ֆինանսական գծով ստորաբաժանումների աշխատակիցների փոփոխման բարձր մակարդակ:

- Նկատվում է հաշվապահական հաշվառման վարումն իրականացնող ստորաբաժանման թերի համալրում:

- Տեղի են ունենում իրավախորհրդատուների կամ աուդիտորների հաճախակի փոփոխումներ:

Արտասովոր իրավիճակներում ճնշումները կազմակերպության վրա կամ դրա ներսում

- Տնտեսության տվյալ ոլորտն անկում է ապրում, և աճում է ձախողումների հավանականությունը:

- Նվազող շահույթի կամ չափազանց արագ ընդլայնվելու հետևանքով գոյություն ունի շրջանառու միջոցների նվազում:

- Շահույթի որակական անկումը, օրինակ, ռիսկի աճը՝ կապված ապառիկ վաճառքի, գործարար փորձի կամ հաշվապահական հաշվառման քաղաքականության համապատասխան ընտրության հետ, որն ավելացնում է եկամուտը:

- Կազմակերպությանը անհրաժեշտ է բարձրացնել շահույթի մակարդակը, իր բաժնետոմսերի շուկայական արժեքը պահպանելու նպատակով՝ հասարակության վերաբերմունքի, մեկ այլ կազմակերպության կլանման կամ այլ պատճառներով:

- Կազմակերպությունը նշանակալի ներդրումներ է կատարել տնտեսության որևէ ոլորտում կամ իր արտադրատեսակների ցանկը փոփոխելու նպատակով:

- Կազմակերպությունը ուղղակիորեն կախված է մեկ կամ մի քանի արտադրատեսակների արտադրությունից կամ պատվիրատուներից:

- Ֆինանսական ճնշումները ղեկավարության բարձրաստիճան մարմինների նկատմամբ:

- Ճնշումների գործադրումը հաշվապահական հաշվառումն իրականացնող անձնակազմի նկատմամբ՝ արտասովոր կարճ ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները կազմելու նպատակով:

Արտասովոր գործարքները

- Հատկապես հաշվետու ժամանակաշրջանի վերջում կատարվող արտասովոր գործարքները, որոնք նշանակալի ազդեցություն են գործում շահույթի վրա:

- Խճճված գործարքները կամ հաշվապահական հաշվառման տվյալների մշակումը:

- Կապակցված կողմերի հետ կատարվող գործարքները:

- Ծառայությունների դիմաց կատարված վճարումները (օրինակ՝ փաստաբաններին, խորհրդատուներին կամ գործակալներին), որոնք մատուցված ծառայությունների դիմաց թվում են չափազանց մեծ:

Բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու հետ կապված խնդիրները

- Ոչ ճշգրիտ գրանցումները, օրինակ, անավարտ գրանցումները, հաշվապահական հաշվառման գրանցամատյաններում և հաշիվներում կատարված հաճախակի (չափից մեծ) ուղղումները, գործարքները, որոնք գրանցված չեն ընդունված ընթացակարգերի համաձայն և արտահաշվեկշռային վերահսկման հաշիվները:

- Գործարքների անհամապատասխան փաստաթղթավորումը, ինչպիսիք են անհրաժեշտ լիազորության և օժանդակ փաստաթղթերի բացակայությունը, ինչպես նաև փաստաթղթերի փոխարինումը (փաստաթղթավորման հետ կապված նման հարցերն ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում, երբ դրանք վերաբերում են խոշոր և արտասովոր գործարքներին):

- Չափազանց մեծ թվով տարբերությունները հաշվապահական հաշվառման գրանցումների և երրորդ անձանց կողմից կատարված հաստատումների միջև, հակասող աուդիտորական ապացույցներ և անբացատրելի փոփոխությունները գործառնական ծախսերի նորմաներում:

- Աուդիտորի հարցումներին ղեկավարության կողմից տրված խուսափողական կամ անհիմն պատասխանները:

Համակարգչային տեղեկատվական համակարգի միջավայրին յուրահատուկ այն որոշ գործոնները, որոնք կապված են վերը նկարագրված պայմանների և դեպքերի հետ, ներառում են.

- կազմակերպության համակարգչային միջոցներից տեղեկատվություն ձեռք բերելու անկարողությունը՝ գրանցումների փաստաթղթավորման և համակարգչային ծրագրերի բացակայության կամ դրանց անհամապատասխանության պատճառով,

- ծրագրերում տեղ գտած՝ չփաստաթղթավորված, չհաստատված և չփորձարկված մեծ թվով փոփոխությունները,

- համակարգիչներում գրանցված գարծարքների և տվյալների հիմքերի անհամապատասխանությունը ֆինանսական հաշիվների հետ:




ԱՍ 250 «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈԻՍՈԻՄՆԱՍԻՐՈՒՄԸ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ  Կետեր
1. Ներածություն 1-8
2. Ղեկավարության պատասխանատվությունը՝ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները պահպանելու համար 9-10
3. Կազմակերպության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները պահպանելու վերաբերյալ աուդիտորի ուսումնասիրությունները 11-31
4. Անհամապատասխանությունների մասին իրազեկելը 32-38
5. Աշխատանքներից հրաժարվելը 39-40
6. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը 41
Հավելված. Տեղեկություններ անհամապատասխանության առկայության հնարավորության վերաբերյալ  

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում կազմակերպության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանումը աուդիտորի կողմից ուսումնասիրելու պարտականության վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը:

2. Աուդիտորական ընթացակարգերի պլանավորման և իրականացման, ինչպես նաև դրանց արդյունքների գնահատման ու իրազեկման ժամանակ աուդիտորը պետք է գիտակցի, որ կազմակերպության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները չպահպանելը կարող է էականորեն ազդել ֆինանսական հաշվետվությունների վրա: Այնուամենայնիվ, աուդիտը հնարավորություն չի տալիս հայտնաբերելու օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին անհամապատասխանության բոլոր դեպքերը: Անհամապատասխանությունը հայտնաբերելիս, բացի էականությունից, անհրաժեշտ է ուսումնասիրել նաև դրա առաջացման պատճառները՝ աուդիտի այլ ասպեկտների վրա դրա հնարավոր ազդեցությունը բացահայտելու, ինչպես նաև կազմակերպության ղեկավարության կամ աշխատակիցների բարեխղճության մասին պատկերացում կազմելու համար:

3. Սույն ստանդարտում «անհամապատասխանություն» հասկացությունը վերաբերում է աուդիտի ենթակա կազմակերպության կողմից կատարված այն անփութություններին և դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ խախտումներին, որոնք հակասում են օրենքներին և այլ իրավական ակտերին: Նման գործողությունները, ներառյալ գործարքները, կատարվում են կազմակերպության կողմից, նրա անունից կամ ի շահ կազմակերպության՝ նրա ղեկավարության կամ աշխատակիցների կողմից: Սույն ստանդարտի իմաստով անհամապատասխանություն հասկացությունը չի վերաբերում կազմակերպության ղեկավարության կամ աշխատակիցների կողմից կատարված անձնական խախտումներին (որոնք կապված չեն կազմակերպության գործունեության հետ):

4. Օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին գործողության չհամապատասխանելու հարցը ենթակա է իրավական հիմնավորման և սովորաբար դուրս է աուդիտորի մասնագիտական իրավասությունների շրջանակներից: Կազմակերպության և նրա գործունեության ոլորտի վերաբերյալ աուդիտորի ունեցած գիտելիքները, փորձն ու գործնական պատրաստվածությունը կարող են օգնել նրան իր ուշադրությունը գրավել այն գործողությունների ճանաչման գործում, որոնք կարող են չհամապատասխանել օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին: Որևէ առանձին գործողությունը օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանելու կամ դրա հնարավորության վերաբերյալ որոշումը հիմնականում հիմնավորվում է  իրավական բնագավառին իրազեկ փորձագետի կողմից տրված խորհրդով, սակայն այն վերջնականորեն կարող է հաստատվել միայն դատական կարգով:

5. Օրենքները և այլ իրավական ակտերը կարող են զգալիորեն տարբեր ազդեցություն ունենալ ֆինանսական հաշվետվությունների վրա: Որոշ օրենքներով կամ այլ իրավական ակտերով սահմանվում են կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների կամ դրանցում արտացոլվող տեղեկատվության, ինչպես նաև կատարվող բացահայտումների ձևն ու բովանդակությունը: Առանձին օրենքներ կամ այլ իրավական ակտեր վերաբերում են կազմակերպության կառավարմանը կամ դրանցով սահմանվում են այնպիսի դրույթներ, որոնց շրջանակներում պետք է գործեն կազմակերպությունները: Որոշ կազմակերպություններ գործում են տնտեսության խիստ կանոնակարգված ոլորտներում (օրինակ, բանկերը և քիմիական արդյունաբերության ոլորտի կազմակերպությունները): Որոշ կազմակերպությունների (դրանք են՝ աշխատանքի ապահովվածության, առողջապահության և նմանատիպ այլ բնագավառներում գործող կազմակերպությունները) գործունեությունը կարգավորվում է հիմնականում բիզնեսի գործառնական ասպեկտներին վերաբերող մի շարք օրենքներով և այլ իրավական ակտերով: Օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին անհամապատասխանությունները կարող են բերել ֆինանսական հետևանքների, օրինակ՝ տուգանքներ, դատական գործընթացների հետ կապված ծախսեր և այլն: Հիմնականում որքան շուտ են վերացվում ֆինանսական հաշվետվություններում արտացոլման ենթակա իրադարձություններում և գործարքներում տեղ գտած անհամապատասխանությունները, այնքան քիչ հավանական է, որ աուդիտորը կարող է հայտնաբերել կամ ճանաչել դրանք որպես հնարավոր անհամապատասխանություններ:

6. Տարբեր երկրների օրենքները և այլ իրավական ակտերը տարբերվում են միմյանցից: Հետևաբար միջազգային ստանդարտների հիման վրա հաստատված հաշվապահական հաշվառման և աուդիտի  ստանդարտները տարբեր երկրներում կարող են ունենալ էական առանձնահատկություններ՝ աուդիտի վրա տվյալ երկրի օրենքների և այլ իրավական ակտերի ազդեցության տեսանկյունից:

7. Սույն ստանդարտը կիրառելի է միայն ֆինանսական հաշվետվությունների աուդիտի, այլ ոչ թե աուդիտորի կողմից կատարվող այն աշխատանքների նկատմամբ, երբ նա ստուգում և հաշվետվություն է ներկայացնում առանձին օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ:

8. Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում խարդախության և սխալների փաստերը ուսումնասիրելու աուդիտորի պարտականության վերաբերյալ ցուցումները բերված են «Խարդախություն և սխալներ» աուդիտի ստանդարտ 240-ում:

2. Ղեկավարության պատասխանատվությունը՝ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները պահպանելու համար

9. Կազմակերպության ղեկավարությունը պատասխանատու է կազմակերպության գործունեությունը օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան իրականացնելուն հետևելու գործում: Անհամապատասխանությունների կանխարգելման և հայտնաբերման համար պատասխանատվությունը նույնպես կրում է կազմակերպության ղեկավարությունը:

10. Հետևյալ քաղաքականությունը և ընթացակարգերը, այլ գործոնների հետ միասին, կարող են օժանդակել ղեկավարությանը՝ անհամապատասխանությունները կանխարգելու և հայտնաբերելու իր պարտականությունների կատարման գործում.

- իրականացնել իրավական պահանջների մոնիտորինգ (ընթացիկ վերահսկողություն) և համոզվել այն բանում, որ գործնական ընթացակարգերը մշակված են այդ պահանջներին համապատասխան,

- հիմնել և գործածել ներքին վերահսկողության համապատասխան համակարգեր,

- մշակել, հրատարակել վարքագծի կանոններ և հետևել դրանց պահանջների կատարմանը,

- համոզվել, որ աշխատողները, ինչպես հարկն է, ուսուցանվում են և ըմբռնում են վարքագծի կանոնները,

- վարքագծի կանոնները պահպանելուն հետևելու նպատակով իրականացնել մոնիտորինգ (ընթացիկ վերահսկողություն) և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել այդ կանոններին չենթարկվող աշխատակիցներին կարգապահական տույժերի ենթարկելու համար,

- ընդգրկել իրավախորհրդատուներ, որպեսզի օգնեն իրավական պահանջների մոնիտորինգ իրականացնելու գործում,

- կազմել այն կարևոր օրենքների ռեեստրը, որոնցով պետք է ղեկավարվի կազմակերպությունը տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու ընթացքում և վարել մատյան՝ բողոքների գրանցման համար:

Խոշոր կազմակերպություններում այս քաղաքականությունը և ընթացակարգերը կարող են լրացվել՝ համապատասխան պարտականություններ դնելով՝

- ներքին աուդիտի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման վրա,

- ներքին վերահսկողության մարմնի (հանձնաժողովի) վրա:

3. Կազմակերպության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները պահպանելու վերաբերյալ աուդիտորի ուսումնասիրությունները

11. Աուդիտորը պատասխանատու չէ և չի կարող պատասխանատվություն կրել անհամապատասխանությունները չկանխարգելելու համար: Տարեկան աուդիտի իրականացման փաստը, այնուամենայնիվ, կարող է հանդիսանալ նման գործողությունների կանխարգելման միջոց:

12. Աուդիտը կապված է անխուսափելի այն ռիսկի հետ, որ ֆինանսական հաշվետվությունների որոշ էական խեղաթյուրումներ կարող են չբացահայտվել, եթե նույնիսկ աուդիտը պլանավորվել և իրականացվել է պատշաճ կերպով՝ համաձայն աուդիտի ստանդարտների: Այդ ռիսկը հատկապես ավելի մեծ է, երբ ներքոհիշյալ գործոնների պատճառով առաջացած էական խեղաթյուրումները, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին անհամապատասխանության արդյունք են.

- մի շարք օրենքների և այլ իրավական ակտերի առկայությունը, որոնք վերաբերում են գլխավորապես կազմակերպության գործառնական ասպեկտներին և սովորաբար էականորեն  չեն ազդում ֆինանսական հաշվետվությունների վրա, ինչպես նաև հաշվի չեն առնվում կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի կողմից,

- հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերին բնորոշ սահմանափակումների և թեստերի կիրառման ազդեցությունը աուդիտորական ընթացակարգերի արդյունավետության վրա,

- ձեռք բերված աուդիտորական ապացույցներից մեծ մասի ոչ թե որոշիչ, այլ համոզիչ բնույթ կրելը,

- անհամապատասխանությունը կարող է ներառել այնպիսի գործողություններ, որոնք նպատակաուղղված են անհամապատասխանությունը թաքցնելուն, օրինակ, գաղտնի համաձայնության գալը, փաստաթղթերի կեղծումը, գործարքների կանխամտածված չգրանցումը, կազմակերպության ղեկավարության կողմից վերահսկողության շրջանցումը կամ աուդիտորին դիտավորությամբ խեղաթյուրված տեղեկատվություն ներկայացնելը:

13. Համաձայն «Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները» աուդիտի ստանդարտ 200-ի՝ աուդիտորը պետք է պլանավորի և իրականացնի աուդիտը մասնագիտական կասկածամտության տեսանկյունից՝ ընդունելով, որ կարող են հայտնաբերվել օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին կազմակերպության գործունեության համապատասխանության վերաբերյալ կասկածներ առաջացնող հանգամանքներ կամ դեպքեր:

14. Համաձայն օրենսդրական որոշակի պահանջների, որպես ֆինանսական հաշվետվությունների աուդիտի մի մաս, աուդիտորից կարող է պահանջվել, որ նա հաշվետվություն ներկայացնի՝ օրենքների և այլ իրավական ակտերի կոնկրետ դրույթներին կազմակերպության գործունեության համապատասխանության վերաբերյալ: Այդ պարագայում աուդիտորը կարող է նախատեսել թեստավորման անցկացում՝ օրենքների և այլ իրավական ակտերի այդ դրույթներին կազմակերպության գործունեության համապատասխանությունը որոշելու նպատակով:

15. Աուդիտը պլանավորելու համար աուդիտորը պետք է ընդհանուր պատկերացում ձեռք բերի կազմակերպությանը և տվյալ ոլորտին վերաբերող օրենսդրության և կանոնակարգերի պահանջների, ինչպես նաև այն մասին, թե որքանով է կազմակերպության գործունեությունը համապատասխանում այդ պահանջներին:

16. Ընդհանուր պատկերացում ձեռք բերելիս աուդիտորը պետք է գիտակցի, որ որոշ օրենքներ և այլ  իրավական ակտեր կարող են սկզբունքային ազդեցություն ունենալ կազմակերպության գործունեության վրա: Կոնկրետ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին անհամապատասխանությունները կարող է կազմակերպության գործունեությունը դադարեցնելու կամ կազմակերպության գործունեության անընդհատությունը կասկածի տակ դնելու պատճառ հանդիսանալ: Օրինակ, նման հետևանքներ կարող են առաջացնել կազմակերպության լիցենզավորման կամ գործունեություն իրականացնելու այլ իրավունքների վերաբերյալ պահանջներին անհամապատասխանությունները (օրինակ, բանկի համար՝ անհամապատասխանությունները կապիտալի կամ ներդրումների հետ կապված պահանջների գծով):

17. Գործող օրենքների և այլ իրավական ակտերի վերաբերյալ ընդհանուր պատկերացում ձեռք բերելու համար աուդիտորին անհրաժեշտ է.

- օգտվել կազմակերպության գործունեության և նրա ոլորտի վերաբերյալ եղած գիտելիքներից,

- տեղեկանալ ղեկավարությունից՝ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան գործելու վերաբերյալ կազմակերպության քաղաքականության ու ընթացակարգերի մասին,

- տեղեկանալ ղեկավարությունից՝ այն օրենքների կամ իրավական ակտերի մասին, որոնք կարող են սկզբունքային ազդեցություն ունենալ կազմակերպության գործունեության վրա,

- քննարկել ղեկավարության հետ դատական գործընթացների հետ կապված վնասների և այլ պարտավորությունների հայտնաբերման, գնահատման և հաշվառման համար նրա կողմից որդեգրված քաղաքականությունը կամ ընթացակարգերը,

- քննարկել այլ երկրներում տվյալ կազմակերպության ստորաբաժանումների աուդիտորների հետ օրենսդրության և կանոնակարգերի պահանջները (օրինակ, այն դեպքերում, երբ դուստր ընկերությունից պահանջվում է հավատարիմ մնալ հիմնական ընկերության կողմից ընդունված արժեթղթերի վերաբերյալ կանոնակարգերին):

18. Ընդհանուր պատկերացում ձեռք բերելուց հետո աուդիտորը պետք է իրականացնի ընթացակարգեր՝ այն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին անհամապատասխանության դեպքերը բացահայտելու համար, որոնք պետք է ուսումնասիրված լինեն ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ, մասնավորապես՝

- կազմակերպության ղեկավարությունից տեղեկանալով այն մասին, թե համապատասխանում է արդյոք կազմակերպության գործունեությունը նման օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին,

- ստուգելով կազմակերպության գործունեության համապատասխանությունը կանոնակարգող մարմինների կամ լիցենզավորման պահանջներին:

19. Հետագայում աուդիտորը պետք է ձեռք բերի բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ, ըստ նրա՝ ֆինանսական հաշվետվություններում գրանցվող էական գումարների և կատարվող բացահայտումների որոշման վրա ազդող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին կազմակերպության գործունեության համապատասխանության վերաբերյալ: Աուդիտորը պետք է բավականաչափ պատկերացում կազմի այդ օրենքների և այլ  իրավական ակտերի մասին, որպեսզի հաշվի առնի դրանք՝ ֆինանսական հաշվետվություններում արտացոլված գրանցվող գումարների կամ կատարվող բացահայտումների որոշմանը վերաբերող տեղեկատվության աուդիտի ժամանակ:

20. Նման օրենքները և այլ  իրավական ակտերը պետք է արմատավորված ու յուրացված լինեն կազմակերպությունում և տվյալ ոլորտում, դրանք պետք է պարբերաբար ուսումնասիրվեն՝ ֆինանսական հաշվետվություններ կազմելիս: Այդ օրենքները և այլ  իրավական ակտերը կարող են վերաբերել, օրինակ, պետական պայմանագրերով կատարված գործարքների հաշվառմանը, եկամտահարկի կամ պարտադիր սոցիալական վճարների հաշվարկմանը կամ ճանաչմանը, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների ձևին ու բովանդակությանը՝ ներառյալ այդ ոլորտին յուրահատուկ պահանջները:

21. Բացի 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերում նկարագրված գործողություններից, աուդիտորը չպետք է իրականացնի այլ ընթացակարգեր կամ թեստավորում՝ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին կազմակերպության գործունեության համապատասխանությունը որոշելու ուղղությամբ, քանի որ դա դուրս է ֆինանսական հաշվետվությունների աուդիտի շրջանակներից:

22. Աուդիտորը պետք է գիտակցի, որ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ կարծիք կազմելու նպատակով ընթացակարգեր իրականացնելու ժամանակ, նրա ուշադրությունը կարող են գրավել օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին հնարավոր անհամապատասխանության դեպքերը: Օրինակ, նման ընթացակարգերը ներառում են՝ արձանագրություններին ծանոթանալը, դատական գործընթացների, ինչպես նաև հասցված վնասների փոխհատուցման ու հարկերի հաշվարկման մասին կազմակերպության ղեկավարությունից և իրավախորհրդատուներից տեղեկանալը, գործարքների կամ հաշիվների մնացորդների մանրամասների անկախ ստուգումներ անցկացնելը:

23. Աուդիտորը պետք է ձեռք բերի գրավոր հաստատում առ այն, որ կազմակերպության ղեկավարությունն աուդիտորին տեղեկացրել է օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների վերաբերյալ առկա կամ հնարավոր անհամապատասխանությունների մասին, որոնց ազդեցությունները պետք է հաշվի առնվեն ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ:

24. Հակառակը հիմնավորող աուդիտորական ապացույցների բացակայության դեպքում աուդիտորը կարող է ենթադրել, որ կազմակերպության գործունեությունը համապատասխանում է այդ օրենքների և այլ  իրավական ակտերի պահանջներին:

3.1 Ընթացակարգեր, որոնք պետք է իրականացնել անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում

25. Սույն ստանդարտին կից հավելվածում բերված են աուդիտորի ուշադրությունը գրաված տեղեկություների այն տեսակները, որոնք կարող են ցույց տալ, որ առկա են անհամապատասխանության փաստեր:

26. Երբ աուդիտորը իրազեկ է դառնում հնարավոր անհամապատասխանության դեպքի մասին, ապա նա պետք է պատկերացում կազմի դրա առաջացման պատճառ հանդիսացող գործողության կամ հանգամանքների բնույթի վերաբերյալ, ինչպես նաև ձեռք բերի բավարար չափով այլ տեղեկատվություն՝ ֆինանսական հաշվետվությունների վրա այդ անհամապատասխանության հնարավոր ազդեցությունը գնահատելու համար:

27. Ֆինանսական հաշվետվությունների վրա անհամապատասխանության հնարավոր ազդեցությունը գնահատելիս աուդիտորը պետք է հաշվի առնի.

- հնարավոր ֆինանսական հետևանքները, ինչպիսիք են տուգանքները, տույժերը, վնասները, ունեցվածքի առգրավման սպառնալիքը, գործառնությունների հարկադրված դադարեցումը և դատական գործընթացները,

- անհրաժեշտ է արդյոք բացահայտել հնարավոր ֆինանսական հետևանքները,

- արդյոք հնարավոր ֆինանսական հետևանքներն այնքան լուրջ են, որ կասկածի տակ դնեն ֆինանսական հաշվետվությունների ճշմարիտ և իրական պատկերը (ճշմարիտ ներկայացված լինելը):

28. Եթե աուդիտորը անհամապատասխանությունների առկայությունը հնարավոր է համարում, ապա նա պետք է փաստաթղթավորի փաստերը և քննարկի դրանք կազմակերպության ղեկավարության հետ: Փաստերի փաստաթղթավորումն իր մեջ ներառում է գրանցումների և փաստաթղթերի պատճենահանումը, ինչպես նաև տեղին լինելու դեպքում քննարկումների արձանագրությունների կազմումը:

29. Եթե կազմակերպության ղեկավարությունն աուդիտորին չի տրամադրում բավարար տեղեկատվություն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին կազմակերպության գործունեության համապատասխանության վերաբերյալ, ապա աուդիտորը պետք է խորհրդակցի այդ կազմակերպության իրավաբանի հետ՝ քննարկելով տվյալ հանգամանքում օրենքների և այլ իրավական ակտերի կիրառելիությունը, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների վրա դրանց հնարավոր ազդեցությունը: Եթե նպատակահարմար չէ խորհրդակցել կազմակերպության իրավաբանի հետ, կամ նրա կարծիքը աուդիտորին չի բավարարում, ապա աուդիտորը պետք է խորհրդակցի իր անձնական իրավաբանի հետ՝ քննարկելով այն, թե տեղի են ունեցել արդյոք օրենքի կամ այլ իրավական ակտի խախտումներ, ինչպես նաև քննարկելով դրա հնարավոր իրավական հետևանքները  և այն բոլոր հետագա գործողությունները, որոնք աուդիտորը պետք է կատարի:

30. Եթե ենթադրվող անհամապատասխանության վերաբերյալ հնարավոր չէ ձեռք բերել բավարար տեղեկատվություն, ապա աուդիտորը պետք է հաշվի առնի աուդիտորական ապացույցների անբավարարության ազդեցությունը իր եզրակացության վրա:

31. Աուդիտորը պետք է ուսումնասիրի այդ անհամապատասխանությունների հետևանքները աուդիտի այլ ասպեկտների՝ մասնավորապես ղեկավարության կողմից ներկայացված տեղեկատվության հավաստիության նկատմամբ: Այս առումով, եթե պարզվում է, որ կազմակերպության ներքին վերահսկողության համակարգի կողմից չեն հայտնաբերվել անհամապատասխանության դեպքեր, կամ դրանց մասին նշված չէ կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված տեղեկատվության մեջ, ապա աուդիտորը պետք է վերանայի ռիսկի գնահատումը, ինչպես նաև ղեկավարության կողմից ներկայացված տեղեկատվության հավաստիությունը: Աուդիտորի կողմից հայտնաբերված առանձին անհամապատասխանության հետևանքը կախված կլինի իրավախախտում կատարելու և թաքցնելու փաստերի (եթե այդպիսիք կան) և վերահսկողության կոնկրետ ընթացակարգերի միջև եղած կապերից, ինչպես նաև այդ գործին մասնակից ղեկավարների կամ աշխատակիցների պաշտոններից:

4. Անհամապատասխանությունների մասին իրազեկելը

4.1 Կազմակերպության ղեկավարությանը

32. Աուդիտորը հնարավորին չափ շուտ պետք է հաղորդակցվի կազմակերպության ներքին վերահսկողության մարմնի, տնօրենների խորհրդի և բարձրաստիճան ղեկավարության հետ կամ ապացույցներ ձեռք բերի առ այն, որ նրանք տեղյակ են աուդիտորի ուշադրությունը գրաված անհամապատասխանության մասին: Այնուամենայնիվ, բացահայտորեն ոչ էական կամ աննշան անհամապատասխանության դեպքում աուդիտորը կարող է չդիմել այդ քայլերին, ինչպես նաև կարող է նախօրոք համաձայնության գալ ղեկավարության հետ այն բնույթի անհամապատասխանությունների վերաբերյալ, որոնց մասին պետք է իրազեկել:

33. Եթե աուդիտորը գտնում է, որ անհամապատասխանությունը կատարվել է դիտավորյալ և էական է, ապա նա պետք է անհապաղ հայտնի դրա մասին:

34. Եթե աուդիտորը ենթադրում է, որ բարձրաստիճան ղեկավարությունը՝ ներառյալ տնօրենների խորհրդի անդամները, ներգրավված են այդ անհամապատասխանության կատարման մեջ, ապա աուդիտորը պետք է այդ անհամապատասխանության մասին հայտնի կազմակերպության հաջորդ՝ առավել բարձրաստիճան ղեկավար մարմիններին, եթե այդպիսիք կան, օրինակ՝ ներքին վերահսկողության մարմնին: Այն դեպքերում, երբ չկան ավելի բարձրաստիճան ղեկավար մարմիններ, կամ աուդիտորը գտնում է, որ իր զեկույցը կարող է չունենալ ցանկալի ազդեցություն, կամ էլ նա չի կողմնորոշվում, թե ում զեկուցի, ապա նա պետք է դիմի իրավաբանի խորհրդին:

4.2 Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունն օգտագործողներին

35. Եթե աուդիտորը գալիս է այն եզրակացության, որ տվյալ անհամապատասխանությունն էական ազդեցություն է գործում ֆինանսական հաշվետվությունների վրա և դրանցում պատշաճորեն չի արտացոլվել, ապա նա պետք է արտահայտի վերապահումներով դրական կամ բացասական կարծիք:

36. Եթե կազմակերպությունը խոչընդոտում է աուդիտորին՝ ձեռք բերելու բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ, որի նպատակն է որոշել, թե առկա են կամ կարող են առկա լինել արդյոք այնպիսի անհամապատասխանություններ, որոնք կարող են էականորեն ազդել ֆինանսական հաշվետվությունների վրա, ապա աուդիտորը ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ պետք է արտահայտի վերապահումներով դրական կարծիք կամ հրաժարվի կարծիք արտահայտելուց՝ աուդիտի շրջանակների սահմանափակման պատճառով:

37. Եթե աուդիտորը ոչ թե կազմակերպության կողմից սահմանափակումներ ստեղծելու պատճառով, այլ դրանցից անկախ հանգամանքների բերումով ի վիճակի չէ որոշելու, թե տեղի է ունեցել արդյոք անհամապատասխանություն, թե ոչ, ապա նա պետք է հաշվի առնի դրա ազդեցությունը աուդիտորական եզրակացության վրա:

4.3 Կարգավորող և իրավապահ մարմիններին

38. Գաղտնիքի պահպանության պարտականությունն աուդիտորին, որպես կանոն, արգելում է անհամապատասխանությունների մասին հայտնել երրորդ կողմերին: Այնուամենայնիվ, որոշակի հանգամանքներում այդ պարտականությունը չի ընդունվում օրենսդրությամբ կամ դատարանի որոշմամբ (օրինակ, որոշ երկրներում աուդիտորից պահանջվում է ֆինանսական հաստատությունների կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները չպահպանելու փաստերի մասին իրազեկել վերահսկող մարմիններին): Նման պարագայում աուդիտորը կարող է դիմել իրավախորհրդատուին՝ պատշաճ նշանակություն տալով հասարակական շահերը պաշտպանելու իր պարտականություններին:

5. Աշխատանքներից հրաժարվելը

39. Աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել հրաժարվելու աշխատանքներն իրականացնելուց, եթե կազմակերպությունը չի կատարում այն ուղղումները, որոնք աուդիտորն այդ պարագայում անհրաժեշտ է համարում, նույնիսկ եթե անհամապատասխանությունը էական ազդեցություն չի գործում ֆինանսական հաշվետվությունների վրա: Աուդիտորի որոշման վրա ազդող գործոնները ներառում են կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի մասնակցությունը, որը կարող է ազդել կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացվող տեղեկատվության հավաստիության, ինչպես նաև աուդիտորի և այդ կազմակերպության հետագա համագործակցության վրա: Այդպիսի որոշում կայացնելիս աուդիտորը սովորաբար դիմում է իրավախորհրդատուի օգնությանը:

40. Ինչպես նշված է սահմանված կարգով հաստատված աուդիտորի վարքագծի կանոններում, կազմակերպության գործող աուդիտորը, առաջարկվող աուդիտորից հարցում ստանալուց հետո նրան պետք է տեղեկացնի այն մասին, թե կան արդյոք մասնագիտական այնպիսի պատճառներ, որոնց հետևանքով առաջարկվող աուդիտորը պետք է հրաժարվի աշխատանքներն իրականացնելուց: Պատվիրատուի գործունեությանը վերաբերող հարցերի այն շրջանակը, որը գործող աուդիտորը կարող է քննարկել առաջարկվող աուդիտորի հետ, կախված է պատվիրատուի թույլտվությունից և (կամ) նման բացահայտմանը վերաբերող յուրաքանչյուր երկրում կիրառվող օրենսդրության կամ աուդիտորի վարքագծի կանոնների պահանջներից: Եթե առկա են  այնպիսի պատճառներ կամ այլ հարցեր, որոնք անհրաժեշտ է բացահայտել, գործող աուդիտորը, հաշվի առնելով օրենսդրության և աուդիտորի վարքագծի կանոնների պահանջները, անհրաժեշտության դեպքում նաև պատվիրատուի թույլտվությունը, կարող է առաջարկվող աուդիտորին տրամադրի տեղեկատվության մանրամասները, ինչպես նաև նրա հետ ազատորեն քննարկի առաջարկն ընդունելու հետ կապված բոլոր հարցերը: Եթե պատվիրատուն չի թույլատրել գործող աուդիտորին՝ իր գործունեությանը վերաբերող հարցերը քննարկել առաջարկվող աուդիտորի հետ, ապա գործող աուդիտորը այդ մասին պետք է տեղեկացնի առաջարկվող աուդիտորին:

6. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը

41. Հանրային ոլորտում զգալի աշխատանքներ ներառում են լրացուցիչ աուդիտորական պարտականություններ՝ կազմակերպության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանումն ուսումնասիրելու առումով: Եթե անգամ հանրային ոլորտում գործող աուդիտորի պարտականությունները չեն տարբերվում մասնավոր ոլորտում գործող աուդիտորի պարտականություններից, ապա նրանց հաշվետվական պարտականությունները կարող են տարբերվել միմյանցից, քանի որ հանրային ոլորտի աուդիտորը կարող է պարտադրված լինել կառավարման մարմիններին առանձին զեկուցելու անհամապատասխանության դեպքերի վերաբերյալ կամ դրանց մասին զեկուցելու աուդիտորական եզրակացության միջոցով:

Հավելված

Տեղեկություններ անհամապատասխանության առկայության հնարավորության վերաբերյալ


 

Աուդիտորի ուշադրությունը գրաված տեղեկությունների այն տեսակները, որոնք կարող են ցույց տալ, որ առկա են օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին անհամապատասխանության դեպքեր, բերված են ստորև.

- պետական մարմինների կողմից անցկացված հետաքննությունները կամ տույժերի ու տուգանքների վճարումները,

- անորոշ ծառայությունների համար խորհրդատուներին, կապակցված կողմերին, աշխատակիցներին կամ պետական ծառայողներին կատարված վճարումները կամ նրանց տրված վարկերը,

- կազմակերպության կողմից և այդ ոլորտում, որպես կանոն, վճարվող կամ կոնկրետ ծառայության մատուցման դիմաց սովորաբար ստացվող գումարները զգալիորեն գերազանցող կոմիսիոն վճարները կամ գործակալների վարձատրությունը,

- շուկայականից անհամեմատ բարձր կամ ցածր գներով կատարված գնումները,

- կանխիկ դրամով ոչ սովորական վճարումները, ըստ ներկայացնողի չեկերով գնումները կամ համարակալված բանկային հաշիվներին կատարված փոխանցումները,

- ոչ սովորական գործարքները այն կազմակերպությունների հետ, որոնք գրանցվել են որպես հարկերից խուսափող,

- վճարումներն ապրանքների կամ ծառայությունների դիմաց, որոնք չեն կատարվել այն երկրին, որտեղ դրանք արտադրվել և մատուցվել են,

- վճարումներն առանց արտարժույթի փոխանակման համապատասխան փաստաթղթերի,

- հաշվապահական հաշվառման այնպիսի համակարգի առկայությունը, որը պատահական կամ վատ մշակված լինելու պատճառով չի կարող ապահովել աուդիտի անցկացման համար անհրաժեշտ համարժեք հիմքեր կամ բավականաչափ ապացույցներ,

- ոչ ճիշտ գրանցված կամ անօրինական գործարքներ,

- լրատվական միջոցների մեկնաբանությունները:




ԱՍ 300 «ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-2
2. Աշխատանքների պլանավորումը  4-7
3. Աուդիտի ընդհանուր պլանը 8-9
4. Աուդիտի ծրագիրը 10-11
5. Աուդիտի ընդհանուր պլանի և ծրագրի փոփոխությունները 12

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պլանավորման վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը: Սույն ստանդարտն ընդհանուր առմամբ նախատեսված է կրկնվող աուդիտի համար, սակայն առաջին աուդիտի պլանավորման գործընթացում կարող է անհրաժեշտություն առաջանալ ընդգրկելու հարցերի ավելի լայն շրջանակ, քան նշվում է սույն ստանդարտում:

2. Աուդիտն արդյունավետորեն անցկացնելու համար աուդիտորը պետք է պլանավորի աուդիտորական աշխատանքները:

3. «Պլանավորում» հասկացությունը նշանակում է աուդիտի հիմնական ռազմավարության և ենթադրվող բնույթի, ծավալի, իրականացման ժամկետների վերաբերյալ մանրամասն մոտեցումների մշակում: Աուդիտորը պլանավորում է, որպեսզի աուդիտն անցկացվի արդյունավետ և սահմանված ժամկետներում:

2. Աշխատանքների պլանավորումը

4. Աուդիտորական աշխատանքների հնարավորին չափով ճշգրիտ պլանավորումն օգնում է համոզվելու, որ համապատասխան ուշադրություն է դարձվել աուդիտի անցկացման հետ կապված կարևոր հարցերին, նշվել են հնարավոր պրոբլեմները, և աշխատանքները կիրականացվեն կարճ ժամկետներում: Պլանավորումը նպաստում է նաև աուդիտորի օգնականներին համապատասխան աշխատանքներ հանձնարարելու և այլ աուդիտորների ու փորձագետների կողմից կատարվող աշխատանքները համակարգելու գործում:

5. Պլանավորման աստիճանը փոփոխվում է պատվիրատու կազմակերպության գործունեության ծավալին, աուդիտորական աշխատանքների բարդությանը, կազմակերպության հետ ունեցած աուդիտորի աշխատանքային փորձին և գործունեության վերաբերյալ աուդիտորի գիտելիքներին համապատասխան:

6. Աուդիտորական աշխատանքների պլանավորման կարևոր մաս է հանդիսանում պատվիրատու կազմակերպության գործունեության վերաբերյալ գիտելիքների ձեռք բերումը: Պատվիրատու կազմակերպության գործունեության վերաբերյալ աուդիտորի գիտելիքները հնարավորություն են տալիս նրան պարզելու այն դեպքերը, գործարքները և իրադարձությունները, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ֆինանսական հաշվետվությունների կազմման գործում:

7. Պատվիրատու կազմակերպության անձնակազմի հետ աուդիտորական ընթացակարգերը համակարգելու և աուդիտի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, աուդիտորը կարող է քննարկել աուդիտի ընդհանուր պլանի և աուդիտորական որոշակի ընթացակարգերի տարրերը՝ պատվիրատու կազմակերպության ղեկավարության, ներքին վերահսկողության մարմնի (աուդիտի հանձնաժողովի) և այլ աշխատակիցների հետ: Այնուամենայնիվ, աուդիտի ընդհանուր պլանի և ծրագրի կազմման համար պատասխանատվությունը կրում է աուդիտորը:

3. Աուդիտի ընդհանուր պլանը

8. Աուդիտորը պետք է մշակի և փաստաթղթավորի աուդիտի ընդհանուր պլանը՝ նշելով աուդիտի նախատեսված շրջանակներն ու անցկացման կարգը: Չնայած որ աուդիտի ծրագրի մշակման համար աուդիտի ընդհանուր պլանը պետք է կազմված լինի բավականին մանրամասն, նրա ձևն ու բովանդակությունը փոփոխվում են՝ կախված պատվիրատու կազմակերպության գործունեության ծավալից, աուդիտորական աշխատանքների բարդությունից, ինչպես նաև աուդիտորի կողմից կիրառվող առանձնահատուկ մեթոդաբանությունից ու տեխնոլոգիայից:

9. Աուդիտի ընդհանուր պլանը մշակելիս աուդիտորը պետք է հաշվի առնի հետևյալը.

Գործիմացությունը

- պատվիրատու կազմակերպության գործունեության վրա ազդող հիմնական տնտեսական գործոնները և տնտեսության տվյալ ոլորտի պայմանները,

- պատվիրատու կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության առանձնահատկությունները, ֆինանսական հաշվետվությունների կազմմանը ներկայացվող պահանջները՝ ներառյալ նախորդ աուդիտից հետո կատարված փոփոխությունները,

- պատվիրատու կազմակերպության ղեկավարության իրավասության ընդհանուր մակարդակը,

Պատկերացումները հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի մասին

- կազմակերպության կողմից որդեգրված հաշվապահական հաշվառման քաղաքականությունը ու դրանում կատարված փոփոխությունները,

- հաշվապահական հաշվառմանը և աուդիտորական գործունեությանը վերաբերող օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների ու լրացումների, ինչպես նաև նոր ընդունված օրենքների և այլ իրավական  ակտերի ազդեցությունները,

- աուդիտորի ընդհանուր գիտելիքները հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի մասին և համապատասխան այն հատուկ նշանակությունը, որը տրվելու է վերահսկման թեստերի և անկախ ընթացակարգերի օգտագործմանը,

Ռիսկն ու էականությունը

- բնորոշ և վերահսկողության ռիսկերի ակնկալվող գնահատումները և աուդիտի անցկացման հետ կապված կարևոր հարցերի որոշումը,

- աուդիտի նպատակներին հասնելու համար էականության աստիճանների որոշումը,

- էական խեղաթյուրումների առաջացման հնարավորությունը՝ նկատի ունենալով անցած ժամանակաշրջանների փորձը կամ հնարավոր խարդախությունը,

- հաշվապահական հաշվառման բարդ հարցերի լուծումը՝ ներառյալ այն հոդվածները, որոնք պարունակում են հաշվապահական գնահատումներ,

Ընթացակարգերի բնույթը, ժամկետները և ծավալը

- աուդիտի անցկացման հետ կապված որոշակի հարցերին տրված նշանակության հնարավոր փոփոխությունները,

- տեղեկատվական համակարգերի ազդեցությունը աուդիտի անցկացման վրա,

- ներքին աուդիտորի կողմից կատարված աշխատանքները և դրանց ակնկալվող ազդեցությունը արտաքին աուդիտորական ընթացակարգերի վրա,

Կոորդինացումը, կառավարումը, հսկողությունը և վերանայումը

- այլ աուդիտորների ներգրավումը ստորաբաժանումների աուդիտում, օրինակ՝ դուստր ընկերությունների, մասնաճյուղերի և բաժանմունքների աուդիտ,

- փորձագետների ներգրավումը,

- ստուգվող ստորաբաժանումների քանակը,

- մասնագետներով համալրելու պահանջը,

Այլ հարցեր

- պատվիրատու կազմակերպության անընդհատության սկզբունքը,

- հատուկ ուշադրություն պահանջող հանգամանքները, օրինակ՝ կապակցված կողմերի առկայությունը,

- պարտավորագրի պայմանները և օրենսդրությամբ սահմանված այլ պարտականություններ,

- պարտավորագրով նախատեսված ներկայացվող եզրակացությունների (հաշվետվությունների) բնույթը և կազմման ժամկետները, ինչպես նաև պատվիրատու կազմակերպության հետ հաղորդակցման այլ ձևերը:

4. Աուդիտի ծրագիրը

10. Աուդիտորը պետք է մշակի և փաստաթղթավորի աուդիտի ծրագիրը՝ սահմանելով պլանավորված աուդիտորական ընթացակարգերի բնույթը, ժամկետներն ու ծավալը, որոնք անհրաժեշտ են աուդիտի ընդհանուր պլանի իրականացման համար: Աուդիտի ծրագիրը ծառայում է աուդիտորական աշխատանքներում ներգրավված օգնականների համար որպես ցուցումների ամբողջություն և որպես աշխատանքների պատշաճ կատարումը վերահսկելու ու հաշվառելու միջոց: Աուդիտի ծրագիրը կարող է ներառել նաև յուրաքանչյուր հարցի պարզաբանման նպատակը, ինչպես նաև աուդիտի տարբեր հարցերի լուծման ու ընթացակարգերի իրականացման ժամանակացույցը:

11. Աուդիտի ծրագիրը պատրաստելիս աուդիտորը պետք է հաշվի առնի բնորոշ ու վերահսկողության ռիսկերի գնահատումները և անհրաժեշտ հավաստիացման մակարդակը, որը ապահովվում է անկախ ընթացակարգերի միջոցով: Աուդիտորը պետք է հաշվի առնի նաև վերահսկողության թեստերի և անկախ ընթացակարգերի իրականացման ժամկետները, պատվիրատու կազմակերպությունից ակնկալվող աջակցության կոորդինացումը, ինչպես նաև օգնականների անհրաժեշտությունը և այլ աուդիտորների կամ փորձագետների ներգրավման հարցը: Աուդիտի ծրագրի պատրաստման ընթացքում կարող է անհրաժեշտություն առաջանալ ավելի մանրամասն քննարկելու 9-րդ կետում նշված այլ հարցերը:

5. Աուդիտի ընդհանուր պլանի և ծրագրի փոփոխությունները

12. Անհրաժեշտություն առաջանալու դեպքում, աուդիտի անցկացման ընթացքում պետք է վերանայվեն աուդիտի ընդհանուր պլանն ու ծրագիրը: Աուդիտորական ընթացակարգերի անսպասելի արդյունքների, ինչպես նաև հանգամանքների փոփոխման պատճառով պլանավորման գործընթացը շարունակվում է աուդիտի ամբողջ ընթացքում: Աուդիտորը պետք է գրանցի աուդիտի ընդհանուր պլանում և ծրագրում էական փոփոխություններ կատարելու պատճառները:




ԱՍ 320 «ԷԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՈՒԴԻՏՈՒՄ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-3
2. «Էականություն» հասկացությունը 4-8
3. Էականության և աուդիտորական ռիսկի փոխկապակցվածությունը 9-11
4. Խեղաթյուրումների ազդեցության գնահատումը 12-16
5. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը 17

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է էականության հասկացության, ինչպես նաև աուդիտորական ռիսկի հետ դրա փոխկապակցվածության վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը:

2. Աուդիտի իրականացման ընթացքում աուդիտորը պետք է հաշվի առնի էականությունը, ինչպես նաև վերջինիս փոխկապակցվածությունը աուդիտորական ռիսկի հետ:

3. Տեղեկատվությունը համարվում է էական, եթե այն հաշվի չառնելը կամ խեղաթյուրելը կարող է ազդել ֆինանսական հաշվետվությունների տվյալների հիման վրա օգտագործողների կողմից կայացվող տնտեսական որոշումների վրա: Էականությունը կախված է հոդվածի կամ սխալի մեծությունից, որը գնահատվում է՝ ելնելով տվյալ հանգամանքներում վերջինիս բացթողման կամ խեղաթյուրման տեսանկյունից: Այսպիսով, օգտագործման տեսանկյունից էականությունն ավելի շուտ համարվում է ելակետ կամ բաժանման սահման՝ կորուստների բարձր և ցածր մակարդակների միջև, քան քանակական բնութագիր, որը պետք է պարունակի տեղեկատվությունը՝ օգտակար լինելու համար:

2. «Էականություն» հասկացությունը

4. Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն է հնարավորություն ընձեռել աուդիտորին կարծիք արտահայտելու այն մասին, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված են ընդունված սկզբունքներին համապատասխան: Հարցերի էականության գնահատումը մասնագիտական դատողության հարց է:

5. Աուդիտի պլանի նախագծման ընթացքում աուդիտորը սահմանում է էականության ընդունելի մակարդակը՝ էական խեղաթյուրումները քանակապես որոշելու համար: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է հաշվի առնել էական խեղաթյուրումների թե´ գումարը (քանակ) և թե´ բնույթը (որակ): Որակական խեղաթյուրման օրինակ կարող է ծառայել հաշվապահական հաշվառման քաղաքականության ոչ համարժեք կամ ոչ ճշգրիտ նկարագրումը, որը կարող է ապակողմնորոշել ֆինանսական հաշվետվություններն օգտագործողներին, ինչպես նաև կանոնակարգիչ պահանջների խախտումները բացահայտելու անկարողությունը, որի հետևանքով կանոնակարգիչ սահմանափակումների կիրառումը կարող է զգալիորեն իջեցնել կազմակերպության գործառնական հնարավորությունները:

6. Աուդիտորը պետք է հաշվի առնի համեմատաբար փոքր գումարների հետ կապված խեղաթյուրումների առաջացման հավանականությունը, որոնք կուտակվելով կարող են էական ազդեցություն ունենալ ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վրա: Օրինակ, ամսվա վերջում իրականացված ընթացակարգերում թույլ տրված սխալը կարող է էական խեղաթյուրման պատճառ հանդիսանալ, եթե այն կրկնվում է ամեն ամիս:

7. Աուդիտորը ուսումնասիրում է էականությունը թե´ ընդհանուր ֆինանսական հաշվետվությունների առումով, թե´ առանձին հաշիվների մնացորդների, գործառնությունների դասերի ու բացահայտումների առումով: Էականությունը կարող է պայմանավորված լինել այնպիսի հանգամանքներով, ինչպիսիք են օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների առանձին հաշիվների մնացորդներին և նրանց փոխկապակցվածություններին վերաբերող հանգամանքները: Այս գործընթացի արդյունքում կարող են առաջանալ էականության տարբեր մակարդակներ, որոնք կախված են ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրության ուղղություններից:

8. Աուդիտորը պետք է հաշվի առնի էականությունը.

ա) աուդիտորական ընթացակարգերի բնույթը, իրականացման ժամկետներն ու ծավալները որոշելիս, և

բ) խեղաթյուրումների ազդեցությունը գնահատելիս:

3. Էականության և աուդիտորական ռիսկի փոխկապակցվածությունը

9. Աուդիտի պլանավորման ժամանակ աուդիտորը պետք է հաշվի առնի այն գործոնները, որոնք կարող են էականորեն խեղաթյուրել ֆինանսական հաշվետվությունները: Առանձին հաշիվների մնացորդների և գործառնությունների դասերի էականության գնահատումը օգնում է աուդիտորին որոշելու, թե որ հոդվածներն են անհրաժեշտ ստուգել, և պետք է արդյոք կիրառել ընտրանքային և վերլուծական ընթացակարգեր: Դա հնարավորություն է տալիս աուդիտորին ընտրելու այն աուդիտորական ընթացակարգերը, որոնց համակցությունը աուդիտորական ռիսկի մակարդակը կարող է նվազեցնել ընդունելի մակարդակի:

10. Էականության և աուդիտորական ռիսկի մակարդակների միջև գոյություն ունի հակադարձ համեմատական կապ, այսինքն, որքան մեծ է էականության մակարդակը, այնքան փոքր է աուդիտորական ռիսկի մակարդակը, և հակառակը: Աուդիտորական ընթացակարգերի բնույթի, իրականացման ժամկետների և ծավալների որոշման ընթացքում, աուդիտորը հաշվի է առնում էականության և աուդիտորական ռիսկի միջև գոյություն ունեցող այդ հակադարձ համեմատական կապը: Օրինակ, կոնկրետ աուդիտորական ընթացակարգերը պլանավորելու ժամանակ, եթե աուդիտորը գտնում է, որ էականության ընդունելի մակարդակը ցածր է, ապա մեծանում է աուդիտորական ռիսկը: Աուդիտորը պետք է պահպանի այս գործոնների միջև հավասարակշռությունը հետևյալ երկու գործողություններից մեկի օգտագործմամբ.

ա) հնարավորության սահմաններում նվազեցնել վերահսկողության ռիսկի գնահատված մակարդակը և պահպանել այն՝ ծավալուն կամ լրացուցիչ վերահսկողության թեստերի կիրառման միջոցով, կամ

բ) նվազեցնել չհայտնաբերման ռիսկը՝ պլանավորված անկախ ընթացակարգերի բնույթը, իրականացման ժամկետներն ու ծավալները ձևափոխելու միջոցով:

3.1 Էականությունը և աուդիտորական ռիսկը աուդիտորական ապացույցների գնահատման ժամանակ

11. Աուդիտորական աշխատանքների սկզբնական պլանավորման և աուդիտորական ընթացակարգերի իրականացման արդյունքների գնահատման ժամանակ աուդիտորի կողմից կատարված էականության և աուդիտորական ռիսկի գնահատումները կարող են տարբեր լինել: Այս տարբերությունները կարող են առաջանալ հանգամանքների փոփոխության կամ աուդիտի իրականացման արդյունքում աուդիտորի կողմից նոր տեղեկությունների ձեռք բերման պատճառով: Օրինակ, եթե աուդիտորական աշխատանքները պլանավորված են մինչև ժամանակաշրջանի ավարտը, ապա աուդիտորը պետք է կանխատեսի կազմակերպության գործառնությունների արդյունքները և ֆինանսական վիճակը: Եթե փաստացի իրականացված գործառնությունների արդյունքները և կազմակերպության ֆինանսական վիճակը զգալիորեն տարբերվում են կատարված կանխատեսումներից, ապա կարող են փոփոխվել նաև էականության և աուդիտորական ռիսկի գնահատումները: Աուդիտի պլանավորման ժամանակ, որպես լրացում, աուդիտորը կարող է աուդիտի արդյունքները գնահատելու համար նախատեսել կիրառվող էականության ընդունելի մակարդակից ավելի ցածր մակարդակ: Դա կարող է կատարվել խեղաթյուրումները չհայտնաբերելու հավանականությունը նվազեցնելու և աուդիտի իրականացման արդյունքում հայտնաբերված խեղաթյուրումների ազդեցության գնահատման ժամանակ աուդիտորի  առավելագույն համոզվածությունն ապահովելու նպատակով:

4. Խեղաթյուրումների ազդեցության գնահատումը

12. Ֆինանսական հաշվետվությունների ճշմարիտ ներկայացումը գնահատելիս աուդիտորը պետք է որոշի, թե էական է արդյոք աուդիտի անցկացման ժամանակ հայտնաբերված և չուղղված խեղաթյուրումների ամբողջությունը:

13. Չուղղված խեղաթյուրումների ամբողջությունը ընդգրկում է.

ա) աուդիտորի կողմից հայտնաբերված կոնկրետ խեղաթյուրումները՝ ներառյալ նախորդ ժամանակաշրջաններում անցկացված աուդիտի ընթացքում հայտնաբերված և չուղղված խեղաթյուրումների ընդհանուր ազդեցության արդյունքը:

բ) աուդիտորի ճշգրիտ գնահատումները այն խեղաթյուրումների վերաբերյալ, որոնք չեն կարող նախապես հայտնաբերվել (այսինքն, ենթադրվող սխալները):

14. Աուդիտորը պետք է հաշվի առնի, թե արդյոք չուղղված խեղաթյուրումների ամբողջությունը էական է, թե ոչ: Եթե աուդիտորը գալիս է այն եզրահանգման, որ խեղաթյուրումները կարող են էական լինել, ապա նա պետք է ուսումնասիրի աուդիտորական ռիսկը նվազեցնելու հարցը՝ աուդիտորական ընթացակարգերի ընդլայնման կամ ֆինանսական հաշվետվություններում ուղղումներ կատարելու համար կազմակերպության ղեկավարությանը դիմելու միջոցով: Ամեն դեպքում կազմակերպության ղեկավարությունը կարող է ուղղել ֆինանսական հաշվետվություններում հայտնաբերված խեղաթյուրումները:

15. Եթե կազմակերպության ղեկավարությունը հրաժարվում է ֆինանսական հաշվետվություններում կատարել համապատասխան ուղղումներ, իսկ ծավալուն աուդիտորական ընթացակարգերի արդյունքները հնարավորություն չեն ընձեռում աուդիտորին որոշելու, թե արդյոք չուղղված խեղաթյուրումների ամբողջությունը էական է, թե ոչ, ապա աուդիտորը պետք է հաշվի առնի աուդիտորական եզրակացության համապատասխան ձևափոխման հարցը՝ համաձայն «Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 700-ի:

16. Եթե չուղղված խեղաթյուրումների ամբողջությունը, որը հայտնաբերվել է աուդիտորի կողմից, մոտ է էականության մակարդակին, ապա աուդիտորը պետք է որոշի, թե հավանական է արդյոք, որ չհայտնաբերված խեղաթյուրումները չուղղված խեղաթյուրումների միավորման հետ միասին կարող են գերազանցել էականության մակարդակը: Հետևաբար, երբ չուղղված խեղաթյուրումների ամբողջությունը մոտենում է էականության մակարդակի սահմանին, ապա աուդիտորը պետք է ուսումնասիրի աուդիտորական ռիսկը նվազեցնելու հարցը՝ լրացուցիչ աուդիտորական ընթացակարգերի իրականացման կամ ֆինանսական հաշվետվություններում ուղղումներ կատարելու համար կազմակերպության ղեկավարությանը դիմելու միջոցով:

5. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը

17. Էականությունը գնահատելիս հանրային ոլորտի աուդիտորը, ի լրումն մասնագիտական դատողության կիրառմանը, պետք է հաշվի առնի օրենսդրությունն ու կանոնակարգերը, որոնք կարող են ազդել դրա գնահատման գործին: Հանրային ոլորտում էականությունը նույնպես հիմնված է հոդվածի «համատեքստի ու բնույթի» վրա և ընդգրկում է, օրինակ, զգայունությունը, ինչպես նաև արժեքը: Զգայունությունը կախված է բազմազան հարցերից, ինչպիսիք են համապատասխանությունը պետական իշխանության մարմինների, օրենսդրության հետ կապված հարցերի կամ հանրության շահերի հետ:




ԱՍ 400 «ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1 - 10
2. Բնորոշ ռիսկը 11 - 12
3. Հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերը 13 - 20
4. Վերահսկողության ռիսկը 21 - 39
5. Բնորոշ վերահսկողության ռիսկերի գնահատումների միջև փոխադարձ կապը 40
6. Չհայտնաբերման ռիսկը 41 - 47
7. Աուդիտորական ռիսկը փոքր կազմակերպություններում 48
8. Հայտնաբերված թերությունների մասին տեղեկացնելը 49
9. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը 50-52
Հավելված. Աուդիտորական ռիսկի բաղադրիչների փոխադարձ կապը լուսաբանող օրինակ  

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի, ինչպես նաև աուդիտորական ռիսկի և նրա բաղադրիչների՝ բնորոշ, վերահսկողության և չհայտնաբերման ռիսկերի մասին գիտելիքներ ձեռք բերելու վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը:

2. Աուդիտորը կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ պետք է ձեռք բերի բավականաչափ գիտելիքներ՝ աուդիտը պլանավորելու և արդյունավետ աուդիտորական մոտեցում մշակելու նպատակով: Աուդիտորը պետք է օգտագործի մասնագիտական դատողություն՝ աուդիտորական ռիսկը գնահատելու, ինչպես նաև այնպիսի աուդիտորական ընթացակարգեր նախագծելու համար, որոնց միջոցով հնարավոր կլինի համոզվել աուդիտորական ռիսկը ընդունելի ցածր մակարդակի նվազեցված լինելու հարցում:

3. «Աուդիտորական ռիսկն» այն ռիսկն է, երբ ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներ պարունակելու դեպքում աուդիտորն արտահայտում է անհամապատասխան աուդիտորական կարծիք: Աուդիտորական ռիսկն ունի երեք բաղադրիչ. բնորոշ ռիսկ, վերահսկողության ռիսկ ու չհայտնաբերման ռիսկ:

4. «Բնորոշ ռիսկը» հաշիվների մնացորդների կամ գործառնությունների դասերի զգայունությունն է այն խեղաթյուրումների նկատմամբ, որոնք, առանձին վերցրած կամ այլ մնացորդներում և դասերում առկա խեղաթյուրումների հետ միասին, կարող են էական բնույթ կրել՝ ենթադրելով, որ համապատասխան ներքին վերահսկողություն չի իրականացվում:

5. «Վերահսկողության ռիսկն» այն ռիսկն է, երբ հաշիվների մնացորդներում կամ գործառնությունների դասերում առաջացած խեղաթյուրումը, առանձին վերցրած կամ այլ մնացորդներում ու դասերում առկա խեղաթյուրումների հետ միասին, կարող է էական բնույթ կրել, եթե այն ժամանակին չկանխարգելվի կամ որոշակի ժամանակաշրջանի ընթացքում չհայտնաբերվի և չուղղվի հաշվապահական հաշվառման ու ներքին վերահսկողության համակարգերի միջոցով:

6. «Չհայտնաբերման ռիսկն» այն ռիսկն է, երբ աուդիտորի կողմից իրականացվող անկախ ընթացակարգերի միջոցով չեն հայտնաբերվի հաշիվների մնացորդներում կամ գործառնությունների դասերում առկա այն խեղաթյուրումները, որոնք, առանձին վերցրած կամ այլ մնացորդներում և դասերում առկա խեղաթյուրումների հետ միասին, կարող են էական բնույթ կրել:

7. «Հաշվապահական հաշվառման համակարգը» կազմակերպության այն առաջադրանքների և գրանցումների համակարգն է, որի միջոցով գործարքները մշակվում են որպես ֆինանսական գրանցումների պահպանման միջոց: Նման համակարգերը ճանաչում, հավաքագրում, վերլուծում, հաշվարկում, դասակարգում, գրանցում, ամփոփում են գործարքներն ու դեպքերը և հաշվետվություն են ներկայացնում դրանց վերաբերյալ:

8. «Ներքին վերահսկողության համակարգը» կազմակերպության ղեկավարության կողմից որդեգրված քաղաքականությունն ու ընթացակարգերն են (ներքին վերահսկողությունը), որոնք օժանդակում են ղեկավարությանը իր նպատակներին հասնելու գործում՝ կազմակերպության տնտեսական գործունեությունը արդյունավետ և պատշաճ կազմակերպելու (ներառյալ ղեկավարության որդեգրած քաղաքականությանը հավատարիմ մնալու) ու ակտիվների պահպանված լինելու, խարդախության և սխալների կանխարգելման ու հայտնաբերման, հաշվապահական հաշվառման գրանցումների ճշգրիտ և ամբողջական լինելու, ինչպես նաև անհրաժեշտ ժամանակաշրջանի ընթացքում հավաստի ֆինանսական հաշվետվությունների պատրաստման հարցերում համոզվելու նպատակով: Ներքին վերահսկողության համակարգն ավելի ընդարձակ է, քան այն հարցերի շրջանակը, որոնք անմիջականորեն վերաբերում են հաշվապահական հաշվառման համակարգի գործառույթներին, և կարող է ընդգրկել.

ա) «վերահսկողության միջավայրը», որն իրենից ներկայացնում է ներքին վերահսկողության համակարգի և կազմակերպության համար դրա կարևորության հարցում ղեկավարության դիրքորոշումը, իրազեկությունը և կատարած գործողությունները: Վերահսկողության միջավայրն ազդեցություն է գործում վերահսկողության կոնկրետ ընթացակարգերի արդյունավետության վրա: Կայուն վերահսկողության միջավայրը, օրինակ այնպիսին, որն ունի կայուն բյուջետային վերահսկողություն և ներքին աուդիտորական արդյունավետ գործառույթներ իրականացնող մարմին, կարող է զգալիորեն լրացնել կոնկրետ վերահսկողության ընթացակարգերը: Այնուամենայնիվ, կայուն վերահսկողության միջավայրն ինքնին չի կարող երաշխավորել ներքին վերահսկողության համակարգի գործունեության արդյունավետությունը: Վերահսկողության միջավայրում արտացոլված գործոններն ընդգրկում են.

- տնօրենների խորհրդի և նրա հանձնաժողովների գործառույթները,

- ղեկավարության հիմնական սկզբունքներն ու գործունեության ոճը,

- կազմակերպության վարչական կառուցվածքը, ինչպես նաև լիազորություների և պարտականությունների հանձնարարման մեթոդները,

- ղեկավարության վերահսկողության համակարգը՝ ներառյալ ներքին աուդիտի իրականացման գործառույթները, անձնակազմի ընտրության քաղաքականությունն ու ընթացակարգերը, ինչպես նաև պարտականությունների տարբերակումը,

բ) «վերահսկողության ընթացակարգերը». դրանք այն քաղաքականությունն ու ընթացակարգերն են, որոնք սահմանվել են կազմակերպության ղեկավարության կողմից ի լրումն վերահսկողության միջավայրին՝ կազմակերպության կոնկրետ նպատակներին հասնելու համար: Վերահսկողության կոնկրետ ընթացակարգերը ներառում են.

- համաձայնեցումների վերաբերյալ զեկուցումը, վերանայումն ու վավերացումը,

- գրանցումների մաթեմատիկական ճշգրտության ստուգումը,

- համակարգչային տեղեկատվական համակարգի կիրառման և միջավայրի վերահսկողությունը, օրինակ, վերահսկողություն սահմանելով հետևյալ հարցերում.

- համակարգչային ծրագրերում կատարվող փոփոխությունները,

- տվյալներից օգտվելու հնարավորությունը,

- կարգավորող հաշիվների և փորձնական հաշվեկշիռների պահպանումն ու վերանայումը,

- փաստաթղթերի վավերացումն ու դրանց հետ կապված վերահսկողությունը,

- ներքին տվյալների և արտաքին աղբյուրներից ստացված տեղեկատվության համեմատումը,

- կանխիկ միջոցների, արժեթղթերի և գույքի հաշվառման արդյունքների համեմատումը հաշվապահական հաշվառման գրանցումների հետ,

- ակտիվներից ու գրանցումներից անմիջականորեն օգտվելու հնարավորության սահմանափակումը,

- կանխատեսված գումարների հետ ֆինանսական արդյունքների համեմատումն ու վերլուծումը:

9. Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի գործընթացում աուդիտորն առնչություն ունի միայն հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերում կիրառվող այն քաղաքականությանն ու ընթացակարգերին, որոնք վերաբերում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվությանը: Հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ գիտելիքները, բնորոշ և վերահսկողության ռիսկերի գնահատումների և այլ ուսումնասիրությունների հետ միասին, աուդիտորին հնարավորություն են ընձեռում՝

ա) որոշելու հնարավոր այնպիսի էական խեղաթյուրումները, որոնք կարող են առկա լինել ֆինանսական հաշվետվություններում,

բ) հաշվի առնելու էական խեղաթյուրումների առաջացման ռիսկի վրա ազդող գործոնները,

գ)  նախատեսելու համապատասխան աուդիտորական ընթացակարգեր:

10. Աուդիտորական մոտեցումների մշակման ժամանակ աուդիտորը հաշվի է առնում վերահսկողության ռիսկի նախնական գնահատումը (բնորոշ ռիսկի գնահատման հետ միասին)՝ որոշելու համար ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության հետ կապված ընդունելի չհայտնաբերման ռիսկը և նույն տեղեկատվության հետ կապված անկախ ընթացակարգերի բնույթը, իրականացման ժամկետներն ու ծավալը:

2. Բնորոշ ռիսկը

11. Աուդիտի ընդհանուր պլանը մշակելիս աուդիտորը պետք է գնահատի ֆինանսական հաշվետվությունների հետ կապված բնորոշ ռիսկը: Աուդիտորական ծրագիրը մշակելիս աուդիտորը այդ գնահատումները պետք է իրականացնի էական հաշիվների մնացորդների և գործառնությունների դասերի կտրվածքով՝ արտացոլված տեղեկատվության մակարդակով, կամ ենթադրի, որ այդ տեղեկատվության հետ կապված բնորոշ ռիսկը բարձր է:

12. Բնորոշ ռիսկը գնահատելու նպատակով աուդիտորն օգտագործում է մասնագիտական դատողությունը՝ բազմաթիվ գործոնների ազդեցությունը գնահատելու համար, որոնց վերաբերյալ օրինակները բերված են ստորև.

Ֆինանսական հաշվետվությունների կտրվածքով

- կազմակերպության ղեկավարության ազնվությունը,

- կազմակերպության ղեկավարության փորձն ու գիտելիքները, ինչպես նաև ժամանակաշրջանի ընթացքում ղեկավարության կազմում տեղ գտած փոփոխությունները, օրինակ, ղեկավարության փորձի բացակայությունը կարող է ազդել կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների պատրաստման վրա,

- ղեկավարության նկատմամբ գործադրված ճնշումները, օրինակ, այն հանգամանքները, որոնք կարող են նախապես դրդել ղեկավարությանը՝ խեղաթյուրելու ֆինանսական հաշվետվությունները, ինչպիսիք են տնտեսության այն ոլորտում գործունեության իրականացումը, որտեղ տեղի են ունեցել բազմաթիվ անհաջողություններ կամ այն կազմակերպությունում աշխատելը, որի գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ են զգալի կապիտալ ներդրումներ,

- կազմակերպության գործունեության բնույթը, օրինակ, կազմակերպության կողմից ապրանքների արտադրման և ծառայությունների մատուցման համար օգտագործվող տեխնոլոգիաների հնանալու հնարավորությունը, կազմակերպության կապիտալի բարդ կառուցվածքը, կապակցված կողմերի կախվածությունը և արտադրական շինությունների աշխարհագրական սփռվածությունն ու տեղաբաշխման վայրերի քանակությունը,

- կազմակերպության գործունեության ոլորտի վրա ազդող գործոնները, օրինակ, տնտեսական և մրցակցության պայմանները, որոնք որոշվում են ֆինանսական միտումների ու գործակիցների միջոցով, ինչպես նաև տեխնոլոգիական փոփոխությունները, տնտեսության տվյալ ոլորտին բնորոշ սպառման պահանջարկը և հաշվապահական հաշվառման փորձը:

Հաշիվների մնացորդների և գործառնությունների դասերի կտրվածքով

- ֆինանսական հաշվետվությունների հաշիվների խեղաթյուրումների նկատմամբ զգայուն լինելը, օրինակ, այն հաշիվների, որոնցում նախորդ ժամանակաշրջանում առաջացել է ուղղումների կատարման անհրաժեշտություն, կամ որոնք ներառում են մեծ քանակությամբ գնահատումներ,

- հիմնական գործարքների կամ այլ դեպքերի բարդությունը, որի հետևանքով կարող է առաջանալ փորձագետի աշխատանքի օգտագործման անհրաժեշտություն,

- հաշիվների մնացորդների որոշման գործընթացում կիրառված դատողության աստիճանը,

- կորստի կամ յուրացման առումով ակտիվների հակում ունենալը, օրինակ, ցանկալի և արագ շրջանառելի ակտիվները, ինչպիսին կանխիկ դրամն է,

- արտասովոր և բարդ գործարքների ավարտված լինելը, մասնավորապես ժամանակաշրջանի վերջի դրությամբ կամ դրան մոտ ընկած ժամանակահատվածում,

- այն գործարքները, որոնք ընդհանուր կարգով ենթակա չեն իրականացման:

3. Հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերը

13. Հաշվապահական հաշվառման համակարգին վերաբերող ներքին վերահսկողությունը առնչվում է այնպիսի նպատակների իրականացման հետ, ինչպիսիք են՝

- գործարքների իրականացումը ըստ կազմակերպության ղեկավարության կողմից տրված ընդհանուր կամ հատուկ լիազորության,

- բոլոր գործարքների և այլ դեպքերի ճշգրիտ գումարներով համապատասխան հաշիվներում և ժամանակաշրջանում անհապաղ գրանցումը, որը հնարավորություն է տալիս պատրաստել ֆինանսական հաշվետվությունները՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների պատրաստման հիմունքների,

- կազմակերպության ակտիվներից և գրանցումներից միայն ղեկավարության լիազորմամբ օգտվելու հնարավորության առկայությունը,

- գրանցված և փաստացի ակտիվների համեմատումը ողջամիտ պարբերականությամբ և տարբերությունների առաջացման հետ կապված համապատասխան միջոցառումների ձեռնարկումը:

3.1 Ներքին վերահսկողությանը բնորոշ սահմանափակումները

14. Հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերը բնորոշ սահմանափակումների պատճառով չեն կարող կազմակերպության ղեկավարությանը հիմնավոր ապացույցներ տրամադրել՝ բոլոր նպատակները իրականացված լինելու մասին: Այդ սահմանափակումները ներառում են.

- ղեկավարության սովորական այն պահանջները, որ ներքին վերահսկողության համակարգի վրա կատարված ծախսումները չպետք է գերազանցեն դրանց արդյունքներին,

- այն հանգամանքը, որ ներքին վերահսկողության համակարգի զգալի մասը միտում ունի ավելի շատ կիրառվելու սովորական գործարքների, քան ոչ սովորական գործարքների նկատմամբ,

- մարդկային սխալի առաջացման հնարավորությունը՝ անզգուշության, անուշադրության, դատողության սխալների և հրահանգները սխալ ըմբռնելու պատճառով,

- ներքին վերահսկողության համակարգում խաբեության առկայության հնարավորությունը՝ կազմակերպության ղեկավարության անդամների կամ աշխատողների՝ կազմակերպության ներսում կամ այլ կողմերի միջև գաղտնի համաձայնության գալու հետևանքով,

- այն հնարավորությունը, որ ներքին վերահսկողության իրականացման համար պատասխանատու անձը կկատարի պաշտոնական դիրքի չարաշահում, օրինակ, ղեկավարության անդամը կարող է շրջանցել ներքին վերահսկողությունը,

- այն հնարավորությունը, որ իրավիճակի փոփոխության հետևանքով կիրառվող ընթացակարգերը կարող են չհամապատասխանել ներկայացվող պահանջներին, որի հետևանքով լիարժեքորեն կարող են իրականացվել ոչ բոլոր ընթացակարգերը:

3.2 Հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ գիտելիքները

15. Աուդիտի պլանավորման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ պատկերացում կազմելիս աուդիտորը պետք է ձեռք բերի գիտելիքներ հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի նախագծման և դրանց գործունեության մասին: Օրինակ, աուդիտորը կարող է իրականացնել «հետևելու» թեստեր, որտեղ աուդիտորը հաշվապահական հաշվառման ամբողջ համակարգում հետևում է մի քանի գործառնությունների: Երբ ընտրված գործարքները նման են այն գործարքներին, որոնք անցնում են համակարգով, ապա այս ընթացակարգերը կարող են օգտագործվել որպես վերահսկողության թեստերի մի մաս: Աուդիտորի կողմից իրականացվող «հետևելու» թեստերի բնութն ու ծավալն այնպիսին են, որ նրանք առանձին-առանձին ի վիճակի չեն բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ տրամադրել՝ վերահսկողության ռիսկի մակարդակի (որն այնքան էլ բարձր չէ) գնահատմանը օժանդակելու համար:

16. Հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու համար աուդիտորի կողմից իրականացվող անհրաժեշտ ընթացակարգերի բնույթը, ժամկետներն ու ծավալը փոփոխվում են և կախված են այնպիսի գործոններից, ինչպիսիք են.

- կազմակերպության և նրա համակարգչային համակարգի մեծությունը և բարդությունը,

- էականության հետ կապված հարցերի ուսումնասիրումը,

- իրականացվող ներքին վերահսկողության տեսակը,

- կազմակերպության ներքին առանձնահատուկ վերահսկողության փաստաթղթավորման բնույթը,

- բնորոշ ռիսկի վերաբերյալ աուդիտորի գնահատումները:

17. Աուդիտորը աուդիտի համար կարևոր, հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ պատկերացում ձեռք է բերում կազմակերպության հետ իր նախկին փորձից, և այն կարելի է լրացնել հետևյալ կերպ.

ա) համապատասխան ղեկավար մարմիններին, հսկող անձնակազմին և կազմակերպության տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներին ուղղված հարցումներով, այնպիսի օժանդակ փաստաթղթերի օգտագործման հետ միասին, ինչպիսիք են՝ ընթացակարգերի վերաբերյալ ձեռնարկները, աշխատանքների նկարագրությունները և գործառնությունների հաջորդականության սխեմաները,

բ) հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի միջոցով պատրաստված փաստաթղթերի և գրանցումների ստուգումը,

գ)  կազմակերպության գործունեության ու գործառնությունների ուսումնասիրումը՝ ներառյալ համակարգչային համակարգի կազմակերպման, ղեկավար անձնակազմի և գործարքների կատարման բնույթի ուսումնասիրումը:

3.3 Հաշվապահական հաշվառման համակարգը

18. Աուդիտորը հաշվապահական հաշվառման համակարգի վերաբերյալ պետք է պատկերացում կազմի, որը բավական կլինի ճանաչելու և հասկանալու համար.

ա) կազմակերպության գործառնությունների հիմնական դասերը,

բ) այն, թե ինչպես են այդ գործարքները սկսվում,

գ) հաշվապահական հաշվառման կարևոր գրանցումները, ֆինանսական հաշվետվությունների հաշիվները և օժանդակող փաստաթղթերը,

դ) հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման գործընթացը՝ կարևոր գործարքների և այլ իրադարձությունների սկսման պահից, մինչև դրանց ընդգրկումը ֆինանսական հաշվետվություններում:

3.4 Վերահսկողության միջավայրը

19. Աուդիտորը պետք է վերահսկողության միջավայրի վերաբերյալ ձեռք բերի գիտելիքներ, որոնք կարևոր են տնօրենների ու ղեկավարների այն դիրքորոշումը, իրազեկությունը և գործողությունները գնահատելու գործում, որոնք վերաբերում են ներքին վերահսկողությանը ու կազմակերպության համար դրանց կարևորությանը:

3.5 Վերահսկողության ընթացակարգերը

20. Աուդիտորը պետք է վերահսկողության ընթացակարգերի վերաբերյալ ձեռք բերի աուդիտի պլանը մշակելու համար անհրաժեշտ գիտելիքներ: Նշված գիտելիքները ձեռք բերելիս աուդիտորը պետք է հաշվի առնի վերահսկողության ընթացակարգերի առկայության կամ բացակայության վերաբերյալ այն տեղեկությունները, որոնք ձեռք են բերվել վերահսկողության միջավայրի և հաշվապահական հաշվառման համակարգի մասին պատկերացումներից՝ վերահսկողության ընթացակարգերի վերաբերյալ որևէ լրացուցիչ գիտելիք ձեռք բերելու անհրաժեշտությունը որոշելիս: Քանի որ վերահսկողության ընթացակարգերը կազմում են վերահսկողության միջավայրի և հաշվապահական հաշվառման համակարգի անբաժանելի մասը, հետևաբար վերահսկողության միջավայրի և հաշվապահական հաշվառման համակարգի վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելիս հավանական է, որ որոշ տեղեկություններ կստացվեն նաև վերահսկողության ընթացակարգերի վերաբերյալ, օրինակ, կանխիկ դրամական միջոցներին վերաբերող հաշվապահական հաշվառման համակարգի մասին գիտելիքներ ձեռք բերելիս աուդիտորը սովորաբար տեղեկանում է բանկային հաշիվների համադրման մասին: Աուդիտի ընդհանուր պլանի մշակումը, որպես կանոն, չի պահանջում, որ գիտելիքներ ձեռք բերվեն յուրաքանչյուր հաշվի մնացորդում և գործառնությունների դասում արտացոլված, ֆինանսական հաշվետվությունների տեղեկատվության համար կիրառվող վերահսկողության ընթացակարգերի վերաբերյալ:

4. Վերահսկողության ռիսկը

4.1 Վերահսկողության ռիսկի նախնական գնահատումը

21. Վերահսկողության ռիսկի նախնական գնահատումն այն գործընթացն է, որի միջոցով գնահատվում է կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի արդյունավետությունը՝ էական խեղաթյուրումների կանխարգելման կամ հայտնաբերման և դրանց ուղղման գործում: Վերահսկողության ռիսկի որոշ մակարդակի առկայությունը անխուսափելի է՝ հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության ցանկացած համակարգին բնորոշ սահմանափակումների պատճառով:

22. Հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելուց հետո աուդիտորը պետք է կատարի վերահսկողության ռիսկի նախնական գնահատում՝ յուրաքանչյուր էական հաշվի մնացորդի կամ գործառնությունների դասերի համար՝ արտացոլված տեղեկատվության կտրվածքով:

23. Աուդիտորը սովորաբար բարձր է գնահատում վերահսկողության ռիսկը որոշ կամ արտացոլված ամբողջ տեղեկատվության դեպքում, եթե

ա) կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերն արդյունավետ չեն գործում, կամ

բ)  կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի արդյունավետության գնահատումը պատշաճորեն չի կատարվում:

24. Վերահսկողության ռիսկի նախնական գնահատումը ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության համար բարձր կլինի, եթե

ա) աուդիտորն ի վիճակի չէ որոշելու տեղեկատվությանը համապատասխան այն ներքին վերահսկողությունը, որը հավանաբար կարող է կանխարգելել կամ հայտնաբերել և ուղղել էական խեղաթյուրումները, և

բ) աուդիտորը չի պլանավորում իրականացնել վերահսկողության թեստեր՝ գնահատումները հաստատելու համար:

4.2 Վերահսկողության ռիսկի վերաբերյալ գիտելիքների և գնահատումների փաստաթղթավորումը

25. Աշխատանքային փաստաթղթերում աուդիտորը պետք է փաստաթղթավորի.

ա) կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ ձեռք բերված գիտելիքները և

բ)  վերահսկողության ռիսկի գնահատումները: Եթե վերահսկողության ռիսկը գնահատվում է ոչ այնքան բարձր, ապա աուդիտորը նաև պետք է փաստաթղթավորի այդ եզրահանգման գալու հիմքերը:

26. Հաշվապահական հաշվառման ու ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ տեղեկատվությունը փաստաթղթավորելու համար օգտագործվում են մի քանի տարբեր մեթոդներ: Որևէ կոնկրետ մեթոդի ընտրությունը աուդիտորի դատողության հարց է: Ընդհանուր մեթոդները, որոնք կարող են օգտագործվել առանձին - առանձին կամ որևէ համակցությամբ, ներառում են պարզ նկարագրությունները, հարցաթերթիկները, ստուգման թերթիկ և գործարքների հաջորդականության սխեմաները: Փաստաթղթերի ձևն ու ծավալը կախված են կազմակերպության մեծությունից և նրա գործունեության բարդությունից, ինչպես նաև կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի բնույթից: Ընդհանրապես որքան բարդ են կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերը, և ծավալուն են աուդիտորի ընթացակարգերը, հետևաբար այնքան ավելի ծավալուն փաստաթղթավորում է պահանջվում:

4.3 Վերահսկողության թեստերը

27. Վերահսկողության թեստերն իրականացվում են.

ա) հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի արդյունավետ նախագծման վերաբերյալ աուդիտորական ապացույցների ձեռքբերման համար, այսինքն, թե համապատասխանորեն են արդյոք դրանք նախագծված՝ էական խեղաթյուրումները կանխարգելելու կամ հայտնաբերելու և ուղղելու համար,

բ) ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում ներքին վերահսկողության համակարգի արդյունավետ գործելու վերաբերյալ աուդիտորական ապացույցների ձեռքբերման համար:

28. Հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ գիտելիքներ ստանալու նկատառումով իրականացված որոշ ընթացակարգեր կարող են հատուկ որպես վերահսկողության թեստեր նախագծված չլինել, սակայն դրանք կարող են տրամադրել աուդիտորական ապացույցներ արտացոլված որոշակի տեղեկատվությանը վերաբերող ներքին վերահսկողության համակարգի նախագծման և գործունեության արդյունավետության վերաբերյալ, հետևաբար, կարող են ծառայել որպես վերահսկողության թեստեր: Օրինակ, կանխիկ դրամական միջոցներին վերաբերող հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգի մասին գիտելիքներ ձեռք բերելիս աուդիտորը կարող է տեղեկություններ ձեռք բերել բանկային համադրման գործընթացի արդյունավետության վերաբերյալ՝ հարցումների և ուսումնասիրման միջոցով:

29. Եթե աուդիտորը գալիս է այն եզրահանգման, որ հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու նկատառումով իրականացվող ընթացակարգերը աուդիտորական ապացույցներ են տրամադրում նաև ֆինանսական հաշվետվություններում արտացոլված կոնկրետ տեղեկատվությանը համապատասխան քաղաքականության և ընթացակարգերի նախագծման ու գործունեության արդյունավետության վերաբերյալ, ապա նա կարող է օգտագործել աուդիտորական այդ ապացույցները (պայմանով, որ դրանք բավականաչափ են) գնահատված վերահսկողության ռիսկի ոչ այնքան բարձր մակարդակը հաստատելու համար:

30. Վերահսկողության թեստերը կարող են ներառել.

- գործառնություններին և այլ իրադարձություններին օժանդակող փաստաթղթերի ստուգումը՝ ներքին վերահսկողության կանոնավոր գործընթացի իրականացման վերաբերյալ աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու նպատակով, օրինակ, գործարքները լիազորված լինելու փաստի հաստատումը,

- ներքին վերահսկողության վերաբերյալ կատարված հարցումները և ուսումնասիրությունները (որոնք աուդիտի անցկացման համար հիմքեր չեն թողնում), օրինակ, այն հարցի պարզումը, թե իրականում ով է կատարում յուրաքանչյուր գործառույթը,

- ներքին վերահսկողության կրկնակի իրականացումը, օրինակ, բանկային հաշիվների համադրումը՝ համոզվելու համար, որ դրանք ճիշտ են կատարվել կազմակերպության կողմից:

31. Աուդիտորը վերահսկողության թեստերի միջոցով պետք է ձեռք բերի աուդիտորական ապացույցներ՝ վերահսկողության ռիսկի գնահատման ոչ այնքան բարձր մակարդակը պահպանելու համար: Որքան ցածր է վերահսկողության ռիսկը, այնքան շատ օժանդակություն է անհրաժեշտ աուդիտորին՝ համոզվելու համար այն բանում, որ հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերը համապատասխանորեն են նախագծված և արդյունավետ են գործում:

32. Ներքին վերահսկողության համակարգի արդյունավետ գործունեության վերաբերյալ աուդիտորական ապացույցներ ձեռք բերելիս աուդիտորը պետք է հաշվի առնի, թե ինչպես, ժամանակաշրջանի ընթացքում ինչպիսի հաջորդականությամբ և ում կողմից են դրանք կիրառվել: Արդյունավետ գործունեության հասկացությունը նշանակում է, որ որոշ շեղումներ կարող են առկա լինել: Նախատեսված վերահսկողության ընթացակարգերից շեղումները կարող են առաջանալ այնպիսի գործոններից, ինչպիսիք են՝ փոփոխությունները հիմնական անձնակազմում, գործառնությունների ծավալներում կարևորագույն սեզոնային տատանումները և մարդկանց կողմից թույլ տրվող սխալները: Նման շեղումների հայտնաբերման դեպքում աուդիտորը պետք է կատարի այս հարցերին, մասնավորապես ներքին վերահսկողության կարևոր գործառույթների իրականացման համար պատասխանատու անձնակազմի փոփոխություններին վերաբերող հատուկ հարցումներ: Այնուհետև աուդիտորը պետք է համոզվի այն հարցում, որ վերահսկողության թեստերը կիրառվում են փոփոխությունների և տատանումների կատարման ժամանակաշրջանում:

33. Համակարգչային տեղեկատվական միջավայրում վերահսկողության թեստերի նպատակները չեն փոփոխվում: Այնուամենայնիվ, աուդիտորական որոշ ընթացակարգեր կարող են փոփոխվել: Աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել կամ պարզապես նախընտրել համակարգիչների օգնությամբ աուդիտորական մեթոդների կիրառումը: Նման մեթոդների օգտագործումը, օրինակ, համակարգչային ֆայլերի հարցման միջոցները կամ աուդիտորական թեստային տվյալները, կարող են նպատակահարմար լինել այն դեպքերում, երբ հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերը չեն տրամադրում ակնհայտ ապացույցներ հաշվապահական հաշվառման համակարգչային համակարգում ծրագրավորված ներքին վերահսկողության իրականացման վերաբերյալ:

34. Վերահսկողության թեստերից ստացված արդյունքների հիման վրա աուդիտորը պետք է ստուգի, թե արդյոք ներքին վերահսկողությունը նախագծվել և կիրառվում է այնպես, ինչպես նախատեսվել է վերահսկողության ռիսկի նախնական գնահատման ժամանակ: Շեղումների գնահատման արդյունքում աուդիտորը կարող է գալ այն եզրահանգման, որ վերահսկողության ռիսկի գնահատված մակարդակը վերանայման կարիք է զգում: Նման դեպքերում աուդիտորը պետք է ձևափոխի պլանավորված անկախ ընթացակարգերի բնույթը, իրականացման ժամկետները և ծավալը:

4.4 Աուդիտորական ապացույցների որակը և դրանց ձեռքբերման ժամանակին լինելը

35. Աուդիտորական ապացույցների որոշ տեսակներ ավելի հուսալի են, քան մյուսները: Աուդիտորի ուսումնասիրությունների միջոցով ստացված աուդիտորական ապացույցները սովորաբար ավելի հուսալի են, քան հարցումների միջոցով ստացվածները. օրինակ, աուդիտորը կարող է պարտականությունների համապատասխան տարանջատումների վերաբերյալ աուդիտորական ապացույցներ ձեռք բերել՝ ուսումնասիրություններ կատարելով վերահսկողության ընթացակարգերն իրականացնող անձանց նկատմամբ կամ համապատասխան անձնակազմին հարցումներ ուղղելով: Այնուամենայնիվ, վերահսկողության թեստերի միջոցով ձեռք բերված աուդիտորական ապացույցները վերաբերում են այդ ընթացակարգերի իրականացման ժամանակահատվածին: Հետևաբար, աուդիտորը կարող է նպատակահարմար գտնել կիրառելու վերահսկողության այլ թեստեր, որոնք կտրամադրեն աուդիտորական ապացույցներ մնացած ժամանակահատվածի  համար:

36. Վերահսկողության ռիսկերի վերաբերյալ կատարված եզրահանգումները հիմնավորելու նպատակով համապատասխան աուդիտորական ապացույցների որոշման ժամանակ աուդիտորը կարող է հաշվի առնել աուդիտորական այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել նախորդ աուդիտի ընթացքում: Կրկնվող աուդիտների դեպքում աուդիտորը տեղյակ է լինում հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ նախկինում կատարված աշխատանքների միջոցով, սակայն նրան անհրաժեշտ է թարմացնել իր գիտելիքները և որոշել աուդիտորական ապացույցների ձեռքբերման անհրաժեշտությունը՝ վերահսկողության համակարգում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ: Մինչև նախորդ աուդիտի ընթացքում իրականացված ընթացակարգերը որպես հիմք ընդունելը` աուդիտորը պետք է ձեռք բերի աուդիտորական ապացույցներ՝ դրանք հիմնավորելու համար: Աուդիտորը պետք է ձեռք բերի աուդիտորական ապացույցներ նախկինում ընթացակարգերը կիրառելուց հետո կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերում տեղի ունեցած բոլոր փոփոխությունների վերաբերյալ և գնահատի դրանց ազդեցությունը իր կողմից նախատեսված ընթացակարգերի հուսալիության վրա: Որքան երկար ժամանակ է անցնում նման ընթացակարգերի իրականացումից, այնքան քիչ են երաշխիքները դրանք հիմք ընդունելու համար:

37. Աուդիտորը պետք է հաշվի առնի, թե ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում իրականացվել է արդյոք ներքին վերահսկողություն: Եթե ժամանակաշրջանի ընթացքում կիրառվել են էականորեն իրարից տարբերվող վերահսկողության ընթացակարգեր, ապա աուդիտորը պետք է հաշվի առնի դրանցից յուրաքանչյուրն առանձին - առանձին: Ներքին վերահսկողության ընթացակարգերի կիրառման տարանջատումը որևէ կոնկրետ ժամանակահատվածի համար պահանջում է այդ ժամանակահատվածում տեղի ունեցած գործարքների կամ այլ իրադարձությունների նկատմամբ կիրառվող աուդիտորական ընթացակարգերի բնույթի, ժամկետների և ծավալի առանձին ուսումնասիրություններ:

38. Աուդիտորը կարող է նպատակահարմար գտնել` միջանկյալ այցելությունների ընթացքում իրականացնելու վերահսկողության որոշ թեստեր մինչև ժամանակաշրջանի ավարտը: Այնուամենայնիվ, նա չի կարող հիմք ընդունել այդ թեստերից ստացված արդյունքները՝ առանց որոշելու մնացած ժամանակահատվածի կտրվածքով աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտությունը:  Անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ գործոնները.

- միջանկյալ թեստերի արդյունքները,

- մնացած ժամանակահատվածի տևողությունը,

- մնացած ժամանակահատվածի ընթացքում հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերում փոփոխությունների տեղի ունենալը կամ չունենալը,

- գործարքների, այլ իրադարձությունների և մնացորդների բնույթն ու մեծությունը,

- վերահսկողության միջավայրը, հատկապես հսկող անձնակազմի վերահսկողությունը,

- այն անկախ ընթացակարգերը, որոնք աուդիտորը պլանավորում է իրականացնել:

4.5 Վերահսկողության ռիսկի վերջնական գնահատումը

39. Մինչև աուդիտի վերաբերյալ վերջնական եզրահանգման գալը, հիմք ընդունելով կիրառված անկախ ընթացակարգերի արդյունքները և աուդիտորի կողմից ձեռք բերված աուդիտորական ապացույցները, աուդիտորը պետք է հաշվի առնի, թե հաստատվել է արդյոք վերահսկողության ռիսկի գնահատված մակարդակը:

5. Բնորոշ և վերահսկողության ռիսկերի գնահատումների միջև փոխադարձ կապը

40. Հաճախ ղեկավարությունն արձագանքում է բնորոշ ռիսկ պարունակող իրավիճակներին՝ նախագծելով հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության այնպիսի համակարգեր, որոնք ի վիճակի լինեն կանխարգելելու կամ հայտնաբերելու և ուղղելու խեղաթյուրումները, և հետևաբար, շատ դեպքերում բնորոշ և վերահսկողության ռիսկերը փոխադարձաբար կապված են: Նման դեպքում, եթե աուդիտորը փորձում է բնորոշ և վերահսկողության ռիսկերը գնահատել առանձին - առանձին, ապա կարող է առաջանալ ռիսկերի անհամապատասխան գնահատման հնարավորություն: Արդյունքում աուդիտորական ռիսկը կարող է ավելի ճշգրիտ որոշվել այն դեպքերում, երբ կատարվում է համակցության գնահատում:

6. Չհայտնաբերման ռիսկը

41. Չհայտնաբերման ռիսկի մակարդակն անմիջականորեն կապված է աուդիտորի կողմից անկախ ընթացակարգերի իրականացման հետ: Աուդիտորի կողմից վերահսկողության ռիսկի գնահատումը, բնորոշ ռիսկի գնահատման հետ միասին, ազդեցություն են գործում այն անկախ ընթացակարգերի բնույթի, իրականացման ժամկետների ու ծավալի վրա, որոնք պետք է կիրառվեն աուդիտորի կողմից չհայտնաբերման ռիսկը, և հետևաբար աուդիտորական ռիսկը, մինչև ընդունելի մակարդակն իջեցնելու համար: Չհայտնաբերման ռիսկի որոշ մակարդակ միշտ առկա է, նույնիսկ եթե աուդիտորը ստիպված լինի ամբողջությամբ ստուգելու հաշիվների մնացորդները կամ գործառնությունների դասերը, որովհետև աուդիտորական ապացույցներն ավելի շուտ կրում են համոզիչ, քան որոշիչ բնույթ:

42. Աուդիտորը պետք է հաշվի առնի բնորոշ և վերահսկողության ռիսկերի գնահատված մակարդակները՝ աուդիտորական ռիսկն ընդունելի ցածր մակարդակի իջեցնելու համար անհրաժեշտ անկախ ընթացակարգերի բնույթը, իրականացման ժամկետներն ու ծավալը որոշելիս: Այս առումով աուդիտորը պետք է ուսումնասիրի.

ա) անկախ ընթացակարգերի բնույթը, օրինակ, թեստերի կիրառումը կազմակերպությունից դուրս գործող անկախ կողմերի նկատմամբ, և ոչ թե թեստերի կիրառումը կազմակերպության ներսում գործող կողմերի կամ փաստաթղթերի նկատմամբ, կամ մանրամասների թեստավորման կիրառումը աուդիտորական կոնկրետ նպատակների իրականացման համար՝ որպես լրացում վերլուծական ընթացակարգերին,

բ) անկախ ընթացակարգերի իրականացման ժամկետները, օրինակ, դրանց իրականացումը ժամանակաշրջանի ավարտին և ոչ թե ավելի վաղ,

գ) անկախ ընթացակարգերի ծավալը, օրինակ, ընտրանքի ավելի մեծ չափերի օգտագործումը:

43. Չհայտնաբերման ռիսկի և բնորոշ ու վերահսկողության ռիսկերի համակցության մակարդակների միջև գոյություն ունի հակադարձ կապ: Օրինակ, եթե բնորոշ և վերահսկողության ռիսկերը բարձր են, ապա չհայտնաբերման ռիսկի ընդունելի մակարդակը պետք է ցածր լինի՝ աուդիտորական ռիսկը մինչև ընդունելի մակարդակ իջեցնելու համար: Մյուս կողմից, եթե բնորոշ և վերահսկողության ռիսկերը ցածր են, ապա աուդիտորը կարող է ընդունելի համարել չհայտնաբերման ռիսկի բարձր մակարդակը, միևնույն ժամանակ աուդիտորական ռիսկի ընդունելի մակարդակը պահել ցածր մակարդակում: Աուդիտորական ռիսկի բաղադրիչների փոխկապվածությունը լուսաբանվում է սույն ստանդարտին կից հավելվածում:

44. Եթե վերահսկողության թեստերը և անկախ ընթացակարգերը, իրենց նպատակներից ելնելով, կարող են տարանջատվել միմյանցից, այդ ընթացակարգերից յուրաքանչյուրի արդյունքները կարող են նպաստել մյուսի նպատակների իրականացմանը: Անկախ ընթացակարգերի կիրառման արդյունքում հայտնաբերված խեղաթյուրումները կարող են պատճառ հանդիսանալ ձևափոխելու վերահսկողության ռիսկի նախորդ գնահատումը: Աուդիտորական ռիսկի բաղադրիչների փոխկապվածությունը լուսաբանվում է սույն ստանդարտին կից հավելվածում:

45. Բնորոշ և վերահսկողության ռիսկերի գնահատված մակարդակները չեն կարող այնքան ցածր լինել, որպեսզի վերացնեն անկախ ընթացակարգերի կիրառման անհրաժեշտությունը: Անկախ բնորոշ և վերահսկողության ռիսկերի գնահատման մակարդակից, աուդիտորը պետք է իրականացնի որոշ անկախ ընթացակարգեր՝ էական հաշիվների մնացորդների և գործառնությունների դասերի նկատմամբ:

46. Աուդիտորական ռիսկի բաղադրիչների վերաբերյալ աուդիտորի գնահատումները կարող են փոփոխվել աուդիտորական աշխատանքների ընթացքում. օրինակ, անկախ ընթացակարգերի իրականացման ընթացքում աուդիտորը կարող է ստանալ այնպիսի տեղեկատվություն, որը զգալիորեն տարբերվում է այն տեղեկատվությունից, որի հիման վրա աուդիտորը կատարել է բնորոշ և վերահսկողության ռիսկերի նախնական գնահատումներ: Նման դեպքերում աուդիտորը պետք է ձևափոխի պլանավորված անկախ ընթացակարգերը՝ բնորոշ և վերահսկողության ռիսկերի գնահատված մակարդակների վերստուգման հիման վրա:

47. Որքան բարձր են բնորոշ և վերահսկողության ռիսկերի գնահատված մակարդակները, այնքան աուդիտորը իրականացված անկախ ընթացակարգերից պետք է ավելի շատ աուդիտորական ապացույցներ ձեռք բերի: Այն դեպքերում, երբ բնորոշ և վերահսկողության ռիսկերի մակարդակները բարձր են գնահատվում, աուդիտորը պետք է որոշի, թե կարող են արդյոք անկախ ընթացակարգերը տրամադրել բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ՝ չհայտնաբերման ռիսկը և հետևաբար նաև աուդիտորական ռիսկն ընդունելի մակարդակի իջեցնելու համար: Եթե աուդիտորը գտնում է, որ էական հաշիվների մնացորդների կամ գործառնությունների դասերի համար ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվությանը վերաբերող չհայտնաբերման ռիսկը հնարավոր չէ իջեցնել ընդունելի մակարդակի, ապա նա պետք է արտահայտի վերապահումներով դրական կարծիք կամ հրաժարվի կարծիք արտահայտելուց:

7. Աուդիտորական ռիսկը փոքր կազմակերպություններում

48. Թե´ մեծ, թե´ փոքր կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ դրական կարծիք արտահայտելու համար աուդիտորը պետք է ապահովի հավաստիացման միևնույն մակարդակը: Այնուամենայնիվ, ներքին վերահսկողության շատ ընթացակարգեր, որոնք կիրառելի են մեծ կազմակերպություններում, փոքր կազմակերպություններում դրանց կիրառումը կարող է նպատակահարմար չլինել: Օրինակ, փոքր կազմակերպություններում հաշվապահական հաշվառման ընթացակարգերը կարող են իրականացվել փոքր թվով անձանց կողմից, որոնք կարող են ունենալ  և´ գործառնական, և պահպանման պարտականություններ, հետևաբար պարտականությունների տարանջատումը կարող է բացակայել կամ լինել խիստ սահմանափակ: Պարտականությունների ոչ համապատասխան տարանջատումը որոշ դեպքերում կարող է փոխհատուցվել ղեկավարության կողմից հզոր վերահսկողության համակարգի ստեղծմամբ, որտեղ առկա է ձեռնարկատիրոջ կամ ղեկավարի անձնական հսկողությունը՝ կազմակերպության վերաբերյալ սեփական գիտելիքների, ինչպես նաև գործարքներին մասնակից լինելու շնորհիվ: Այն դեպքերում, երբ պարտականությունների տարանջատումը խիստ սահմանափակ է, և ղեկավարության կողմից հսկողության վերաբերյալ աուդիտորական ապացույցները բացակայում են, ապա աուդիտորը ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ կարծիք կազմելու համար անհրաժեշտ աուդիտորական ապացույցները պետք է ձեռք բերի անկախ ընթացակարգեր իրականացնելու միջոցով:

8. Հայտնաբերված թերությունների մասին տեղեկացնելը

49. Հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի, ինչպես նաև վերահսկողության թեստերի վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու արդյունքում աուդիտորը կարող է տեղեկանալ այդ համակարգերում առկա որոշ թերությունների մասին: Աուդիտորը կազմակերպության ղեկավարության համապատասխան օղակներին, որքան հնարավոր է արագ պետք է տեղեկացնի հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի նախագծման և գործունեության այն բոլոր էական թերությունների մասին, որոնք գրավել են իր ուշադրությունը: Ղեկավարությանը թերությունների վերաբերյալ տեղեկացնելը կատարվում է գրավոր տեսքով: Այնուամենայնիվ, եթե աուդիտորը թերությունների վերաբերյալ բանավոր տեղեկացնելը համարում է նպատակահարմար, ապա այդ մասին պետք է արտացոլվի աուդիտորի աշխատանքային փաստաթղթերում: Այդ հաղորդագրություններում կարևոր է նշել, որ տեղեկացվել է միայն այն թերությունների մասին, որոնք աուդիտի իրականացման արդյունքում գրավել են աուդիտորի ուշադրությունը և այն մասին, որ այդ ուսումնասիրությունները նախատեսված չեն եղել կառավարման նպատակով ներքին վերահսկողության համապատասխանությունը որոշելու համար:

9. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը

50. Սույն ստանդարտի 8-րդ կետի կապակցությամբ, աուդիտորը պետք է տեղյակ լինի այն մասին, որ հանրային ոլորտում կազմակերպությունների «կառավարչական նպատակներին» կարող են ներգործել այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են հանրության առջև պատասխանատվությանը և կարող են ներառել այնպիսի նպատակներ, որոնք բխում են օրենսդրությունից, կանոնակարգերից պահանջներից, կառավարության որոշումներից և նախարարների հրամաններից: Աուդիտի նպատակներին հասնելու համար իրականացվող ներքին վերահսկողության ընթացակարգերի արդյունավետությունը գնահատելու ժամանակ աուդիտորը պետք է հաշվի առնի այս նպատակների աղբյուրն ու բնույթը:

51. Սույն ստանդարտի 9-րդ կետում նշվում է, որ ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում աուդիտորը առնչություն ունի միայն հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի այն քաղաքականության և ընթացակարգերի հետ, որոնք վերաբերում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվությանը: Ներքին վերահսկողության տեսանկյունից հանրային ոլորտում ընդգրկված աուդիտորները հաճախ ունեն լրացուցիչ պարտականություններ՝ նույնիսկ իրենց կողմից իրականացվող ֆինանսական հաշվետվությունների աուդիտի կտրվածքով: Հանրային ոլորտում ներքին վերահսկողության վերանայումը նրանց կողմից կարող է ավելի ընդարձակ և մանրամասն լինել, քան մասնավոր ոլորտում ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ժամանակ:

52. Սույն ստանդարտի 49-րդ կետը վերաբերում է հայտնաբերված թերությունների հաղորդմանը: Հանրային ոլորտում ընդգրկված աուդիտորների համար կարող են առաջանալ զեկուցման լրացուցիչ պարտականություններ: Օրինակ, ֆինանսական հաշվետվությունների աուդիտի և այլ աուդիտների ժամանակ կարող է առաջանալ ներքին վերահսկողության համակարգում հայտնաբերված թերությունների վերաբերյալ օրենսդիր կամ իշխանության այլ մարմիններին զեկուցելու անհրաժեշտություն:

Հավելված

Աուդիտորական ռիսկի բաղադրիչների փոխադարձ կապի լուսաբանում


Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս, թե ինչպես կարող է փոփոխվել չհայտնաբերման ռիսկի ընդունելի մակարդակը՝ կախված բնորոշ և վերահսկողության ռիսկերի գնահատումներից:

   

Աուդիտորի կողմից վերահսկողության ռիսկի գնահատումը

     Բարձր  Միջին  Ցածր
Աուդիտորի կողմից չհայտնաբերման ռիսկի գնահատումը  Բարձր  Ամենացածր  Ավելի ցածր  Միջին
   Միջին  Ավելի ցածր  Միջին   Ավելի բարձր
   Ցածր  Միջին  Ավելի բարձր  Ամենաբարձր

Աղյուսակի տարբերակված մասը վերաբերում է չհայտնաբերման ռիսկին:

Հակադարձ կապ գոյություն ունի չհայտնաբերման ռիսկի և բնորոշ ու վերահսկողության ռիսկերի համակցության մակարդակների միջև: Օրինակ, երբ բնորոշ և վերահսկողության ռիսկերը բարձր են, ապա չհայտնաբերման ռիսկի ընդունելի մակարդակը պետք է ցածր լինի՝ աուդիտորական ռիսկն ընդունելի մակարդակի հասցնելու համար: Մյուս կողմից, երբ բնորոշ և վերահսկողության ռիսկերը ցածր են, ապա աուդիտորը կարող է ընդունելի համարել չհայտնաբերման ռիսկի բարձր մակարդակ՝ միևնույն ժամանակ աուդիտորական ռիսկն ընդունելի մակարդակում պահելու համար:





ԱՍ 401 «ԱՈՒԴԻՏԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ»

ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-3
2. Գիտելիքները և ունակությունները 4
3. Պլանավորումը  5-7
4. Ռիսկի գնահատումը 8-10
5. Աուդիտորական ընթացակարգերը 11-12

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է համակարգչային տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ՀՏՀ) միջավայրում աուդիտի անցկացման ժամանակ իրականացվող ընթացակարգերի վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը: Սույն ստանդարտի առումով ՀՏՀ-ի միջավայրն առկա է բոլոր այն դեպքերում, երբ աուդիտի անցկացման համար նշանակալի ֆինանսական տեղեկատվության մշակման գործընթացում ընդգրկված է ցանկացած տեսակի կամ հզորության համակարգիչ՝ անկախ այն բանից, այդ համակարգիչն օգտագործվում է կազմակերպության, թե երրորդ անձի կողմից:

2. Աուդիտորը պետք է ուսումնասիրի, թե ինչպես է ՀՏՀ-ի միջավայրն ազդում աուդիտի անցկացման վրա:

3. Աուդիտի ընդհանուր նպատակն ու շրջանակները ՀՏՀ-ի միջավայրում փոփոխությունների չեն ենթարկվում: Այնուամենայնիվ, համակարգչի օգտագործման արդյունքում փոփոխվում են ֆինանսական տեղեկատվության մշակման, պահպանման և հաղորդման մեթոդները, ինչպես նաև դրանց օգտագործումը կարող է ազդել կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի վրա: Հետևաբար, ՀՏՀ-ի միջավայրը կարող է ազդել

- կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ բավականաչափ գիտելիքներ ձեռք բերելու նպատակով աուդիտորի կողմից իրականացվող ընթացակարգերի վրա,

- բնորոշ և վերահսկողության ռիսկերի վերաբերյալ աուդիտորի այն ուսումնասիրությունների վրա, որոնց միջոցով կատարվում է ռիսկի գնահատումը,

- աուդիտի նպատակների իրականացման համար աուդիտորի կողմից վերահսկողության թեստերի և անկախ ընթացակարգերի նախագծման և իրականացման վրա:

2. Գիտելիքները և ունակությունները

4. Իրականացվող աշխատանքները պլանավորելու, ղեկավարելու, հսկելու և վերանայելու համար աուդիտորը պետք է ունենա բավականաչափ գիտելիքներ ՀՏՀ-ի վերաբերյալ: Աուդիտորը պետք է որոշի, թե աուդիտի անցկացման ժամանակ անհրաժեշտ են արդյոք ՀՏՀ-ի վերաբերյալ յուրահատուկ գիտելիքներ: Դրանք կարող են անհրաժեշտ լինել՝

- ձեռք բերելու համար բավականաչափ գիտելիքներ հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության այն համակարգերի վերաբերյալ, որոնց վրա ազդում է ՀՏՀ-ի միջավայրը,

- ընդհանուր աուդիտորական ռիսկի, ինչպես նաև հաշիվների մնացորդների և գործառնությունների դասերի մակարդակով առկա ռիսկի գնահատման վրա ՀՏՀ միջավայրի ազդեցությունը որոշելու համար,

- վերահսկողության թեստերը և անկախ ընթացակարգերը նախագծելու և իրականացնելու համար:

Եթե անհրաժեշտ են յուրահատուկ գիտելիքներ, ապա աուդիտորը պետք է փնտրի այդպիսի գիտելիքներ ունեցող մասնագետ, որը կարող է լինել աուդիտորական անձնակազմից կամ` հրավիրված մասնագետ: Եթե այդ մասնագետի աշխատանքի օգտագործումը պլանավորված է, ապա աուդիտորը պետք է ձեռք բերի բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ առ այն, որ այդ աշխատանքները համապատասխանում են աուդիտի նպատակներին՝ համաձայն «Փորձագետի աշխատանքի օգտագործումը» աուդիտի ստանդարտ 620-ի:

3. Պլանավորումը

5. Համաձայն «Ռիսկի գնահատումը և ներքին վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 400-ի՝ աուդիտորը հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ պետք է ձեռք բերի բավականաչափ այնպիսի գիտելիքներ, որոնք կարևոր են աուդիտի պլանավորման և արդյունավետ աուդիտորական մոտեցումների մշակման համար:

6. Աուդիտի որոշ բաժինները պլանավորելիս, որոնց վրա կարող են ազդել պատվիրատուի ՀՏՀ-ի միջավայրը, աուդիտորը պետք է ձեռք բերի գիտելիքներ ՀՏՀ-ի գործունեության կարևորության և բարդության, ինչպես նաև աուդիտում օգտագործվող տվյալների առկայության վերաբերյալ: Այդ գիտելիքները կարող են ներառել այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝

- հաշվապահական հաշվառման կարևոր ծրագրերում համակարգչային մշակման կարևորությունն ու բարդությունը: Կարևորությունը վերաբերում է ֆինանսական հաշվետվություններում արտացոլված այն տեղեկատվության էականությանը, որոնց վրա ազդում է համակարգչային մշակումը: Կիրառումը կարող է համարվել բարդ այն դեպքերում, երբ, օրինակ.

- գործարքների ծավալներն այնպիսին են, որ համակարգչային մշակման ժամանակ օգտագործողների համար սխալների հայտնաբերումը և ուղղումը դժվար է թվում,

- համակարգիչն էական գործարքները կամ մուտքերը ավտոմատ կերպով վերարտադրում է ուղղակիորեն դեպի այլ ծրագրեր,

- համակարգիչն իրականացնում է ֆինանսական տեղեկատվության բարդ հաշվարկներ և (կամ) ավտոմատ կերպով վերարտադրում է այն էական գործարքները կամ մուտքերը, որոնք չեն կարող հաստատվել (կամ չեն հաստատվում) ինքնուրույնաբար,

- գործարքներն այլ կազմակերպությունների հետ իրականացվում են էլեկտրոնային միջավայրում (ինչպես կատարվում է էլեկտրոնային տվյալների փոխանակման (ԷՏՓ) համակարգում)՝ առանց պատշաճության կամ ողջամտության նպատակով կատարվող վերանայման,

- պատվիրատուի ՀՏՀ-ի գործունեության կազմակերպչական կառուցվածքը և ամբողջ կազմակերպությունում համակարգչային մշակման աշխատանքների կենտրոնացման և բաշխման աստիճանը, մասնավորապես այն, թե ինչպես են դրանք ազդում պարտականությունների տարանջատման վրա,

- տվյալների առկայությունը: Սկզբնական հաշվառման փաստաթղթերը, որոշակի համակարգչային ֆայլերը և աուդիտորի կողմից պահանջվող, ապացույցներ պարունակող այլ նյութերը կարող են առկա լինել միայն կարճ ժամանակաշրջանի ընթացքում կամ այնպիսի տեսքով, որ ընթեռնելի են միայն համակարգչի օգտագործման միջոցով: Պատվիրատուի ՀՏՀ-ն կարող է վերարտադրել հաշվետվությունների կազմման և ներկայացման ներքին համակարգ, որը կարող է օգտակար լինել անկախ թեստերի (մասնավորապես վերլուծական ընթացակարգերի) իրականացման ժամանակ: Համակարգիչների կիրառմամբ աուդիտորական մեթոդների օգտագործման հնարավորությունը կարող է բարձրացնել աուդիտորական ընթացակարգերի արդյունավետությունը կամ կարող է հնարավորություն ընձեռել աուդիտորին տնտեսվարորեն կիրառելու աուդիտորական որոշակի ընթացակարգեր հաշիվների կամ գործարքների բազմության նկատմամբ:

7. Եթե ՀՏՀ-ն էական է, ապա աուդիտորը պետք է ձեռք բերի գիտելիքներ նաև ՀՏՀ-ի միջավայրի վերաբերյալ և այն մասին, թե դրանք կարող են արդյոք ազդեցություն գործել բնորոշ և վերահսկողության ռիսկերի գնահատման վրա: ՀՏՀ-ի միջավայրում ռիսկերի և ներքին վերահսկողության առանձնահատկությունների բնույթը կարող է ներառել հետևյալը.

- գործարքների կատարման հիմքերի բացակայությունը: Որոշ ՀՏՀ-ներ նախագծված են այնպես, որ գործարքների կատարման հիմքերի ամբողջական փաթեթը, որը պիտանի է աուդիտի նպատակների իրականացման համար, կարող է առկա լինել միայն կարճ ժամանակաշրջանի ընթացքում կամ այնպիսի տեսքով, որն ընթեռնելի է միայն համակարգչի օգտագործման միջոցով: Հիմքերի ամբողջական փաթեթը կարող է առկա չլինել նաև այն դեպքերում, երբ ծրագրերի բարդ համակարգն իրականացնում է մշակման բազմաթիվ քայլեր: Հետևաբար, առանց համակարգչի օգտագործման (օգտագործողի կողմից) իրականացված ընթացակարգերի միջոցով դժվար կլինի ժամանակին հայտնաբերել ծրագրերի տրամաբանության մեջ տեղ գտած սխալները,

- գործարքների միանման մշակումը: Համակարգիչը համանմանորեն է մշակում բոլոր այն գործարքները, որոնք ունեն մշակման միևնույն հրահանգներ: Այսպիսով, այն խմբագրական սխալները, որոնք սովորաբար կապված են առանց համակարգչի օգտագործման կատարված մշակումների հետ, փաստորեն վերացվում են, սակայն ծրագրային սխալների (դետալներում կամ ծրագրերում առկա համակարգչային այլ սխալների) հետևանքով սովորաբար բոլոր գործարքները սխալ են մշակվում,

- գործառույթների տարանջատման բացակայությունը: Բազմաթիվ վերահսկողության ընթացակարգեր, որոնք սովորաբար կատարվում են առանձին անձանց կողմից՝ առանց համակարգչի օգտագործման, կարող են կենտրոնացվել ՀՏՀ-ում: Այսպիսով, համակարգչային ծրագրերից, մշակումներից և տվյալներից օգտվելու հնարավորություն ունեցող անձինք կարող են իրականացնել անհամատեղելի գործառույթներ,

- սխալների և անկանոն երևույթների առաջացման հնարավորությունը: ՀՏՀ-ի զարգացման, պահպանման և կիրառման գործընթացներում մարդկային սխալի առաջացման հնարավորությունը կարող է ավելի մեծ լինել, քան առանց համակարգչի օգտագործման համակարգերում՝ այդ գործընթացներին բնորոշ մանրամասների մակարդակի պատճառով, ինչպես նաև առանց թույլտվության համակարգչային տվյալներից օգտվելու կամ դրանք առանց ակնհայտ ապացույցների փոփոխելու հնարավորությունները ՀՏՀ-ում ավելի մեծ են, քան առանց համակարգչի օգտագործման համակարգերում:

ՀՏՀ-ի միջոցով իրականացվող գործարքներում մարդկանց ներգրավման նվազեցումը կարող է նվազեցնել նաև սխալների և անկանոն երևույթների հայտնաբերման հնարավորությունը: Կիրառական ծրագրերի կամ համակարգչային ծրագրակազմի նախագծման կամ ձևափոխման ժամանակ տեղ գտած սխալներն ու անկանոն երևույթները կարող են երկար ժամանակաշրջանի ընթացքում մնալ չբացահայտված,

- գործարքների սկիզբը կամ իրականացումը: ՀՏՀ-ն կարող է ներառել որոշ տեսակի գործարքները ավտոմատ կերպով սկսելու հնարավորություն կամ պատճառ հանդիսանալ դրանց ավտոմատ կերպով իրականացման համար: Այս գործարքների և ընթացակարգերի իրականացման համար տրված թույլտվությունների փաստաթղթավորումը, հնարավոր է, որ չկատարվի այն նույն կերպով, ինչ առանց համակարգչի օգտագործման համակարգերում, և այդ գործարքների իրականացումը ղեկավարության կողմից թույլատրելը կարող է ենթադրվել՝ համաձայնվելով ՀՏՀ-ի նախագծի շուրջ և հետագայում դրանում ձևափոխումներ կատարելու հարցում,

- այլ վերահսկողության իրականացման կախվածությունը համակարգչային մշակումից: Համակարգչային մշակմամբ կարող են պատրաստվել այնպիսի հաշվետվություններ և այլ տվյալներ, որոնք կիրառվում են առանց համակարգչի օգտագործման վերահսկողության ընթացակարգեր իրականացնելիս: Առանց համակարգչի օգտագործման իրականացվող վերահսկողության այս ընթացակարգերի արդյունավետությունը կարող է կախված լինել ամբողջական և ճշգրիտ համակարգչային մշակումների միջոցով իրականացվող վերահսկողության արդյունավետությունից: Համակարգչային ծրագրերում գործարքների արդյունավետությունն ու դրանց մշակման գործընթացի հետևողականությունը իր հերթին հաճախ կախված է լինում ՀՏՀ-ի ընդհանուր վերահսկողության արդյունավետությունից,

- ղեկավարության հսկողության մեծացման հնարավորությունը: ՀՏՀ-ն կազմակերպության ղեկավարությանը կարող է առաջարկել վերլուծական բազմաթիվ միջոցներ, որոնք կարող են կիրառվել կազմակերպության գործառնությունների ուսումնասիրման և հսկողության նպատակով: Այս լրացուցիչ վերահսկողության առկայությունը, եթե այն կիրառվի, կարող է բարելավել ներքին վերահսկողության ամբողջ կառուցվածքը,

- համակարգիչների միջոցով աուդիտորական մեթոդների կիրառման հնարավորությունը: Համակարգիչների միջոցով մեծ քանակությամբ տվյալների մշակումն ու վերլուծումը աուդիտորին կարող է հնարավորություն տալ աուդիտորական թեստերի իրականացման ժամանակ կիրառելու աուդիտորական համակարգչային ընդհանուր և յուրահատուկ մեթոդներ:

ՀՏՀ-ի այս առանձնահատկությունների արդյունքում առաջացած ռիսկերը և վերահսկողությունը կարող են հնարավոր ազդեցություն գործել ռիսկի գնահատումների, ինչպես նաև աուդիտորական ընթացակարգերի բնույթի, իրականացման ժամկետների և ծավալի վրա:

4. Ռիսկի գնահատումը

8. Համաձայն «Ռիսկի գնահատումը և ներքին վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 400-ի՝ աուդիտորը պետք է գնահատի ֆինանսական հաշվետվություններում արտացոլված էական տեղեկատվության հետ կապված բնորոշ և վերահսկողության ռիսկերը:

9. ՀՏՀ-ի միջավայրում բնորոշ և վերահսկողության ռիսկերը կարող են ունենալ թե համատարած ազդեցություն, և թե ազդեցություն կոնկրետ հաշիվներում էական խեղաթյուրումների առաջացման հավանականության վրա՝

- ռիսկերը կարող են առաջանալ ՀՏՀ-ի գործունեության այնպիսի թերությունների պատճառով, որոնք կապված են ծրագրերի մշակման և պահպանման, դրանց գործունեության, համակարգերի ծրագրային ապահովմանը օժանդակելու, ՀՏՀ-ի ֆիզիկական անվտանգության և հատուկ արտոնություններով օժտված սպասարկող ծրագրերից օգտվելու հնարավորության հետ: Այս թերությունները կարող են միտում ունենալ՝ համատարած ազդեցություն գործելու համակարգիչներում ծրագրերի ամբողջ համակարգի վրա,

- ռիսկերը կոնկրետ ծրագրերում, տվյալների բազաներում, համակարգչային գլխավոր (բնօրինակ հանդիսացող) ֆայլերում կամ մշակման կոնկրետ գործողություններում կարող են մեծացնել սխալների առաջացման կամ խարդախության հնարավորությունը: Օրինակ, սխալներ հաճախ են հանդիպում այն համակարգերում, որտեղ լուծվում են բարդ տրամաբանական խնդիրներ կամ կատարվում են բարդ հաշվարկներ, կամ որոնք պետք է գործեն տարբեր բացառությունների պայմաններում: Այն համակարգերը, որոնք իրականացնում են կանխիկ վճարումների կամ արագ իրացվելի ակտիվների հետ կապված վերահսկողությունը, զգայուն են դառնում դրանք օգտագործողների կամ ՀՏՀ-ի անձնակազմի խարդախ գործունեության նկատմամբ:

10. ՀՏՀ-ի նորագույն տեխնոլոգիայի հայտնվելու հետ մեկտեղ դրանք հաճախ օգտագործվում են պատվիրատուների կողմից այնպիսի համակարգչային բարդ համակարգերի ստեղծման համար, որոնք կարող են ընդգրկել միկրոհամակարգիչներից և մեծ համակարգիչներից, բաշխված տվյալների բազաներից, վերջնական մշակման և գործարար կառավարման համակարգերից բաղկացած ցանց, որոնք տեղեկատվություն են տրամադրում անմիջականորեն հաշվապահական հաշվառման համակարգերին: Նման համակարգերը մեծացնում են այն ՀՏՀ-ի և այն կոնկրետ ծրագրերի բարդության աստիճանը, որոնց վրա դրանք ազդեցություն են գործում: Արդյունքում դրանք կարող են բարձրացնել ռիսկի մակարդակը և պահանջել լրացուցիչ ուսումնասիրություններ:

5. Աուդիտորական ընթացակարգերը

11. Համաձայն «Ռիսկի գնահատումը և ներքին վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 400-ի՝ աուդիտորը պետք է ուսումնասիրի ՀՏՀ-ի միջավայրը՝ աուդիտորական ռիսկն ընդունելի ցածր մակարդակի իջեցնելու համար անհրաժեշտ աուդիտորական ընթացակարգերի նախագծման ժամանակ:

12. Աուդիտորի կողմից իրականացվող աուդիտի կոնկրետ նպատակները չեն փոփոխվում՝ անկախ այն բանից, թե հաշվապահական հաշվառման տվյալները մշակվում են համակարգչի միջոցով, թե՝ առանց համակարգչի օգտագործման: Այնուամենայնիվ, համակարգչային մշակման մեթոդները կարող են ազդել աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու նպատակով իրականացվող աուդիտորական ընթացակարգերի կիրառման մեթոդների վրա: Աուդիտորը ապացույց հանդիսացող բավականաչափ նյութեր ձեռք բերելու նպատակով կարող է կիրառել կամ առանց համակարգչի օգտագործման իրականացվող աուդիտորական ընթացակարգեր, կամ համակարգչի միջոցով իրականացվող աուդիտորական մեթոդներ, կամ էլ՝ դրանց համակցությունը: Այնուամենայնիվ, հաշվապահական հաշվառման որոշ համակարգերում, որտեղ օգտագործվում են համակարգիչներ կարևոր ծրագրերը մշակելու նպատակով, աուդիտորի համար կարող է դժվար կամ անհնարին լինել ստուգման, հարցումներ կատարելու կամ հաստատման նպատակով ձեռք բերելու որոշակի տվյալներ՝ առանց համակարգչի օգտագործման:




ԱՍ 402 «ՍՊԱՍԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-3
2. Պատվիրատուին սպասարկող աուդիտորի նկատառումները 4-10
3. Սպասարկող կազմակերպության աուդիտորական եզրակացությունը 11-18

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:


1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է այն աուդիտորի համար ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը, որի պատվիրատուն օգտվում է սպասարկող կազմակերպության ծառայություններից: Ստանդարտում նկարագրված են նաև սպասարկող կազմակերպության աուդիտորի այն եզրակացությունները, որոնք կարող են ձեռք բերվել պատվիրատուին սպասարկող աուդիտորի կողմից:

2. Աուդիտորը պետք է հաշվի առնի, թե ինչ ազդեցություն ունի սպասարկող կազմակերպության գործունեությունը պատվիրատուի հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողոթյան համակարգերի վրա՝ աուդիտի պլանավորման և աուդիտի անցկացման արդյունավետ մոտեցումներ մշակելու համար:

3. Պատվիրատուն կարող է օգտվել սպասարկող կազմակերպության ծառայություններից, ինչպիսիք են, օրինակ, գործարքներ իրականացնող և համապատասխան հաշվառում վարող կամ գործարքները գրանցող և համապատասխան տվյալները մշակող կազմակերպությունները (օրինակ, համակարգչային ծառայություններ մատուցող կազմակերպությունը): Եթե պատվիրատուն օգտվում է սպասարկող կազմակերպության ծառայություններից, ապա որոշակի քաղաքականությունը, ընթացակարգերը և գրանցումները, որոնք պահպանվում են սպասարկող կազմակերպության կողմից, կարող են նշանակություն ունենալ պատվիրատուի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի համար:

2. Պատվիրատուին սպասարկող աուդիտորի նկատառումները

4. Սպասարկող կազմակերպությունը կարող է մշակել և իրականացնել այնպիսի քաղաքականություն և ընթացակարգեր, որոնք ազդում են պատվիրատուի հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի վրա: Այդ քաղաքականությունն ու ընթացակարգերը թե´ ֆիզիկապես և թե´ գործառնականորեն առանձին են պատվիրատու կազմակերպությունից: Երբ սպասարկող կազմակերպության կողմից մատուցված ծառայությունները սահմանափակվում են միայն պատվիրատուի կողմից իրականացված գործարքները գրանցելով ու դրանց հետ կապված տեղեկատվությունը մշակելով, և այս գործարքների հաշվառման իրավասությունն ու պատասխանատվությունը մնում են պատվիրատուի վրա, ապա պատվիրատուն ի վիճակի կլինի իր կազմակերպությունում իրականացնել արդյունավետ քաղաքականություն և ընթացակարգեր: Երբ սպասարկող կազմակերպությունն է իրականացնում պատվիրատուի գործարքներն ու իր վրա է վերցնում դրանց հաշվառման պատասխանատվությունը, ապա պատվիրատուն կարող է անհրաժեշտ համարել հիմնվելու սպասարկող կազմակերպության քաղաքականության և ընթացակարգերի վրա:

5. Աուդիտորը պետք է որոշի սպասարկող կազմակերպության գործունեության կարևորությունը պատվիրատու կազմակերպության և նշանակությունը աուդիտի համար: Այդ նպատակով, կախված հանգամանքներից, պատվիրատուին սպասարկող աուդիտորը պետք է հաշվի առնի հետևյալը.

- սպասարկող կազմակերպության կողմից մատուցված ծառայությունների բնույթը,

- պատվիրատուի և սպասարկող կազմակերպության միջև կնքված պայմանագրի պայմաններն ու հարաբերությունները նրանց միջև,

- ֆինանսական հաշվետվություններում արտացոլված էական տեղեկատվությունը, որի վրա ազդում է սպասարկող կազմակերպության գործունեությունը,

- այդ տեղեկատվության հետ կապված բնորոշ ռիսկը,

- այն տևողությունը, որի ընթացքում պատվիրատուի հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերը փոխկապվածության մեջ են մտնում սպասարկող կազմակերպության համակարգերի հետ,

- պատվիրատուի ներքին վերահսկողությունը, որը կիրառվում է այն գործարքների նկատմամբ, որոնց վերաբերյալ տվյալները մշակվում են սպասարկող կազմակերպության կողմից,

- սպասարկող կազմակերպության հնարավորություններն ու ֆինանսական հզորությունը՝ ներառյալ այդ կազմակերպության անհաջողության հնարավոր ազդեցությունը պատվիրատուի վրա,

- սպասարկող կազմակերպության վերաբերյալ օգտագործողների համար նախատեսված տեղեկատվությունը և տեխնիկական ձեռնարկները,

- ընդհանուր վերահսկողության և համակարգչային համակարգերի վերահսկողության վերաբերյալ առկա տեղեկատվությունը, որը վերաբերում է պատվիրատուի գործունեությանը:

Ուսումնասիրելով վերը նշված հանգամանքները՝ աուդիտորը կարող է պարզել, որ սպասարկող կազմակերպության վերահսկողությունը չի ազդում վերահսկողության ռիսկի գնահատման վրա: Նման դեպքերում սույն ստանդարտի հետագա կիրառումը անհրաժեշտ չէ:

6. Պատվիրատուին սպասարկող աուդիտորը պետք է հաշվի առնի նաև երրորդ կողմերի՝ սպասարկող կազմակերպության աուդիտորների, ներքին աուդիտորների կամ կարգավորող մարմինների հաշվետվությունները՝ որպես սպասարկող կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի, ինչպես նաև դրանց գործունեության և արդյունավետության վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելու միջոց:

7. Եթե պատվիրատուին սպասարկող աուդիտորը եզրակացնում է, որ սպասարկող կազմակերպության գործունեությունը կարևոր է կազմակերպության համար և վերաբերում է աուդիտին, ապա աուդիտորը պետք է բավականաչափ տեղեկատվություն ձեռք բերի կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ պատկերացում կազմելու, ինչպես նաև վերահսկողության ռիսկը առավելագույն կամ առավել ցածր մակարդակներում գնահատելու համար, եթե իրականացվում են վերահսկողության թեստեր:

8. Եթե տեղեկատվությունը բավարար չէ, ապա պատվիրատուին սպասարկող աուդիտորը կարող է քննարկել սպասարկող կազմակերպությանը հարցում կատարելու անհրաժեշտությունը, որպեսզի վերջինիս աուդիտորը իրականացնի որոշ ընթացակարգեր՝ անհրաժեշտ տեղեկատվությունը պատվիրատուին տրամադրելու համար, կամ կարող է այցելել սպասարկող կազմակերպություն՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով: Եթե պատվիրատուին սպասարկող աուդիտորը ցանկություն ունի այցելել սպասարկող կազմակերպություն, ապա նա կարող է տեղեկացնել պատվիրատուին, որպեսզի վերջինս պահանջի սպասարկող կազմակերպությունից՝ հնարավորություն ընձեռել աուդիտորին ծանոթանալու անհրաժեշտ տեղեկատվության հետ:

9. Պատվիրատուին սպասարկող աուդիտորը կարող է պատկերացում կազմել հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության այն համակարգերի մասին, որոնց վրա ազդում է սպասարկող կազմակերպության գործունեությունը՝ ուսումնասիրելով սպասարկող կազմակերպության աուդիտորից ստացված երրորդ կողմերի հաշվետվությունները: Բացի այդ, ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության (որի վրա ազդում է սպասարկող կազմակերպության համակարգերի վերահսկողությունը) նկատմամբ վերահսկողության ռիսկի գնահատման ժամանակ աուդիտորը նույնպես կարող է օգտվել սպասարկող կազմակերպության աուդիտորական եզրակացությունից: Եթե պատվիրատուին սպասարկող աուդիտորը օգտվում է սպասարկող կազմակերպության աուդիտորական եզրակացությունից, ապա նա պետք է հաշվի առնի իրականացված հանձնարարությունների շրջանակներում սպասարկող կազմակերպության աուդիտորի մասնագիտական գիտելիքների և փորձի վերաբերյալ հարցումներ կատարելու անհրաժեշտությունը:

10. Պատվիրատուին սպասարկող աուդիտորը կարող է գալ այն եզրահանգման, որ ավելի արդյունավետ է աուդիտորական ապացույցները ձեռք բերել վերահսկողության թեստերի միջոցով՝ վերահսկողության ռիսկի գնահատման ավելի ցածր մակարդակ ապահովելու համար: Այսպիսի ապացույցներ կարելի է ձեռք բերել՝

- իրականացնելով վերահսկողության թեստեր պատվիրատուին սպասարկող կազմակերպության գործունեության նկատմամբ,

- ձեռք բերելով սպասարկող կազմակերպության աուդիտորական եզրակացությունները, որտեղ կարծիք է արտահայտված աուդիտի հետ կապված ծրագրերի մշակման համար այդ կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի արդյունավետության վերաբերյալ,

- այցելելով սպասարկող կազմակերպություն և իրականացնելով վերահսկողության թեստեր:

3. Սպասարկող կազմակերպության աուդիտորական եզրակացությունը

11. Սպասարկող կազմակերպության աուդիտորական եզրակացությունից օգտվելիս պատվիրատուին սպասարկող աուդիտորը պետք է ուսումնասիրի  եզրակացության բնույթն ու բովանդակությունը:

12. Սպասարկող կազմակերպության աուդիտորի եզրակացությունը, որպես կանոն, կարող է լինել հետևյալ երկու ձևերից մեկը.

Ձև 1 - եզրակացություն կառուցվածքի պիտանելիության վերաբերյալ

ա) սպասարկող կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի նկարագրությունը, որը, որպես կանոն, իրականացնում է սպասարկող կազմակերպության ղեկավարությունը,

բ) սպասարկող կազմակերպության աուդիտորի կարծիքն այն մասին, որ

- վերը նշված նկարագրությունը ճշգրիտ է,

- համակարգերի վերահսկողությունները գործողության մեջ են դրվել,

- կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերը նախատեսված են սահմանված նպատակներին հասնելու համար:

Ձև 2 - եզրակացություն կառուցվածքի պիտանելիության և արդյունավետության վերաբերյալ

ա) սպասարկող կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի նկարագրությունը, որը, որպես կանոն, իրականացնում է սպասարկող կազմակերպության ղեկավարությունը,

բ) սպասարկող կազմակերպության աուդիտորի կարծիքն այն մասին, որ

- վերը նշված նկարագրությունը ճշգրիտ է,

- համակարգերի վերահսկողությունները գործողության մեջ են դրվել,

- կազմակերպության հաշվապահական հաշվառման ու ներքին վերահսկողության համակարգերը նախատեսված են սահմանված նպատակներին հասնելու համար,

- կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերը գործում են արդյունավետ, որը հիմնված է վերահսկողության թեստերի արդյունքների վրա: Ի լրումն արդյունավետության վերաբերյալ կարծիքի՝ սպասարկող կազմակերպության աուդիտորը կարող է որոշել իրականացված վերահսկողության թեստերն ու դրանց արդյունքները:
Սպասարկող կազմակերպության աուդիտորի եզրակացությունը, որպես կանոն, օգտագործման տեսանկյունից պարունակում է որոշ սահմանափակումներ (հիմնականում ղեկավարության, սպասարկող կազմակերպության ու նրա հաճախորդների, պատվիրատուին սպասարկող աուդիտորի համար):

13. Պատվիրատուին սպասարկող աուդիտորը պետք է ուսումնասիրի սպասարկող կազմակերպության աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների ծավալը և պետք է գնահատի սպասարկող կազմակերպության աուդիտորի կողմից կազմված եզրակացության օգտակարությունն ու համապատասխանությունը:

14. Եթե Ձև 1-ի եզրակացությունները պատվիրատուին սպասարկող աուդիտորի համար կարող են օգտակար լինել հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ անհրաժեշտ պատկերացում կազմելու համար, ապա աուդիտորը նման եզրակացությունները չի օգտագործի որպես հիմք վերահսկողության ռիսկը նվազեցնելու նպատակով:

15. Ի տարբերություն Ձև 1-ի եզրակացությունների՝ Ձև 2-ի եզրակացությունները կարող են հիմք ապահովել վերահսկողության ռիսկը նվազեցնելու համար, քանի որ վերահսկողության թեստերը իրականացված են: Երբ Ձև 2-ի եզրակացությունը օգտագործվում է որպես ապացույց՝ գնահատված վերահսկողության ռիսկի ավելի ցածր մակարդակ ապահովելու համար, այդ դեպքում պատվիրատուին սպասարկող աուդիտորը պետք է հաշվի առնի, թե արդյոք սպասարկող կազմակերպության աուդիտորի կողմից իրականացված վերահսկողությունը վերաբերում է պատվիրատուի գործարքներին (պատվիրատուի ֆինանսական հաշվետվություններում արտացոլված էական տեղեկատվությունը) և թե արդյոք սպասարկող կազմակերպության աուդիտորի վերահսկողության թեստերն ու դրանց արդյունքները բավարար են: Այս առումով ուսումնասիրման ենթակա երկու հիմնական հարցերն են սպասարկող կազմակերպության աուդիտորի կողմից թեստերի իրականացման ժամկետները և այդ թեստերի իրականացումից հետո անցած ժամանակահատվածը:

16. Կարևոր նշանակություն ունեցող վերահսկողության կոնկրետ թեստերի ու դրանց արդյունքների համար պատվիրատուին սպասարկող աուդիտորը պետք է հաշվի առնի, թե արդյոք նման թեստերի բնույթը, իրականացման ժամկետները և ծավալը բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ են ապահովում հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի արդյունավետության վերաբերյալ՝ պատվիրատուին սպասարկող աուդիտորի կողմից գնահատված վերահսկողության ռիսկի մակարդակը պահպանելու համար:

17. Սպասարկող կազմակերպության աուդիտորը կարող է պարտավորվել  իրականացնելու անկախ ընթացակարգեր, որոնք պիտանի են պատվիրատուին սպասարկող աուդիտորի համար: Նման պարտավորությունը կարող է ընդգրկել այնպիսի ընթացակարգերի իրականացում, որոնք համաձայնեցված են պատվիրատուի և իր աուդիտորի, ինչպես նաև սպասարկող կազմակերպության և նրա աուդիտորի միջև:

18. Երբ պատվիրատուին սպասարկող աուդիտորն օգտվում է սպասարկող կազմակերպության աուդիտորի եզրակացությունից, ապա պատվիրատուին սպասարկող աուդիտորի եզրակացությունը չպետք է պարունակի հղում սպասարկող կազմակերպության աուդիտորի եզրակացությանը:




ԱՍ 500 «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-6
2. Բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցները 7-8
3. Աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու համար իրականացվող ընթացակարգերը 19-25
4. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը 26

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:


Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

      

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում ձեռք բերվող աուդիտորական ապացույցների քանակի և որակի, ինչպես նաև այդ ապացույցները ձեռք բերելու նպատակով իրականացվող աուդիտորական ընթացակարգերի վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը:

2. Աուդիտորը պետք է ձեռք բերի բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ՝ հիմնավորված եզրահանգումների հիման վրա աուդիտորական կարծիքը արտահայտելու նպատակով:

3. Աուդիտորական ապացույցները ձեռք են բերվում վերահսկողության թեստերի և անկախ ընթացակարգերի համատեղ իրականացման միջոցով: Որոշ դեպքերում դրանք կարող են ձեռք բերվել բացառապես անկախ ընթացակարգերի իրականացման միջոցով:

4. Աուդիտորական ապացույցն այն տեղեկատվությունն է, որը ձեռք է բերվում աուդիտորի կողմից աուդիտորական կարծիքի ձևավորման համար հիմք հանդիսացող եզրահանգումներ կատարելու նպատակով: Աուդիտորական ապացույցները ներառում են ֆինանսական հաշվետվությունների կազմման համար հիմք հանդիսացող սկզբնական հաշվառման փաստաթղթերն ու գրանցումները, ինչպես նաև այլ հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը:

5. Վերահսկողության թեստերն այն ստուգումներն են, որոնք իրականացվում են հաշվապահական հաշվառման ու ներքին վերահսկողության համակարգերի կառուցվածքների համապատասխանության և գործելու արդյունավետության վերաբերյալ աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու նպատակով:

6. Անկախ ընթացակարգերն այն ստուգումներն են, որոնք իրականացվում են ֆինանսական հաշվետվություններում էական խեղաթյուրումների հայտնաբերման համար աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու նպատակով և լինում են երկու տեսակի.

ա) գործարքների և հոդվածների մնացորդների հետ կապված մանրամասնությունների ստուգումներ,

բ) վերլուծական ընթացակարգեր:

2. Բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցները

7. Բավականաչափությունն ու համապատասխանությունը փոխկապակցված են միմյանց հետ և վերաբերում են վերահսկողության թեստերի ու անկախ ընթացակարգերի իրականացման միջոցով ձեռք բերվող աուդիտորական ապացույցներին: Բավականաչափությունը վերաբերում է աուդիտորական ապացույցների քանակական բնութագրին, իսկ համապատասխանությունը` որակական բնութագրին և որոշակի տեղեկատվության վերաբերյալ աուդիտորական ապացույցների տեղին (հիմնավոր) լինելուն և հուսալիությանը: Սովորաբար աուդիտորն անհրաժեշտ է համարում հիմնվելու այն աուդիտորական ապացույցների վրա, որոնք ավելի շատ կրում են համոզիչ, քան որոշիչ բնույթ, և հաճախ միևնույն տեղեկատվությունը հիմնավորելու նպատակով նա ձգտում է դրանք ձեռք բերել տարբեր աղբյուրներից, կամ ձեռք բերել տարբեր բնույթի աուդիտորական ապացույցներ:

8. Աուդիտորական կարծիքը ձևավորելիս աուդիտորը, որպես կանոն, չի ուսումնասիրում առկա ամբողջ տեղեկատվությունը, քանի որ հաշվապահական հաշվառման հաշիվների մնացորդների, գործառնությունների դասերի կամ վերահսկողության վերաբերյալ եզրահանգումները կարող են կատարվել դատողության կամ վիճակագրական ընտրանքի ընթացակարգերի կիրառման միջոցով:

9. Աուդիտորի կարծիքն այն մասին, թե որոնք են համարվում բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ, կախված է հետևյալ գործոնների ազդեցությունից՝

- ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաև հաշվապահական հաշվառման հաշիվների մնացորդների կամ գործառնությունների դասերի կտրվածքով՝ բնորոշ ռիսկի բնույթի ու մակարդակի վերաբերյալ աուդիտորի գնահատումները,

- հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի բնույթն ու վերահսկողության ռիսկի գնահատումը,

- ստուգվող հոդվածի էականության մակարդակը,

- նախորդ աուդիտորական աշխատանքներից ձեռք բերված փորձը,

- աուդիտորական ընթացակարգերի արդյունքները՝ ներառյալ այն խարդախություններն ու սխալները, որոնք կարող են հայտնաբերվել,

- առկա տեղեկատվության աղբյուրներն ու դրանց հուսալիությունը:

10. Վերահսկողության թեստերի միջոցով աուդիտորական ապացույցներ ձեռք բերելիս վերահսկողության ռիսկի սահմանված մակարդակը հիմնավորելու նպատակով աուդիտորը պետք է հաշվի առնի դրանց բավականաչափությունն ու համապատասխանությունը:

11. Հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի այն ասպեկտները, որոնց վերաբերյալ աուդիտորը պետք է ձեռք բերի աուդիտորական ապացույցներ, հետևյալն են.

ա) կառուցվածքը. հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերը համապատասխանորեն են նախագծված՝ էական խեղաթյուրումները կանխարգելելու և (կամ) հայտնաբերելու և ուղղելու համար,

բ) գործունեությունը. այդ համակարգերը գոյություն ունեն և արդյունավետորեն են գործել համապատասխան ժամանակաշրջանում:

12. Անկախ ընթացակարգերի միջոցով աուդիտորական ապացույցներ ձեռք բերելիս ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվությունը հաստատելու նպատակով աուդիտորը պետք է հաշվի առնի այդ ընթացակարգերից, ինչպես նաև վերահսկողության թեստերից ստացված ցանկացած այլ ապացույցների բավականաչափությունն ու համապատասխանությունը:

13. Ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվությունը կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված տեղեկատվությունն է, որը ներկայացված է մանրամասն կամ այլ կերպ և ներառված է ֆինանսական հաշվետվություններում: Դրանք կարելի է դասակարգել հետևյալ կերպ.

ա) առկայությունը՝ ակտիվը կամ պարտավորությունը առկա է որոշակի ամսաթվի դրությամբ,

բ) իրավունքներն ու պարտականությունները՝ ակտիվը կամ պարտավորությունը պատկանում է կազմակերպությանը որոշակի ամսաթվի դրությամբ,

գ) տեղի ունենալը` տեղի է ունեցել գործարք կամ իրադարձություն, որը վերաբերում է կազմակերպությանը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում,

դ) ամբողջականությունը` գոյություն չունեն որևէ չգրանցված ակտիվներ, պարտավորություններ, գործարքներ, դեպքեր կամ չբացահայտված այլ հարցեր,

ե) գնահատումը՝ ակտիվը կամ պարտավորությունը գրանցված է համապատասխան հաշվեկշռային արժեքով,

զ) չափումը՝ գործարքը կամ իրադարձությունը գրանցված է համապատասխան արժեքով, իսկ եկամուտը կամ ծախսը վերագրված է համապատասխան ժամանակաշրջանին,

է) ներկայացումն ու բացահայտումը՝ հոդվածը բացահայտված, դասակարգված և բնութագրված է՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների:

14. Սովորաբար աուդիտորական ապացույցները ձեռք են բերվում ֆինանսական հաշվետվություններում ներկայացված յուրաքանչյուր տեղեկատվության վերաբերյալ: Աուդիտորական ապացույցներ ձեռք բերելը որևէ տեղեկատվության վերաբերյալ, օրինակ, պաշարների առկայության, չի կարող փոխարինել մեկ այլ տեղեկատվության, օրինակ, գնահատման վերաբերյալ աուդիտորական ապացույցների ձեռք բերմանը: Անկախ ընթացակարգերի բնույթը, իրականացման ժամկետներն ու ծավալները լինում են տարբեր՝ կախված տեղեկատվությունից: Թեստերի միջոցով կարող են աուդիտորական ապացույցներ ձեռք բերվել մեկից ավելի տեղեկատվության վերաբերյալ, օրինակ, դեբիտորական պարտքերի հավաքագրման մասին տեղեկատվությունը կարող է աուդիտորական ապացույցներ ապահովել թե´ դրանց առկայության և թե´ գնահատման վերաբերյալ:

15. Աուդիտորական ապացույցների հուսալիությունը կախված է դրանց ստացման աղբյուրներից՝ ներքին կամ արտաքին, ինչպես նաև դրանց բնույթից՝ տեսողական, փաստաթղթերի տեսքով կամ բանավոր: Չնայած որ աուդիտորական ապացույցների հուսալիությունը կախված է առանձին հանգամանքներից, հետևյալ ընդհանրացումները կօժանդակեն աուդիտորական ապացույցների հուսալիության գնահատման գործում՝

- արտաքին աղբյուրներից (օրինակ՝ երրորդ անձանցից ստացված տեղեկատվության հաստատումը) ստացված աուդիտորական ապացույցներն ավելի հուսալի են, քան ներքին աղբյուրներից ստացվածները,

- ներքին աղբյուրներից ստացված աուդիտորական ապացույցներն ավելի հուսալի են այն դեպքում, երբ հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերը գործում են արդյունավետորեն,

- անմիջապես աուդիտորի կողմից ձեռք բերված աուդիտորական ապացույցներն ավելի հուսալի են, քան կազմակերպությունից ձեռք բերվածները,

- փաստաթղթերի և գրավոր տեսքով հաստատված աուդիտորական ապացույցներն ավելի հուսալի են, քան բանավորները:

16. Աուդիտորական ապացույցներն առավել համոզիչ են այն դեպքերում, երբ տարբեր աղբյուրներից ձեռք բերված կամ տարբեր բնույթի ապացույցները համապատասխանում են միմյանց: Այդ դեպքերում աուդիտորը կարող է ձեռք բերել վստահության ավելի բարձր աստիճան, քան այն դեպքերում, երբ աուդիտորական ապացույցներն ուսումնասիրվում են առանձին: Ընդհակառակը, երբ մեկ աղբյուրից ձեռք բերված աուդիտորական ապացույցները չեն համապատասխանում մեկ այլ աղբյուրից ձեռք բերված աուդիտորական ապացույցներին, ապա աուդիտորը պետք է իրականացնի լրացուցիչ այն ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են անհամապատասխանությունները հարթելու համար:

17. Աուդիտորը պետք է հաշվի առնի աուդիտորական ապացույցների ձեռքբերման հետ կապված ծախսերի և ձեռք բերված տեղեկատվության պիտանիության միջև կապը: Այնուամենայնիվ, ապացույցների ձեռքբերման հետ կապված դժվարություններն ու ծախսերն ամենևին բավարար հիմք չեն հանդիսանում անհրաժեշտ ընթացակարգերը չիրականացնելու համար:

18. Երբ հիմնավոր կասկածներ են առաջանում ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության վերաբերյալ, ապա աուդիտորը պետք է փորձի ձեռք բերել բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ՝ այդ կասկածները վերացնելու համար: Այնուամենայնիվ, երբ աուդիտորն ի վիճակի չի լինում ձեռք բերել բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ, ապա նա պետք է արտահայտի վերապահումներով դրական կարծիք կամ հրաժարվի կարծիք արտահայտելուց:

3. Աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու համար իրականացվող ընթացակարգերը

19. Աուդիտորը աուդիտորական ապացույցները ձեռք է բերում հետևյալ ընթացակարգերից մեկի կամ մի քանիսի իրականացման միջոցով՝ ստուգումներ, ուսումնասիրություններ, հարցումներ ու հաստատումներ, հաշվարկներ և վերլուծական ընթացակարգեր: Այդ ընթացակարգերի իրականացման ժամկետները մասամբ կախված են այն ժամանակաշրջանից, որի ընթացքում առկա են որոնվող աուդիտորական ապացույցները:

3.1 Ստուգումները

20. Ստուգումները գրանցումների, փաստաթղթերի կամ նյութական ակտիվների ստուգման աշխատանքներն են: Գրանցումների ու փաստաթղթերի ստուգումներն ապահովում են հուսալիության տարբեր աստիճաններ ունեցող աուդիտորական ապացույցներ, ինչը կախված է դրանց բնույթից ու ստացման աղբյուրներից, ինչպես նաև դրանց մշակման գործում ներքին վերահսկողության արդյունավետությունից: Ստորև բերվում են փաստաթղթերի տեսքով աուդիտորական ապացույցների երեք այն հիմնական տեսակները, որոնք աուդիտորին ապահովում են հուսալիության տարբեր աստիճաններ: Դրանք են.

ա) աուդիտորական ապացույցներ, որոնք պատրաստվել և պահպանվում են երրորդ անձանց կողմից,

բ) աուդիտորական ապացույցներ, որոնք պատրաստվել են երրորդ անձանց կողմից և պահպանվում են կազմակերպության կողմից,

գ) աուդիտորական ապացույցներ, որոնք պատրաստվել և պահպանվում են կազմակերպության կողմից:

Նյութական ակտիվների ստուգումը ապահովում է հուսալի աուդիտորական ապացույցներ դրանց առկայության վերաբերյալ, բայց ոչ թե անպայման դրանց սեփականության կամ արժեքի վերաբերյալ:

3.2 Ուսումնասիրությունները

21. Ուսումնասիրությունները այլ անձանց կողմից իրականացվող գործընթացներին կամ ընթացակարգերին հետևելն է, օրինակ, աուդիտորի ուսումնասիրությունները կազմակերպության աշխատակիցների կողմից պաշարների գույքագրման կամ վերահսկողության այնպիսի ընթացակարգերի իրականացման վերաբերյալ, որոնք կարող են հիմքեր չթողնել աուդիտի համար:

3.3 Հարցումներն ու հաստատումները

22. Հարցումները կազմակերպությունում կամ դրանից դուրս գտնվող իրազեկ անձանցից տեղեկատվության ձեռքբերման աշխատանքներն են: Դրանք կարող են լինել ինչպես երրորդ անձանց հասցեագրված պաշտոնական գրավոր հարցումների, այնպես էլ կազմակերպությունում գտնվող անձանց հասցեագրված ոչ պաշտոնական բանավոր հարցումների տեսքով: Կատարված հարցումների պատասխաններն աուդիտորին կարող են ապահովել այնպիսի տեղեկատվությամբ, որին նա չէր տիրապետել նախկինում, կամ որը հաստատում է աուդիտորական ապացույցները:

23. Հաստատումները հաշվապահական հաշվառման գրանցումներում պարունակվող տեղեկատվությունը հաստատելու նպատակով կատարված հարցումների պատասխաններն են: Օրինակ, աուդիտորը սովորաբար դեբիտորական պարտքերը հաստատելու նպատակով անմիջականորեն դիմում է դեբիտորներին:

3.4 Հաշվարկումները

24. Հաշվարկումները սկզբնական հաշվառման փաստաթղթերի ու հաշվապահական հաշվառման գրանցումների տվյալների մաթեմատիկական ճշգրտության ստուգման աշխատանքները կամ անկախ հաշվարկների իրականացումն է:

3.5 Վերլուծական ընթացակարգերը

25. Վերլուծական ընթացակարգերը կարևորագույն գործակիցների ու զարգացման միտումների վերլուծությունն են, ներառյալ տատանումների հետ կապված ուսումնասիրությունների արդյունքների և այն փոխկապակցվածության վերլուծությունը, որը չի համապատասխանում գործին վերաբերող տեղեկատվությանը կամ կանխատեսված տվյալներին:

4. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը

26. Հանրային ոլորտի կազմակերպություններում աուդիտ իրականացնելիս աուդիտորը պետք է հաշվի առնի օրենսդրությունը, համապատասխան այլ իրավական ակտերը, ինչպես նաև գերատեսչական նորմատիվ այն ակտերը, որոնք ազդեցություն են գործում աուդիտորական գործունեությանը ներկայացվող առանձնահատուկ պահանջների վրա: Այդ պահանջները կարող են ազդեցություն գործել, օրինակ, կիրառվելիք աուդիտորական ընթացակարգերի բնույթի և շրջանակների, ինչպես նաև էականության որոշման գործում աուդիտորի դատողության վրա: Սույն ստանդարտի 9-րդ կետը պետք է կիրառվի միայն աուդիտորի դատողության առումով՝ նման սահմանափակումները հաշվի առնելուց հետո:





ԱՍ 501 «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ - ՀԱՏՈՒԿ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-3
2. Մաս Ա    Աուդիտորի ներկայությունը գույքագրման գործընթացին  4-18
3. Մաս Գ    Հարցումներ դատական գործընթացների և հայցերի վերաբերյալ 31-37
4. Մաս Դ    Երկարաժամկետ ներդրումների գնահատումը և բացահայտումը 38-41
5. Մաս Ե    Սեգմենտային տեղեկատվությունը 42-45

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

       

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:


1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է ֆինանսական հաշվետվություններում արտացոլված որոշակի գումարների և այլ բացահայտումների վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը՝ ի լրումն «Աուդիտորական ապացույցներ» աուդիտի ստանդարտ 500-ում ընդգրկվածների:

2. Սույն ստանդարտում բերված ստանդարտների և ուղեցույցների կիրառումը կօգնի աուդիտորին ֆինանսական հաշվետվություններում որոշակի գումարների և այլ բացահայտումների վերաբերյալ աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու գործում:

3. Սույն ստանդարտը կազմված է հետևյալ մասերից.
Մաս Ա Աուդիտորի ներկայությունը գույքագրման գործընթացին
Մաս Գ Հարցումներ դատական գործընթացների և հայցերի վերաբերյալ
Մաս Դ Երկարաժամկետ ներդրումների գնահատումը և բացահայտումը
Մաս Ե Սեգմենտային տեղեկատվությունը

 

 

 



 


2. Մաս Ա Աուդիտորի ներկայությունը գույքագրման գործընթացին

4. Կազմակերպության ղեկավարությունը, որպես կանոն, սահմանում է ընթացակարգեր, որոնց միջոցով առնվազն տարին մեկ անգամ անցկացվում է կազմակերպության ակտիվների գույքագրում, որը հիմք է հանդիսանում ֆինանսական հաշվետվությունների կազմման կամ անընդհատ գույքագրման համակարգի հուսալիության հարցում համոզվելու համար:

5. Եթե տվյալ նյութական ակտիվը էական է ֆինանսական հաշվետվությունների համար, ապա աուդիտորը պետք է ձեռք բերի բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ դրա առկայության և վիճակի վերաբերյալ՝ հնարավորության դեպքում ներկա գտնվելով գույքագրման գործընթացին: Աուդիտորի ներկայությունը գույքագրման գործընթացին հնարավորություն կտա նրան անձամբ ստուգելու կազմակերպության ակտիվները, ուսումնասիրելու վերջիններիս գույքագրման արդյունքների գրանցման և վերահսկման նպատակով կազմակերպության ղեկավարության կողմից սահմանված ընթացակարգերի համապատասխանելիությունը, ինչպես նաև վերոհիշյալ ընթացակարգերի հուսալիության վերաբերյալ ապահովելու ապացույցներ:

6. Եթե անկանխատեսելի հանգամանքների պատճառով աուդիտորը հնարավորություն չի ունենում նախատեսված օրը ներկա գտնվել ակտիվների գույքագրման գործընթացին, ապա նա պետք է ինքնուրույն իրականացնի որոշ ակտիվների գույքագրումը կամ ուսումնասիրի դրա արդյունքները մեկ այլ օր, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է անցկացնի նաև կատարված գործարքների թեսթավորում:

7. Եթե նյութական ակտիվների բնույթից և գտնվելու վայրից ելնելով՝ հնարավոր չէ ներկա գտնվել գույքագրման տվյալ գործընթացին, ապա աուդիտորը պետք է ուսումնասիրի, թե արդյոք այլընտրանքային ընթացակարգերը ապահովում են բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ նյութական ակտիվների առկայության և վիճակի վերաբերյալ՝ որոշելու համար, որ աուդիտորին անհրաժեշտ չէ հղում կատարել աուդիտի շրջանակների սահմանափակմանը: Օրինակ, մինչև գույքագրումը ձեռք բերված կամ գնված գույքատեսակների հետագա իրացման փաստաթղթերը կարող են ապահովել բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ:

8. Գույքագրման գործընթացին իր ներկայությունը կամ այլընտրանքային ընթացակարգերը պլանավորելիս աուդիտորը պետք է հաշվի առնի.

- նյութական ակտիվների նկատմամբ կիրառվող հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի բնույթը,

- բնորոշ, վերահսկողության և չհայտնաբերման ռիսկերը, ինչպես նաև նյութական ակտիվների հետ կապված էականության հարցերը,

- նախատեսվում են արդյոք համապատասխան ընթացակարգեր և անհրաժեշտ հրահանգներ գույքագրման համար,

- գույքագրման անցկացման ժամկետները,

- նյութական ակտիվների գտնվելու վայրը,

- զգացվում է արդյոք փորձագետի ներգրավման անհրաժեշտությունը:

9. Երբ գույքագրման միջոցով պետք է որոշվի քանակը, և աուդիտորը ներկա է գտնվում այդ գործընթացին, կամ երբ կազմակերպությունում գործում է անընդհատ գույքագրման համակարգ, և աուդիտորը տարվա ընթացքում մեկ կամ մի քանի անգամ ներկա է գտնվում այդ գործընթացին, ապա աուդիտորը պետք է ուսումնասիրի գույքագրման ընթացակարգերը, և ինքն իրականացնի թեսթային գույքագրում:

10. Եթե կազմակերպությունը կիրառում է նյութական ակտիվների քանակությունը որոշելու համար նախատեսված ընթացակարգեր, օրինակ, ածխի հսկայական զանգվածը որոշելու նպատակով, ապա աուդիտորին կարող է անհրաժեշտ լինել՝ համոզվելու նման ընթացակարգերի ողջամտության մեջ:

11. Եթե կազմակերպության նյութական ակտիվները գտնվում են տարբեր վայրերում, ապա աուդիտորը պետք է ուսումնասիրի, թե որ վայր այցելելն է ավելի խելամիտ՝ հաշվի առնելով այդ նյութական ակտիվների էականությունը, ինչպես նաև տարբեր վայրերում բնորոշ և վերահսկողության ռիսկերի գնահատումները:

12. Աուդիտորին անհրաժեշտ է ուսումնասիրել կազմակերպության ղեկավարության հրահանգները, որոնք վերաբերում են.

ա) վերահսկողության ընթացակարգերի կիրառմանը (օրինակ, ապրանքանյութական արժեքների հաշվառման տեղեկագրերի հավաքումը, ապրանքանյութական արժեքների հաշվառման չօգտագործված տեղեկագրերի հաշվառումը, ինչպես նաև հաշվարկման և վերահաշվարկման ընթացակարգերը),

բ) անավարտ արտադրության ավարտման աստիճանի, դանդաղ շրջանառող, հնացած կամ վնասված ապրանքանյութական արժեքների, ինչպես նաև երրորդ անձանց սեփականությունը հանդիսացող նյութական ակտիվների (օրինակ՝ բեռնագրերով) ճշգրիտ որոշմանը,

գ) այն հարցին, թե առկա են արդյոք համապատասխան հրահանգներ՝ ապրանքանյութական արժեքների շարժի, հաշվետու ժամանակաշրջանից առաջ և հետո դրանց առաքման և ստացման վերաբերյալ:

13. Աուդիտորը պետք է ուսումնասիրի կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացված ընթացակարգերը և անցկացնի թեսթային գույքագրում՝ ղեկավարության կողմից սահմանված ընթացակարգերի պատշաճորեն իրականացնելու հարցում հավաստիացումներ ձեռք բերելու համար: Գույքագրում անցկացնելու ժամանակ աուդիտորը պետք է ստուգի կազմակերպության կողմից անցկացված գույքագրման արդյունքների գրանցումների թե´ ամբողջականությունը և թե´ ճշգրտությունը՝ համեմատելով վերոհիշյալ գրանցումներում նշված տեսակները առկա նյութական ակտիվների և առկա նյութական ակտիվների տեսակները՝ գույքագրման արդյունքների գրանցումների հետ: Աուդիտորը պետք է նաև ուսումնասիրի նման գրանցումների պատճենների ծավալը (քանակը), որն անհրաժեշտ կլինի հետագա ստուգումների և համեմատումների համար:

14. Աուդիտորը նաև պետք է հաշվի առնի վերջնական ընթացակարգերը, ներառյալ նյութական ակտիվների շարժի մանրամասները՝ անմիջապես մինչ դրա կատարումը, գույքագրման ընթացքում և դրանից հետո, այնպես որ հետագայում հնարավոր լինի ստուգել նման շարժերի հաշվառումը:

15. Գործնական պատճառներով կազմակերպության նյութական ակտիվների գույքագրման գործընթացը կարող է անցկացվել ոչ թե հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը, այլ մեկ ուրիշ օր: Այս փաստը կարող է համապատասխանել աուդիտի նպատակներին միայն այն դեպքերում, երբ վերահսկողության ռիսկի գնահատականը այնքան էլ բարձր չէ: Աուդիտորը պետք է գնահատի, թե համապատասխան ընթացակարգերի իրականացման միջոցով ճշգրտորեն գրանցվել են արդյոք գույքագրման անցկացման և հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրերի միջև ընկած ժամանակահատվածում նյութական ակտիվների կազմում տեղի ունեցած փոփոխությունները:

16. Այն դեպքերում, երբ կազմակերպությունում գործում է անընդհատ գույքագրման համակարգ, որն օգտագործվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի օրվա դրությամբ մնացորդները որոշելու համար, ապա աուդիտորը պետք է գնահատի, թե արդյոք համապատասխան լրացուցիչ ընթացակարգերի իրականացման միջոցով ընկալվել են անցկացված գույքագրման և անընդհատ գույքագրման արդյունքների գրանցումների միջև եղած էական տարբերությունների առաջացման պատճառները, և արդյոք կատարվել են համապատասխան ուղղումներ այդ գրանցումներում:

17. Աուդիտորը պետք է ստուգի ապրանքանյութական արժեքների վերջնական անվանացանկը և գնահատի, թե արդյոք՝ գույքագրման փաստացի տվյալները դրանում ճշգրտորեն են արտացոլված:

18. Երբ կազմակերպության նյութական ակտիվները գտնվում են երրորդ անձի պահպանության և հսկողության տակ, ապա աուդիտորը որպես կանոն երրորդ անձից պետք է ստանա հաստատում՝ կազմակերպության անունից նրա պահպանության տակ գտնվող նյութական ակտիվների քանակի և վիճակի վերաբերյալ: Կախված այդ նյութական ակտիվների էականությունից, աուդիտորը պետք է ուսումնասիրի նաև.

- երրորդ անձի ազնվությունը և անկախությունը,

- անձամբ կամ իր հանձնարարությամբ մեկ այլ աուդիտորի կողմից գույքագրման գործընթացին հետևելու անհրաժեշտությունը,

- երրորդ անձի հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի համապատասխանության վերաբերյալ մեկ այլ աուդիտորի կողմից պատրաստված եզրակացության ձեռքբերման անհրաժեշտությունը՝ նրա մոտ պահվող նյութական ակտիվների ճիշտ հաշվառման և համապատասխանորեն պահպանման մեջ համոզվելու համար,

- երրորդ անձանց մոտ գտնվող նյութական ակտիվների փաստաթղթերը ստուգելու անհրաժեշտությունը, օրինակ, պահեստի ստացականները, կամ այդ նյութական ակտիվները գրավ դրված լինելու դեպքում դրա մասին երրորդ անձանցից հաստատում ձեռք բերելու անհրաժեշտությունը:

3. Մաս Գ Հարցումներ դատական գործընթացների և հայցերի վերաբերյալ

31. Դատական գործընթացները և հայցերը, որոնց մեջ ներգրավված է կազմակերպությունը, կարող են էական ազդեցություն գործել կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների վրա և այդ պատճառով կարող է անհրաժեշտ լինել, որպեսզի դրանք բացահայտվեն և (կամ) նախատեսվեն ֆինանսական հաշվետվություններում:

32. Աուդիտորը պետք է իրականացնի ընթացակարգեր այն դատական գործընթացներին և հայցերին տեղեկանալու համար, որոնց մեջ ներգրավված է կազմակերպությունը, և որոնք էական ազդեցություն կարող են գործել ֆինանսական հաշվետվությունների վրա: Նման ընթացակարգերը ներառում են.

- կազմակերպության ղեկավարությանը ուղղված համապատասխան հարցումների կատարումը՝ ներառյալ ղեկավարությունից տեղեկատվության ձեռքբերումը,

- ժողովների արձանագրությունների և կազմակերպության իրավաբանների հետ ունեցած թղթակցության ուսումնասիրումը,

- դատական ծախսերի հետ կապված հոդվածների ստուգումը,

- կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկատվության՝ ներառյալ կազմակերպության ներքին իրավաբանական ծառայության (բաժնի) աշխատակիցների հետ ունեցած զրույցների արդյունքում ստացված ցանկացած տեղեկատվության օգտագործումը:

33. Դատական գործընթացների կամ հայցերի առկայության դեպքում կամ այն դեպքերում, երբ աուդիտորը գտնում է, որ դրանք կարող են գոյություն ունենալ, նա պետք է անմիջական կապ հաստատի կազմակերպության իրավաբանների հետ: Նման կապը կօգնի աուդիտորին` ձեռք բերելու բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ այն մասին, թե հայտնի են արդյոք հնարավոր էական դատական գործընթացները, և թե արդյոք ֆինանսական հետևանքների վերաբերյալ կազմակերպության ղեկավարության գնահատումները, ներառյալ ծախսերը, հավաստի են:

34. Կազմակերպության փաստաբանին ուղղված նամակի մեջ, որը պետք է պատրաստվի կազմակերպության ղեկավարության և ուղարկվի աուդիտորի կողմից, փաստաբանից պահանջվում է հաղորդակցվել անմիջապես աուդիտորի հետ: Եթե ենթադրվում է, որ փաստաբանը չի պատասխանի սովորական (ընդհանուր բնույթի) նամակին, ապա դրանում, որպես կանոն, պետք է նշվի հետևյալը.

- դատական գործընթացների և հայցերի ցանկը,

- դատական գործընթացների կամ հայցերի արդյունքների վերաբերյալ կազմակերպության ղեկավարության կողմից կատարված գնահատումները, ինչպես նաև ֆինանսական հետևանքների վերաբերյալ կազմակերպության ղեկավարության գնահատումները՝ ներառյալ ծախսերը,

- հարցում՝ կազմակերպության ղեկավարության գնահատումների ողջամտությունը փաստաբանի կողմից հաստատելու, ինչպես նաև փաստաբանի կողմից ցուցակը ոչ ամբողջական կամ ոչ ճշգրիտ լինելու դեպքում հետագա տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ:

35. Աուդիտորն ուսումնասիրում է իրավաբանական բնույթի հարցերը, ընդհուպ մինչև աուդիտորական եզրակացության պատրաստման օրը: Որոշ դեպքերում աուդիտորին կարող է անհրաժեշտ լինել իրավաբաններից ձեռք բերելու վերջին փոփոխությունները ներառող տեղեկատվություն:

36. Որոշակի հանգամանքներում, օրինակ, հարցի բարդ լինելու կամ կազմակերպության ղեկավարության և իրավաբանի միջև անհամաձայնության առկայության դեպքում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել հանդիպելու իրավաբանի հետ՝ դատական գործընթացների և հայցերի հավանական արդյունքները քննարկելու համար: Նման հանդիպումները պետք է տեղի ունենան կազմակերպության ղեկավարության թույլտվությամբ, և նախընտրելի է այդ հանդիպումներին կազմակերպության ներկայացուցչի ներկայությունը:

37. Եթե կազմակերպության ղեկավարությունը իրավաբանի հետ հաղորդակցվելու թույլտվություն չի տալիս աուդիտորին, ապա դա կդիտվի որպես աուդիտի շրջանակների սահմանափակում և, որպես կանոն, կբերի վերապահումներով դրական կարծիքի արտահայտմանը կամ կարծիք արտահայտելուց հրաժարմանը: Երբ իրավաբանը հրաժարվում է համապատասխան ձևով պատասխանել աուդիտորի հարցումներին, իսկ աուդիտորն ի վիճակի չէ ձեռք բերել բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ՝ այլընտրանքային ընթացակարգերի իրականացման միջոցով, ապա աուդիտորը պետք է որոշի, թե արդյոք դա կարող է դիտվել որպես աուդիտի շրջանակների սահմանափակում, որը կարող է բերել վերապահումներով դրական կարծիքի արտահայտմանը կամ կարծիք արտահայտելուց հրաժարմանը:

4. Մաս Դ Երկարաժամկետ ներդրումների գնահատումը և բացահայտումը

38. Երբ երկարաժամկետ ներդրումները էական են ֆինանսական հաշվետվությունների համար, ապա աուդիտորը պետք է ձեռք բերի բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ՝ դրանց գնահատման և բացահայտման վերաբերյալ:

39. Երկարաժամկետ ներդրումներին վերաբերող աուդիտորական ընթացակարգերը սովորաբար ներառում են ապացույցների ուսումնասիրությունները այն մասին, թե արդյոք ի վիճակի է կազմակերպությունը շարունակել պահելու ներդրումները երկարաժամկետ հիմունքներով, ինչպես նաև կազմակերպության ղեկավարության հետ աուդիտորի քննարկումները այն մասին, թե կշարունակի արդյոք կազմակերպությունը պահելու ներդրումները որպես երկարաժամկետ ներդրումներ և, այդ մտադրության վերաբերյալ կազմակերպության գրավոր հաստատման ձեռքբերումը:

40. Այլ ընթացակարգերը սովորաբար ներառում են կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների և այլ տեղեկատվության հետ կապված ուսումնասիրություններ, օրինակ՝ շուկայական գները, որոնք ապահովում են արժեքի նշում և այդ արժեքների համեմատումը՝ կատարված ներդրումների հաշվեկշռային արժեքի հետ՝ ընդհուպ մինչև աուդիտորական եզրակացության պատրաստման օրը:

41. Եթե նման արժեքները չեն գերազանցում հաշվեկշռային արժեքը, ապա աուդիտորը պետք է հաշվի առնի, թե արդյոք պահանջվում է այդ փաստի գրանցումը: Եթե կան կասկածներ այն մասին, թե արդյոք կփոխհատուցվի հաշվեկշռային արժեքը, ապա աուդիտորը պետք է դիտարկի, թե կատարվել են արդյոք համապատասխան ուղղումներ և (կամ) բացահայտումներ:

5. Մաս Ե Սեգմենտային տեղեկատվությունը

42. Երբ սեգմենտային տեղեկատվությունը էական է ֆինանսական հաշվետվությունների համար, ապա աուդիտորը դրա բացահայտման վերաբերյալ պետք է ձեռք բերի բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման ընդունված հիմունքների:

43. Աուդիտորն ուսումնասիրում է ամբողջությամբ վերցրած ֆինանսական հաշվետվություններին վերաբերող սեգմենտային տեղեկատվությունը և նրանից սովորաբար չի պահանջվում կիրառել առանձին վերցրած սեգմենտային տեղեկատվության վերաբերյալ կարծիք արտահայտելու համար անհրաժեշտ աուդիտորական ընթացակարգեր: Այնուամենայնիվ, էականության հասկացությունը ընդգրկում է և´ քանակական, և´ որակական գործոններ, ու աուդիտորի իրականացրած ընթացակարգերում դրանք հաշվի են առնվում:

44. Սեգմենտային տեղեկատվությանը վերաբերող աուդիտորական ընթացակարգերը, որպես կանոն, ներառում են վերլուծական ընթացակարգեր և տվյալ հանգամանքներին համապատասխան այլ աուդիտորական թեսթեր:

45. Աուդիտորը կազմակերպության ղեկավարության հետ պետք է քննարկի սեգմենտային տեղեկատվության որոշման ժամանակ կիրառվող մեթոդները և ուսումնասիրի, թե հնարավոր է արդյոք նման մեթոդների արդյունքում՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման կիրառվող հիմունքների, բացահայտում կատարել, ինչպես նաև ստուգի այդ մեթոդների կիրառելիությունը: Աուդիտորը պետք է ուսումնասիրի իրացումները, փոխանցումները և սեգմենտների միջև կատարված վճարումները, միջսեգմենտային գումարների հաշվանցումը, համեմատումները նախահաշիվների և կանխատեսելի այլ արդյունքների հետ, օրինակ, գործառնական եկամուտները՝ իրացումից ստացված հասույթի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ, ինչպես նաև սեգմենտների միջև ակտիվների և ծախսումների բաշխումը, ներառյալ դրանց համապատասխանությունը նախորդ ժամանակաշրջանների հետ և անհամապատասխանությունների վերաբերյալ կատարված բացահայտումների ճշգրտությունը:




ԱՍ 505 «ԱՐՏԱՔԻՆ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐԸ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-6
2. Բնորոշ ու վերահսկողության ռիսկերի վերաբերյալ աուդիտորի գնահատումների և արտաքին հաստատման ընթացակարգերի փոխադարձ կապը  7-11
3. Ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության վերաբերյալ արտաքին հաստատումները  12-16
4. Արտաքին հաստատում ստանալու համար կատարվող հարցումների կազմումը       17-19
5. Դրական և բացասական հաստատումների կիրառումը 20-24
6. Ղեկավարության պահանջները 25-27
7. Պատասխանողների առանձնահատկությունները   28-27
8. Արտաքին հաստատումներ ստանալու գործընթացը 30-35
9. Հաստատման գործընթացի արդյունքների գնահատումը 36
10. Արտաքին հաստատումները մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը       37
11. Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 38

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:
           
Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է աուդիտորի կողմից, որպես աուդիտորական ապացույցների ձեռքբերման միջոց՝ արտաքին հաստատումների կիրառման վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը:

2. Աուդիտորը պետք է որոշում կայացնի, բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու առումով, արտաքին հաստատումների կիրառման անհրաժեշտության վերաբերյալ: Այդ որոշումը կայացնելիս աուդիտորը պետք է հաշվի առնի էականությունը, բնորոշ և վերահսկողության ռիսկերի գնահատված մակարդակը և թե ինչպես այլ պլանավորված աուդիտորական ընթացակարգերի արդյունքում ձեռք բերված աուդիտորական ապացույցները ընդունելի ցածր մակարդակի կիջեցնեն ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության աուդիտորական ռիսկը:

3. «Աուդիտորական ապացույցներ» աուդիտի ստանդարտ 500-ում նշվում է, որ աուդիտորական ապացույցների հուսալիության վրա ազդում են դրանց ձեռքբերման աղբյուրները և բնույթը: Վերոհիշյալ ստանդարտում նշվում է, որ, ընդհանուր առմամբ, արտաքին աղբյուրներից ստացված աուդիտորական ապացույցները ավելի հուսալի են, քան ներքին աղբյուրներից ստացվածները, և, որ համեմատած բանավոր ապացույցների, գրավոր   ապացույցները ավելի հուսալի են: Հետևաբար, աուդիտորի կողմից աուդիտի ենթակա կազմակերպության հետ առնչություն չունեցող երրորդ անձանցից հարցումների արդյունքում գրավոր պատասխանի տեսքով ստացված աուդիտորական ապացույցները  առանձին կամ այլ ընթացակարգերի իրականացման արդյունքում ձեռք բերված աուդիտորական ապացույցների հետ միասին, կարող են ընդունելի ցածր մակարդակի իջեցնել ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության հետ կապված աուդիտորական ռիսկը:

4. Արտաքին հաստատումը աուդիտորական ապացույցների ձեռքբերման և գնահատման գործընթաց է` ղեկավարության կողմից ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության վրա ազդող առանձնահատուկ հարցերի վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման նպատակով երրորդ անձանց կատարված հարցումների արդյունքում ստացված պատասխանի ձևով: Արտաքին հաստատումների կիրառման ծավալը որոշելու համար աուդիտորը հաշվի է առնում այն ոլորտի առանձնահատկությունները, որտեղ աուդիտի ենթակա կազմակերպությունը գործում է, ինչպես նաև հնարավոր պատասխանողների կողմից անմիջական հաստատման ուղարկված հարցումներին պատասխանելու առանձնահատկությունները:

5. Արտաքին հաստատումները սովորաբար կիրառվում են հաշիվների մնացորդների և նրանց բաղկացուցիչների առնչությամբ, բայց չպետք է սահմանափակվեն միայն այդ հարցերով: Օրինակ, աուդիտորը կարող է պահանջել արտաքին հաստատումներ պայմանագրի պայմանների կամ երրորդ անձանց հետ կազմակերպության գործարքների կապակցությամբ: Արտաքին հաստատում ստանալու նպատակով հարցումները կատարվում են, եթե պայմանագրի մեջ որևէ փոփոխություն է տեղի ունեցել, և այդ դեպքում պահանջվում է տեղեկատվություն այդ փոփոխության մանրամասների վերաբերյալ: Ստորև բերվում են այն տեղեկատվության օրինակները, որոնք ճշգրտելու համար կարող են կիրառվել արտաքին հաստատումներ.

- բանկի հաշիվների մնացորդները և այլ տեղեկատվություն բանկերից,

- դեբիտորական պարտքերի հաշիվների մնացորդները,

- մշակման կամ հետագա առաքման համար մաքսային պահեստներում երրորդ անձանց կողմից պահվող պաշարները,

- իրավաբանների կամ ֆինանսիստների կողմից ապահովության համար կամ որպես արժեթուղթ պահվող սեփականության նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերը,

- բորսային բրոքերից գնված, բայց հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ դեռ չփոխանցված կապիտալ գնումները,

- ստացված վարկերը,

- կրեդիտորական պարտքերի հաշիվների մնացորդները:

6. Արտաքին հաստատումների միջոցով ձեռք բերված աուդիտորական ապացույցների հուսալիությունը կախված է մի շարք գործոններից. արտաքին հաստատում ստանալու նպատակով կատարվող հարցումները նախապատրաստելիս աուդիտորի կողմից համապատասխան ընթացակարգերի կիրառումից, արտաքին հաստատման ընթացակարգերի իրականացումից և արտաքին հաստատման ընթացակարգերի արդյունքների գնահատումից: Հաստատումների հուսալիության վրա ազդող գործոններն են՝ հաստատում ստանալու համար կատարվող հարցումների և պատասխանների ստուգման միջոցով աուդիտորի կողմից իրականացվող վերահսկողությունը, հարցումներին պատասխանողների բնութագրերը և պատասխանում ընդգրկված կամ ղեկավարության կողմից կիրառված որևէ սահմանափակում:

2. Բնորոշ ու վերահսկողության ռիսկերի վերաբերյալ աուդիտորի գնահատումների և արտաքին հաստատման ընթացակարգերի փոխադարձ կապը

7. «Ռիսկի գնահատումը և ներքին վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 400-ում քննարկվում է աուդիտորական ռիսկը, նրա բաղադրիչները՝ բնորոշ, վերահսկողության և չհայտնաբերման ռիսկերը և դրանց փոխադարձ կապը: Ստանդարտում նկարագրվում է բնորոշ և վերահսկողության ռիսկերի գնահատման գործընթացը՝ չհայտնաբերման ռիսկը, հետևաբար նաև աուդիտորական ռիսկը մինչև ընդունելի մակարդակն իջեցնելու համար իրականացվելիք անկախ ընթացակարգերի բնույթը, իրականացման ժամկետները և ծավալը որոշելու համար:

8. Աուդիտի ստանդարտ 400-ում նշվում է նաև, որ անկախ ընթացակարգերի իրականացման արդյունքում ձեռք բերված աուդիտորական ապացույցների բնույթն ու ծավալը փոփոխվում են բնորոշ և վերահսկողության ռիսկերի գնահատված մակարդակից կախված և, որ բնորոշ ու վերահսկողության ռիսկերի գնահատված մակարդակը չի կարող բավականաչափ ցածր լինել որևէ անկախ ընթացակարգի իրականացման անհրաժեշտությունը բացառելու համար: Այդ անկախ ընթացակարգերը կարող են ներառել արտաքին հաստատումների կիրառումը՝ ճշգրտելու համար ֆինանսական հաշվետվություններում ներկայացված որոշակի տեղեկատվությունը:

9. Աուդիտի ստանդարտ 400-ի 47-րդ կետում նշվում է, որ որքան բարձր են բնորոշ և վերահսկողության ռիսկերի գնահատված մակարդակները, այնքան աուդիտորը անկախ ընթացակարգերի իրականացումից պետք է ավելի շատ աուդիտորական ապացույցներ ձեռք բերի: Հետևաբար, որքան աճում է բնորոշ և վերահսկողության ռիսկերի գնահատված մակարդակը, աուդիտորը նախատեսում է անկախ ընթացակարգերի իրականացում՝ ավելի շատ աուդիտորական ապացույցներ, կամ ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության վերաբերյալ ավելի շատ համոզիչ աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու համար: Նման իրավիճակներում հաստատման ընթացակարգերի կիրառումը կարող է արդյունավետ լինել բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու համար:

10. Որքան ցածր է բնորոշ և վերահսկողության ռիսկերի գնահատված մակարդակը, այնքան աուդիտորին ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության վերաբերյալ եզրակացություն արտահայտելու համար ավելի ցածր մակարդակի հավաստիացում է անհրաժեշտ ձեռք բերել անկախ ընթացակարգերի իրականացումից: Օրինակ, կազմակերպությունը կարող է վարկ վերցրած լինել՝ համաձայնեցված գրաֆիկի համաձայն մարելու պայմանով, որի պայմանները աուդիտորը հաստատատել է նախորդ տարիներին: Եթե աուդիտորի կողմից իրականացվող այլ աշխատանքների արդյունքները (անհրաժեշտության դեպքում ներառյալ վերահսկողության թեսթերը) ցույց են տալիս, որ վարկի մարման պայմանները չեն փոփոխվել, և դա հանգեցնում է այն բանին, որ վարկի մնացորդի մասին բնորոշ և վերահսկողության ռիսկերի մակարդակը ցածր է գնահատվում, ապա աուդիտորը ավելի շուտ պետք է սահմանափակի վճարման մանրամասները ստուգելու համար իրականացվող անկախ ընթացակարգերը, քան անմիջականորեն վարկատուի հետ կրկին հաստատի մնացորդը:

11. Արտասովոր կամ բարդ գործարքները, ի տարբերություն պարզ գործարքների, ավելի շատ են առնչվում բնորոշ և վերահսկողության ռիսկերի բարձր մակարդակի հետ: Եթե կազմակերպությունը իրականացրել է արտասովոր կամ բարդ գործարքներ և բնորոշ ու վերահսկողության ռիսկերի մակարդակը բարձր է գնահատված, ապա աուդիտորը կազմակերպության վարած փաստաթղթավորումը ստուգելուն զուգահեռ, քննարկում է այլ անձանց հետ իրականացված գործարքների հաստատված պայմանները:

3. Ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության վերաբերյալ արտաքին հաստատումները

12. Աուդիտի ստանդարտ 500-ում դասակարգվում է կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված տեղեկատվությունը, որը ներառվում է ֆինանսական հաշվետվություններում որպես ակտիվների և պասիվների առկայություն, իրավունքներ ու պարտավորություններ, տեղի ունենալը, ամբողջականություն, գնահատում, չափում, ներկայացում ու բացահայտում: Չնայած, որ վերոհիշյալ տեղեկատվության վերաբերյալ արտաքին հաստատումները կարող են տրամադրել աուդիտորական ապացույցներ, ֆինանսական հաշվետվություններում ներկայացված որոշակի տեղեկատվության վերաբերյալ աուդիտորական ապացույցներ տրամադրելու հետ կապված արտաքին հաստատումների արդյունքները տարբեր են:

13. Դեբիտորական պարտքերի վերաբերյալ արտաքին հաստատումը հաստատուն աուդիտորական ապացույցներ է տրամադրում որոշակի ամսաթվի դրությամբ առկա պարտքերի մասին: Հաստատումը աուդիտորական ապացույցներ է տրամադրում նաև գործունեության դադարեցման ընթացակարգերի վերաբերյալ: Այնուամենայնիվ, նման հաստատումը, սովորաբար, չի տալիս գնահատումների տեսքով ներկայացված տեղեկատվության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ աուդիտորական ապացույցները, քանի որ անտեղի է դեբիտորից պահանջել պարտքերը մարելու սեփական վճարունակության վերաբերյալ մանրամասն տեղեկատվության հաստատումը:

14. Բեռնագրում նշված ապրանքների դեպքում արտաքին հաստատումը հավանաբար կապահովի հաստատուն աուդիտորական ապացույցներ ֆինանսական հաշվետվություններում ներկայացված առկայության, իրավունքների և պարտավորությունների հաստատման վերաբերյալ, բայց չի կարող տրամադրել գնահատումների տեսքով ներկայացված տեղեկատվության վերաբերյալ աուդիտորական ապացույցներ:

15. Հաստատման համար տեղեկատվություն ընտրելիս աուդիտորի նպատակը նույնպես ազդում է ֆինանսական հաշվետվություններում ներկայացված որոշակի տեղեկատվությունը հիմնավորելու համար արտաքին հաստատումներ կիրառելու համապատասխանության վրա: Օրինակ, եթե աուդիտի է ենթարկվում կրեդիտորական պարտքերի ամբողջականության վերաբերյալ ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվությունը, ապա աուդիտորը պետք է աուդիտորական ապացույցներ ձեռք բերի այն մասին, որ չգրանցված էական պարտավորություններ չկան: Հետևաբար, հաստատում ստանալու նպատակով կատարվող հարցումների ուղարկումը կազմակերպության հիմնական մատակարարներին, պահանջելով նրանցից, որ անմիջականորեն աուդիտորին տրամադրեն իրենց մնացորդների մասին հաշվետվությունների պատճենները, նույնիսկ եթե գրանցումներում ցույց չեն տրվում նրանց կողմից վճարման ենթակա ընթացիկ գումարները, ավելի արդյունավետ կլինի չգրանցված պարտավորությունները հայտնաբերելու տեսանկյունից, քան կրեդիտորական պարտքերի անալիտիկ հաշվառման գրքում գրանցված խոշոր գումարների վրա հիմնվելով հաստատման համար մնացորդների ընտրությունը:

16. Այն դեպքում, երբ հաստատումների արդյունքում ֆինանսական հաշվետվություններում ներկայացված հատուկ տեղեկատվության համար ձեռք բերված աուդիտորական ապացույցները բավարար չեն, աուդիտորը քննարկում է այլ աուդիտորական ընթացակարգերի իրականացման հարցը՝ որպես լրացուցիչ հաստատման ընթացակարգերի իրականացում կամ հաստատման ընթացակարգերի փոխարեն:

4. Արտաքին հաստատում ստանալու համար կատարվող հարցումների կազմումը

17. Աուդիտորը պետք է կազմի արտաքին հաստատում ստանալու համար կատարվող հարցումը աուդիտի հատուկ նպատակներին հասնելու համար: Հարցումը կազմելիս աուդիտորը հաշվի է առնում հաստատման ենթակա տեղեկատվությունը և այն գործոնները, որոնք հավանաբար կազդեն հաստատումների հուսալիության վրա: Այն գործոնները, ինչպիսիք են արտաքին հաստատում ստանալու համար կատարվող հարցումների ձևը, աուդիտի և նմանատիպ այլ ծառայությունների իրականացման նախկին փորձը, հաստատման ենթակա տեղեկատվության բնույթը և ենթադրվող պատասխանողը, ազդում են հարցումների կազմման վրա, որովհետև այդ գործոնները ուղղակի ազդեցություն ունեն արտաքին հաստատման ընթացակարգերի միջոցով ձեռք բերված աուդիտորական ապացույցների հուսալիության վրա:

18. Բացի այդ, հարցումը կազմելիս աուդիտորը հաշվի է առնում տեղեկատվության այն տեսակը, որը պատասխանողը ի վիճակի է արագ հաստատել, քանի որ դա կարող է ազդել պատասխանի ստացման արագության և ձեռք բերված աուդիտորական ապացույցների բնույթի վրա: Օրինակ, որոշ պատասխանողների հաշվապահական հաշվառման համակարգերը կարող են ավելի արագացնել առանձին գործառնությունների արտաքին հաստատումը, քան ամբողջական հաշվային մնացորդներինը: Բացի այդ, պատասխանողները ոչ միշտ են ի վիճակի լինում հաստատելու տեղեկատվության առանձին տեսակներ, օրինակ, դեբիտորական պարտքերի ընդհանուր մնացորդը, բայց կարող են հաստատել ընդհանուր մնացորդի մեջ առանձին հաշիվների գումարները:

19. Հաստատում ստանալու նպատակով կատարվող հարցումները սովորաբար ընդգրկում են ղեկավարության թույլտվությունը պատասխանողին՝ անհրաժեշտ տեղեկատվությունը աուդիտորին տրամադրելու համար: Պատասխանողը կարող է ավելի պատրաստակամորեն պատասխանել այն հարցումներին, որոնք ներառում են ղեկավարության թույլտվությունը և, որոշ դեպքերում, կարող են հարցմանը չպատասխանել, մինչև տվյալ հարցման կապակցությամբ ղեկավարության թույլտվությունը ստանալը:

5. Դրական և բացասական հաստատումների կիրառումը

20. Աուդիտորը կարող է կիրառել ինչպես դրական, այնպես էլ բացասական հարցումներ, կամ համատեղել երկուսն էլ:

21. Դրական արտաքին հաստատում ստանալու համար կատարվող հարցումները պատասխանողից պահանջում են պատասխանել աուդիտորի հարցմանը բոլոր դեպքերում կամ արտահայտել իր համաձայնությունը ներկայացված տեղեկատվության առնչությամբ կամ ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը: Դրական հարցումներին տրվող պատասխանից, սովորաբար, ակնկալվում է հուսալի աուդիտորական ապացույցների ձեռք բերում: Այնուամենայնիվ, այստեղ ռիսկ է առաջանում, քանի որ պատասխանողը կարող է հարցմանը պատասխանել առանց տեղեկատվության արժանահավատությունը ստուգելու: Աուդիտորը սովորաբար չի կարող պարզել, թե տեղեկատվությունը ճշգրտվել է, թե՞ ոչ: Բայց և այնպես, աուդիտորը կարող է նվազեցնել այդ ռիսկը՝ ուղարկելով դրական հաստատում ստանալու համար կատարվող հարցումներ առանց գումարը (կամ այլ տեղեկատվությունը) նշելու, բայց պատասխանողից պահանջելով լրացնել գումարը կամ տրամադրել այլ տեղեկատվություն: Մյուս կողմից, հաստատում ստանալու նպատակով կատարվող հարցումների այս «չլրացված» ձևը կարող է պատասխանի ստացման ավելի ցածր արագության ապահովել, որովհետև պատասխանողից լրացուցիչ ջանքեր կպահանջվեն:

22. Բացասական արտաքին հաստատում ստանալու համար կատարվող հարցումները պահանջում են պատասխանողից հարցմանը պատասխանել միայն հարցման մեջ ընդգրկված տեղեկատվության հետ չհամաձայնելու դեպքում: Այնուամենայնիվ, երբ բացասական հարցման արդյունքում ոչ մի պատասխան չի ստացվում, աուդիտորի համար պարզ է դառնում, որ ակնհայտ փաստեր չկան, որոնք վկայեն այն մասին, որ երրորդ անձինք ստացել են հարցումները և ստուգել են դրանցում ընդգրկված տեղեկատվության ճշգրտությունը: Հետևաբար, բացասական հաստատում ստանալու համար կատարվող հարցումների կիրառման արդյունքում, դրական հարցումների համեմատությամբ, սովորաբար, ավելի ցածր հուսալիություն ունեցող աուդիտորական ապացույցներ են ձեռք բերվում, և աուդիտորը, բացասական հաստատումներին զուգահեռ, քննարկում է այլ անկախ ընթացակարգերի իրականացման անհրաժեշտությունը:

23. Բացասական հաստատում ստանալու համար կատարվող հարցումները կարող են կիրառվել աուդիտորական ռիսկն ընդունելի մակարդակի իջեցնելու համար, այն դեպքում, երբ.

ա) բնորոշ և վերահսկողության ռիսկերի գնահատված մակարդակը ցածր է,

բ) փոքր մնացորդների մեծ քանակ է ներառված,

գ) սխալների զգալի քանակություն չի ակնկալվում,

դ) աուդիտորը պատճառ չունի կարծելու, որ պատասխանողը հարցումները ուշադրության չի արժանացնի:

24. Կարելի է համատեղել դրական և բացասական հաստատումները: Օրինակ, այն դեպքում, երբ դեբիտորական պարտքերի ընդհանուր մնացորդը ընդգրկում է մեծ մնացորդների փոքր քանակություն և փոքր մնացորդների մեծ քանակություն, աուդիտորը կարող է որոշել, որ անհրաժեշտ է մեծ մնացորդների նմուշը կամ ամբողջությունը հաստատել դրական, իսկ փոքր մնացորդների նմուշը՝ բացասական հաստատում ստանալու համար կատարվող հարցումներով:

6. Ղեկավարության պահանջները

25. Այն դեպքում, երբ աուդիտորը ցանկանում է որոշ մնացորդների կամ այլ տեղեկատվության վերաբերյալ հաստատում ստանալու համար հարցում կատարել, իսկ ղեկավարությունը աուդիտորից պահանջում է այն չկատարել, աուդիտորը պետք է որոշի, թե նման պահանջի համար կան արդյոք ծանրակշիռ հիմքեր և ձեռք բերի ղեկավարության պահանջների հիմնավորվածությունը հաստատող աուդիտորական ապացույցներ: Եթե աուդիտորը համաձայնի առանձին հարցերի վերաբերյալ արտաքին հաստատումներ չձեռնարկելու ղեկավարության պահանջին, ապա աուդիտորը այդ հարցերի վերաբերյալ բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու համար պետք է կիրառի այլընտրանքային ընթացակարգեր:

26. Այն դեպքում, երբ աուդիտորը չի ընդունում ղեկավարության պահանջի հիմնավորվածությունը և նախազգուշացվում է հաստատումներ ձեռնարկելու կապակցությամբ, ապա տեղի է ունենում աուդիտորի աշխատանքային շրջանակների սահմանափակում և աուդիտորը պետք է հաշվի առնի դրա հնարավոր ազդեցությունը աուդիտորական եզրակացության վրա:

27. Ղեկավարության կողմից բերված փաստարկները ուսումնասիրելիս աուդիտորը կիրառում է մասնագիտական կասկածամտության դիրքորոշում և որոշում է կայացնում այն մասին, թե այդ պահանջը ունի՞ արդյոք ղեկավարության ազնվությունը նսեմացնող ենթատեքստ: Աուդիտորը որոշում է կայացնում այն մասին, թե արդյոք ղեկավարության պահանջը խարդախության կամ սխալի հնարավոր առկայություն է նշանակում: Եթե աուդիտորը գտնում է, որ առկա է խարդախություն կամ սխալ, ապա նա կիրառում է «Խարդախություն և սխալներ» աուդիտի ստանդարտ 240-ի ուղեցույցները: Աուդիտորը որոշում է կայացնում նաև այն մասին, թե այլընտրանքային ընթացակարգերը այդ հարցի վերաբերյալ կտրամադրե՞ն արդյոք բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ:

7. Պատասխանողների բնութագրերը

28. Հաստատման միջոցով ձեռք բերված աուդիտորական ապացույցների հուսալիության վրա ազդում են պատասխանողի փորձը, անկախությունը, պատասխանելու իրավասությունը, հաստատման ենթակա հարցի վերաբերյալ ունեցած գիտելիքները և օբյեկտիվությունը: Այդ իսկ պատճառով, նպատակահարմարությունից ելնելով՝ աուդիտորը միջոցներ է ձեռնարկում համոզվելու համար, որ հաստատում ստանալու նպատակով կատարվող հարցումը համապատասխան անձին է ուղղված: Օրինակ, երբ քննարկվում է կազմակերպության երկարաժամկետ պարտքերի վճարումը երկարաձգելու վերաբերյալ պայմանավորվածությունը, աուդիտորը հարցումը ուղղում է անմիջապես վարկատուի այն պաշտոնյային, ով տեղյակ է երկարաձգման մասին և տեղեկատվություն տրամադրելու իրավունք ունի:

29. Աուդիտորը գնահատում է նաև այն, թե կա՞ն արդյոք այլ անձինք, որոնք չեն կարող օբյեկտիվ և անկողմնակալ պատասխան տալ հաստատում ստանալու նպատակով կատարվող հարցումներին: Պատասխանողի փորձի, գիտելիքների, պատրաստակամության, պատասխանելու ընդունակության կամ պատրաստակամության մասին տեղեկատվությունը կարող է գրավել աուդիտորի ուշադրությունը: Աուդիտորը հաշվի է առնում վերոհիշյալ տեղեկատվության ազդեցությունը արտաքին հաստատում ստանալու համար կատարվող հարցումները կազմելիս և գնահատում է արդյունքները, ներառյալ լրացուցիչ ընթացակարգերի անհրաժեշտության վերաբերյալ որոշում կայացնելու հարցը: Աուդիտորը նաև որոշում է կայացնում այն մասին, թե արդյոք բավարար հիմքեր կան ենթադրելու, որ հաստատում ստանալու նպատակով կատարվող հարցումները ուղարկվել են այն պատասխանողին, ումից աուդիտորը կարող է ակնկալել բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ ընդգրկող պատասխան: Օրինակ, աուդիտորը կարող է հանդիպել ֆինանսական հաշվետվությունների վրա էական ազդեցություն ունեցող կարևոր, արտասովոր և հաշվետու ժամանակաշրջանի ավարտին տեղի ունեցած, կազմակերպությունից տնտեսապես կախում ունեցող երրորդ անձանց հետ իրականացրած գործարքների: Նման հանգամանքներում աուդիտորը ուսումնասիրում է այն, թե ինչը կարող է պատճառ հանդիսանալ երրորդ անձանց կողմից ոչ ճշգրիտ պատասխան տրամադրելու համար:

8. Արտաքին հաստատումներ ստանալու գործընթացը

30. Հաստատման ընթացակարգեր իրականացնելիս աուդիտորը պետք է հսկողություն իրականացնի այն անձանց ընտրության գործընթացի նկատմամբ, ում պետք է ուղարկվի հարցումը, հաստատում ստանալու համար կատարվող հարցումների պատրաստման և ուղարկման աշխատանքների, ինչպես նաև այդ հարցումների պատասխանների ստացման նկատմամբ: Ենթադրվող ստացողների և աուդիտորի միջև հաղորդակցության նկատմամբ հսկողությունը նվազեցնում է հաստատում ստանալու համար կատարվող հարցումների կամ պատասխանների ստացումը խոչընդոտելու կամ դրանք փոխելու հետևանքով հաստատման գործընթացի արդյունքների ոչ ճշմարիտ լինելու հնարավորությունը: Աուդիտորը հավաստիանում է, որ հաստատում ստանալու համար կատարվող հարցումները ինքն է ուղարկել, որ հարցումները ինչպես հարկն է հասցեագրված են եղել, և որ պահանջվել է, որպեսզի բոլոր պատասխանները ուղարկվեն անմիջականորեն աուդիտորին: Աուդիտորը ուսումնասիրում է, թե արդյոք պատասխանները ենթադրվող ուղարկողներից են ստացվել:

8.1 Դրական հաստատում ստանալու համար կատարվող հարցումների դեպքում պատասխանի բացակայությունը

31. Այն դեպքում, երբ դրական արտաքին հաստատում ստանալու համար կատարվող հարցումների արդյունքում պատասխան չի ստացվում, աուդիտորը պետք է իրականացնի այլընտրանքային ընթացակարգեր: Այլընտրանքային աուդիտորական ընթացակարգերն իրականացվում են, որպեսզի ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության վերաբերյալ ձեռք բերվեն աուդիտորական ապացույցներ, որոնք նախատեսված էր ձեռք բերել հաստատում ստանալու համար կատարվող հարցումներով:

32. Այն դեպքում, երբ պատասխան չի ստացվում, աուդիտորը սովորաբար կապվում է հարցումը ստացողի հետ պատասխան պահանջելու նպատակով: Այն դեպքում, երբ աուդիտորին չի հաջողվում պատասխան ստանալ, նա կիրառում է այլընտրանքային աուդիտորական ընթացակարգեր: Այլընտրանքային ընթացակարգերի բնույթը փոփոխվում է հարցի մեջ ներառված գումարներին և տեղեկատվությանը համապատասխան: Դեբիտորական պարտքերը ստուգելիս այլընտրանքային ընթացակարգերը կարող են ներառել դրամական միջոցների հետագա մուտքի ստուգումը, ուղեկցող փաստաթղթերի կամ պատվիրատուի  այլ փաստաթղթերի ստուգումը ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության առկայության վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելու, ինչպես նաև իրացման գործընթացի ընդհատման ստուգումները՝ ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության ամբողջականության համար ապացույցներ ձեռք բերելու նպատակով: Կրեդիտորական պարտքերը ստուգելիս այլընտրանքային ընթացակարգերը կարող են ներառել դրամական միջոցների հետագա ելքի կամ երրորդ անձանց հետ թղթակցության ստուգումը ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության առկայության վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելու համար, ինչպես նաև այլ գրանցումների ստուգումը, օրինակ, ապրանքների ստացման մասին փաստաթղթերը ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության ամբողջականության համար ապացույցներ ձեռք բերելու նպատակով:

8.2 Ստացված պատասխանների հուսալիությունը

33. Աուդիտորը ուսումնասիրում է, թե կա արդյոք որևէ նախանշան, որ ստացված արտաքին հաստատումները կարող են հուսալի չլինել: Աուդիտորը ուսումնասիրում է պատասխանի արժանահավատությունը և կասկածները փարատելու համար որոշակի ընթացակարգեր է իրականացնում: Աուդիտորը կարող է որոշում կայացնել ստուգելու պատասխանի ստացման աղբյուրը և պատասխանի բովանդակությունը՝ հեռազանգելով պատասխան ուղարկողին: Բացի այդ, աուդիտորը խնդրում է պատասխանողին անմիջապես իրեն ուղարկել հաստատման բնօրինակը: Անընդհատ կատարելագործվող տեխնոլոգիայի կիրառմանը զուգընթաց, աուդիտորը ստացված պատասխանների աղբյուրների հիմնավորվածությունը ստուգում է տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով (օրինակ, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով): Բանավոր հաստատումները գրանցվում են աուդիտորի աշխատանքային փաստաթղթերում: Այն դեպքում, երբ բանավոր հաստատումներում ընդգրկված տեղեկատվությունը էական է, աուդիտորը ներգրավված անձանցից պահանջում է անմիջապես իրեն ներկայացնել այդ տեղեկատվության գրավոր հաստատումը:

8.4 Անհամապատասխանությունների պատճառներն ու հաճախակիությունը

34. Երբ աուդիտորը գալիս է այն եզրահանգման, որ և´ հաստատման գործընթացը, և´ այլընտրանքային ընթացակարգերը բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ չեն տրամադրում ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության վերաբերյալ, աուդիտորը պետք է լրացուցիչ ընթացակարգեր իրականացնի բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու համար:

Եզրահանգում կատարելիս, աուդիտորը հաշվի է առնում.

(ա) հաստատումների և այլընտրանքային ընթացակարգերի հուսալիությունը,

(բ) անհամապատասխանությունների բնույթը, ինչպես քանակական այնպես էլ որակական տեսանկյունից, ներառյալ հետևանքները, և

(գ) այլ ընթացակարգերի իրականացման արդյունքում ձեռք բերված աուդիտորական ապացույցները:

Հիմնվելով այս գնահատման արդյունքների վրա՝ աուդիտորը որոշում է, թե ինչպիսի լրացուցիչ ընթացակարգեր պետք է իրականացնի բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու համար:

35. Աուդիտորը ուսումնասիրում է նաև պատասխանողների կողմից ներկայացրած անհամապատասխանությունների պատճառներն ու հաճախակիությունը: Անհամապատասխանությունը կարող է վկայել կազմակերպության գրանցումներում առկա խեղաթյուրումների մասին, այդ դեպքում աուդիտորը պարզում է խեղաթյուրումների պատճառներն ու գնահատում, թե արդյոք այն էական ազդեցություն ունի ֆինանսական հաշվետվությունների վրա: Եթե անհամապատասխանությունը ցույց է տալիս խեղաթյուրումների առկայություն, ապա աուդիտորը կրկին է քննարկում պահանջվող աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու համար իրականացվելիք աուդիտորական ընթացակարգերի բնույթը, ժամկետները և ծավալը:

9. Հաստատման գործընթացի արդյունքների գնահատումը

36. Աուդիտորը պետք է գնահատի, թե արտաքին հաստատման գործընթացի արդյունքները՝ այլ ընթացակարգերի արդյունքների հետ միասին, տրամադրում են արդյոք բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ աուդիտի ենթակա ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության վերաբերյալ: Գնահատումը կատարելիս աուդիտորը հաշվի է առնում «Աուդիտորական ընտրանքը և ընտրանքային այլ ընթացակարգերը» աուդիտի ստանդարտ 530-ի ուղեցույցները:

10. Արտաքին հաստատումները մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը

37. Այն դեպքում, երբ աուդիտորը ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվությունը հիմնավորելու նպատակով աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու համար կիրառում է հաստատումները մինչև հաշվապահական հաշվեկշռի կազմման ամսաթիվը, աուդիտորը ձեռք է բերում բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ առ այն, որ ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվությանը առնչվող գործարքները, միջանկյալ ժամանակաշրջանում էապես խեղաթյուրված չեն եղել: Նպատակահարմարությունից ելնելով՝ երբ բնորոշ և վերահսկողության ռիսկերի մակարդակները ցածր են գնահատվում, աուդիտորը կարող է որոշել հաշվետու ժամանակաշրջանի ավարտից տարբերվող ամսաթվով հաստատելու մնացորդները, օրինակ, երբ աուդիտը ավարտվում է հաշվապահական հաշվեկշռի կազմման ամսաթվից կարճ ժամանակ անց: Որպես մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը իրականացվելիք ամեն տեսակի աշխատանք, աուդիտորը քննարկում է մինչև ժամանակաշրջանի ավարտը մնացած օրերի համար լրացուցիչ աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտությունը:

11. Ուժի մեջ մտնելու ամսաթիվը

38. Սույն ստանդարտը տարածվում է 2001 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ավարտվող և դրանից հետո ընկած ժամանակաշրջանների համար պատրաստված ֆինանսական հաշվետվությունների աուդիտի վրա:




ԱՍ 510 «ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՈՒԴԻՏ - ՍԿԶԲՆԱԿԱՆ ՄՆԱՑՈՐԴՆԵՐ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-3
2. Աուդիտորական ընթացակարգեր 4-10
3. Աուդիտորական եզրահանգումներ և եզրակացություններ 11-14

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

                   
Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է սկզբնական մնացորդների վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը այն դեպքերում, երբ կազմակերպության ֆինանսական հաշվետվություններն աուդիտի են ենթարկվում առաջին անգամ, կամ երբ նախորդ տարիների ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացվել է մեկ այլ աուդիտորի կողմից: Ստանդարտը պետք է ուսումնասիրվի նաև այն պատճառով, որ սկզբնական ժամանակաշրջանում աուդիտորը կարող է իրազեկ դառնալ անկանխատեսելի հանգամանքների և օրինախախտումների առկայության մասին: Աուդիտի անցկացմանը և եզրակացությունների կազմմանը ներկայացվող պահանջների հետ կապված համեմատականների վերաբերյալ ուղեցույցները բերված են  «Համեմատություններ» աուդիտի ստանդարտ 710-ում:

2. Սկզբնական աուդիտ անցկացնելիս աուդիտորը պետք է ձեռք բերի բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ այն մասին, որ

ա) սկզբնական մնացորդները չեն պարունակում այնպիսի խեղաթյուրումներ, որոնք էական ազդեցություն են գործում կազմակերպության հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների վրա,

բ) նախորդ ժամանակաշրջանի վերջնական մնացորդները ճշգրտորեն փոխանցվել են հաշվետու ժամանակաշրջան կամ անհրաժեշտության դեպքում վերահաստատվել են,

գ) հաշվապահական հաշվառման համապատասխան քաղաքականությունը հետևողականորեն է կիրառվել, կամ դրանում տեղ գտած փոփոխությունները հստակորեն հաշվի են առնվել և ճշգրտորեն բացահայտվել են:

3. Սկզբնական մնացորդները հաշիվների այն մնացորդներն են, որոնք առկա են ժամանակաշրջանի սկզբում: Սկզբնական մնացորդները հիմնված են նախորդ ժամանակաշրջանի վերջնական մնացորդների  վրա և արտացոլում են.

ա) նախորդ ժամանակաշրջաններում կատարված գործարքների արդյունքները և

բ) նախորդ ժամանակաշրջանում կիրառված հաշվապահական հաշվառման քաղաքականությունը:

Սկզբնական աուդիտն իրականացնելիս աուդիտորը չի ունենում նախօրոք ստացված աուդիտորական ապացույցներ սկզբնական մնացորդների վերաբերյալ:

2. Աուդիտորական ընթացակարգեր

4. Սկզբնական մնացորդների վերաբերյալ աուդիտորի կողմից ձեռք բերման համար անհրաժեշտ աուդիտորական ապացույցների բավականաչափությունն ու համապատասխանությունը կախված են այնպիսի հարցերից, ինչպիսիք են.

- կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառման որդեգրված քաղաքականությունը,

- կազմակերպության նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները աուդիտի ենթարկված և կազմված աուդիտորական եզրակացության ձևափոխված լինելը,

- հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում արտացոլված հաշիվների բնույթը և խեղաթյուրումների առաջացման ռիսկը,

- հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ սկզբնական մնացորդների էականությունը:

5. Աուդիտորին կարող է անհրաժեշտ լինել ուսումնասիրելու, թե արդյոք սկզբնական մնացորդներն արտացոլում են համապատասխան հաշվապահական հաշվառման քաղաքականության կիրառումը և արդյոք այդ քաղաքականությունը հետևողականորեն է կիրառվում հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում: Եթե հաշվապահական հաշվառման քաղաքականության կամ դրա կիրառման մեջ կատարվել են որոշ փոփոխություններ, ապա աուդիտորը պետք է ուսումնասիրի, թե արդյոք այդ փոփոխությունները համապատասխանորեն և հստակորեն հաշվի են առնվել ու ճշգրտորեն են բացահայտվել:

6. Եթե նախորդ ժամանակաշրջանների ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացվել է այլ աուդիտորի կողմից, ապա գործող աուդիտորը սկզբնական մնացորդների վերաբերյալ բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ կարող է ձեռք բերել՝ ուսումնասիրելով նախկին աուդիտորի աշխատանքային փաստաթղթերը: Նման դեպքերում գործող աուդիտորը պետք է հաշվի առնի նաև նախկին աուդիտորի մասնագիտական իրավասությունը և անկախությունը: Եթե նախորդ ժամանակաշրջանի աուդիտորական եզրակացությունը ձևափոխված է եղել, ապա գործող աուդիտորը հաշվետու ժամանակաշրջանում պետք է հատուկ ուշադրություն դարձնի այն հարցերի վրա, որոնք պատճառ են հանդիսացել աուդիտորական եզրակացության ձևափոխման համար:

7. Մինչև նախկին աուդիտորի հետ հաղորդակցվելը գործող աուդիտորին անհրաժեշտ կլինի ուսումնասիրել  սահմանված կարգով հաստատված աուդիտորի վարքագծի կանոնները:

8. Եթե նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները չեն ենթարկվել աուդիտի, կամ աուդիտորը չի կարող բավարարվել սույն ստանդարտի 6-րդ կետում նկարագրված ընթացակարգերի կիրառմամբ, ապա նրան անհրաժեշտ կլինի իրականացնել այլ ընթացակարգեր՝ ինչպիսիք են 9-րդ և 10-րդ կետերում  թվարկվածները:

9. Ընթացիկ ակտիվների ու պարտավորությունների վերաբերյալ որոշ աուդիտորական ապացույցներ սովորաբար կարող են ձեռք բերվել հաշվետու ժամանակաշրջանի աուդիտորական ընթացակարգեր: Օրինակ, հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սկզբնական դեբիտորական պարտքի հավաքագրումը (կամ կրեդիտորական պարտքի մարումը) կտրամադրի որոշ աուդիտորական ապացույցներ ժամանակաշրջանի սկզբում դրանց առկայության, իրավունքների ու պարտավորությունների, ամբողջականության և գնահատումների վերաբերյալ: Գույքագրման դեպքում աուդիտորի համար ավելի դժվար է համոզվել ժամանակաշրջանի սկզբում նյութական ակտիվների առկայության վերաբերյալ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ այնպիսի ընթացակարգեր, ինչպիսիք են՝ նյութական ակտիվների ընթացիկ տվյալների ուսումնասիրումը, դրանց համեմատումը իրենց սկզբնական մնացորդների քանակական մեծության հետ, ապրանքանյութական արժեքների սկզբնական մնացորդների գնահատման և համախառն շահույթի հաշվառման ստուգումը: Այս ընթացակարգերի համակցության միջոցով հնարավոր է ձեռք բերել բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ:

10. Ոչ ընթացիկ ակտիվների և պարտավորությունների առումով, ինչպիսիք են՝ հիմնական միջոցները, ներդրումները և երկարաժամկետ պարտավորությունները, աուդիտորը պետք է ուսումնասիրի սկզբնական մնացորդների հիմքում ընկած հաշվապահական հաշվառման գրանցումները: Որոշակի դեպքերում աուդիտորը սկզբնական մնացորդների վերաբերյալ տեղեկություններ կարող է ձեռք բերել երրորդ կողմերից, օրինակ, երկարաժամկետ պարտավորությունների կամ ներդրումների վերաբերյալ: Այլ դեպքերում աուդիտորին կարող է անհրաժեշտ լինել կիրառելու լրացուցիչ աուդիտորական ընթացակարգեր:

3. Աուդիտորական եզրահանգումներ և եզրակացություններ

11. Եթե աուդիտորական ընթացակարգերի, ներառյալ վերը նշվածների, իրականացման արդյունքում աուդիտորն ի վիճակի չի լինում սկզբնական մնացորդների վերաբերյալ ձեռք բերել բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ, ապա աուդիտորական եզրակացության մեջ պետք է արտահայտվի.

ա) վերապահումներով դրական կարծիք, օրինակ.
«Մենք չենք հետևել կազմակերպության 20XX թ. դեկտեմբերի 31-ի գույքագրման գործընթացին (նյութական ակտիվների արժեքը սահմանվել է XXX դրամ), քանի որ այն կատարվել է մինչև աուդիտի անցկացումը: Մենք ի վիճակի չենք եղել այլ աուդիտորական ընթացակարգերի կիրառման միջոցով ձեռք բերել տվյալներ նյութական ակտիվների վերաբերյալ:

Մեր կարծիքով (բացառությամբ այն ուղղումների ազդեցությունից, եթե կլինեին այդպիսիք, որոնք կարող էին անհրաժեշտ համարվել), եթե մենք կարողանայինք ուսումնասիրել գույքագրման գործընթացը և ինքներս համոզվել նյութական ակտիվների սկզբնական մնացորդների ճշտության հարցում, ֆինանսական հաշվետվությունները ... ֆինանսական վիճակի՝ առ 1-ը հունվարի 20XX թ. դրությամբ, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների ու դրամական հոսքերի մասին տալիս են ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացված)՝ համաձայն...»:

բ) կարծիք արտահայտելուց հրաժարվելը կամ

գ) իրավասության առկայության դեպքում ֆինանսական արդյունքների վերաբերյալ վերապահումներով դրական կարծիք արտահայտելը կամ կարծիք արտահայտելուց հրաժարվելը և ֆինանսական վիճակի վերաբերյալ դրական կարծիք արտահայտելը, օրինակ.

«Մենք չենք հետևել կազմակերպության 20X1 թ. դեկտեմբերի 31-ի գույքագրման գործընթացին (նյութական ակտիվների արժեքը սահմանվել է XXX դրամ), քանի որ այն կատարվել է մինչև աուդիտի անցկացումը: Մենք ի վիճակի չենք եղել այլ աուդիտորական ընթացակարգերի կիրառման միջոցով ձեռք բերել տվյալներ նյութական ակտիվների վերաբերյալ:

Կարևորություն տալով վերոհիշյալ հարցերին՝ կապված 20X2 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքների հետ, մենք հնարավրություն չունենք և չենք արտահայտում կարծիք հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների ու դրամական հոսքերի վերաբերյալ:

Մեր կարծիքով առ 31-ը դեկտեմբերի 20X2 թ. դրությամբ հաշվապահական հաշվեկշիռը տալիս է կազմակերպության ֆինանսական վիճակի ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ է ներկայացված)՝ համաձայն...»:

12. Եթե սկզբնական մնացորդները պարունակում են այնպիսի խեղաթյուրումներ, որոնք կարող էին էական ազդեցություն գործել կազմակերպության հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների վրա, ապա աուդիտորը պետք է տեղեկացնի կազմակերպության ղեկավարությանը, իսկ վերջինիս կողմից համապատասխան լիազորություններ ձեռք բերելուց հետո նաև կազմակերպության նախկին աուդիտորներին, եթե այդպիսիք եղել են: Եթե խեղաթյուրման արդյունքները հստակորեն հաշվի չեն առնվել և ճշգրտորեն չեն բացահայտվել ֆինանսական հաշվետվություններում, ապա աուդիտորը պետք է արտահայտի համապատասխանաբար՝ վերապահումներով դրական կամ բացասական կարծիք:

13. Եթե հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվառման քաղաքականությունը՝ սկզբնական մնացորդների առումով, համապատասխանորեն չի կիրառվում, և եթե փոփոխությունները հստակորեն հաշվի չեն առնվել և ճշգրտորեն չեն բացահայտվել, ապա աուդիտորը պետք է արտահայտի համապատասխանաբար՝ վերապահումներով դրական կամ բացասական կարծիք:

14. Եթե կազմակերպության գործունեության նախորդ ժամանակաշրջանի համար կազմված աուդիտորական եզրակացությունը ձևափոխված է եղել, ապա աուդիտորը պետք է հաշվի առնի այդ փաստի ազդեցությունը հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների վրա: Օրինակ, երբ առկա էր աուդիտի շրջանակների այնպիսի սահմանափակում, ինչպիսին է նախորդ ժամանակաշրջանում նյութական արժեքների սկզբնական մնացորդը որոշելու հնարավորության բացակայությունը, ապա աուդիտորին կարող է անհրաժեշտ չլինել հաշվետու ժամանակաշրջանում արտահայտելու վերապահումներով դրական կարծիք կամ հրաժարվել աուդիտորական կարծիք արտահայտելուց: Այնուամենայնիվ,  եթե նախորդ ժամանակաշրջանների ֆինանսական հաշվետվություններին վերաբերող ձևափոխումները պահպանում են իրենց կարևորությունն ու էականությունը հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների համար, ապա աուդիտորը պետք է համապատասխանորեն ձևափոխի հաշվետու ժամանակաշրջանի աուդիտորական եզրակացությունը:




ԱՍ 520 «ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-3
2. Վերլուծական ընթացակարգերի բնույթն ու նպատակը 4-7
3. Վերլուծական ընթացակարգերն աուդիտի պլանավորման ժամանակ  8-9
4. Վերլուծական ընթացակարգերը որպես անկախ ընթացակարգեր 10-12
5. Վերլուծական ընթացակարգերը աուդիտի վերջին փուլում իրականացվող ընդհանուր վերանայման գործընթացում 13
6. Վերլուծական ընթացակարգերի հուսալիության աստիճանը   14-16
7. Արտասովոր հոդվածների ուսումնասիրումը 17-18
8. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը 19

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:
        
Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է աուդիտի ընթացքում վերլուծական ընթացակարգերի կիրառման վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը:

2. Աուդիտորը վերլուծական ընթացակարգերը պետք է կիրառի աուդիտի պլանավորման և ընդհանուր վերանայման փուլերում: Վերլուծական ընթացակարգերը կիրառելի են նաև աուդիտի անցկացման այլ փուլերում:

3. Վերլուծական ընթացակարգերը կարևորագույն գործակիցների ու զարգացման միտումների վերլուծությունն են, ներառյալ տատանումների հետ կապված ուսումնասիրությունների արդյունքների և այն փոխկապակցվածության վերլուծությունը, որը չի համապատասխանում գործին վերաբերող տեղեկատվությանը կամ կանխատեսված տվյալներին:

2. Վերլուծական ընթացակարգերի բնույթն ու նպատակը

4. Վերլուծական ընթացակարգերը ներառում են կազմակերպության ֆինանսական տեղեկատվությունը այնպիսի տեղեկատվության հետ համեմատման ուսումնասիրությունը, ինչպիսիք են՝ օրինակ.

- նախորդ ժամանակաշրջանների համեմատելի տեղեկատվությունը,

- կազմակերպության գործունեության կանխատեսված արդյունքները, ինչպիսիք են նախահաշիվները կամ կանխատեսումները, կամ՝ աուդիտորի ակնկալիքները՝ կապված մաշվածության գնահատման հետ,

- գործունեության միևնույն ոլորտին վերաբերող տեղեկատվություն, ինչպիսին է կազմակերպության իրացումից հասույթի և դեբիտորական պարտքերի հարաբերակցության համեմատումը միևնույն ոլորտի միջին ցուցանիշների կամ նույն ոլորտի նմանատիպ կազմակերպությունների համապատասխան ցուցանիշների հետ:

5. Վերլուծական ընթացակարգերը ներառում են նաև.

- ֆինանսական տեղեկատվության այն տարրերի փոխկապվածության ուսումնասիրումը, որոնք ենթադրվում է, որ կհամապատասխանեն կազմակերպության գործունեության փորձի վրա հիմնված կանխատեսվող ցուցանիշներին, օրինակ՝ համախառն եկամտի տոկոսը,

- ֆինանսական և համապատասխան ոչ ֆինանսական տեղեկատվության միջև փոխկապվածության ուսումնասիրումը, օրինակ՝ աշխատանքի վարձատրման հետ կապված ծախսերի հարաբերությունը կազմակերպության աշխատողների թվաքանակի նկատմամբ:

6. Վերը նշված ընթացակարգերի իրականացման համար կարող են օգտագործվել բազմազան մեթոդներ: Դրանց թվին են դասվում ինչպես պարզ համեմատումները, այնպես էլ բարդ վերլուծությունները՝ վիճակագրական բարդ մեթոդների կիրառմամբ: Վերլուծական ընթացակարգերը կարող են կիրառվել համախմբված ֆինանսական հաշվետվությունների, ստորաբաժանումների (դուստր ընկերություններ, մասնաճյուղեր, կամ սեգմենտներ) ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսական տեղեկատվության առանձին տարրերի նկատմամբ: Աուդիտորի կողմից ընթացակարգերի, դրանց իրականացման մեթոդների, ինչպես նաև կիրառման աստիճանի ընտրությունը հանդիսանում է մասնագիտական դատողության առարկա:

7. Վերլուծական ընթացակարգերը կիրառվում են հետևյալ նպատակների իրականացման համար.

ա) օժանդակելու աուդիտորին այլ աուդիտորական ընթացակարգերի բնույթը, իրականացման ժամկետները և ծավալը պլանավորելիս,

բ) որպես անկախ ընթացակարգեր օգտագործելու համար այն դեպքերում, երբ դրանց կիրառումը կարող է ավելի արդյունավետ լինել, քան ֆինանսական հաշվետվություններում արտացոլված առանձնահատուկ տեղեկատվության հետ կապված չհայտնաբերման ռիսկի նվազեցման նպատակով մանրամասն տեղեկատվության թեստավորումը,

գ) ֆինանսական հաշվետվությունների ընդհանուր վերանայման համար՝ աուդիտորական աշխատանքների վերանայման վերջնական փուլում:

3. Վերլուծական ընթացակարգերն աուդիտի պլանավորման ժամանակ

8. Աուդիտորը պետք է կիրառի վերլուծական ընթացակարգերը աուդիտի պլանավորման փուլում՝ կազմակերպության գործունեության մասին պատկերացում կազմելու և հնարավոր ռիսկի միջավայրերը հայտնաբերելու նպատակով: Վերլուծական ընթացակարգերի կիրառումը հնարավորություն կտա հայտնաբերել (հայտանշել) կազմակերպության գործունեության այն ոլորտները, որոնց վերաբերյալ աուդիտորը անտեղյակ է եղել, ինչպես նաև կօգնի աուդիտորին՝ աուդիտորական այլ ընթացակարգերի բնույթը, իրականացման ժամկետը և ծավալը որոշելիս:

9. Աուդիտի պլանավորման ժամանակ վերլուծական ընթացակարգերը կիրառելիս օգտագործվում է թե´ ֆինանսական և թե´ ոչ ֆինանսական տեղեկատվություն, օրինակ՝ վաճառքի համար հատկացված տարածքի կամ իրացված ապրանքների ծավալի և հասույթի միջև գոյություն ունեցող փոխկապվածությունը:

4. Վերլուծական ընթացակարգերը որպես անկախ ընթացակարգեր

10. Ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության հետ կապված չհայտնաբերման ռիսկի նվազեցման նպատակով իրականացվող անկախ ընթացակարգերի հուսալիության վերաբերյալ համոզվելու համար աուդիտորը կարող է կիրառել մանրամասն տեղեկատվության թեստավորում, վերլուծական ընթացակարգեր կամ այդ երկուսի համակցությունը: Որոշումն այն մասին, թե աուդիտի որոշակի նպատակներին հասնելու համար ինչ ընթացակարգեր են անհրաժեշտ` ֆինանսական հաշվետվություններում արտացոլված կոնկրետ տեղեկատվության հետ կապված չհայտնաբերման ռիսկի նվազեցման նպատակով օգտագործվող հնարավոր ընթացակարգերի արդյունավետության վերաբերյալ, պետք է կայացվի աուդիտորի դատողության հիման վրա:

11. Աուդիտորը, որպես կանոն, պետք է հարցումներ կատարի կազմակերպության ղեկավարությանը՝ վերլուծական ընթացակարգերի կիրառման համար անհրաժեշտ տեղեկատվության առկայության և հուսալիության, ինչպես նաև կազմակերպության կողմից համանման ընթացակարգերի իրականացման արդյունքների վերաբերյալ: Կազմակերպության կողմից պատրաստված վերլուծական տվյալների օգտագործումը կարող է արդյունավետ լինել այն դեպքերում, երբ աուդիտորը համոզված է, որ այդ տվյալները պատշաճորեն են պատրաստված:

12. Երբ աուդիտորը պատրաստվում է իրականացնել վերլուծական ընթացակարգերը՝ որպես անկախ ընթացակարգեր, ապա նա պետք է հաշվի առնի մի շարք այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝

- վերլուծական ընթացակարգերի իրականացման նպատակները և դրանց արդյունքներին հիմնվելու աստիճանը (14-16-րդ կետեր),

- կազմակերպության բնույթը և դրան վերաբերող տեղեկատվության հնարավոր տարանջատման աստիճանը, օրինակ, վերլուծական ընթացակարգերը կարող են ավելի արդյունավետ լինել, երբ դրանք կիրառվում են կազմակերպության գործունեության առանձին հատվածին վերաբերող ֆինանսական տեղեկատվության կամ բազմապրոֆիլ կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ, քան եթե դրանք կիրառվեին կազմակերպության ամբողջությամբ վերցրած ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ,

- համապատասխան այնպիսի ֆինանսական և ոչ ֆինանսական տեղեկատվության առկայությունը, ինչպիսիք են համապատասխանաբար՝ նախահաշիվներ և կանխատեսումներ կամ այլ կանխատեսումները և արտադրված կամ իրացված արտադրանքի միավորների քանակը,

- առկա տեղեկատվության հուսալիությունը, օրինակ, արդյոք նախահաշիվները պատրաստվել են պատշաճորեն,

- առկա տեղեկատվության համապատասխանությունը, օրինակ, թե արդյոք նախահաշիվները պատրաստվել են որպես սպասվող արդյունքներ և ոչ թե նպատակներ, որոնց պետք է հասնել,

- առկա տեղեկատվության աղբյուրները, օրինակ, կազմակերպությունից անկախ աղբյուրներն ավելի հուսալի են, քան ներքին աղբյուրները,

- առկա տեղեկատվության համադրելիությունը, օրինակ, տնտեսության ոլորտի վերաբերյալ ընդհանուր տվյալները կարելի է համեմատել այն կազմակերպության համապատասխան տվյալների հետ, որը զբաղվում է յուրահատուկ ապրանքների արտադրությամբ ու վաճառքով,

- նախորդ աուդիտորական աշխատանքների ընթացքում ձեռք բերված գիտելիքները, ինչպես նաև աուդիտորի պատկերացումները կազմակերպության հաշվապահական հաշվառման, ներքին վերահսկողության համակարգերի գործունեության արդյունավետության և նախորդ ժամանակաշրջաններում առաջացած այնպիսի խնդիրների վերաբերյալ, որոնք նախորդ ժամանակաշրջաններում հաշվապահական հաշվառման համակարգում ճշգրտումների կատարման անհրաժեշտություն են առաջացրել:

5. Վերլուծական ընթացակարգերը աուդիտի վերջին փուլում իրականացվող ընդհանուր վերանայման գործընթացում

13. Աուդիտորը պետք է կիրառի վերլուծական ընթացակարգերը աուդիտի ավարտին կամ դրան մոտ ընկած ժամանակահատվածում, եթե նա գալիս է ընդհանուր եզրահանգման այն մասին, թե արդյոք ամբողջությամբ վերցրած ֆինանսական հաշվետվությունները համընկնում են կազմակերպության գործունեության վերաբերյալ աուդիտորի գիտելիքներին: Նման ընթացակարգերի իրականացման արդյունքում կատարված եզրահանգումները նախատեսված են հաստատելու առանձնացված ստորաբաժանումների կամ ֆինանսական հաշվետվությունների առանձին տարրերի աուդիտի ընթացքում կատարված եզրահանգումները, ինչպես նաև օգնելու ֆինանսական հաշվետվությունները հիմնավորված լինելու վերաբերյալ ընդհանուր եզրահանգումներ կատարելիս: Այնուամենայնիվ, վերոհիշյալ եզրահանգումների կատարման արդյունքում կարող են պարզ դառնալ նաև այն շրջանակները, որոնցում պահանջվում է հետագա ընթացակարգերի իրականացում:

6. Վերլուծական ընթացակարգերի հուսալիության աստիճանը

14. Վերլուծական ընթացակարգերի կիրառումը հիմնված է այն ակնկալիքի վրա, որ փոխկապվածությունը տվյալների միջև առկա է և միշտ գոյություն կունենա՝ հակառակը վկայող պայմանների բացակայության դեպքում: Նման փոխկապվածության առկայությունն ապահովում է աուդիտորական ապացույցներ հաշվապահական հաշվառման համակարգի կողմից տրամադրված տվյալների ամբողջականության, ճշգրտության և հիմնավորվածության վերաբերյալ: Այնուամենայնիվ, վերլուծական ընթացակարգերի արդյունքներին հիմնվելու աստիճանը կախված կլինի այն ռիսկի վերաբերյալ աուդիտորի գնահատումներից, որ վերլուծական ընթացակարգերը կսահմանեն փոխկապվածությունը որպես կանխատեսվող՝ այն դեպքում, երբ էական խեղաթյուրումներն իրականում գոյություն ունեն:

15. Աուդիտորի համար վերլուծական ընթացակարգերի արդյունքներին վստահելու աստիճանը կախված է հետևյալ գործոններից.

ա) ուսումնասիրվող հոդվածների էականությունը, օրինակ, երբ պաշարների մնացորդներն էական են, ապա եզրահանգումների կատարման ժամանակ աուդիտորը չի հիմնվում միայն վերլուծական ընթացակարգերի վրա: Այնուամենայնիվ, աուդիտորը կարող է հիմնվել բացառապես վերլուծական ընթացակարգերի վրա այն դեպքերում, երբ ուսումնասիրվում են եկամուտների և ծախսերի որոշ հոդվածներ, որոնք առանձին վերցրած էական բնույթ չեն կրում,

բ) աուդիտորական այլ ընթացակարգերի կիրառումը, որոնք նախատեսված են աուդիտորական միևնույն նպատակներին հասնելու համար, օրինակ, դեբիտորական պարտքերի հավաքագրման գործընթացի վերանայման ժամանակ աուդիտորի կողմից իրականացվող այլ ընթացակարգերը, օրինակ, հետագա դրամական մուտքերի ուսումնասիրումը, կարող են հաստատել կամ փարատել այն կասկածները, որոնք առաջացել են հաճախորդների պարտքերի մարման ժամկետների դասակարգման նկատմամբ կիրառված վերլուծական ընթացակարգերի հետևանքով,

գ) ճշգրտության այն աստիճանը, ըստ որի վերլուծական ընթացակարգերի ակնկալվող արդյունքները կարող են կանխատեսվել: Օրինակ, աուդիտորը, որպես կանոն, ավելի մեծ համապատասխանություն է ակնկալում որևէ ժամանակաշրջանի համախառն եկամտի գործակիցը այլ ժամանակաշրջանի միևնույն գործակցի հետ համեմատելիս, քան ըստ հայեցողության կատարված այնպիսի ծախսերը համեմատելիս, ինչպիսիք են հետազոտության կամ գովազդի հետ կապված ծախսերը,

դ) բնորոշ և վերահսկողության ռիսկերի գնահատումները, օրինակ, երբ իրացման գործընթացի նկատմամբ ներքին վերահսկողությունը թերի է, հետևաբար նաև վերահսկողության ռիսկը բարձր է, ապա դեբիտորական պարտքերի վերաբերյալ եզրահանգումներ կատարելիս կարող է ավելի շատ անհրաժեշտ լինել իրականացնելու գործարքների և մնացորդների նկատմամբ մանրամասն տեղեկատվության թեստավորում, քան վերլուծական ընթացակարգեր:

16. Աուդիտորի համար անհրաժեշտ կլինի նախատեսել վերլուծական ընթացակարգերի կիրառման ժամանակ օգտագործվող տեղեկատվության պատրաստման նկատմամբ իրականացվող վերահսկողության (եթե այդպիսին առկա է) թեստավորում: Եթե այդպիսի վերահսկողությունն արդյունավետ է, ապա աուդիտորն այդ տեղեկատվության հավաստիության, հետևաբար նաև վերլուծական ընթացակարգերի արդյունքների վերաբերյալ կունենա ավելի մեծ հավաստիացումներ: Ոչ ֆինանսական տեղեկատվության նկատմամբ վերահսկողությունը հաճախ կարող է ստուգվել հաշվապահան հաշվառման համակարգի վերահսկողության ստուգման հետ միասին: Օրինակ, կազմակերպությունը իրացման հաշիվ-ապրանքագրերի հաշվառման նկատմամբ վերահսկողություն սահմանելիս կարող է վերահսկել նաև միավոր արտադրանքի իրացման վերաբերյալ գրանցումները: Այդ դեպքում աուդիտորը միավոր արտադրանքի իրացման հետ կապված գրանցումների նկատմամբ իրականացվող վերահսկողության հարցը կարող է ստուգել՝ իրացման հաշիվ-ապրանքագրերի մշակման նկատմամբ իրականացվող վերահսկողության հետ միասին:

7. Արտասովոր հոդվածների ուսումնասիրումը

17. Երբ վերլուծական ընթացակարգերի կիրառման արդյունքում հայտնաբերվում են նշանակալի փոփոխություններ կամ այնպիսի փոխկապվածություն, որը չի համապատասխանում այլ տեղեկատվությանը կամ շեղվում է կանխատեսված գումարներից, ապա աուդիտորը պետք է ուսումնասիրի և ձեռք բերի համապատասխան բացատրություններ, ինչպես նաև դրանք հաստատող ապացույցներ:

18. Արտասովոր փոփոխությունների կամ փոխկապվածության ուսումնասիրությունները, որպես կանոն, սկսվում է կազմակերպության ղեկավարությանը հարցումներ կատարելու հետ միասին, որոնց հետևում են.

ա) կազմակերպության ղեկավարության պատասխանների հաստատումը, օրինակ, դրանք համեմատելով կազմակերպության գործունեության վերաբերյալ աուդիտորի գիտելիքների կամ աուդիտի ընթացքում ձեռք բերված այլ ապացույցների հետ,

բ) այդ հարցումների արդյունքների հիման վրա այլ ընթացակարգերի կիրառման անհրաժեշտության որոշումը, եթե կազմակերպության ղեկավարությունը չի կարողանում բացատրություններ տրամադրել կամ այդ բացատրությունները ճշգրիտ չեն համարվում:

8. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը

19. Սովորաբար առևտրային կազմակերպությունների աուդիտի ժամանակ ուսումնասիրվող ֆինանսական հաշվետվությունների առանձին հոդվածների միջև եղած փոխկապվածությունը միշտ չէ, որ կարող է ընդունելի լինել նաև պետական կառավարման մարմինների կամ հանրային ոլորտի ոչ առևտրային այլ կազմակերպությունների աուդիտի ժամանակ, օրինակ, հանրային ոլորտի բազմաթիվ այդպիսի կազմակերպություններում սովորաբար գոյություն ունի փոքր ուղղակի կապ եկամուտների ու ծախսերի միջև: Քանի որ ակտիվների ձեռքբերման հետ կապված ծախսերը սովորաբար չեն կապիտալացվում, ապա հնարավոր է, որ գոյություն չունենա որևէ փոխկապվածություն ծախսերի, օրինակ պաշարները, հիմնական միջոցները և այդ ակտիվների արժեքները, որոնք արտացոլված են ֆինանսական հաշվետվություններում: Բացի այդ, հանրային ոլորտում արդյունաբերության կամ վիճակագրական տվյալները համեմատման նպատակով կարող են առկա չլինել: Այնուամենայնիվ, այլ փոխկապվածությունները կարող են ընդունելի լինել, ինչպես օրինակ, ճանապարհների յուրաքանչյուր կիլոմետրի կառուցապատման ինքնարժեքի փոփոխությունները կամ ձեռք բերված և դուրս գրված փոխադրամիջոցների քանակների համեմատումը: Հնարավորության դեպքում պետք է հղում կատարել նաև մասնավոր ոլորտում առկա արդյունաբերության և վիճակագրական տվյալներին: Որոշ դեպքերում աուդիտորի համար օգտակար կլինի նաև ներքին տվյալների բազայի ստեղծումը:




ԱՍ 530 «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԸՆՏՐԱՆՔԸ ԵՎ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՅԼ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-2
2. Սահմանումներ 3-12
3. Աուդիտորական ապացույցներ 13
3.1 Վերահսկողության թեստեր 14-16
3.2 Անկախ ընթացակարգեր 17
4. Ռիսկի ուսումնասիրությունները աուդիտորական ապացույցների ձեռք բերման ժամանակ 18-20
5. Աուդիտորական ապացույցների ձեռք բերման ընթացակարգեր  21
6. Աուդիտորական ապացույցների ձեռք բերման նպատակով ստուգման համար հոդվածների ընտրությունը 22-23
6.1 Բոլոր հոդվածների ընտրումը 24
6.2 Հատուկ հոդվածների ընտրումը 25-26
6.3 Աուդիտորական ընտրանք 27
7. Վիճակագրական ընտրանքի մոտեցման համեմատումը ոչ վիճակագրական ընտրանքի մոտեցումների հետ 28-30
8. Ընտրանքի նախագծումը 31-34
8.1  Բազմությունը 35
8.2 Շերտավորում  36-38
8.3 Ընտրանքն ըստ արժեքի 39
9. Ընտրանքի մեծությունը (չափը) 40-41
10. Ընտրանքի (նմուշի) ընտրումը 42-43
11. Աուդիտորական ընթացակարգերի իրականացումը 44-46
12. Սխալների բնույթը և առաջացման պատճառները 47-50
13. Սխալների տարածումը 51-53
14. Ընտրանքային արդյունքների գնահատումը  54-56
Հավելված 1
Վերահսկողության թեստերի իրականացման համար նախատեսված ընտրանքի մեծության վրա ազդող գործոնների օրինակներ
Հավելված 2
Անկախ ընթացակարգերի իրականացման համար նախատեսված ընտրանքի մեծության վրա ազդող գործոնների օրինակներ
Հավելված 3
Նմուշների (ընտրանք) ընտրման մեթոդները

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է աուդիտորական ապացույցների ձեռք բերման նպատակով աուդիտորական ընտրանքային ընթացակարգերի և ստուգման համար հոդվածների ընտրության այլ միջոցների օգտագործման վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը:

2. Աուդիտորական ընթացակարգերի նախագծման ժամանակ ստուգման համար հոդվածների ընտրության նպատակով աուդիտորը պետք է նախագծի համապատասխան մեթոդներ այնպես, որպեսզի աուդիտորական թեստերի նպատակներին հասնելու համար ձեռք բերի աուդիտորական ապացույցներ:

2. Սահմանումներ

3. «Աուդիտորական ընտրանքը» (ընտրանք) ներառում է աուդիտորական այն ընթացակարգերի կիրառումը գործառնությունների դասերի կամ հաշվի մնացորդի միավորների 100%-ից ցածր քանակության նկատմամբ, որ ընտրանքային բոլոր միավորները ունեն ընտրվելու միևնույն հավանականությունը: Դա հնարավորություն կընձեռի աուդիտորին ձեռք բերել ու գնահատել աուդիտորական ապացույցները ընտրված հոդվածների որոշ հատկանիշների վերաբերյալ, որն իր հերթին հնարավորություն է ընձեռում եզրահանգումներ կատարել այն բազմության վերաբերյալ, որտեղից և ընտրվել են այդ հոդվածները: Աուդիտորական ընտրանք իրականացնելիս կարող են օգտագործվել վիճակագրական կամ ոչ վիճակագրական մոտեցումներ:

4. Սույն ստանդարտի իմաստով՝ «սխալներ» հասկացությունը նշանակում է կամ վերահսկողության շեղումներ, երբ իրականացվում են վերահսկողության թեստեր, կամ խեղաթյուրումներ, երբ իրականացվում են անկախ ընթացակարգեր: Նմանապես, ընդհանուր սխալներ օգտագործվում է շեղումների չափի կամ ընդհանուր խեղաթյուրումների իմաստով:

5. «Անսովոր սխալներ» հասկացությունը նշանակում է սխալ, որն առաջանում է մեկուսացված ինչ-որ երևույթի արդյունքում, որը տեղի է ունենում միայն հատուկ դեպքերում, և հետևաբար չի համարվում ընդհանուր բազմությունում հայտնաբերված սխալների մի մաս:

6. «Բազմությունը» տվյալների այն ամբողջությունն է, որտեղից կատարվում է ընտրանքի ընտրությունը և որի վերաբերյալ աուդիտորը ցանկանում է եզրակացություններ կատարել: Օրինակ, հաշվի մնացորդում կամ գործառնությունների դասերում ընդգրկված բոլոր տարրերի ամբողջությունը կազմում է բազմություն: Բազմությունը կարելի է բաժանել շերտերի (ստրատում) կամ ենթաբազմությունների, որոնք ուսումնասիրվում են առանձին: Բազմություն հասկացությունն իր մեջ ընդգրկում է շերտերի (ստրատում) հասկացությունը:

7. «Ընտրանքային ռիսկն» առաջանում է այն հնարավորությունից, որ ընտրանքի վերաբերյալ աուդիտորի եզրահանգումները կարող են տարբեր լինել այն եզրահանգումներից, եթե նույն աուդիտորական ընթացակարգը կիրառվեր ամբողջ բազմություն նկատմամբ: Գոյություն ունեն ընտրանքային ռիսկի երկու տեսակներ.

ա) այն ռիսկը, որ վերահսկողության թեստերի իրականացման դեպքում աուդիտորը կգա այն եզրահանգման, որ վերահսկողության ռիսկն ավելի ցածր է, քան այն իրականում գոյություն ունի, կամ անկախ թեստերի իրականացման դեպքում աուդիտորը կեզրակացնի, որ առկա չեն էական սխալներ, երբ դրանք փաստորեն առկա են: Այս տեսակի ռիսկը ազդեցություն է գործում աուդիտորական աշխատանքների արդյունավետության վրա և հավանաբար կբերի անհամապատասխան աուդիտորական կարծիքի արտահայտմանը.

բ) այն ռիսկը, որ վերահսկողության թեստերի իրականացման դեպքում աուդիտորը կգա այն եզրահանգման, որ վերահսկողության ռիսկն ավելի բարձր է, քան այն իրականում գոյություն ունի, կամ անկախ թեստերի իրականացման դեպքում աուդիտորը կեզրակացնի, որ առկա են էական սխալներ, երբ դրանք փաստորեն առկա չեն: Այս տեսակի ռիսկն ազդեցություն է գործում աուդիտորական աշխատանքների արդյունավետության վրա, քանի որ դա սովորաբար կարող է հանգեցնել լրացուցիչ աշխատանքների իրականացմանը, ընդունելով, որ նախնական եզրահանգումները սխալ են կատարվել:

Այս ռիսկերի մաթեմատիկական ամբողջությունն անվանվում է հուսալիության մակարդակ:

8. «Ոչ ընտրանքային ռիսկն» առաջանում է այնպիսի գործոններից, որոնք ստիպում են աուդիտորին կատարելու սխալ եզրահանգումներ այնպիսի պատճառներով, որոնք կապված չեն ընտրված ընտրանքի չափերից: Օրինակ, քանի որ աուդիտորական ապացույցների մեծ մասը կրում է համոզիչ, քան որոշիչ բնույթ աուդիտորը կարող է օգտագործել անհամապատասխան ընթացակարգեր կամ կարող է սխալ վերլուծել ապացույցը և հետևաբար կձախողվի սխալի ճանաչումը:

9. «Ընտրանքային միավոր» հասկացությունը դա առանձին տարրեր են, որոնք կազմում են բազմություն, օրինակ, ավանդների ներդրման բլանկում նշված չեկերը, բանկային քաղվածքում կրեդիտագրված գումարները, վաճառքի հաշիվ-ապրանքագրերը, դեբիտորների հաշիվների մնացորդները կամ դրամական միավորները:

10. «Վիճակագրական ընտրանքը» ընտրանքի նկատմամբ այն մոտեցումն է, որն ունի հետևյալ հատկությունները.

ա) ընտրանքի պատահական ընտրությունը,

բ) հավանականությունների տեսության օգտագործումը ընտրանքային արդյունքները գնահատելու համար, ներառյալ ընտրանքային ռիսկի չափումը:

Ընտրանքային մոտեցումը, որը չունի ա) և բ) կետերում նկարագրված հատկանիշները համարվում է «ոչ վիճակագրական ընտրանք»:

11. «Շերտավորումը» բազմությունը ենթաբազմությունների բաժանելու գործընթացն է: Ենթաբազմություններից յուրաքանչյուրը համարվում է ընտրանքային միավորների խումբ, որոնք ունեն միևնույն հատկանիշները (հաճախ դրամական արժեք):

12. «Թույլատրելի սխալը» բազմության մեջ առկա առավելագույն այն սխալն է, որը աուդիտորը պատրաստ է ընդունել:

3. Աուդիտորական ապացույցներ

13. Համաձայն «Աուդիտորական ապացույցներ» աուդիտի ստանդարտ 500-ի, աուդիտորական ապացույցները ձեռք են բերվում վերահսկողության թեստերի և անկախ ընթացակարգերի համատեղ իրականացման միջոցով: Իրականացվող թեստի տեսակը կարևոր է աուդիտորական ապացույցների ձեռք բերման ժամանակ կիրառվող աուդիտորական ընթացակարգերն ըմբռնելու համար:

3.1 Վերահսկողության թեստեր

14. Համաձայն «Ռիսկի գնահատումներն ու ներքին վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 400-ի, վերահսկողության թեստերն իրականացվում են այն դեպքերում, երբ աուդիտորը պլանավորում է որևէ որոշակի տեղեկատվության նկատմամբ գնահատել վերահսկողության ռիսկը ոչ բարձր մակարդակում:

15. Հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ աուդիտորի պատկերացումների հիման վրա նա որոշակիացնում է այն հատկությունները կամ հատկանիշները, որոնք ցույց են տալիս վերահսկողության իրականացումը (արդյունքները), ինչպես նաև այն շեղումները, որոնք ցույց են տալիս համապատասխան իրականացման (արդյունքների) շեղումները: Այդ հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը կարող են ստուգվել աուդիտորի կողմից:

16. Վերահսկողության թեստերի համար աուդիտորական ընտրանքը հիմնականում նախատեսված է այն դեպքերում, երբ վերահսկողության կիրառումը ապացույցներ է թողնում դրանց իրականացման վերաբերյալ (օրինակ, վարկերի գծով պատասխանատու անձի տվյալները հաշիվ-ապրանքագրի վրա, որը նշանակում է վարկի տրամադրման վավերացումը կամ վկայությունները միկրոհամակարգչային տվյալների մշակման համակարգ տվյալները մուտքագրելու համար անհրաժեշտ լիազորությունների վերաբերյալ):

3.2 Անկախ ընթացակարգեր

17. Անկախ ընթացակարգերը հիմնականում վերաբերում են գումարներին ու լինում են երկու տեսակի. վերլուծական ընթացակարգեր և գործառնությունների ու հաշիվների մնացորդների մանրամասների ստուգումներ: Անկախ ընթացակարգերի նպատակն է ֆինանսական հաշվետվություններում էական խեղաթյուրումները հայտնաբերելու համար ձեռք բերել աուդիտորական ապացույցներ: Մանրամասների անկախ ստուգումների ժամանակ աուդիտորական ընտրանքը և աուդիտորական ապացույցների ձեռք բերման ու ստուգման համար անհրաժեշտ տարրերի ընտրման այլ մեթոդները կարող են օգտագործվել ֆինանսական հաշվետվություններում արտացոլված մեկ կամ մի քանի գումարների հաստատման համար (օրինակ, դեբիտորական պարտքերի առկայությունը) կամ կատարել որոշ արժեքների (օրինակ, մաշված գույքի արժեքի) անկախ գնահատում:

4. Ռիսկի ուսումնասիրությունները աուդիտորական ապացույցների ձեռքբերման ժամանակ

18. Աուդիտորական ապացույցների ձեռքբերման ժամանակ աուդիտորը պետք է կիրառի մասնագիտական դատողությունը աուդիտորական ռիսկը գնահատելու համար, ինչպես նաև նախագծի աուդիտորական ընթացակարգեր՝ ռիսկն ընդունելի ցածր մակարդակին նվազեցնելու համար:

19. Աուդիտորական ռիսկն այն ռիսկն է, որ ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներ պարունակելու դեպքերում աուդիտորը անհամապատասխան կարծիք է տալիս: Աուդիտորական ռիսկը բաղկացած է բնորոշ ռիսկից (դա հաշիվների մնացորդների զգայունակությունն է էական խեղաթյուրումների նկատմամբ, ենթադրելով, որ բացակայում է դրա հետ կապված ներքին վերահսկողությունը), վերահսկողության ռիսկից (դա այն ռիսկն է, որ էական խեղաթյուրումները կազմակերպության հաշվապահական հաշվառման ու ներքին վերահսկողության համակարգերի կողմից չեն հայտնաբերվի կամ կանխարգելվի և ժամանակին չեն ուղղվի) և չհայտնաբերման ռիսկից (դա այն ռիսկն է, որ էական խեղաթյուրումները չեն հայտնաբերվի աուդիտորական անկախ ընթացակարգերի իրականացման միջոցով): Աուդիտորական ռիսկի այս երեք բաղկացուցիչները հաշվի են առնվում պլանավորման գործընթացում աուդիտորական ընթացակարգերը նախագծելիս, աուդիտորական ռիսկն ընդունելի ցածր մակարդակին հասցնելու նպատակով:

20. Ընտրանքային և ոչ ընտրանքային ռիսկերը կարող են ազդեցություն գործել աուդիտորական ռիսկի բաղկացուցիչների վրա: Օրինակ, վերահսկողության թեստերի իրականացման ժամանակ, աուդիտորը կարող է ընտրանքում սխալներ չգտնել և եզրակացնել, որ վերահսկողության ռիսկը ցածր է, այն դեպքում, երբ սխալը բազմության մեջ իրականում գտնվում է անընդունելի բարձր մակարդակի վրա (ընտրանքային ռիսկ): Սխալներ կարող են լինել նաև ընտրանքում, որ աուդիտորը չի կարողանում ճանաչել (ոչ ընտրանքային ռիսկ): Անկախ ընթացակարգերի առումով, աուդիտորը կարող է օգտագործել բազմաթիվ մեթոդներ չհայտնաբերման ռիսկը ընդունելի ցածր մակարդակին հասցնելու համար: Ելնելով դրանց բնույթից, այդ մեթոդները կարող են ենթարկվել ընտրանքային և (կամ) ոչ ընտրանքային ռիսկերի: Օրինակ, աուդիտորը կարող է ընտրել անհամապատասխան վերլուծական ընթացակարգեր (ոչ ընտրանքային ռիսկ) կամ մանրամասների ստուգման ժամանակ կարող է հայտնաբերել միայն ոչ էական խեղաթյուրումներ, երբ խեղաթյուրումների չափերը իրականում ավելի մեծ են, քան թույլատրելի չափերը (ընտրանքային ռիսկ): Վերահսկողության թեստերի և անկախ ընթացակարգերի դեպքում, ընտրանքային ռիսկը կարելի է նվազեցնել՝ մեծացնելով ընտրանքի չափը, մինչդեռ ոչ ընտրանքային ռիսկը կարելի է նվազեցնել աշխատանքների ճշգրիտ պլանավորման, հսկողության և ուսումնասիրման միջոցով:

5. Աուդիտորական ապացույցների ձեռքբերման ընթացակարգեր

21. Աուդիտորական ապացույցների ձեռքբերման համար ընթացակարգերը ներառում են ստուգումներ, ուսումնասիրություններ, հարցումներ ու հաստատումներ, հաշվարկումներ և վերլուծական ընթացակարգեր: Տվյալ հանգամանքներում համապատասխան ընթացակարգի ընտրության կատարումը հանդիսանում է մասնագիտական դատողության առարկա: Այս ընթացակարգերի կիրառումը հաճախ կներառի բազմությունից ընտրված հոդվածների ստուգումներ:

6. Աուդիտորական ապացույցների ձեռքբերման նպատակով ստուգման համար հոդվածների ընտրությունը

22. Աուդիտորական ընթացակարգերի նախագծման ժամանակ աուդիտորը պետք է մշակի ստուգման համար հոդվածների ընտրության համապատասխան մեթոդներ: Աուդիտորի համար առկա են հետևյալ միջոցները.

ա) բոլոր հոդվածների ընտրումը (100% ստուգում),

բ) հատուկ հոդվածների ընտրումը,

գ) աուդիտորական ընտրանքը:

23. Այն որոշումը, թե որ մոտեցումը պետք է ընտրվի կախված է տվյալ հանգամանքներից, ինչպես նաև վերը նշված միջոցներից որևէ մեկի կամ դրանց համակցության կիրառումը կարող է համապատասխանել որոշակի հանգամանքներում: Չնայած որ միջոցի կամ դրանց համակցության օգտագործման վերաբերյալ որոշումը կայացվում է աուդիտորական ռիսկի և աուդիտի արդյունավետության հիման վրա, աուդիտորին անհրաժեշտ է համոզվել, որ օգտագործված մեթոդներն արդյունավետ են բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ ձեռք բերելիս ստուգման նպատակներին հասնելու համար:

6.1 Բոլոր հոդվածների ընտրումը

24. Աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել ստուգելու հոդվածների ամբողջ բազմությունը, որը կազմում են հաշիվների մնացորդներն ու գործառնությունների դասերը (կամ այդ բազմության մեջ գտնվող շերտը): Վերահսկողության թեստերի դեպքում 100%-անոց ստուգումներն անհավանական են: Այնուամենայնիվ, դրանք ավելի տարածված են անկախ ընթացակարգերի իրականացման դեպքում: Օրինակ, 100%-անոց ստուգումները կարող են համապատասխան լինել այն դեպքերում, երբ բազմությունը կազմված է փոքր քանակությամբ խոշոր գումարներից, ինչպես նաև, երբ բնորոշ ու վերահսկողության ռիսկերը բարձր են և այլ միջոցները չեն ապահովում բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ կամ, երբ համակարգչային տեղեկատվական համակարգի կողմից իրականացվող հաշվարկումների կամ այլ գործընթացների կրկնվող բնույթի շնորհիվ 100%-անոց ստուգումները դարձնում են ծախսերի տեսանկյունից ավելի արդյունավետ:

6.2 Հատուկ հոդվածների ընտրումը

25. Աուդիտորը կարող է որոշել բազմությունից ընտրելու հատուկ հոդվածներ, հիմնվելով այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են պատվիրատուի գործունեության վերաբերյալ աուդիտորի գիտելիքները, բնորոշ և վերահսկողության ռիսկերի նախնական գնահատումները, ինչպես նաև ստուգման ենթակա բազմության բնութագրերը: Հատուկ հոդվածների դատողական ընտրությունը ենթակա է ոչ ընտրանքային ռիսկի ազդեցությանը: Ընտրվող հատուկ հոդվածները կարող են ներառել.

- Բարձր արժեք ունեցող կամ կարևոր հոդվածներ. Աուդիտորը կարող է որոշել ընտրելու բազմության մեջ հատուկ այնպիսի հոդվածներ, որոնք ունեն բարձր արժեք կամ մեկ այլ բնութագիր, օրինակ, այն հոդվածները, որոնք կասկածելի, արտասովոր, մասնավորապես, ռիսկ պարունակող, կամ նախկինում սխալներ են պարունակել:

- Որոշակի գումարից բարձր բոլոր հոդվածները. Աուդիտորը կարող է որոշել ստուգելու այն հոդվածները, որոնց արժեքները գերազանցում են որոշակի գումարները (սահմանները) այնպես, որ հնարավոր լինի որոշել հաշվի մնացորդի կամ գործառնությունների դասի ընդհանուր գումարի մեծ համամասնությունները:

- Հոդվածներ, որոնց միջոցով կարելի է ձեռք բերել տեղեկատվություն. Աուդիտորը կարող է ուսումնասիրել հոդվածներ այնպիսի հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելու համար, ինչպիսիք են պատվիրատուի գործունեությունը, գործարքների բնույթը, հաշվապահական հաշվառման ու ներքին վերահսկողության համակարգերը:

- Ընթացակարգերը ստուգելու համար ընտրվող հոդվածներ. Աուդիտորը կարող է իր դատողության շնորհիվ ընտրել և ուսումնասիրել հատուկ հոդվածներ՝ որոշելու համար, թե արդյոք որոշակի ընթացակարգեր իրականացվում են:

26. Այն դեպքերում, երբ հաշիվների մնացորդներից կամ գործառնությունների դասերից հատուկ հոդվածների ընտրումը կարող է հաճախ աուդիտորական ապացույցների ձեռքբերման արդյունավետ միջոց լինել, այն չի հանդիսանում աուդիտորական ընտրանք: Այսպիսի ճանապարհով ընտրված հոդվածների նկատմամբ կիրառված ընթացակարգերը չեն կարող տարածվել ամբողջ բազմության վրա: Աուդիտորը պետք է հաշվի առնի բազմության մնացած մասի վերաբերյալ համապատասխան ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտությունն այն դեպքերում, երբ այդ մնացած մասը էական բնույթ է կրում:

6.3 Աուդիտորական ընտրանք

27. Աուդիտորը կարող է որոշել կիրառելու աուդիտորական ընտրանքի մեթոդը հաշիվների մնացորդների և գործառնությունների դասերի նկատմամբ: Աուդիտորական ընտրանքի մեթոդը կարող է կիրառվել կամ վիճակագրական կամ ոչ վիճակագրական ընտրանքի մեթոդների օգտագործմամբ: Աուդիտորական ընտրանքի մեթոդը մանրամասնորեն քննարկված է սույն ստանդարտի 31- 56-րդ կետերում:

7. Վիճակագրական ընտրանքի մոտեցման համեմատումը ոչ վիճակագրական ընտրանքի մոտեցումների հետ

28. Վիճակագրական կամ ոչ վիճակագրական ընտրանքի մոտեցումը կիրառելու վերաբերյալ որոշման կայացումը համարվում է աուդիտորի դատողության հարց, որը կապված է տվյալ հանգամանքներում առավել արդյունավետ մեթոդով աուդիտորական ապացույցների ձեռքբերման հետ: Օրինակ, վերահսկողության թեստերի դեպքում, սխալների բնույթի ու պատճառների վերաբերյալ աուդիտորի վերլուծությունները հաճախ կարող են ավելի կարևոր լինել, քան սխալների պարզապես առկայության կամ բացակայության (այսինքն, հաշվառման) վերաբերյալ վիճակագրական վերլուծությունները: Նման իրավիճակում ոչ վիճակագրական ընտրանքի մոտեցումը կարող է համարվել ամենահամապատասխանը:

29. Վիճակագրական ընտրանքի կիրառման դեպքում ընտրանքի չափը կարող է որոշվել՝ օգտագործելով կամ հավանականությունների տեսությունը կամ մասնագիտական դատողությունը: Ավելին, ընտրանքի մեծությունը կարևոր չափանիշ չի համարվում վիճակագրական և ոչ վիճակագրական ընտրանքի մոտեցումները տարբերելու համար: Ընտրանքի մեծությունը համարվում է այնպիսի գործոնների գործառույթ, որոնք բերված են սույն ստանդարտին կից հավելվածներ 1 և 2-ում: Երբ հանգամանքները միանման են, հավելվածներ 1 և 2-ում բերված գործոնների ազդեցությունները ընտրանքի մեծության վրա նման կլինեն միմյանց՝ անկախ նրանից վիճակագրական թե ոչ վիճակագրական մոտեցումներն են ընտրվել:

30. Այն դեպքերում, երբ ընդունված մոտեցումը չի բավարարում վիճակագրական ընտրանքի սահմանմանը, ապա հաճախ օգտագործվում են վիճակագրական մոտեցման տարրեր, օրինակ, պատահական ընտրության կատարումը՝ օգտագործելով համակարգչի կողմից պատահականորեն ընտրվող թվերը: Այնուամենայնիվ, միայն այն դեպքերում, երբ ընդունված մոտեցումն ունի վիճակագրական ընտրանքի հատկանիշներ, ընտրանքային ռիսկի վիճակագրական չափումներն ընդունելի են:

8. Ընտրանքի նախագծումը

31. Աուդիտորական ընտրանքը նախագծելիս, աուդիտորը պետք է հաշվի առնի ստուգումների նպատակները և այն բազմության հատկանիշները, որտեղից և կընտրվի ընտրանքը:

32. Սկզբում աուդիտորը հաշվի է առնում այն որոշակի նպատակները, որոնք պետք է իրականացվեն, ինչպես նաև աուդիտորական ընթացակարգերի այն համակցությունը, որոնց միջոցով հավանաբար առավելագույն չափով կիրականացվեն այդ նպատակները: Որոնվող աուդիտորական ապացույցների բնույթի, ինչպես նաև հնարավոր սխալների պայմանների կամ աուդիտորական ապացույցներին վերաբերող այլ հատկանիշների ուսումնասիրումը կօժանդակի աուդիտորին որոշել, թե ինչն է պարունակում սխալ և որ բազմությունից կատարվեն ընտրություններ:

33. Այն, թե ինչպիսի պայմաններում է ստեղծվում սխալը, աուդիտորն ուսումնասիրում է՝ հաշվի առնելով ստուգումների նպատակները: Պարզ պատկերացումներն այն մասին, թե ինչն է պարունակում սխալներ, կարևոր են համոզվելու համար այն բանում, որ սխալներ կազմող գործոնների մեջ ընդգրկված են բոլոր այն իրավիճակները (և միայն դրանք), որոնք կարևոր են ստուգումների նպատակների իրականացման համար: Օրինակ, դեբիտորական պարտքերի առկայության վերաբերյալ անկախ ընթացակարգերի (ինչպիսին է հաստատումը) իրականացման դեպքում հաճախորդի կողմից կատարված վճարումները, որոնք իրականացվել են մինչև պարտքի հաստատման ամսաթիվը, սակայն ստացվել են այդ ամսաթվից կարճ ժամանակահատվածից հետո, որպես սխալ չի համարվում: Հաճախորդների հաշիվների շփոթումը ազդեցություն չի գործում դեբիտորական պարտքի ընդհանուր մնացորդի վրա: Հետևաբար ճիշտ չի լինի դա համարել որպես սխալ՝ իրականացված այս ընթացակարգի ընտրանքի արդյունքները գնահատելիս, չնայած որ դա կարող է նշանակալի ազդեցություններ գործել աուդիտի այլ բնագավառների վրա, ինչպիսիք են խարդախության գոյության հավանականության գնահատումը կամ կասկածելի հաշիվների պահուստի ձևավորման ճշգրտությունը:

34. Վերահսկողության թեստեր իրականացնելիս աուդիտորը սովորաբար կատարում է սխալների այն չափի նախնական գնահատումներ, որոնք նա ակնկալում է հայտնաբերել թեստավորմանը ենթակա բազմության մեջ, ինչպես նաև վերահսկողության ռիսկի մակարդակի նախնական գնահատումներ: Այդ գնահատումները հիմնված են աուդիտորի սկզբնական գիտելիքների կամ բազմությունից ընտրված թվով փոքր հոդվածների ուսումնասիրման վրա: Անկախ ստուգումների դեպքում համանման կերպով աուդիտորը սովորաբար կատարում է բազմությունում սխալների գումարի նախնական գնահատումներ: Այդ նախնական գնահատումներն օգտակար են աուդիտորական ընտրանքը նախագծելու և ընտրանքի մեծությունը (չափը) որոշելու համար: Օրինակ, եթե սխալների ակնկալվող մակարդակը բարձր է ընդունելի մակարդակից, ապա սովորաբար վերահսկողության թեստերը չեն իրականացվի: Այնուամենայնիվ, անկախ ընթացակարգերի իրականացման դեպքում, եթե սխալների ակնկալվող մակարդակը բարձր է, ապա կարող է անհրաժեշտ լինել անցկացնելու լիակատար (100% - անոց) ստուգում կամ ընտրանքի մեծ չափի ստուգման օգտագործումը:

8.1 Բազմությունը

35. Աուդիտորի համար կարևոր է համոզվել այն բանում, որ բազմությունը.

ա) համապատասխանում է ընտրանքային ընթացակարգերի նպատակներին, որոնք կներառեն թեստավորման ուղղությունների ուսումնասիրումը: Օրինակ, եթե աուդիտորը նպատակ ունի թեստավորելու կրեդիտորական պարտքի գերագնահատումը, ապա նա որպես բազմություն պետք է ընդունի կրեդիտորական պարտքերի ցուցակը: Մյուս կողմից, երբ աուդիտորը նպատակ ունի ստուգելու կրեդիտորական պարտքերի թերագնահատումը, ապա նա կրեդիտորական պարտքերի ցուցակի փոխարեն որպես բազմություն պետք է ընդունի հետագա ծախքերը, չվճարված ապրանքագրերը, մատակարարների քաղվածքները, ստացվող անհամապատասխան հաշվետվությունները կամ այլ բազմությունները, որոնք աուդիտորական ապացույցներ են տրամադրում կրեդիտորական պարտքերի թերի ներկայացման վերաբերյալ:

բ) ամբողջական է: Օրինակ, եթե աուդիտորը նպատակ ունի ընտրելու վճարման փաստաթղթերը դրանց փաթեթից, ապա նա չի կարող եզրահանգումներ կատարել տվյալ ժամանակաշրջանի համար բոլոր սերտիֆիկատների վերաբերյալ, քանի դեռ չի համոզվում այն բանում, որ բոլոր վճարման փաստաթղթերը փաստորեն լրացված են: Նմանապես, եթե աուդիտորը նպատակ ունի հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում օգտագործել ընտրանքը կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի գործունեության վերաբերյալ եզրահանգումների կատարման նպատակով, ապա նա այդ բազմության մեջ պետք է ներառի բոլոր համապատասխան հոդվածները` ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում: Մեկ այլ մոտեցման համաձայն, աուդիտորը կարող է շերտավորել (դասակարգել) ամբողջ բազմությունը և կիրառել ընտրանքային մեթոդը վերահսկողության վերաբերյալ եզրահանգումներ կատարելու նպատակով միայն, ենթադրենք, առաջին տասը ամիսների համար և այլընտրանքային ընթացակարգեր կամ առանձին ընտրանքներ կիրառել մնացած երկու ամիսների համար:

8.2 Շերտավորում

36. Աուդիտի արդյունավետությունը կարող է բարձրանալ, եթե աուդիտորը բազմությունը շերտավորի առանձին միևնույն հատկանիշներ ունեցող ենթաբազմությունների: Շերտավորման նպատակն է յուրաքանչյուր շերտում (ստրատումում) փոքրացնել հոդվածների տարբերությունները և, հետևաբար, հնարավորություն ընձեռել փոքրացնելու ընտրանքի չափն առանց ընտրանքային ռիսկի համամասնական բարձրացման: Ենթաբազմություններն անհրաժեշտ է զգուշորեն կազմել այնպես, որ ընտրանքային ամեն մի միավոր պատկանի մեկ շերտի (ստրատումի):

37. Անկախ ընթացակարգերի իրականացման ժամանակ հաշիվների մնացորդները կամ գործառնությունների դասերը հաճախ շերտավորվում են ըստ դրամական արժեքների: Սա հնարավորություն է տալիս ավելի մեծ ուշադրություն դարձնելու առավել մեծ արժեք ունեցող հոդվածների վրա, որոնք կարող են պարունակել ամենամեծ հնարավոր դրամական սխալները՝ դրանց արժեքի գերագնահատման պատճառով: Նմանապես, բազմությունը կարելի է շերտավորել ըստ յուրահատուկ հատկանիշների, որոնք ցույց են տալիս սխալների առաջացման ռիսկի առավել բարձր մակարդակը, օրինակ, դեբիտորական պարտքի գնահատումները թեստավորելիս մնացորդները կարող են շերտավորվել ըստ դրանց վաղեմության:

38. Շերտերում հոդվածների ընտրանքի նկատմամբ կիրառված ընթացակարգերի արդյունքները կարող են տարածվել միայն այդ շերտերը կազմող հոդվածների վրա: Ամբողջ բազմության վերաբերյալ եզրահանգումներ կատարելու համար աուդիտորին կարող է անհրաժեշտ լինել ուսումնասիրելու ռիսկն ու էականությունը ամբողջ բազմությունը կազմող ցանկացած այլ շերտի նկատմամբ: Օրինակ, բազմությունը կազմող հոդվածների 20%-ը կարող է կազմել հաշիվների մնացորդների ընդհանուր արժեքի 90%-ը: Աուդիտորը կարող է որոշել ստուգելու այդ հոդվածներից կատարված ընտրանքը: Աուդիտորը գնահատում է այդ ընտրանքի արդյունքները և կատարում է եզրահանգումներ արժեքի այդ 90%-ի վերաբերյալ՝ մնացած 10%-ից առանձին (որի համար պետք է օգտագործվեն լրացուցիչ ընտրանքներ կամ աուդիտորական ապացույցների ձեռք բերման այլ միջոցներ, կամ որոնք կարող են համարվել ոչ էական):

8.3 Ընտրանքն ըստ արժեքի

39. Անկախ ընթացակարգերի իրականցման, մասնավորապես՝ գերագնահատումների թեստավորման, ժամանակ հաճախ արդյունավետ է լինում որպես ընտրանքային միավորներ դիտել հաշիվների մնացորդը կամ գործառնությունների դասը կազմող առանձին դրամական միավորները (օրինակ, դոլարը): Ամբողջ բազմությունից, օրինակ, դեբիտորական պարտքերի մնացորդից, ընտրելով կոնկրետ դրամական միավորները՝ աուդիտորը ստուգում է այդ դրամական միավորները պարունակող որոշակի հոդվածներ, օրինակ, այդ դրամական միավորներով արտահայտված առանձին մնացորդներ: Ընտրանքային միավորների ընտրման այս մեթոդը հավաստիացնում է, որ աուդիտորի ուշադրությունն ուղղված է առավել խոշոր հոդվածների վրա, քանի որ դրանք ունեն ընտրվելու ավելի մեծ հնարավորություն և կարող են փոքրացնել ընտրանքի մեծության չափը: Այս մեթոդը սովորաբար օգտագործվում է պարբերական սկուզբունքով կատարվող ընտրանքային մեթոդի (որը նկարագրված է սույն ստանդարտին կից հավելված 3-ում) հետ միասին և առավել արդյունավետ է այն դեպքերում, երբ ընտրությունը կատարվում է համակարգչային տվյալների բազայից:

9. Ընտրանքի մեծությունը (չափը)

40. Ընտրանքի մեծությունը որոշելիս աուդիտորը պետք է հաշվի առնի, թե արդյոք ընտրանքային ռիսկն իջեցված է մինչև ընդունելի ցածր մակարդակը: Ընտրանքի մեծությունը կախված է ընտրանքային ռիսկի այն մակարդակից, որը աուդիտորը կարող է ընդունել: Որքան փոքր է ընտրանքային ռիսկի մակարդակը, որը աուդիտորը կարող է ընդունելի համարել, այնքան ընտրանքի չափը պետք է մեծ լինի:

41. Ընտրանքի մեծությունը հնարավոր է որոշել վիճակագրական բանաձևերի կիրառման կամ տվյալ հանգամանքներում օբյեկտիվորեն կիրառված աուդիտորի մասնագիտական դատողության միջոցով: Սույն ստանդարտի հավելվածներ 1-ը և 2-ը ցույց են տալիս տարբեր գործոնների ազդեցությունները ընտրանքի մեծության, և հետևաբար՝ ընտրանքային ռիսկի մակարդակի վրա:

10. Ընտրանքի (նմուշի) ընտրումը

42. Աուդիտորը ընտրանքի (նմուշի) համար հոդվածների ընտրումը պետք է կատարի այնպես, որ ամբողջ բազմության մեջ ընտրանքային բոլոր միավորներն ունենան ընտրվելու նույն հնարավորությունը: Վիճակագրական ընտրանքի մեթոդը պահանջում է, որպեսզի կատարվեն հոդվածների պատահական ընտրումներ, այնպես, որ ընտրանքի յուրաքանչյուր միավոր ունենա  ընտրվելու որոշված հնարավորությունը: Ընտրանքային միավորները կարող են լինել ինչպես ֆիզիկական հոդվածներ (ինչպիսիք են ապրանքագրերը), այնպես էլ դրամական միավորներ: Ոչ վիճակագրական ընտրանքի մեթոդի դեպքում աուդիտորն օգտագործում է իր մասնագիտական դատողությունը՝ նմուշի համար հոդվածներ ընտրելու նպատակով: Քանի որ ընտրանքային մեթոդների նպատակն է հնարավորություն ընձեռել աուդիտորին եզրակացություն կազմելու ամբողջ բազմության մասին, ապա աուդիտորը պետք է ձգտի ընտրել այսպես կոչված ներկայացուցչական նմուշներ, ընտրելով այնպիսի հոդվածներ, որոնք ունեն ամբողջ բազմությանը բնորոշ հատկանիշներ, և նմուշը պետք է այնպես ընտրվի, որ հնարավոր լինի խուսափել շեղումներից:

43. Նմուշների ընտրման հիմնական մեթոդների կիրառման դեպքում օգտագործվում են պատահական թվերի աղյուսակներ կամ համակարգչային ծրագրեր, պարբերականորեն կատարված և պատահական ընտրության մեթոդներ: Այս մեթոդներից յուրաքանչյուրը քննարկվում է սույն ստանդարտին կից հավելված 3-ում:

11. Աուդիտորական ընթացակարգերի իրականացումը

44. Աուդիտորը պետք է իրականացնի աուդիտորական այնպիսի ընթացակարգեր, որոնք համապատասխանում են ընտրված յուրաքանչյուր հոդվածի նկատմամբ կիրառվող թեստավորման կոնկրետ նպատակներին:

45. Եթե ընթացակարգերի կիրառման համար ընտրված հոդվածը համապատասխան չէ, ապա այդ ընթացակարգերն իրականանում են տվյալ հոդվածին փոխարինող այլ հոդվածի նկատմամբ: Օրինակ, վճարման թույլտվության վկայությունը ստուգելիս կարող են ընտրվել չեղյալ համարված չեկերը: Եթե աուդիտորը բավարարված է նրանում, որ այդ չեկերի անվավեր ճանաչման գործընթացը ճշգրտորեն է իրականացվել, այնպես, որ այն սխալ չի կարելի համարել, ապա թեստավորման է ենթարկվում համապատասխանորեն փոխարինված հոդվածը:

46. Այնուամենայնիվ, երբեմն աուդիտորն ի վիճակի չի լինում ընտրված հոդվածների նկատմամբ կիրառել պլանավորված աուդիտորական ընթացակարգերը, օրինակ, այդ հոդվածին վերաբերող փաստաթղթերը կորած լինելու դեպքում: Եթե այդ հոդվածների նկատմամբ հնարավոր չէ կիրառել համապատասխան այլընտրանքային ընթացակարգեր, ապա աուդիտորը տվյալ հոդվածը սխալ է համարում: Այլընտրանքային ընթացակարգերի օրինակ կարող է ծառայել հաջորդող փաստաթղթերի ստուգումը, եթե դրականորեն հաստատելու պահանջով կատարված հարցումներին պատասխաններ չեն ստացվել:

12. Սխալների բնույթը և առաջացման պատճառները

47. Աուդիտորը պետք է ուսումնասիրի ընտրանքի արդյունքները, հայտնաբերված յուրաքանչյուր սխալի բնույթն ու առաջացման պատճառները, ինչպես նաև դրանց հնարավոր ազդեցությունը կոնկրետ թեստերի նպատակների և աուդիտի այլ ոլորտների վրա:

48. Վերահսկողության թեստերի իրականացման ժամանակ աուդիտորը հիմնականում առնչվում է այդ վերահսկողության նախագծման և իրականացման, ինչպես նաև վերահսկողության ռիսկի գնահատման հետ: Այնուամենայնիվ, սխալների հայտնաբերման դեպքում աուդիտորին անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի հարցեր, ինչպիսիք են.

ա) հայտնաբերված սխալների անմիջական ազդեցությունը ֆինանսական հաշվետվությունների վրա,

բ) կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի արդյունավետությունը և դրանց ազդեցությունը աուդիտորական մոտեցումներին, եթե օրինակ, սխալները կազմակերպության ղեկավարության կողմից ներքին վերահսկողությունը անուշադրության մատնելու արդյունք են հանդիսանում:

49. Հայտնաբերված սխալները վերլուծելիս աուդիտորը պետք է ուսումնասիրի, թե դրանցից որոնք ունեն ընդհանուր հատկանիշներ, օրինակ, գործարքների տեսակը, իրականացման վայրը, ապրանքատեսակը կամ ժամանակահատվածը: Նման դեպքերում աուդիտորը ամբողջ բազմության մեջ պետք է տարբերակի այն հոդվածները, որոնք ունեն ընդհանուր հատկանիշներ, և աուդիտորական ընթացակարգերն այդ շերտերում կիրառի համատարածորեն: Պետք է հաշվի առնվի նաև այն, որ տվյալ սխալները կարող են լինել նաև դիտավորյալ կատարված, որը կարող է խարդախության առկայության նշան հանդիսանալ:

50. Երբեմն աուդիտորը կարող է ի վիճակի լինել հաստատելու, որ սխալները առաջանում են մեկուսացված (առանձին) որևէ երևույթից, որը կրկնվում է միայն հատուկ հանգամանքների առկայության դեպքում և, հետևաբար, չի համարվում ամբողջ բազմության մեջ նման սխալների մի մաս (անսովոր սխալ): Անսովոր սխալը հաշվի առնելու համար աուդիտորը պետք է բավականին մեծ համոզվածություն ունենա այն մասին, որ նման սխալները չեն համարվում ամբողջ բազմության մի մաս: Աուդիտորն այս համոզվածությունը ձեռք է բերում լրացուցիչ աշխատանքների իրականացման միջոցով: Լրացուցիչ աշխատանքների իրականացումը կախված է իրավիճակից, սակայն աուդիտորին բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու համար դրանք բավարար են համոզվելու համար, որ այդ սխալներն ազդեցություն չեն գործում ամբողջ բազմության մնացած մասի վրա: Որպես նման երևույթի օրինակ կարող է ծառայել համակարգչի աշխատանքների խափանումից առաջացած սխալը, որը տեղի է ունեցել միայն այդ օրը՝ ողջ ժամանակաշրջանի ընթացքում: Այդ դեպքում աուդիտորը գնահատում է խափանման ազդեցությունը, օրինակ, ստուգելով այդ օրը կատարված յուրահատուկ գործարքները և ուսումնասիրելով խափանման ազդեցությունը աուդիտորական ընթացակարգերի և եզրահանգումների վրա: Մեկ այլ օրինակ կարող է ծառայել այն սխալը, որն առաջացել է կոնկրետ մասնաճյուղում պաշարների արժեքի հաշվարկման ժամանակ կիրառված սխալ բանաձևի պատճառով: Որպեսզի աուդիտորը համոզվի, որ դա իրենից անսովոր սխալ է ներկայացնում, նա պետք է համոզվի, որ մյուս մասնաճյուղերում նմանատիպ հաշվարկների կատարման ժամանակ կիրառվել է ճշգրիտ բանաձևը:

13. Սխալների տարածումը

51. Անկախ ընթացակարգերի իրականացման դեպքում աուդիտորը պետք է տվյալ ընտրանքի մեջ հայտնաբերված, դրամական միավորների հետ կապված, սխալները տարածի ամբողջ բազմության վրա և պետք է հաշվի առնի այդ սխալի ազդեցությունը ստուգման կոնկրետ նպատակների և աուդիտի այլ կողմերի վրա: Աուդիտորը հայտնաբերված ընդհանուր սխալը տարածում է ամբողջ բազմության վրա, որպեսզի ձեռք բերի սխալների ծավալի դիտարկման մեծ մասշտաբ և համեմատի դրանք սխալների թույլատրելի մակարդակի հետ: Անկախ ընթացակարգերի իրականացման դեպքում թույլատրելի սխալը դա թույլատրելի խեղաթյուրումն է և հավասար կլինի այն գումարին, որը փոքր է կամ հավասար աուդիտի ենթակա առանձին հաշիվների մնացորդների համար կիրառելի էականության մակարդակի վերաբերյալ աուդիտորի նախնական գնահատումներին:

52. Եթե տվյալ սխալը սահմանվում է որպես անսովոր սխալ, ապա այն պետք է բացառել ընտրանքային սխալները ամբողջ բազմության վրա տարածելու ժամանակ: Նման սխալների ազդեցությունը, երբ դրանք մնում են չուղղված, դեռևս ուսումնասիրման կարիք ունի՝ ոչ անսովոր սխալների տարածման ուսումնասիրման հետ միասին: Եթե հաշիվների մնացորդները կամ գործառնությունների դասերը բաժանված են շերտերի, ապա սխալը տարածվում է յուրաքանչյուր շերտի համար առանձին-առանձին: Ընդհանուր հաշիվների մնացորդների կամ գործառնությունների դասի վրա հնարավոր ազդեցությունը որոշելիս ուսումնասիրվում է տարածված և անսովոր սխալի գումարային մեծությունը:

53. Վերահսկողության թեստերի իրականացման դեպքում սխալի համապատասխանորեն տարածումը անհրաժեշտ չէ, քանի որ ամբողջ բազմության համար ընտրանքային սխալի չափը համարվում է նաև սխալի տարածման չափ:

14. Ընտրանքային արդյունքների գնահատումը

54. Աուդիտորը պետք է գնահատի ընտրանքային արդյունքները որոշելու համար, թե արդյոք բազմության կարևոր հատկանիշների նախնական գնահատումները հաստատվել են, և թե արդյոք դրանք վերանայման կարիք ունեն: Վերահսկողության թեստերի իրականացման ժամանակ սխալների անսպասելի բարձր չափը կարող է հանգեցնել վերահսկողության ռիսկի գնահատված մակարդակի աճի, եթե ձեռք չեն բերվում հիմնավորող ապացույցներ նախնական գնահատումների վերաբերյալ: Անկախ ընթացակարգերի իրականացման ժամանակ ընտրանքում սխալների անսպասելի բարձր չափը կարող է ստիպել աուդիտորին մտածելու, որ հաշիվների մնացորդները կամ գործառնությունների դասերը պարունակում են էական խեղաթյուրումներ՝ հակառակն ապացուցող հետագա ապացույցների բացակայության դեպքում:

55. Եթե տարածված և անսովոր սխալի ընդհանուր արժեքը փոքր, սակայն մոտ է աուդիտորի կողմից թույլատրելի համարվող սխալի մակարդակին, ապա աուդիտորը պետք է ուսումնասիրի ընտրանքային արդյունքների համոզիչ լինելը՝ աուդիտորական այլ ընթացակարգերի միջոցով, ինչպես նաև նա կարող է անհրաժեշտ համարել ձեռք բերելու աուդիտորական լրացուցիչ ապացույցներ: Տարածված և անսովոր սխալի գումարը համարվում է սխալի վերաբերյալ աուդիտորի լավագույն գնահատականը ամբողջ բազմության մեջ: Հետևաբար ընտրանքային արդյունքների վրա ազդեցություն է գործում ընտրանքային ռիսկը: Այսպիսով, եթե սխալների լավագույն գնահատականը մոտ է սխալների թույլատրելի մակարդակին, ապա աուդիտորը պետք է հաշվի առնի այն ռիսկը, որ մեկ այլ ընտրանքը կարող է նման այլ գնահատման արդյունք հանդիսանալ, որը կարող է գերազանցել սխալների թույլատրելի մակարդակը: Աուդիտորական այլ ընթացակարգերի արդյունքների ուսումնասիրումը հնարավորություն է տալիս աուդիտորին գնահատելու տվյալ ռիսկը, մինչդեռ ռիսկը նվազում է, երբ ձեռք են բերվում լրացուցիչ աուդիտորական ապացույցներ:

56. Եթե ընտրանքային արդյունքները ցույց են տալիս, որ ամբողջ բազմության համապատասխան հատկանիշների նախնական գնահատումները վերանայման կարիք են զգում, ապա աուդիտորը կարող է.

ա) պահանջել կազմակերպության ղեկավարությանը հետազոտելու հայտնաբերված սխալներն ու հետագայում այլ սխալների առաջացման հնարավորությունը, ինչպես նաև կատարել անհրաժեշտ ուղղումներ, և (կամ)

բ) փոփոխել պլանավորված աուդիտորական ընթացակարգերը: Օրինակ, վերահսկողության թեստերի իրականացման ժամանակ աուդիտորը կարող է մեծացնել ընտրանքի չափը, ստուգել այլընտրանքային վերահսկողությունը կամ փոփոխել կապակցված անկախ ընթացակարգերը, և (կամ)

գ) ուսումնասիրել ազդեցությունը աուդիտորական եզրակացության վրա:

57. Սույն ստանդարտը կարող է կիրառվել նաև այն ուժի մեջ մտնելու տարվան նախորդող տարիների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի համար:

Հավելված 1


Վերահսկողության թեստերի իրականացման համար նախատեսված ընտրանքի մեծության վրա ազդող գործոնների օրինակներ

Ստորև բերված են այն գործոնները, որոնք աուդիտորը հաշվի է առնում վերահսկողության թեստերի իրականացման համար նախատեսված ընտրանքի մեծությունը որոշելիս: Այս գործոններն անհրաժեշտ է ուսումնասիրել միասին:

Գործոնը

Ազդեցությունը ընտրանքի մեծության վրա



Աուդիտորի կողմից հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի նկատմամբ վստահության նախատեսված աստիճանի բարձրացում



Մեծանում է
Վերահսկողության նախատեսված ընթացակարգերից շեղվելու, աուդիտորի համար ընդունելի աստիճանի բարձրացում

Փոքրանում է
Վերահսկողության նախատեսված ընթացակարգերից շեղվելու աստիճանի այն բարձրացումը, որն աուդիտորը նախատեսում է հայտնաբերել ամբողջ բազմության մեջ

Մեծանում է
Աուդիտորի համար պահանջվող վստահության աստիճանի աճը (կամ հակառակը, այն ռիսկի նվազումը, երբ աուդիտորը կեզրակացնի, որ վերահսկողության ռիսկն ավելի ցածր է, քան բազմությունում առկա իրական վերահսկողության ռիսկը)

Մեծանում է
Ամբողջ բազմության մեջ ընտրանքային միավորների քանակի աճը Աննշան ազդեցություն


1. Աուդիտորի կողմից կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի նկատմամբ վստահության նախատեսված աստիճանը: Որքան մեծ համոզվածություն է աուդիտորը նպատակադրվում ձեռք բերել կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերից, այնքան ավելի ցածր է ստացվում վերահսկողության ռիսկի վերաբերյալ նրա կողմից կատարված գնահատումները, և այնքան մեծ պետք է լինի ընտրանքի չափը: Օրինակ, նախապես ցածր գնահատված վերահսկողության ռիսկի մակարդակը ցույց է տալիս, որ աուդիտորը պլանավորում է մեծապես հիմնվել ներքին վերահսկողության կոնկրետ համակարգի արդյունավետ գործունեության վրա: Հետևաբար, աուդիտորին անհրաժեշտ է լինում ձեռք բերել ավելի շատ աուդիտորական ապացույցներ, քան այն ժամանակ, երբ վերահսկողության ռիսկը բարձր է գնահատվում (այսինքն, եթե պլանավորված է վստահության ավելի ցածր մակարդակ):

2. Վերահսկողության նախատեսված ընթացակարգերից շեղվելու, աուդիտորի համար ընդունելի, աստիճանը (թույլատրելի սխալ): Որքան ցածր է աուդիտորի համար ընդունելի շեղման աստիճանը, այնքան ընտրանքի չափն ավելի մեծ պետք է լինի:

3. Վերահսկողության նախատեսված ընթացակարգերից շեղվելու այն աստիճանը, որն աուդիտորը նախատեսում է հայտնաբերել ամբողջ բազմության մեջ (ակնկալվող սխալ): Որքան մեծ է աուդիտորի կողմից նախատեսվող շեղման աստիճանը, այնքան ընտրանքի չափն ավելի մեծ պետք է լինի՝ այնպես, որ նա ի վիճակի լինի կատարելու շեղման փաստացի աստիճանի ճշգրիտ գնահատում: Այն գործոնները, որոնք կարևոր են սխալների սպասվող աստիճանի վերաբերյալ աուդիտորի ուսումնասիրությունների համար, ընդգրկում են գործի վերաբերյալ աուդիտորի ունեցած գիտելիքները (մասնավորապես այն ընթացակարգերը, որոնք իրականացվում են կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ պատկերացումներ կազմելու նպատակով), փոփոխությունները կազմակերպության անձնակազմում կամ հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերում, նախորդ ժամանակաշրջաններում իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքները, ինչպես նաև աուդիտորական այլ ընթացակարգերի արդյունքները: Ակնկալվող սխալների բարձր աստիճանը սովորաբար երաշխավորում է վերահսկողության ռիսկի փոքր նվազում (եթե այդպիսին առկա է) և հետևաբար նման հանգամանքներում վերահսկողության թեստերը սովորաբար բաց են թողնվում:

4. Աուդիտորի պահանջվող վստահության աստիճանը: Որքան մեծ է վստահության աստիճանը, որը պահանջում է աուդիտորի կողմից առ այն, որ ընտրանքի արդյունքները փաստորեն հատկանշական են ամբողջ բազմությունում սխալների փաստացի առկայությանը, այնքան ընտրանքի չափն ավելի մեծ պետք է լինի:

5. Ամբողջ բազմության մեջ ընտրանքային միավորների քանակը: Մեծ բազմությունների համար բազմության իրական չափը քիչ ազդեցություն է գործում (եթե այդպիսին առկա է) ընտրանքի չափի վրա: Փոքր բազմությունների համար, այնուամենայնիվ, աուդիտորական ընտրանքն այնքան արդյունավետ չէ, որքան այլ ընտրանքային միջոցները, որոնք անհրաժեշտ են բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու համար:


Հավելված 2

Անկախ ընթացակարգերի իրականացման համար նախատեսված ընտրանքի մեծության վրա ազդող գործոնների օրինակներ

Ստորև բերված են այն գործոնները, որոնք աուդիտորը հաշվի է առնում անկախ ընթացակարգերի իրականացման համար նախատեսված ընտրանքի մեծությունը որոշելիս: Այս գործոններն անհրաժեշտ է ուսումնասիրել միասին:

Գործոնը

Ազդեցությունը ընտրանքի մեծության վրա



Բնորոշ ռիսկի աճը աուդիտորի գնահատումներում


Մեծանում է

Վերահսկողության ռիսկի աճը աուդիտորի գնահատումներում

Մեծանում է

Ֆինանսական հաշվետվություններում արտահայտված միևնույն տեղեկատվության ուսումնասիրման նպատակով այլ ընթացակարգերի կիրառման աճը

Փոքրանում է

Աուդիտորի համար պահանջվող վստահության աստիճանի աճը (կամ հակառակը, այն ռիսկի նվազումը, երբ աուդիտորը կեզրակացնի, որ էական խեղաթյուրում գոյություն չունի, մինչդեռ իրականում այն առկա է)

Մեծանում է

Աուդիտորի կողմից ընդունելի ընդհանուր սխալների (թույլատրելի սխալ) աճը

Փոքրանում է

Սխալի այն մեծության աճը, որն աուդիտորը ակնկալում է հայտնաբերել բազմությունում

Մեծանում է

Բազմության շերտավորումը` կիրառելի լինելու դեպքում

Փոքրանում է

Բազմությունում ընտրանքային միավորների քանակը

Աննշան ազդեցություն



1. Աուդիտորի կողմից բնորոշ ռիսկի գնահատումը: Որքան բարձր են բնորոշ ռիսկի վերաբերյալ աուդիտորի կատարած գնահատումները, այնքան ընտրանքի չափը պետք է մեծ լինի: Բնորոշ ռիսկը բարձր լինելու դեպքում ենթադրվում է, որ աուդիտորական ռիսկն ընդունելի ցածր մակարդակի հասցնելու համար անհրաժեշտ է նվազեցնել չհայտնաբերման ռիսկը, ինչը հնարավոր է իրականացնել մեծացնելով ընտրանքի չափը:

2. Աուդիտորի կողմից վերահսկողության ռիսկի գնահատումը: Որքան բարձր են վերահսկողության ռիսկի վերաբերյալ աուդիտորի գնահատումները, այնքան ընտրանքի չափը պետք է մեծ լինի: Օրինակ, վերահսկողության ռիսկի մակարդակի բարձր գնահատականը ցույց է տալիս, որ աուդիտորը չի կարող շատ վստահել ֆինանսական հաշվետվություններում արտացոլված կոնկրետ տեղեկատվության նկատմամբ կիրառվող ներքին վերահսկողության արդյունավետ գործունեությանը: Հետևաբար, աուդիտորական ռիսկն ընդունելի ցածր մակարդակի իջեցնելու համար աուդիտորին անհրաժեշտ է նվազեցնել չհայտնաբերման ռիսկը, և աուդիտորն ավելի շատ կհիմնվի անկախ թեստերի կիրառման վրա: Որքան շատ է աուդիտորը հիմնվում անկախ թեստերի կիրառման վրա (այսինքն, որքան ցածր է չհայտնաբերման ռիսկը), այնքան ընտրանքի չափը պետք է մեծ լինի:

3. Ֆինանսական հաշվետվություններում արտացոլված միևնույն տեղեկատվության ուսումնասիրման նպատակով կիրառված այլ ընթացակարգերի օգտագործումը: Որքան շատ է աուդիտորը վստահում անկախ ընթացակարգերին (մանրամասների թեստավորմանը կամ վերլուծական ընթացակարգերին)՝ յուրահատուկ հաշիվների մնացորդներին կամ գործառնությունների դասին վերաբերող չհայտնաբերման ռիսկը ընդունելի ցածր մակարդակի իջեցնելու համար, այնքան քիչ հավաստիացում աուդիտորը կպահանջի ընտրանքից, և հետևաբար, այնքան ընտրանքի չափը պետք է փոքր լինի:

4. Աուդիտորի պահանջվող վստահության մակարդակը: Որքան բարձր է աուդիտորի պահանջվող վստահության մակարդակն առ այն, որ ընտրանքի արդյունքները փաստացի հատկանշական են ամբողջ բազմությունում սխալների իրական գումարին, այնքան ընտրանքի չափը պետք է մեծ լինի:

5. Աուդիտորի կողմից ընդունելի ընդհանուր սխալը (թույլատրելի սխալ): Որքան ցածր է ընդհանուր սխալը, որն աուդիտորը պատրաստ է ընդունել, այնքան ընտրանքի չափը պետք է մեծ լինի:

6. Սխալների այն մեծությունը, որն աուդիտորը սպասում է հայտնաբերել ամբողջ բազմությունում (ակնկալվող սխալ): Որքան մեծ է այն սխալի մեծությունը, որն աուդիտորը սպասում է հայտնաբերել ամբողջ բազմությունում, այնքան ընտրանքի չափը պետք է մեծ լինի՝ ամբողջ բազմությունում սխալների իրական գումարի ճշգրիտ գնահատումը կատարելու համար: Ակնկալվող սխալների գումարի վերաբերյալ աուդիտորի ուսումնասիրությունների համար կարևոր գործոնները ներառում են սուբյեկտիվության այն աստիճանը, որով այդ գումարները որոշվում են, վերահսկողության թեստերի արդյունքները, նախորդ ժամանակաշրջաններում կիրառված աուդիտորական ընթացակարգերի և այլ անկախ ընթացակարգերի արդյունքները:

7. Շերտավորում: Շերտավորումը կատարվում է այն դեպքերում, երբ ամբողջ բազմությունում առկա հոդվածների դրամական արժեքների միջև գոյություն ունի մեծ փոփոխականություն: Օգտակար կարող է լինել խմբավորելու միևնույն մեծություն ունեցող հոդվածները առանձին ենթաբազմությունների կամ շերտերի (ստրատա) մեջ: Այս գործողությունը կոչվում է շերտավորում: Եթե հնարավոր է լինում ամբողջ բազմությունը ճշգրտորեն շերտավորել, շերտերից վերցված ընտրանքի չափերի գումարը հիմնականում կլինի ավելի փոքր, քան ընտրանքի այն չափը, որն անհրաժեշտ կլիներ ընտրանքային ռիսկի տվյալ մակարդակին հասնելու համար, եթե ամբողջ բազմությունից ընտրվեր միայն մեկ նմուշ:

8. Ամբողջ բազմության մեջ ընտրանքային միավորների քանակը: Մեծ բազմությունների համար, բազմության իրական չափը փոքր ազդեցություն է գործում (եթե այդպիսին առկա է) ընտրանքի մեծության վրա: Այսպիսով, փոքր բազմությունների համար, աուդիտորական ընտրանքի մեթոդը հաճախ այնքան արդյունավետ չէ, որքան բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու համար անհրաժեշտ այլ ընտրանքային մեթոդները: (Այնուամենայնիվ, եթե կիրառվում է դրամական միավորների ընտրանքի մեթոդը, ամբողջ բազմության դրամական արժեքի աճը մեծացնում է ընտրանքի չափը, եթե այն չի փոխհատուցվում էականության համամասնական աճով):

Հավելված 3

Նմուշների (ընտրանք) ընտրման մեթոդները

Նմուշների ընտրման հիմնական մեթոդները հետևյալներն են:

ա) Պատահական թվերի ստեղծման համակարգչային մեթոդի կամ պատահական թվերի աղյուսակի կիրառումը:

բ) Պարբերական սկզբունքով կատարվող ընտրությունը, որտեղ ամբողջ բազմությունում ընտրանքային միավորների թիվը բաժանվում է ընտրանքի չափի վրա, որի արդյունքում ստացվում է ընտրանքային ինտերվալ (ընդմիջում)՝ ենթադրենք 50, և որոշելով սկզբնական կետը այդ 50 թվի սահմաններում, կատարվում է ընտրում և ընտրվում է որոշված սկզբնական կետից հաշվված յուրաքանչյուր 50-րդ միավորը: Չնայած սկզբնական կետը կարող է որոշվել պատահականորեն, ընտրանքը պատահական լինելու հավանականությունը ավելի մեծ է, եթե այն կատարվում է պատահական թվերի ստեղծման համակարգչային մեթոդի կամ պատահական թվերի աղյուսակի օգնությամբ: Պարբերական սկզբունքով կատարվող ընտրության մեթոդի կիրառման ժամանակ աուդիտորը պետք է համոզվի նրանում, որ ընտրանքային միավորներն ամբողջ բազմության մեջ այնպես են դասավորված, որ ընտրանքային ինտերվալը չի համընկնում բազմության առանձնահատուկ նմուշների հետ:

գ) Պատահական սկզբունքով կատարվող ընտրությունը, որտեղ աուդիտորի կողմից նմուշի ընտրման գործընթացը կատարվում է առանց որևէ մեթոդի կիրառման: Չնայած, որ աուդիտորը չի օգտագործում որևէ մեթոդ, նա պետք է ձգտի խուսափել շեղումներից կամ կանխագուշակումներից (օրինակ, խուսափելով դժվար հայտնաբերվող հոդվածների ընտրումից կամ միշտ ընտրելով էջի վրա առաջին կամ վերջին տվյալները) և դրանով փորձի համոզվել այն բանում, որ ամբողջ բազմությունը կազմող բոլոր հոդվածներն ունեն ընտրվելու միևնույն հնարավորությունը: Պատահական սկզբունքով կատարվող ընտրությունը ճշգրիտ չի կարող լինել այն դեպքերում, երբ կիրառվում է վիճակագրական ընտրանքի մեթոդը:

Խմբային ընտրության ժամանակ ընտրվում են ամբողջ բազմության մեջ միմյանց հաջորդող հոդվածների խմբերը: Խմբային ընտրության մեթոդը սովորաբար չի կարող օգտագործվել աուդիտորական ընտրանքի ժամանակ, քանի որ բազմությունների մեծ մասն այնպես են կառուցված, որ այնտեղ առկա որևէ հատվածը կազմող հոդվածները ունեն միևնույն հատկանիշները, սակայն բազմության մեջ այլ հատվածները կազմող հոդվածների հետ համեմատած ունեն տարբեր հատկանիշներ: Չնայած, որ որոշ հանգամանքներում հոդվածների խումբը ստուգելու համար այս մեթոդը կարող է լինել ճշգրիտ աուդիտորական ընթացակարգ, այն հազվադեպ կարող է կիրառվել որպես նմուշների ընտրման ճշգրիտ մեթոդ, եթե աուդիտորը նպատակադրվել է ընտրանքի հիման վրա հավաստի եզրահանգումներ կատարել ամբողջ բազմության վերաբերյալ կարծիք կազմելու նպատակով:




ԱՍ 540 «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԱՈՒԴԻՏ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-4
2. Հաշվապահական գնահատումների բնույթը 5-7
3. Աուդիտորական ընթացակարգերը  8-10
4. Կազմակերպության ղեկավարության կողմից իրականացված գործընթացի վերանայումը և թեստավորումը 11-21
5. Անկախ գնահատումների օգտագործումը  22
6. Հետագա դեպքերի վերանայումը 23
7. Աուդիտորական ընթացակարգերի արդյունքների գնահատումը 24-27

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է ֆինանսական հաշվետվություններում արտացոլված հաշվապահական գնահատումների աուդիտի վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը: Ստանդարտը նախատեսված չէ ապագա ֆինանսական տեղեկատվության ուսումնասիրության ժամանակ կիրառելու համար, բայց և այնպես, ստանդարտում բերված ընթացակարգերից շատերը կարող են կիրառելի լինել վերոհիշյալ դեպքերում:

2. Աուդիտորը հաշվապահական գնահատումների վերաբերյալ պետք է ձեռք բերի բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ:

3. Հաշվապահական գնահատումը իրենից ներկայացնում է հոդվածի մոտավոր մեծության  հաշվարկում՝ ճշգրիտ չափման միավորների բացակայության դեպքում: Օրինակ՝

- պաշարներն ու դեբիտորական պարտքերը մինչև իրենց գնահատված իրացման զուտ արժեքը իջեցնելու թույլատրելի նորմաները,

- հիմնական միջոցների արժեքը դրանց գնահատված օգտակար ծառայության ընթացքում բաշխելու  նպատակով նախատեսված պահուստները,

- հաշվեգրված եկամուտը,

- հետաձգված հարկերը,

- դատավարությունների հետ կապված կորուստները ծածկելու նպատակով նախատեսված պահուստը,

- գործող կառուցման պայմանագրերի հետ կապված կորուստները,

- երաշխիքային պարտավորությունների կատարման նպատակով  նախատեսված պահուստը:

4. Ֆինանսական հաշվետվություններում արտացոլված հաշվապահական գնահատումների կատարման համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարությունը: Այդ գնահատումները հաճախ կատարվում են անորոշության դեպքերում՝ կապված տեղի ունեցած կամ սպասվող իրադարձությունների արդյունքների հետ, որը պահանջում է դատողությունների կիրառում: Արդյունքում, երբ ֆինանսական հաշվետվությունները պարունակում են հաշվապահական գնահատումներ, էական խեղաթյուրումների առաջացման ռիսկն ավելի է մեծանում:

2. Հաշվապահական գնահատումների բնույթը

5. Հաշվապահական գնահատումների կատարման գործընթացը, կախված տվյալ հոդվածի բնույթից, կարող է լինել պարզ կամ բարդ: Օրինակ, վարձակալության վճարների հաշվառումը կարող է լինել պարզ հաշվարկ, դանդաղ շրջանառելի պաշարների կամ պաշարների հավելուրդի համար պահուստների գնահատումը կարող է ներառել ընթացիկ տվյալների և հետագա իրացման կանխատեսումների ծավալուն վերլուծություններ: Բարդ գնահատումների ժամանակ կարող է պահանջվել մասնագիտական գիտելիքների և դատողության բարձր մակարդակ:

6. Հաշվապահական գնահատումները կարող են կատարվել որպես անընդհատ գործող  հաշվապահական հաշվառման սահմանված համակարգի մի մաս կամ կարող են լինել ոչ կանոնավոր, որոնք կատարվում են միայն հաշվետվու ժամանակաշրջանի վերջում: Շատ դեպքերում հաշվապահական գնահատումները կատարվում են փորձի վրա հիմնված բանաձևի միջոցով, ինչպիսին է յուրաքանչյուր տեսակի հիմնական միջոցների մաշվածության հաստատուն նորմաների կամ իրացումից հասույթի հաստատուն տոկոսադրույքի օգտագործումը՝ երաշխիքային պարտավորությունների պահուստների հաշվարկման համար: Նման դեպքերում բանաձևերը պետք է պարբերաբար վերանայվեն կազմակերպության ղեկավարության կողմից, օրինակ, վերագնահատելով ակտիվների օգտակար ծառայության մնացած ժամկետը կամ համեմատելով փաստացի արդյունքները նախկինում կատարված գնահատումների հետ՝ անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ կատարելով բանաձևում:

7. Հոդվածի հետ կապված անորոշությունները կամ հավաստի տվյալների բացակայությունը կարող է անհնարին դարձնել դրա արժեքի ողջամիտ գնահատումը, որի դեպքում աուդիտորը պետք է որոշի, թե անհրաժեշտ է արդյոք ձևափոխել աուդիտորական եզրակացությունը՝ համաձայն «Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 700-ի:

3. Աուդիտորական ընթացակարգեր

8. Աուդիտորը պետք է ձեռք բերի բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ այն մասին, թե արդյոք հաշվապահական գնահատումները տվյալ հանգամանքներում հիմնավորված են, իսկ անհրաժեշտության դեպքում նաև, թե արդյոք համապատասխանորեն են բացահայտված: Հաշվապահական գնահատումները հիմնավորելու համար անհրաժեշտ աուդիտորական ապացույցները հաճախ վճռորոշ չեն և դրանք ձեռք բերելն ավելի դժվար է, քան ֆինանսական հաշվետվությունների այլ հոդվածները հաստատելու համար անհրաժեշտ ապացույցները:

9. Ղեկավարության կողմից հաշվապահական գնահատումների կատարման ժամանակ օգտագործվող ընթացակարգերի ու մեթոդների (ներառյալ հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերը) վերաբերյալ գիտելիքները հաճախ բավականին կարևոր են աուդիտորի համար՝ աուդիտորական ընթացակարգերի բնույթի, իրականացման ժամկետների և ծավալի պլանավորման ժամանակ:

10. Հաշվապահական գնահատումների աուդիտի ժամանակ աուդիտորը պետք է իրականացնի հետևյալ մոտեցումներից որևէ մեկը կամ դրանց համակցությունը.

ա) կազմակերպության ղեկավարության կողմից հաշվապահական գնահատումների կատարման համար մշակված ընթացակարգերի վերանայում ու թեստավորում,

բ) անկախ գնահատումների օգտագործում՝ կազմակերպության ղեկավարության կողմից կատարված գնահատումների հետ համեմատելու համար,

գ) հետագա դեպքերի վերանայում, որը հաստատում է կատարված գնահատումները:

4. Կազմակերպության ղեկավարության կողմից իրականացված գործընթացի վերանայումը և թեստավորումը

11. Կազմակերպության ղեկավարության կողմից իրականացված գործընթացի վերանայման և թեստավորման համար սովորաբար կատարվող գործողությունները հետևյալներն են.

ա) այն տվյալների գնահատումը և ենթադրությունների քննարկումը, որոնց հիման վրա կատարվել են գնահատումները,

բ) հաշվապահական գնահատումների գործընթացում կատարված հաշվարկների ստուգումը,

գ) հնարավորության դեպքում նախորդ ժամանակաշրջաններում կատարված գնահատումների համեմատումը դրանց փաստացի արդյունքների հետ,

դ) կազմակերպության ղեկավարության կողմից իրականացվող վավերացման ընթացակարգերի ուսումնասիրումը:

4.1 Տվյալների գնահատումը և ենթադրությունների ուսումնասիրումը

12. Աուդիտորը պետք է գնահատի, թե արդյոք այն տվյալները, որոնց հիման վրա կատարվել են գնահատումները, ճշգրիտ են, ամբողջական և համապատասխան: Հաշվապահական հաշվառման տվյալների օգտագործման դեպքում դրանք պետք է համընկնեն հաշվապահական հաշվառման համակարգի միջոցով ստացված տվյալների հետ: Օրինակ, երաշխիքային պահուստները հիմնավորելիս աուդիտորը պետք է ձեռք բերի աուդիտորական ապացույցներ առ այն, որ հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ դեռևս երաշխիքային ժամկետների սահմաններում գտնվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը համընկնում է հաշվապահական հաշվառման համակարգում առկա, իրացման հետ կապված տեղեկատվության հետ:

13. Աուդիտորը ապացույցներ կարող է ձեռք բերել նաև կազմակերպությունից դուրս գտնվող աղբյուրներից: Օրինակ, նախատեսված հետագա իրացումների հիման վրա հաշվարկված պաշարների հնացման հետ կապված պահուստների ուսումնասիրման ժամանակ  աուդիտորը կարող է նախկին իրացումների մակարդակի, առկա պատվերների և շուկայական միտումների վերաբերյալ ներքին տվյալների ուսումնասիրման հետ միասին ձեռք բերել ապացույցներ արդյունաբերական արտադրանքի իրացման կանխատեսումներից և շուկաների վերլուծություններից: Նմանապես, դատական գործընթացների և հայցերի ֆինանսական ազդեցությունների վերաբերյալ կազմակերպության ղեկավարության կողմից կատարված գնահատումների ուսումնասիրման ժամանակ աուդիտորը պետք է անմիջական կապի մեջ մտնի կազմակերպության իրավաբանների հետ:

14. Աուդիտորը պետք է գնահատի, թե արդյոք հավաքագրված տեղեկատվությունը համապատասխանորեն է վերլուծված և կանխատեսված՝ հաշվապահական գնահատումների կատարման համար ողջամիտ հիմք ընդունելու նպատակով: Որպես օրինակ կարող են ծառայել դեբիտորական պարտքերի վաղեմության ժամկետների վերլուծությունը և պաշարների որևէ հոդվածի առկա լինելու ամիսների թվի կանխատեսումը, որը հիմնված է նախկին օգտագործումների և կանխատեսումների վրա:

15. Աուդիտորը պետք է գնահատի, թե հիմնական ենթադրությունների կատարման համար կազմակերպությունն ունի արդյոք համապատասխան հիմքեր, որոնք օգտագործվում են հաշվապահական գնահատումները կատարելիս: Որոշ դեպքերում, ենթադրությունները պետք է կատարվեն՝ հիմք ընդունելով տնտեսության տվյալ ոլորտին վերաբերող կամ պետական վիճակագրական այնպիսի տվյալները, ինչպիսիք են՝ հետագա սղաճի ցուցանիշը, տոկոսադրույքները, զբաղվածության մակարդակը և կանխատեսված տնտեսական աճը: Այլ դեպքերում ենթադրությունները կազմակերպության համար պետք է լինեն յուրահատուկ և հիմնված լինեն կազմակերպության ներքին տվյալների վրա:

16. Հաշվապահական գնահատումներ կատարելու նպատակով ենթադրություններ անելու ժամանակ, այլ գործոնների հետ միասին, աուդիտորը պետք է հաշվի առնի, թե արդյոք դրանք.

- հիմնավորված են նախորդ ժամանակաշրջանների փաստացի արդյունքների լույսի ներքո,

- համապատասխանում են այն ենթադրություններին, որոնք օգտագործվում են հաշվապահական այլ գնահատումներ կատարելիս,

- համապատասխանում են կազմակերպության ղեկավարության այն պլաններին, որոնք ճշգրիտ են համարվում:

Աուդիտորը հատուկ ուշադրություն պետք է դարձնի այն ենթադրություններին, որոնք զգայուն են տատանումների նկատմամբ, սուբյեկտիվ են կամ կարող են էական խեղաթյուրումների առաջացման պատճառ հանդիսանալ:

17. Հաշվապահական բարդ գնահատումների կատարման դեպքում, երբ պահանջվում են հատուկ ունակություններ, աուդիտորին կարող է անհրաժեշտ լինել օգտագործելու փորձագետի աշխատանքը, օրինակ, հանքաքարերի պահեստավորման ժամանակ դրանց քանակությունը որոշելու համար աուդիտորը կարող է դիմել ինժեներների օգնությանը: Փորձագետի աշխատանքի օգտագործման վերաբերյալ ուղեցույցները բերված են «Փորձագետի աշխատանքի օգտագործումը» աուդիտի ստանդարտ 620-ում:

18. Աուդիտորը պետք է վերանայի հաշվապահական գնահատումների կատարման ժամանակ կազմակերպության ղեկավարության կողմից կիրառվող բանաձևերի շարունակական համապատասխանությունը: Նման վերանայման արդյունքում աուդիտորը պատկերացում կկազմի նախկին ժամանակաշրջաններում կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքների, տնտեսության տվյալ ոլորտում գործող այլ կազմակերպությունների գործնական փորձի, ինչպես նաև կազմակերպության ղեկավարության ապագա պլանների վերաբերյալ այնքանով, որքանով աուդիտորին հնարավորություն է տրվել ծանոթանալու դրանց:

4.2 Հաշվարկների թեստավորումը

19. Աուդիտորը պետք է թեստավորի կազմակերպության ղեկավարության կողմից հաշվարկների կատարման ժամանակ կիրառվող ընթացակարգերը: Աուդիտորի կողմից իրականացված թեստավորման բնույթը, իրականացման ժամկետներն ու ծավալները կախված կլինեն այնպիսի գործոններից, ինչպիսիք են՝ հաշվապահական գնահատումների հաշվարկման բարդությունը, գնահատումների կատարման ժամանակ կազմակերպության կողմից կիրառված ընթացակարգերի ու մեթոդների վերաբերյալ աուդիտորի գնահատումները, ինչպես նաև ֆինանսական հաշվետվություններում գնահատումների էականությունը:

4.3 Նախկինում կատարված գնահատումների համեմատումը դրանց փաստացի արդյունքների հետ

20. Հնարավորության դեպքում աուդիտորը պետք է համեմատի նախորդ ժամանակաշրջաններում կատարված հաշվապահական գնահատումները նույն ժամանակաշրջանների փաստացի արդյունքների հետ, որը կօգնի նրան.

ա) կազմակերպության կողմից իրականացվող գնահատման ընթացակարգերի ընդհանուր հուսալիության վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելիս,

բ) գնահատման բանաձևերում ուղղումների կատարման անհրաժեշտությունը որոշելիս,

գ) գնահատելիս, թե արդյոք փաստացի արդյունքների և նախկին գնահատումների միջև առկա տարբերությունները քանակապես որոշվել, հաշվարկվել, իսկ անհրաժեշտության դեպքում նաև համապատասխան ուղղումներն ու բացահայտումները կատարվել են:

4.4 Կազմակերպության ղեկավարության հաստատման ընթացակարգերի ուսումնասիրումը

21. Էական նշանակություն ունեցող հաշվապահական գնահատումները որպես կանոն վերանայվում և հաստատվում են կազմակերպության ղեկավարության կողմից: Աուդիտորը պետք է ուսումնասիրի, թե արդյոք այդ վերանայումներն ու հաստատումներն իրականացվել են համապատասխան ղեկավար օղակների կողմից, և արդյոք դրանք ներկայացված են սահմանված հաշվապահական գնահատումներին օժանդակող փաստաթղթերում:

5. Անկախ գնահատումների օգտագործումը

22. Աուդիտորը կարող է անձամբ կատարել կամ օգտվել անկախ գնահատումներից և դրանք համեմատել կազմակերպության ղեկավարության կողմից կատարված հաշվապահական գնահատումների հետ: Անկախ գնահատումների օգտագործման դեպքում աուդիտորը, որպես կանոն, պետք  է գնահատի դրանց կատարման ընթացքում օգտագործված տվյալները, ուսումնասիրի ենթադրությունները և թեստավորի հաշվարկման ընթացակարգերը: Անհրաժեշտ կարող է լինել նաև համեմատելու նախորդ ժամանակաշրջաններում կատարված հաշվապահական գնահատումները դրանց փաստացի արդյունքների հետ:

6. Հետագա դեպքերի վերանայումը

23. Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բայց մինչև աուդիտի ավարտը) տեղի ունեցող գործարքները և դեպքերը կարող են ապահովել աուդիտորական ապացույցներ կազմակերպության ղեկավարության կողմից կատարված հաշվապահական գնահատումների վերաբերյալ: Աուդիտորի կողմից այդ գործարքների և դեպքերի վերանայումը կարող է նվազեցնել կամ նույնիսկ վերացնել կազմակերպության ղեկավարության կողմից հաշվապահական գնահատումների կատարման համար օգտագործվող ընթացակարգերի վերանայման և թեստավորման կամ հաշվապահական գնահատումների հիմնավորվածությունը գնահատելու համար անկախ գնահատումների օգտագործման անհրաժեշտությունը:

7. Աուդիտորական ընթացակարգերի արդյունքների գնահատումը

24. Հիմնվելով կազմակերպության գործունեության վերաբերյալ սեփական գիտելիքների վրա՝ աուդիտորը պետք է տա վերջնական գնահատական հաշվապահական գնահատումների հիմնավորվածության վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, թե այդ գնահատումները համապատասխան են արդյոք աուդիտի ընթացքում ձեռք բերված աուդիտորական այլ ապացույցների հետ:

25. Աուդիտորը պետք է պարզի, թե առկա է արդյոք որևէ նշանակալի հետագա գործարք կամ դեպք, որն ազդում է հաշվապահական գնահատումների կատարման ժամանակ օգտագործվող տվյալների և ենթադրությունների վրա:

26. Հաշվապահական գնահատումներին բնորոշ անորոշության պատճառով տարբերությունների գնահատումը կարող է ավելի դժվար գործընթաց լինել, քան աուդիտի այլ գործընթացները: Երբ առկա են տարբերություններ աուդիտորի կողմից կատարված այն գնահատումների, որոնք կատարելապես ապահովված են հնարավոր աուդիտորական ապացույցներով, և ֆինանսական հաշվետվություններում առկա, գնահատված գումարների միջև, ապա աուդիտորը պետք է որոշում կայացնի այդ տարբերությունների ուղղման անհրաժեշտության մասին: Երբ այդ տարբերությունները հիմնավորված են, օրինակ, եթե ֆինանսական հաշվետվություններում առկա, գնահատված գումարները գտնվում են թույլատրելի սահմաններում, ապա ուղղումների կատարման անհրաժեշտություն կարող է չառաջանալ: Այնուամենայնիվ, եթե աուդիտորը գտնում է, որ տարբերությունն անհիմն է, ապա կազմակերպության ղեկավարությունից կարող է պահանջվել վերանայելու կատարված գնահատումը: Եթե ղեկավարությունը հրաժարվում է վերանայել այն, ապա այդ տարբերությունը պետք է համարվի խեղաթյուրում և հաշվի առնվի բոլոր այլ խեղաթյուրումների հետ միասին՝ ֆինանսական հաշվետվությունների վրա դրանց ազդեցության էականությունը գնահատելիս:

27. Աուդիտորը պետք է հաշվի առնի նաև այն, թե արդյոք առանձին ընդունելի համարվող տարբերությունները շեղված են միևնույն ուղղությամբ այնպես, որ նրանց ընդհանուր արժեքը կարող է էականորեն ազդել ֆինանսական հաշվետվությունների վրա: Նման դեպքերում աուդիտորը պետք է գնահատի հաշվապահական գնահատումները՝ ամբողջությամբ վերցրած:




ԱՍ 550 «ԿԱՊԱԿՑՎԱԾ ԿՈՂՄԵՐ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-6
2. Կապակցված կողմերի գոյությունն ու բացահայտումը 7-8
3. Կապակցված կողմերի հետ գործարքները  9-12
4. Հայտնաբերված կապակցված կողմերի գործարքների ստուգումը      13-14
5. Կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված տեղեկատվությունը    15
6. Աուդիտորական եզրահանգումներ ու եզրակացություն  16
7. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը  17-18

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:


Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:


1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է կապակցված կողմերի և դրանց հետ իրականացված գործարքների գծով աուդիտորի պարտականությունների և աուդիտորական ընթացակարգերի վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը անկախ այն բանից, թե արդյոք ՀՀՀՀՍ 24 «Կապակցված կողմերի բացահայտում» ստանդարտը կամ նման այլ պահանջները համարվում են ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների մի մասը, թե ոչ:

2. Բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու նպատակով աուդիտորը պետք է իրականացնի դրա համար նախատեսված այնպիսի աուդիտորական ընթացակարգեր, որոնք վերաբերում են կապակցված կողմերի ղեկավարների կողմից կատարված ճանաչումներին և բացահայտումներին, ինչպես նաև կապակցված կողմերի հետ իրականացված գործարքների այն ազդեցությանը, որն էական բնույթ է կրում ֆինանսական հաշվետվությունների համար: Այնուամենայնիվ, աուդիտի անցկացումից չի ակնկալվում, որ կհայտնաբերվեն կապակցված կողմերի բոլոր գործարքները:

3. Ինչպես նշված է «Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները» աուդիտի ստանդարտ 200-ում, որոշակի հանգամանքներում գոյություն ունեն այնպիսի սահմանափակումներ, որոնք կարող են ազդել ձեռքբերված աուդիտորական ապացույցների համոզիչ լինելու վրա՝ ֆինանսական հաշվետվության մեջ արտացոլված որևէ կոնկրետ տեղեկատվության վերաբերյալ եզրահանգումներ կատարելու համար: Կապակցված կողմերի ամբողջականության վերաբերյալ ֆինանսական հաշվետվության մեջ արտացոլված տեղեկատվության հետ կապված անորոշության աստիճանի պատճառով սույն ստանդարտում բերված ընթացակարգերը կապահովեն բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ այդ տեղեկատվության վերաբերյալ աուդիտորի կողմից նշված որևէ հանգամանքի բացակայության դեպքում, որը.

ա) մեծացնում է խեղաթյուրումների առաջացման ռիսկը անընդունելի բարձր մակարդակի, կամ

բ) ցույց է տալիս, որ տեղի են ունեցել կապակցված կողմերի հետ կապված էական խեղաթյուրումներ:

Երբ փաստեր կան այդպիսի հանգամանքների առկայության վերաբերյալ, աուդիտորը պետք է իրականացնի տվյալ համգամանքներում անհրաժեշտ համարվող ձևափոխված, ընդլայնված կամ լրացուցիչ ընթացակարգեր:

4. Կապակցված կողմերի վերաբերյալ սահմանումները բերված են ՀՀՀՀՍ 24 ստանդարտում և ընդունվում են սույն ստանդարտի նպատակների իրականացման համար:

ՀՀՀՍ 24 ստանդարտի համաձայն, կողմերը համարվում են կապակցված, եթե նրանցից մեկը կարող է վերահսկել մյուսին կամ նշանակալի ազդեցություն ունենալ մյուսի վրա՝ ֆինանսական կամ գործառնական որոշումներ կայացնելիս:
Կապակցված կողմերի միջև գործարքը՝ ռեսուրսների կամ պարտավորությունների փոխանցումն է  կապակցված կողմերի միջև՝ անկախ վճարի գանձումից:

5. Կազմակերպության ղեկավարությունը պատասխանատու է կապակցված կողմերի ու դրանց միջև տեղի ունեցող գործարքների ճանաչման ու բացահայտման համար: Այդ պատասխանատվությունը ղեկավարությունից պահանջում է ստեղծել հաշվապահական հաշվառման ու ներքին վերահսկողության համապատասխան համակարգեր՝ կապակցված կողմերի միջև տեղի ունեցող գործարքների հաշվապահական գրանցումներում ճշգրտորեն ճանաչումը և ֆինանսական հաշվետվություններում բացահայտումն ապահովելու համար:

6. Անհրաժեշտ է, որպեսզի աուդիտորը աուդիտի ենթակա կազմակերպության և նրա գործունեության ոլորտի վերաբերյալ ունենա գիտելիքների այնպիսի մակարդակ, որը հնարավորություն կտա նրան ճանաչելու այն իրադարձությունները, գործարքները և փորձը, որոնք կարող են էականորեն ազդել ֆինանսական հաշվետվությունների վրա: Չնայած, որ կապակցված կողմերի առկայությունը և դրանց միջև տեղի ունեցող գործարքները համարվում են տվյալ կազմակերպության գործունեության սովորական առանձնահատկություններ, անհրաժեշտ է, որպեսզի աուդիտորը իրազեկ լինի դրանց մասին, քանի որ.

ա) ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքները կարող են պահանջել ֆինանսական հաշվետվություններում բացահայտելու որոշակի կապակցված կողմերի փոխհարաբերություններն ու գործարքները, ինչպես պահանջվում է ՀՀՀՀՍ 24 ստանդարտով,

բ) կապակցված կողմերի ու նրանց միջև գործարքների առկայությունը կարող է ազդել ֆինանսական հաշվետվությունների վրա: Օրինակ, կազմակերպության հարկային պարտավորությունների ու ծախսերի վրա կարող է ազդել տարբեր իրավական դաշտերում գործող հարկային օրենսդրությունը, որը կապակցված կողմերի առկայության դեպքում առանձնահատուկ ուշադրություն է պահանջում,

գ) աուդիտորական ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ազդում են դրանց հուսալիության վերաբերյալ աուդիտորի գնահատումների վրա: Հուսալիության առավել բարձր աստիճանի աուդիտորական ապացույցներին կարող են վերագրվել այն ապացույցները, որոնք ձեռք են բերված կամ ստեղծված են չկապակցված երրորդ կողմերից, և

դ) կապակցված կողմերի միջև գործարքները կարող են կատարվել ոչ միայն սովորական գործնական նկատառումներով, օրինակ՝ շահույթի բաշխումը կամ նույնիսկ խարդախությունը:

2. Կապակցված կողմերի գոյությունն ու բացահայտումը

7. Աուդիտորը պետք է ուսումնասիրի կազմակերպության տնօրենների ու ղեկավարության կողմից ներկայացված այն տեղեկատվությունը, որտեղ նշվում է հայտնի բոլոր կապակցված կողմերի անունները, ինչպես նաև այդ տեղեկատվության ամբողջականության վերաբերյալ պետք է իրականացնի հետևյալ ընթացակարգերը.

ա) ուսումնասիրել հայտնի կապակցված կողմերի հետ կապված նախորդ տարվա աշխատանքային փաստաթղթերը,

բ) ուսումնասիրել կազմակերպության կողմից կապակցված կողմերի ճանաչման (որոշակիացման) ընթացակարգերը,

գ) հարցումներ կատարել տնօրեններին և աշխատակիցներին այլ կազմակերպությունների հետ կապերի վերաբերյալ,

դ) ուսումնասիրել բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ հիմնական բաժնետերերին որոշելու նպատակով, կամ անհրաժեշտության դեպքում բաժնետերերի ռեեստրից ձեռք բերել հիմնական բաժնետերերի ցանկը,

ե) ուսումնասիրել բաժնետերերի ժողովների ու տնօրենների խորհրդի նիստերի արձանագրությունները, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են՝ տնօրենների կողմից ստացվող տոկոսների ռեեստրը,

զ) հարցումներ կատարել աուդիտի անցկացմանը ներգրավված այլ աուդիտորներին կամ նախորդ աուդիտորներին՝ լրացուցիչ կապակցված կողմերի մասին նրանցից տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով,

է) ուսումնասիրել կազմակերպության կողմից վճարված եկամտահարկի չափը և կարգավորող մարմիններին ներկայացրած այլ տեղեկատվությունը:

Եթե, աուդիտորի կարծիքով, մնացած կարևոր կապակցված կողմերի չհայտնաբերման ռիսկը ցածր է, ապա  վերոշարադրյալ ընթացակարգերը կարելի է ձևափոխել համապատասխան ձևով:

8. Երբ ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքները պահանջում են կապակցված կողմերի փոխհարաբերությունների բացահայտում, ապա աուդիտորը պետք է համոզվի, որ բացահայտումը կատարվել է համապատասխանորեն:

3. Կապակցված կողմերի հետ գործարքները

9. Աուդիտորը պետք է ուսումնասիրի կապակցված կողմերի հետ կազմակերպության գործարքները բացահայտող այն տեղեկատվությունը, որը ներկայացվում է կազմակերպության տնօրենների ու ղեկավարության կողմից, ինչպես նաև պետք է պատրաստ լինի կապակցված կողմերի հետ կատարված այլ էական գործարքները բացահայտելու համար:

10. Կազմակերպության հաշվապահական հաշվառման ու ներքին վերահսկողության համակարգերի ուսումնասիրման և վերահսկողության ռիսկի նախնական գնահատման ժամանակ աուդիտորը պետք է հաշվի առնի կապակցված կողմերի հետ գործարքների լիազորման ու գրանցման նկատմամբ կիրառված վերահսկողության ընթացակարգերի համապատասխանությունը:

11. Աուդիտի անցկացման ժամանակ աուդիտորը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի այն գործարքներին, որոնք տվյալ հանգամանքներում արտասովոր բնույթ են կրում, և որոնք կարող են ցույց տալ նախկինում չհայտնաբերված կապակցված կողմերի առկայությունը: Որպես օրինակներ կարող են ծառայել հետևյալ գործարքները.

- գործարքներ, որոնք ունեն առևտրային ոչ նորմալ պայմաններ, ինչպիսիք են՝ ոչ սովորական գներ, տոկոսադրույքներ, երաշխիքներ և վճարման պայմաններ,

- գործարքներ, որոնց տեղի ունենալը գործնականում ակնհայտորեն անիմաստ է,

- գործարքներ, որոնց բովանդակությունը տարբերվում է ձևից,

- գործարքներ, որոնք կատարվում են ոչ սովորական ձևերով,

- մեծ ծավալների կամ նշանակալի գործարքներ, որոնք, ի տարբերություն մյուսների, կատարվում են որոշակի հաճախորդների կամ մատակարարների հետ,

- չգրանցված այնպիսի գործարքներ, ինչպիսիք են կառավարչական ծառայությունների ստացումը կամ տրամադրումը, որոնք մատուցվել են անհատույց:

12. Աուդիտորական աշխատանքների ընթացքում աուդիտորն իրականացնում է այնպիսի ընթացակարգեր, որոնք կարող են հայտնաբերել կապակցված կողմերի հետ գործարքների առկայությունը: Օրինակ.

- գործարքների և մնացորդների մանրամասն ստուգումների անցկացումը,

- բաժնետերերի ընդհանուր ժողովի և տնօրենների խորհրդի նիստերի արձանագրությունների ուսումնասիրումը,

- խոշոր կամ արտասովոր գործարքների կամ մնացորդների հետ կապված հաշվապահական հաշվառման գրանցումների ուսումնասիրումը՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով այն գործարքներին, որոնք կատարվել են հաշվետու ժամանակաշրջանի վերջում կամ դրան մոտ ընկած ժամանակաշրջանում:

- մարման և ստացման ենթակա փոխառությունների հաստատումների, ինչպես նաև բանկերից ստացված հաստատումների ուսումնասիրումը: Նման ուսումնասիրությունները կարող են հայտանշել երաշխավորողի փոխհարաբերությունները և այլ կապակցված կողմերի գործարքները,

- ներդրումների հետ կապված գործարքների ուսումնասիրումը, օրինակ, համատեղ ձեռնարկությունում կամ այլ կազմակերպությունում սեփական կապիտալի վաճառքը կամ բաժնեմասի ձեռքբերումը:

4. Հայտնաբերված կապակցված կողմերի գործարքների ստուգումը

13. Հայտնաբերված կապակցված կողմերի գործարքների ստուգման ժամանակ աուդիտորը պետք է ձեռք բերի բավականչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ առ այն, որ այդ գործարքները պատշաճորեն գրանցվել և բացահայտվել են:

14. Կապակցված կողմերի գործարքների բնույթից ելնելով՝ կապակցված կողմերի գործարքների վերաբերյալ աուդիտորական ապացույցները կարող են լինել սահմանափակ, օրինակ, կապակցված կողմի մոտ վաճառքի համար պահպանվող պաշարների առկայության վերաբերյալ կամ հիմնական ընկերության հրահանգը դուստր ընկերությանը ռոյալթիների հետ կապված ծախսերը գրանցելու վերաբերյալ: Նման գործարքների վերաբերյալ համապատասխան աուդիտորական ապացույցների սահմանափակ լինելու պատճառով աուդիտորը պետք է հաշվի առնի այնպիսի ընթացակարգերի իրականացումը, ինչպիսիք են.

- կապակցված կողմերի հետ գործարքների պայմանների և գումարների հաստատումը,

- կապակցված կողմերի մոտ առկա ապացույցների ստուգումը,

- հաստատումը կամ տեղեկատվության քննարկումը այն անձանց հետ, որոնք կապ ունեն այդ գործարքների հետ, օրինակ, բանկերը, իրավաբանները (փաստաբանները), երաշխավորները և գործակալները:

5. Կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված տեղեկատվությունը

15. Աուդիտորը կազմակերպության ղեկավարությունից պետք է ձեռք բերի գրավոր հաստատված տեղեկատվություն, որը վերաբերում է.

ա) կապակցված կողմերի հայտնաբերման վերաբերյալ ներկայացված տեղեկատվության ամբողջականությանը և

բ) ֆինանսական հաշվետվություններում կապակցված կողմերի բացահայտման ճշգրտությանը:

6. Աուդիտորական եզրահանգումներ ու եզրակացություն

16. Երբ աուդիտորն ի վիճակի չէ կապակցված կողմերի և այդ կողմերի հետ գործարքների վերաբերյալ ձեռք բերել բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ կամ գալիս է այն եզրահանգման, որ ֆինանսական հաշվետվություններում դրանց վերաբերյալ բացահայտումները ճշգրտորեն չեն կատարված, ապա նա պետք է համապատասխանորեն ձևափոխի աուդիտորական եզրակացությունը:

7. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը

17. Սույն ստանդարտում բերված աուդիտորական սկզբունքները կիրառելիս աուդիտորը պետք է վկայակոչի կապակցված կողմերի գործարքների վերաբերյալ այն օրենսդրական պահանջները, որոնք կիրառելի են հանրային ոլորտի կազմակերպությունների կամ աշխատողների համար: Այդպիսի պահանջները կարող են արգելել կազմակերպություններին և աշխատողներին՝ իրականացնելու գործարքներ կապակցված կողմերի հետ: Հանրային ոլորտի աշխատողների համար կարող են լինել պահանջներ՝ մասնագիտական և (կամ) առևտրային նպատակներով հարաբերությունների մեջ գտնվող այլ կազմակերպություններում իրենց շահերի հայտարարման վերաբերյալ: Այն դեպքում, երբ առկա են այդպիսի պահանջներ, աուդիտորը պետք է ընդլայնի աուդիտորական ընթացակարգերը՝ այդ պահանջներին հակասող երևույթները հայտնաբերելու համար:

18. Քանի որ հանրային ոլորտի ՀՀՀՀՍ-ները կիրառվում են հանրային ոլորտի առևտրային կազմակերպությունների կողմից, իսկ ՀՀՀՀՍ 24 «Կապակցված կողմերի բացահայտում» ստանդարտով չի պահանջվում, որպեսզի բացահայտվեն պետության կողմից վերահսկվող կազմակերպությունների միջև կատարվող գործարքները, հետևաբար ՀՀՀՀՍ 24 ստանդարտում և սույն ստանդարտում կապակցված կողմերի վերաբերյալ սահմանումները չեն տարածվում հանրային ոլորտի կազմակերպություններին վերաբերող բոլոր դեպքերի վրա: Օրինակ, սույն ստանդարտի կիրառման նպատակներով չեն քննարկվում նախարարությունների ու պետական գերատեսչությունների, պետական գերատեսչությունների ու օրենսդիր մարմինների կամ պետական գործակալությունների միջև հարաբերությունների կարգավորման հարցերը:




ԱՍ 560 «ՀԵՏԱԳԱ ԴԵՊՔԵՐ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-3
2. Մինչև աուդիտորական եզրակացության կազմման ամսաթիվը տեղի ունեցող դեպքեր 4-7
3. Աուդիտորական եզրակացության կազմման ամսաթվից հետո, սակայն մինչև ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը հայտնաբերված փաստեր 8-12
4. Ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ամսաթվից հետո հայտնաբերված փաստեր    13-18
5. Արժեթղթերի վաճառքի հրապարակային առաջարկ 19

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:
 
Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:
 

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է հետագա դեպքերի առումով աուդիտորի պատասխանատվության վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը: Ստանդարտում «հետագա դեպքեր» հասկացությունը վերաբերում է և´ այն դեպքերին, որոնք տեղի են ունենում հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ու աուդիտորական եզրակացության կազմման ամսաթվի միջև ընկած ժամանակահատվածում և´ այն դեպքերին, որոնք վերաբերում են աուդիտորական եզրակացության կազմման ամսաթվից հետո հայտնի դարձած փաստերին:

2. Աուդիտորը պետք է գնահատի հետագա դեպքերի ազդեցությունը կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների և աուդիտորական եզրակացության վրա:

3. ՀՀՀՀՍ 10 «Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքեր» ստանդարտում ուսումնասիրվում է հաշվետու ժամանակաշրջանի  ամսաթվից հետո տեղի ունեցող բարենպաստ և ոչ բարենպաստ դեպքերի առնչությունը ֆինանսական հաշվետվություններին, ինչպես նաև տարբերակվում են երկու տեսակ դեպքեր: Դրանք են.

ա) դեպքեր, որոնք հետագա ապացույցներ են տրամադրում հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ առկա պայմանների (իրավիճակի) վերաբերյալ, և

բ) դեպքեր, որոնք ցույց են տալիս հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվանից հետո առաջացած պայմանները (իրավիճակը):

2. Մինչև աուդիտորական եզրակացության կազմման ամսաթիվը տեղի ունեցող դեպքեր

4. Աուդիտորը պետք է իրականացնի ընթացակարգեր, որոնք նախատեսված են ձեռք բերելու բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ առ այն, որ մինչև աուդիտորական եզրակացության կազմման ամսաթիվը տեղի ունեցած՝ ֆինանսական հաշվետվությունների ճշգրտման կամ դրանցում բացահայտման անհրաժեշտություն առաջացնող բոլոր դեպքերը հայտնաբերվել են: Այդ ընթացակարգերը լրացնում են այն սովորական ընթացակարգերը, որոնք կարող են կիրառվել հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվանից հետո տեղի ունեցող կոնկրետ գործաքների նկատմամբ՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվապահական հաշվառման առկա մնացորդների վերաբերյալ աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու նպատակով, օրինակ՝ պաշարների նվազագույն չափի և կրեդիտորներին կատարված վճարումների թեստավորումը: Այնուամենայնիվ, աուդիտորը չպետք է իրականացնի բոլոր այն հարցերի անընդհատ վերանայումը, որոնց վերաբերյալ նախկինում կիրառված ընթացակարգերի արդյունքում կատարվել են բավարար եզրահանգումներ:

5. Ֆինանսական հաշվետվությունների ճշգրտման կամ դրանցում բացահայտման անհրաժեշտություն առաջացնող բոլոր դեպքերը հայտնաբերելու համար նախատեսված ընթացակարգերը պետք է իրականացվեն աուդիտորական եզրակացության կազմման ամսաթվին որքան հնարավոր է մոտ ժամանակաշրջանում և, որպես կանոն, ներառում են հետևյալը.

- հետագա դեպքերի հայտանշման մեջ համոզվելու նպատակով կազմակերպության ղեկավարության կողմից սահմանված ընթացակարգերի վերանայումը,

- հաշվետու ժամանակաշրջանից հետո անցկացված բաժնետերերի ընդհանուր ժողովների, տնօրենների խորհուրդների, ինչպես նաև աուդիտորական և գործադիր հանձնաժողովների նիստերի արձանագրությունների ընթերցումը և որոշ նիստերի արձանագրությունների ձեռք բերման անհնարինության դեպքում՝ այդ ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ հարցումների կատարումը,

- կազմակերպության վերջին միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների, իսկ անհրաժեշտության և հնարավորության դեպքում՝ նաև նախահաշիվների, դրամական հոսքերի կանխատեսումների և կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացվող համապատասխան այլ հաշվետվությունների ուսումնասիրումը,

- դատական գործընթացների և հայցերի վերաբերյալ կազմակերպության իրավաբաններից տեղեկությունների ստացումը կամ արդեն կատարված բանավոր կամ գրավոր հարցումների շարունակումը

- կազմակերպության ղեկավարությանը հարցումների ուղղումը այն մասին, թե տեղի են ունեցել արդյոք այնպիսի հետագա դեպքեր, որոնք կարող էին ազդեցություն գործել ֆինանսական հաշվետվությունների վրա: Կոնկրետ հարցերի վերաբերյալ կազմակերպության ղեկավարությանն ուղղված հարցումների օրինակներ են`

- նախնական կամ ոչ վերջնական տվյալների հիման վրա հաշվարկված հոդվածների ներկա վիճակը,

- ձեռք են բերվել արդյոք նոր պարտավորություններ, ստացվել են արդյոք փոխառություններ կամ տրվել երաշխիքներ,

- տեղի է ունեցել կամ պլանավորվում է արդյոք ակտիվների իրացում,

- տեղի է ունեցել կամ պլանավորվում է արդյոք նոր բաժնետոմսերի կամ պարտատոմսերի թողարկում, կամ ձեռք է բերվել կամ պլանավորվում է արդյոք միաձուլման կամ լուծարման պայմանավորվածություն,

- պետության կողմից բռնագրավվել կամ վնասվել է արդյոք (օրինակ՝ հրդեհի կամ ջրհեղեղի հետևանքով) որևէ ակտիվ,

- կատարվել են արդյոք փոփոխություններ՝ կապված ռիսկային ոլորտների կամ չնախատեսված դեպքերի հետ,

- կատարվել են կամ նախատեսվում է արդյոք կատարել հաշվապահական արտասովոր ճշգրտումներ,

- տեղի են ունեցել կամ հավանական է արդյոք, որ տեղի կունենան, այնպիսի դեպքեր, որոնք կասկածի տակ կդնեն ֆինանսական հաշվետվությունները պատրաստելիս կիրառված հաշվապահական հաշվառման քաղաքականության համապատասխանությունը, օրինակ՝ երբ նման դեպքերը կասկածի տակ են դնում կազմակերպության գործունեության անընդհատության սկզբունքի հիմնավորվածությունը:

6. Երբ կազմակերպության ստորաբաժանման, ինչպիսիք են բաժանմունքը,  մասնաճյուղը կամ դուստր ընկերությունը, աուդիտն իրականացվում է մեկ այլ աուդիտորի կողմից, ապա աուդիտորը պետք է ուսումնասիրի հաշվետու ժամանակաշրջանից հետո տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ այդ աուդիտորի կողմից իրականացված ընթացակարգերը, ինչպես նաև հաշվի առնի աուդիտորական եզրակացության կազմման ամսաթվի վերաբերյալ այդ աուդիտորին տեղեկացնելու անհրաժեշտությունը:

7. Երբ աուդիտորը տեղեկանում է այն դեպքերի մասին, որոնք կարող են էականորեն ազդել ֆինանսական հաշվետվությունների վրա, ապա նա պետք է ուսումնասիրի, թե արդյոք նման դեպքերի ազդեցությունը ինչպես հարկն է հաշվարկված և համապատասխանորեն բացահայտված է ֆինանսական հաշվետվություններում:

3. Աուդիտորական եզրակացության կազմման ամսաթվից հետո, սակայն մինչ ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը հայտնաբերված փաստեր

8. Աուդիտորական եզրակացության կազմման ամսաթվից հետո աուդիտորը պարտավոր չէ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ հարցումներ կատարել կամ ընթացակարգեր իրականացնել: Կազմակերպության ղեկավարությունը պարտավոր է աուդիտորին տեղեկացնել՝ աուդիտորական եզրակացության կազմման ամսաթվից մինչև ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ամսաթիվն ընկած ժամանակահատվածում գրանցվող այն փաստերի վերաբերյալ, որոնք կարող են էականորեն ազդել ֆինանսական հաշվետվությունների վրա:

9. Երբ աուդիտորական եզրակացության կազմման ամսաթվից հետո, սակայն մինչև ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը, աուդիտորը տեղեկանում է այնպիսի փաստերի մասին, որոնք կարող են էականորեն ազդել ֆինանսական հաշվետվությունների վրա, նա պետք է որոշի, թե կա արդյոք այդ ֆինանսական հաշվետվություններում ուղղումներ կատարելու անհրաժեշտություն, ինչպես նաև պետք է քննարկի այդ հարցը կազմակերպության ղեկավարության հետ և գործի հանգամանքներին համապատասխան:

10. Եթե կազմակերպության ղեկավարությունը ուղղումներ է կատարում ֆինանսական հաշվետվություններում, ապա աուդիտորը պետք է իրականացնի տվյալ հանգամանքներում անհրաժեշտ աուդիտորական ընթացակարգեր և կազմակերպության ղեկավարությանը տրամադրի նոր եզրակացություն՝ ուղղված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ: Աուդիտորական նոր եզրակացությունը պետք է թվագրված լինի ուղղված ֆինանսական հաշվետվությունների ստորագրման կամ հաստատման ամսաթվից ոչ վաղ ամսաթվով, և համապատասխանաբար՝ 4-րդ և 5-րդ կետերում նկարագրված ընթացակարգերը պետք է երկարաձգվեն մինչև աուդիտորական նոր եզրակացության կազմման ամսաթիվը:

11. Եթե կազմակերպության ղեկավարությունը ֆինանսական հաշվետվություններում չի կատարում աուդիտորի կողմից անհրաժեշտ համարվող ուղղումները, և աուդիտորական եզրակացությունը դեռ չի ներկայացվել կազմակերպությանը, ապա աուդիտորը պետք է արտահայտի վերապահումներով դրական կամ բացասական կարծիք:

12. Եթե աուդիտորական եզրակացությունը ներկայացվել է կազմակերպությանը, ապա աուդիտորը պետք է դիմի կազմակերպության կառավարման համար վերջնական պատասխանավություն կրող անձանց, որպեսզի կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ տրված աուդիտորական եզրակացությունը չներկայացվեն երրորդ կողմերին: Եթե ֆինանսական հաշվետվությունները հետագայում հրապարակվում են, ապա աուդիտորին անհրաժեշտ է կանխարգելել՝ աուդիտորական եզրակացությունը որպես հիմք ընդունելը: Ձեռնարկված քայլերը կախված կլինեն աուդիտորին օրենսդրությամբ վերապահված իրավունքներից և պարտականություններից, ինչպես նաև աուդիտորի իրավաբանի խորհուրդներից:

4. Ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ամսաթվից հետո հայտնաբերված փաստեր

13. Ֆինանսական հաշվետվությունների հրապարակումից հետո աուդիտորը պարտավոր չէ կատարել հարցումներ այդ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

14. Եթե ֆինանսական հաշվետվությունների հրապարակումից հետո աուդիտորը տեղեկանում է այնպիսի փաստերի մասին, որոնք առկա էին աուդիտորական եզրակացության կազմման օրվա դրությամբ, և որի պատճառով նա կձևափոխեր իր եզրակացությունը՝ նշված օրը այդ փաստին տեղյակ լինելու դեպքում, ապա աուդիտորը պետք է որոշի, թե կա արդյոք այդ ֆինանսական հաշվետվություններում ճշգրտումներ կատարելու անհրաժեշտություն, ինչպես նաև պետք է քննարկի այդ հարցը կազմակերպության ղեկավարության հետ և գործի հանգամանքներին համապատասխան:

15. Եթե կազմակերպության ղեկավարությունը ճշգրտումներ է կատարում ֆինանսական հաշվետվություններում, ապա աուդիտորը պետք է իրականացնի տվյալ հանգամանքներում անհրաժեշտ աուդիտորական ընթացակարգերը, վերանայի կազմակերպության ղեկավարության կողմից ձեռնարկված քայլերը՝ նախապես հրապարակված ֆինանսական հաշվետվություններին և դրանց վերաբերյալ տրված աուդիտորական եզրակացությանը ծանոթ անձանց ստեղծված իրավիճակի մասին տեղյակ պահելու ուղղությամբ, ինչպես նաև պետք է հրապարակի նոր եզրակացություն՝ ճշգրտված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

16. Աուդիտորական նոր եզրակացությունը պետք է ներառի նախկինում հրապարակված ֆինանսական հաշվետվություններում ճշգրտումներ կատարելու պատճառները առավել ծավալուն կերպով մեկնաբանող ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններին և նախկինում հրապարակված աուդիտորական եզրակացությանը վերաբերող հանգամանքները լուսաբանող մաս: Աուդիտորական նոր եզրակացությունը պետք է թվագրված լինի ճշգրտված ֆինանսական հաշվետվությունների հաստատման ամսաթվից ոչ վաղ ամսաթվով, և համապատասխանաբար՝ 4-րդ և 5-րդ կետերում նկարագրված ընթացակարգերը պետք է երկարաձգվեն մինչև աուդիտորական նոր եզրակացության կազմման ամսաթիվը: Որոշ երկրներում իրավական ակտերը թույլ են տալիս աուդիտորին սահմանափակել ճշգրտված ֆինանսական հաշվետվություններին վերաբերող աուդիտորական ընթացակարգերը մինչ այն հետագա դեպքերի հետևանքների երևան գալը, որոնք առաջացրել են ճշգրտման անհրաժեշտություն: Նման դեպքերում աուդիտորական նոր եզրակացությունը պետք է պարունակի դրույթ այդ ազդեցության վերաբերյալ:

17. Եթե կազմակերպության ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկում նախապես հրապարակված ֆինանանսական հաշվետվություններին և դրանց վերաբերյալ տրված աուդիտորական եզրակացությանը ծանոթ անձանց՝ ստեղծված իրավիճակի մասին տեղյակ պահելու ուղղությամբ, և ֆինանսական հաշվետվություններում ճշգրտումներ չեն կատարում, երբ աուդիտորը դրանք անհրաժեշտ է համարում, ապա աուդիտորը պետք է տեղեկացնի կազմակերպության կառավարման համար վերջնական պատասխանատվությունը կրող անձանց՝ իր կողմից աուդիտորական եզրակացությունը որպես հիմք ընդունելը կանխարգելելու նպատակով կատարվելիք քայլերի անհրաժեշտության մասին: Այդ քայլերը կախված կլինեն աուդիտորին օրենսդրությամբ վերապահված իրավունքներից և պարտականություններից, ինչպես նաև աուդիտորի իրավաբանի խորհուրդներից:

18. Ֆինանսական հաշվետվություններում ճշգրտումների կատարումը և աուդիտորական նոր եզրակացության հրապարակումը կարող է անհրաժեշտ չլինել, եթե հաջորդ հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ժամկետը մոտ է՝ պայմանով, եթե դրանցում պետք է կատարվեն համապատասխան բացահայտումներ:

5. Արժեթղթերի վաճառքի հրապարակային առաջարկ

19. Արժեթղթերի վաճառքի հրապարակային առաջարկի դեպքում աուդիտորը պետք է հաշվի առնի առաջարկի կապակցությամբ իրեն ներկայացվող օրենսդրական և այլ պահանջները: Օրինակ, աուդիտորից կարող է պահանջվել իրականացնելու աուդիտորական ընթացակարգերը՝ մինչև վերջնական առաջարկի մասին փաստաթղթի կազմման ամսաթիվը: Այս ընթացակարգերը, որպես կանոն, պետք է ներառեն 4-րդ և 5-րդ կետերում նկարագրված ընթացակարգերի իրականացումը՝ ընդհուպ մինչև վերջնական առաջարկի մասին փաստաթղթի ուժի մեջ մտնելու կամ դրան մոտ ամսաթիվը, ինչպես նաև մինչև առաջարկի փաստաթղթի ընթերցումը՝ գնահատելու համար այն, թե արդյոք դրանում ընդգրկված այլ տեղեկատվությունը համապատասխանում է աուդիտորի հետ առնչվող ֆինանսական տեղեկատվությանը:




ԱՍ 570 «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ  Կետեր
1. Ներածություն 1-4
2. Կազմակերպության անընդհատ գործելու ենթադրության համապատասխանությունը 5-7
3. Աուդիտորական ապացույցներ 8-11
4. Աուդիտորական եզրահանգումներ և եզրակացություն 12-18
5. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը 19-20

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:


Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:


1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար կազմակերպության գործունեության անընդհատությունը որպես հիմք ընդունելու համապատասխանության որոշման հետ կապված աուդիտորի պարտականությունների վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը:

2. Աուդիտորական ընթացակարգերի պլանավորման և իրականացման, ինչպես նաև դրանց արդյունքների գնահատման ժամանակ աուդիտորը պետք է ուսումնասիրի ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար որպես հիմք ընդունված՝ կազմակերպության գործունեության անընդհատության ենթադրության տեղին լինելու հարցը:

3. Աուդիտորական եզրակացությունն օգնում է հաստատելու ֆինանսական հաշվետվությունների հուսալիությունը: Այնուամենայնիվ, աուդիտորական եզրակացությունը չի հանդիսանում երաշխիք կազմակերպության ապագա կենսունակության հարցում:

4. Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ժամանակ ենթադրվում է, որ կազմակերպությունն անընդհատ գործելու է տեսանելի ապագայում, որը սովորաբար հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածն է, եթե բացակայում է հակառակը հաստատող տեղեկատվությունը: Հետևաբար, ակտիվները և պարտավորությունները գրանցվում են սովորական գործունեության ընթացքում կազմակերպության ակտիվներն իրացնելու և պարտավորությունները մարելու հնարավորության հիման վրա: Եթե այդ ենթադրությունը չի հաստատվում, ապա կազմակերպությունը կարող է ի վիճակի չլինել իրացնելու իր ակտիվները գրանցված արժեքով, ինչպես նաև կարող են կատարվել պարտավորությունների գումարների չափի և մարման ժամկետների փոփոխություններ: Որպես հետևանք, կարող է անհրաժեշտ լինել՝ ֆինանսական հաշվետվություններում ճշգրտելու ակտիվների և պարտավորությունների գումարների չափը և դասակարգումը:

2. Կազմակերպության անընդհատ գործելու ենթադրության համապատասխանությունը

5. Աուդիտորը պետք է հաշվի առնի այն ռիսկը, որ կազմակերպության անընդհատ գործելու ենթադրությունը կարող է տեղին չլինել:

6. Կազմակերպության հետագա գործունեության վերաբերյալ հարցեր առաջանալու հետ կապված ռիսկի հայտանիշները կարող են երևալ ֆինանսական հաշվետվություններից կամ այլ աղբյուրներից: Նման հայտանիշների օրինակները, որոնք պետք է հաշվի առնվեն աուդիտորի կողմից, թվարկված են ստորև: Ցանկը սպառիչ չէ, ոչ էլ այդ հայտանիշներից մեկի կամ մի քանիսի առկայությունը նշանակում է, որ պետք է կասկածանքի տակ դրվի կազմակերպության անընդհատ գործելու ենթադրությունը:

Ֆինանսական հայտանիշներ

- զուտ պարտավորությունների կամ ընթացիկ պարտավորությունների վիճակը,

- ժամկետային փոխառությունները, որոնց մարման ժամկետը մոտենում է, և վճարելու կամ դրանց ժամկետը երկարաձգելու իրական հնարավորություններ չկան, կամ երկարաժամկետ ակտիվները ֆինանսավորելու համար կարճաժամկետ փոխառություններին հիմնվելը,

- անբարենպաստ հիմնական ֆինանսական գործակիցները,

- գործառնական զգալի վնասները,

- շահաբաժինների գծով պարտավորությունները կամ դրանց վճարման դադարեցումը,

- սահմանված ժամկետներում կրեդիտորներին վճարելու անկարողությունը,

- վարկային պայմանագրերի պայմանների կատարման հետ կապված բարդությունները,

- մատակարարներին վճարման մեխանիզմի փոփոխությունը` անցում  ապառիկ  եղանակից կանխիկի

- նոր կարևոր ապրանքատեսակների մշակման կամ այլ էական ներդրումների համար ֆինանսավորում ձեռք բերելու անկարողությունը:

Գործառնական հայտանիշներ

- կազմակերպության ղեկավարության աշխատանքից ազատվելը առանց փոխարինման,

- հիմնական շուկաների, վստահագրի (ֆրանչայզինգի), լիցենզիայի կամ հիմնական մատակարարի կորուստը,

- աշխատուժի հետ կապված դժվարությունները կամ կարևոր մատակարարումների պակասությունը:

Այլ հայտանիշներ

- օրենսդրական պահանջներին անհամապատասխանությունը,

- ընթացքի մեջ գտնվող դատական գործընթացներն ընդդեմ կազմակերպության, երբ հայցի բավարարման դեպքում կարող են կայացվել դատավճիռներ, որոնք անկատարելի են կազմակերպության համար,

- օրենսդրության մեջ կատարված կամ պետական քաղաքականության փոփոխությունները:

7. Նման հայտանիշների կարևորությունը հաճախ կարող է մեղմացվել այլ հանգամանքներով: Օրինակ, իր պարտքերը կանոնավոր կերպով մարելու կազմակերպության անկարողությունը կարող է հավասարակշռվել կազմակերպության ղեկավարության կողմից մշակված այնպիսի այլընտրանքային միջոցներով համարժեք դրամական միջոցների հոսք ապահովելու պլաններով, ինչպիսիք են՝ ակտիվների իրացումը, վարկերի մարման ժամանակացույցի վերակազմումը կամ լրացուցիչ կապիտալի հայթայթումը: Նման կերպով կարող է մեղմացվել հիմնական մատակարարի կորուստը մատակարարման համապատասխան այլընտրանքային աղբյուրների առկայությամբ:

3. Աուդիտորական ապացույցներ

8. Կազմակերպության գործունեության անընդհատության ենթադրության համապատասխանության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում աուդիտորը պետք է ձեռք բերի բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ՝ տեսանելի ապագայում կազմակերպության հետագա գործունեության հնարավորության հարցը իր համար պարզելու նպատակով:

9. Աուդիտի ընթացքում աուդիտորն իրականացնում է աուդիտորական այնպիսի ընթացակարգեր, որոնք նախատեսված են ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ կարծիք արտահայտելու հիմքը հանդիսացող աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու համար: Կազմակերպության անընդհատ գործելու ենթադրության վերաբերյալ հարց առաջանալու դեպքում այդ ընթացակարգերից մի քանիսը կարող են լրացուցիչ կարևորություն ստանալ կամ կարող է անհրաժեշտ լինել իրականացնելու լրացուցիչ ընթացակարգեր կամ համալրել նախկինում ձեռք բերված տեղեկատվությունը: Այս կապակցությամբ կարող են կիրառվել հետևյալ ընթացակարգերը.

- կազմակերպության ղեկավարության հետ դրամական միջոցների հոսքերի, շահույթի կամ այլ կարևոր կանխատեսումների վերլուծություն և քննարկում,

- հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո տեղի ունեցող այն դեպքերի վերանայում, որոնք ազդեցություն են գործում կազմակերպության անընդհատ գործելու հնարավորության վրա,

- կազմակերպության վերջին միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն և քննարկում,

- պարտատոմսերի և վարկային համաձայնագրերի պայմանների վերանայում, ինչպես նաև որևէ պայմանի խախտումն արձանագրող փաստի որոշումը,

- բաժնետերերի ընդհանուր ժողովի, տնօրենների խորհրդի և այլ կարևոր հանձնաժողովների անցկացրած նիստերի արձանագրությունների ընթերցում՝ ֆինանսական դժվարությունները պարզելու նպատակով,

- դատական գործընթացների և հայցերի վերաբերյալ հարցումների ուղղումը կազմակերպության փաստաբանին,

- կապակցված և երրորդ կողմերի հետ ֆինանսական օգնություն տրամադրելու կամ տրամադրումը շարունակելու վերաբերյալ համաձայնագրերի առկայության, օրինականության և իրագործելիության հաստատում, ինչպես նաև այդպիսի կողմերից լրացուցիչ ֆինանսավորում ստանալու հնարավորությունների գնահատում,

- պատվիրատուի չկատարված պատվերների վերաբերյալ կազմակերպության վիճակի ուսումնասիրում:

10. Դրամական միջոցների հոսքերի, շահույթի կամ այլ կարևոր կանխատեսումները վերլուծելիս աուդիտորը պետք է ուսումնասիրի նման տեղեկատվությունը պատրաստելու համար նախատեսված կազմակերպության համակարգի հուսալիությունը: Աուդիտորը պետք է ուսումնասիրի նաև, թե արդյոք կանխատեսումների համար հիմք հանդիսացող ենթադրությունները տվյալ հանգամանքներում տեղին են: Աուդիտորը նաև պետք է համեմատի նախորդ ժամանակաշրջաններում ակնկալվող տվյալները փաստացի արդյունքների հետ, ինչպես նաև համեմատի ընթացիկ ժամանակաշրջանում ակնկալվող տվյալները տվյալ պահի դրությամբ ստացված արդյունքների հետ:

11. Աուդիտորը նաև պետք է ուսումնասիրի և քննարկի կազմակերպության ղեկավարության հետ հետագա գործողությունների վերաբերյալ նրանց պլանները, օրինակ, ակտիվներն իրացնելու, փոխառություններ ստանալու կամ առկա պարտքը վերակազմավորելու, ծախսումները նվազեցնելու կամ հետաձգելու, կապիտալը մեծացնելու ծրագրերը: Սովորաբար, որքան երկար են պլանավորված գործողությունների կամ ակնկալվող դեպքերի տեղի ունենալու ժամկետները, այնքան նվազում է այդ պլանների կարևորությունը աուդիտորի համար: Որպես կանոն, հատուկ նշանակություն է տրվում այն պլաններին, որոնք կարող են տեսանելի ապագայում զգալի ազդեցություն գործել կազմակերպության վճարունակության վրա: Աուդիտորը պետք է ձեռք բերի բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ առ այն, որ այդ պլաններն իրագործելի են, և հավանական է, որ դրանք կիրականանան, և դրանց արդյունքները կբարելավեն իրավիճակը: Աուդիտորը սովորաբար կազմակերպության ղեկավարությունից այդ պլանների վերաբերյալ պետք է ձեռք բերի գրավոր տեղեկություններ:

4. Աուդիտորական եզրահանգումներ և եզրակացություն

12. Անհրաժեշտ ընթացակարգերը իրականացնելուց, պահանջվող ամբողջ տեղեկատվությունը ձեռք բերելուց, ինչպես նաև կազմակերպության ղեկավարության բոլոր պլանները և այլ մեղմացնող հանգամանքները ուսումնասիրելուց հետո աուդիտորը պետք է որոշում կայացնի, թե արդյոք կազմակերպության անընդհատ գործելու ենթադրության վերաբերյալ առաջացած հարցը ստացել է բավարար լուծում:

4.1 Կազմակերպության անընդհատ գործելու ենթադրությունը տեղին է

13. Եթե աուդիտորը գտնում է, որ ձեռք են բերվել կազմակերպության անընդհատ գործելու ենթադրությունը հաստատող բավականաչափ և համապատասխան ապացույցներ, ապա աուդիտորը չպետք է ձևափոխի աուդիտորական եզրակացությունը:

14. Եթե աուդիտորը գտնում է, որ կազմակերպության անընդհատ գործելու ենթադրությունը տեղին է մեղմացնող հանգամանքների հետևանքով, հատկապես՝ կազմակերպության ղեկավարության հետագա գործողությունների հետ կապված պլանները, ապա աուդիտորը պետք է ուսումնասիրի, թե արդյոք այդ պլանները և այլ գործոնները ֆինանսական հաշվետվություններում բացահայտման կարիք ունեն: Եթե ֆինանսական հաշվետվություններում համապատասխան բացահայտում չի կատարվում, ապա աուդիտորը, ելնելով նպատակահարմարությունից, պետք է արտահայտի վերապահումներով դրական կամ բացասական կարծիք:

4.2 Կազմակերպության անընդհատ գործելու վերաբերյալ հարցին լուծում տրված չէ

15. Եթե աուդիտորը գտնում է, որ կազմակերպության անընդհատ գործելու վերաբերյալ հարցը չի ստացել բավարար լուծում, ապա նա պետք է ուսումնասիրի, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները՝

ա) համապատասխանորեն նկարագրում են հիմնական այն իրավիճակները, որոնք էական կասկածներ են առաջացնում տեսանելի ապագայում կազմակերպության անընդհատ գործելու հնարավորության վերաբերյալ,

բ) հաստատում են, որ գոյություն ունեն էական անորոշություններ կազմակերպության անընդհատ գործելու հնարավորության վերաբերյալ, և հետևաբար, կազմակերպությունը կարող է ի վիճակի չլինել իրացնելու իր ակտիվները և մարելու պարտավորությունները կանոնավոր գործունեության ընթացքում,

գ) հաստատում են, որ դրանք չեն պարունակում գրանցված ակտիվների արժեքների վերականգնմանը և դասակարգմանը կամ պարտավորությունների գումարներին և դասակարգմանը վերաբերող որևէ ճշգրտումներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել կազմակերպությունը տեսանելի ապագայում անընդհատ գործելու հնարավորություն չունենալու դեպքում:

Եթե ֆինանսական հաշվետվություններում կատարված բացահայտումները ճշգրիտ են համարվում, ապա աուդիտորը չպետք է արտահայտի վերապահումներով դրական կամ բացասական կարծիք:

16. Եթե ֆինանսական հաշվետվություններում կատարվել են համապատասխան բացահայտումներ, ապա աուդիտորը, որպես կանոն, պետք է արտահայտի դրական կարծիք և ձևափոխի աուդիտորական եզրակացությունը՝ ավելացնելով հանգամանքները լուսաբանող մաս, որը նշում է կազմակերպության անընդհատ գործելու հարցը՝ ուշադրություն դարձնելով ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններին, որոնք բացահայտում են 15-րդ կետում բերված հարցերը: Ստորև բերված է նման մասի օրինակ.

«Առանց վերապահումներով դրական կարծիք արտահայտելու, մեր ուշադրությունը գրավեց ֆինանսական հաշվետվություններին կից X ծանոթագրությունը: Կազմակերպությունը 20X1 թ. դեկտեմբերի 31-ին ավարտվող հաշվետու տարվա ընթացքում կրել է XXX դրամի զուտ վնաս, և այդ օրվա դրությամբ Կազմակերպության ընթացիկ պարտավորությունները գերազանցում են նրա ընթացիկ ակտիվները XXX դրամով, իսկ ընդհանուր պարտավորությունները գերազանցում են նրա ընդհանուր ակտիվները XXX դրամով: Այդ գործոնների, ինչպես նաև X ծանոթագրությունում բերված այլ հարցերի առկայությունը էական կասկածներ է առաջացնում կազմակերպության անընդհատ գործելու հնարավորության վերաբերյալ»:

Կազմակերպության անընդհատ գործելու վերաբերյալ հարցը անորոշ լինելու դեպքում աուդիտորը կարող է հրաժարվել կարծիք արտահայտելուց:

17. Եթե ֆինանսական հաշվետվություններում չեն կատարվել համապատասխան բացահայտումներ, ապա, ելնելով նպատակահարմարությունից, աուդիտորը պետք է արտահայտի վերապահումներով դրական կամ բացասական կարծիք: Ստորև բերված է վերապահումներով դրական կարծիք արտահայտելու դեպքում բացատրությունների և կարծիքի վերաբերյալ մասերի օրինակ.

«Կազմակերպությունն ի վիճակի չի եղել երկարաձգելու բանկային փոխառության պայմանագրերը: Նման ֆինանսական օժանդակության բացակայության դեպքում էական կասկածներ են առաջանում կազմակերպության անընդհատ գործելու հնարավորության վերաբերյալ: Հետևաբար, կարող է գրանցված ակտիվների գումարները և պարտավորությունների դասակարգումները ճշգրտելու անհրաժեշտություն առաջանալ: Ֆինանսական հաշվետվությունները (և դրանց կից ծանոթագրությունները) չեն բացահայտում այդ փաստը:

Մեր կարծիքով, բացառությամբ նախորդ մասում նշված տեղեկատվության բացակայության, ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության ֆինանսական վիճակի՝ առ 1-ը հունվարի 20X1թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին տալիս են ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացված)՝ համաձայն ... »



4.3 Կազմակերպության անընդհատ գործելու ենթադրությունը տեղին չէ

18. Եթե իրականացված լրացուցիչ ընթացակարգերի և ձեռք բերված տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով մեղմացնող հանգամանքների ազդեցությունը, աուդիտորը գտնում է, որ կազմակերպությունն ի վիճակի չի լինի անընդհատ գործել տեսանելի ապագայում, ապա նա պետք է եզրակացնի, որ ֆինանսական հաշվետվությունները պատրաստելիս հիմք ընդունված կազմակերպության գործունեության անընդհատության ենթադրությունը տեղին չէ: Եթե ֆինանսական հաշվետվությունները պատրաստելիս հիմք ընդունված անտեղի ենթադրության հետևանքները այնքան էական և համատարած են, որ կարող է հանգեցնել ֆինանսական հաշվետվությունների մոլորեցնող բնույթի, ապա աուդիտորը պետք է արտահայտի բացասական կարծիք:

5. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը

19. Կառավարության կամ նրա կողմից ֆինանսավորվող հանրային ոլորտի կազմակերպությունների աուդիտ իրականացնելիս կազմակերպության գործունեության անընդհատության ենթադրության տեղին լինելու հարց չի առաջանում: Այնուամենայնիվ, եթե կառավարությունը չի ֆինանսավորում կամ եթե կազմակերպության ֆինանսավորումը կառավարության կողմից կարող է դադարեցվել, և կարող է վտանգի տակ դրվել կազմակերպության գոյության հարցը, ապա աուդիտի սույն ստանդարտը կտրամադրի օգտակար ուղեցույցներ:

20. Նույնիսկ եթե հանրային ոլորտի կազմակերպության գործունեության անընդհատության վերաբերյալ չկան կասկածներ, ընդհանուր առմամբ աուդիտորից ակնկալվում է աուդիտի ընթացքում գնահատել կազմակերպության ընդհանուր ֆինանսական վիճակը՝ պարտավորությունները մարելու և կազմակերպության հետագա հավանական պահանջմունքները բավարարելու հնարավորությունը որոշելու նպատակով:




ԱՍ 580 «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-2
2. Ֆինանսական հաշվետվությունների համար պատասխանատվության ստանձնումը կազմակերպության ղեկավարության կողմից 3
3. Կազմակերպության ղեկավարության կողմից որպես աուդիտորական ապացույց տրամադրված տեղեկատվությունը 4-9
4. Կազմակերպության ղեկավարության կողմից տրամադրված տեղեկատվության փաստաթղթավորումը 10-14
5. Գործողություններն այն դեպքերում, երբ կազմակերպության ղեկավարությունը հրաժարվում է տրամադրել տեղեկատվություն 15
Հավելված. Կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված նամակ-ծանուցագրի օրինակ

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:
       
Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է կազմակերպության ղեկավարության կողմից որպես աուդիտորական ապացույց տրամադրված տեղեկատվությունն օգտագործելու, այդ տեղեկատվությունը գնահատելու և փաստաթղթավորելու ժամանակ կիրառվող ընթացակարգերի և կազմակերպության ղեկավարությունն անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելու դեպքում ձեռնարկվող միջոցների վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը:

2. Աուդիտորը կազմակերպության ղեկավարությունից պետք է ստանա անհրաժեշտ տեղեկատվություն:

2. Ֆինանսական հաշվետվությունների համար պատասխանատվության ստանձնումը կազմակերպության ղեկավարության կողմից

3. Աուդիտորը պետք է ձեռք բերի ապացույցներ այն մասին, որ կազմակերպության ղեկավարությունը ստանձնել է ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների համաձայն կազմված ֆինանսական հաշվետվությունների ճշմարիտ ներկայացման պատասխանատվությունը և հաստատել է այդ հաշվետվությունները: Աուդիտորը կազմակերպության ղեկավարության կողմից նման պատասխանատվություն ստանձնելու և ֆինանսական հաշվետվությունները հաստատելու մասին ապացույցներ կարող է ձեռք բերել տնօրենների խորհրդի կամ համանման այլ մարմինների կողմից անցկացված նիստերի արձանագրություններից կամ ձեռք բերելով կազմակերպության ղեկավարության կողմից գրավոր ներկայացված տեղեկատվությունը կամ ֆինանսական հաշվետվությունների ստորագրված պատճենը:

3. Կազմակերպության ղեկավարության կողմից որպես աուդիտորական ապացույց տրամադրված տեղեկատվությունը

4. Աուդիտորը կազմակերպության ղեկավարությունից պետք է ձեռք բերի ֆինանսական հաշվետվությունների հետ կապված էական հարցերի վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, եթե այլ բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցների ձեռքբերման հնարավորություն չի ակնկալվում: Աուդիտորի և կազմակերպության ղեկավարության միջև թյուրիմացությունների առաջացման հնարավորությունը նվազում է, եթե բանավոր տեղեկատվությունը կազմակերպության ղեկավարության կողմից ստանում է գրավոր հաստատում: Կազմակերպության ղեկավարության կողմից ուղարկված նամակում կամ ղեկավարությանը ուղարկված հաստատող նամակում ներառվող հարցերի մասին նշվում է սույն ստանդարտին կից հավելվածի՝ կազմակերպության ղեկավարության կողմից կազմված նամակ-ծանուցագրի օրինակում:

5. Կազմակերպության ղեկավարությունից պահանջվող գրավոր տեղեկատվությունը կարող է սահմանափակվել այն հարցերի շրջանակով, որոնք առանձին, կամ միասին վերցրած էական են ֆինանսական հաշվետվությունների համար: Որոշ հարցերի առնչությամբ հնարավոր է, որ անհրաժեշտություն առաջանա էականության մասին աուդիտորի ունեցած պատկերացումների վերաբերյալ տեղեկացնել կազմակերպության ղեկավարությանը:

6. Աուդիտի իրականացման ընթացքում կազմակերպության ղեկավարությունը, իր նախաձեռնությամբ կամ պատասխանելով կոնկրետ հարցումներին, բազմիցս տեղեկատվություն է տրամադրում աուդիտորին: Եթե նման տեղեկատվությունը վերաբերում է ֆինանսական հաշվետվությունների հետ կապված էական հարցերին, ապա աուդիտորին անհրաժեշտ կլինի.

ա) փնտրել հիմնավորված աուդիտորական ապացույցներ կազմակերպության ներսում կամ դրանից դուրս առկա աղբյուրներից,

բ) գնահատել, թե արդյոք կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված տեղեկատվությունը հիմնավոր է և համապատասխանում է արդյոք ձեռք բերված աուդիտորական այլ ապացույցներին՝ ներառյալ ղեկավարության կողմից տրամադրված այլ տեղեկատվությունը,

գ) պարզել, թե արդյոք տեղեկատվություն տրամադրող անձինք իրազեկ են տվյալ հարցերին:

7. Կազմակերպության ղեկավարության կողմից տրամադրվող տեղեկատվությունը չի կարող փոխարինել աուդիտորական այլ ապացույցներին, որոնք աուդիտորը ակնկալում է ձեռք բերել: Օրինակ, կազմակերպության ղեկավարության կողմից ակտիվների արժեքի մասին տրամադրվող տեղեկատվությունը չի կարող փոխարինել այդ արժեքի վերաբերյալ աուդիտորական ապացույցներին, որոնք աուդիտորը, որպես կանոն, ակնկալում է ձեռք բերել: Երբ աուդիտորն ի վիճակի չի լինում ձեռք բերել բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ մի հարցի վերաբերյալ, որը էականորեն ազդում է կամ կարող է ազդել ֆինանսական հաշվետվությունների վրա, և նման ապացույցների ձեռք բերումն ակնկալվում էր, ապա այն համարվում է աուդիտի շրջանակների սահմանափակում, եթե նույնիսկ կազմակերպության ղեկավարության կողմից այդ հարցի վերաբերյալ ստացվել է տեղեկատվություն:

8. Որոշ հանգամանքներում, կազմակերպության ղեկավարության կողմից տրամադրված տեղեկատվությունը կարող է լինել միակ աուդիտորական ապացույցը, որի ձեռք բերումը կարող է ակնկալել աուդիտորը: Օրինակ, աուդիտորը կարող է չակնկալել, որ ձեռք կբերի այլ աուդիտորական ապացույցներ՝ արժեքի բարձրացման նպատակով երկար ժամանակաշրջանի ընթացքում որոշակի ներդրումը պահպանելու վերաբերյալ կազմակերպության ղեկավարության մտադրությունը հիմնավորելու համար:

9. Եթե կազմակերպության ղեկավարության կողմից տրամադրված տեղեկատվությունը հակասում է աուդիտորական այլ ապացույցներին, ապա աուդիտորը պետք է ուսումնասիրի հանգամանքները և անհրաժեշտության դեպքում վերանայի կազմակերպության ղեկավարության կողմից տրամադրված այլ տեղեկատվության հավաստիությունը:

4. Կազմակերպության ղեկավարության կողմից տրամադրված տեղեկատվության փաստաթղթավորումը

10. Աուդիտորը, որպես կանոն, աուդիտի աշխատանքային փաստաթղթերում ընդգրկում է կազմակերպության ղեկավարության կողմից տրամադրված տեղեկատվության փաստերը՝ կազմակերպության ղեկավարության հետ բանավոր քննարկումների համառոտ շարադրանքի կամ ղեկավարության կողմից ստացված գրավոր ներկայացված տեղեկատվության տեսքով:

11. Կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված գրավոր տեղեկատվությունը աուդիտորական ավելի համոզիչ ապացույց է հանդիսանում, քան բանավոր տեղեկատվությունը և կարող է հանդիպել հետևյալ ձևերով.

ա) կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված նամակ-ծանուցագրի ձևով,

բ) աուդիտորի կողմից ուղարկված, կազմակերպության ղեկավարության կողմից պատշաճ կերպով ընդունված և հաստատված նամակի ձևով, որտեղ աուդիտորը շարադրում է կազմակերպության ղեկավարության կողմից տրամադրված տեղեկատվության մասին իր տեսակետը,

գ) տնօրենների խորհրդի կամ համանման այլ մարմնի կողմից անցկացված նիստերի արձանագրությունների կամ ֆինանսական հաշվետվությունների ստորագրված պատճենի ձևով:

4.1 Կազմակերպության կողմից ներկայացվող նամակ-ծանուցագրի հիմնական տարրերը

12. Կազմակերպության ղեկավարությունից նամակ-ծանուցագիր պահանջելիս աուդիտորը պետք է պահանջի, որպեսզի այն հասցեագրվի իրեն, պարունակի որոշակի տեղեկատվություն, լինի պատշաճորեն թվագրված և ստորագրված:

13. Կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված նամակ-ծանուցագրի կազմման ամսաթիվը սովորաբար պետք է համընկնի աուդիտորական եզրակացության կազմման ամսաթվին: Այնուամենայնիվ, որոշ հանգամանքներում, առանձնահատուկ գործարքների կամ դեպքերի վերաբերյալ առանձին նամակ-ծանուցագրեր կարելի է ձեռք բերել նաև աուդիտի ընթացքում կամ աուդիտորական եզրակացության ամսաթվից հետո, օրինակ, հրատարակման օրը:

14. Կազմակերպության կողմից կազմված նամակ-ծանուցագիրը սովորաբար պետք է ստորագրվի ղեկավար այն անձանց կողմից, որոնք կազմակերպության և նրա գործունեության ֆինանսական հարցերի համար կրում են հիմնական պատասխանատվությունը (սովորաբար բարձրաստիճան գործադիր պաշտոնյաները կամ ֆինանսների գծով բարձրաստիճան պաշտոնյաները)՝ հիմք ընդունելով նրանց գիտելիքներն ու համոզվածությունը: Որոշ հանգամանքներում աուդիտորը կարող է ցանկանալ նամակ-ծանուցագրեր ձեռք բերել կազմակերպության ղեկավարության այլ անդամներից: Օրինակ, աուդիտորը կարող է ցանկություն ունենալ բաժնետերերի ժողովների, տնօրենների խորհրդի կամ կարևոր այլ հանձնաժողովների կողմից անցկացված նիստերի արձանագրությունների ամբողջականության վերաբերյալ նամակ-ծանուցագրեր ձեռք բերել անմիջապես այն անձից, որը պատասխանատու է նման արձանագրությունների պահպանման համար:

5. Գործողություններն այն դեպքերում, երբ կազմակերպության ղեկավարությունը հրաժարվում է տրամադրել տեղեկատվություն

15. Երբ կազմակերպության ղեկավարությունը հրաժարվում է աուդիտորին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, ապա դա դիտվում է որպես աուդիտի շրջանակների սահմանափակում, և աուդիտորը պետք է արտահայտի վերապահումներով դրական կարծիք կամ հրաժարվի կարծիք արտահայտելուց: Նման հանգամանքներում աուդիտորը պետք է գնահատի աուդիտի ընթացքում կազմակերպության ղեկավարության կողմից ստացված այլ տեղեկատվությունը և պարզի, թե արդյոք հրաժարվելը կարող է լրացուցիչ ազդեցություն ունենալ աուդիտորական եզրակացության վրա:

Հավելված


Կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված նամակ-ծանուցագրի օրինակ

Հետևյալ նամակը նամակ-ծանուցագրի ստանդարտ ձև չի հանդիսանում: Տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր կազմակերպությունների ղեկավարությունների կողմից կազմված նամակ-ծանուցագրերը տարբեր են լինում:

Չնայած որ զանազան հարցերի վերաբերյալ կազմակերպության ղեկավարությունից նամակ-ծանուցագրեր պահանջելը կարող է կենտրոնացնել ղեկավարության ուշադրությունը այդ հարցերի վրա, և հետևաբար ստիպել ղեկավարությանն ավելի մանրամասն նկարագրել այդ հարցերը, աուդիտորը պետք է իրազեկ լինի որպես աուդիտորական ապացույց կազմակերպության ղեկավարության կողմից տրամադրվող տեղեկատվության սահմանափակումների մասին, ինչպես նշված է սույն ստանդարտում:

(Կազմակերպության անվանումը)

(Աուդիտորին)

(Պատրաստման ամսաթիվը)

Սույն նամակ-ծանուցագիրը տրվում է ձեր կողմից իրականացվող 1-ը հունվարի 20X1 թ. դրությամբ ԱԲԳ կազմակերպության տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի կապակցությամբ, որի նպատակն է կարծիք արտահայտել, թե արդյոք ԱԲԳ կազմակերպության առ. 1-ը հունվարի 20X1 թ. ֆինանսական հաշվետվությունները տալիս են ֆինանսական վիճակի, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի գործունեության ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի վերաբերյալ ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացված) համաձայն՝ (նշել ֆինանսական հաշվետվությունների ներկայացման համապատասխան հիմունքները):

Մենք (եթե պահանջվում է, գրեք Տնօրենների խորհրդի (կամ նմանատիպ մարմնի) անունից) ընդունում ենք մեր պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունների ճշմարիտ ներկայացման համար (նշել ֆինանսական հաշվետվությունների ներկայացման համապատասխան հիմունքները):

Մեր գիտելիքներն ու համոզվածությունը հիմք ընդունելով՝ հաստատում ենք ստորև բերված տեղեկատվությունը:

Այս մասում ընդգրկեք կազմակերպությանը վերաբերող տեղեկատվությունը: Այն կարող է ներառել հետևյալը.

- Չեն գրանցվել խախտումներ, որոնք կապված լինեն կազմակերպության հաշվապահական հաշվառման ու ներքին վերահսկողության համակարգերում կարևոր դեր ունեցող ղեկավար անձանց կամ աշխատակիցների հետ կամ այնպիսիք, որոնք կարող են էականորեն ազդել ֆինանսական հաշվետվությունների վրա:

- Մենք ձեզ ենք տրամադրել հաշվապահական հաշվառման բոլոր գրքերը, օժանդակ փաստաթղթերը և բաժնետերերի ընդհանուր ժողովների և տնօրենների խորհրդի կողմից անցկացված բոլոր նիստերի (մասնավորապես այն նիստերի, որոնք տեղի են ունեցել համապատասխանաբար 20X0 թ. մարտի 15-ին և 20X0 թ. սեպտեմբերի 31-ին) արձանագրությունները:

- Մենք հաստատում ենք մեր կողմից տրամադրված կապակցված կողմերին վերաբերող տեղեկատվության ամբողջականությունը:

- Ֆինանսական հաշվետվությունները չեն պարունակում էական խեղաթյուրումներ, ներառյալ բացթողումները:

- Կազմակերպությունը հետևել է պայմանագրային համաձայնագրերի բոլոր այն կետերին, որոնց չհետևելը կարող էր էական ազդեցություն գործել ֆինանսական հաշվետվությունների վրա: Չեն գրանցվել կարգավորող մարմինների պահանջների հետ կապված անհամաձայնություններ, որոնք կարող էին էական ազդեցություն գործել ֆինանսական հաշվետվությունների վրա:

- Ստորև բերված տեղեկատվությունը ինչպես հարկն է գրանցված ու անհրաժեշտության դեպքում բացահայտված է ֆինանսական հաշվետվություններում.

ա) կապակցված կողմերի բացահայտումը, մնացորդներն ու գործարքները նրանց հետ,

բ) առք ու վաճառքից առաջացող կորուստները,

գ) նախկինում վաճառված ակտիվների հետգնման համաձայնագրերն ու օպցիոնները,

դ) գրավադրված ակտիվները:

- Մենք չունենք այնպիսի պլաններ կամ մտադրություններ, որոնք կարող են էապես փոփոխել ֆինանսական հաշվետվություններում արտացոլված ակտիվների ու պարտավորությունների դասակարգումը կամ հաշվեկշռային արժեքը:

- Մենք չենք պլանավորում հրաժարվել որևէ արտադրատեսակի արտադրությունից կամ չունենք այնպիսի պլաններ ու մտադրություններ, որոնք ավելորդ կամ հնացած պաշարների առաջացման պատճառ կհանդիսանան, ինչպես նաև պաշարները գրանցված չեն զուտ իրացման արժեքից բարձր արժեքով:

- Ընկերությունը իր բոլոր ակտիվների նկատմամբ ունի սեփականության իրավունք, և գոյություն չունի այդ ակտիվների վրա կալանք դնելու որևէ իրավունք կամ գրավի երաշխիք, բացառությամբ՝ ֆինանսական հաշվետվություններին կից X ծանոթագրությունում բացահայտվածներից:

- Մենք ըստ անհրաժեշտության գրանցել կամ բացահայտել ենք ինչպես փաստացի, այնպես էլ պայմանական բոլոր պարտավորությունները, և ֆինանսական հաշվետվություններին կից X ծանոթագրությունում բացահայտել ենք մեր կողմից երրորդ անձանց տրված բոլոր երաշխիքները:

- Բացառությամբ .... ֆինանսական հաշվետվություններին կից X ծանոթագրությունում նկարագրվածներից, հաշվետու ժամանակաշրջանից հետո տեղի չեն ունեցել այնպիսի դեպքեր, որոնք ֆինանսական հաշվետվություններում կամ դրանց կից ծանոթագրություններում ճշգրտելու կամ բացահայտելու անհրաժեշտություն ունենային:

- .... ԴԵԶ կազմակերպության կողմից ներկայացված հայցը բավարարվել է XXX ընդհանուր գումարով, որը ինչպես հարկն է արտացոլվել է ֆինանսական հաշվետվություններում: Դատական գործընթացների հետ կապված հայցեր չեն ստացվել և չեն ակնկալվում:

- Մեր կանխիկ միջոցների կամ ներդրումային հոդվածների հետ կապված պաշտոնական և ոչ պաշտոնական համաձայնագրեր գոյություն չունեն: Մենք չունենք այլ վարկային գծերի հետ կապված համաձայնագրեր, բացառությամբ ֆինանսական հաշվետվություններին կից X ծանոթագրությունում բացահայտվածներից:

- Մենք ֆինանսական հաշվետվություններում որպես հարկն է գրանցել և բացահայտել ենք բաժնետիրական կապիտալի հետգնման օպցիոններն ու համաձայնագրերը, ինչպես նաև օպցիոնների, երաշխիքների, փոխանակումների և այլ պահանջների համար նախատեսված բաժնետիրական կապիտալը:


______________________________________
(Բարձրաստիճան գործադիր պաշտոնյա)
_______________________________________
(Ֆինանսների գծով բարձրաստիճան պաշտոնյա)

 

ԱՍ 600 «ԱՅԼ ԱՈՒԴԻՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1.  Ներածություն 1-5
2. Աուդիտորի համաձայնությունը, որպես հիմնական աուդիտոր աշխատելու վերաբերյալ 6
3. Հիմնական աուդիտորի կողմից իրականացվող ընթացակարգերը 7-14
4. Համագործակցությունը աուդիտորների միջև 15
5. Աուդիտորական եզրակացություն կազմելիս ուսումնասիրման ենթակա հարցեր 16-17
6. Պատասխանատվության բաժանումը 18
7. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը 19

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

       

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

  

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ եզրակացություն պատրաստելիս աուդիտորի կողմից կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում ներառված մեկ կամ մի քանի ստորաբաժանումների ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ այլ աուդիտորի կատարած աշխատանքների արդյունքների օգտագործման մասին ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը: Սույն ստանդարտը չի վերաբերում այն դեպքերին, երբ երկու կամ ավելի աուդիտորներ նշանակվում են որպես համատեղ աշխատող աուդիտորներ, ինչպես նաև չի վերաբերում նախորդ աուդիտորի հետ աուդիտորի հարաբերություններին: Բացի այդ, երբ հիմնական աուդիտորը գտնում է, որ ստորաբաժանման ֆինանսական հաշվետվությունները էական չեն, ապա սույն ստանդարտում բերված կանոնները չեն կիրառվում: Այնուամենայնիվ, երբ տարբեր ստորաբաժանումների ֆինանսական տեղեկատվությունը առանձին վերցրած էական չէ, սակայն միասին վերցրած էական է, ապա անհրաժեշտ է հաշվի առնել սույն ստանդարտում բերված ընթացակարգերը:

2. Երբ հիմնական աուդիտորն օգտագործում է այլ աուդիտորի կողմից կատարված աշխատանքների արդյունքները, ապա նա պետք է պարզի, թե դրանք ինչպես կազդեն աուդիտի ընթացքի վրա:

3. Հիմնական աուդիտորն այն աուդիտորն է, որը պատասխանատվություն է կրում կազմակերպության այն ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ եզրակացություն պատրաստելու համար, որոնք ներառում են այլ աուդիտորի կողմից աուդիտի ենթարկված մեկ կամ մի քանի ստորաբաժանումների ֆինանսական տեղեկատվություն:

4. «Այլ աուդիտորը» այն աուդիտորն է, որը պատասխանատվություն է կրում հիմնական աուդիտորի կողմից աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններում ընդգրկված ստորաբաժանման ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ եզրակացություն պատրաստելու համար: Այլ աուդիտորներ են համարվում նաև հիմնական աուդիտորի դուստր ընկերությունները՝ անկախ այն բանից ունեն միևնույն անվանումը, թե ոչ, թղթակիցները, ինչպես նաև հիմնական աուդիտորի հետ կապեր չունեցող աուդիտորները:

5. «Ստորաբաժանումը» այն բաժանմունքը, մասնաճյուղը, դուստր ընկերությունը, համատեղ ձեռնարկությունը, ասոցիացված կամ այլ կազմակերպությունն է, որի ֆինանսական տեղեկատվությունը ներառված է հիմնական աուդիտորի կողմից աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններում:

2. Աուդիտորի համաձայնությունը, որպես հիմնական աուդիտոր աշխատելու վերաբերյալ

6. Աուդիտորը պետք է որոշի, թե արդյոք իր անձնական մասնակցությունը բավարար է, որպեսզի նա կարողանա գործել որպես հիմնական աուդիտոր: Այդ նպատակով հիմնական աուդիտորը պետք է հաշվի առնի.

ա) ֆինանսական հաշվետվությունների այն մասի էականությունը, որն աուդիտի է ենթարկվում հիմնական աուդիտորի կողմից,

բ) ստորաբաժանման գործունեության վերաբերյալ հիմնական աուդիտորի գիտելիքների մակարդակը,

գ) այլ աուդիտորի կողմից աուդիտի ենթարկված ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվություններում էական խեղաթյուրումների առկայության ռիսկը,

դ) այլ աուդիտորի կողմից աուդիտի ենթարկված ստորաբաժանումների նկատմամբ սույն ստանդարտում բերված լրացուցիչ ընթացակարգերի իրականացումը, որի արդյունքում հիմնական աուդիտորը նշանակալի մասնակցություն է ունենում այդպիսի աուդիտում:

3. Հիմնական աուդիտորի կողմից իրականացվող ընթացակարգերը

7. Մինչև այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները օգտագործելը, հիմնական աուդիտորը պետք է ուսումնասիրի այլ աուդիտորի մասնագիտական ունակությունները՝ կոնկրետ առաջադրանքների կտրվածքով: Նման ուսումնասիրություն կատարելու համար որպես տեղեկատվության աղբյուր կարող է հանդիսանալ համատեղ անդամակցությունը որևէ մասնագիտացված կառույցի, համատեղ անդամակցությունը կամ նոր անդամակցումը այլ կազմակերպությանը, կամ այն մասնագիտացված կառույցին կատարված հարցումը, որի անդամն է հանդիսանում այլ աուդիտորը: Անհրաժեշտության դեպքում այդ աղբյուրները կարելի է լրացնել այլ աուդիտորներին, բանկերին և այլ անձանց ուղղված հարցումներով, ինչպես նաև այլ աուդիտորի հետ քննարկումների միջոցով:

8. Հիմնական աուդիտորը պետք է իրականացնի ընթացակարգեր ձեռք բերելու համար բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ այն մասին, որ կոնկրետ առաջադրանքների կտրվածքով այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները համապատասխանում են հիմնական աուդիտորի նպատակներին:

9. Հիմնական աուդիտորը պետք է այլ աուդիտորին տեղեկացնի.

ա) կազմակերպության և նրա ստորաբաժանումների նկատմամբ անկախության պահանջների մասին և ձեռք բերի գրավոր հաստատում՝ այդ պահանջների պահպանման վերաբերյալ,

բ) այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքների և պատրաստված եզրակացության օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև աուդիտի պլանավորման սկզբնական փուլում պետք է համաձայնության գա նրա հետ՝ իրենց աշխատանքները համակարգելու նպատակով: Հիմնական աուդիտորը պետք է այլ աուդիտորին տեղեկացնի այնպիսի հարցերի մասին, ինչպիսիք են հատուկ ուսումնասիրություններ պահանջող բնագավառները, կազմակերպության ներքին գործարքների որոշակիացման այն ընթացակարգերը, որոնք կարող են բացահայտման անհրաժեշտություն ունենալ, ինչպես նաև աուդիտն ավարտելու ժամանակացույցը,

գ) հաշվապահական հաշվառմանը, աուդիտին և աուդիտորական եզրակացության պատրաստմանը ներակայացվող պահանջների մասին և ձեռք բերի գրավոր հաստատում՝ այդ պահանջների պահպանման վերաբերյալ:

10. Հիմնական աուդիտորը կարող է նաև, օրինակ, այլ աուդիտորի հետ քննարկել կիրառված աուդիտորական ընթացակարգերը, ուսումնասիրել դրանց մասին այլ աուդիտորի կողմից կազմված գրավոր ամփոփագիրը (որը կարող է լինել հարցաշարի կամ ստուգման թերթիկի տեսքով) կամ այլ աուդիտորի աշխատանքային փաստաթղթերը: Այլ աուդիտորին այցելություն կատարելու ընթացքում հիմնական աուդիտորը կարող է իրականացնել նշված ընթացակարգերը: Այդ ընթացակարգերի բնույթը, իրականացման ժամկետներն ու ծավալը կախված կլինեն պարտավորության պայմաններից և այլ աուդիտորի մասնագիտական ունակությունների վերաբերյալ հիմնական աուդիտորի պատկերացումներից: Այդ պատկերացումները կարող են ընդլայնվել՝ այլ աուդիտորի կողմից նախկինում անցկացված աուդիտի արդյունքների ուսումնասիրման հետևանքով:

11. Հիմնական աուդիտորը կարող է գտնել, որ անհրաժեշտություն չկա կիրառելու 10-րդ կետում բերված ընթացակարգերը, եթե նախապես ձեռք բերված բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցները ցույց են տալիս, որ այլ աուդիտորի գործունեությունը իրականացված է որակի վերահսկողության քաղաքականությանն ու ընթացակարգերին համապատասխան: Օրինակ, երբ դրանք դուստր ընկերություններ են, ապա հիմնական աուդիտորն ու այլ աուդիտորը կարող են ունենալ շարունակվող պաշտոնական հարաբերություններ՝ նախատեսելով աուդիտորական ապացույցներ ապահովող այնպիսի ընթացակարգեր, ինչպիսիք են՝ կազմակերպության ներսում պարբերաբար կատարվող ուսումնասիրությունները, գործունեության քաղաքականության ու ընթացակարգերի ստուգումը, ինչպես նաև որևէ ընտրված աուդիտի աշխատանքային փաստաթղթերի ուսումնասիրությունը:

12. Հիմնական աուդիտորը պետք է ուսումնասիրի այլ աուդիտորի կողմից հայտնաբերված կարևոր տվյալները:

13. Հիմնական աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել այլ աուդիտորի և ստորաբաժանման ղեկավարության հետ քննարկելու ստորաբաժանման ֆինանսական տեղեկատվության վրա ազդեցություն գործող հայտնաբերված տվյալները կամ այլ հարցերը, ինչպես նաև կարող է որոշել, որ անհրաժեշտ է անցկացնել գրանցումների կամ ստորաբաժանման ֆինանսական տեղեկատվության լրացուցիչ ստուգումներ: Նման ստուգումները, կախված հանգամանքներից, կարող են անցկացվել հիմնական կամ այլ աուդիտորի կողմից:

14. Հիմնական աուդիտորն աուդիտորական աշխատանքային փաստաթղթերում պետք է նշի այն ստորաբաժանումները, որոնց ֆինանսական տեղեկատվությունը աուդիտի է ենթարկվել այլ աուդիտորի կողմից, դրանց նշանակալիությունը կազմակերպության ամբողջությամբ վերցրած ֆինանսական հաշվետվությունների համար, այլ աուդիտորների անունները ու ցանկացած եզրահանգում այն մասին, որ որոշ ստորաբաժանումներ նշանակալի չեն: Հիմնական աուդիտորը պետք է փաստաթղթավորի նաև իրականացված ընթացակարգերն ու կատարված եզրահանգումները: Օրինակ, պետք է նշի իր կողմից ուսումնասիրված այլ աուդիտորի աշխատանքային փաստաթղթերը, ինչպես նաև պետք է գրանցի այլ աուդիտորի հետ անցկացրած քննարկումների արդյունքները: Այնուամենայնիվ, անհրաժեշտ չէ, որպեսզի հիմնական աուդիտորը փաստաթղթավորի 11-րդ կետում նկարագրված հանգամանքներում ընթացակարգերի սահմանափակումների պատճառները՝ պայմանով, որ այդ պատճառներն ամփոփված լինեն հիմնական աուդիտորի կազմակերպության կողմից պահպանվող փաստաթղթերում:

4. Համագործակցությունը աուդիտորների միջև

15. Այլ աուդիտորը, տեղյակ լինելով այն բանին, թե հիմնական աուդիտորը որքանով և ինչ նպատակով է օգտագործելու իր կողմից իրականացված աշխատանքների արդյունքները, պետք է համագործակցի հիմնական աուդիտորի հետ: Օրինակ, այլ աուդիտորը հիմնական աուդիտորի ուշադրությունը պետք է հրավիրի իր աշխատանքների այն ասպեկտներին, որոնք հնարավոր չէ իրականացնել այնպես, ինչպես պահանջվում է: Նմանապես, իրավական ու մասնագիտական նկատառումներից ելնելով, այլ աուդիտորը պետք է տեղեկացվի հիմնական աուդիտորի ուշադրությունը գրաված ցանկացած այն հարցի մասին, որը կարող է էական ազդեցություն գործել այլ աուդիտորի աշխատանքների արդյունքների վրա:

5. Աուդիտորական եզրակացություն կազմելիս ուսումնասիրման ենթակա հարցեր

16. Երբ հիմնական աուդիտորը գալիս է այն եզրահանգման, որ այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները չեն կարող օգտագործվել, իսկ նա հնարավորություն չի ունեցել իրականացնելու բավականաչափ լրացուցիչ ընթացակարգեր այլ աուդիտորի կողմից աուդիտի ենթարկված ստորաբաժանման ֆինանսական տեղեկատվության նկատմամբ, ապա նա պետք է արտահայտի վերապահումներով դրական կարծիք կամ հրաժարվի կարծիք արտահայտելուց, քանի որ գոյություն ունի աուդիտի շրջանակների սահմանափակում:

17. Եթե այլ աուդիտորը պատրաստում կամ նախատեսում է պատրաստել ձևափոխված աուդիտորական եզրակացություն, ապա հիմնական աուդիտորը պետք է ուսումնասիրի, թե արդյոք ձևափոխման պատճառները այնպիսի բնույթ և կարևորություն ունեն՝ կապված այն կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների հետ, որոնց վերաբերյալ հիմնական աուդիտորը պետք է պատրաստի աուդիտորական եզրակացություն, որ անհրաժեշտ է ձևափոխել իր կողմից պատրաստվող աուդիտորական եզրակացությունը:

6. Պատասխանատվության բաժանումը

18. Չնայած, որ նախորդ կետերում բերված ուղեցույցներին հետևելը ցանկալի է, սակայն որոշ երկրների օրենսդրությանը համաձայն, հիմնական աուդիտորին թույլատրվում է կազմակերպության՝ ամբողջությամբ վերցրած ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական կարծիք կազմել՝ բացառապես հիմնվելով մեկ կամ մի քանի ստորաբաժանումների աուդիտի արդյունքում այլ աուդիտորի կողմից պատրաստված աուդիտորական եզրակացության վրա: Եթե հիմնական աուդիտորը այդպես է վարվում, ապա նա աուդիտորական եզրակացության մեջ պետք է հստակ նշի այդ փաստը, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների այն մասի էականությունը, որն աուդիտի է ենթարկվել այլ աուդիտորի կողմից: Եթե հիմնական աուդիտորն իր եզրակացության մեջ նման հղումներ է կատարում, ապա աուդիտորական ընթացակարգերը սովորաբար սահմանափակվում են 7-րդ և 9-րդ կետերում նկարագրվածներով:

7. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը

19. Սույն ստանդարտի հիմնական սկզբունքները կիրառելի են նաև հանրային ոլորտի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս. այնուամենայնիվ, հանրային ոլորտում այլ աուդիտորների աշխատանքների արդյունքներն օգտագործելիս լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ուղեցույցներ: Օրինակ, երբ օրենսդրությամբ պահանջվում է հետևել որոշակի ստանդարտների պահանջներին, ապա հանրային ոլորտում գործող հիմնական աուդիտորը պետք է հավաստիացնի, որ այլ աուդիտորը պահպանել է այդ ստանդարտների պահանջները: Վերը նշված լրացուցիչ ուղեցույցները կարող են սահմանվել աուդիտորական գործունեությունը կարգավորող մարմնի կողմից:




ԱՍ 610 «ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-4
2. Ներքին աուդիտի շրջանակներն ու նպատակները 5
3. Ներքին աուդիտի և արտաքին աուդիտորների միջև հարաբերությունները 6-8
4. Ներքին աուդիտի վերաբերյալ պատկերացումները և նախնական գնահատումները 9-13
5. Համագործակցության և կոորդինացման ժամկետները  14-15
6. Ներքին աուդիտի աշխատանքների գնահատումն ու ստուգումը  16-19
7. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը 20

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

      
Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:
 

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է ներքին աուդիտորական աշխատանքներն ուսումնասիրելիս արտաքին աուդիտորների համար ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը: Սույն ստանդարտը չի վերաբերում այն դեպքերին, երբ ներքին աուդիտ անցկացնող անձնակազմն աջակցում է արտաքին աուդիտորին արտաքին աուդիտորական ընթացակարգերն իրականացնելիս: Սույն ստանդարտում բերված ընթացակարգերը պետք է կիրառվեն միայն ներքին աուդիտի գործունեության նկատմամբ, որը վերաբերում է ֆինանսական հաշվետվությունների աուդիտին:

2. Արտաքին աուդիտորը պետք է ուսումնասիրի ներքին աուդիտի գործունեությունը և դրա ազդեցությունը (եթե այդպիսին առկա է) արտաքին աուդիտորական ընթացակարգերի վրա:

3. Ներքին աուդիտը գնահատման նպատակով կազմակերպության ներսում իրականացվող գործունեություն է՝ որպես կազմակերպությանը մատուցվող ծառայություն: Նրա գործառույթները, ի թիվս այլ գործառույթների, ընդգրկում են կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի համապատասխանության և արդյունավետության ստուգումը, գնահատումը և մոնիտորինգը:

4. Արտաքին աուդիտորը պատասխանատվություն է կրում միայն արտահայտված աուդիտորական կարծիքի և արտաքին աուդիտորական ընթացակարգերի բնույթի, իրականացման ժամկետների և ծավալի որոշման համար, իսկ ներքին աուդիտի աշխատանքների որոշակի մասը կարող է օգտակար լինել արտաքին աուդիտորի համար:

2. Ներքին աուդիտի շրջանակներն ու նպատակները

5. Ներքին աուդիտի շրջանակներն ու նպատակները յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար տարբեր են լինում և կախված են կազմակերպության մեծությունից ու կառուցվածքից, ինչպես նաև դրա ղեկավարության պահանջներից: Սովորաբար ներքին աուդիտի գործունեությունը ընդգրկում է հետևյալներից մեկը կամ մի քանիսը.

- կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի ուսումնասիրությունը: Կազմակերպության ղեկավարությունը պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համապատասխան համակարգերի ներդրման համար, ինչը անընդհատ պատշաճ ուշադրություն է պահանջում: Կազմակերպության ղեկավարության կողմից սովորաբար հատուկ հանձնարարություններ են տրվում ներքին աուդիտի ծառայությանը՝ այդ համակարգերի ուսումնասիրման, դրանց գործունեության նկատմամբ մոնիտորինգ իրականացնելու, ինչպես նաև դրանք կատարելագործելու հետ կապված առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ,

- ֆինանսական և գործառնական տեղեկատվության ստուգումը: Դա կարող է ընդգրկել նման տեղեկատվության որոշման, չափման, դասակարգման և զեկուցման համար անհրաժեշտ միջոցների ուսումնասիրությունը, ինչպես նաև առանձին հոդվածների վերաբերյալ կոնկրետ հարցումները՝ ներառյալ գործարքների, մնացորդների և ընթացակարգերի մանրամասն ստուգումը,

- գործունեության նվազագույն ծախսերով իրականացման և արդյունավետության՝ ներառյալ կազմակերպության ոչ ֆինանսական վերահսկողության ուսումնասիրությունը,

- օրենքների, այլ իրավական ակտերի և  այլ պահանջների, ինչպես նաև կազմակերպության ղեկավարության քաղաքականության, հրահանգների և ներքին այլ պահանջների պահպանման ուսումնասիրությունը:

3. Ներքին աուդիտի և արտաքին աուդիտորների միջև հարաբերությունները

6. Ներքին աուդիտի դերը որոշվում է կազմակերպության ղեկավարության կողմից, և դրա նպատակները տարբերվում են արտաքին աուդիտորի նպատակներից, որը հրավիրվում է ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու նպատակով: Ներքին աուդիտի գործառույթների նպատակները փոփոխվում են կազմակերպության ղեկավարության պահանջներին համապատասխան: Արտաքին աուդիտորի հիմնական խնդիրն է՝ պարզել, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները զերծ են էական խեղաթյուրումներից:

7. Այնուամենայնիվ, իրենց համապատասխան նպատակներին հասնելու համար անհրաժեշտ միջոցները հաճախ համանման են, հետևաբար, ներքին աուդիտի որոշակի ասպեկտներ կարող են օգտակար լինել արտաքին աուդիտորական ընթացակարգերի բնույթը, իրականացման ժամկետները և ծավալը որոշելիս:

8. Ներքին աուդիտի ծառայությունը հանդիսանում է կազմակերպության մի մասը: Անկախ ներքին աուդիտի ինքնուրույնության և անկողմնակալության աստիճանից, այն չի կարող ապահովել անկախության այն մակարդակը, որը պահանջվում է արտաքին աուդիտորից՝ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ կարծիք արտահայտելու համար: Արտաքին աուդիտորը պատասխանատվություն է կրում միայն արտահայտված աուդիտորական կարծիքի համար, և այդ պատասխանատվությունը չի նվազում ներքին աուդիտի աշխատանքների արդյունքներից օգտվելիս: Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի հետ կապված բոլոր դատողությունները կատարում է արտաքին աուդիտորը:

4. Ներքին աուդիտի վերաբերյալ պատկերացումները և նախնական գնահատումները

9. Արտաքին աուդիտորը պետք է բավարար պատկերացում կազմի ներքին աուդիտի գործունեության վերաբերյալ, ինչը կօգնի աուդիտի պլանավորման և արդյունավետ աուդիտորական մոտեցումների մշակման գործում:

10. Ներքին աուդիտի արդյունավետ անցկացումը հաճախ հնարավորություն է տալիս արտաքին աուդիտորի կողմից իրականացվող ընթացակարգերի բնույթի և իրականացման ժամկետների փոփոխության կատարման և դրանց ծավալի կրճատման համար, սակայն չի կարող ամբողջությամբ վերացնել դրանց անհրաժեշտությունը: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում հաշվի առնելով ներքին աուդիտի գործունեությունը՝ արտաքին աուդիտորը կարող է որոշել, որ ներքին աուդիտը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ արտաքին աուդիտի ընթացակարգերի վրա:

11. Աուդիտի պլանավորման ընթացքում արտաքին աուդիտորը պետք է իրականացնի ներքին աուդիտի նախնական գնահատում, եթե պարզվում է, որ աուդիտի կոնկրետ բնագավառներում ներքին աուդիտը համապատասխանում է արտաքին աուդիտին:

12. Արտաքին աուդիտորի կողմից ներքին աուդիտի նախնական գնահատումը կազդի արտաքին աուդիտորի դատողության վրա, որը վերաբերում է ներքին աուդիտորական աշխատանքների արդյունքների օգտագործմանը՝ արտաքին աուդիտորական ընթացակարգերի բնույթը, իրականացման ժամկետներն ու ծավալը փոփոխելիս:

13. Ներքին աուդիտի վերաբերյալ պատկերացում կազմելու և նախնական գնահատում կատարելու կարևոր չափանիշներ են.

ա) կազմակերպական կարգավիճակը. կազմակերպությունում ներքին աուդիտի որոշակի կարգավիճակն է և դրա ազդեցությունը անկողմանակալ լինելու հնարավորության վրա: Կատարյալ պայմաններում ներքին աուդիտը հաշվետու է ղեկավարության բարձրաստիճան մարմիններին և այլ պարտականություններ չունի: Կազմակերպության ղեկավարության կողմից ներքին աուդիտի նկատմամբ հարկադրանքը կամ սահմանափակումները պետք է մանրամասնորեն ուսումնասիրվեն: Մասնավորապես, ներքին աուդիտորը պետք է արտաքին աուդիտորի հետ ազատորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենա,

բ) գործառույթի շրջանակները. ներքին աուդիտի կատարած հանձնարարությունների բնույթն ու ծավալն են: Արտաքին աուդիտորը պետք է նաև պարզի, թե արդյոք կազմակերպության ղեկավարությունը գործում է ներքին աուդիտի կողմից ներկայացված առաջարկությունների համաձայն, և թե ինչքանով է դա ակնհայտ,

գ) տեխնիկական հմտությունները. թե արդյոք ներքին աուդիտը իրականացվում է համապատասխան տեխնիկական պատրաստվածություն և ներքին աուդիտորի գիտելիքներ ու հմտություն ունեցող անձանց կողմից: Օրինակ, արտաքին աուդիտորը կարող է ուսումնասիրել ներքին աուդիտն իրականացնող անձնակազմի աշխատանքի ընդունման և վերապատրաստման քաղաքականությունը, նրանց փորձը և մասնագիտական որակավորումը,

դ) պատշաճ մասնագիտական մոտեցումը. ըստ որի հայտնի է դառնում, թե ներքին աուդիտի գործունեությունը արդյոք պատշաճորեն պլանավորվում, հսկվում, վերանայվում, իսկ դրա արդյունքները փաստաթղթավորվում են: Պետք է ուսումնասիրել նաև աուդիտի վերաբերյալ համապատասխան ձեռնարկների, աշխատանքային ծրագրերի և աշխատանքային փաստաթղթերի առկայությունը:

5. Համագործակցության և կոորդինացման ժամկետները

14. Ներքին աուդիտորական աշխատանքների արդյունքների օգտագործումը պլանավորելիս արտաքին աուդիտորը պետք է ուսումնասիրի տվյալ ժամանակաշրջանի համար ներքին աուդիտի նախնական պլանը և այն քննարկի որքան հնարավոր է վաղ շրջանում: Երբ ներքին աուդիտի աշխատանքը գործոն է հանդիսանում արտաքին աուդիտորի կողմից իրականացվող ընթացակարգերի բնույթը, իրականացման ժամկետները և ծավալը սահմանելիս, ցանկալի է նախապես համաձայնեցնել այդպիսի աշխատանքների ժամկետները, աուդիտի շրջանակները, ընտրանքային ստուգումների մակարդակը և ընտրանքի ընտրության առաջարկվող մեթոդները, իրականացված աշխատանքների փաստաթղթավորումը, վերանայման և զեկուցման ընթացակարգերը:

15. Ներքին աուդիտի հետ համագործակցությունը առավել արդյունավետ է, երբ հանդիպումները ժամանակաշրջանի ընթացքում կազմակերպվում են որոշակի պարբերականությամբ: Արտաքին աուդիտորը պետք է տեղեկացվի և հնարավորություն ունենա ծանոթանալու ներքին աուդիտի կողմից պատրաստված համապատասխան եզրակացություններին, ինչպես նաև պետք է տեղեկացվի ներքին աուդիտորի ուշադրությունը գրաված այն կարևոր հարցերի մասին, որոնք կարող են ազդեցություն գործել արտաքին աուդիտորի աշխատանքների վրա: Նմանապես, արտաքին աուդիտորը, որպես կանոն, պետք է տեղեկացնի ներքին աուդիտորին այն կարևոր հարցերի մասին, որոնք կարող են ազդեցություն գործել ներքին աուդիտի աշխատանքի վրա:

6. Ներքին աուդիտի աշխատանքների գնահատումն ու ստուգումը

16. Երբ արտաքին աուդիտորը մտադիր է օգտագործել ներքին աուդիտի կատարած որոշակի աշխատանքների արդյունքները, ապա նա պետք է գնահատի ու ստուգի դրանք՝ համոզվելու համար, որ վերջիններս համապատասխանում են արտաքին աուդիտորի նպատակներին:

17. Ներքին աուդիտի որոշակի աշխատանքների արդյունքների գնահատումը ներառում է աշխատանքների շրջանակների համապատասխանության և հարակից ծրագրերի ուսումնասիրությունը և այն բանի պարզաբանումը, թե արդյոք ներքին աուդիտի նախնական գնահատումը մնում է անփոփոխ: Ներքին աուդիտի որոշակի աշխատանքների արդյունքների գնահատումը ներառում է ուսումնասիրություններն այն մասին, թե արդյոք.

ա) աշխատանքն իրականացվում է համապատասխան տեխնիկական պատրաստվածություն ու ներքին աուդիտորի գիտելիքներ և հմտություն ունեցող անձանց կողմից, և թե արդյոք օգնականների աշխատանքը պատշաճորեն է վերահսկվում, վերանայվում և փաստաթղթավորվում,

բ) ձեռք են բերվում բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ՝ կատարված եզրահանգումների համար ողջամիտ հիմք ապահովելու նպատակով,

գ) կատարված եզրահանգումները համապատասխանում են հանգամանքներին, իսկ պատրաստված եզրակացությունները՝ իրականացված աշխատանքների արդյունքներին, և

դ) ներքին աուդիտի կողմից բացահայտված բացառությունները կամ արտասովոր հարցերը ստացել են համապատասխան լուծումներ:

18. Ներքին աուդիտի որոշակի աշխատանքների արդյունքների ստուգման բնույթը, իրականացման ժամկետներն ու ծավալը կախված կլինեն արտաքին աուդիտորի դատողությունից՝ կապված տվյալ բնագավառի ռիսկի ու էականության, ներքին աուդիտի նախնական գնահատման, ինչպես նաև ներքին աուդիտի կողմից կատարված որոշակի աշխատանքների արդյունքների գնահատման հետ: Նման ստուգումները կարող են ներառել ներքին աուդիտի կողմից արդեն ստուգված հոդվածների, համանման այլ հոդվածների ստուգումը, ինչպես նաև ներքին աուդիտորական ընթացակարգերի ուսումնասիրումը:

19. Արտաքին աուդիտորը պետք է գրանցի այն եզրահանգումները, որոնք վերաբերում են ներքին աուդիտի կողմից իրականացված որոշակի աշխատանքների արդյունքներին, որոնք գնահատվել և ստուգվել են:

7. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը

20. Սույն ստանդարտի հիմնական սկզբունքները կիրառելի են նաև հանրային ոլորտի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ժամանակ: Հանրային ոլորտում ներքին աուդիտի ուսումնասիրման համար լրացուցիչ հարցերի վերաբերյալ կարող են սահմանվել առանձին ուղեցույցներ:




ԱՍ 620 «ՓՈՐՁԱԳԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-5
2. Փորձագետի աշխատանքն օգտագործելու անհրաժեշտությունը որոշելը 6-7
3. Փորձագետի ունակությունները և օբյեկտիվությունը 8-10
4. Փորձագետի աշխատանքի շրջանակները 11
5. Փորձագետի կողմից իրականացված աշխատանքի գնահատումը 12-15
6. Աուդիտորական եզրակացության մեջ փորձագետի աշխատանքներին հղում կատարելը 16-17

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:


Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

      

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է փորձագետի աշխատանքը որպես աուդիտորական ապացույց օգտագործելու վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը:

2. Փորձագետի կողմից կատարված աշխատանքը օգտագործելիս աուդիտորը պետք է ձեռք բերի բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ այն մասին, որ նման աշխատանքը համապատասխանում է աուդիտի նպատակներին:

3. Փորձագետը որևէ այլ բնագավառների վերաբերյալ հատուկ ունակություններ, գիտելիքներ ու փորձ ունեցող անձն է կամ կազմակերպությունը:

4. Աուդիտորի կրթությունն ու փորձը հնարավորություն են տալիս նրան գործարար հարցերի վերաբերյալ ունենալ ընդհանուր գիտելիքներ, սակայն պարտադիր չէ, որ նա ունենա այն անձի գիտելիքներն ու փորձը, որը ուսուցանվել կամ որակավորվել է մեկ այլ մասնագիտությամբ կամ գործով զբաղվելու համար (օրինակ՝ ինժեներ կամ ապահովագրական ընկերության վիճակագրության մասնագետ):

5. Փորձագետը կարող է.

ա) ներգրավված լինել կազմակերպության կողմից,

բ) ներգրավված լինել աուդիտորի կողմից,

գ) լինել կազմակերպության աշխատողը կամ

դ) լինել աուդիտորի աշխատողը:

Երբ աուդիտորն օգտագործում է իր աշխատողը համարվող փորձագետի աշխատանքը, ապա վերջինս օգտագործվում է որպես իր աշխատող համարվող փորձագետի աշխատանք և ոչ թե որպես աուդիտորի օգնականի աշխատանք, ինչպես ներկայացված է «Աուդիտորական աշխատանքների որակի վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 220-ում: Հետևաբար, նման հանգամանքներում աուդիտորը պետք է կիրառի համապատասխան ընթացակարգեր այդ աշխատողի աշխատանքի և հայտնաբերված տվյալների նկատմամբ, սակայն, որպես կանոն, յուրաքանչյուր աշխատանքի համար չի գնահատի նրա գիտելիքներն ու ունակությունները:

2. Փորձագետի աշխատանքն օգտագործելու անհրաժեշտությունը որոշելը

6. Աուդիտի ընթացքում աուդիտորին կարող է անհրաժեշտ լինել, կազմակերպության հետ միասին կամ ինքնուրույն, ձեռք բերելու աուդիտորական ապացույցներ՝ փորձագետի եզրակացության, կարծիքի, գնահատումների և հաշվետվությունների տեսքով: Օրինակ՝

- ակտիվների որոշակի տեսակների, օրինակ, հողի և շինությունների, մեքենաների և սարքավորումների, արվեստի ստեղծագործությունների և թանկարժեք քարերի գնահատումը,

- ակտիվների, օրինակ, պահեստներում պահպանվող հանքաքարերի, ստորգետնյա հանքաքարերի և նավթի պաշարների քանակի կամ ֆիզիկական վիճակի ու մեքենաների և սարքավորումների օգտակար ծառայության ժամկետի մնացած մասի որոշումը,

- գումարների որոշումը՝ մասնագիտացված տեխնիկաների կամ մեթոդների կիրառման միջոցով, օրինակ, ապահովագրական գնահատումը,

- գործող պայմանագրերով կատարված կամ կատարվելիք աշխատանքների ծավալների որոշումը,

- համաձայնագրերի, օրենքների և իրավական այլ ակտերի մեկնաբանությունների վերաբերյալ իրավաբանական կարծիքները:

7. Փորձագետի աշխատանքն օգտագործելու անհրաժեշտությունը որոշելիս աուդիտորը պետք է հաշվի առնի.

ա) ֆինանսական հաշվետվության ուսումնասիրվող հոդվածի էականությունը,

բ) խեղաթյուրումների առկայության ռիսկը՝ կապված ուսումնասիրվող հարցի բնույթի և բարդության հետ,

գ) առկա աուդիտորական այլ ապացույցների քանակն ու որակը:

3. Փորձագետի ունակությունները և օբյեկտիվությունը

8. Փորձագետի աշխատանքի օգտագործումը պլանավորելիս աուդիտորը պետք է գնահատի փորձագետի մասնագիտական ունակությունները: Աուդիտորը պետք է հաշվի առնի.

ա) փորձագետի որակավորված կամ լիցենզավորված լինելը՝ տվյալ ոլորտը կարգավորող համապատասխան մարմնի կողմից, կամ այդ մարմնին փորձագետի անդամակցությունը, և

բ) փորձագետի գործնական փորձն ու համբավը այն բնագավառում, որտեղ աուդիտորը փնտրում է աուդիտորական ապացույցներ:

9. Աուդիտորը պետք է գնահատի փորձագետի օբյեկտիվությունը:

10. Փորձագետի կողմից օբյեկտիվության սկզբունքը չպահպանելու ռիսկի հավանականությունը մեծանում է, երբ նա՝

ա) հանդիսանում է կազմակերպության աշխատող, կամ

բ) կապված է կազմակերպության հետ այլ կերպ, օրինակ, ֆինանսական կախվածության մեջ է կազմակերպությունից կամ այդ կազմակերպությունում կատարել է ներդրումներ:

Եթե աուդիտորը համոզված չէ փորձագետի ունակությունների և օբյեկտիվության հարցում, ապա նա պետք է կազմակերպության ղեկավարության հետ քննարկի իր բոլոր նկատառումները և որոշի, թե հնարավոր է արդյոք ձեռք բերել բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ փորձագետի աշխատանքի վերաբերյալ: Աուդիտորին կարող է անհրաժեշտ լինել իրականացնելու լրացուցիչ աուդիտորական ընթացակարգեր կամ ձեռք բերելու աուդիտորական ապացույցներ մեկ այլ փորձագետից (7-րդ կետում բերված գործոնները հաշվի առնելուց հետո):

4. Փորձագետի աշխատանքի շրջանակները

11. Աուդիտորը պետք է ձեռք բերի բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ այն մասին, որ փորձագետի աշխատանքի շրջանակները համապատասխանում են աուդիտի նպատակներին: Աուդիտորական ապացույցները կարելի է ձեռք բերել աշխատանքի կատարման պայմանների ուսումնասիրման միջոցով, որոնք հաճախ ներառվում են կազմակերպության կողմից փորձագետին տրամադրված գրավոր ցուցումներում: Փորձագետին տրամադրված ցուցումներում կարող են ներառվել այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝

- փորձագետի աշխատանքի նպատակներն ու շրջանակները,

- այն կոնկրետ հարցերի ընդհանուր ցանկը, որոնք աուդիտորը ակնկալում է, որ կընդգրկվեն փորձագետի եզրակացության մեջ,

- փորձագետի աշխատանքի նախատեսված օգտագործումը աուդիտորի կողմից, ներառյալ հնարավոր հաղորդակցությունները երրորդ կողմերի հետ՝ փորձագետի անձի և մասնակցության չափի վերաբերյալ,

- համապատասխան գրանցումներից և փաստաթղթերից փորձագետի օգտվելու հնարավորության աստիճանը,

- կազմակերպության և փորձագետի հարաբերությունների (եթե այդպիսիք գոյություն ունեն) հստակեցումը,

- կազմակերպության տեղեկատվության գաղտնիության պահպանումը,

- փորձագետի կողմից կատարվելիք ենթադրությունները և կիրառվելիք մեթոդները, ինչպես նաև նախորդ ժամանակաշրջաններում կատարվածների հետ դրանց համապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունը:

Այն դեպքում, երբ այս հարցերը փորձագետին տրամադրված գրավոր ցուցումներում հստակ նշված չեն, աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել հաղորդակցվելու անմիջականորեն փորձագետի հետ՝ դրանց վերաբերյալ աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու նպատակով:

5. Փորձագետի կողմից իրականացված աշխատանքի գնահատումը

12. Աուդիտորը պետք է գնահատի փորձագետի աշխատանքի համապատասխանությունը՝ որպես ֆինանսական հաշվետվություններում արտահայտված ուսումնասիրվող տեղեկատվության վերաբերյալ աուդիտորական ապացույց օգտագործելու համար: Դա ներառում է փորձագետի կողմից փաստացի հայտնաբերված տվյալների բովանդակությունը, ֆինանսական հաշվետվություններում ճշգրտորեն արտացոլված լինելու կամ ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության հիմնավորվածության գնահատումը, ինչպես նաև հետևյալի ուսումնասիրությունը.

- օգտագործված ելակետային տվյալները,

- կատարված  ենթադրությունները և կիրառված մեթոդները, ինչպես նաև դրանց համապատասխանությունը նախորդ ժամանակաշրջաններում կատարվածների հետ,

- փորձագետի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները՝ գործարար հարցերի վերաբերյալ աուդիտորի ունեցած ընդհանուր գիտելիքների և աուդիտորական այլ ընթացակարգերի արդյունքների հիման վրա:

13. Աուդիտորը պետք է հաշվի առնի հետևյալ ընթացակարգերը այն ժամանակ, երբ որոշում է, թե արդյոք փորձագետն օգտագործել է տվյալ հանգամանքներին համապատասխանող ելակետային տվյալները.

ա) փորձագետի կողմից իրականացված յուրաքանչյուր ընթացակարգի վերաբերյալ հարցումների կատարումը՝ պարզելու համար, թե արդյոք ելակետային տվյալները բավարար են, տեղին ու հուսալի և

բ) փորձագետի կողմից օգտագործված տվյալների ուսումնասիրությունը կամ թեստավորումը:

14. Կատարված ենթադրությունների և կիրառված մեթոդների համապատասխանության ու հիմնավորվածության ապահովումը, ինչպես նաև դրանց կիրառումը փորձագետի պարտականություններն են: Աուդիտորը չի տիրապետում փորձագետի գիտելիքներին ու փորձին, հետևաբար նա չի կարող միշտ կասկածի տակ առնել փորձագետի ենթադրություններն ու մեթոդները: Այնուամենայնիվ, աուդիտորը պետք է ձեռք բերի պատկերացումներ կատարված ենթադրությունների ու կիրառված մեթոդների վերաբերյալ, և հիմնվելով գործարար հարցերի վերաբերյալ իր ունեցած ընդհանուր գիտելիքների և աուդիտորական այլ ընթացակարգերի արդյունքների վրա, պետք է ուսումնասիրի, թե արդյոք դրանք համապատասխան ու ողջամիտ են:

15. Եթե փորձագետի կողմից իրականացված աշխատանքի արդյունքները չեն ապահովում բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ, կամ եթե դրանք չեն համապատասխանում աուդիտորական այլ ապացույցներին, ապա աուդիտորը պետք է այդ հարցին լուծում տա: Դա կարող է ներառել կազմակերպության և փորձագետի հետ քննարկումները, լրացուցիչ ընթացակարգերի կիրառումը՝ ներառյալ մեկ այլ փորձագետի ներգրավման հնարավորությունը կամ աուդիտորական եզրակացության ձևափոխումը:

6. Աուդիտորական եզրակացության մեջ փորձագետի աշխատանքներին հղում կատարելը

16. Չձևափոխված աուդիտորական եզրակացություն պատրաստելիս աուդիտորը չպետք է հղում կատարի փորձագետի կողմից իրականացված աշխատանքներին: Նման հղումը կարող է դիտվել որպես աուդիտորի կողմից վերապահումներով դրական կարծիքի արտահայտում կամ որպես պարտականությունների բաժանում, այն դեպքում, երբ դրանցից ոչ մեկը չի ենթադրվում:

17. Եթե փորձագետի կողմից իրականացված աշխատանքի արդյունքում աուդիտորը որոշում է պատրաստել ձևափոխված աուդիտորական եզրակացություն, ապա որոշ հանգամանքներում կարող է անհրաժեշտ լինել, ձևափոխումների պատճառը լուսաբանելիս, հղում կատարելու կամ նկարագրելու փորձագետի կողմից իրականացված աշխատանքը (ներառելով փորձագետի և աուդիտորական աշխատանքներում նրա մասնակցության չափի մասին տեղեկություններ): Այդպիսի հանգամանքներում, մինչև հղում կատարելը աուդիտորը պետք է ստանա փորձագետի համաձայնությունը: Եթե փորձագետը չի տալիս իր համաձայնությունը, սակայն աուդիտորն անհրաժեշտ է համարում հղումի կատարումը, ապա աուդիտորը պետք է խորհրդակցի իրավաբանի հետ:




ԱՍ 700 «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-4
2. Աուդիտորական եզրակացության հիմնական տարրերը 5-26
3. Աուդիտորական եզրակացությունը 27-28
4. Ձևափոխված եզրակացություններ 29-40
5. Հանգամանքներ, որոնք կարող են դրական կարծիքից բացի այլ կարծիք արտահայտելու պատճառ հանդիսանալ 41-46
6. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը 47-48

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:


1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է անկախ աուդիտորի կողմից ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացման արդյունքում կազմվող աուդիտորական եզրակացության ձևի ու բովանդակության վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը: Սույն ստանդարտի ուղեցույցների մեծ մասը, ենթարկվելով համապատասխան փոփոխությունների, կարող է կիրառվել նաև ֆինանսական հաշվետվություն չհանդիսացող ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ աուդիտորական եզրակացություն կազմելու նպատակով:

2. Աուդիտորը պետք է վերանայի ու գնահատի ձեռքբերված աուդիտորական ապացույցների հիման վրա կատարված եզրահանգումները՝ ֆինանսական հաշվետվություների վերաբերյալ կարծիք արտահայտելու նպատակով:

3. Վերանայումն ու գնահատումը կատարվում են պարզելու, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները կազմված են ֆինանսական հաշվետվությունների կազմման ընդունված հիմունքներին համապատասխան, որոնք կարող են լինել ՀՀՀՀՍ-ը կամ այլ հիմունքներ, քանի որ «Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120-ը նախատեսում է նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման այլ հիմունքներ: Այդ հիմունքներին համապատասխան կազմված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը պատրաստվում է համաձայն «Հատուկ նպատակներով իրականացված աուդիտի արդյունքում տրվող աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 800-ի:
Կարող է նաև անհրաժեշտություն առաջանալ պարզելու՝ արդյոք ֆինանսական հաշվետվությունները համապատասխանում են օրենսդրության պահանջներին:

4. Աուդիտորական եզրակացությունը պետք է պարունակի հստակ արտահայտված ամբողջական կարծիք՝ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

2. Աուդիտորական եզրակացության հիմնական տարրերը

5. Աուդիտորական եզրակացությունը ներառում է հետևյալ հիմնական տարրերը՝ սովորաբար հետևյալ հաջորդականությամբ.

ա) վերնագիրը,

բ) հասցեատերը,

գ) ներածական մաս՝

- տեղեկություններ աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների կազմի վերաբերյալ,

- դրույթներ պատվիրատու կազմակերպության ղեկավարության պատասխանատվության և աուդիտորի պատասխանատվության վերաբերյալ,

դ) մաս՝ աուդիտի շրջանակների վերաբերյալ (աուդիտորական աշխատանքների բնույթի նկարագրումը).

- աուդիտի ստանդարտների, օրենքների կամ այլ իրավական ակտերի հիշատակումը,

- աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների նկարագրումը,

ե) մաս՝ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ արտահայտված կարծիքի վերաբերյալ,

զ) աուդիտորական եզրակացության կազմման ամսաթիվը,

է) աուդիտորի հասցեն,

ը) աուդիտորի ստորագրությունը,

թ) աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությունը և կնիքը, եթե անձը կնիք ունի:

Աուդիտորական եզրակացության ընդհանուր ձևի և բովանդակության պահպանումը ցանկալի է, քանի որ այն նպաստում է օգտագործողների կողմից հեշտությամբ ընկալմանը և առանձնահատուկ հանգամանքների բացահայտմանը՝ այդպիսիք առաջանալու դեպքում:

(5-րդ կետը լրաց. 17.02.11 N 140-Ն)

 

2.1 Վերնագիրը

6. Աուդիտորական եզրակացությունը պետք է ունենա համապատասխան վերնագիր: Կարող է նպատակահարմար համարվել վերնագրում «Անկախ աուդիտոր» հասկացության օգտագործումը, որը հնարավորություն կտա տարբերելու աուդիտորի կողմից պատրաստված եզրակացությունն այն եզրակացություններից, որոնք կարող են պատրաստված լինել կազմակերպության պաշտոնատար անձանց, տնօրենների խորհրդի կամ այն աուդիտորների կողմից, որոնց համար հնարավոր է, որ պարտադիր չլինի անկախ աուդիտորի վարքագծի կանոնների պահպանումը:

2.2 Հասցեատերը

7. Աուդիտորական եզրակացությունը պետք է հասցեագրվի աշխատանքների անցկացման պայմաններին և օրենսդրությանը համապատասխան: Աուդիտորական եզրակացությունը, որպես կանոն, հասցեագրվում է պատվիրատու կազմակերպության բաժնետերերին կամ տնօրենների խորհրդին:

2.3 Ներածական մաս

8. Աուդիտորական եզրակացության մեջ պետք է նշվի կազմակերպության աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների կազմը՝ ներառյալ դրանց կազմման ամսաթիվը և հաշվետու ժամանակաշրջանը:

9. Աուդիտորական եզրակացությունը պետք է ներառի դրույթներ այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունների կազմման ու ներկայացման համար պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարությունը, ինչպես նաև դրույթներ այն մասին, որ աուդիտորը պատասխանատվություն է կրում աուդիտի արդյունքում ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ իր կողմից արտահայտված կարծիքի համար: Ընդ որում, ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատվության ենթակա պաշտոնատար անձանց որոշման հարցը կարգավորվում է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով:

10. Ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացվող տեղեկատվությունն է: Այդ հաշվետվությունների կազմման համար կազմակերպության ղեկավարությունից պահանջվում է կատարել կարևոր հաշվապահական գնահատումներ, ինչպես նաև նշել ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման համապատասխան սկզբունքներն ու կանոնները: Աուդիտորի պարտականությունն է ստուգել ֆինանսական հաշվետվությունները՝ դրանց մասին կարծիք արտահայտելու նպատակով:

11. Ստորև ներկայացված է ներածական մասը նկարագրող օրինակ.

«Մենք ստուգել ենք ԱԲԳ կազմակերպության՝ կից հաշվապահական հաշվեկշիռը՝ առ 1-ը հունվարի 20X1թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները: Նշված ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում արտահայտել կարծիք ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ»:

2.4 Մաս՝ աուդիտի շրջանակների վերաբերյալ

12. Աուդիտորական եզրակացության մեջ պետք է նկարագրվեն աուդիտի շրջանակները՝ նշելով, որ աուդիտն անցկացվել է աուդիտի ստանդարտներին կամ մասնագիտական փորձին համապատասխան: Շրջանակ հասկացությունը վերաբերում է տվյալ պայմաններում անհրաժեշտ համարվող աուդիտորական ընթացակարգեր իրականացնելու աուդիտորի հնարավորությանը: Աուդիտորական եզրակացության մեջ շրջանակներին վերաբերող դրույթները ընթերցողների համար անհրաժեշտ են որպես հավաստիացում առ այն, որ աուդիտն իրականացվել է ընդունված ստանդարտներին կամ մասնագիտական փորձին համապատասխան: Այդպիսի նշումներ չլինելու դեպքում ենթադրվում է, որ աուդիտի անցկացման ժամանակ կիրառվել են աուդիտորի հասցեում նշված երկրի ստանդարտները կամ մասնագիտական փորձը:

13. Աուդիտորական եզրակացության մեջ պետք է ներառվի դրույթ այն մասին, որ աուդիտը պլանավորվել և իրականացվել է ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ հավաստիացում ձեռք բերելու նպատակով:

14. Աուդիտորական եզրակացության մեջ պետք է նշվի, որ աուդիտը ներառել է հետևյալ աշխատանքները.

ա) թեստային հիմունքներով այն ապացույցների հետազոտումը, որոնք հաստատում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվությունը և բացահայտումները,

բ) ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների  գնահատումը,

գ) ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կազմակերպության ղեկավարության կողմից իրականացված էական արժեքների գնահատումների հետազոտումը,

դ) ֆինանսական հաշվետվությունների ներկայացման ընդհանուր գնահատումը:

15. Աուդիտորական եզրակացության մեջ պետք է ներառվի դրույթ այն մասին, որ աուդիտորական աշխատանքների արդյունքները բավարար հիմք են հանդիսանում կարծիք արտահայտելու համար:

16. Ստորև ներկայացված է աուդիտի շրջանակների վերաբերյալ մասը նկարագրող օրինակ.

«Մենք աուդիտն անցկացրեցինք աուդիտի ստանդարտներին (աուդիտի ստանդարտներին կամ մասնագիտական փորձին) համապատասխան: Այդ ստանդարտներով պահանջվում է, որ մենք աուդիտը պլանավորենք և իրականացնենք ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ հավաստիացում ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են թեստային հիմունքներով այն ապացույցների հետազոտումը, որոնք հաստատում են  ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվությունը և բացահայտումները: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ  կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների գնահատումը, կազմակերպության ղեկավարության  կողմից իրականացված էական արժեքների գնահատումների հետազոտումը, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների ներկայացման ընդհանուր գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքները բավարար հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար»:

2.5 Կարծիքի վերաբերյալ մաս

17. Աուդիտորական եզրակացության մեջ պետք է հստակ արտահայտվի աուդիտորի կարծիքն այն մասին, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները տալիս են ճշմարիտ և իրական պատկեր (բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացված)՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այն մասին, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները համապատասխանում են օրենսդրության պահանջներին:

18. Աուդիտորի կարծիքն արտահայտելու համար օգտագործվում են՝ «տալիս են ճշմարիտ և իրական պատկերը» կամ «բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացված» հասկացությունները, որոնք համարժեք են: Երկու հասկացություններն էլ ցույց են տալիս, որ աուդիտորը ուսումնասիրում է միայն ֆինանսական հաշվետվություններին վերաբերող էական հարցերը:

19. Ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման հիմունքները սահմանված են  հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով,  այս ոլորտի մասնագիտական փորձով: Աուդիտորական եզրակացության ենթատեքստը, որտեղ օգտագործված է «ճշմարիտ» հասկացությունը, հստակեցնելու նպատակով աուդիտորի կողմից արտահայտված կարծիքը պետք է ներառի նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքներին համապատասխանության վերաբերյալ դրույթ՝ օգտագործելով հետևյալ արտահայտությունը՝ «համաձայն (նշելով ՀՀՀՀՍ-ը)»:

20. Աուդիտորական եզրակացության մեջ անհրաժեշտության դեպքում կարող է ներառվել նաև դրույթ այն մասին, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները կազմված են օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

21. Ստորև ներկայացված է աուդիտորական կարծիքի վերաբերյալ մասը նկարագրող օրինակ.

«Մեր կարծիքով ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության ֆինանսական վիճակի՝ առ 1-ը հունվարի 20X1 թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի գործունեության ֆինանսական արդյունքների ու դրամական հոսքերի մասին տալիս են ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացված)՝ համաձայն (նշեք համապատասխան օրենքները և (կամ) այլ իրավական ակտերը, ինչպես նաև հաշվապահական հաշվառման ստանդարտները)»:

22. Այն դեպքում, երբ ակնհայտ չէ, թե որ երկրի հաշվապահական հաշվառման սկզբունքներն են կիրառվել, եզրակացության մեջ պետք է նշվի այդ երկիրը: Երբ կազմվում է աուդիտորական եզրակացություն այն ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ, որոնք նախատեսված են տվյալ երկրի սահմաններից դուրս օգտագործման համար, աուդիտորին խորհուրդ է տրվում եզրակացության մեջ նշել այն երկրի ստանդարտները, որտեղ կազմվել են այդ ֆինանսական հաշվետվությունները, օրինակ՝

«...համաձայն Ա երկրում ընդունված հաշվապահական հաշվառման սկզբունքների»:

Այս հղումը կօգնի օգտագործողներին ճիշտ ըմբռնելու, թե ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ հաշվապահական հաշվառման որ սկզբունքներն են կիրառվել: Երբ պատրաստվում է աուդիտորական եզրակացություն այն ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ, որոնք կազմվել են մեկ այլ երկրում օգտագործելու համար (այսինքն, երբ ֆինանսական հաշվետվությունները թարգմանվել և դրանցում արտացոլված տեղեկատվությունը արտահայտվել է տվյալ երկրի արժույթով՝ համաձայն միջազգային ֆինանսական չափանիշների), աուդիտորը պետք է հաշվի առնի այն երկրի հաշվապահական հաշվառման սկզբունքները նշելու անհրաժեշտությունը, որտեղ կազմվել են այդ ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև հաշվի առնի, թե արդյոք կատարվել են ֆինանսական հաշվետվություններում համապատասխան բացահայտումները:

2.6 Աուդիտորական եզրակացության կազմման ամսաթիվը

23. Աուդիտորական եզրակացությունը պետք է թվագրվի աուդիտորական աշխատանքների ավարտման ամսաթվով: Վերջինս եզրակացությունից օգտվողներին տեղեկացնում է այն մասին, որ աուդիտորը հաշվի է առել այն իրադարձությունների և գործարքների ազդեցությունը ֆինանսական հաշվետվությունների ու աուդիտորական եզրակացության կազմման գործում, որոնք տեղի են ունեցել, և որոնց մասին աուդիտորը իրազեկ է դարձել մինչ աուդիտորական եզրակացության կազմման ամսաթիվը:

24. Քանի որ աուդիտորը պատասխանատու է կազմակերպության կողմից կազմված և ներկայացված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ իր կողմից տրված աուդիտորական եզրակացության համար, նա չպետք է թվագրի եզրակացությունը կազմակերպության ղեկավարության կողմից այդ ֆինանսական հաշվետվությունների ստորագրման և հաստատման ամսաթվից ոչ շուտ:

2.7 Աուդիտորի հասցեն

25. Աուդիտորական եզրակացության մեջ պետք է նշվի աուդիտորական կազմակերպության գտնվելու վայրը, որը սովորաբար այն քաղաքն է, որտեղ գտնվում է աուդիտի անցկացման համար պատասխանատու գրասենյակը:

2.8 Աուդիտորի ստորագրությունը

26. Աուդիտորական եզրակացությունը պետք է ստորագրվի աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի կողմից և հաստատվի աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով, եթե անձը կնիք ունի:

(26-րդ կետը լրաց. 17.02.11 N 140-Ն)

 

3. Աուդիտորական եզրակացությունը

27. Դրական կարծիք պետք է արտահայտվի, երբ աուդիտորը գալիս է այն եզրահանգման, որ ֆինանսական հաշվետվությունները տալիս են ճշմարիտ և իրական պատկերը (բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացված)՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների: Դրական  կարծիքն անուղղակիորեն ցույց է տալիս նաև, որ հաշվապահական հաշվառման սկզբունքների կամ դրանց կիրառման մեթոդների ցանկացած փոփոխությունը, ինչպես նաև դրանց ազդեցությունը պատշաճորեն որոշվել և բացահայտվել է ֆինանսական հաշվետվություններում:

28. Ստորև բերված է աուդիտորական եզրակացության ամբողջական օրինակ՝ ընդգրկելով աուդիտորական եզրակացության հիմնական տարրերը: Սույն օրինակում արտահայտվում է դրական կարծիք:


«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

(համապատասխան հասցեատերը)

Մենք աուդիտի ենք ենթարկել ԱԲԳ կազմակերպության կից հաշվապահական հաշվեկշիռը՝ առ 1-ը հունվարի 20X1թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները: Նշված ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում արտահայտել կարծիք ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

Մենք աուդիտն անցկացրեցինք աուդիտի ստանդարտներին (աուդիտի ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Այդ ստանդարտներով պահանջվում է, որ մենք աուդիտը պլանավորենք և իրականացնենք՝ ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ հավաստիացում ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են   թեստային հիմունքներով այն ապացույցների հետազոտումը, որոնք հաստատում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվությունը և բացահայտումները: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների գնահատումը, կազմակերպության ղեկավարության կողմից կատարված էական արժեքների գնահատումների հետազոտումը և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման ընդհանուր գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքները բավարար հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

Մեր կարծիքով ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության ֆինանսական վիճակի՝ առ 1-ը հունվարի 20X1 թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի  ֆինանսական արդյունքների ու դրամական հոսքերի մասին տալիս են ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացված)՝ համաձայն (նշեք համապատասխան օրենքները և (կամ) այլ իրավական ակտերը, ինչպես նաև հաշվապահական հաշվառման ստանդարտները)»:

ԱՈՒԴԻՏՈՐ

ՂԵԿԱՎԱՐ

Ամսաթիվը՝
Հասցեն՝
Կ.Տ.


         

4. Ձևափոխված եզրակացություններ

29. Աուդիտորական եզրակացությունը կարող է ձևափոխվել հետևյալ դեպքերում.

I. հանգամանքներ, որոնք չեն ազդում աուդիտորի կարծիքի ձևավորման վրա՝

- հանգամանքների շարադրումը,

II. հանգամանքներ, որոնք ազդում են աուդիտորի կարծիքի ձևավորման վրա՝

ա) վերապահումներով դրական կարծիք,

բ) կարծիք արտահայտելուց հրաժարվելը,

գ) բացասական կարծիք:

Ձևափոխված աուդիտորական եզրակացությունների յուրաքանչյուր տեսակի ընդհանուր ձևի ու բովանդակության պահպանումը նպաստում է օգտագործողների կողմից դրանց դյուրին ընկալմանը: Այդ նպատակով սույն ստանդարտում բերվում են դրական կարծիք արտահայտող աուդիտորական եզրակացության, ինչպես նաև ձևափոխված եզրակացություն պատրաստելու համար առաջարկվող տեքստերի (շարադրանքների) օրինակներ:

4.1 Հանգամանքներ, որոնք չեն ազդում աուդիտորի կարծիքի ձևավորման վրա

30. Որոշ դեպքերում աուդիտորական եզրակացությունը կարելի է ձևափոխել՝ ավելացնելով ֆինանսական հաշվետվությունների վրա ազդող հանգամանքները լուսաբանող մաս. այդ հանգամանքները ավելի մանրամասն պարզաբանվում են ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում: Այս դեպքում մասի ավելացումը ազդեցություն չի գործում աուդիտորի կարծիքի վրա: Նախընտրելի է, որ այդ մասը զետեղվի կարծիքն արտահայտող մասից հետո և սովորաբար դա վկայում է այն փաստի մասին, որ աուդիտորի կարծիքը այս առումով դրական  է:

31. Աուդիտորը պետք է ձևափոխի աուդիտորական եզրակացությունը՝ ավելացնելով մաս աուդիտի ենթակա կազմակերպության անընդհատ գործելու հարցը լուսաբանելու համար:

32. Այն էական անորոշությունների առկայության դեպքում (կազմակերպության անընդհատ գործելու հարցից բացի), որոնց լուծումը կախված է հետագա իրադարձություններից, և որոնց հետևանքները կարող են ազդել ֆինանսական հաշվետվությունների վրա, աուդիտորը պետք է ձևափոխի աուդիտորական եզրակացությունը՝ ավելացնելով այդ անորոշությունները նկարագրող (լուսաբանող) մաս: Անորոշությունը հանգամանք է, որի հետևանքը կախված է այն հետագա գործողություններից կամ իրադարձություններից, որոնք չեն գտնվում կազմակերպության անմիջական կառավարման ներքո, սակայն կարող են ազդել նրա ֆինանսական հաշվետվությունների վրա:

33. Ստորև բերված է աուդիտորական եզրակացության մեջ ներառված էական անորոշությունները նկարագրող մասի օրինակ.

«Մեր կարծիքով ... (բերվում է 28-րդ կետի աուդիտորական եզրակացության օրինակի կարծիքի վերաբերյալ մասը)»

Առանց «վերապահումներով դրական կարծիք» արտահայտելու մեր ուշադրությունը գրավեց ֆինանսական հաշվետվություններին կից X ծանոթագրությունը: Կազմակերպությունը պատասխանող է հանդիսանում որոշակի արտոնագրային իրավունքների խախտման, հեղինակային հոնորարների յուրացման և վնասների պատճառման հայցով: Կազմակերպությունը հակընդդեմ հայց է ներկայացրել և երկու հայցերով ներկայումս նախնական քննարկում և դատական քննություն է ընթանում: Առայժմ հնարավոր չէ որոշել այս հարցի վերջնական արդյունքը, իսկ ֆինանսական հաշվետվություններում նախատեսված չէ որևէ պահուստ՝ այն պարտավորությունները մարելու համար, որոնք կարող են առաջանալ դրա հետևանքով»:

(Կազմակերպության գործունեության անընդհատությանը վերաբերող հանգամանքները լուսաբանվում են «Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570-ում):

34. Կազմակերպության գործունեության անընդհատությանը կամ էական անորոշություններին վերաբերող մասի ավելացումը սովորաբար այս առումով բավարարում է աուդիտորական եզրակացության կազմման պահանջները: Այնուամենայնիվ, այն դեպքերում, երբ առկա են բազմաթիվ անորոշություններ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ֆինանսական հաշվետվությունների վրա, եզրակացության մեջ հանգամանքները լուսաբանող մաս ներառելու փոխարեն աուդիտորը կարող է հարկ համարել հրաժարվելու կարծիք արտահայտելուց:

35. Ֆինանսական հաշվետվությունների վրա ազդող հանգամանքները լուսաբանող մաս ներառելուց բացի, աուդիտորը կարող է ձևափոխել եզրակացությունը՝ այն լրացնելով այլ հանգամանքները բացահայտող (լուսաբանող) մասով: Օրինակ, եթե աուդիտորը գտնում է, որ անհրաժեշտ է կատարել աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններ պարունակող փաստաթղթում արտահայտված այլ տեղեկատվության ճշգրտումներ, իսկ կազմակերպությունը հրաժարվում է, ապա աուդիտորը կարող է եզրակացության մեջ ավելացնել հանգամանքները լուսաբանող մաս՝ նկարագրելով էական անճշտությունները: Հանգամանքները լուսաբանող մաս կարող է ներառվել նաև այն դեպքում, երբ օրենսդրությամբ սահմանված են եզրակացությունների կազմմանը ներկայացվող լրացուցիչ պահանջներ:

4.2 Հանգամանքներ, որոնք ազդում են աուդիտորի կարծիքի ձևավորման վրա

36. Աուդիտորը կարող է ի վիճակի չլինել արտահայտելու դրական կարծիք ներքոհիշյալ հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում, որոնց ազդեցությունը ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վրա աուդիտորի կարծիքով էական է կամ կարող է էական լինել.

ա) աուդիտի շրջանակների սահմանափակման դեպքում,

բ) ընտրված հաշվապահական հաշվառման քաղաքականության, դրա կիրառման մեթոդների կամ ֆինանսական հաշվետվություններում կատարված բացահայտումների համապատասխանելիության վերաբերյալ կազմակերպության ղեկավարության հետ անհամաձայնության դեպքում:

Աուդիտորը կարող է արտահայտել վերապահումներով դրական կարծիք կամ հրաժարվել կարծիք արտահայտելուց՝ սույն կետի «ա» ենթակետում նշված հանգամանքի առկայության դեպքում, իսկ «բ» կետում նկարագրված հանգամանքների առկայության դեպքում նա կարող է արտահայտել վերապահումներով դրական կամ բացասական կարծիք: Այս հանգամանքների մասին ավելի մանրամասն նկարագրված է 41-46-րդ կետերում:

37. Վերապահումներով դրական կարծիք պետք է արտահայտվի, երբ աուդիտորը գալիս է այն եզրահանգման, որ դրական կարծիք հնարավոր չէ արտահայտել, սակայն կազմակերպության ղեկավարության հետ անհամաձայնության կամ աուդիտի շրջանակների սահմանափակումների ազդեցությունը այնքան էական և համատարած չէ՝ բացասական կարծիք արտահայտելու կամ կարծիք արտահայտելուց հրաժարվելու համար: Վերապահումներով դրական կարծիքը պետք է արտահայտվի՝ նշելով «բացառություն» կազմող հանգամանքների ազդեցությունը, որոնց վերաբերում են այդ վերապահումները:

38. Կարծիք արտահայտելուց հրաժարվելը կատարվում է այն դեպքում, երբ աուդիտի շրջանակների սահմանափակման հնարավոր ազդեցությունը այնքան էական և համատարած է, որ աուդիտորն ի վիճակի չէ ձեռք բերել անհրաժեշտ աուդիտորական ապացույցներ և հետևաբար չի կարող արտահայտել կարծիք ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

39. Բացասական կարծիք պետք է արտահայտվի, երբ կազմակերպության ղեկավարության հետ որևէ անհամաձայնության ազդեցությունը ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վրա այնքան էական և մեծ է, որ աուդիտորը գալիս է այն եզրահանգման, որ իր կողմից չեն կարող տրվել այնպիսի վերապահումներ, որոնք բավարար կլինեն ֆինանսական հաշվետվությունների մոլորեցնող բնույթն ու թերությունները բացահայտելու համար:

40. Այն բոլոր դեպքերում, երբ աուդիտորը չի արտահայտում դրական կարծիք, աուդիտորական եզրակացության մեջ պետք է ներառվեն բոլոր պատճառների հստակ նկարագրությունները, ինչպես նաև, հնարավորության սահմաններում, այդ պատճառների հնարավոր ազդեցությունները ֆինանսական հաշվետվությունների վրա՝ քանակական առումով: Սովորաբար այս տեղեկատվությունը ներկայացվում է կարծիքի վերաբերյալ կամ կարծիք արտահայտելուց հրաժարման մասին նախորդող առանձին մասում և կարող է ներառել հղում ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում պարունակվող ավելի մանրամասն նկարագրություններին, եթե այդպիսիք կան:

5. Հանգամանքներ, որոնք կարող են դրական կարծիքից բացի այլ կարծիք արտահայտելու պատճառ հանդիսանալ

5.1 Շրջանակների սահմանափակումը

41. Աուդիտի շրջանակները երբեմն կարող են սահմանափակվել կազմակերպության կողմից (օրինակ, երբ պարտավորագրի պայմաններով սահմանված է, որ աուդիտորը չի իրականացնելու այն ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ կլինեն): Այնուամենայնիվ, երբ ըստ պարտավորագրի պայմանների սահմանափակումն այնպիսին է, որ աուդիտորը անհրաժեշտ կհամարի հրաժարվել կարծիք արտահայտելուց, նա, որպես կանոն, չպետք է համաձայնի նման պարտավորագրի պայմաններին, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ: Բացի դրանից, աուդիտորը չպետք է համաձայնի այն պարտավորագրի պայմաններին, որտեղ առկա սահմանափակումները խոչընդոտում են աուդիտորի՝ օրենսդրությամբ սահմանված պարտականությունների իրականացմանը:

42. Աուդիտի շրջանակները կարող են սահմանափակվել նաև որոշ հանգամանքների առկայության դեպքում (օրինակ, երբ աուդիտորական աշխատանքների ժամկետն այնպիսին է, որ աուդիտորը հնարավորություն չունի հետևելու կազմակերպության պաշարների գույքագրման գործընթացին): Շրջանակների սահմանափակում կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ աուդիտորի կարծիքով կազմակերպության հաշվապահական հաշվառման գրանցումները կատարված են ոչ համապատասխանորեն, կամ աուդիտորն ի վիճակի չէ իրականացնել այն աուդիտորական ընթացակարգերը, որոնք ինքը անհրաժեշտ կհամարի: Նման հանգամանքներում աուդիտորը պետք է փորձի իրականացնել այլընտրանքային ընթացակարգեր՝ դրական կարծիքը հիմնավորելու նպատակով բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու համար:

43. Երբ առկա է աուդիտի շրջանակների այնպիսի սահմանափակում, որի դեպքում աուդիտորը պետք է արտահայտի վերապահումներով դրական կարծիք կամ հրաժարվի կարծիք արտահայտելուց, ապա աուդիտորական եզրակացության մեջ պետք է նկարագրվի այդ սահմանափակումը, և նշվեն ֆինանսական հաշվետվությունների այն հնարավոր ուղղումները, որոնք կարող էին անհրաժեշտ համարվել սահմանափակումներ չլինելու դեպքում:

44. Ստորև բերված են վերը նշված հարցերը նկարագրող օրինակներ.

Շրջանակների սահմանափակում - Վերապահումներով դրական կարծիք

«Մենք ստուգել ենք ... (բերվում է 28-րդ կետի աուդիտորական եզրակացության օրինակի ներածական մասը):

Բացառությամբ հաջորդ մասում նշված հարցերի, մենք աուդիտն անցկացրինք ... (բերվում է 28-րդ կետի աուդիտորական եզրակացության օրինակի աուդիտի շրջանակների վերաբերյալ մասը):

Մենք չենք հետևել կազմակերպության 20XX թ. դեկտեմբերի 31-ի պաշարների գույքագրման գործընթացին, քանի որ այն կատարվել է մինչև աուդիտի անցկացումը: Կազմակերպության հաշվապահական հաշվառման գրանցումների բնույթի հետևանքով մենք հնարավորություն չենք ունեցել այլ աուդիտորական ընթացակարգերի կիրառման միջոցով ձեռք բերել տվյալներ պաշարների վերաբերյալ:

Մեր կարծիքով, բացառությամբ այն ուղղումների ազդեցությունից (եթե կլինեին այդպիսիք), որոնք կարող էին անհրաժեշտ համարվել, եթե մենք կարողանայինք ինքներս համոզվել պաշարների վերաբերյալ տվյալների ճշտության հարցում, ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության ֆինանսական վիճակի ... (բերվում է 28-րդ կետի աուդիտորական եզրակացության օրինակի կարծիքի վերաբերյալ մասը)»:

Շրջանակների սահմանափակում—Կարծիք արտահայտելուց հրաժարվելը

«Մենք հրավիրված էինք ստուգելու ԱԲԳ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը՝ առ 1-ը հունվարի 20X1թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները: Նշված ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է կազմակերպությունը: (Բաց թողեք աուդիտորի պարտականության վերաբերյալ նախադասությունը):

(Աուդիտի շրջանակները նկարագրող մասը պետք է բաց թողնել կամ փոփոխել՝ հանգամանքներին համապատասխան):

(Ավելացրեք շրջանակների սահմանափակումը նկարագրող մաս՝ ստորև շարադրված ձևով.)

Կազմակերպության կողմից մեր աշխատանքների շրջանակների սահմանափակման պատճառով մենք հնարավորություն չենք ունեցել հետևելու կազմակերպության պաշարների գույքագրման գործընթացին և հաստատելու դեբիտորական պարտքերի մասին տվյալները:

Կարևորելով նախորդ մասում քննարկված հարցերը՝ մենք չենք արտահայտում կարծիք ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ»:


5.2 Անհամաձայնություն կազմակերպության ղեկավարության հետ

45. Աուդիտորը կարող է համաձայնության չգալ կազմակերպության ղեկավարության հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ընտրված հաշվապահական հաշվառման քաղաքականության, դրա կիրառման մեթոդների կամ ֆինանսական հաշվետվություններում կատարված բացահայտումների համապատասխանելիությունը: Եթե նման անհամաձայնությունների առաջացման պատճառները էականորեն ազդում են ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վրա, ապա աուդիտորը պետք է արտահայտի վերապահումներով դրական կամ բացասական կարծիք:

46. Ստորև բերված են վերը նշված հարցերը նկարագրող օրինակներ.

Անհամաձայնություն հաշվապահական հաշվառման քաղաքականության վերաբերյալ - Հաշվապահական հաշվառման անհամապատասխան մեթոդներ - Վերապահումներով դրական կարծիք

«Մենք ստուգել ենք ... (բերվում է 28-րդ կետի աուդիտորական եզրակացության օրինակի ներածական մասը):

Մենք աուդիտն անցկացրեցինք ... (բերվում է 28-րդ կետի աուդիտորական եզրակացության օրինակի աուդիտի շրջանակների վերաբերյալ մասը):

Ինչպես նշված է ֆինանսական հաշվետվություններին կից թիվ X ծանոթագրություններում, ֆինանսական հաշվետվություններում արտացոլված չեն տվյալներ մաշվածության վերաբերյալ, ինչը մեր կարծիքով չի համապատասխանում ՀՀՀՀՍ-երին: 20X1 թ. հունվարի 1-ի դրությամբ գծային մեթոդով հաշվարկված մաշվածության գումարը պետք է կազմի xxx դրամ՝ կիրառելով շինությունների համար 5%, իսկ սարքավորումների համար 20% տարեկան մաշվածության հաշվարկման դրույքաչափեր: Հետևաբար, հիմնական  միջոցների արժեքը պետք է նվազեցվի կուտակված մաշվածության xxx գումարի չափով, իսկ վնասները տարվա համար, ինչպես նաև կուտակված դեֆիցիտը պետք է աճեն համապատասխանաբար xxx և xxx գումարների չափով:

Մեր կարծիքով, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների վրա նախորդ մասում հիշատակված հարցերի ազդեցությունից, ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության ֆինանսական վիճակի ... (բերվում է 28-րդ կետի աուդիտորական եզրակացության օրինակի կարծիքի վերաբերյալ մասը)»:

Անհամաձայնություն հաշվապահական հաշվառման քաղաքականության վերաբերյալ - Ոչ ճշգրիտ բացահայտումներ - Վերապահումներով դրական կարծիք

«Մենք ստուգել ենք ... (բերվում է 28-րդ կետի աուդիտորական եզրակացության օրինակի ներածական մասը):

Մենք աուդիտն անցկացրեցինք ... (բերվում է 28-րդ կետի աուդիտորական եզրակացության օրինակի աուդիտի շրջանակների վերաբերյալ մասը):

20X1 թ. հունվարի 15-ին կազմակերպությունը թողարկել է xxx ընդհանուր գումարի չափով պարտատոմսեր՝ կազմակերպության արտադրության ընդլայնումը ֆինանսավորելու նպատակով: Պարտատոմսերի թողարկման համաձայնագրով սահմանափակվում է 20X0 դեկտեմբերի 31-ից հետո ստացված շահույթից հետագա շահաբաժինների վճարումները: Մեր կարծիքով այս տեղեկատվության բացահայտումը պահանջվում է համաձայն (նշեք համապատասխան օրենքները և (կամ) այլ իրավական ակտերը, ինչպես նաև հաշվապահական հաշվառման ստանդարտները)»:

Մեր կարծիքով, բացառությամբ նախորդ մասում նշված տեղեկատվության բացթողումից, ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության ֆինանսական վիճակի ... (բերվում է 28-րդ կետի աուդիտորական եզրակացության օրինակի կարծիքի վերաբերյալ մասը)»:

Անհամաձայնություն հաշվապահական հաշվառման քաղաքականության վերաբերյալ - Ոչ ճշգրիտ բացահայտումներ - Բացասական կարծիք

«Մենք ստուգել ենք ... (բերվում է 28-րդ կետի աուդիտորական եզրակացության օրինակի ներածական մասը):

Մենք աուդիտն անցկացրեցինք ... (բերվում է 28-րդ կետի աուդիտորական եզրակացության օրինակի աուդիտի շրջանակների վերաբերյալ մասը):

(Անհամաձայնությունը նկարագրող կետ(եր))

Մեր կարծիքով նախորդ կետ(եր)ում նկարագրված հարցերի ազդեցության պատճառով ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության ֆինանսական վիճակի՝ առ 1-ը հունվարի 20X1 թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների ու դրամական հոսքերի մասին չեն տալիս ճշմարիտ և իրական պատկերը (կամ ճշմարիտ չեն ներկայացված)՝ համաձայն (նշեք համապատասխան օրենքները և (կամ) այլ իրավական ակտերը, ինչպես նաև հաշվապահական հաշվառման ստանդարտները)»:

6. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը

47. Չնայած որ սույն ստանդարտի հիմնական սկզբունքները կիրառելի են հանրային ոլորտի ֆինանսական հաշվետվությունների աուդիտում, օրենսդրությամբ կարող է կոնկրետ սահմանվել աուդիտորական եզրակացության բնույթը, բովանդակությունն ու ձևը:

48. Սույն ստանդարտը չի վերաբերում աուդիտորական եզրակացությունների ձևին ու բովանդակությանը այն դեպքում, երբ ֆինանսական հաշվետվությունները կազմվում են օրենսդրությամբ կամ գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կամ հաշվապահական հաշվառման այլ հիմունքներին համապատասխան, որոնք հանգեցնում են ֆինանսական հաշվետվությունների մոլորեցնող բնույթի:



ԱՍ 710 «ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-5
2. Համապատասխան ցուցանիշներ 6-19
3. Համադրելի ֆինանսական հաշվետվություններ 20-31
4. Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 32
Հավելված 1
Ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների վերաբերյալ նկարագրությունները՝ կապված համեմատությունների հետ
Հավելված 2
Աուդիտորական եզրակացության օրինակ

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

       

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է համեմատությունների հետ կապված աուդիտորի պարտականությունների վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը: Սույն ստանդարտը չի վերաբերում այն դեպքերին, երբ ամփոփված ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների հետ միասին (որպես ուղեցույց տե´ս «Աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններ պարունակող փաստաթղթերում առկա այլ տեղեկատվությունը» աուդիտի ստանդարտ 720-ը և «Հատուկ նպատակներով իրականացված աուդիտի արդյունքում պատրաստվող աուդիտորական եզրակացություն» աուդիտի ստանդարտ 800-ը):

2. Աուդիտորը պետք է որոշի, թե արդյոք համեմատությունները բոլոր էական առումներով համապատասխանում են ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքներին, որոնց համապատասխան կազմվել է աուդիտի ենթարկվող տվյալ ֆինանսական հաշվետվությունը:

3. Տարբեր երկրներում ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների տարբերությունների առկայության արդյունքում համադրելի ֆինանսական տեղեկատվությունը, յուրաքանչյուր հիմունքի առումով, տարբեր կերպ է ներկայացվում: Ֆինանսական հաշվետվությունների տեսանկյունից համեմատությունները կարող են իրենցից ներկայացնել տվյալներ (ինչպիսիք են՝ ֆինանսական վիճակը, գործունեության ֆինանսական արդյունքները, դրամական հոսքերը) և կազմակերպության համապատասխան բացահայտումներ, որոնք վերաբերում են ավելի քան մեկ հաշվետու ժամանակաշրջանի՝ կախված հիմունքներից: Ներկայացման հիմունքները և մեթոդները սույն ստանդարտում բերված են հետևյալ կերպ.

ա) Համապատասխան ցուցանիշներ - Երբ նախորդ ժամանակաշրջանի գումարները և այլ բացահայտումները համարվում են հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների մի մաս և նախատեսված են միայն հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող գումարների (որոնք սույն ստանդարտի առումով ներկայացվում են որպես «հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշներ») հետ միասին ուսումնասիրելու համար: Նշված համապատասխան ցուցանիշները չեն ներկայացվում որպես ամբողջական ֆինանսական հաշվետվություններ, սակայն կազմում են հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների անբաժանելի մասը և նախատեսվում են հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող ցուցանիշների հետ միասին ուսումնասիրելու համար:

բ) Համադրելի ֆինանսական հաշվետվություններ - Երբ նախորդ ժամանակաշրջանի գումարները և այլ բացահայտումները համեմատելու նպատակով ներառվում են հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում, սակայն չեն կազմում դրանց մի մասը:

(Հաշվետվությունների կազմման հիմունքների տարբերությունների վերաբերյալ նկարագրությունների համար տե´ս սույն ստանդարտի Հավելված 1-ը):

4. Համեմատությունները ներկայացվում են ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման սկզբունքներին համապատասխան: Աուդիտորական եզրակացության պատրաստման էական տարբերությունները կայանում են հետևյալում.

ա) համապատասխան ցուցանիշների առումով՝ աուդիտորական եզրակացությունը վերաբերում է միայն հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններին, մինչդեռ,

բ) համադրելի ֆինանսական հաշվետվությունների առումով՝ աուդիտորական եզրակացությունը վերաբերում է այն բոլոր ժամանակաշրջաններին, որոնց համար ներկայացվել են ֆինանսական հաշվետվությունները:

5. Սույն ստանդարտը տրամադրում է ուղեցույցներ՝ համեմատությունների և դրանց մասին եզրակացություն կազմելու հետ կապված աուդիտորի պարտականությունների վերաբերյալ (ըստ երկու հիմունքների՝ առանձին բաժիններով):

2. Համապատասխան ցուցանիշներ

2.1 Աուդիտորի պարտականությունները

6. Աուդիտորը պետք է ձեռք բերի բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ առ այն, որ համապատասխան ցուցանիշները չեն հակասում ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների պահանջներին: Համապատասխան ցուցանիշների նկատմամբ կիրառված աուդիտորական ընթացակարգերի ծավալը էականորեն ավելի փոքր է, քան հաշվետու ժամանակաշրջանի աուդիտի ժամանակ կիրառվածներինը, և դրանք սովորաբար սահմանափակ են՝ հավաստիացնելու համար, որ համապատասխան ցուցանիշները ճշգրտորեն ներկայացվել և դասակարգվել են: Այս ընթացակարգերը ներառում են աուդիտորի գնահատումները հետևյալի վերաբերյալ.

ա) արդյոք համապատասխան ցուցանիշների նկատմամբ կիրառված հաշվապահական հաշվառման քաղաքականությունը համապատասխանում է հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշների նկատմամբ կիրառվածներին, կամ կատարվել են արդյոք համապատասխան ուղղումներ և (կամ) բացահայտումներ, ինչպես նաև՝

բ) արդյոք համապատասխան ցուցանիշները համընկնում են նախորդ ժամանակաշրջանում ներկայացված ցուցանիշների և այլ բացահայտումների հետ, կամ կատարվել են արդյոք համապատասխան ուղղումներ և (կամ) բացահայտումներ:

7. Այն դեպքերում, երբ նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացվում է այլ աուդիտորի կողմից, հաջորդող աուդիտորը պետք է գնահատի, թե արդյոք համապատասխան ցուցանիշները համապատասխանում են 6-րդ կետում բերված պայմաններին, ինչպես նաև՝ «Սկզբնական աուդիտը-սկզբնական մնացորդները» աուդիտի ստանդարտ 510-ում բերված ուղեցույցներին:

8. Նույնիսկ այն դեպքերում, երբ նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները չեն ենթարկվել աուդիտի, հաջորդող աուդիտորը, այնուամենայնիվ, պետք է պարզի, թե արդյոք համապատասխան ցուցանիշները համապատասխանում են 6-րդ կետում բերված պայմաններին, ինչպես նաև՝ «Սկզբնական աուդիտը-սկզբնական մնացորդները» աուդիտի ստանդարտ 510-ում բերված ուղեցույցներին:

9. Եթե հաշվետու ժամանակաշրջանում աուդիտ իրականացնելիս աուդիտորը տեղեկանում է համապատասխան ցուցանիշներում հնարավոր էական խեղաթյուրումների վերաբերյալ, ապա նա պետք է իրականացնի այնպիսի լրացուցիչ ընթացակարգեր, որոնք համապատասխանում են տվյալ հանգամանքներին:

2.2 Եզրակացությունը

10. Եթե համեմատությունները ներկայացվում են որպես համապատասխան ցուցանիշներ, ապա աուդիտորը պետք է պատրաստի աուդիտորական եզրակացություն, որտեղ համեմատությունները առանձին չեն բացահայտված, քանի որ աուդիտորի կարծիքը վերաբերում է հաշվետու ժամանակաշրջանի ամբողջությամբ վերցված ֆինանսական հաշվետվություններին՝ ներառյալ համապատասխան ցուցանիշները:

11. Աուդիտորական եզրակացությունում համապատասխան ցուցանիշներին հատուկ հղումներ պետք է կատարվի միայն 12-րդ, 13-րդ կետերում, 15-րդ կետի «բ» կետում և 16-19-րդ կետերում նկարագրված հանգամանքների դեպքում:

12. Եթե նախորդ ժամանակաշրջանի համար պատրաստված (նախկինում հրապարակված) աուդիտորական եզրակացությունը պարունակում է վերապահումներով դրական, բացասական կարծիք կամ կարծիք արտահայտելուց հրաժարում, և ձևափոխումների կատարման համար պատճառ հանդիսացող հարցը.

ա) լուծում չի ստացել և հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշների հետ կապված աուդիտորական եզրակացության ձևափոխման հետևանք է հանդիսանում, ապա համապատասխան ցուցանիշների հետ կապված աուդիտորական եզրակացությունը նույնպես պետք է ձևափոխվի, կամ

բ) եթե հարցը դեռ լուծում չի ստացել և հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշների հետ կապված աուդիտորական եզրակացության ձևափոխման հետևանք չի հանդիսանում, ապա համապատասխան ցուցանիշների հետ կապված աուդիտորական եզրակացությունը նույնպես պետք է ձևափոխվի:

13. Եթե նախորդ ժամանակաշրջանի համար պատրաստված (նախկինում հրապարակված) աուդիտորական եզրակացությունը պարունակում է վերապահումներով դրական, բացասական կարծիք կամ կարծիք արտահայտելուց հրաժարում, իսկ եզրակացության ձևափոխման համար պատճառ հանդիսացող հարցը լուծում է ստացել և ֆինանսական հաշվետվություններում համապատասխանորեն գրանցվել, ապա հաշվետու ժամանակաշրջանի համար պատրաստված եզրակացության մեջ, որպես կանոն, չի կատարվում հղում նախկին ձևափոխումներին: Սակայն, եթե այդ հարցը հաշվետու ժամանակաշրջանի համար էական նշանակություն ունի, ապա աուդիտորը եզրակացության մեջ պետք է ներառի տվյալ դեպքի հետ կապված գործոնների ազդեցությունը նկարագրող մաս:

14. Հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս աուդիտորը որոշակի արտասովոր հանգամանքներում կարող է տեղեկանալ նախորդ ժամանակաշրջանի այն ֆինանսական հաշվետվությունների վրա ազդեցություն գործող էական խեղաթյուրումների մասին, որոնց վերաբերյալ նախկինում հրապարակվել է առանց ձևափոխումների աուդիտորական եզրակացություն:

15. Նման դեպքերում աուդիտորը պետք է հաշվի առնի «Հետագա դեպքեր» աուդիտի ստանդարտ 560-ում բերված ուղեցույցները և

ա) եթե նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները վերանայվել և վերահրապարակվել են՝ նոր աուդիտորական եզրակացության հետ միասին, ապա աուդիտորը պետք է համոզվի, որ համապատասխան ցուցանիշները համաձայնեցված են վերանայված ֆինանսական հաշվետվությունների հետ, կամ

բ) եթե նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները չեն վերանայվել և վերահրապարակվել, իսկ համապատասխան ցուցանիշները ճշգրտորեն չեն վերահաստատվել և (կամ) չեն կատարվել համապատասխան բացահայտումներ, ապա հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորը պետք է պատրաստի ձևափոխված աուդիտորական եզրակացություն՝ հաշվի առնելով ֆինանսական հաշվետվություններում ներառված համապատասխան ցուցանիշները:

16. Եթե 14-րդ կետում նկարագրված դեպքերում նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները չեն վերանայվել և դրանց հետ կապված աուդիտորական եզրակացությունը չի վերահրապարակվել, սակայն համապատասխան ցուցանիշները ճշգրտորեն վերահաստատվել են հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում, ապա աուդիտորը պետք է ներառի գործոնների ազդեցությունը նկարագրող մաս՝ նկարագրելով առկա հանգամանքները և կատարելով հղումներ համապատասխան բացահայտումներին: Այս առումով աուդիտորը պետք է հաշվի առնի «Հետագա դեպքեր» աուդիտի ստանդարտ 560-ում բերված ուղեցույցները:

2.3 Հաջորդող աուդիտորը - լրացուցիչ պահանջները

Այլ աուդիտորի կողմից աուդիտի ենթարկված նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները

17. Որոշ դեպքերում հաջորդող աուդիտորին թույլ է տրվում հաշվետու ժամանակաշրջանի համար պատրաստվող աուդիտորական եզրակացության մեջ վկայակոչել համապատասխան ցուցանիշների վերաբերյալ նախկին աուդիտորի կողմից պատրաստված աուդիտորական եզրակացությունը: Եթե աուդիտորը որոշում է վկայակոչել այլ աուդիտորի, ապա հաջորդող աուդիտորի կողմից պատրաստված աուդիտորական եզրակացությունում պետք է նշվի

ա) որ նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններն աուդիտի են ենթարկվել այլ աուդիտորի կողմից,

բ) նախորդ աուդիտորի կողմից պատրաստված եզրակացության տեսակը և, եթե նախորդ եզրակացությունը ձևափոխված է եղել, ապա դրա պատճառները, և

գ) այդ եզրակացության պատրաստման ամսաթիվը:

Նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները, որոնք չեն ենթարկվել աուդիտի

18. Եթե նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները աուդիտի չեն ենթարկվել, ապա հաջորդող աուդիտորը աուդիտորական եզրակացության մեջ պետք է նշի, որ համապատասխան ցուցանիշները աուդիտի ենթարկված չեն: Այնուամենայնիվ, այդ նշումները աուդիտորին չեն ազատում հաշվետու ժամանակաշրջանի սկզբնական մնացորդների հետ կապված համապատասխան ընթացակարգեր իրականացնելու պարտականությունից: Ֆինանսական հաշվետվություններում համապատասխան ցուցանիշները աուդիտի ենթարկված չլինելու վերաբերյալ հստակ բացահայտումը ցանկալի է:

19. Այն դեպքերում, երբ հաջորդող աուդիտորը պարզում է, որ համապատասխան ցուցանիշները էականորեն խեղաթյուրված են, ապա նա պետք է պահանջի կազմակերպության ղեկավարությունից՝ վերանայելու համապատասխան ցուցանիշները, և եթե ղեկավարությունը հրաժարվում է այն կատարելուց, ապա աուդիտորը պետք է համապատասխանորեն ձևափոխի աուդիտորական եզրակացությունը:

3. Համադրելի ֆինանսական հաշվետվություններ

3.1 Աուդիտորի պարտականությունները

20. Աուդիտորը պետք է ձեռք բերի բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ այն մասին, որ համադրելի ֆինանսական հաշվետվությունները համապատասխանում են ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքներին: Այդ նպատակով աուդիտորը գնահատում է, թե արդյոք.

ա) նախորդ ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման կիրառված քաղաքականությունը համապատասխանում է հաշվետու ժամանակաշրջանում կիրառվող քաղաքականությանը, կամ կատարվել են արդյոք համապատասխան ուղղումներ և (կամ) բացահայտումներ,

բ) նախորդ ժամանակաշրջանում ներկայացված ցուցանիշները համընկնում են նախորդ ժամանակաշրջանում ներկայացված գումարների ու այլ բացահայտումների հետ, և կատարվել են արդյոք համապատասխան ուղղումներ և բացահայտումներ:

21. Եթե նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններն աուդիտի են ենթարկվել այլ աուդիտորի կողմից, ապա հաջորդող աուդիտորը գնահատում է, թե արդյոք համադրելի ֆինանսական հաշվետվությունները համապատասխանում են 20-րդ կետում նշված պայմաններին և առաջնորդվում է «Սկզբնական աուդիտ-սկզբնական մնացորդներ» աուդիտի ստանդարտ 510-ում բերված ուղեցույցներով:

22. Եթե նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններն աուդիտի չեն ենթարկվել, ապա հաջորդող աուդիտորն այնուամենայնիվ գնահատում է, թե արդյոք համադրելի ֆինանսական հաշվետվությունները համապատասխանում են 20-րդ կետում նշված պայմաններին, ինչպես նաև առաջնորդվում է «Սկզբնական աուդիտ-սկզբնական մնացորդներ» աուդիտի ստանդարտ 510-ում բերված ուղեցույցներով:

23. Եթե հաշվետու ժամանակաշրջանում աուդիտի իրականացման ժամանակ աուդիտորը իրազեկ է դառնում նախորդ տարվա ցուցանիշների հնարավոր էական խեղաթյուրման վերաբերյալ, ապա նա պետք է իրականացնի տվյալ հանգամանքներին համապատասխանող լրացուցիչ ընթացակարգեր:

3.2 Եզրակացությունը

24. Եթե համեմատությունները ներկայացվում են որպես համադրելի ֆինանսական հաշվետվություններ, ապա աուդիտորը պետք է պատրաստի աուդիտորական եզրակացություն, որը որոշակիացնում է համեմատությունները, քանի որ աուդիտորական կարծիքն արտահայտվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ: Քանի որ համադրելի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը վերաբերում է ներկայացված առանձին ֆինանսական հաշվետվություններին, ապա աուդիտորը կարող է արտահայտել վերապահումներով դրական կամ բացասական կարծիք, հրաժարվել կարծիք արտահայտելուց կամ եզրակացությունում ներառել մեկ կամ մի քանի ժամանակաշրջանների մեկ կամ մի քանի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ հանգամանքները լուսաբանող մաս՝ միաժամանակ պատրաստելով այլ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մեկ այլ եզրակացություն:

25. Հաշվետու տարվա ընթացքում իրականացվող աուդիտի հետ կապված՝ նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ եզրակացություն պատրաստելիս, եթե նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ արտահայտված կարծիքը տարբերվում է նախկինում արտահայտված կարծիքից, ապա աուդիտորը հանգամանքները լուսաբանող մասում պետք է բացահայտի տարբեր կարծիքների առաջացման իրական պատճառները: Նման դեպքեր կարող են տեղի ունենալ, եթե աուդիտորը հաշվետու ժամանակաշրջանում իրականացվող աուդիտի ընթացքում իրազեկ է դառնում այնպիսի հանգամանքների կամ դեպքերի վերաբերյալ, որոնք էական ազդեցություն են գործում նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների վրա:

3.3 Հաջորդող աուդիտոր - լրացուցիչ պահանջներ

Նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները, որոնք աուդիտի են ենթարկվել այլ աուդիտորի կողմից

26. Եթե նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները աուդիտի են ենթարկվել այլ աուդիտորի կողմից, ապա

ա) նախորդ աուդիտորը կարող է վերահրապարակել նախորդ ժամանակաշրջանի համար աուդիտորական եզրակացությունը հաջորդող աուդիտորի հետ՝ եզրակացություն ներկայացնելով միայն հաշվետու ժամանակաշրջանի վերաբերյալ, կամ

բ) հաջորդող աուդիտորի կողմից պատրաստված աուդիտորական եզրակացության մեջ պետք է նշվի, որ նախորդ ժամանակաշրջանի աուդիտն իրականացվել է այլ աուդիտորի կողմից, և հաջորդող աուդիտորի կողմից պատրաստված աուդիտորական եզրակացության մեջ պետք է նաև նշվի,

- որ նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններն աուդիտի են ենթարկվել այլ աուդիտորի կողմից,

- նախորդ աուդիտորի կողմից պատրաստված եզրակացության տեսակը և, եթե նախորդ եզրակացությունը ձևափոխված է եղել, ապա դրա պատճառները, և

- այդ եզրակացության պատրաստման ամսաթիվը:

27. Հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում հաջորդող աուդիտորը որոշակի արտասովոր հանգամանքներում կարող է իրազեկ դառնալ այնպիսի էական խեղաթյուրումների մասին, որոնք ազդեցություն են գործում նախորդ ժամանակաշրջանի այն ֆինանսական հաշվետվությունների վրա, որոնց վերաբերյալ նախորդ աուդիտորի կողմից պատրաստված եզրակացությունը ձևափոխված չի եղել:

28. Նման հանգամանքներում, հաջորդող աուդիտորը այդ հարցը պետք է քննարկի կազմակերպության ղեկավարության հետ և թույլտվություն ստանալուց հետո հաղորդակցության մեջ մտնի նախորդ աուդիտորի հետ՝ առաջարկելով նրան վերահաստատել նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները: Եթե նախորդ աուդիտորը համաձայնվում է վերահրապարակել աուդիտորական եզրակացությունը՝ նախորդ ժամանակաշրջանի վերահաստատված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ, ապա աուդիտորը պետք է հետևի 26-րդ կետում բերված ուղեցույցներին:

29. Եթե 27-րդ կետում քննարկված դեպքերում նախորդ աուդիտորը չի համաձայնվում առաջարկված վերահաստատման հետ կամ հրաժարվում է վերահրապարակել նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը, ապա աուդիտորական եզրակացության ներածական մասում կարելի է նշել, որ նախորդ աուդիտորը հրապարակել է նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը մինչև ֆինանսական հաշվետվությունների վերահաստատումը: Բացի այդ, եթե հաջորդող աուդիտորն իրականացնում է աուդիտորական աշխատանքներ և կիրառում է բավարար քանակությամբ աուդիտորական ընթացակարգեր՝ համոզվելու համար վերահաստատման հետ կապված ուղղումների համապատասխանության մեջ, ապա աուդիտորը եզրակացության մեջ կարող է ավելացնել նաև հետևյալ մասը.

Մենք աուդիտի ենթարկեցինք նաև այն ուղղումները, որոնք նկարագրված են ծանոթագրություն X-ում, որոնք կիրառվել են 20X1թ. ֆինանսական հաշվետվությունները վերահաստատելու նպատակով: Մեր կարծիքով այդ ուղղումները տեղին են և համապատասխանորեն են կիրառվել:

Նախորդ ժամանակաշրջանի այն ֆինանսական հաշվետվությունները, որոնք աուդիտի չեն ենթարկվել

30. Եթե նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները չեն ենթարկվել աուդիտի, ապա հաջորդող աուդիտորը աուդիտորական եզրակացության մեջ պետք է նշի, որ համադրելի ֆինանսական հաշվետվությունները աուդիտի չեն ենթարկվել: Նման նշումները, այնուամենայնիվ, աուդիտորին չեն ազատում հաշվետու ժամանակաշրջանի սկզբնական մնացորդների նկատմամբ համապատասխան ընթացակարգեր կիրառելու պարտականությունից: Համադրելի ֆինանսական տեղեկատվությունը աուդիտի ենթարկված չլինելու վերաբերյալ ֆինանսական հաշվետվություններում հստակ բացահայտում կատարելը ցանկալի է:

31. Այն դեպքերում, երբ հաջորդող աուդիտորը պարզում է, որ նախորդ ժամանակաշրջանի աուդիտի չենթարկված ցուցանիշները էականորեն խեղաթյուրված են, ապա աուդիտորը պետք է պահանջի կազմակերպության ղեկավարությունից վերանայել նախորդ տարվա ցուցանիշները, և եթե ղեկավարությունը հրաժարվում է այն կատարել, աուդիտորը պետք է համապատասխանորեն ձևափոխի աուդիտորական եզրակացությունը:

4. Ուժի մեջ մտնելու ամսաթիվը

32. Սույն ստանդարտը կարող է կիրառվել նաև ավելի վաղ կազմված եզրակացությունների համար:

Հավելված 1

Ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների վերաբերյալ նկարագրությունները՝ կապված համեմատությունների հետ

1. Համեմատությունները, որոնք վերաբերում են մեկ կամ մի քանի նախորդ ժամանակաշրջանների, ֆինանսական հաշվետվություններն օգտագործողներին տրամադրում են այնպիսի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է բացահայտելու համար զարգացման միտումներն ու փոփոխությունները, որոնք որոշակի ժամանակաշրջանում կարող են ազդեցություն գործել կազմակերպության վրա:

2. Համաձայն ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների (թե´ պարզորոշ կերպով և թե´ ենթադրաբար), որոնք գերակայում են որոշ երկրներում, համադրելիությունը և հետևողականությունը համարվում են ֆինանսական տեղեկատվության ցանկալի հատկանիշներ: Ամենալայն իմաստով համադրելիությունը ընդհանուրի հետ միևնույն հատկանիշներ ունենալն է, իսկ համեմատումը, սովորաբար, այդ ընդհանուր հատկանիշների քանակական գնահատումն է: Հետևողականությունը հաշվապահական հաշվառման երկու տարբեր հաշիվների միջև առկա փոխկապվածության որակն է: Հետևողականությունը (օրինակ, մեկ ժամանակաշրջանից մյուսը, հաշվապահական հաշվառման սկզբունքների կիրառման հետևողականությունը, հաշվետու ժամանակաշրջանի տևողության հետևողականության պահպանումը և այլն) հանդիսանում է անհրաժեշտ նախապայման ճշգրիտ համադրելիություն ապահովելու համար:

3. Համեմատությունների համար գոյություն ունեն ֆինանսական հաշվետվությունների կազմման երկու հիմնական հիմունքներ՝ համապատասխան ցուցանիշներ և համադրելի ֆինանսական հաշվետվություններ:

4. Համապատասխան ցուցանիշների առումով՝ նախորդ ժամանակաշրջանի (ժամանակաշրջանների) համապատասխան ցուցանիշները համարվում են հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների անբաժան մասը և պետք է ուսումնասիրվեն այն ցուցանիշների և բացահայտումների հետ միասին, որոնք վերաբերում են հաշվետու ժամանակաշրջանին: Համապատասխան գումարներում և բացահայտումներում ներկայացված մանրամասների աստիճանը հիմնականում պայմանավորված է հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշների հետ դրա համապատասխանությամբ:

5. Համադրելի ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների առումով՝ նախորդ ժամանակաշրջանի (ժամանակաշրջանների) համադրելի ֆինանսական հաշվետվությունները համարվում են որպես առանձին ֆինանսական հաշվետվություններ: Հետևաբար, այդ համադրելի ֆինանսական հաշվետվություններում (ներառյալ հաշվետվությունների բոլոր գումարները, բացահայտումները, ծանոթությունները և բացատրական այլ հաշվետվություններն այնքանով, որքանով դրանք կարևոր են) ընդգրկված տեղեկատվության ծավալը համընկնում է հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում ընդգրկված տեղեկատվության ծավալի հետ:

Հավելված 2

Աուդիտորական եզրակացության օրինակ

Օրինակ 1

Համապատասխան ցուցանիշներ. 12-րդ կետի «ա» ենթակետում նկարագրված հանգամանքներում պատրաստվող եզրակացության օրինակ

Աուդիտորական եզրակացություն

(Համապատասխան հասցեատերը)

Մենք աուդիտի ենք ենթարկել ԱԲԳ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը՝ առ 1-ը հունվարի 20X2թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները: Այս ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում արտահայտել կարծիք ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

Մենք աուդիտն անցկացրեցինք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին կամ գործնական փորձին) համապատասխան: Այդ ստանդարտներով պահանջվում է, որ մենք աուդիտը պլանավորենք և իրականացնենք՝ ֆինանսական հաշվետվություններն էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ հավաստիացում ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը՝ թեստային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ հաշվապահական հաշվառման կիրառված սկզբունքների, կազմակերպության ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքները բավարար հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

Ինչպես նշված է ֆինանսական հաշվետվություններին կից X-րդ ծանոթագրությունում, ֆինանսական հաշվետվություններում արտացոլված չէ տեղեկատվություն մաշվածության վերաբերյալ, որը մեր կարծիքով չի համապատասխանում ՀՀՀՀՍ-ներին: Սա կազմակերպության ղեկավարության կողմից ընդունված որոշման արդյունք է, որը կայացվել է նախորդ ֆինանսական տարվա սկզբին և պատճառ է հանդիսացել կազմակերպության տվյալ տարվա ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ վերապահումներով աուդիտորական կարծիք արտահայտելու համար: Հիմնվելով մաշվածության հաշվարկման գծային մեթոդի վրա և կիրառելով շինությունների համար 5%, իսկ սարքավորումների համար 20% տարեկան մաշվածության հաշվարկման դրույքաչափեր՝ 20X1թ-ի կորուստը պետք է աճի XXX դրամով, իսկ 20X0թ.՝ XXX դրամով, հիմնական միջոցների արժեքը պետք է նվազեցվի կուտակված մաշվածության գումարի չափով  (20X1 թ-ի համար XXX դրամ, իսկ 20X0 թ-ի համար XXX դրամ), իսկ կուտակված կորուստը պետք է աճի XXX գումարի չափով 20X1 թ-ին և XXX գումարի չափով 20X0 թ-ին:

Մեր կարծիքով, ֆինանսական հաշվետվությունները, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների վրա նախորդ մասում հիշատակված հարցերի ազդեցության, կազմակերպության ֆինանսական վիճակի՝ առ 1-ը հունվարի 20X2 թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին տալիս են ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացված)՝ համաձայն...(նշե´ք ՀՀՀՀՍ-ները կամ հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները կամ այլ երկրի ստանդարտները) (ինչպես նաև...(նշե´ք համապատասխան օրենքները կամ իրավական ակտերը) համապատասխան):

ԱՈւԴԻՏՈՐ
Ամսաթիվը՝
Հասցեն՝
ՂԵԿԱՎԱՐ

Կ.Տ.

Օրինակ 2

Համապատասխան ցուցանիշներ. 12-րդ կետի «բ» ենթակետում նկարագրված հանգամանքներում պատրաստվող եզրակացության օրինակ

Աուդիտորական եզրակացություն

(Համապատասխան հասցեատերը)

Մենք աուդիտի ենք ենթարկել ԱԲԳ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը՝ առ 1-ը հունվարի 20X2թ,, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները: Այս ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում արտահայտել կարծիք ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

Մենք աուդիտն անցկացրեցինք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Այդ ստանդարտներով պահանջվում է, որ մենք աուդիտը պլանավորենք և իրականացնենք՝ ֆինանսական հաշվետվություններն էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ հավաստիացում ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը՝ թեստային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ հաշվապահական հաշվառման կիրառված սկզբունքների, կազմակերպության ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքները բավարար հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

Քանի որ մենք նշանակվել ենք կազմակերպության աուդիտորներ 20X0 թվականի ընթացքում, ուստի հնարավորություն չենք ունեցել հետևելու տվյալ տարվա սկզբին անցկացված գույքագրման գործընթացին կամ այլընտրանքային մոտեցմամբ տեղեկանալու նյութական ակտիվների քանակության վերաբերյալ: Քանի որ նյութական ակտիվների սկզբնական մնացորդը որոշվում է գործառնությունների արդյունքների հիման վրա, ապա մենք չէինք կարող որոշել, թե կարող է արդյոք առաջանալ գործառնությունների արդյունքների և չբաշխված շահույթի հետ կապված ուղղումներ կատարելու անհրաժեշտություն 20X0 թվականի համար: Առ. (հաշվապահական հաշվեկշռի պատրաստման ամսաթիվը) 20X0 թ. (ժամանակաշրջանի) համար ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մեր աուդիտորական եզրակացությունը համապատասխանորեն ձևափոխվել է:

Մեր կարծիքով, ֆինանսական հաշվետվությունները, բացառությամբ համապատասխան ցուցանիշների վրա 20X0 թ. դրությամբ իրականացված գործառնությունների արդյունքների նկատմամբ կատարված այն ուղղումների ազդեցության, եթե այդպիսիք առկա լինեին, և որոնք մենք կարող էինք անհրաժեշտ համարել, եթե ուսումնասիրեինք նյութական ակտիվների սկզբնական քանակությունը ... ամսաթվի դրությամբ, կազմակերպության ֆինանսական վիճակի՝ առ 1-ը հունվարի 20X2 թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին տալիս են ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացված)՝ համաձայն...(նշե´ք ՀՀՀՀՍ-ները կամ հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները կամ այլ երկրի ստանդարտները) (ինչպես նաև...(նշե´ք համապատասխան օրենքները կամ իրավական ակտերը) համապատասխան):

ԱՈւԴԻՏՈՐ
Ամսաթիվը՝
Հասցեն՝
ՂԵԿԱՎԱՐ

Կ.Տ.

Օրինակ 3

Համադրելի ֆինանսական հաշվետվություններ. 24-րդ կետում նկարագրված հանգամանքներում պատրաստվող եզրակացության օրինակ

Աուդիտորական եզրակացություն

(Համապատասխան հասցեատերը)

Մենք աուդիտի ենք ենթարկել ԱԲԳ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը՝ առ 1-ը հունվարի 20X2թ,, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները: Այս ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում արտահայտել կարծիք ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

Մենք աուդիտն անցկացրեցինք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Այդ ստանդարտներով պահանջվում է, որ մենք աուդիտը պլանավորենք և իրականացնենք՝ ֆինանսական հաշվետվություններն էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ հավաստիացում ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը՝ թեստային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ հաշվապահական հաշվառման կիրառված սկզբունքների, կազմակերպության ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքները բավարար հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

Ինչպես նշված է ֆինանսական հաշվետվություններին կից X-րդ ծանոթագրությունում, ֆինանսական հաշվետվություններում արտացոլված չէ տեղեկատվություն մաշվածության վերաբերյալ, որը մեր կարծիքով չի համապատասխանում ՀՀՀՀՍ-ներին: Հիմնվելով մաշվածության հաշվարկման գծային մեթոդի վրա և կիրառելով շինությունների համար 5%, իսկ սարքավորումների համար 20% տարեկան մաշվածության հաշվարկման դրույքաչափեր՝ 20X1թ-ի կորուստը պետք է աճի XXX դրամի չափով, իսկ 20X0թ.՝ XXX դրամի չափով, հիմնական միջոցների արժեքը պետք է նվազեցվի կուտակված մաշվածության գումարի չափով (20X1 թ-ի համար XXX դրամ, իսկ 20X0 թ-ի համար XXX դրամ), իսկ կուտակված կորուստը պետք է աճի XXX գումարի չափով 20X1 թ-ին և XXX գումարի չափով 20X0 թ-ին:

Մեր կարծիքով, ֆինանսական հաշվետվությունները, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների վրա նախորդ մասում հիշատակված հարցերի ազդեցության, կազմակերպության ֆինանսական վիճակի՝ առ 1-ը հունվարի 20X2 և 20X1 թթ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանների ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին տալիս են ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացված)՝ համաձայն...(նշե´ք ՀՀՀՀՍ-ները կամ հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները կամ այլ երկրի ստանդարտները) (ինչպես նաև...(նշե´ք համապատասխան օրենքները կամ իրավական ակտերը) համապատասխան):

ԱՈւԴԻՏՈՐ
Ամսաթիվը՝
Հասցեն՝
ՂԵԿԱՎԱՐ

Կ.Տ.

Օրինակ 4

Համապատասխան ցուցանիշներ. 17-րդ կետում նկարագրված հանգամանքներում պատրաստվող եզրակացության օրինակ

Աուդիտորական եզրակացություն

(Համապատասխան հասցեատերը)

Մենք աուդիտի ենք ենթարկել ԱԲԳ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը՝ առ 1-ը հունվարի 20X2թ,, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները: Այս ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում արտահայտել կարծիք ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ: Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները՝ առ 1-ը հունվարի 20X1 թ., աուդիտի են ենթարկվել այլ աուդիտորի կողմից, որի 20X1 թ. մարտի 31-ի եզրակացությամբ արտահայտվել է դրական աուդիտորական կարծիք այդ հաշվետվությունների վերաբերյալ:

Մենք աուդիտն անցկացրեցինք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Այդ ստանդարտներով պահանջվում է, որ մենք աուդիտը պլանավորենք և իրականացնենք՝ ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ հավաստիացում ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը՝ թեստային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ հաշվապահական հաշվառման կիրառված սկզբունքների, կազմակերպության ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքները բավարար հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

Մեր կարծիքով ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության ֆինանսական վիճակի՝ առ 1-ը հունվարի 20X2 թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին տալիս են ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացված)՝ համաձայն...(նշե´ք ՀՀՀՀՍ-ները կամ հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները կամ այլ երկրի ստանդարտները) (ինչպես նաև...(նշե´ք համապատասխան օրենքները կամ իրավական ակտերը) համապատասխան):

ԱՈւԴԻՏՈՐ
Ամսաթիվը՝
Հասցեն՝
ՂԵԿԱՎԱՐ

Կ.Տ.

Օրինակ 5

Համադրելի ֆինանսական հաշվետվություններ. 17-րդ կետի «բ» ենթակետում նկարագրված հանգամանքներում պատրաստվող եզրակացության օրինակ

Աուդիտորական եզրակացություն

(Համապատասխան հասցեատերը)

Մենք աուդիտի ենք ենթարկել ԱԲԳ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը՝ առ 1-ը հունվարի 20X2թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները: Այս ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է՝ անցկացված աուդիտի արդյունքում արտահայտել կարծիք ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ: Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները՝ առ 1-ը հունվարի 20X1 թ. աուդիտի են ենթարկվել այլ աուդիտորի կողմից, որի 20X1 թ. մարտի 31-ի եզրակացությամբ արտահայտվել է վերապահումներով դրական աուդիտորական կարծիք՝ կասկածելի դեբիտորական պարտքերի համար պահուստի ձևավորման համապատասխանության հետ կապված անհամաձայնությունների պատճառով:

Մենք աուդիտն անցկացրեցինք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Այդ ստանդարտներով պահանջվում է, որ մենք աուդիտը պլանավորենք և իրականացնենք՝ ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ հավաստիացում ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը՝ թեստային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ հաշվապահական հաշվառման կիրառված սկզբունքների, կազմակերպության ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքները բավարար հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

Վերը նշված դեբիտորական պարտքերը 20X2 թ. հունվարի 1-ի դրությամբ դեռևս մարված չեն, և հնարավոր կորուստների համար նախատեսված չէ պահուստ ֆինանսական հաշվետվություններում: Հետևաբար, 20X2 թ. հունվարի 1-ին և 20X1 թ. հունվարի 1-ին կասկածելի դեբիտորական պարտքերի համար ստեղծված պահուստները պետք է ավելացնել XXX դրամի չափով, 20X0 թ. զուտ շահույթը պետք է նվազեցվի XXX դրամի չափով, իսկ 20X2 թ. հունվարի 1-ի և 20X1 թ. հունվարի 1-ի դրությամբ չբաշխված շահույթը պետք է նվազեցվի XXX դրամի չափով:

Մեր կարծիքով, 20X1 թ. ֆինանսական հաշվետվությունները, բացառությամբ նախորդ մասում նշված ֆինանսական հաշվետվությունների վրա ազդեցություն գործող հարցերի, կազմակերպության ֆինանսական վիճակի՝ առ 1-ը հունվարի 20X2 թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին տալիս են ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացված)՝ համաձայն...(նշե´ք ՀՀՀՀՍ-ները կամ հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները կամ այլ երկրի ստանդարտները) (ինչպես նաև...(նշե´ք համապատասխան օրենքները կամ իրավական ակտերը) համապատասխան):

ԱՈւԴԻՏՈՐ
Ամսաթիվը՝
Հասցեն՝
ՂԵԿԱՎԱՐ

Կ.Տ.





ԱՍ 720 «ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-8
2. Այլ տեղեկատվությունից օգտվելու հնարավորությունը 9
3. Այլ տեղեկատվության ուսումնասիրությունը 10
4. Էական անհամապատասխանությունները 11-13
5. Փաստերի էական խեղաթյուրումը 14-18
6. Աուդիտորական եզրակացության պատրաստման ամսաթվից հետո այլ տեղեկատվության առկայությունը  19-23
7. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը 24

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:
      
Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններ պարունակող փաստաթղթերում առկա այլ տեղեկատվության (որի վերաբերյալ աուդիտորը պարտավոր չէ զեկուցել) վերաբերյալ աուդիտորի ուսումնասիրությունների մասին ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը: Սույն ստանդարտը կիրառվում է տարեկան հաշվետվության նկատմամբ, սակայն այն կարող է կիրառվել նաև այլ փաստաթղթերի նկատմամբ, ինչպիսիք են արժեթղթերի վաճառքի առաջարկի ժամանակ օգտագործվող փաստաթղթերը:

2. Աուդիտորը պետք է ուսումնասիրի այլ տեղեկատվությունը՝ աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների հետ էական անհամապատասխանություններ հայտնաբերելու նպատակով:

3. «Էական անհամապատասխանություն» առկա է այն դեպքերում, երբ այլ տեղեկատվությունը հակասում է աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններում պարունակվող տեղեկատվությանը: Էական անհամապատասխանությունները կարող են կասկածի տակ դնել նախկինում ձեռքբերված աուդիտորական ապացույցների հիման վրա կատարված աուդիտորական եզրահանգումները, ինչպես նաև կարող են կասկածի տակ դնել ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ կազմված աուդիտորական կարծիքի հիմքերը:

4. Կազմակերպությունը, որպես կանոն, տարեկան կտրվածքով հրապարակում է մի փաստաթուղթ, որը ներառում է աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները աուդիտորական եզրակացության հետ միասին: Այդ փաստաթուղթը հաճախ հիշատակվում է որպես «տարեկան հաշվետվություն (զեկույց)»: Նման փաստաթուղթ հրապարակելիս կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով կամ ըստ սովորույթի՝ կարող է այդ փաստաթղթում ներառել նաև ֆինանսական և ոչ ֆինանսական այլ տեղեկատվություն: Սույն ստանդարտի իմաստով ֆինանսական և ոչ ֆինանսական այլ տեղեկատվությունն անվանվում է «այլ տեղեկատվություն»:

5. Այլ տեղեկատվության օրինակներ են համարվում՝ գործունեության վերաբերյալ կազմակերպության ղեկավարության կամ տնօրենների խորհրդի զեկույցը, ֆինանսական ամփոփագրերը և լուսաբանումները, աշխատակիցների մասին տվյալները, պլանավորված կապիտալ ծախսումները, ֆինանսական գործակիցները, պաշտոնյա անձանց և տնօրենների անունները, ինչպես նաև ընտրված եռամսյակային տվյալները:

6. Որոշակի հանգամանքներում աուդիտորը պարտավոր է օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում եզրակացություն ներկայացնել (զեկուցել) այլ տեղեկատվության վերաբերյալ: Այլ հանգամանքներում աուդիտորը կարող է նման պարտավորություն չունենալ: Այնուամենայնիվ, ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն պատրաստելիս աուդիտորը պետք է ուսումնասիրի այդ այլ տեղեկատվությունը, քանի որ աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների հուսալիությունը կարող է կասկածի տակ դրվել այն անհամապատասխանությունների պատճառով, որոնք կարող են գոյություն ունենալ աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների և այլ տեղեկատվության միջև:

7. Որոշ դեպքերում պահանջվում է, որ աուդիտորը կիրառի հատուկ ընթացակարգեր՝ հավաստիանալու համար այլ տեղեկատվության, օրինակ, անհրաժեշտ լրացուցիչ տվյալների ու միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ: Եթե նման այլ տեղեկատվությունը բաց է թողնված կամ պարունակում է թերություններ, ապա աուդիտորից կարող է պահանջվել այդ հարցերը հիշատակելու աուդիտորական եզրակացության մեջ:

8. Եթե առկա է կոնկրետ այլ տեղեկատվության վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու պարտականություն, ապա աուդիտորի պարտականությունները որոշվում են աշխատանքների բնույթով, օրենսդրությամբ և մասնագիտական ստանդարտներով: Երբ այդպիսի պարտականությունները ներառում են այլ տեղեկատվության դիտարկում, ապա աուդիտորը պետք է հետևի դիտարկման պարտավորություններին վերաբերող համապատասխան ստանդարտներում բերված ուղեցույցներին:

2. Այլ տեղեկատվությունից օգտվելու հնարավորությունը

9. Որպեսզի աուդիտորը կարողանա ուսումնասիրել տարեկան հաշվետվություններում (զեկույցում) ներառված այլ տեղեկատվությունը, անհրաժեշտ է, որ նա ունենա դրան ժամանակին ծանոթանալու հնարավորություն: Հետևաբար, աուդիտորը պետք է համաձայնության գա կազմակերպության հետ, որպեսզի ձեռք բերի նման տեղեկատվությունը մինչև աուդիտորական եզրակացության պատրաստման օրը: Որոշակի հանգամանքներում ամբողջ այլ տեղեկատվությունը կարող է առկա չլինել մինչև աուդիտորական եզրակացության պատրաստման օրը: Այդպիսի դեպքերում աուդիտորը պետք է հետևի 20-23-րդ կետերում բերված ուղեցույցներին:

3. Այլ տեղեկատվության ուսումնասիրությունը

10. Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու շրջանակները սահմանվում են այն նախադրյալի հիման վրա, որ աուդիտորը պատասխանատվություն է կրում միայն աուդիտորական եզրակացության մեջ նշված տեղեկատվության համար: Հետևաբար, աուդիտորը չունի որոշակի պարտականություն՝ պարզելու, թե արդյոք այլ տեղեկատվությունը պատշաճորեն է ձևակերպված:

4. Էական անհամապատասխանությունները

11. Եթե այլ տեղեկատվությունն ուսումնասիրելիս աուդիտորը էական անհամապատասխանություն է բացահայտում, ապա նա պետք է որոշի, թե աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները կամ այլ տեղեկատվությունը արդյոք ուղղումների կարիք ունեն:

12. Եթե աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններում ուղղումներ կատարելու  անհրաժեշտություն կա, սակայն կազմակերպությունը հրաժարվում է  դրանից, ապա աուդիտորը պետք է արտահայտի վերապահումներով դրական կամ բացասական կարծիք:

13. Եթե այլ տեղեկատվության մեջ ուղղումներ կատարելու անհրաժեշտություն կա, սակայն կազմակերպությունը հրաժարվում է դրանից, ապա աուդիտորը պետք է հաշվի առնի դա՝ աուդիտորական եզրակացության մեջ ներառելով էական անհամապատասխանությունը նկարագրող մաս կամ ձեռնարկելով այլ գործողություններ: Ձեռնարկվող այնպիսի գործողությունները, ինչպիսիք են աուդիտորական եզրակացության չհրապարակումը կամ աշխատանքներն իրականացնելուց հրաժարվելը, կախված կլինեն կոնկրետ հանգամանքներից, ինչպես նաև անհամապատասխանության բնույթից և կարևորությունից: Որպես հաջորդ քայլ՝ աուդիտորը կարող է նաև խորհրդակցել իրավաբանի հետ:

5. Փաստերի էական խեղաթյուրումը

14. Էական անհամապատասխանությունների հայտնաբերման նպատակով այլ տեղեկատվության ուսումնասիրման ժամանակ աուդիտորը կարող է իրազեկ դառնալ փաստերի ակնհայտ էական խեղաթյուրումների մասին:

15. Ելնելով սույն ստանդարտի նպատակներից՝ այլ տեղեկատվության մեջ «փաստերի էական խեղաթյուրում» գոյություն ունի, երբ այդպիսի տեղեկատվությունը, որը կապված չէ աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններում հանդիպող հարցերի հետ, ճշգրտորեն ձևակերպված կամ ներկայացված չէ:

16. Եթե աուդիտորը իրազեկ է դառնում, որ այլ տեղեկատվությունը պարունակում է փաստերի էական խեղաթյուրում, ապա այդ հարցը նա պետք է քննարկի կազմակերպության ղեկավարության հետ: Կազմակերպության ղեկավարության հետ հարցի քննարկման ժամանակ աուդիտորը կարող է հնարավորություն չունենալ գնահատելու այլ տեղեկատվության հիմնավորվածությունը և կազմակերպության ղեկավարության պատասխանները՝ աուդիտորի կողմից ուղղված հարցումներին. կարող է անհրաժեշտ լինել նաև ուսումնասիրելու, թե գոյություն ունեն արդյոք դատողության կամ կարծիքի հիմնավոր տարբերություններ:

17. Երբ աուդիտորը դեռևս գտնում է, որ գոյություն ունի փաստերի ակնհայտ էական խեղաթյուրում, ապա նա պետք է դիմի կազմակերպության ղեկավարությանը, որպեսզի վերջինս խորհրդակցի համապատասխան որակավորում ունեցող երրորդ անձանց հետ, ինչպիսիք են կազմակերպության իրավաբանները, և պետք է հաշվի առնի ստացված պատասխանը:

18. Եթե աուդիտորը գալիս է այն եզրահանգման, որ այլ տեղեկատվության մեջ առկա է փաստերի էական խեղաթյուրում, որը կազմակերպության ղեկավարությունը հրաժարվում է ուղղելուց, ապա նա պետք է որոշում կայացնի հետագա համապատասխան գործողություններ իրականացնելու վերաբերյալ: Ձեռնարկվող գործողությունները կարող են ներառել այնպիսի քայլեր, ինչպիսիք են կազմակերպության ընդհանուր ղեկավարման համար վերջնական պատասխանատվություն կրող անձանց գրավոր ձևով ծանուցելը այլ տեղեկատվության վերաբերյալ աուդիտորի նկատառումների մասին, ինչպես նաև իրավաբանի հետ խորհրդակցելը:

6. Աուդիտորական եզրակացության պատրաստման ամսաթվից հետո այլ տեղեկատվության առկայությունը

19. Եթե ամբողջ այլ տեղեկատվությունն առկա չի լինում մինչև աուդիտորական եզրակացության պատրաստման օրը, ապա աուդիտորը կարող է առաջին իսկ հնարավորության դեպքում ուսումնասիրել այդ տեղեկատվությունը՝ էական անհամապատասխանություններ հայտնաբերելու նպատակով:

20. Եթե այլ տեղեկատվությունն ուսումնասիրելիս աուդիտորը հայտնաբերում է, որ այն պարունակում է էական անհամապատասխանություն կամ իրազեկ է դառնում փաստերի ակներև էական խեղաթյուրումներին, ապա նա կարող է որոշել, թե աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները կամ այլ տեղեկատվությունը արդյոք վերանայման կարիք ունեն:

21. Երբ աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների վերանայումը անհրաժեշտ է, ապա պետք է հետևել «Հետագա դեպքեր» աուդիտի ստանդարտ 560-ում բերված ուղեցույցներին:

22. Երբ անհրաժեշտ է իրականացնել այլ տեղեկատվության վերանայում, և կազմակերպությունը համաձայնում է անցկացնել այդ վերանայումը, ապա աուդիտորը պետք է իրականացնի տվյալ հանգամանքներում անհրաժեշտ ընթացակարգերը: Այդ ընթացակարգերը կարող են ներառել կազմակերպության ղեկավարության կողմից ձեռնարկված քայլերի ուսումնասիրությունը՝ համոզվելու համար, որ անձինք, որոնք ստացել են հրապարակված նախորդ ֆինանսական հաշվետվությունները աուդիտորական եզրակացության և այլ տեղեկատվության հետ միասին, տեղեկացված են վերանայումների մասին:

23. Երբ անհրաժեշտ է իրականացնել այլ տեղեկատվության վերանայում, սակայն կազմակերպության ղեկավարությունը հրաժարվում է դրանից, ապա աուդիտորը պետք է որոշում կայացնի հետագա համապատասխան գործողություններ իրականացնելու վերաբերյալ: Ձեռնարկվող գործողությունները կարող են ներառել այնպիսի քայլեր, ինչպիսիք են կազմակերպության ընդհանուր ղեկավարման համար վերջնական պատասխանատվություն կրող անձանց գրավոր ձևով ծանուցելը այլ տեղեկատվության վերաբերյալ աուդիտորի նկատառումների մասին, ինչպես նաև իրավաբանի հետ խորհրդակցելը:

7. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը

24. Սույն ստանդարտը կիրառելի է ֆինանսական հաշվետվությունների աուդիտում: Հանրային ոլորտում աուդիտորը հաճախ պարտավոր է օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում եզրակացություն ներկայացնել (զեկուցել) կոնկրետ այլ տեղեկատվության վերաբերյալ: Ինչպես նշված է սույն ստանդարտի 8-րդ կետում, սույն ստանդարտում նկարագրված ընթացակարգերը կարող են բավարար չլինել օրենսդրական կամ աուդիտորական այլ պահանջները բավարարելու համար, որոնք կապված են, օրինակ, կատարողական ցուցանիշների արժանահավատության կամ տարեկան հաշվետվությունում (զեկույցում) ընդգրկված այլ տեղեկատվության վերաբերյալ կարծիք արտահայտելու հետ: Տեղին չի լինի սույն ստանդարտում նկարագրված ընթացակարգերը կիրառել այն հանգամանքներում, որտեղ աուդիտորը պարտավոր է նման տեղեկատվության վերաբերյալ կարծիք արտահայտել: Այլ տեղեկատվության հետ առնչվող կոնկրետ աուդիտորական պահանջների բացակայության դեպքում սույն ստանդարտում նկարագրված ընդհանուր սկզբունքները կիրառելի են:




ԱՍ 800 «ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՈՒԴԻՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՐՎՈՂ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-2
2. Ընդհանուր նկատառումներ 3-8
3. Հաշվապահական հաշվառման համալիր այլ հիմունքների (ոչ ՀՀՀՀՍ-ների) համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները 9-11
4. Ֆինանսական հաշվետվությունների բաղադրիչների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները 12-17
5. Պայմանագրային պարտավորություններին համապատասխանության վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները 18-20
6. Ամփոփված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները 21-25
7. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը 26-27
Հավելված 1
Հաշվապահական հաշվառման համալիր այլ հիմունքների (ոչ ՀՀՀՀՍ-ների) համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունների օրինակներ
Հավելված 2
Ֆինանսական հաշվետվությունների բաղադրիչների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունների օրինակներ
Հավելված 3
Համապատասխանության վերաբերյալ աուդիտորական եզրակացությունների օրինակներ
Հավելված 4
Ամփոփված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունների օրինակներ

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

    

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է հատուկ նպատակներով իրականացվող աուդիտորական աշխատանքների հետ կապված ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը, ներառյալ.

- այն ֆինանսական հաշվետվությունները, որոնք պատրաստվել են հաշվապահական հաշվառման այլ համալիր հիմունքների (ոչ ՀՀՀՀՍ-ների) համաձայն,

- ֆինանսական հաշվետվությունների կոնկրետ հաշիվները, հաշիվների տարրերը կամ հոդվածները (այսուհետև՝ ֆինանսական հաշվետվությունների բաղադրիչների վերաբերյալ եզրակացություններ),

- պայմանագրային պարտավորությունների հետ համապատասխանությունը,

- ամփոփված ֆինանսական հաշվետվությունները:

Սույն ստանդարտը չի կիրառվում դիտարկման, համաձայնեցված ընթացակարգերի կամ կոմպիլյացիոն աշխատանքների նկատմամբ:

2. Աուդիտորը պետք է վերանայի և գնահատի հատուկ նպատակներով իրականացվող աուդիտի ընթացքում ձեռք բերված, աուդիտորական կարծիք արտահայտելու համար հիմք ընդունված աուդիտորական ապացույցների հիման վրա կատարված եզրահանգումները: Եզրակացությունը պետք է ընդգրկի հստակ շարադրված աուդիտորական կարծիք:

2. Ընդհանուր նկատառումներ

3. Հատուկ նպատակներով իրականացվող աուդիտի բնույթը, իրականացման ժամկետները և ծավալը փոփոխվում են հանգամանքներին համապատասխան: Մինչև հատուկ նպատակներով աուդիտի իրականացումը աուդիտորը պետք է համոզվի, որ  առկա է համաձայնություն պատվիրատուի հետ իրականացվող աշխատանքների կոնկրետ բնույթի և հրապարակվող եզրակացության ձևի ու բովանդակության վերաբերյալ:

4. Աուդիտորական աշխատանքները պլանավորելիս աուդիտորը պետք է հստակ պատկերացում ունենա եզրակացության մեջ ներառվող տեղեկատվության օգտագործման նպատակների և դրանց հավանական օգտագործողների վերաբերյալ: Աուդիտորական եզրակացությունը այլ՝ չնախատեսված նպատակներով օգտագործվելուց խուսափելու համար աուդիտորը կարող է հարմար գտնել իր եզրակացության մեջ նշելու պատրաստման նպատակը, ինչպես նաև եզրակացության տրամադրման և օգտագործման վրա դրվող սահմանափակումները:

5. Հատուկ նպատակներով իրականացվող աուդիտի վերաբերյալ պատրաստված աուդիտորական եզրակացությունը, բացառությամբ ամփոփված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ պատրաստված աուդիտորական եզրակացության, պետք է ներառի հետևյալ հիմնական տարրերը, որպես կանոն, հետևյալ հերթականությամբ.

ա) վերնագիրը,

բ) հասցեատերը,

գ) ներածական մաս.

- աուդիտի ենթարկված ֆինանսական տեղեկատվության որոշակիացումը,

- դրույթներ պատվիրատու կազմակերպության ղեկավարության պատասխանատվության և աուդիտորի պատասխանատվության վերաբերյալ,

դ) մաս՝ աուդիտի շրջանակների վերաբերյալ (աուդիտորական աշխատանքների բնույթի նկարագրումը),

- աուդիտի այն ստանդարտների կամ համապատասխան այն գործնական փորձի հիշատակումը, որոնք կիրառելի են հատուկ նպատակով իրականացվող աուդիտի ժամանակ,

- աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների նկարագրումը,

ե) մաս՝ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ արտահայտված կարծիքի մասին,

զ) աուդիտորական եզրակացության կազմման ամսաթիվը,

է) աուդիտորի հասցեն,

ը) աուդիտորի ստորագրությունը,

թ) աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությունը և կնիքը, եթե անձը կնիք ունի:

Սույն կետի «ա» ենթակետում նպատակահարմար է որպես վերնագիր ընտրել «Անկախ աուդիտոր» հասկացությունը՝ աուդիտորական եզրակացությունը այլ անձանց (ինչպիսիք են կազմակերպության պաշտոնատար անձինք) և այլ աուդիտորների կողմից պատրաստված եզրակացություններից տարբերելու համար, որոնք հնարավոր է, որ չեն բավարարում վարքագծի միևնույն պահանջներին՝ ինչպես անկախ աուդիտորները:

Աուդիտորական եզրակացության ընդհանուր ձևի ու բովանդակության պահպանումը ցանկալի է, քանի որ այն նպաստում է օգտագործողների կողմից հեշտությամբ ընկալմանը:

(5-րդ կետը լրաց. 17.02.11 N 140-Ն)

6. Ֆինանսական տեղեկատվությունը կազմակերպության կողմից կառավարման մարմիններին, խնամակալներին, ապահովագրողներին կամ այլ կազմակերպություններին տրամադրվելու դեպքում աուդիտորական եզրակացության համար կարող են սահմանվել հատուկ ձևեր: Այդ ձևերը կարող են չհամապատասխանել սույն ստանդարտի պահանջներին: Օրինակ, սահմանված ձևը կարող է պահանջել փաստերի վավերացում, այն դեպքերում, երբ կարծիքի արտահայտումը տեղին է, ինչպես նաև աուդիտի շրջանակներից դուրս հարցերի վերաբերյալ կարծիքի արտահայտում կամ կարևոր արտահայտությունների բացթողում: Այն դեպքերում, երբ պահանջվում է եզրակացությունը ներկայացնել սահմանված ձևով, աուդիտորը պետք է ուսումնասիրի այդ եզրակացության բովանդակությունը և արտահայտություններն ու անհրաժեշտության դեպքում պետք է համապատասխան փոփոխություններ կատարի սույն ստանդարտին համապատասխանեցնելու համար՝ փոփոխելով արտահայտությունները կամ կցելով առանձին հաշվետվություն:

7. Երբ աուդիտորից պահանջվում է ներկայացնել եզրակացություն համաձայնագրի պայմանների վրա հիմնված տեղեկատվության վերաբերյալ, ապա աուդիտորը պետք է որոշի, թե տեղեկատվությունը պատրաստելիս կազմակերպության ղեկավարության կողմից կատարվել են արդյոք համաձայնագրի վերաբերյալ կարևոր մեկնաբանություններ: Մեկնաբանությունը կարևոր է, երբ մեկ այլ հիմնավորված մեկնաբանության ընդունումը էական տարբերություն կառաջացնի ֆինանսական տեղեկատվության մեջ:

8. Աուդիտորը պետք է պարզի, թե արդյոք համաձայնագրի կարևոր մեկնաբանությունները հստակորեն են բացահայտված այդ համաձայնագրի վրա հիմնված ֆինանսական տեղեկատվության մեջ: Աուդիտորը կարող է հատուկ նպատակներով իրականացված աուդիտորական աշխատանքների վերաբերյալ պատրաստված աուդիտորական եզրակացության մեջ հիշատակել նման մեկնաբանությունները նկարագրող ֆինանսական տեղեկատվության ծանոթությունը:

Հաշվապահական հաշվառման համալիր այլ հիմունքների (ոչ ՀՀՀՀՍ-ների) համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները

9. Հաշվապահական հաշվառման համալիր այլ հիմունքներն ընդգրկում են ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ժամանակ օգտագործվող չափանիշների ամբողջություն, որը կիրառվում է բոլոր էական հոդվածների նկատմամբ և ունի նշանակալի հիմնավորվածություն: Ֆինանսական հաշվետվությունները հատուկ նպատակների համար կարող են պատրաստվել հաշվապահական հաշվառման համալիր այլ հիմունքների (ոչ ՀՀՀՀՍ-ների) համաձայն (այսուհետև հիշատակվում է որպես «հաշվապահական հաշվառման համալիր այլ հիմունքներ»): Հաշվապահական հաշվառման վերաբերյալ համընդհանուր պայմանավորվածությունների համախումբը, որը նախատեսում է բավարարել անհատական նախապատվությունները, հաշվապահական հաշվառման համալիր հիմունք չի համարվում: Ֆինանսական հաշվետվությունների կազմման համալիր այլ հիմունքները կարող են ներառել.

- այն, ինչը օգտագործում է կազմակերպությունը՝ եկամտահարկի (շահութահարկի) հայտարարագիրը (հաշվետվությունը) պատրաստելու համար,

- հաշվապահական հաշվառման դրամարկղային մեթոդը,

- պետական կարգավորող մարմնի կողմից սահմանված ֆինանսական հաշվետվությունների կազմման վերաբերյալ հիմունքները:

10. Հաշվապահական հաշվառման այլ համալիր հիմունքների համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը պետք է ներառի դրույթ հաշվապահական հաշվառման կիրառված հիմունքների մասին կամ պետք է հղում կատարի ֆինանսական հաշվետվություններին կից այդ տեղեկատվությունը պարունակող ծանոթագրությանը: Աուդիտորական կարծիքը պետք է հաստատի, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով պատրաստվել են հաշվապահական հաշվառման ընդունված հիմունքներին համաձայն: Աուդիտորական կարծիքն արտահայտելու համար օգտագործվող «տալիս են ճշմարիտ և իրական պատկերը» կամ «բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացված» արտահայտությունները համարժեք են: Սույն ստանդարտին կից հավելված 1-ում բերված են հաշվապահական հաշվառման այլ համալիր հիմունքների համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունների օրինակներ:

11. Աուդիտորը պետք է համոզվի, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունների վերնագիրը կամ կից ծանոթագրությունները օգտագործողների համար պարզ են դարձնում այն, որ ֆինանսական հաշվետվությունները չեն պատրաստվել ՀՀՀՀՍ-ների համաձայն: Օրինակ, հարկման նպատակով պատրաստված ֆինանսական հաշվետվությունը պետք է վերնագրել «Ֆինանսական արդյունքների հաշվետվություն եկամտահարկով (շահութահարկով) հարկման նպատակով»: Եթե հաշվապահական հաշվառման այլ համալիր հիմունքների համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվությունները համապատասխան վերնագիր չունեն կամ հաշվապահական հաշվառման հիմունքները բավարար չափով չեն բացահայտված, ապա աուդիտորը պետք է աուդիտորական եզրակացությունը հրապարակի համապատասխան ձևափոխումներով:

3. Ֆինանսական հաշվետվությունների բաղադրիչների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները

12. Աուդիտորից կարող է պահանջվել՝ կարծիք արտահայտելու ֆինանսական հաշվետվությունների մեկ կամ մի քանի բաղադրիչների վերաբերյալ, օրինակ, դեբիտորական պարտքերի, պաշարների, աշխատողների պարգևատրումների հաշվարկման կամ եկամտահարկի (շահութահարկի) վճարման համար նախատեսված պահուստաֆոնդի գումարի վերաբերյալ: Այս բնույթի աշխատանքները կարելի է իրականացնել որպես առանձին աշխատանքներ կամ կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների աուդիտի հետ միասին: Այնուամենայնիվ, նման աշխատանքների արդյունքում ամբողջությամբ վերցված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն չի կարող ներկայացվել, հետևաբար, աուդիտորը կարծիք է արտահայտում միայն այն մասին, թե արդյոք աուդիտի ենթարկված բաղադրիչը բոլոր էական առումներով պատրաստվել է հաշվապահական հաշվառման ընդունված հիմունքներին համապատասխան:

13. Ֆինանսական հաշվետվությունների մի շարք հոդվածներ փոխկապակցված են, օրինակ, իրացումը և դեբիտորական պարտքերը, պաշարները և կրեդիտորական պարտքերը: Հետևաբար, ֆինանսական հաշվետվությունների բաղադրիչների վերաբերյալ եզրակացություն ներկայացնելիս աուդիտորը երբեմն կարող է հնարավորություն չունենալ ուսումնասիրելու աուդիտին առնչվող որևէ հարց մեկուսացված վիճակում, ինչպես նաև կարող է անհրաժեշտություն առաջանալ ուսումնասիրելու այլ ֆինանսական տեղեկատվություն: Աշխատանքների շրջանակները որոշելիս աուդիտորը պետք է հաշվի առնի ֆինանսական հաշվետվության այն հոդվածները, որոնք փոխկապակցված են և կարող են էական ազդեցություն գործել այն տեղեկատվության վրա, որի վերաբերյալ պետք է արտահայտվի աուդիտորական կարծիքը:

14. Աուդիտորն էականություն հասկացությունը պետք է ուսումնասիրի ֆինանսական հաշվետվության այն բաղադրիչի նկատմամբ, որի վերաբերյալ ներկայացվում է աուդիտորական եզրակացությունը: Օրինակ, առանձին հաշվի մնացորդը ամբողջությամբ վերցրած ֆինանսական հաշվետվությունների համեմատ ավելի փոքր հիմք է ապահովում էականությունը որոշելու համար: Հետևաբար, աուդիտորի ուսումնասիրությունները ավելի ընդգրկուն կլինեն, եթե նույն բաղադրիչը աուդիտի ենթարկվեր ամբողջական ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ ներկայացված եզրակացության հետ միասին:

15. Որպեսզի օգտագործողների մոտ չստեղծվի այն տպավորությունը, որ եզրակացությունը վերաբերում է ամբողջական ֆինանսական հաշվետվությանը, աուդիտորը պետք է տեղեկացնի պատվիրատուին այն մասին, որ ֆինանսական հաշվետվության բաղադրիչի վերաբերյալ ներկայացված աուդիտորական եզրակացությունը չպետք է կցվի ամբողջական ֆինանսական հաշվետվությանը:

16. Ֆինանսական հաշվետվությունների բաղադրիչի վերաբերյալ ներկայացված աուդիտորական եզրակացությունը պետք է ներառի դրույթ, որտեղ նշվում են հաշվապահական հաշվառման այն հիմունքները, որոնց համաձայն ներկայացվել է բաղադրիչը կամ պետք է հիշատակի այն համաձայնագիրը, որտեղ նշված են այդ հիմունքները: Աուդիտորական կարծիքը պետք է հաստատի, որ բաղադրիչը բոլոր էական առումներով պատրաստված է հաշվապահական հաշվառման ընդունված հիմունքներին համապատասխան: Սույն ստանդարտին կից հավելված 2-ում բերված են ֆինանսական հաշվետվությունների բաղադրիչների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունների օրինակներ:

17. Այն դեպքերում, երբ ամբողջական ֆինանսական հաշվետվության վերաբերյալ արտահայտվել է բացասական կարծիք կամ աուդիտորը հրաժարվել է կարծիք արտահայտելուց, ապա աուդիտորը ֆինանսական հաշվետվությունների բաղադրիչների վերաբերյալ պետք է եզրակացություն արտահայտի միայն այն դեպքում, երբ այդ բաղադրիչներն այնքան մեծ չեն, որ կազմեն ֆինանսական հաշվետվությունների հիմնական մասը: Հակառակ դեպքում, դա կարող է ստվեր գցել ամբողջ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ պատրաստված աուդիտորական եզրակացության վրա:

4. Պայմանագրային պարտավորություններին համապատասխանության վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները

18. Աուդիտորից կարող է պահանջվել՝ եզրակացություն ներկայացնելու պայմանագրային պարտավորությունների որոշ ասպեկտներին կազմակերպության գործունեության համապատասխանության վերաբերյալ, ինչպիսիք են պարտատոմսերի վերաբերյալ պայմանագրերը կամ վարկային համաձայնագրերը: Նման համաձայնագրերը կազմակերպությունից սովորաբար պահանջում են իր գործունեությունը համապատասխանեցնել տարբեր համաձայնությունների պահանջներին, որոնք ընդգրկում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ տոկոսների վճարումը, նախապես սահմանված ֆինանսական գործակիցների պահպանումը, շահաբաժինների վճարման սահմանափակումները և գույքի օտարումից ստացված հասույթի օգտագործումը:

19. Պայմանագրային պարտավորությունների պահանջներին կազմակերպության գործունեության համապատասխանության վերաբերյալ կարծիք արտահայտելու աշխատանքները պետք է նախաձեռնվեն միայն այն ժամանակ, երբ համապատասխանության ընդհանուր ասպեկտները վերաբերում են աուդիտորի մասնագիտական գիտելիքների կամ ունակությունների շրջանակներում գտնվող հաշվապահական հաշվառման և ֆինանսական հարցերին: Այնուամենայնիվ, երբ առկա են աշխատանքների մի մասը կազմող կոնկրետ հարցեր, որոնք աուդիտորի գիտելիքներից և փորձից դուրս են, աուդիտորը պետք է որոշի փորձագետի աշխատանքի օգտագործման անհրաժեշտությունը:

20. Աուդիտորական եզրակացությունը պետք է հաստատի, թե արդյոք աուդիտորի կարծիքով կազմակերպությունը գործել է համաձայնագրի կոնկրետ պայմաններին համապատասխան: Սույն ստանդարտին կից հավելված 3-ում բերված են համապատասխանության վերաբերյալ աուդիտորական եզրակացությունների օրինակներ, որոնք ներկայացվում են առանձին եզրակացությամբ և ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությամբ:

5. Ամփոփված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները

21. Կազմակերպությունը կարող է պատրաստել ֆինանսական հաշվետվություններ՝ ամփոփելով աուդիտի ենթարկված իր ֆինանսական հաշվետվությունները՝ այն օգտագործողներին տեղեկատվությամբ ապահովելու նպատակով, որոնք հետաքրքրված են միայն կազմակերպության ֆինանսական վիճակով և գործունեության արդյունքներով: Եթե աուդիտորը կարծիք է արտահայտում այն ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ, որոնց հիման վրա պատրաստվել են ամփոփված ֆինանսական հաշվետվությունները, ապա նա չպետք է ներկայացնի եզրակացություն ամփոփված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

22. Ամփոփված ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են ոչ այնքան մանրամասնորեն, որքան աուդիտի ենթարկված տարեկան ֆինանսական հաշվետվությունները: Հետևաբար, նման ֆինանսական հաշվետվությունները պետք է հստակ նշեն տեղեկատվության ամփոփ բնույթը և զգուշացնեն դրանց օգտագործողներին, որ կազմակերպության ֆինանսական վիճակի և գործունեության արդյունքների մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար հարկավոր է ամփոփված ֆինանսական հաշվետվությունները ուսումնասիրել կազմակերպության աուդիտի ենթարկված այն ֆինանսական հաշվետվությունների հետ միասին, որոնք ընդգրկում են ֆինանսական հաշվետվությունների կազմման համապատասխան հիմունքներով պահանջվող բոլոր բացահայտումները:

23. Ամփոփված ֆինանսական հաշվետվությունները պետք է ունենան համապատասխան վերնագիր՝ տարբերելու համար այն ֆինանսական հաշվետվություններից, որոնց հիման վրա դրանք պատրաստվել են, օրինակ, «Ամփոփված ֆինանսական հաշվետվություն՝ պատրաստված 20X1թ. դրությամբ աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների հիման վրա»:

24. Ամփոփված ֆինանսական հաշվետվությունները չեն պարունակում այն ամբողջ տեղեկատվությունը, որը պահանջվում է աուդիտի ենթարկված տարեկան ֆինանսական հաշվետվությունների համար կիրառվող ֆինանսական հաշվետվությունների ներկայացման հիմունքներով: Հետևաբար, ամփոփված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ կարծիք արտահայտելիս աուդիտորը չի օգտագործում «ճշմարիտ և իրական» կամ «բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացված» արտահայտությունները:

25. Ամփոփված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը պետք է ներառի հետևյալ հիմնական տարրերը՝ որպես կանոն հետևյալ հերթականությամբ.

ա) վերնագիրը,

բ) հասցեատերը,

գ) աուդիտի ենթարկված այն ֆինանսական հաշվետվությունների որոշակիացումը, որոնց հիման վրա պատրաստվել են ամփոփված ֆինանսական հաշվետվությունները,

դ) այն ամսաթիվը, երբ ներկայացվել է ամբողջական ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը և այդ եզրակացությունում արտահայտված կարծիքի տեսակը,

ե) կարծիքը այն մասին, թե արդյոք ամփոփված ֆինանսական հաշվետվություններում պարունակվող տեղեկատվությունը համապատասխանում է աուդիտի ենթարկված այն ֆինանսական հաշվետվություններին, որոնց հիման վրա դրանք պատրաստվել են: Եթե աուդիտորը արտահայտել է ձևափոխված կարծիք՝ ամբողջական ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ, բայց դեռևս բավարարված է ամփոփված ֆինանսական հաշվետվությունների ներկայացմամբ, ապա աուդիտորական եզրակացությունը պետք է հաստատի այն, որ չնայած ամփոփված ֆինանսական հաշվետվությունները համապատասխանում են ամբողջական ֆինանսական հաշվետվություններին, դրանք պատրաստվել են այն ֆինանսական հաշվետվությունների հիման վրա, որոնց վերաբերյալ պատրաստվել է ձևափոխված աուդիտորական եզրակացությունը,

զ) դրույթ կամ հղում ամփոփված ֆինանսական հաշվետվություններում բերված ծանոթագրությանը այն մասին, որ կազմակերպության ֆինանսական վիճակը և գործունեության արդյունքները, ինչպես նաև անցկացված աուդիտի շրջանակները լավ պատկերացնելու համար ամփոփված ֆինանսական հաշվետվությունները պետք է ուսումնասիրվեն ամբողջական ֆինանսական հաշվետվություների և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացության հետ միասին,

է) աուդիտորական եզրակացության կազմման ամսաթիվը,

ը) աուդիտորի հասցեն,

թ) աուդիտորի ստորագրությունը,

թ) աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությունը և կնիքը, եթե անձը կնիք ունի:

Սույն կետի «ա» ենթակետում նպատակահարմար է որպես վերնագիր ընտրել «Անկախ աուդիտոր» հասկացությունը՝ աուդիտորական եզրակացությունը այլ անձանց (ինչպիսիք են կազմակերպության պաշտոնատար անձինք) և այլ աուդիտորների կողմից պատրաստված եզրակացություններից տարբերելու համար, որոնք հնարավոր է, որ չեն բավարարում վարքագծի միևնույն պահանաջներին՝ ինչպես անկախ աուդիտորները:

Սույն ստանդարտին կից հավելված 4-ում բերված են ամփոփված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունների օրինակներ:

(25-րդ կետը լրաց. 17.02.11 N 140-Ն)

6. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը

26. Որոշ աշխատանքներ, որոնք մասնավոր ոլորտում համարվում են «հատուկ նպատակներով իրականացվող աուդիտորական աշխատանքներ», հանրային ոլորտում կարող են չհամարվել հատուկ նպատակ հետապնդող: Օրինակ, հաշվապահական հաշվառման այլ համալիր հիմունքների (ոչ ՀՀՀՀՍ-ների) համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները հանրային ոլորտում, որպես կանոն, համարվում են օրինաչափություն և ոչ թե բացառություն: Այդ մասին պետք է նշվի և աուդիտորին ուղեցույցներ տրամադրվի իր պարտականությունների վերաբերյալ՝ գնահատելու համար, թե արդյոք հաշվապահական հաշվառման քաղաքականությունը տեղեկատվության խեղաթյուրման արդյունք կհանդիսանա:

27. Մեկ այլ գործոնը, որը նույնպես պետք է հաշվի առնել, այն է, որ հանրային ոլորտում պատրաստվող աուդիտորական եզրակացությունները, որպես կանոն, համարվում են հանրային փաստաթղթեր, և հետևաբար, հնարավոր չէ եզրակացությունը սահմանափակել որոշակի օգտագործողների շրջանակներով:

Հավելված 1

Հաշվապահական հաշվառման համալիր այլ հիմունքների (ոչ ՀՀՀՀՍ-ների) համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունների օրինակներ

Դրամական միջոցների մուտքի և ելքի վերաբերյալ հաշվետվություն

ԱՈՒԴԻՏՈՐԻ ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ .....

Մենք աուդիտի ենք ենթարկել ԱԲԳ կազմակերպության առ 1-ը հունվարի 20X2թ. դրամական միջոցների մուտքի և ելքի վերաբերյալ հաշվետվությունը: Այս հաշվետվության կազմման համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում արտահայտել կարծիք հաշվետվության վերաբերյալ:

Մենք աուդիտն անցկացրեցինք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Այդ ստանդարտներով պահանջվում է, որ մենք աուդիտը պլանավորենք և իրականացնենք՝ ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ հավաստիացում ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվությունում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը՝ թեստային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև հաշվապահական հաշվառման կիրառված սկզբունքների, կազմակերպության ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների, ինչպես նաև ֆինանսական հաշվետվության ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքները բավարար հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

Կազմակերպության քաղաքականությունն է պատրաստել հաշվետվությունը հաշվապահական հաշվառման դրամարկղային մեթոդով: Այդ մեթոդի համաձայն հասույթը կամ ծախսերը ճանաչվում են այն ժամանակ, երբ դրանք փաստացի ստացվում կամ կատարվում են, և ոչ թե դրանց ստացման իրավունքը կամ վճարման պարտավորությունը ծագելու պահին:

Մեր կարծիքով նշված հաշվետվությունը 20X1 թ. ընթացքում կազմակերպության կողմից ստացված եկամուտների և կատարված ծախսերի վերաբերյալ տալիս է ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ է ներկայացված)՝ հաշվապահական հաշվառման դրամարկղային մեթոդի համաձայն, ինչպես նկարագրված է թիվ X ծանոթագրությունում:

ԱՈւԴԻՏՈՐ
Ամսաթիվը
Հասցեն
ՂԵԿԱՎԱՐ

Կ.Տ.

Ֆինանսական հաշվետվությունները, որոնք պատրաստվել են կազմակերպության եկամտահարկի (շահութահարկի) հիման վրա

ԱՈՒԴԻՏՈՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ......

Մենք աուդիտի ենք ենթարկել ԱԲԳ կազմակերպության առ 1-ը հունվարի 20X2թ. եկամտահարկի (շահութահարկի) հիման վրա պատրաստված հաշվետվությունները: Այս հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում արտահայտել կարծիք ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

Մենք աուդիտն անցկացրեցինք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Այդ ստանդարտներով պահանջվում է, որ մենք աուդիտը պլանավորենք և իրականացնենք՝ ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ հավաստիացում ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը՝ թեստային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև հաշվապահական հաշվառման կիրառված սկզբունքների, կազմակերպության ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքները բավարար հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

Մեր կարծիքով, ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության ֆինանսական վիճակի՝ առ 1-ը հունվարի 20X2 թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի եկամուտների և ծախսերի վերաբերյալ տալիս են ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ է ներկայացված)՝ համաձայն թիվ X ծանոթագրությունում նկարագրված եկամտահարկի (շահութահարկի) ներկայացման նպատակով հաշվապահական հաշվառման հիմունքների:

ԱՈւԴԻՏՈՐ
Ամսաթիվը
Հասցեն
ՂԵԿԱՎԱՐ

Կ.Տ.

Հավելված 2

Ֆինանսական հաշվետվությունների բաղադրիչների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունների օրինակներ

Դեբիտորական պարտքերի ցուցակը

ԱՈՒԴԻՏՈՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ....

Մենք աուդիտի ենք ենթարկել ԱԲԳ կազմակերպության ֆինանսական հաշվետվությանը կից դեբիտորական պարտքերի ցուցակը 20X2 թ. հունվարի 1-ի դրությամբ: Նշված ցուցակի կազմման համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում արտահայտել կարծիք այդ ցուցակի վերաբերյալ:

Մենք աուդիտն անցկացրեցինք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Այդ ստանդարտներով պահանջվում է, որ մենք աուդիտը պլանավորենք և իրականացնենք՝ ցուցակը էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ հավաստիացում ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ցուցակում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը՝ թեստային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև հաշվապահական հաշվառման կիրառված սկզբունքների, կազմակերպության ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների, ինչպես նաև նշված ցուցակի ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքները բավարար հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

Մեր կարծիքով դեբիտորական պարտքերի ցուցակը կազմակերպության դեբիտորական պարտքերի վերաբերյալ՝ առ 1-ը հունվարի 20X2 թ., տալիս է ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ է ներկայացված) համաձայն ...:

ԱՈւԴԻՏՈՐ
Ամսաթիվը
Հասցեն
ՂԵԿԱՎԱՐ

Կ.Տ.

Շահույթի բաշխման ցուցակը՝ ըստ մասնակցության

ԱՈՒԴԻՏՈՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ.....

ՄԵնք աուդիտի ենք ենթարկել ԴԵԶ կազմակերպության մասնակցության առումով շահույթի բաշխման ցուցակը՝ 20X2 թ. հունվարի 1-ի դրությամբ: Նշված ցուցակի կազմման համար պատասխանատու է ԱԲԳ կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում արտահայտել կարծիք այդ ցուցակի վերաբերյալ:

Մենք աուդիտն անցկացրեցինք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Այդ ստանդարտներով պահանջվում է, որ մենք աուդիտը պլանավորենք և իրականացնենք՝ նշված ցուցակը էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ հավաստիացում ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ցուցակում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը՝ թեստային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև հաշվապահական հաշվառման կիրառված սկզբունքների, կազմակերպության ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների, ինչպես նաև նշված ցուցակի ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքները բավարար հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

Մեր կարծիքով ԱԲԳ կազմակերպության շահույթի բաշխման ցուցակը՝ առ 1-ը հունվարի 20X2 թ., ԴԵԶ կազմակերպության մասնակցության առումով տալիս է ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ է ներկայացված)՝ համաձայն 20X1 թ. հունիսի 1-ին ԴԵԶ և ԱԲԳ կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրի պայմանների:

ԱՈւԴԻՏՈՐ
Ամսաթիվը
Հասցեն
ՂԵԿԱՎԱՐ

Կ.Տ.

Հավելված 3

Համապատասխանության վերաբերյալ աուդիտորական եզրակացությունների օրինակներ

Առանձին եզրակացություն

ԱՈՒԴԻՏՈՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ....

Մենք աուդիտի ենք ենթարկել ԱԲԳ կազմակերպության գործունեության համապատասխանությունը հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների պահանջներին, որոնք բերված են ԴԵԶ բանկի հետ 20X1 թ. մայիսի 15-ին կնքած համաձայնագրի XX բաժնից XX-ը ներառյալ:

Մենք աուդիտն անցկացրեցինք համապատասխանության առումով կիրառելի աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին կամ գործնական փորձին) համապատասխան: Այդ ստանդարտներով պահանջվում է, որ մենք աուդիտը պլանավորենք և իրականացնենք՝ ԱԲԳ կազմակերպության գործունեությունը համաձայնագրի պայմաններին համապատասխանության վերաբերյալ ողջամիտ հավաստիացում ձեռք բերելու նպատակով: Աուդիտը ներառում է համապատասխան աուդիտորական ապացույցների ստուգումը՝ թեստային հիմունքներով: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքները բավարար հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

Մեր կարծիքով 20X2 թ. հունվարի 1-ի դրությամբ ԱԲԳ կազմակերպության գործունեությունը, բոլոր էական առումներով, համապատասխանում է հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների պահանջներին, որոնք բերված են նախորդ մասում նշված համաձայնագրի բաժիններում:

ԱՈւԴԻՏՈՐ
Ամսաթիվը
Հասցեն
ՂԵԿԱՎԱՐ

Կ.Տ.

Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ եզրակացություն

ԱՈՒԴԻՏՈՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ....

Մենք աուդիտի ենք ենթարկել ԱԲԳ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը՝ առ 1-ը հունվարի 20X2թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները (հղումը կարող է կատարվել ըստ էջերի): Նշված ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում արտահայտել կարծիք ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ: Մենք աուդիտի ենք ենթարկել նաև ԱԲԳ կազմակերպության գործունեության համապատասխանությունը հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների պահանջներին, որոնք բերված են ԴԵԶ բանկի հետ 20X1 թ. մայիսի 15-ին կնքած համաձայնագրի XX բաժնից XX-ը ներառյալ:

Մենք աուդիտներն անցկացրեցինք ֆինանսական հաշվետվությունների աուդիտի և համապատասխանության վերաբերյալ կիրառելի աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին կամ գործնական փորձին) համապատասխան: Այդ ստանդարտներով պահանջվում է, որ մենք աուդիտները պլանավորենք և իրականացնենք՝ ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու և ԱԲԳ կազմակերպության գործունեությունը համաձայնագրի բաժիններում արտահայտված պայմաններին համապատասխանության մասին ողջամիտ հավաստիացում ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը՝ թեստային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև հաշվապահական հաշվառման կիրառված սկզբունքների, կազմակերպության ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքները բավարար հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

Մեր կարծիքով.

ա) ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության ֆինանսական վիճակի՝ առ 1-ը հունվարի 20X2 թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին տալիս են ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացված)՝ համաձայն... (ինչպես նաև... համապատասխան), և

բ) 20X2 թ. հունվարի 1-ի դրությամբ ԱԲԳ կազմակերպության գործունեությունը, բոլոր էական առումներով, համապատասխանում է հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների պահանջներին, որոնք բերված են նախորդ պարագրաֆներում նշված համաձայնագրի բաժիններում:

ԱՈւԴԻՏՈՐ
Ամսաթիվը
Հասցեն
ՂԵԿԱՎԱՐ

Կ.Տ.

Հավելված 4

Ամփոփված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունների օրինակներ

Երբ աուդիտի ենթարկված տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ արտահայտվել է դրական կարծիք

ԱՈՒԴԻՏՈՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ....

Մենք աուդիտի ենք ենթարկել ԱԲԳ կազմակերպության առ. 1-ը հունվարի 20X2 թ. ֆինանսական հաշվետվությունները (որոնց հիման վրա պատրաստվել են ամփոփված ֆինանսական հաշվետվությունները) աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին կամ գործնական փորձին) համապատասխան: Մեր կողմից 20X2 թ. մարտի 10-ով թվագրված եզրակացության մեջ դրական կարծիք է արտահայտվել այն ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ, որոնց հիման վրա պատրաստվել են ամփոփված ֆինանսական հաշվետվությունները:

Մեր կարծիքով ամփոփված ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, համապատասխանում են այն ֆինանսական հաշվետվություններին, որոնց հիման վրա դրանք պատրաստվել են:

Կազմակերպության ֆինանսական վիճակի և հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքների, ինչպես նաև աուդիտի շրջանակների մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար ամփոփված ֆինանսական հաշվետվությունները պետք է ուսումնասիրվեն այն ֆինանսական հաշվետվությունների հետ միասին, որոնց հիման վրա պատրաստվել են այդ ամփոփված ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև մեր կողմից կազմված աուդիտորական եզրակացության հետ միասին:

ԱՈւԴԻՏՈՐ
Ամսաթիվը
Հասցեն
ՂԵԿԱՎԱՐ

Կ.Տ.

Երբ աուդիտի ենթարկված տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ արտահայտվել է վերապահումներով դրական կարծիք

ԱՈՒԴԻՏՈՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ....

Մենք աուդիտի ենք ենթարկել ԱԲԳ կազմակերպության առ. 1-ը հունվարի 20X2 թ. ֆինանսական հաշվետվությունները (որոնց հիման վրա պատրաստվել են ամփոփված ֆինանսական հաշվետվությունները) աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին կամ գործնական փորձին) համապատասխան: Մեր կողմից 20X2 թ. մարտի 10-ով թվագրված եզրակացության մեջ արտահայտվել է կարծիք այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները, որոնց հիման վրա պատրաստվել են ամփոփված ֆինանսական հաշվետվությունները, տալիս են ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացված), բացառությամբ այն բանի, որ պաշարները չափազանց մեծ արժեքներով են ներկայացված:

Մեր կարծիքով ամփոփված ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, համապատասխանում են այն ֆինանսական հաշվետվություններին, որոնց հիման վրա դրանք պատրաստվել են:

Կազմակերպության ֆինանսական վիճակի և հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքների, ինչպես նաև աուդիտի շրջանակների մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար ամփոփված ֆինանսական հաշվետվությունները պետք է ուսումնասիրվեն այն ֆինանսական հաշվետվությունների հետ միասին, որոնց հիման վրա պատրաստվել են այդ ամփոփված ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև մեր կողմից կազմված աուդիտորական եզրակացության հետ միասին:

ԱՈւԴԻՏՈՐ
Ամսաթիվը
Հասցեն
ՂԵԿԱՎԱՐ

Կ.Տ.





ԱՍ 810 «ԱՊԱԳԱ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ  Կետեր
1. Ներածություն 1-7
2. Ապագա ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ աուդիտորի համոզվածությունը 8-9
3. Պարտավորությունների ընդունումը 10-12
4. Գործիմացությունը 13-15
5. Տեղեկատվությանը վերաբերող ժամանակաշրջանը 16
6. Ստուգման ընթացակարգերը 17-25
7. Ներկայացումը և բացահայտումը 26
8. Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգման վերաբերյալ եզրակացությունը 27-33

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

        

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգման և զեկուցման աշխատանքների՝ ներառյալ ճշգրիտ գնահատմամբ և վարկածային ենթադրությունների ստուգման ընթացակարգերի վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը: Սույն ստանդարտը չի կիրառվում ապագա այն ֆինանսական տեղեկատվության ստուգման ժամանակ, որը արտահայտված է ընդհանուր կամ նկարագրական ոճով, ինչպիսիք են կազմակերպության տարեկան ֆինանսական հաշվետվություններում տեղ գտած ղեկավարության վերլուծությունները և քննարկումները, չնայած որ բերված ընթացակարգերի մեծ մասը կարող է կիրառելի լինել նման ստուգման համար:

2. Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգման աշխատանքների ժամանակ աուդիտորը պետք է ձեռք բերի բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ այն մասին, թե արդյոք.

ա) կազմակերպության ղեկավարության ճշգրիտ գնահատմամբ կատարված ենթադրությունները, որոնց հիման վրա պատրաստվել է ապագա ֆինանսական տեղեկատվությունը, հիմնավոր են, և վարկածային ենթադրությունների դեպքում դրանք համապատասխանում են տեղեկատվության նպատակներին,

բ) ենթադրությունների հիման վրա ապագա ֆինանսական տեղեկատվությունը պատշաճորեն է պատրաստված,

գ) ապագա ֆինանսական տեղեկատվությունը պատշաճորեն է ներկայացված և բոլոր էական ենթադրությունները համապատասխանորեն են բացահայտված, ներառյալ հստակ նշումն այն մասին, թե դրանք ճշգրիտ գնահատմա՞մբ, թե՞ վարկածային ենթադրություններ են,

դ) ապագա ֆինանսական տեղեկատվությունը պատրաստված է նախորդ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա՝ կիրառելով հաշվապահական հաշվառման համապատասխան սկզբունքները:

3. «Ապագա ֆինանսական տեղեկատվություն»՝ ֆինանսական տեղեկատվություն, որը հիմնված է ենթադրվող այնպիսի դեպքերի վրա, որոնք կարող են տեղի ունենալ ապագայում, և կազմակերպության հնարավոր գործողությունների վրա: Այն խիստ սուբյեկտիվ է, և դրա պատրաստումը պահանջում է դատողության նշանակալի կիրառում: Ապագա ֆինանսական տեղեկատվությունը կարող է լինել կանխատեսման, նախագծման կամ դրանց համակցության տեսքով, օրինակ, մեկ տարվա համար կանխատեսում՝ գումարած հինգ տարվա համար նախագծում:

4. «Կանխատեսում»՝ ֆինանսական տեղեկատվություն, որը պատրաստված է ապագայում ակնկալվող դեպքերի վերաբերյալ ենթադրությունների հիման վրա, որոնք կազմակերպության ղեկավարությունը սպասում է, որ տեղի կունենան, և այն գործողությունների հիման վրա, որոնք կազմակերպության ղեկավարությունը նախատեսում է ձեռնարկել այդ տեղեկատվության պատրաստման ամսաթվի դրությամբ (ճշգրիտ գնահատմամբ կատարված ենթադրություններ):

5. «Նախագծումը» այն ապագա ֆինանսական տեղեկատվությունն է, որը պատրաստվում է.

ա) ապագայում կայանալիք դեպքերի և կազմակերպության ղեկավարության կողմից նախատեսվող գործողությունների վերաբերյալ կատարվող վարկածային ենթադրությունների հիման վրա, որոնք պարտադիր չէ, որ տեղի ունենան, օրինակ, այն դեպքերում, երբ որոշ կազմակերպություններ գտնվում են գործարկման սկզբնական փուլում կամ դրանք քննարկում են իրենց գործունեության բնույթի կարևոր փոփոխությունները,

բ) ճշգրիտ գնահատմամբ և վարկածային ենթադրությունների համակցության հիման վրա:

Այդպիսի տեղեկատվությունը նկարագրում է այն հնարավոր հետևանքները, որոնք կարող են առաջանալ տեղեկատվության պատրաստման ամսաթվի դրությամբ, եթե նշված դեպքերը և գործողությունները տեղի ունենան («ինչ կլինի, եթե» պայմանով):

6. Ապագա ֆինանսական տեղեկատվությունը կարող է ներառել ֆինանսական հաշվետվությունները, դրանց մեկ կամ մեկից ավելի տարրեր և կարող է պատրաստվել.

ա) որպես ներքին կառավարչական գործիք, որը, օրինակ, կարող է օժանդակել հնարավոր կապիտալ ներդրումների գնահատման աշխատանքներին, կամ

բ) երրորդ կողմերին տրամադրելու նպատակով, օրինակ,

- հրատարակումներ՝ հնարավոր ներդրողներին ակնկալվող արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար,

- տարեկան ֆինանսական հաշվետվություններ՝ բաժնետերերին, կագավորող մարմիններին և այլ շահագրգիռ կողմերին տեղեկատվություն տրամադրելու համար,

- փաստաթղթեր՝ վարկատուներին այնպիսի տեղեկատվություն տրամադրելու համար, որը կարող է ներառել, օրինակ, դրամական հոսքերի վերաբերյալ կանխատեսումներ:

7. Կազմակերպության ղեկավարությունը պատասխանատու է ապագա ֆինանսական տեղեկատվության պատրաստման և ներկայացման համար, ներառյալ այն ենթադրությունների որոշակիացման և բացահայտման համար, որոնց հիման վրա պատրաստվել է տեղեկատվությունը: Աուդիտորից կարող է պահանջվել ստուգելու ապագա ֆինանսական տեղեկատվությունը և ներկայացնելու եզրակացություն դրա վերաբերյալ, տեղեկատվության հուսալիությունը բարձրացնելու նպատակով՝ անկախ այն բանից, թե արդյոք այն նախատեսված է երրորդ կողմերին տրամադրելու, թե ներքին օգտագործման համար:

2. Ապագա ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ աուդիտորի համոզվածությունը

8. Ապագա ֆինանսական տեղեկատվությունը վերաբերում է այն դեպքերին և գործողություններին, որոնք դեռևս տեղի չեն ունեցել և կարող են տեղի չունենալ: Եթե կարող են առկա լինել ենթադրությունները հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա է պատրաստվում ապագա ֆինանսական տեղեկատվությունը, ապա այդ ապացույցները հիմնականում վերաբերում են ապագային և հետևաբար կրում են տեսական բնույթ, ինչով և տարբերվում են այն աուդիտորական ապացույցներից, որոնք սովորաբար առկա կլինեն նախորդ ֆինանսական տեղեկատվության աուդիտ անցկացնելիս: Հետևաբար, աուդիտորը չի արտահայտի կարծիք այն մասին, որ ապագա ֆինանսական տեղեկատվության մեջ արտահայտված արդյունքները իրական են:

9. Բացի այդ, եթե առկա են ապացույցներ այն ենթադրությունները գնահատելիս, որոնց վրա հիմնված է ապագա ֆինանսական տեղեկատվությունը, ապա աուդիտորի համար կարող է դժվար լինել ձեռք բերելու համոզվածության համապատասխան մակարդակ, որը բավարար է դրական կարծիք արտահայտելու համար այն մասին, որ ենթադրությունները զերծ են էական խեղաթյուրումներից: Հետևաբար, սույն ստանդարտում կազմակերպության ղեկավարության կողմից կատարված ենթադրությունների հիմնավորվածության վերաբերյալ զեկուցելիս աուդիտորը կարող է ապահովել միայն հավաստիացման միջին մակարդակ: Ինչևիցե, այն դեպքերում, երբ աուդիտորի կարծիքով ձեռք է բերվել համոզվածության համապատասխան մակարդակ, այդ ենթադրությունների վերաբերյալ աուդիտորին չի արգելվում արտահայտել դրական հավաստիացում:

3. Պարտավորությունների ընդունումը

10. Մինչև ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգման պարտավորությունների ընդունումը աուդիտորը, այլ հարցերից բացի, պետք է հաշվի առնի.

- այն, թե ինչպես է նախատեսվում օգտագործել այդ տեղեկատվությունը,

- այն, թե արդյոք այդ տեղեկատվությունը նախատեսված է  համընդհանուր, թե սահմանափակ օգտագործման համար,

- ենթադրությունների բնույթը, այսինքն, դրանք ճշգրիտ գնահատմա՞մբ, թե՞ վարկածային ենթադրություններ են,

- տարրերը, որոնք պետք է ներառվեն այդ տեղեկատվության մեջ,

- ժամանակաշրջանը, որին վերաբերում է այդ տեղեկատվությունը:

11. Աուդիտորը չպետք է ընդունի պարտավորությունները կամ պետք է հրաժարվի դրանցից, եթե կատարված ենթադրություններն իրատեսական չեն, կամ էլ աուդիտորը գտնում է, որ ապագա ֆինանսական տեղեկատվությունը չի համապատասխանի օգտագործման նախատեսված նպատակներին:

12. Աուդիտորը և պատվիրատուն պետք է համաձայնության գան պարտավորությունների պայմանների շուրջ: Աուդիտորի կողմից պատվիրատուին նամակ-պարտավորագրի ուղարկումը, որն օգնում է խուսափել պարտավորություններին վերաբերող թյուրիմացություններից, բխում է թե´ կազմակերպության և թե´աուդիտորի շահերից: Նամակ-պարտավորագիրը պետք է ներառի 10-րդ կետում բերված հարցերը և սահմանի կազմակերպության ղեկավարության պատասխանատվությունը՝ ենթադրությունների կատարման և աուդիտորին համապատասխան տեղեկատվություն և այդ ենթադրությունների կատարման նպատակով օգտագործված ելակետային տվյալներ տրամադրելու համար:

4. Գործիմացությունը

13. Աուդիտորը կազմակերպության գործունեության վերաբերյալ պետք է ձեռք բերի բավարար գիտելիքներ, որոնք հնարավորություն կտան գնահատելու, թե կատարվել են արդյոք բոլոր այն կարևոր ենթադրությունները, որոնք անհրաժեշտ են ապագա ֆինանսական տեղեկատվության պատրաստման համար: Աուդիտորը պետք է ծանոթանա նաև կազմակերպության ապագա ֆինանսական տեղեկատվության պատրաստման գործընթացին, օրինակ, ուսումնասիրելով.

- ապագա ֆինանսական տեղեկատվության պատրաստման համար օգտագործվող համակարգի նկատմամբ ներքին վերահսկողությունը, ինչպես նաև ապագա ֆինանսական տեղեկատվությունը պատրաստող անձանց գիտելիքներն ու փորձը,

- կազմակերպության կողմից պատրաստված այն փաստաթղթերի բնույթը, որոնք օժանդակում են կազմակերպության ղեկավարության կողմից կատարված ենթադրություններին,

- վիճակագրական և մաթեմատիկական մեթոդների, ինչպես նաև համակարգիչների օգտագործման աստիճանը,

- ենթադրությունների մշակման և կիրառման համար օգտագործվող մեթոդները,

- նախորդ ժամանակաշրջաններում պատրաստված ապագա ֆինանսական տեղեկատվության ճշգրտությունը և զգալի տարբերությունների առաջացման պատճառները:

14. Աուդիտորը պետք է որոշի կազմակերպության նախորդ ֆինանսական տեղեկատվության հուսալիության աստիճանը: Անհրաժեշտ է, որպեսզի աուդիտորը ձեռք բերի գիտելիքներ կազմակերպության նախորդ ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ, որոնք հնարավորություն կտան նրան գնահատելու, թե արդյոք ապագա ֆինանսական տեղեկատվությունը պատրաստվել է այն հիմունքներով, որոնք համապատասխանում են նախորդ ֆինանսական տեղեկատվությանը, ինչպես նաև որպեսզի ձեռք բերի ելակետային չափանիշներ՝ կազմակերպության ղեկավարության կողմից կատարված ենթադրություններն ուսումնասիրելու նպատակով: Աուդիտորը պետք է սահմանի, օրինակ, թե արդյոք համապատասխան նախորդ  ֆինանսական տեղեկատվությունը ենթարկվել է աուդիտի կամ դիտարկման, և արդյոք այդ տեղեկատվությունը պատրաստելիս օգտագործվել են հաշվապահական հաշվառման համապատասխան սկզբունքները:

15. Եթե աուդիտի կամ դիտարկման արդյունքում նախորդ ժամանակաշրջանի փաստացի ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ պատրաստվող եզրակացությունները ձևափոխված են եղել, կամ եթե կազմակերպությունը գտնվում է գործարկման սկզբնական փուլում, ապա աուդիտորը պետք է հաշվի առնի այդ առկա փաստերը և դրանց ազդեցությունը ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգման վրա:

5. Տեղեկատվությանը վերաբերող ժամանակաշրջանը

16. Աուդիտորը պետք է ուսումնասիրի այն ժամանակաշրջանը, որը վերաբերում է ապագա ֆինանսական տեղեկատվությանը: Եթե տեղեկատվությանը վերաբերող ժամանակաշրջանի տևողությունը երկարում է, ապա ենթադրությունները դառնում են առավել անվստահելի, քանի որ ժամանակաշրջանի տևողության ավելացման հետ փոքրանում է կազմակերպության ղեկավարության ճշգրիտ գնահատմամբ ենթադրությունների կատարման հնարավորությունը: Այդ ժամանակաշրջանը չպետք է լինի ավելի երկար, քան այն, որի ընթացքում ենթադրությունների կատարման համար կազմակերպության ղեկավարությունն ունի բավարար հիմքեր: Ստորև բերված են որոշ գործոններ, որոնք աուդիտորը պետք է հաշվի առնի ապագա ֆինանսական տեղեկատվությանը վերաբերող ժամանակաշրջանն ուսումնասիրելիս.

- գործառնությունների կատարման ցիկլը, օրինակ, կառուցման նախագծով պահանջվող աշխատանքները ավարտելու համար անհրաժեշտ ժամանակաշրջանի հիման վրա կարելի է որոշել տեղեկատվությանը վերաբերող ժամանակաշրջանը,

- ենթադրությունների հուսալիության աստիճանը, օրինակ, եթե կազմակերպությունը վաճառքի է հանում նոր արտադրատեսակ, ապա ապագա ֆինանսական տեղեկատվությանը վերաբերող ժամանակաշրջանը կարող է կարճ լինել և բաժանվել մի քանի փուլերի՝ շաբաթների կամ ամիսների: Այլ դեպքերում, եթե կազմակերպության միակ գործունեությունը գույքի տրամադրումն է երկարաժամկետ վարձակալությամբ, ապա ողջամիտ կլիներ համեմատաբար երկար ժամանակաշրջանի ընտրությունը,

- օգտագործողների պահանջները, օրինակ, վարկ ստանալու հետ կապված ապագա ֆինանսական տեղեկատվությունը կարող է պատրաստվել այն ժամանակաշրջանի համար, որն անհրաժեշտ է այդ վարկը մարելու նպատակով բավարար պահուստներ ստեղծելու համար: Այլ դեպքերում, կապված պարտատոմսերի իրացման հետ՝ ներդրողների համար տեղեկատվությունը կարող է պատրաստվել հաջորդ ժամանակաշրջանում գոյացած միջոցների նախատեսված օգտագործումը նկարագրելու նպատակով:

6. Ստուգման ընթացակարգերը

17. Ստուգման ընթացակարգերի բնույթը, իրականացման ժամկետներն ու ծավալը որոշելիս աուդիտորը պետք է հաշվի առնի.

ա) էական խեղաթյուրումների առաջացման հավանականությունը,

բ) նախկինում կատարված աշխատանքների ընթացքում ձեռք բերված գիտելիքները,

գ) կազմակերպության ղեկավարության իրավասությունը՝ ապագա ֆինանսական տեղեկատվության պատրաստման գործում,

դ)  կազմակերպության ղեկավարության կարծիքի ազդեցությունը ապագա ֆինանսական տեղեկատվության վրա,

ե) հիմք հանդիսացող տվյալների ճշգրտությունը և հուսալիությունը:

18. Աուդիտորը պետք է գնահատի այն ապացույցների ստացման աղբյուրն ու հուսալիությունը, որոնք օժանդակում են կազմակերպության ղեկավարության կողմից ճշգրիտ գնահատմամբ կատարված ենթադրություներին: Այդ ենթադրությունները հիմնավորող բավականաչափ և համապատասխան ապացույցներ կարելի է ձեռք բերել ներքին և արտաքին աղբյուրներից՝ ներառյալ ենթադրությունների ուսումնասիրությունից՝ հաշվի առնելով նախորդ տեղեկատվությունը և գնահատումներն այն մասին, թե արդյոք այդ ենթադրությունները կատարվել են կազմակերպության հնարավորությունների սահմաններում կազմված պլանների հիման վրա:

19. Վարկածային ենթադրությունների օգտագործման դեպքում աուդիտորը պետք է որոշի, թե հաշվի են առնվել արդյոք նման ենթադրությունների բոլոր էական հետևանքները: Օրինակ, եթե ենթադրվում է, որ իրացման մակարդակը կլինի ավելի բարձր, քան կազմակերպության արտադրական հզորությունն է, ապա անհրաժեշտ կլինի ապագա ֆինանսական տեղեկատվության մեջ ներառել տեղեկություններ լրացուցիչ արտադրական հզորություններում կատարվող անհրաժեշտ ներդրումների կամ կանխատեսված իրացումները ապահովելու համար անհրաժեշտ այլընտրանքային միջոցների վերաբերյալ, ինչպիսին է ենթապայմանագրային հիմունքներով ձեռնարկվող արտադրությունը:

20. Չնայած որ վարկածային ենթադրությունները հիմնավորելու համար անհրաժեշտ չէ ձեռք բերել ապացույցներ, սակայն աուդիտորին անհրաժեշտ է համոզվել այն հարցում, որ ենթադրությունները համապատասխանում են ապագա ֆինանսական տեղեկատվության նպատակներին և, որ չկան պատճառներ ենթադրելու, որ դրանք իրատեսական չեն:

21. Աուդիտորին անհրաժեշտ կլինի համոզվել այն բանում, որ ապագա ֆինանսական տեղեկատվությունը ճգրտորեն է պատրաստվել՝ կազմակերպության ղեկավարության կողմից կատարված ենթադրությունների հիման վրա, օրինակ, կատարելով գրասենյակային ստուգումներ, ինչպիսիք են ներքին համապատասխանության վերահաշվարկումն ու վերանայումը, այսինքն այն գործողությունները, որոնք կազմակերպության ղեկավարությունը նախատեսում է ձեռնարկել, համաձայնեցված են միմյանց հետ, և առկա չէ որևէ անհամապատասխանություն այն գումարների որոշման ժամանակ, որոնք հիմնված են ընդհանուր փոփոխականների վրա, ինչպիսիք են տոկոսադրույքները:

22. Աուդիտորը պետք է ուշադրություն դարձնի ապագա ֆինանսական տեղեկատվության մեջ արտացոլված արդյունքների վրա տատանումների նկատմամբ առավել զգայուն բնագավառների էական ազդեցության աստիճանին: Այն կարող է ազդել աուդիտորի կողմից համապատասխան ապացույցների ձեռքբերման անհրաժեշտության վրա: Այն կարող է ազդել նաև կատարված բացահայտումների ճշգրտության և համապատասխանության վերաբերյալ աուդիտորի գնահատումների վրա:

23. Ապագա ֆինանսական տեղեկատվության մեկ կամ մի քանի այնպիսի տարրերի ստուգման աշխատանքների ժամանակ, ինչպիսիք են առանձին ֆինանսական հաշվետվությունը, կարևոր է, որպեսզի աուդիտորը հաշվի առնի ֆինանսական հաշվետվությունների բաղադրիչների միջև փոխկապակցվածությունը:

24. Եթե ընթացիկ ժամանակաշրջանի անցած ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես ընդգրկված է ապագա ֆինանսական տեղեկատվության մեջ, ապա աուդիտորը պետք է ուսումնասիրի նախորդ տեղեկատվության նկատմամբ ընթացակարգերի կիրառման անհրաժեշտ չափը: Ընթացակարգերը կարող են տարբեր լինել՝ կախված հանգամանքներից, օրինակ, կախված այն բանից, թե ժամանակաշրջանի որ մասն է անցել:

25. Աուդիտորը կազմակերպության ղեկավարությունից պետք է ձեռք բերի գրավոր տեղեկություններ ապագա ֆինանսական տեղեկատվության նախատեսված օգտագործման, ղեկավարության կողմից կատարված կարևոր ենթադրությունների ամբողջականության և ղեկավարության կողմից ֆինանսական տեղեկատվության պատրաստման համար պատասխանատվությունը ստանձնելու վերաբերյալ:

7. Ներկայացումը և բացահայտումը

26. Ապագա ֆինանսական տեղեկատվության ներկայացումն ու բացահայտումը գնահատելիս համապատասխան օրենսդրության, կարգավորման կամ մասնագիտական ստանդարտներով ներկայացված պահանջներից բացի, աուդիտորը պետք է ուսումնասիրի, թե արդյոք.

ա) ապագա ֆինանսական տեղեկատվության ներկայացումը կրում է տեղեկատվական և ոչ թե ապակողմնորոշող բնույթ,

բ) հաշվապահական հաշվառման կիրառված քաղաքականությունը հստակորեն է բացահայտված ապագա ֆինանսական տեղեկատվությանը կից ծանոթագրություններում,

գ) ենթադրությունները համապատասխանորեն են բացահայտված ապագա ֆինանսական տեղեկատվությանը կից ծանոթագրություններում: Անհրաժեշտ է, որպեսզի հստակ սահմանված լինի, թե ենթադրություններն իրենցից ներկայացնում են ճշգրիտ գնահատմամբ, թե՞ վարկածային ենթադրություններ, և եթե կատարված ենթադրությունները վերաբերում են այն կարևոր բնագավառներում, որտեղ առկա է անորոշության բարձր մակարդակ, ապա այս անորոշությունը և արդյունքում խեղաթյուրումների նկատմամբ առաջացող զգայունությունը պետք է համապատասխանորեն բացահայտվի,

դ) ապագա ֆինանսական տեղեկատվության պատրաստման ամսաթիվը նշված է: Կազմակերպության ղեկավարությունը պետք է հաստատի, որ ենթադրությունները կատարվել են այդ ամսաթվի դրությամբ, չնայած, որ այդ ենթադրությունների կատարման հիմքում ընկած տեղեկատվությունը կարող է կուտակված լինել տվյալ ժամանակաշրջանի ընթացքում,

ե) տիրույթում արժեքների որոշման հիմունքները հստակորեն են նշված, և այդ տիրույթը չի ընտրվում արդյոք շեղումներ պարունակող կամ խեղաթյուրող մեթոդներով, եթե ապագա ֆինանսական տեղեկատվության մեջ արդյունքների արտացոլումը կախված է տիրույթում դրանց գրաված դիրքից, և

զ) վերջին ֆինանսական հաշվետվությունների պատրաստումից հետո հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ տեղ գտած փոփոխությունները բացահայտվել են՝ այդ փոփոխությունների պատճառների և ապագա ֆինանսական տեղեկատվության վրա դրանց ազդեցության հետ միասին:

8. Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգման վերաբերյալ եզրակացությունը

27. Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգման վերաբերյալ աուդիտորի կողմից պատրաստված եզրակացությունը պետք է ներառի հետևյալը.

ա) վերնագիրը,

բ) հասցեատերը,

գ) ապագա ֆինանսական տեղեկատվության որոշակիացումը,

դ) աուդիտի այն ստանդարտների կամ համապատասխան այն գործնական փորձի հիշատակումը, որոնք կիրառելի են ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգման ժամանակ,

ե) դրույթ այն մասին, որ կազմակերպության ղեկավարությունը պատասխանատու է ապագա ֆինանսական տեղեկատվության պատրաստման, ինչպես նաև այն ենթադրությունների կատարման համար, որոնց հիման վրա պատրաստվել է այդ տեղեկատվությունը,

զ) անհրաժեշտության դեպքում նաև՝ ապագա ֆինանսական տեղեկատվության նպատակների և (կամ) սահմանափակ օգտագործման վերաբերյալ նշում,

է) բացասական հավաստիացման վերաբերյալ դրույթ այն մասին, թե արդյոք ենթադրությունները բավարար հիմք են ապահովում ապագա ֆինանսական տեղեկատվության պատրաստման համար,

ը) կարծիք այն մասին, թե արդյոք ապագա ֆինանսական տեղեկատվությունը համապատասխանորեն է պատրաստվել՝ կատարված ենթադրությունների հիման վրա և ներկայացվել է՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման հիմունքների,

թ) համապատասխան նախազգուշացում, որը վերաբերում է ապագա ֆինանսական տեղեկատվության մեջ նախանշված արդյունքներին հասնելու հավանականությանը,

ժ) եզրակացության պատրաստման ամսաթիվը, որը պետք է լինի ընթացակարգերի ավարտման ամսաթիվը,

ի) աուդիտորի հասցեն,

լ) աուդիտորի ստորագրությունը,

խ) աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությունը և կնիքը, եթե անձը կնիք ունի:

(27-րդ կետը լրաց. 17.02.11 N 140-Ն)

28. Եզրակացության մեջ պետք է.

- նշվի, թե ենթադրությունների հետ կապված ապացույցների ստուգման արդյունքում աուդիտորի ուշադրությունը գրավել է արդյոք որևէ փաստ, որը պատճառ է հանդիսանում կարծելու, որ այդ ենթադրությունները ապագա ֆինանսական տեղեկատվության պատրաստման համար բավարար հիմք չեն հանդիսանում,

- արտահայտվի կարծիք այն մասին, թե արդյոք ապագա ֆինանսական տեղեկատվությունը համապատասխանորեն է պատրաստվել՝ կատարված ենթադրությունների հիման վրա և ներկայացվել է՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման հիմունքների,

- նշվի, որ

- իրական արդյունքները հավանաբար կտարբերվեն ապագա ֆինանսական տեղեկատվությունից, քանի որ կանխատեսված դեպքերը հաճախ տեղի չեն ունենում այնպես, ինչպես ակնկալվում է, որ տեղի կունենան, և տարբերությունը կարող է էական լինել: Նմանապես, եթե ապագա ֆինանսական տեղեկատվությունը ներկայացվում է որպես տիրույթ, ապա պետք է նշվի, որ հավաստիացումներ կարող են չլինել այն մասին, որ փաստացի արդյունքները կհամընկնեն այդ տիրույթի հետ,

- նախագծում կատարելիս ապագա ֆինանսական տեղեկատվությունը պատրաստվել է ... (նշեք նպատակները)՝ օգտագործելով մի շարք ենթադրություններ, որոնք ներառում են ապագա դեպքերի վերաբերյալ վարկածային և կազմակերպության ղեկավարության հնարավոր գործողությունների վերաբերյալ ենթադրությունները, որոնք պարտադիր չէ, որ իրականանան: Հետևաբար, եզրակացությունն օգտագործողներին զգուշացվել է, որ ապագա ֆինանսական տեղեկատվությունը չպետք է օգտագործվի այլ նպատակներով:

29. Ստորև բերված է կանխատեսման վերաբերյալ չձևափոխված եզրակացությունից կատարված քաղվածքի օրինակ: Քաղվածքում հարկավոր է ներառել նաև կազմակերպության անվանումը, կանխատեսման հետ կապված ժամանակահատվածը, ինչպես նաև հարկավոր է կատարել համապատասխան այնպիսի նշումներ, ինչպիսիք են էջերին կատարված հղումները կամ առանձին հաշվետվությունների նշումը:

Մենք կանխատեսումը ստուգել ենք՝ համաձայն ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգման համար կիրառելի աուդիտի ստանդարտների: Կանխատեսման համար պատասխանատվություն է կրում կազմակերպության ղեկավարությունը՝ ներառյալ այն ենթադրությունների համար, որոնք բերված են ծանոթագրություն X-ում, որի վրա և հիմնված է այդ կանխատեսումը:

Ենթադրությունների կատարման համար հիմք հանդիսացող ապացույցների ստուգման արդյունքում մեր ուշադրությունը չի գրավել որևէ փաստ, որը կարող է վկայել այն մասին, որ այդ ենթադրությունները կանխատեսման համար բավարար հիմք չեն հանդիսանում: Մեր կարծիքով կանխատեսումը ճշգրտորեն է պատրաստվել՝ կատարված ենթադրությունների հիման վրա և ներկայացվել է՝ համաձայն … (նշեք ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման համապատասխան հիմունքները):

Փաստացի արդյունքները հավանաբար կտարբերվեն կանխատեսումից, քանի որ կանխատեսված դեպքերը հաճախ տեղի չեն ունենում այնպես, ինչպես ակնկալվում է, որ տեղի կունենան, և տարբերությունը կարող է էական լինել:

30. Ստորև բերված է նախագծման վերաբերյալ չձևափոխված եզրակացությունից կատարված քաղվածքի օրինակ: Քաղվածքում հարկավոր է ներառել կազմակերպության անվանումը, նախագծման հետ կապված ժամանակահատվածը, ինչպես նաև հարկավոր է կատարել համապատասխան այնպիսի նշումներ, ինչպիսիք են էջերին կատարված հղումները կամ առանձին հաշվետվությունների հայտանշումը:

«Մենք նախագծումը ստուգել ենք՝ համաձայն ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգման համար կիրառելի աուդիտի ստանդարտների: Նախագծման համար պատասխանատվություն է կրում կազմակերպության ղեկավարությունը՝ ներառյալ այն ենթադրությունների համար, որոնք բերված են ծանոթագրություն X-ում, որի վրա և հիմնված է այդ նախագծումը:

Սույն նախագծումը պատրաստվել է ... (բացատրեք նպատակը): Քանի որ կազմակերպությունը գտնվում է գործարկման սկզբնական փուլում, նախագծումը պատրաստվել է՝ օգտագործելով մի շարք ենթադրություններ, որոնք ներառում են ապագա դեպքերի վերաբերյալ վարկածային և կազմակերպության ղեկավարության հնարավոր գործողությունների վերաբերյալ ենթադրությունները, որոնք պարտադիր չէ, որ իրականանան: Հետևաբար, եզրակացությունն օգտագործողներին զգուշացվել է, որ ապագա ֆինանսական տեղեկատվությունը չպետք է օգտագործվի այլ նպատակներով:

Ենթադրությունների կատարման համար հիմք հանդիսացող ապացույցների ստուգման արդյունքում մեր ուշադրությունը չի գրավել որևէ փաստ, որը կարող է վկայել այն մասին, որ այդ ենթադրությունները նախագծման համար բավարար հիմք չեն հանդիսանում՝ ենթադրելով, որ ... (նշեք վարկածային ենթադրությունները կամ հղում կատարեք դրանց): Մեր կարծիքով նախագծումը ճշգրտորեն է պատրաստվել՝ կատարված ենթադրությունների հիման վրա և ներկայացվել է՝ համաձայն …(նշեք ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման համապատասխան հիմունքները):

Նույնիսկ եթե վերը նշված վարկածային ենթադրությունների հիման վրա կանխատեսված դեպքերը տեղի են ունենում, փաստացի արդյունքներն, այնուամենայնիվ, հավանաբար կտարբերվեն նախագծումից, քանի որ կանխատեսված դեպքերը հաճախ տեղի չեն ունենում այնպես, ինչպես ակնկալվում է, որ տեղի կունենան, և տարբերությունը կարող է էական լինել:

31. Եթե աուդիտորը գտնում է, որ ապագա ֆինանսական տեղեկատվության ներկայացումն ու բացահայտումը համապատասխանորեն չեն կատարվել, ապա նա ապագա ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ պատրաստած եզրակացության մեջ պետք է արտահայտի վերապահումներով դրական կամ բացասական կարծիք, կամ անհրաժեշտության դեպքում պետք է հրաժարվի այդ աշխատանքներից: Որպես օրինակ կարող է ծառայել այն իրավիճակը, որտեղ ապագա ֆինանսական տեղեկատվությունը համապատասխանորեն չի բացահայտում այն ենթադրությունների հետևանքները, որոնք ունեն բարձր զգայունություն:

32. Եթե աուդիտորը գտնում է, որ ապագա ֆինանսական տեղեկատվության պատրաստման համար մեկ կամ մի քանի ճշգրտորեն կամ վարկածային կարևոր ենթադրությունները բավարար հիմք չեն կարող հանդիսանալ, ապա աուդիտորը ապագա ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ եզրակացության մեջ պետք է արտահայտի բացասական կարծիք կամ հրաժարվի այդ աշխատանքներից:

33. Եթե ստուգումների իրականացման վրա ազդում են այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս կիրառելու տվյալ հանգամանքներում անհրաժեշտ համարվող մեկ կամ մի քանի ընթացակարգեր, ապա աուդիտորը պետք է հրաժարվի այդ աշխատանքներն իրականացնելուց կամ կարծիք արտահայտելուց՝ ապագա ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ պատրաստած եզրակացության մեջ նկարագրելով շրջանակների սահմանափակումը:




ԱՍ 910 «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ»

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ  Կետեր
1. Ներածություն  1-2
2. Դիտարկման աշխատանքների նպատակը 3
3. Դիտարկման աշխատանքների հիմնական սկզբունքները  4-7
4. Դիտարկման շրջանակները 8
5. Հավաստիացման միջին մակարդակը 9
6. Պարտավորությունների պայմանները 10-12
7. Պլանավորումը 13-15
8. Այլ անձանց կողմից իրականացված աշխատանքները 16
9. Փաստաթղթավորումը 17
10. Ընթացակարգերը և ապացույցները 18-22
11. Եզրահանգումները և եզրակացությունը 23-28
Հավելված 1
Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման կապակցությամբ պատրաստվող նամակ-պարտավորագրի օրինակ
Հավելված 2
Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման աշխատանքների կատարման ժամանակ իրականացվող մանրամասն նկարագրված ընթացակարգեր
Հավելված 3
Դիտարկման արդյունքում պատրաստված դրական կարծիք արտահայտող եզրակացության ձև (նմուշ)
Հավելված 4
Դիտարկման արդյունքում դրական կարծիքից տարբերվող կարծիք արտահայտող եզրակացության օրինակներ

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:


1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է ֆինանսական հաշվետվությունների դիտարկման աշխատանքների իրականացման ժամանակ աուդիտորի մասնագիտական պարտականությունների, ինչպես նաև աուդիտորի կողմից դիտարկման արդյունքում պատրաստվող եզրակացության ձևի և բովանդակության վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը:

2. Սույն ստանդարտը անմիջականորեն վերաբերում է ֆինանսական հաշվետվությունների դիտարկմանը: Այնուամենայնիվ, այն պետք է կիրառվի նաև ֆինանսական և այլ տեղեկատվության դիտարկման աշխատանքներում այն չափով, որքանով հնարավոր է: Նշված ստանդարտը պետք է ուսումնասիրվի «Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120-ի հետ միասին: Աուդիտի սույն ստանդարտի կիրառման ժամանակ այլ ստանդարտներում բերված ուղեցույցները կարող են օգտակար լինել աուդիտորի համար:

Ինչպես «Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120-ում, սույն ստանդարտում ևս աուդիտոր հասկացությունն օգտագործվում է թե´ աուդիտը և թե´ հարակից ծառայությունները նկարագրելիս: Հասկացությունների օգտագործման նման պարզեցումը չի նշանակում, որ հարակից ծառայություններ մատուցող անձը պետք է անպայման լինի կազմակերպության որակավորված աուդիտոր:

2. Դիտարկման աշխատանքների նպատակը

3. Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման նպատակն է հնարավորություն ընձեռել աուդիտորին՝ դիտարկման ընթացակարգերի միջոցով (որոնք չեն ապահովում աուդիտի անցկացման համար անհրաժեշտ բոլոր ապացույցները) պարզելու, թե արդյոք առկա են այնպիսի փաստեր, որոնք կարող են վկայել այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան (բացասական հավաստիացում):

3. Դիտարկման աշխատանքների հիմնական սկզբունքները

4. Աուդիտորը պետք է ղեկավարվի սահմանված կարգով հաստատված՝ աուդիտորի վարքագծի կանոններով: Աուդիտորի մասնագիտական պարտականությունները կարգավորող վարքագծի սկզբունքներն են.

ա) անկախությունը,

բ) ազնվությունը,

գ) օբյեկտիվությունը,

դ) մասնագիտական ունակությունները և պատշաճ վերաբերմունքը,

ե) գաղտնիությունը,

զ) մասնագիտական վարքագիծը, և

է) տեխնիկական ստանդարտների պահպանումը:

5. Աուդիտորը դիտարկման աշխատանքները պետք է կատարի աուդիտի սույն ստանդարտին համապատասխան:

6. Աուդիտորը դիտարկման աշխատանքները պետք է պլանավորի և իրականացնի մասնագիտական կասկածամտության հիման վրա՝ ընդունելով, որ կարող են առկա լինել ֆինանսական հաշվետվությունների էական խեղաթյուրումների առաջացման հիմք հանդիսացող հանգամանքներ:

7. Դիտարկման արդյունքում պատրաստվող եզրակացության մեջ բացասական հավաստիացում արտահայտելու նպատակով, առաջին հերթին հարցումների կատարման և վերլուծական ընթացակարգերի միջոցով, աուդիտորը պետք է ձեռք բերի բավականաչափ և համապատասխան ապացույցներ, որպեսզի կարողանա գալ որևէ եզրահանգման:

4. Դիտարկման շրջանակները

8. «Դիտարկման շրջանակներ» հասկացությունը վերաբերում է դիտարկման այն ընթացակարգերին, որոնք տվյալ հանգամանքներում համարվում են անհրաժեշտ՝ դիտարկման նպատակներին հասնելու համար: Ֆինանսական հաշվետվությունների դիտարկումն իրականացնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը պետք է որոշվեն աուդիտորի կողմից՝ հաշվի առնելով սույն ստանդարտի, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև դիտարկման աշխատանքների պայմաններն ու եզրակացության պատրաստմանը ներկայացվող պահանջները:

5. Հավաստիացման միջին մակարդակը

9. Դիտարկման աշխատանքները ապահովում են հավաստիացման միջին մակարդակ, որն արտահայտվում է բացասական հավաստիացման տեսքով, առ այն, որ դիտարկման ենթակա ֆինանսական տեղեկատվությունը զերծ է էական խեղաթյուրումներից:

6. Պարտավորությունների պայմանները

10. Աուդիտորը և պատվիրատուն պետք է համաձայնության գան պարտավորությունների պայմանների շուրջ: Համաձայնեցված պայմանները պետք է նշվեն նամակ-պարտավորագրում կամ համապատասխան այլ փաստաթղթում՝ օրինակ պայմանագրում:

11. Նամակ-պարտավորագիրը պետք է օգտագործվի դիտարկման աշխատանքների պլանավորման ժամանակ: Աուդիտորի կողմից պարտավորությունների հիմնական պայմաններն արտացոլող նամակ-պարտավորագրի ուղարկումը բխում է թե´ աուդիտորի և թե´ պատվիրատուի շահերից: Նամակ-պարտավորագիրը հաստատում է աուդիտորի համաձայնությունը աշխատանքները ստանձնելու վերաբերյալ և օգնում է խուսափելու թյուրիմացություններից, որոնք վերաբերում են այնպիսի հարցերին, ինչպիսիք են աշխատանքների նպատակները և շրջանակները, աուդիտորի պատասխանատվության չափը և պատրաստվելիք եզրակացության ձևը:

12. Այն հարցերը, որոնք պետք է ընդգրկվեն նամակ-պարտավորագրում, ներառում են.

- մատուցվող ծառայության նպատակը,

- կազմակերպության ղեկավարության պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար,

- դիտարկման շրջանակները՝ հիմնվելով աուդիտի սույն ստանդարտի վրա (կամ համապատասխան գործնական փորձի վրա),

- դիտարկման իրականացման համար անհրաժեշտ բոլոր գրանցումներին, փաստաթղթերին և այլ տեղեկատվությանը անարգել ծանոթանալու հնարավորության ապահովումը,

- ներկայացման համար նախատեսվող եզրակացության ձևը (նմուշը),

- այն փաստը, որ դիտարկման աշխատանքները նախատեսված չեն սխալների, անօրինական գործողությունների կամ այլ խախտումների, օրինակ, հնարավոր խարդախության կամ յուրացումների, բացահայտման համար,

- դրույթ այն մասին, որ աուդիտ չի իրականացվում և հետևաբար, աուդիտորական կարծիք չի արտահայտվելու: Այդ պահը շեշտելու և թյուրիմացություններից խուսափելու նպատակով, աուդիտորը կարող է նաև նշում կատարել այն մասին, որ դիտարկման աշխատանքները չեն կարող բավարարել աուդիտին ներկայացվող օրենսդրական կամ երրորդ կողմերի պահանջները:

Սույն ստանդարտին կից հավելված 1-ում բերված  է ֆինանսական հաշվետվությունների դիտարկման համար կազմված նամակ-պարտավորագրի օրինակ:

7. Պլանավորումը

13. Աուդիտորը պետք է պլանավորի աշխատանքները այնպես, որ դրանք իրականացվեն արդյունավետորեն:

14. Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման աշխատանքները պլանավորելիս աուդիտորը պետք է ձեռք բերի կամ համալրի կազմակերպության գործունեության վերաբերյալ իր գիտելիքները, ներառելով կազմակերպության գործունեության կազմակերպման, հաշվապահական հաշվառման համակարգի, գործառնությունների բնութագրերի, ինչպես նաև կազմակերպության ակտիվների, պարտավորությունների, եկամուտների և ծախսերի բնույթի ուսումնասիրությունը:

15. Աուդիտորը պետք է ունենա գիտելիքներ նմանատիպ հարցերի, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների հետ կապված այլ հարցերի վերաբերյալ, օրինակ, գիտելիքներ՝ կազմակերպության արտադրական տեխնոլոգիայի և իրացման մեթոդների, ապրանքատեսակների, գործունեության վայրի և կապակցված կողմերի վերաբերյալ: Աուդիտորին անհրաժեշտ են այդ գիտելիքները, որպեսզի նա կարողանա կատարել անհրաժեշտ հարցումներ և նախատեսել համապատասխան ընթացակարգեր, ինչպես նաև գնահատել ստացված պատասխանները և այլ տեղեկատվությունը:

8. Այլ անձանց կողմից իրականացված աշխատանքները

16. Այլ աուդիտորի կամ փորձագետի աշխատանքների մեջ ներգրավման  ժամանակ աուդիտորը պետք է համոզվի նրանում, որ նրանց կողմից կատարված աշխատանքները համապատասխանում են դիտարկման նպատակներին:

9. Փաստաթղթավորումը

17. Աուդիտորը պետք է փաստաթղթավորի բոլոր այն հարցերը, որոնք կարևոր են դիտարկման արդյունքում պատրաստվող եզրակացությունը հիմնավորելիս, ինչպես նաև աուդիտի սույն ստանդարտին համաձայն դիտարկումն իրականացվելու վերաբերյալ ապացույցներ տրամադրելիս:

10. Ընթացակարգերը և ապացույցները

18. Դիտարկման ընթացակարգերի յուրահատուկ բնույթը, իրականացման ժամկետները և ծավալը որոշելիս աուդիտորը պետք է կիրառի մասնագիտական դատողություն: Աուդիտորը պետք է առաջնորդվի՝

- նախորդ ժամանակաշրջաններում ֆինանսական հաշվետվությունների աուդիտների կամ դիտարկման աշխատանքների իրականացման արդյունքում ձեռք բերված գիտելիքներով,

- աուդիտի ենթակա կազմակերպության գործունեության վերաբերյալ ձեռք բերված գիտելիքներով, ներառյալ տնտեսության այն ոլորտի հաշվապահական հաշվառման սկզբունքների և գործնական փորձի վերաբերյալ գիտելիքները, որտեղ գործում է տվյալ կազմակերպությունը,

- կազմակերպության հաշվապահական հաշվառման համակարգերով,

- կոնկրետ հարցերի վրա կազմակերպության ղեկավարության դատողության ազդեցության չափով,

- գործարքների և հաշիվների մնացորդների էականությամբ:

19. Աուդիտորն էականությունը պետք է որոշի այնպես, ինչպես ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական կարծիք տրամադրելիս: Չնայած այն բանին, որ դիտարկման աշխատանքների իրականացման ժամանակ խեղաթյուրումների չհայտնաբերման ռիսկն ավելի մեծ է, քան աուդիտի անցկացման ժամանակ, էականության վերաբերյալ դատողությունը կախված է այն տեղեկատվությունից, որի վերաբերյալ աուդիտորը եզրակացություն է պատրաստում, ինչպես նաև այդ տեղեկատվությունն օգտագործողների պահանջներից, այլ ոչ թե ապահովվող հավաստիացման մակարդակից:

20. Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման ընթացակարգերը որպես կանոն պետք է ներառեն.

- աուդիտի ենթակա կազմակերպության գործունեության, ինչպես նաև տնտեսության տվյալ ոլորտի վերաբերյալ պատկերացումների ձեռքբերումը,

- կազմակերպության հաշվապահական հաշվառման սկզբունքների և գործնական փորձի վերաբերյալ հարցումների կատարումը,

- գործարքների գրանցման, դասակարգման և ամփոփման, ֆինանսական հաշվետվություններում բացահայտումների կատարման նպատակով տեղեկատվության հավաքագրման, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար կազմակերպության կողմից իրականացվող ընթացակարգերի վերաբերյալ հարցումների կատարումը,

- կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում արտացոլված յուրաքանչյուր էական տեղեկատվությանը վերաբերող հարցումների կատարումը,

- արտասովոր թվացող առանձին հոդվածների և հարաբերությունների հայտնաբերման համար նախատեսված վերլուծական ընթացակարգերը: Այդ ընթացակարգերը պետք է ներառեն.

- ֆինանսական հաշվետվությունների համեմատումը նախորդ ժամանակաշրջանների ֆինանսական հաշվետվությունների հետ,

- ֆինանսական հաշվետվությունների համեմատումը կանխատեսված արդյունքների և ֆինանսական վիճակի հետ,

- ֆինանսական հաշվետվությունների այն տարրերի փոխկապակցվածության ուսումնասիրումը, որոնք սպասվում է, որ կհամապատասխանեն նախատեսվածին՝ հիմք ընդունելով կազմակերպության փորձի կամ տնտեսության տվյալ ոլորտի համար սահմանված նորմերը:

Վերոհիշյալ ընթացակարգերը կիրառելիս աուդիտորը պետք է հաշվի առնի այն բնույթի հարցերը, որոնք նախորդ ժամանակաշրջաններում ճշգրտումների կարիք են ունեցել,

- բաժնետերերի ընդհանուր ժողովներում, տնօրենների խորհրդի, վերջինիս հանձնաժողովների նիստերում, ինչպես նաև այլ նիստերում ձեռնարկված այն միջոցների վերաբերյալ հարցումների կատարումը, որոնք կարող են էականորեն ազդել ֆինանսական հաշվետվությունների վրա,

- ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրումը՝ աուդիտորի ուշադրությունը գրավող տեղեկատվության հիման վրա որոշելու համար, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները համապատասխանում են հաշվապահական հաշվառման նշված հիմունքներին,

- կազմակերպության ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների աուդիտ կամ դիտարկում իրականացրած այլ աուդիտորների կողմից պատրաստված եզրակացությունների ձեռքբերումը, եթե այդպիսիք առկա են և կա դրա անհրաժեշտությունը,

- այն անձանց ուղղված հարցումների կատարումը, որոնք պատասխանատվություն են կրում կազմակերպության ֆինանսական և հաշվապահական բնույթի այնպիսի հարցերի համար, որոնք վերաբերում են օրինակ.

- բոլոր գործարքների գրանցված լինելուն,

- ֆինանսական հաշվետվությունները հաշվապահական հաշվառման նշված հիմունքների համաձայն պատրաստված լինելուն,

- կազմակերպության գործունեության մեջ, հաշվապահական հաշվառման սկզբունքներում և գործնական փորձում տեղ գտած փոփոխություններին,

- վերոնշյալ ընթացակարգերի կիրառման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ խնդիրներին,

- անհրաժեշտության դեպքում կազմակերպության ղեկավարությունից գրավոր տեղեկատվության ձեռքբերմանը:

Աուդիտի սույն ստանդարտին կից հավելված 2-ում բերված է հաճախ կիրառվող օրինակելի ընթացակարգերի ցանկը: Այն սպառիչ չէ և չի նշանակում, որ բոլոր առաջարկված ընթացակարգերը պետք է կիրառվեն դիտարկման ցանկացած աշխատանքի համար:

21. Աուդիտորը պետք է հարցումներ կատարի ֆինանսական հաշվետվություների կազմման ամսաթվից հետո տեղի ունեցած այն դեպքերի վերաբերյալ, որոնք ֆինանսական հաշվետվություններում կարող են պահանջել ուղղումների կամ բացահայտումների կատարում: Աուդիտորը դիտարկման արդյունքում պատրաստված եզրակացության կազմման ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքերի հայտնաբերման  նպատակով ընթացակարգեր իրականացնելու պարտականություններ չունի:

22. Եթե աուդիտորը հիմքեր ունի ենթադրելու, որ դիտարկման ենթակա տեղեկատվությունը կարող է էականորեն խեղաթյուրված լինել, ապա նա պետք է իրականացնի լրացուցիչ կամ առավել ծավալուն այնպիսի ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ են աուդիտորին՝ բացասական հավաստիացում արտահայտելու կամ ձևափոխված եզրակացության պատրաստման անհրաժեշտությունը հաստատելու համար:

11. Եզրահանգումները և եզրակացությունը

23. Դիտարկման արդյունքում պատրաստվող եզրակացությունը պետք է պարունակի բացասական հավաստիացման պարզ շարադրված գրավոր արտահայտում: Աուդիտորը պետք է ուսումնասիրի և գնահատի բացասական հավաստիացում արտահայտելու համար հիմք հանդիսացող ձեռք բերված ապացույցների հիման վրա կատարած եզրահանգումները:

24. Հիմք ընդունելով կատարված աշխատանքները՝ աուդիտորը պետք է գնահատի, թե արդյոք դիտարկման ընթացքում ձեռք բերված որևէ տեղեկատվություն վկայում է այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները չեն տալիս ճշմարիտ և իրական պատկերը (բոլոր էական առումներով ճշմարիտ չեն ներկայացված)՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների:

25. Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման արդյունքում պատրաստված եզրակացությունը նկարագրում է աշխատանքների շրջանակները, ինչը հնարավորություն է տալիս օգտագործողներին՝ պատկերացում կազմելու իրականացված աշխատանքների բնույթի վերաբերյալ և պարզելու այն, որ աուդիտ չի իրականացվել, և հետևաբար, աուդիտորական կարծիք չի արտահայտվում:

26. Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման արդյունքում պատրաստված եզրակացությունը պետք է ներառի հետևյալ հիմնական տարրերը՝ սովորաբար հետևյալ հաջորդականությամբ.

ա) վերնագիրը,

բ) հասցեատերը,

գ) ներածական մաս՝

- տեղեկություններ դիտարկման ենթարկված ֆինանսական հաշվետվությունների կազմի վերաբերյալ,

- դրույթներ պատվիրատու կազմակերպության ղեկավարության պատասխանատվության և աուդիտորի պատասխանատվության վերաբերյալ,

դ) մաս՝ դիտարկման շրջանակների վերաբերյալ (դիտարկման աշխատանքների բնույթի նկարագրումը)՝ ներառյալ

- դիտարկման աշխատանքներում կիրառելի աուդիտի ստանդարտների, օրենքների կամ այլ իրավական ակտերի հիշատակումը,

- դրույթ այն մասին, որ դիտարկման աշխատանքները հիմնականում սահմանափակվում են հարցումների կատարմամբ և վերլուծական ընթացակարգերի կիրառմամբ, ինչպես նաև

- դրույթ այն մասին, որ աուդիտ չի իրականացվել և, որ իրականացված ընթացակարգերն ապահովում են հավաստիացման ավելի ցածր մակարդակ, քան աուդիտի ժամանակ, ինչպես նաև այն մասին, որ աուդիտորական կարծիք չի արտահայտվել,

ե) դրույթ՝ բացասական հավաստիացման արտահայտման վերաբերյալ,

զ) եզրակացության կազմման ամսաթիվը,

է) աուդիտորի հասցեն,

ը) աուդիտորի ստորագրությունը,

թ) աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությունը և կնիքը, եթե անձը կնիք ունի:

Սույն կետի «ա» ենթակետում կարող է նպատակահարմար համարվել վերնագրում «Անկախ» հասկացության օգտագործումը, որը հնարավորություն կտա տարբերելու աուդիտորի կողմից պատրաստված եզրակացությունն այն եզրակացություններից, որոնք կարող են պատրաստված լինել կազմակերպության պաշտոնատար անձանց, կամ այն աուդիտորների կողմից, որոնց համար հնարավոր է, որ պարտադիր չլինի աուդիտորի վարքագծի կանոնների պահպանումը:

Սույն ստանդարտին կից հավելվածներ 3-ը և 4-ը պարունակում են դիտարկման արդյունքում կազմվող եզրակացությունը նկարագրող օրինակներ: Եզրակացություններում ՀՀՀՀՍ-ների փոխարեն հարկ եղած դեպքում հարկավոր է նշել համապատասխան միջազգային կամ այլ երկրի ստանդարտները:

(26-րդ կետը լրաց. 17.02.11 N 140-Ն)

27. Դիտարկման արդյունքում կազմվող եզրակացությունը.

ա) հիմք ընդունելով դիտարկման արդյունքները, պետք է հաստատի, որ առկա չէ որևէ փաստ, որը կարող էր վկայել այն մասին, թե ֆինանսական հաշվետվությունները չեն տալիս ճշմարիտ և իրական պատկերը (բոլոր էական առումներով ճշմարիտ չեն ներկայացված)՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների կազմման ընդունված հիմունքների (բացասական  հավաստիացում), կամ

բ)  նման փաստերի առկայության դեպքում, պետք է նկարագրի այն փաստերը, որոնք բացասաբար են ազդում ճշմարիտ և իրական պատկերի արտացոլման վրա (բոլոր էական առումներով ճշմարիտ ներկայացման վրա)՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների կազմման ընդունված հիմունքների, ինչպես նաև՝ հնարավորության դեպքում պետք է քանակապես որոշի դրանց հնարավոր ազդեցությունը ֆինանսական հաշվետվությունների վրա, և.

- բացասական հավաստիացումը պետք է արտահայտվի վերապահումներով, կամ

- եթե ֆինանսական հաշվետվությունների վրա այդ փաստերի ազդեցությունը այնքան էական և համատարած է, որ աուդիտորը գալիս է այն եզրահանգմանը, որ վերապահումները բավարար չեն ֆինանսական հաշվետվությունների մոլորեցնող կամ թերի բնույթը բացահայտելու համար, ապա պետք է ներառի բացասական կարծիք այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները չեն տալիս ճշմարիտ և իրական պատկերը (բոլոր էական առումներով ճշմարիտ չեն ներկայացված)՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների կազմման ընդունված հիմունքների, կամ

գ) աշխատանքների շրջանակների էական սահմանափակումների առկայության դեպքում պետք է նկարագրի դրանք, և.

- բացասական հավաստիացումը պետք է արտահայտվի վերապահումներով՝ կապված ֆինանսական հաշվետվությունների այն հնարավոր ուղղումների հետ, որոնք կարող էին անհրաժեշտ համարվել սահմանափակումներ չլինելու դեպքում, կամ

- չպետք է ապահովի որևէ հավաստիացում, եթե սահմանափակումների հնարավոր ազդեցությունը այնքան նշանակալի և համատարած է, որ աուդիտորը գալիս է այն եզրահանգման, որ հավաստիացման ոչ մի մակարդակ հնարավոր չէ ապահովել:

28. Աուդիտորը դիտարկման արդյունքում կազմված եզրակացությունը պետք է թվագրի դիտարկման աշխատանքների ավարտման ամսաթվով, ինչը ներառում է մինչև եզրակացության կազմման ամսաթիվը տեղի ունեցող դեպքերի նկատմամբ կիրառված ընթացակարգերի իրականացում: Այնուամենայնիվ, քանի որ աուդիտորը պատասխանատու է կազմակերպության կողմից կազմված և ներկայացված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ իր կողմից պատրաստված եզրակացության համար, նա չպետք է թվագրի դիտարկման արդյունքում կազմվող եզրակացությունը կազմակերպության ղեկավարության կողմից այդ ֆինանսական հաշվետվությունների ստորագրման և հաստատման ամսաթվից ավելի վաղ ամսաթվով:

Հավելված 1

Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման կապակցությամբ պատրաստվող նամակ-պարտավորագրի օրինակ

Ստորև բերված նամակ-պարտավորագրի օրինակը հանդիսանում է սույն ստանդարտի 10-րդ կետում ընդհանուր շարադրված դրույթների գործնական կիրառման ուղեցույց, և այն պետք է փոփոխել առանձին պահանջներին և հանգամանքներին համապատասխան:

Տնօրենների խորհրդին (կամ գործադիր մարմնի համապատասխան ներկայացուցչին).

Սույն նամակով հաստատում ենք մեր կողմից իրականացվելիք աշխատանքների պայմանների ու նպատակների, ինչպես նաև մատուցվող ծառայությունների բնույթի և սահմանափակումների վերաբերյալ մեր իրազեկությունը:

Մենք իրականացնելու ենք հետևյալ ծառայությունները:

Մենք պետք է դիտարկենք ԱԲԳ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը առ. 1-ը հունվարի 20X2 թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների, սեփական կապիտալում փոփոխությունների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները՝ համաձայն դիտարկման աշխատանքներում կիրառելի աուդիտի ստանդարտների (կամ նշեք համապատասխան գործնական փորձը): Մենք տվյալ ֆինանսական հաշվետվությունների աուդիտ չենք իրականացնելու և դրանց վերաբերյալ աուդիտորական կարծիք չենք արտահայտելու: Հետևաբար, մենք պատրաստվում ենք ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մեր եզրակացությունը ներկայացնել հետևյալ կերպ.

(տե´ս սույն ստանդարտին կից հավելված 3-ը)

Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման, ինչպես նաև համապատասխան բացահայտումների կատարման համար պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարությունը: Այն ներառում է հաշվապահական հաշվառման համապատասխան գրանցումների և ներքին վերահսկողության ապահովումը, ինչպես նաև հաշվապահական հաշվառման քաղաքականության ընտրումն ու կիրառումը: (Որպես դիտարկման աշխատանքների մի մաս, կազմակերպության ղեկավարությանը պետք է խնդրենք մեզ տրամադրել գրավոր տեղեկատվություն՝ դիտարկման կապակցությամբ արտահայտված տեղեկատվության վերաբերյալ (սույն նախադասությունը պետք է օգտագործվի աուդիտորի հայեցողությամբ):

Սույն նամակը ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել դրա գործողությունը, այն չի փոփոխվել կամ փոխարինվել (եթե կիրառելի է այս տարբերակը):

Խարդախությունը և սխալները կամ անօրինական գործողությունները հայտնաբերելու հարցում չպետք է հիմք ընդունել մեր աշխատանքների արդյունքները: Այնուամենայնիվ, մենք ձեզ կտեղեկացնենք այն բոլոր էական հարցերի վերաբերյալ, որոնք կգրավեն մեր ուշադրությունը:
Խնդրում ենք, ի նշան ֆինանսական հաշվետվությունների դիտարկման անցկացման պայմաններին Ձեր համաձայնության, ստորագրել և մեզ ուղարկել սույն նամակին կից պատճենը:

Հաստատված է ԴԵԶ աուդիտորական
կազմակերպության անունից
(ստորագրություն)
____________  _ _ _ _  Կ.Տ.
Անունը, պաշտոնը
ամիս-ամսաթիվը
Հաստատված է ԱԲԳ աուդիտորական
կազմակերպության անունից
(ստորագրություն)
____________  _ _ _ _  Կ.Տ.
Անունը, պաշտոնը
ամիս-ամսաթիվը

Հավելված 2

Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման աշխատանքների կատարման ժամանակ իրականացվող մանրամասն նկարագրված ընթացակարգեր

1. Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման ժամանակ հարցումների և դիտարկման վերլուծական ընթացակարգերի իրականացումը որոշվում է աուդիտորի դատողությամբ: Ներքոշարադրյալ ընթացակարգերը բերված են միայն նկարագրման նպատակով: Ոչ բոլոր առաջարկված ընթացակարգերը պետք է կիրառվեն յուրաքանչյուր դիտարկման աշխատանքներում: Սույն հավելվածը նախատեսված չէ դիտարկման ժամանակ որպես ծրագիր կամ ստուգման թերթիկ օգտագործելու համար:

Ընդհանուր բնույթի ընթացակարգեր

2. Պարտավորությունների պայմաններն ու շրջանակները քննարկեք պատվիրատուի և աշխատանքներում ընդգրկված անձնակազմի հետ:

3. Պատրաստեք նամակ-պարտավորագիր՝ նշելով պարտավորությունների պայմաններն ու շրջանակները:

4. Պատկերացում կազմեք կազմակերպության գործունեության, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ֆինանսական տեղեկատվության գրանցման համակարգի վերաբերյալ:

5. Տեղեկացեք, թե արդյոք ֆինանսական ամբողջ տեղեկատվությունը գրանցվում է.

ա) ամբողջությամբ,

բ) անմիջապես, և

գ) անհրաժեշտ հրահանգավորում ստանալուց հետո:

6. Ձեռք բերեք փորձնական հաշվեկշիռը և որոշեք, թե արդյոք այն համընկնում է գլխավոր գրքի և ֆինանսական հաշվետվությունների հետ:

7. Ուսումնասիրեք նախորդ աուդիտների ու դիտարկման աշխատանքների արդյունքները, ներառյալ անհրաժեշտ ուղղումները:

8. Տեղեկացեք, թե տեղի են ունեցել արդյոք նշանակալի փոփոխություններ կազմակերպությունում՝ նախորդ տարվա համեմատ (փոփոխություններ սեփականատերերի կազմում կամ կապիտալի կառուցվածքում):

9. Տեղեկություններ ձեռք բերեք կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականության վերաբերյալ և որոշեք, թե արդյոք.

ա) այն համապատասխանում է տեղական կամ միջազգային ստանդարտներին,

բ) այն համապատասխանորեն է կիրառվել,

գ) այն հետևողականորեն է կիրառվել, և եթե ոչ, որոշեք, թե բացահայտվել է արդյոք կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ տեղ գտած յուրաքանչյուր փոփոխություն:

10. Ուսումնասիրեք բաժնետերերի ընդհանուր ժողովի, տնօրենների խորհրդի կամ համապատասխան այլ հանձնաժողովների նիստերի արձանագրությունները՝ հայտնաբերելու համար այն հարցերը, որոնք կարող են կարևոր համարվել դիտարկման աշխատանքների իրականացման ժամանակ:

11. Պարզեք, թե արդյոք բաժնետերերի ընդհանուր ժողովի, տնօրենների խորհրդի կամ համապատասխան այլ հանձնաժողովների նիստերի ժամանակ ձեռնարկված այն միջոցառումները, որոնք ազդեցություն են գործում ֆինանսական հաշվետվությունների վրա, ճշգրտորեն են արտացոլված դրանցում:

12. Պարզեք, թե գոյություն ունեն արդյոք գործարքներ կապակցված կողմերի հետ, ինչպես են նման գործարքները հաշվառվում, և ճշգրտորեն են արդյոք բացահայտված կապակցված կողմերը:

13. Ձեռք բերեք չնախատեսված դեպքերի և պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ:

14. Ձեռք բերեք հիմնական ակտիվների կամ սեգմենտների օտարման պլանների վերաբերյալ տեղեկություններ:

15. Ձեռք բերեք կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները և քննարկեք դրանք ղեկավարության հետ:

16. Ուսումնասիրեք ֆինանսական հաշվետվություններում կատարված բացահայտումների ճշգրտությունը, ինչպես նաև դրանց դասակարգման և ներկայացման համապատասխանությունը:

17. Համեմատեք հաշվետու ժամանակաշրջանի համար պատրաստված ֆինանսական հաշվետվություններում արտացոլված արդյունքները նախորդ ժամանակաշրջանների համեմատելի ֆինանսական հաշվետվությունների հետ, իսկ հնարավորության դեպքում նաև նախահաշիվների և կանխատեսումների հետ:

18. Կազմակերպության ղեկավարությունից ձեռք բերեք բացատրություններ՝ ֆինանսական հաշվետվություններում առկա արտասովոր փոփոխությունների կամ անհամապատասխանությունների վերաբերյալ:

19. Ուսումնասիրեք բոլոր չուղղված սխալների ազդեցությունը՝ առանձին և ամբողջությամբ վերցրած: Կազմակերպության ղեկավարության ուշադրությունը հրավիրեք այդ սխալների վրա և որոշեք, թե դրանք ինչպիսի ազդեցություն կարող են գործել դիտարկման աշխատանքների արդյունքում պատրաստող եզրակացության վրա:

20. Որոշեք կազմակերպության ղեկավարությունից գրավոր տեղեկություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը:

Դրամական միջոցների հետ կապված ընթացակարգեր

21. Կատարեք բանկային փոխադարձ համադրումներ: Կատարեք հարցումներ և պատվիրատուի անձնակազմից ստացեք տեղեկատվություն նախկինում կատարված կամ արտասովոր բնույթ կրող փոխադարձ բոլոր համադրումների մասին:

22. Կատարեք հարցումներ դրամական միջոցների հաշիվների միջև դիտարկման աշխատանքների ժամկետից առաջ և նրանից հետո ընկած ժամանակաշրջանում տեղի ունեցած փոխանցումների մասին:

23. Կատարեք հարցումներ այն մասին, թե գոյություն ունեն արդյոք դրամական միջոցների հաշիվների հետ կապված որևէ սահմանափակումներ:

Դեբիտորական պարտքերի հետ կապված ընթացակարգեր

24. Կատարեք հարցումներ դեբիտորական պարտքերի սկզբնական գրանցման համար նախատեսված հաշվապահական հաշվառման քաղաքականության վերաբերյալ և որոշեք, թե ստեղծվել են արդյոք պահուստներ այդպիսի գործարքների համար:

25. Ձեռք բերեք դեբիտորական պարտքերի ժամանակացույցը և որոշեք, թե արդյոք ընդհանուր գումարը համընկնում է փորձնական հաշվեկշռի հետ:

26. Ձեռք բերեք և ուսումասիրեք նախորդ ժամանակաշրջանների կամ կանխատեսված գումարների նկատմամբ հաշիվների մնացորդների նշանակալի տարբերությունների վերաբերյալ բացատրությունները:

27. Ձեռք բերեք գնորդների դեբիտորական պարտքերի վաղեմության վերլուծությունը: Կատարեք հարցումներ չափազանց մեծ հաշիվների, աստիճանաբար մարվող կրեդիտային մնացորդների և այլ արտասովոր մնացորդների պատճառների, ինչպես նաև դեբիտորական պարտքերի մարման վերաբերյալ:

28. Կազմակերպության ղեկավարության հետ քննարկեք դեբիտորական պարտքերի դասակարգումը՝ ներառյալ ոչ ընթացիկ մնացորդները, զուտ կրեդիտային մնացորդը, ինչպես նաև բաժնետերերի, տնօրենների կողմից և ֆինանսական հաշվետվություններում արտացոլված այլ կապակցված կողմերից վճարման ենթակա գումարները:

29. Կատարեք հարցումներ «դանդաղ մարվող» հաշիվների հայտնաբերման և կասկածելի հաշիվների համար պահուստների ստեղծման մեթոդների վերաբերյալ, ինչպես նաև որոշեք դրանց հիմնավորված լինելը:

30. Կատարեք հարցումներ այն մասին, թե արդյոք կազմակերպության դեբիտորական պարտքերը ենթարկվել են գրավադրման, ֆակտորինգի կամ զեղչման:

31. Կատարեք հարցումներ իրացման գործարքները և իրացումից ստացված հասույթը տարբեր ժամանակաշրջաններին ճշգրտորեն վերագրելու հարցում համոզվելու համար կիրառվող ընթացակարգերի վերաբերյալ:

32. Կատարեք հարցումներ այն մասին, թե արդյոք հաշիվները արտացոլում են ըստ ապրանքագրի ճանապարհին գտնվող ապրանքները և, եթե այո, ապա կատարվել են արդյոք համապատասխան ուղղումներ՝ այդ գործարքների ուղղությունը փոփոխելու և ապրանքները պաշարներում հաշվառելու համար:

33. Կատարեք հարցումներ այն մասին, թե հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տրվել են արդյոք հաշվառված եկամտի հետ կապված խոշոր վարկեր, և նախատեսվել են արդյոք պահուստներ այդպիսի գումարների համար:

Պաշարների հետ կապված ընթացակարգեր

34. Ձեռք բերեք կազմակերպության պաշարների ցանկը և որոշեք, թե արդյոք.

ա) ընդհանուր գումարը համընկնում է փորձնական հաշվեկշռի մնացորդի հետ,

բ)  այդ ցանկը հիմնված է գույքագրման արդյունքների վրա:

35. Կատարեք հարցումներ պաշարների հաշվառման մեթոդների վերաբերյալ:

36. Այն դեպքերում, երբ հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ գույքագրում չի իրականացվել, ապա ձեռք բերեք տեղեկություններ, թե արդյոք.

ա) կիրառվում է ընթացիկ գույքագրման համակարգ, և պարբերաբար կատարվում են արդյոք համեմատումներ փաստացի քանակության հետ, և

բ) կիրառվում է ծախսերի կատարման միասնական համակարգ, և այն անցյալում տրամադրել է արդյոք հավաստի տեղեկատվություն:

37. Քննարկեք գույքագրման արդյունքում կատարված ճշգրտումները:

38. Կատարեք հարցումներ այն ընթացակարգերի վերաբերյալ, որոնք կիրառվել են պաշարների շրջանառությունն ու դրանք տարբեր ժամանակաշրջաններին վերագրումը վերահսկելու համար:

39. Կատարեք հարցումներ այն հիմունքների վերաբերյալ, որոնք կիրառվել են պաշարների յուրաքանչյուր տեսակը գնահատելիս, և մասնավորապես՝ միջճյուղային եկամուտների վերացման վերաբերյալ: Տեղեկացեք, թե արդյոք պաշարները գնահատվել են ինքնարժեքից և իրացման զուտ արժեքից նվազագույնով:

40. Ուսումնասիրեք պաշարների գնահատման մեթոդների կիրառման համապատասխանությունը, ինչպես նաև այնպիսի գործոնները, ինչպիսիք են հումքը, աշխատուժը և գերածախսերը:

41. Համեմատեք պաշարների հիմնական տեսակի մեծությունը նախորդ ժամանակաշրջանի նույն մեծության կամ հաշվետու ժամանակաշրջանի համար կանխատեսված մեծության հետ: Կատարեք հարցումներ հիմնական տատանումների և տարբերությունների վերաբերյալ:

42. Համեմատեք պաշարների շրջանառելիությունը նախորդ ժամանակաշրջանների շրջանառելիության հետ:

43. Կատարեք հարցումներ դանդաղ շրջանառող և հնացած պաշարների հայտնաբերման համար կիրառվող մեթոդների վերաբերյալ և համոզվեք, թե արդյոք նման պաշարները հաշվառվում են իրացման զուտ արժեքով:

44. Կատարեք հարցումներ այն մասին, թե կազմակերպության պաշարներում առկա են արդյոք ի պահ հանձնված նյութական ակտիվներ և, եթե առկա են, ապա կատարվել են արդյոք ճշգրտումներ նման ապրանքները պաշարների կազմում հաշվառելու համար:

45. Կատարեք հարցումներ այն մասին, թե կազմակերպության պաշարները ենթարկվել են արդյոք գրավադրման, պահպանվում են այլ վայրերում կամ ի պահ են հանձնված այլ անձանց մոտ և ուսումնասիրեք, թե արդյոք նման գործարքները ճշգրտորեն են հաշվառվել:

Ներդրումների հետ կապված ընթացակարգեր (ներառյալ ասոցիացված ընկերություններն ու արագ իրացվելի արժեթղթերը)

46. Ձեռք բերեք ներդրումների ժամանակացույցը՝ հաշվեկշռի ամսաթվի դրությամբ և որոշեք, թե արդյոք այն համընկնում է փորձնական հաշվեկշռի հետ:

47. Կատարեք հարցումներ ներդրումների կատարման նկատմամբ կիրառվող հաշվապահական հաշվառման քաղաքականության վերաբերյալ:

48. Կատարեք հարցումներ կազմակերպության ղեկավարությանը՝ ներդրումների հաշվեկշռային արժեքների վերաբերյալ: Ուսումնասիրեք, թե գոյություն ունի արդյոք իրացումների հետ կապված որևէ խնդիր (պրոբլեմ):

49. Ուսումնասիրեք, թե արդյոք շահույթի և վնասների, ինչպես նաև ներդրումներից ստացված եկամուտների հաշվառումը ճշգրտորեն է իրականացվել:

50. Կատարեք հարցումներ երկարաժամկետ ու կարճաժամկետ ներդրումների դասակարգման վերաբերյալ:

Հիմնական միջոցների և մաշվածության հետ կապված ընթացակարգեր

51. Ձեռք բերեք հիմնական միջոցների ինքնարժեքի և կուտակված մաշվածության տվյալների ցուցակը և որոշեք, թե արդյոք այն համընկնում է փորձնական հաշվեկշռի հետ:

52. Կատարեք հարցումներ հաշվապահական հաշվառման կիրառված քաղաքականության մասին, որը վերաբերում է մաշվածության հետ կապված պահուստների ստեղծմանը և կապիտալ ծախսումները ընթացիկից տարբերակմանը: Որոշեք, թե տեղի է ունեցել արդյոք հիմնական միջոցների էական և մշտական արժեզրկում:

53. Քննարկեք կազմակերպության ղեկավարության հետ հիմնական միջոցների հաշիվներում կատարված յուրաքանչյուր լրացման ու պակասեցման, ինչպես նաև դրանց իրացման կամ շրջանառությունից դուրս գալու հետևանքով առաջացած եկամուտների և վնասների հաշվառումը: Կատարեք հարցումներ այն մասին, թե հաշվառվել են արդյոք բոլոր այս գործարքները:

54. Կատարեք հարցումներ մաշվածության հաշվարկման մեթոդների և օգտագործվող դրույքաչափերի կիրառման հետևողականության վերաբերյալ, ինչպես նաև համեմատեք մաշվածության համար ստեղծվող պահուստը նախորդ ժամանակաշրջանների պահուստների հետ:

55. Կատարեք հարցումներ այն մասին, թե հիմնական միջոցների նկատմամբ առկա է արդյոք որևէ արգելանք:

56. Քննարկեք, թե արդյոք երկարաժամկետ վարձակալության համաձայնագրերը ճշգրտորեն են արտացոլված ֆինանսական հաշվետվություններում՝ համաձայն հաշվապահական հաշվառմանը վերաբերող գործող իրավական ակտերին:

Գալիք ժամանակաշրջանի ծախսումների, ոչ նյութական և այլ ակտիվների հետ կապված ընթացակարգեր

57. Ձեռք բերեք այս հաշիվների բնույթը բացահայտող ցանկը և քննարկեք կազմակերպության ղեկավարության հետ դրանց փոխհատուցման հեռանկարները:

58. Կատարեք հարցումներ այս հաշիվների գրանցման և մաշվածության հաշվարկման կիրառվող մեթոդների վերաբերյալ:

59. Համեմատեք փոխկապակցված ծախսերի հոդվածները նախորդ ժամանակաշրջանների նույն հոդվածների հետ և նշանակալի տարբերությունները քննարկեք կազմակերպության ղեկավարության հետ:

60. Կազմակերպության ղեկավարության հետ քննարկեք հիմնական և ժամանակավոր հոդվածների միջև դասակարգումը:

Վարկերի հետ կապված ընթացակարգեր

61. Ձեռք բերեք կազմակերպության ղեկավարության կողմից ստացված վարկային միջոցների ցանկը և որոշեք, թե արդյոք ընդհանուր գումարը համընկնում է փորձնական հաշվեկշռի հետ:

62. Կատարեք հարցումներ այն մասին, թե գոյություն ունեն արդյոք այնպիսի վարկեր, որոնց դեպքում կազմակերպության ղեկավարությունը չի պահպանել վարկային համաձայնագրով սահմանված պահուստների վերաբերյալ պայմանները և, եթե այո, ապա տեղեկություններ ձեռք բերեք ղեկավարության ձեռնարկած գործողությունների վերաբերյալ, և պարզեք, թե արդյոք համապատասխան ուղղումներ են կատարվել ֆինանսական հաշվետվություններում:

63. Քննարկեք վարկային մնացորդների հետ կապված տոկոսների վճարման հիմնավորվածությունը:

64. Կատարեք հարցումներ այն մասին, թե նախատեսվել են արդյոք միջոցներ ստացված վարկերի գծով պարտքերը մարելու համար:

65. Կատարեք հարցումներ այն մասին, թե արդյոք ստացված վարկերը դասակարգվել են որպես ոչ ընթացիկ և ընթացիկ:

Կրեդիտորական պարտքերի հետ կապված ընթացակարգեր

66. Կատարեք հարցումներ կրեդիտորական պարտքերի սկզբնական գրանցման համար կիրառվող հաշվապահական հաշվառման քաղաքականության վերաբերյալ և պարզեք, թե արդյոք կազմակերպությունը ունի նման գործարքների հետ կապված արտոնություններ:

67. Ձեռք բերեք և ուսումնասիրեք հաշիվների մնացորդների նշանակալի տարբերությունների վերաբերյալ բացատրությունները՝ նախորդ ժամանակաշրջանների կամ կանխատեսված գումարների նկատմամբ:

68. Ձեռք բերեք կազմակերպության ղեկավարությունից կրեդիտորական պարտքերի ժամանակացույցը և որոշեք, թե արդյոք ընդհանուր գումարը համընկնում է փորձնական հաշվեկշռի հետ:

69. Կատարեք հարցումներ այն մասին, թե արդյոք մնացորդները համաձայնեցված են կրեդիտորների մնացորդներից կատարված քաղվածքների հետ և համեմատեք դրանք նախորդ ժամանակաշրջանի մնացորդների հետ: Համեմատեք շրջանառությունը նախորդ ժամանակաշրջանների նույն մեծության հետ:

70. Ուսումնասիրեք, թե կան արդյոք չգրանցված էական պարտավորություններ:

71. Կատարեք հարցումներ այն մասին, թե արդյոք բաժնետերերին, տնօրեններին կամ կապակցված կողմերին վճարման ենթակա գումարներն առանձին են բացահայտված:

Հաշվեգրված և պայմանական պարտավորությունների հետ կապված ընթացակարգեր

72. Ձեռք բերեք հաշվեգրված պարտավորությունների ժամանակացույցը և որոշեք, թե արդյոք ընդհանուր գումարը համընկնում է փորձնական հաշվեկշռի հետ:

73. Համեմատեք փոխկապակցված ծախսային հոդվածների հիմնական մնացորդները նախորդ ժամանակաշրջանների համանման գումարների հետ:

74. Կատարեք հարցումներ հաշվեգրված գումարների, վճարման պայմանների, այդ պայմաններին հետևելու, գրավադրման ու դասակարգման վերաբերյալ:

75. Կատարեք հարցումներ պարտավորությունների հաշվեգրման մեթոդի վերաբերյալ:

76. Կատարեք հարցումներ այն գումարների բնույթի վերաբերյալ, որոնք ընդգրկվում են պայմանական պարտավորությունների մեջ:

77. Կատարեք հարցումներ այն մասին, թե գոյություն ունեն արդյոք փաստացի կամ պայմանական այնպիսի պարտավորություններ, որոնք չեն գրանցվել հաշիվներում: Նման դեպքերում կազմակերպության ղեկավարության հետ քննարկեք հաշիվներում պահուստների գրանցման կամ ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում դրանց բացահայտման անհրաժեշտությունը:

Եկամտահարկի և այլ հարկերի հետ կապված ընթացակարգեր

78. Կատարեք հարցումներ կազմակերպության ղեկավարությանը, թե արդյոք տեղի են ունեցել դեպքեր, ներառյալ վեճերը հարկային մարմինների հետ, որոնք կարող են զգալի ազդեցություն գործել կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերի վրա:

79. Ուսումնասիրեք տվյալ ժամանակաշրջանում հարկերի գծով ծախսերի և կազմակերպության եկամուտների հարաբերակցությունը:

80. Կատարեք հարցումներ կազմակերպության ղեկավարության հետաձգված և ընթացիկ հարկային պարտավորությունների ճշգրտության վերաբերյալ, ներառյալ պահուստների ճշգրտությունը՝ նախորդ ժամանակաշրջանների նկատմամբ:

Հետագա դեպքերի հետ կապված ընթացակարգեր

81. Ձեռք բերեք կազմակերպության ղեկավարությունից վերջին միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները և համեմատեք դրանք դիտարկման ենթարկվող ֆինանսական հաշվետվությունների հետ կամ նախորդ ժամանակաշրջաների համեմատելի ֆինանսական հաշվետվությունների հետ:

82. Տեղեկություններ ձեռք բերեք հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող այն դեպքերի վերաբերյալ, որոնք կարող են էական ազդեցություն գործել դիտարկման ենթարկվող ֆինանսական հաշվետվությունների վրա և մասնավորապես, տեղակացեք, թե արդյոք.

ա) առաջացել են զգալի պարտավորություններ կամ անորոշություններ հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո,

բ) տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ բաժնետիրական կապիտալի կազմում, երկարաժամկետ պարտավորություններում կամ գործող կապիտալում՝ մինչև տեղեկությունների ձեռքբերման ամսաթիվը, և

գ) կատարվել են արտասովոր ուղղումներ՝ հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի և հարցումների կատարման ամսաթվի միջև ընկած ժամանակահատվածում:

Որոշեք ֆինանսական հաշվետվություններում ուղղումների կամ բացահայտումների կատարման անհրաժեշտությունը:

83. Ձեռք բերեք և ուսումնասիրեք բաժնետերերի ընդհանուր ժողովի, տնօրենների խորհրդի և համապատասխան հանձնաժողովների այն նիստերի արձանագրությունները, որոնք տեղի են ունեցել հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո:

Դատական գործընթացների հետ կապված ընթացակարգեր

84. Կատարեք հարցումներ կազմակերպության ղեկավարությունից, թե արդյոք կազմակերպությունը մասնակցել կամ մասնակցում է դատական գործընթացներին: Ուսումնասիրեք դրանց ազդեցությունը ֆինանսական հաշվետվությունների վրա:

Սեփական կապիտալի հետ կապված ընթացակարգեր

85. Ձեռք բերեք և ուսումնասիրեք սեփական կապիտալի հոդվածներում արտացոլված գործարքների ժամանակացույցը՝ ներառյալ նոր թողարկումները, հետ գնվածները ու շահաբաժինները:

86. Կատարեք հարցումներ այն մասին, թե արդյոք գոյություն ունեն չբաշխված շահույթի կամ սեփական կապիտալի այլ հոդվածների հետ կապված սահմանափակումներ:

Գործունեության հետ կապված ընթացակարգեր

87. Համեմատեք արդյունքները նախորդ ժամանակաշրջանների կամ հաշվետու ժամանակաշրջանի համար կանխատեսված արդյունքների հետ: Կազմակերպության ղեկավարության հետ քննարկեք նշանակալի շեղումները:

88. Քննարկեք, թե արդյոք հիմնական իրացումների ու ծախսումների ճանաչումը կատարվել է համապատասխան ժամանակաշրջաններում:

89. Ուսումնասիրեք արտասովոր հոդվածները:

90. Ուսումնասիրեք և կազմակերպության ղեկավարության հետ քննարկեք եկամուտների հոդվածներում արտացոլված գումարների միջև փոխկապակցվածությունը և գնահատեք դրանց հիմնավորվածությունը՝ նախորդ ժամանակաշրջանների համանման տեղեկատվության փոխկապակցվածության և աուդիտորի ունեցած այլ տեղեկատվության հետ:

Հավելված 3

Դիտարկման արդյունքում պատրաստված դրական կարծիք արտահայտող եզրակացության ձև (նմուշ)

ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ...
 

Մենք դիտարկման ենք ենթարկել ԱԲԳ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը՝ առ 1-ի հունվարի 20X1թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները: Նշված ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված դիտարկման արդյունքում պատրաստել եզրակացություն ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

Մենք դիտարկումն անցկացրեցինք դիտարկման համար կիրառելի աուդիտի ստանդարտներին (կամ համապատասխան գործնական փորձին) համապատասխան: Այդ ստանդարտով պահանջվում է, որ մենք դիտարկումը պլանավորենք և իրականացնենք ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին միջին մակարդակի  հավաստիացում ձեռք բերելու նպատակով: Դիտարկման աշխատանքները հիմնականում սահմանափակվում են կազմակերպության անձնակազմին հարցումների կատարմամբ, ինչպես նաև ֆինանսական տվյալների նկատմամբ վերլուծական ընթացակարգերի կիրառմամբ, և  հետևաբար ապահովվում է հավաստիացման ավելի ցածր մակարդակ, քան աուդիտի դեպքում: Մենք չենք իրականացրել աուդիտ, և հետևաբար աուդիտորական կարծիք չենք արտահայտում:

Մեր կողմից իրականացված դիտարկման աշխատանքների հիման վրա, մեր ուշադրությունը չի գրավել այնպիսի մի փաստ, որը կվկայեր այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները չեն տալիս ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ չեն ներկայացված)՝ համաձայն ՀՀՀՀՍ-ների:

ԱՈՒԴԻՏՈՐ
Ամսաթիվը
Հասցեն
ՂԵԿԱՎԱՐ
Կ.Տ.

Հավելված 4

Դիտարկման արդյունքում դրական կարծիքից տարբերվող կարծիք արտահայտող եզրակացության օրինակներ

Վերապահումներով կարծիքի արտահայտումը՝ ՀՀՀՀՍ-ներից շեղվելու դեպքում

ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ...


Մենք դիտարկման ենք ենթարկել ԱԲԳ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը՝ առ 1-ի հունվարի 20X1թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները: Նշված ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված դիտարկման արդյունքում պատրաստել եզրակացություն ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

Մենք դիտարկումն անցկացրեցինք դիտարկման համար կիրառելի աուդիտի ստանդարտներին (կամ համապատասխան գործնական փորձին) համապատասխան: Այդ ստանդարտով պահանջվում է, որ մենք դիտարկումը պլանավորենք և իրականացնենք ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին միջին մակարդակի հավաստիացում ձեռք բերելու նպատակով: Դիտարկման աշխատանքները հիմնականում սահմանափակվում են կազմակերպության անձնակազմին հարցումների կատարմամբ, ինչպես նաև ֆինանսական տվյալների նկատմամբ վերլուծական ընթացակարգերի կիրառմամբ, և  հետևաբար ապահովվում է հավաստիացման ավելի ցածր մակարդակ, քան աուդիտի դեպքում: Մենք չենք իրականացրել աուդիտ, և հետևաբար աուդիտորական կարծիք չենք արտահայտում:

Կազմակերպության ղեկավարությունը տեղեկացրել է մեզ այն մասին, որ պաշարները գրանցվել են ինքնարժեքով, ինչը գերազանցում է նրա իրացման զուտ արժեքը: Մեր կողմից ուսումնասիրված ղեկավարության հաշվարկները ցույց են տալիս, որ եթե պաշարները գնահատվեին ինքնարժեքից և իրացման զուտ արժեքից նվազագույնով՝ ինչպես պահանջվում է ՀՀՀՀՍ-ներով, ապա այն կնվազեր X դրամի չափով, իսկ զուտ շահույթը և բաժնետիրական կապիտալը կնվազեին Y դրամի չափով:

Մեր կողմից իրականացված դիտարկման աշխատանքների հիման վրա, բացառությամբ պաշարների գերագնահատման վերաբերյալ վերը նշված մասում նկարագրված հարցերի ազդեցության, մեր ուշադրությունը չի գրավել այնպիսի մի փաստ, որը կվկայեր այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները չեն տալիս ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ չեն ներկայացված)՝ համաձայն ՀՀՀՀՍ-ների:

ԱՈՒԴԻՏՈՐ
Ամսաթիվը
Հասցեն
ՂԵԿԱՎԱՐ
Կ.Տ.

Բացասական կարծիքի արտահայտումը՝ ՀՀՀՀՍ-ներից շեղվելու դեպքում

    ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ...

ՄԵնք դիտարկման ենք ենթարկել ԱԲԳ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը՝ առ 1-ի հունվարի 20X1թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները: Նշված ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված դիտարկման արդյունքում պատրաստել եզրակացություն ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

Մենք դիտարկումն անցկացրեցինք դիտարկման համար կիրառելի աուդիտի ստանդարտներին (կամ համապատասխան գործնական փորձին) համապատասխան: Այդ ստանդարտով պահանջվում է, որ մենք դիտարկումը պլանավորենք և իրականացնենք ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին միջին մակարդակի հավաստիացում ձեռք բերելու նպատակով: Դիտարկման աշխատանքները հիմնականում սահմանափակվում են կազմակերպության անձնակազմին հարցումների կատարմամբ, ինչպես նաև ֆինանսական տվյալների նկատմամբ վերլուծական ընթացակարգերի կիրառմամբ, և հետևաբար ապահովվում է հավաստիացման ավելի ցածր մակարդակ, քան աուդիտի դեպքում: Մենք չենք իրականացրել աուդիտ, և հետևաբար աուդիտորական կարծիք չենք արտահայտում:

Ինչպես նշված է ծանոթագրություն X-ում, ֆինանսական հաշվետվություններում համախմբված չեն այն դուստր ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները, որոնցում կատարված ներդրումները հաշվառված են ինքնարժեքով: Համաձայն ՀՀՀՀՍ-ների՝ դուստր ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները պետք է համախմբվեն:

Մեր կողմից իրականացված դիտարկման աշխատանքների հիման վրա, վերը նշված մասում նկարագրված հարցերի համատարած ազդեցության պատճառով, ֆինանսական հաշվետվությունները չեն տալիս ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ չեն ներկայացված)՝ համաձայն ՀՀՀՀՍ-ների:

ԱՈՒԴԻՏՈՐ
Ամսաթիվը
Հասցեն
ՂԵԿԱՎԱՐ
Կ.Տ.





ԱՍ 920 «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Պարագրաֆներ
1. Ներածություն 1-3
2. Համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների նպատակը 4-6
3. Համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների հիմնական սկզբունքները 7-8
4. Պարտավորությունների պայմանների սահմանումը 9-12
5. Պլանավորումը 13
6. Փաստաթղթավորումը 14
7. Ընթացակարգերը և ապացույցները 15-16
8. Հաշվետվության ներկայացնելը 17-18
9. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը 19-20
Հավելված 1
Համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների համար նախատեսված նամակ-պարտավորագրի օրինակ
Հավելված 2
Կրեդիտորական պարտքերի հետ կապված փաստացի ստացված տվյալների վերաբերյալ պատրաստված հաշվետվության օրինակ

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:

Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է աուդիտորի մասնագիտական պարտականությունների վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը այն դեպքում, երբ իրականացվում են ֆինանսական տեղեկատվության հետ կապված համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքներ, ինչպես նաև այն հաշվետվության ձևի ու բովանդակության վերաբերյալ, որը պատրաստում է աուդիտորը՝ կապված այդպիսի աշխատանքների հետ:

2. Սույն ստանդարտը վերաբերում է այն աշխատանքներին, որոնք կապված են ֆինանսական տեղեկատվության հետ: Այնուամենայնիվ, այն կարող է տրամադրել օգտակար ուղեցույցներ նաև այն աշխատանքների վերաբերյալ, որոնք կապված են ոչ ֆինանսական տեղեկատվության հետ՝ պայմանով, որ աուդիտորն ունենա բավարար գիտելիքներ ուսումնասիրվող հարցերի վերաբերյալ և գոյություն ունենան ընդունելի այնպիսի չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն ստացված տվյալները: Սույն ստանդարտը պետք է ուսումնասիրվի «Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120-ի հետ միասին: Այլ ստանդարտներում պարունակվող ուղեցույցները կարող են օգտակար լինել աուդիտորի համար՝ սույն ստանդարտը կիրառելիս:

Ինչպես «Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120-ում, սույն ստանդարտում ևս աուդիտոր հասկացությունն օգտագործվում է թե´ աուդիտը և թե´ հարակից ծառայությունները նկարագրելիս: Հասկացությունների օգտագործման նման պարզեցումը չի նշանակում, որ հարակից ծառայություններ մատուցող անձը պետք է անպայման լինի կազմակերպության որակավորված աուդիտոր:

3. Համաձայնեցված ընթացակարգեր իրականացնելու աշխատանքներն աուդիտորին կարող են ընդգրկել ֆինանսական տվյալների առանձին տարրերին (օրինակ, կրեդիտորական պարտքը, դեբիտորական պարտքը, կապակցված կողմերից կատարված գնումները, ինչպես նաև կազմակերպության սեգմենտի իրացումներն ու եկամուտները), ֆինանսական հաշվետվություններին (օրինակ, հաշվապահական հաշվեկշիռը) կամ նույնիսկ ֆինանսական հաշվետվությունների ամբողջ փաթեթին վերաբերող որոշակի ընթացակարգերի իրականացման մեջ:

2. Համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների նպատակը

4. Համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների նպատակն է աուդիտորի կողմից աուդիտորական բնույթի այնպիսի ընթացակարգերի իրականացումը, որոնց շուրջ համաձայնության են եկել աուդիտորը, կազմակերպությունն ու համապատասխան երրորդ անձը կամ անձինք և ստացված փաստացի տվյալների վերաբերյալ հաշվետվության ներկայացումը:

5. Քանի որ աուդիտորը պարզապես ներկայացնում է հաշվետվություն՝ իրականացված համաձայնեցված ընթացակարգերի արդյունքում փաստացի ստացված տվյալների վերաբերյալ, նրա կողմից որևէ հավաստիացում չի տրվում: Փոխարենը այդ հաշվետվությունն օգտագործողները իրենք են գնահատում իրականացված ընթացակարգերն ու ստացված տվյալները և իրենց հետևություններն են անում դրանց վերաբերյալ:

6. Այդ հաշվետվությունը նախատեսված է վերոհիշյալ ընթացակարգերի շուրջ համաձայնության եկած կողմերի համար, մինչդեռ ընթացակարգերի նպատակներին անտեղյակ անձանց կողմից արդյունքները կարող են սխալ մեկնաբանվել:

3. Համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների հիմնական սկզբունքները

7. Աուդիտորը պետք է ղեկավարվի սահմանված կարգով հաստատված աուդիտորի վարքագծի կանոններով: Այս տեսակի աշխատանքների իրականացման դեպքում աուդիտորի մասնագիտական պարտականությունները կարգավորող վարքագծի սկզբունքներն են՝

ա) ազնվությունը,

բ) օբյեկտիվությունը,

գ) մասնագիտական ունակությունը և պատշաճ վերաբերմունքը,

դ) գաղտնիությունը,

ե) մասնագիտական վարքագիծը,

զ) տեխնիկական ստանդարտների պահպանումը:

Համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների համար անկախության սկզբունքը պարտադիր չի համարվում: Այնուամենայնիվ, պարտավորության պայմանները, նպատակները կամ աուդիտի ստանդարտները կարող են պահանջել աուդիտորից՝ պահպանելու սահմանված կարգով հաստատված աուդիտորի վարքագծի կանոններով սահմանված անկախության պահանջները: Երբ աուդիտորն անկախ չէ, ապա դրա ազդեցությունը պետք է արտացոլվի փաստացի ստացված տվյալների վերաբերյալ պատրաստված հաշվետվության մեջ:

8. Աուդիտորը պետք է կատարի համաձայնեցված ընթացակարգեր իրականացնելու պարտավորությունը՝ սույն ստանդարտի և պարտավորության պայմանների համաձայն:

4. Պարտավորությունների պայմանների սահմանումը

9. Աուդիտորը կազմակերպության ներկայացուցիչների և, որպես կանոն, փաստացի ստացված տվյալների վերաբերյալ հաշվետվության պատճենը ստացող նշված այլ կողմերի հետ միասին, պետք է համոզվի, որ գոյություն ունեն պարզ պատկերացումներ համաձայնեցված ընթացակարգերի, ինչպես նաև պարտավորությունների պայմանների վերաբերյալ: Համաձայնեցման են ենթակա հետևյալ հարցերը.

- կատարվող աշխատանքների բնույթը, ներառելով այն փաստը, որ իրականացված ընթացակարգերն իրենցից չեն ներկայացնում աուդիտ կամ դիտարկում, և հետևաբար հավաստիացումներ չեն տրվելու,

- կատարվող աշխատանքների նպատակը,

- այն ֆինանսական տեղեկատվության որոշակիացումը, որի նկատմամբ պետք է կիրառվեն համաձայնեցված ընթացակարգերը,

- կիրառվելիք առանձնահատուկ ընթացակարգերի բնույթը, իրականացման ժամկետները և ծավալները,

- փաստացի ստացված տվյալների վերաբերյալ պատրաստվելիք հաշվետվության նախատեսված ձևը,

- փաստացի ստացված տվյալների վերաբերյալ պատրաստված հաշվետվությունը տրամադրելու հետ կապված սահմանափակումները: Այն դեպքերում, երբ այդպիսի սահմանափակումները հակասում են օրենսդրությանը (եթե կան այդպիսինները), ապա աուդիտորը չպետք է ընդունի այդ աշխատանքները կատարելու առաջարկը:

10. Որոշակի հանգամանքներում, օրինակ, երբ ընթացակարգերը համաձայնեցվում են կարգավորող մարմնի, տնտեսության տվյալ ոլորտի ներկայացուցիչների և հաշվապահական հաշվառման մասնագիտության ներկայացուցիչների միջև, աուդիտորը կարող է հնարավորություն չունենալ քննարկելու ընթացակարգերի վերաբերյալ հարցերը բոլոր այն կողմերի հետ, որոնց ներկայացվելու է հաշվետվությունը: Այդպիսի դեպքերում աուդիտորը կարող է, օրինակ, կիրառվելիք ընթացակարգերը քննարկել ներգրավված կողմերի համապատասխան ներկայացուցիչների հետ՝ ուսումնասիրելով նրանց կողմից կատարված թղթակցությունը կամ ուղարկելով նրանց պատրաստվելիք հաշվետվության նախագծի մեկ օրինակը:

11. Աուդիտորի կողմից աշխատանքների հիմնական պայմանները բնութագրող նամակ-պարտավորագրի ուղարկումը պատվիրատուին բխում է թե´ աուդիտորի և թե´ պատվիրատուի շահերից: Նամակ-պարտավորագիրը հաստատում է աշխատանքները սկսելու աուդիտորի համաձայնությունը և օգնում է խուսափելու այնպիսի թյուրիմացություններից, որոնք կապված են այնպիսի հարցերի հետ, ինչպիսիք են՝ այդ աշխատանքների նպատակներն ու շրջանակները, աուդիտորի պարտականությունները, ինչպես նաև պատրաստվելիք հաշվետվության ձևերը:

12. Հարցերը, որոնք պետք է ներառվեն նամակ-պարտավորագրի մեջ, հետևյալն են.

- իրականացվելիք այն ընթացակարգերի թվարկումը, որոնք համաձայնեցված են կողմերի միջև,

- տեղեկություններ այն մասին, որ փաստացի ստացված տվյալների վերաբերյալ հաշվետվությունը նախատեսված է միայն այն կողմերի համար, որոնք համաձայնության են եկել իրականացվելիք ընթացակարգերի շուրջ:

Բացի վերը նշվածից, աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել նամակ-պարտավորագրին կցելու փաստացի ստացված տվյալների վերաբերյալ պատրաստվելիք հաշվետվության ձևի նախագիծ: Նամակ-պարտավորագրի մեկ օրինակ բերված է սույն ստանդարտին կից հավելված 1-ում:

5. Պլանավորումը

13. Աուդիտորը պետք է պլանավորի այնպես, որ աշխատանքներն իրականացվեն արդյունավետ:

6. Փաստաթղթավորումը

14. Աուդիտորը պետք է փաստաթղթավորի այն հարցերը, որոնք կարևոր են փաստացի ստացված տվյալների վերաբերյալ պատրաստված հաշվետվությանն օժանդակող ապացույցներ տրամադրելիս, ինչպես նաև ապացուցելու համար, որ աշխատանքներն իրականացվել են աուդիտի սույն ստանդարտի և պարտավորությունների պայմանների համաձայն:

7. Ընթացակարգերը և ապացույցները

15. Աուդիտորը պետք է իրականացնի համաձայնեցված ընթացակարգերը և պետք է օգտագործի ձեռք բերված ապացույցները որպես հիմք՝ փաստացի ստացված տվյալների վերաբերյալ հաշվետվության պատրաստման գործում:

16. Համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների ընթացքում կիրառված ընթացակարգերը կարող են ներառել.

- հարցումներ և վերլուծություններ,

- վերահաշվարկներ, համեմատումներ և ճշգրտության այլ ստուգումներ,

- ուսումնասիրություններ,

- ստուգումներ,

- հաստատումների ձեռք բերում:

Սույն ստանդարտին կից հավելված 2-ում բերված է հաշվետվության օրինակ, որը պարունակում է ընթացակարգերը լուսաբանող ցանկ, որը կարելի է օգտագործել որպես համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների մի մաս:

8. Հաշվետվության ներկայացնելը

17. Համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների վերաբերյալ պատրաստված հաշվետվությունը պետք է բավականին մանրամասնորեն նկարագրի աշխատանքների նպատակն ու համաձայնեցված ընթացակարգերը, որպեսզի դրանցից օգտվողները հնարավորություն ունենան ըմբռնելու իրականացված աշխատանքների բնույթն ու չափը:

18. Փաստացի ստացված տվյալների վերաբերյալ հաշվետվությունը պետք է ներառի.

ա) վերնագիրը,

բ) հասցեատերը (սովորաբար այն պատվիրատուն, որը հրավիրել է աուդիտորին՝ համաձայնեցված ընթացակարգեր իրականացնելու համար),

գ) առանձնահատուկ այն ֆինանսական կամ ոչ ֆինանսական տեղեկատվության որոշակիացումը, որի նկատմամբ կիրառվել են համաձայնեցված ընթացակարգերը,

դ) դրույթ այն մասին, որ իրականացված ընթացակարգերը համաձայնեցվել են հաշվետվությունը ստացողի հետ,

ե) դրույթ այն մասին, որ աշխատանքներն իրականացվել են համաձայն աուդիտի ստանդարտների, որոնք կիրառելի են համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների դեպքում կամ համաձայն գործնական փորձի,

զ) անհրաժեշտության դեպքում դրույթ այն մասին, որ աուդիտորը անկախ չէ կազմակերպությունից,

է) այն նպատակների հայտանշումը, որոնց համար կիրառվել են համաձայնեցված ընթացակարգերը,

ը) իրականացված հատուկ ընթացակարգերի ցանկը,

թ) աուդիտորի կողմից փաստացի ստացված տվյալների նկարագրությունը, ներառյալ սխալների և բացառությունների մանրամասները,

ժ) դրույթ այն մասին, որ իրականացված ընթացակարգերն իրենցից չեն ներկայացնում աուդիտ կամ դիտարկում, և հետևաբար հավաստիացումներ չեն տրվում,

ի) դրույթ այն մասին, որ եթե աուդիտորն իրականացներ այլ լրացուցիչ ընթացակարգեր, աուդիտ կամ դիտարկում, ապա նրա ուշադրությունը կարող էին գրավել այլ հարցեր, որոնք անհրաժեշտ կլինեին հաշվետվության մեջ ներառելու համար,

լ) դրույթ այն մասին, որ հաշվետվությունը նախատեսված է միայն այն կողմերի համար, որոնք համաձայնության են եկել կիրառվելիք ընթացակարգերի շուրջ,

խ) դրույթ (անհրաժեշտության դեպքում) այն մասին, որ հաշվետվությունը վերաբերում է միայն նշված տարրերին, հաշիվներին, հոդվածներին կամ ֆինանսական ու ոչ ֆինանսական տեղեկատվությանը և այն մասին, որ սա չի տարածվում կազմակերպության՝ ամբողջությամբ վերցված ֆինանսական հաշվետվությունների վրա,

ծ) հաշվետվության պատրաստման ամսաթիվը,

կ) աուդիտորի հասցեն,

հ) աուդիտորի ստորագրությունը:

Սույն ստանդարտին կից հավելված 2-ում բերված է փաստացի ստացված տվյալների վերաբերյալ հաշվետվության օրինակ՝ կապված համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների հետ, որը վերաբերում է ֆինանսական տեղեկատվությանը:

9. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը

19. Հանրային ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ պատրաստված հաշվետվություններից օգտվողների ցանկը չի սահմանափակվում միայն այն կողմերով, որոնք համաձայնության են եկել իրականացվելիք ընթացակարգերի շուրջ՝ դրանք հասանելի են նաև բազմաթիվ կազմակերպությունների կամ անձանց լայն շրջանակների համար (օրինակ, ազգային ժողովի կողմից հանրային ոլորտի որևէ կոնկրետ կազմակերպության կամ կառավարության ստորաբաժանման ուսումնասիրության (հետաքննության) անցկացում):

20. Անհրաժեշտ է նշել, որ հանրային ոլորտում պահանջները զգալիորեն տարբերվում են, և ուշադրություն պետք է դարձնել՝ տարբերելու իրական «համաձայնեցված ընթացակարգերի» աշխատանքներն այն աշխատանքներից, որոնք կարող են լինել աուդիտորական աշխատանքներ, ինչպիսիք են կատարողական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունները:

Հավելված 1

Համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների համար նախատեսված նամակ-պարտավորագրի օրինակ

Ստորև բերված նամակը օգտագործվում է որպես ուղեցույց՝ կապված սույն ստանդարտի 9-րդ պարագրաֆի հետ և նախատեսված չէ ծառայելու որպես նամակի ստանդարտ ձև: Նամակ-պարտավորագիրը պետք է փոփոխվի՝ համաձայն առանձին պահանջների և հանգամանքների:

Ամսաթիվը

Տնօրենների խորհրդին կամ պատվիրատուի համապատասխան այն ներկայացուցչին, որը հրավիրել է աուդիտորին աշխատանքների իրականացման համար:

Սույն նամակով հաստատում ենք մեր կողմից իրականացվելիք աշխատանքների պայմանների ու նպատակների, ինչպես նաև մատուցվող ծառայությունների բնույթի և սահմանափակումների վերաբերյալ մեր իրազեկությունը: Մեր աշխատանքները կիրականացվեն համաձայն աուդիտի ստանդարտների (կամ նշեք համապատասխան գործնական փորձը), որոնք կիրառելի են համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ժամանակ և այդպես կնշվի մեր հաշվետվության մեջ:

Մենք համաձայնության ենք եկել իրականացնելու հետևյալ ընթացակարգերը և մեր աշխատանքների արդյունքում հաշվետվություն ներկայացնելու Ձեզ՝ փաստացի ստացված տվյալների վերաբերյալ.

(նկարագրեք կիրառվելիք ընթացակարգերի բնույթը, իրականացման ժամկետները և ծավալը, ներառյալ հատուկ հղումները (անհրաժեշտության դեպքում) ընթերցմանը ենթակա փաստաթղթերի կամ գրանցումների իսկության վերաբերյալ, նշեք այն անձանց, որոնց պետք է դիմել կամ այն կողմերին, որոնցից պետք է ստանալ հաստատումները):

Կիրառվելիք ընթացակարգերը նախատեսված են միմիայն Ձեզ օժանդակելու (նշեք նպատակը) համար: Մեր հաշվետվությունը չպետք է օգտագործվի որևէ այլ նպատակներով, և այն ներկայացվում է միմիայն Ձեզ տեղեկատվություն տրամադրելու ակնկալիքով:

Կիրառվելիք ընթացակարգերը իրենցից չեն ներկայացնում աուդիտ կամ դիտարկում՝ համաձայն աուդիտի ստանդարտների (կամ նշեք համապատասխան գործնական փորձը), և հետևաբար՝ հավաստիացումներ չեն տրվելու:

Մենք հաճույքով կհամագործակցենք Ձեր անձնակազմի հետ և ակնկալում ենք, որ մեզ կտրամադրվեն մեր աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ բոլոր գրանցումները, փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը:

Աշխատանքների դիմաց կատարվելիք վարձատրությունը, որը կկատարվի աշխատանքների հաջող ընթացքի դեպքում, հաշվարկված է աշխատանքների իրականացման համար ներգրավված անձանցից պահանջվող աշխատաժամանակի, ինչպես նաև մանր ծախսումների հիման վրա: Ժամավճարների չափերը տատանվում են՝ կախված ներգրավված մասնագետների պարտականություններից, ինչպես նաև նրանց փորձից և պահանջվող որակավորումից:

Խնդրում ենք, ի նշան համաձայնության, ստորագրել և մեզ ուղարկել սույն նամակ-պարտավորագրի վավերացված պատճենը՝ համոզվելու համար, որ այն պատրաստված է համաձայն աշխատանքների անցկացման պայմանների, ներառյալ իրականացվելիք այն առանձնահատուկ ընթացակարգերը, որոնց շուրջ համաձայնության ենք եկել:

Հաստատված է ԱԲԳ աուդիտորական
կազմակերպության անունից

(ստորագրություն)
____________  _ _ _      Կ.Տ.
Անունը, պաշտոնը
ամիս-ամսաթիվը

Հաստատված է ԴԵԶ աուդիտորական
կազմակերպության անունից

(ստորագրություն)
____________  _ _ _      Կ.Տ.
Անունը, պաշտոնը
ամիս-ամսաթիվը


Հավելված 2

Կրեդիտորական պարտքերի հետ կապված փաստացի ստացված տվյալների վերաբերյալ պատրաստված հաշվետվության օրինակ

Հաշվետվություն փաստացի ստացված տվյալների վերաբերյալ

(նշեք այն անձին, որը հրավիրել է աուդիտորին)

Մենք իրականացրել ենք Ձեզ հետ համաձայնեցված ընթացակարգերը և ստորև ներկայացրել ԱԲԳ կազմակերպության կրեդիտորական պարտքերը (նշեք ամսաթիվը) դրությամբ, ինչպես ներկայացված է այդ պարտքերի մարման ժամանակացույցերում (սույն օրինակում ցույց չեն տրված): Մեր աշխատանքներն իրականացվել են համաձայն աուդիտի ստանդարտների (կամ նշեք համապատասխան գործնական փորձը), որոնք կիրառելի են համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների ժամանակ: Ընթացակարգերը, որոնք իրականացվել են միմիայն այն նպատակով, որպեսզի օժանդակեն Ձեզ՝ ճշգրտորեն գնահատելու կրեդիտորական պարտքերի հիմնավորվածությունը, ամփոփված են հետևյալ ձևով.

1. Մենք ձեռք ենք բերել և ստուգել ԱԲԳ կազմակերպության կրեդիտորական պարտքերի փորձնական հաշվեկշռում կատարվող լրացումը (ամսաթիվը) դրությամբ, ինչպես նաև համեմատել ենք ընդհանուր պարտքի գումարը գլխավոր գրքում արտացոլված գումարի հետ:

2. Մենք համեմատել (ստուգել) ենք հիմնական մատակարարների կից ցուցակը (սույն օրինակում ցույց չի տրված) և յուրաքանչյուր անվանման դիմաց (ամսաթիվը) դրությամբ նշված պարտքի գումարը փորձնական հաշվեկշռում արտացոլված տվյալների հետ:

3. Մենք ձեռք ենք բերել մատակարարների հաշվետվությունները կամ խնդրել ենք հաստատելու մնացորդները (ամսաթիվը) դրությամբ:

4. Մենք համեմատել ենք ձեռք բերված այդ հաշվետվությունները կամ հաստատումները 2-րդ կետում նշված գումարների հետ: Այն գումարների համար, որոնք չեն համընկնում, մենք ձեռք ենք բերել բացատրություններ ԱԲԳ կազմակերպությունից: Ձեռք բերված բացատրությունների համար մենք հայտնաբերել ու թվարկել ենք չվճարված հաշիվ-ապրանքագրերը, մուրհակները և չվճարված չեկերը, որոնցից յուրաքանչյուրը գերազանցում էր xxx գումարը: Մենք ստուգել ենք հետագայում ստացվող նման հաշիվ-ապրանքագրերն ու մուրհակները, ինչպես նաև հետագայում վճարված չեկերը և համոզվել ենք այն բանում, որ դրանք փաստորեն պետք է բացատրություններում թվարկվեն որպես չվճարված:

Մեր կողմից փաստացի հայտնաբերված տվյալները ներկայացնում ենք ստորև.

ա) 1-ին կետի կապակցությամբ մենք եկանք այն եզրահանգման, որ կատարված լրացման առումով անհրաժեշտ է ուղղումներ կատարել, իսկ ընդհանուր գումարը՝ համապատասխանեցնել,

բ) 2-րդ կետի կապակցությամբ մենք եկանք այն եզրահանգման, որ համեմատված գումարները անհրաժեշտ է համապատասխանեցնել,

գ) 3-րդ կետի կապակցությամբ մենք եկանք այն եզրահանգման, որ յուրաքանչյուր մատակարարի համար առկա են բոլոր հաշվետվությունները,

դ) 4-րդ կետի կապակցությամբ մենք եկանք այն եզրահանգման, որ գումարները համընկնում են, կամ կապված այն գումարների հետ, որոնք չեն համընկնում, մենք հայտնաբերեցինք, որ ԱԲԳ կազմակերպությունը պատրաստել է բացատրություններ և այն, որ մուրհակները, հաշիվ-ապրանքագրերը և չվճարված չեկերը, որոնք գերազանցում են xxx գումարը, ճշգրտորեն թվարկված են որպես բացատրության ենթակա հոդվածներ՝ հետևյալ բացառություններով.

(Բացառությունների մանրամասները)

Քանի որ վերը նշված աուդիտի ստանդարտների (կամ նշեք գործնական փորձը) համաձայն իրականացված ընթացակարգերն իրենցից չեն ներկայացնում աուդիտ կամ դիտարկում, մենք չենք արտահայտում որևէ հավաստիացում (ամսաթիվը) դրությամբ կրեդիտորական պարտքերի վերաբերյալ:

Եթե մենք իրականացնեինք այլ լրացուցիչ ընթացակարգեր, աուդիտ կամ դիտարկում՝ համաձայն աուդիտի ստանդարտների (կամ նշեք գործնական փորձը), ապա մեր ուշադրությունը կարող էին գրավել այլ հարցեր, որոնք անհրաժեշտ կլինեին ներառելու հաշվետվության մեջ:

Մեր հաշվետվությունը նախատեսված է միմիայն ծառայելու այն նպատակներին, որոնք բերված են սույն հաշվետվության 1-ին պարագրաֆում, ինչպես նաև Ձեզ տեղեկատվություն ներկայացնելու համար, և այն չպետք է օգտագործվի ցանկացած այլ նպատակով կամ տրամադրվի այլ կողմերի: Սույն հաշվետվությունը վերաբերում է միայն վերը նշված հաշիվներին ու հոդվածներին և չի տարածվում ԱԲԳ կազմակերպության՝ ամբողջությամբ վերցված ֆինանսական հաշվետվությունների վրա:

ԱՈՒԴԻՏՈՐ

Ամսաթիվը՝

Հասցեն՝

ՂԵԿԱՎԱՐ

Կ.Տ.






ԱՍ 930 «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՄՊԻԼՅԱՑԻԱ»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխներ Կետեր
1. Ներածություն 1-2
2. Կոմպիլյացիոն աշխատանքների իրականացման նպատակը 3-4
3. Կոմպիլյացիոն աշխատանքների հիմնական սկզբունքները  5-6
4. Պարտավորությունների պայմանների սահմանումը 7-8
5. Պլանավորումը 9
6. Փաստաթղթավորումը 10
7. Ընթացակարգերը 11-17
8. Կոմպիլյացիոն աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը 18-19
Հավելված 1
Կոմպիլյացիոն աշխատանքների հիման վրա կազմված նամակ-պարտավորագրի օրինակ
Հավելված 2
Կոմպիլյացիոն աշխատանքների հիման վրա կազմված հաշվետվությունների օրինակներ

Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ:
Աուդիտի ստանդարտները պարունակում են աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը, որոնք գրված են թավ տառերով (ստանդարտներ), ինչպես նաև դրանց հետ կապված ուղեցույցներ՝ բացատրական և այլ նյութերի տեսքով: Աուդիտի հիմնական սկզբունքներն ու էական ընթացակարգերը պետք է մեկնաբանվեն բացատրական և այլ նյութերի համատեքստում, որոնցում տրվում են դրանց կիրառման վերաբերյալ ուղեցույցներ:
Աուդիտի հիմնական սկզբունքները, էական ընթացակարգերը և դրանց վերաբերյալ ուղեցույցները ճիշտ ըմբռնելու և կիրառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն տվյալ աուդիտի ստանդարտի թավ տառերով գրված տեքստը, այլ նաև դրանում պարունակվող բացատրական և այլ նյութերը:
Բացառիկ իրավիճակներում աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել աուդիտի ստանդարտից շեղումը՝ աուդիտի նպատակին ավելի արդյունավետ հասնելու նկատառումով: Նման իրավիճակներում աուդիտորը պետք է հիմնավորի այդ շեղումների անհրաժեշտությունը:
Աուդիտի ստանդարտները կիրառելի են միայն էական հարցերի նկատմամբ:


Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում:

1. Ներածություն

1. Սույն ստանդարտի նպատակն է ֆինանսական տեղեկատվության կոմպիլյացիոն աշխատանքներ իրականացնելիս հաշվապահի մասնագիտական պարտականությունների և այդ աշխատանքների կապակցությամբ հաշվապահի կողմից պատրաստվող հաշվետվության ձևի ու բովանդակության վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը:

2. Սույն ստանդարտը վերաբերում է ֆինանսական տեղեկատվության կոմպիլյացիային: Այնուամենայնիվ, այն պետք է կիրառվի նաև (որքանով որ կիրառելի է) ոչ ֆինանսական տեղեկատվության կոմպիլյացիայի աշխատանքներում, պայմանով, որ հաշվապահը ունենա համապատասխան գիտելիքներ քննարկման ենթակա հարցի վերաբերյալ: Պատվիրատուի ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ժամանակ նրան որոշակի օժանդակություն ցույց տալու հետ կապված աշխատանքները (օրինակ, հաշվապահական հաշվառման համապատասխան քաղաքականության ընտրությունը) ֆինանսական տեղեկատվության կոմպիլյացիայի աշխատանքներ չեն համարվում: Սույն ստանդարտը պետք է ուսումնասիրել «Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120-ի հետ միասին:

2. Կոմպիլյացիոն աշխատանքների իրականացման նպատակը

3. Կոմպիլյացիոն աշխատանքների նպատակը հաշվապահի տեսանկյունից, ոչ թե աուդիտորական, այլ հաշվապահական հաշվառման գիտելիքների ու փորձի օգտագործումն է՝ ֆինանսական տեղեկատվությունը հավաքագրելու, դասակարգելու և ամփոփելու համար: Այն սովորաբար առաջ է բերում մանրամասն տվյալների կրճատում մինչև կառավարելի և ըմբռնելի չափը՝ առանց ստուգելու այդ տեղեկատվության հիմքում ընկած փաստերը: Իրականացված ընթացակարգերը նախատեսված չեն և հնարավորություն չեն տալիս աուդիտորին ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ որևէ հավաստիացում տրամադրելու: Այնուամենայնիվ, հաշվապահի ներգրավումից հավաքագրված ֆինանսական տեղեկատվությունն օգտագործողները ստանում են դրական արդյունք, քանի որ այդ ծառայությունը մատուցվում է մասնագիտական բարձր մակարդակով:

4. Կոմպիլյացիոն աշխատանքները սովորաբար ներառում են ֆինանսական հաշվետվությունների (որոնք կարող են լինել ֆինանսական հաշվետվությունների թե´ ամբողջական և թե´ ոչ ամբողջական փաթեթի տեսքով) պատրաստումը, սակայն կարող են ներառել նաև այլ ֆինանսական տեղեկատվության հավաքագրումը,  դասակարգումը և ամփոփումը:

3. Կոմպիլյացիոն աշխատանքների հիմնական սկզբունքները

5. Հաշվապահը պետք է ղեկավարվի աուդիտորական գործունեությունը կարգավորող մարմնի կողմից սահմանված կարգով հաստատված աուդիտորի վարքագծի կանոններով: Հաշվապահի մասնագիտական պարտականությունները կարգավորող վարքագծի սկզբունքներն են՝

ա) ազնվությունը,

բ) օբյեկտիվությունը,

գ) մասնագիտական ունակությունը և պատշաճ վերաբերմունքը,

դ) գաղտնիությունը,

ե) մասնագիտական վարքագիծը,

զ) տեխնիկական ստանդարտների պահպանումը:

Կոմպիլյացիոն աշխատանքների իրականացման համար անկախության սկզբունքը պարտադիր չէ: Այնուամենայնիվ, եթե հաշվապահն անկախ չէ, ապա դա պետք է նշվի նրա  հաշվետվության մեջ:

6. Բոլոր այն դեպքերում, երբ հաշվապահի անունը առնչվում է նրա կողմից հավաքագրված տեղեկատվությանը, ապա հաշվապահը պետք է պատրաստի հաշվետվություն:

4. Պարտավորությունների պայմանների սահմանումը

7. Հաշվապահը պետք է համոզվի, որ պարտավորության պայմանների շուրջ իր և պատվիրատուի միջև լիակատար փոխըմբռնում է հաստատվել: Քննարկման ենթակա հարցերը ներառում են.

- իրականացվելիք աշխատանքների բնույթը, ներառյալ այն փաստը, որ աուդիտ կամ դիտարկում չի իրականացվելու, հետևաբար որևէ հավաստիացում չի արտահայտվելու,

- այն փաստը, որ այս աշխատանքները չեն կարող հիմնվել սխալներ, անօրինական գործողություններ կամ այլ խախտումներ, օրինակ, հնարավոր խարդախություններ կամ յուրացումներ բացահայտելու վրա,

- պատվիրատուի կողմից տրամադրվելիք տեղեկատվության բնույթը,

- այն փաստը, որ կազմակերպության ղեկավարությունը պատասխանատու է հաշվապահին տրամադրված տեղեկատվության համար, որպեսզի հավաքագրված ֆինանսական տեղեկատվությունը լինի ճշգրիտ և ամբողջական,

- հաշվապահական հաշվառման հիմունքները, որոնց հիման վրա պետք է հավաքագրվի ֆինանսական տեղեկատվությունը և այն փաստը, որ կբացահայտվեն ինչպես հիմունքները, այնպես էլ դրանց հետ կապված ցանկացած շեղումները,

- հավաքագրված տեղեկատվության օգտագործման շրջանակներն ու բաշխումը,

- ֆինանսական տեղեկատվության հավաքագրման հետ կապված ներկայացվելիք հաշվետվության ձևը այն դեպքում, երբ հաշվապահի անունը առնչվում է դրա հետ:

8. Նամակ-պարտավորագիրը կարող է օգտակար լինել կոմպիլյացիոն աշխատանքները պլանավորելիս: Հաշվապահի կողմից աշխատանքների հիմնական պայմանները բնութագրող նամակ-պարտավորագրի ուղարկումը պատվիրատուին բխում է թե´ հաշվապահի և թե´ պատվիրատու կազմակերպության շահերից: Նամակ-պարտավորագիրը հաստատում է հաշվապահի համաձայնությունը և օգնում է խուսափել այնպիսի հարցերի հետ կապված թյուրիմացություններից, ինչպիսիք են այդ աշխատանքների նպատակներն ու շրջանակները, հաշվապահի պարտականությունները, ինչպես նաև հրապարակվելիք հաշվետվության ձևը: Կոմպիլյացիոն աշխատանքների համար կազմված նամակ-պարտավորագրի օրինակը բերված է սույն ստանդարտին կից հավելված 1-ում:

5. Պլանավորումը

9. Հաշվապահը պետք է պլանավորի աշխատանքները՝ պարտավորություններն արդյունավետ իրականացնելու համար:

6. Փաստաթղթավորումը

10. Հաշվապահը պետք է փաստաթղթավորի ապացույցների տրամադրման ժամանակ կարևոր հարցերը՝ ապացուցելու համար, որ աշխատանքներն իրականացվել են աուդիտի սույն ստանդարտի և պարտավորությունների պայմանների համաձայն:

7. Ընթացակարգերը

11. Հաշվապահը պետք է ընդհանուր պատկերացում ունենա կազմակերպության գործունեության ու գործառնությունների վերաբերյալ և պետք է ծանոթանա տնտեսության այն ոլորտում կիրառվող հաշվապահական հաշվառման սկզբունքներին ու փորձին, որտեղ գործում է կազմակերպությունը, ինչպես նաև տվյալ հանգամանքներում անհրաժեշտ համարվող ֆինանսական տեղեկատվության ձևին և բովանդակությանը:

12. Ֆինանսական տեղեկատվության հավաքագրման համար հաշվապահը պետք է ընդհանուր պատկերացում ունենա կազմակերպության գործարքների բնութի,  հաշվապահական հաշվառման գրանցումների ձևի և հաշվապահական հաշվառման այն հիմունքների վերաբերյալ, որոնց հիման վրա պետք է ներկայացվի ֆինանսական տեղեկատվությունը: Հաշվապահը սովորաբար նման հարցերի վերաբերյալ տվյալներ ձեռք է բերում կազմակերպության հետ աշխատանքի ընթացքում կամ կազմակերպության անձնակազմին ուղղված հարցումների միջոցով:

13. Բացառությամբ սույն ստանդարտում նշված պահանջների, հաշվապահից սովորաբար չի պահանջվում.

ա) հարցումներ կատարել կազմակերպության ղեկավարությանը՝ տրամադրված տեղեկատվության արժանահավատությունն ու ամբողջականությունը գնահատելու համար,

բ) գնահատել ներքին վերահսկողությունը,

գ) ստուգել որոշ հարցեր կամ

դ) ստուգել որոշ  բացատրություններ:

14. Երբ հաշվապահը իրազեկ է դառնում այն մասին, որ կազմակերպության ղեկավարության կողմից տրամադրված տեղեկատվությունը ճշգրիտ չէ, թերի  կամ անբավարար է, ապա նա պետք է քննարկի վերը նշված ընթացակարգերի իրականացման հարցը և կազմակերպության ղեկավարությունից պահանջի լրացուցիչ տեղեկատվություն: Եթե կազմակերպության ղեկավարությունը հրաժարվում է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելուց, ապա հաշվապահը պետք է հրաժարվի այդ աշխատանքներն իրականացնելուց՝ կազմակերպության ղեկավարությանը  հայտնելով հրաժարման պատճառները:

15. Հաշվապահը պետք է ուսումնասիրի հավաքագրված տեղեկատվությունը և պարզի, թե արդյոք այն համապատասխանում է սահմանված  ձևին և զերծ է արդյոք ակներև էական խեղաթյուրումներից: Այս առումով, խեղաթյուրումներ են համարվում.

- ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների կիրառման սխալները,

- ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների և դրանցից ցանկացած շեղումների չբացահայտելը,

- այլ կարևոր այն հարցերի չբացահայտելը, որոնց իրազեկ է դարձել հաշվապահը:

Ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքները և դրանցից ցանկացած շեղումները պետք է բացահայտվեն ֆինանսական տեղեկատվության մեջ, չնայած որ դրանց ազդեցությունները անհրաժեշտ չէ քանակապես հաշվել:

16. Եթե հաշվապահը իրազեկ է դառնում որևէ էական խեղաթյուրման մասին, ապա նա պետք է փորձի ուղղումներ կատարել՝ դրանք համաձայնեցնելով կազմակերպության հետ: Եթե նման ուղղումներ չեն կատարվում և ֆինանսական տեղեկատվությունը համարվում է ապակողմնորոշող, ապա հաշվապահը պետք է հրաժարվի այդ աշխատանքների հետագա իրականացումից:

Կազմակերպության ղեկավարության պատասխանատվությունը

17. Հաշվապահը կազմակերպության ղեկավարությունից պետք է ձեռք բերի ֆինանսական տեղեկատվությունը համապատասխան ձևով ներկայացնելու համար իրենց կողմից պատասխանատվության ստանձնումը և ֆինանսական տեղեկատվության հաստատումը: Այս պատասխանատվության ընդունելու փաստը կարող է տրամադրվել կազմակերպության ղեկավարության ներկայացմամբ, որն ընդգրկում է հաշվապահական հաշվառման տվյալների  ճշգըրտությունն ու ամբողջությունը, ինչպես նաև հաշվապահի համար էական և անհրաժեշտ ամբողջ տեղեկատվության բացահայտումները:

8. Կոմպիլյացիոն աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը

18. Կոմպիլյացիոն աշխատանքների վերաբերյալ կազմված հաշվետվությունը պետք է ներառի հետևյալը.

ա) վերնագիրը,

բ) հասցեատերը,

գ) դրույթներ այն մասին, որ աշխատանքներն իրականացվել են համաձայն աուդիտի ստանդարտների, որոնք կիրառելի են կոմպիլյացիոն աշխատանքների ժամանակ կամ համաձայն  գործնական փորձի,

դ) անհրաժեշտության դեպքում դրույթներ այն մասին, որ հաշվապահը անկախ չէ կազմակերպությունից,

ե) ֆինանսական տեղեկատվության որոշակիացումը՝ նշելով, որ այն հիմնված է կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված տեղեկատվության վրա,

զ) դրույթ այն մասին, որ հաշվապահի կողմից հավաքագրված տեղեկատվության համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարությունը,

է) դրույթ այն մասին, որ իրականացված աշխատանքներն իրենցից չեն ներկայացնում աուդիտ կամ դիտարկում, և հետևաբար հավաստիացումներ չեն տրվում ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ,

ը)  անհրաժեշտության դեպքում առանձին մաս՝ ուշադրություն հրավիրելով ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքներից էական շեղման բացահայտմանը,

թ) հաշվետվության կազմման ամսաթիվը,

ժ) հաշվապահի հասցեն,

ի) հաշվապահի ստորագրությունը:

Հաշվապահի համար կարող է անհրաժեշտ լինել նաև նշելու այն հատուկ նպատակը կամ այն կողմը, որոնց համար պատրաստվել է տեղեկատվությունը: Որպես այլընտրանք, կամ ի լրումն վերը նշվածի, հաշվապահը կարող է ավելացնել նախազգուշացման ինչ-որ ձև այն մասին, որ տվյալ հաշվետվությունը, նախատեսվածից բացի, չպետք է օգտագործվի այլ նպատակներով:

Սույն ստանդարտին կից հավելված 2-ում բերված են կոմպիլյացիոն աշխատանքների հիման վրա կազմված հաշվետվությունների օրինակներ:

19. Հաշվապահի կողմից հավաքագրված տեղեկատվությունը պետք է ֆինանսական տեղեկատվության յուրաքանչյուր էջի վրա կամ ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթի առաջին էջի վրա պարունակի նման հղումներ. «Չի ենթարկվել աուդիտի», «Կոմպիլյացիոն աշխատանքները կատարվել են առանց աուդիտ կամ դիտարկում անցկացնելու» կամ «Տե´ս կոմպիլյացիայի հիման վրա կազմված հաշվետվությունը»:

Հավելված 1

Կոմպիլյացիոն աշխատանքների հիման վրա կազմված նամակ-պարտավորագրի օրինակ

Ստորև բերված նամակը օգտագործվում է որպես ուղեցույց՝ կապված սույն ստանդարտի 7-րդ կետի հետ և պետք է փոփոխվի՝ համաձայն առանձին պահանջների և հանգամանքների: Սույն օրինակը ֆինանսական հաշվետվությունների կոմպիլյացիայի համար է:

(ամսաթիվը)

Տնօրենների խորհրդին կամ բարձրաստիճան ղեկավարության համապատասխան ներկայացուցչին:

Սույն նամակով հաստատում ենք մեր կողմից իրականացվելիք աշխատանքների պայմանների, ինչպես նաև մատուցվող ծառայությունների բնույթի և սահմանափակումների վերաբերյալ մեր իրազեկությունը:

Դուք առաջարկել եք, որպեսզի մենք մատուցենք հետևյալ ծառայությունները.

Ձեր կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա մենք պետք է կազմենք ԱԲԳ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը՝ առ 1-ը հունվարի 20X1 թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի հաշվետվությունները՝ դրամարկղային մեթոդի հիման վրա՝ համաձայն աուդիտի ստանդարտի (կամ նշեք համապատասխան գործնական փորձը), որը կիրառելի է կոմպիլյացիոն աշխատանքների ժամանակ: Մենք չենք իրականացնելու ֆինանսական հաշվետվությունների աուդիտ կամ դիտարկման ընթացակարգեր: Հետևաբար, ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ ոչ մի հավաստիացում չի արտահայտվելու: ԱԲԳ կազմակերպության վերաբերյալ պատրաստված մեր հաշվետվությունը այժմ կընդունի հետևյալ տեսքը.

(տե´ս սույն ստանդարտին կից հավելված 2-ը)

Կազմակերպության ղեկավարությունը պատասխանատու է մեզ տրամադրած ֆինանսական տեղեկատվության ճշգրտության և ամբողջականության, ինչպես նաև մեր կողմից հավաքագրված ֆինանսական տեղեկատվության համար՝ օգտագործողների առջև: Դա ընդգրկում է հաշվապահական հաշվառման համապատասխան գրանցումների պահպանումն ու ներքին վերահսկողության իրականացումը, հաշվապահական հաշվառման համապատասխան քաղաքականության ընտրությունն ու կիրառումը: Մեր կողմից իրականացվող աշխատանքները չեն կարող վստահեցնել, որ կբացահայտվեն բոլոր սխալներն ու խեղաթյուրումները կամ հնարավոր անօրինական գործողությունները: Այնուամենայնիվ, մենք Ձեզ կհաղորդենք մեր ուշադրությունը գրաված նման հարցերի մասին:

Տեղեկատվությունը կկազմվի համաձայն (նշեք ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքները): Նշված հիմունքներից ցանկացած շեղում կբացահայտվի ֆինանսական հաշվետվություններում և անհրաժեշտության դեպքում կարտացոլվի կոմպիլացիոն աշխատանքների հիման վրա պատրաստված մեր հաշվետվությունում:

Մենք հասկանում ենք, որ մեր կողմից հավաքագրված տեղեկատվությունը նախատեսված է (նշեք) օգտագործելու և (նշեք ում) տրամադրելու  համար, և կարծում ենք, որ դրանցում կատարված էական փոփոխությունների մասին Դուք մեզ կտեղեկացնեք:

Մենք հաճույքով կհամագործակցենք Ձեր անձնակազմի հետ և ակնկալում ենք, որ մեզ կտրամադրվեն կոմպիլյացիոն աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ բոլոր գրանցումները, փաստաթղթերը և այլ տեղեկություններ:

Աշխատանքների դիմաց կատարվելիք վարձատրությունը, որը կկատարվի աշխատանքների հաջող ընթացքի դեպքում, հաշվարկված է աշխատանքների իրականացման համար ներգրավված անձանցից պահանջվող աշխատաժամանակի, ինչպես նաև մանր ծախսումների հիման վրա: Ժամավճարների չափերը տատանվում են՝ կախված ներգրավված մասնագետների պարտականություններից, ինչպես նաև նրանց փորձից և պահանջվող որակավորումից:

Սույն նամակը ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել դրա գործողությունը, այն չի փոփոխվել կամ փոխարինվել:

Խնդրում ենք, ի նշան ֆինանսական հաշվետվությունների կոմպիլյացիայի անցկացման պայմանների վերաբերյալ Ձեր համաձայնության, ստորագրել և մեզ ուղարկել սույն նամակին կից պատճենը:

Հաստատված է ԱԲԳ աուդիտորական
կազմակերպության անունից

(ստորագրություն)
______________  _ _ _     Կ.Տ.
Անունը, պաշտոնը
ամիս-ամսաթիվը

Հաստատված է ԴԵԶ աուդիտորական
կազմակերպության անունից

(ստորագրություն)
______________  _ _ _     Կ.Տ.
Անունը, պաշտոնը
ամիս-ամսաթիվը

 

Հավելված 2

Կոմպիլյացիոն աշխատանքների հիման վրա կազմված հաշվետվությունների օրինակներ

Ֆինանսական հաշվետվությունների կոմպիլյացիայի վերաբերյալ հաշվետվության  օրինակ

ԿՈՄՊԻԼՅԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ Է.

Կազմակերպության ղեկավարության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա մենք կազմել ենք ԱԲԳ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը՝ առ 1-ը հունվարի 20X1թ.,  ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի հաշվետվությունները՝ համաձայն աուդիտի այն ստանդարտների (կամ նշեք համապատասխան գործնական փորձը), որոնք կիրառելի են կոմպիլյացիոն աշխատանքների ժամանակ: Նշված ֆինանսական հաշվետվությունների համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարությունը: Մեր կողմից չի իրականացվել այդ ֆինանսական հաշվետվությունների աուդիտ կամ դիտարկում, և հետևաբար, դրանց վերաբերյալ որևէ հավաստիացում  չի տրվում:

ՀԱՇՎԱՊԱՀ

Ամսաթիվը
Հասցեն

 

Ֆինանսական հաշվետվությունների կոմպիլյացիոն աշխատանքների հիման վրա պատրաստված հաշվետվության օրինակ՝ ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքներից շեղումների վրա ուշադրությունը հրավիրող լրացուցիչ մասի ավելացումով

ԿՈՄՊԻԼՅԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ Է.

Կազմակերպության ղեկավարության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա մենք կազմել ենք ԱԲԳ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը՝ առ 1-ը հունվարի 20X1թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի հաշվետվությունները՝ համաձայն աուդիտի այն ստանդարտների (կամ նշեք համապատասխան գործնական փորձը), որոնք կիրառելի են կոմպիլյացիոն աշխատանքների ժամանակ: Նշված ֆինանսական հաշվետվությունների համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարությունը: Մեր կողմից չի իրականացվել այդ ֆինանսական հաշվետվությունների աուդիտ կամ դիտարկում, և հետևաբար, դրանց վերաբերյալ որևէ հավաստիացում չի տրվում:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ֆինանսական հաշվետվություններին կից X ծանոթագրությանը, որտեղ նշվում է, որ կազմակերպության ղեկավարությունը որոշել է չներառել վարձակալված մեքենաների և սարքավորումների արժեքը ակտիվների կազմում, որը ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքներից շեղում է համարվում:

ՀԱՇՎԱՊԱՀ

Ամսաթիվը,
Հասցեն

       
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
 Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.12.2019, N 1723-Ն 26.12.2019, N 509-Ն
29.12.2011, N 1931-Ն 27.02.2012, N 509-Ն
29.09.2011, N 1387-Ն 13.10.2011, N 509-Ն
17.02.2011, N 140-Ն 05.03.2011, N 509-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան