ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2010 թվականի N 1775-Ն
ԳՈՒՅՔԸ ՀԱՇՎԱՌՈՂ ԿԱՄ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԳՐԱՆՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) շարժական գույքը հաշվառող կամ շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից շարժական գույքի և դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշման համաձայն առաջին տեղեկությունը ներկայացվում է 2011 թվականի առաջին եռամսյակի համար` մինչև 2011 թվականի հուլիսի 15-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 2 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1775-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացվում յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը (ներառյալ)՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1775-Ն որոշման 2-րդ կետում նշված դեպքի:
2. Տեղեկությունները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` «MS-Excel» էլեկտրոնային ֆայլի տեսքով:
3. Ներկայացվող տեղեկություններն ստորագրվում են տվյալ պետական մարմնի իրավասու պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի կողմից՝ էլեկտրոնային ստորագրությամբ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տեղեկությունները տրամադրվում են անվճար:
5. Ստացված տեղեկություններն օգտագործվում են բացառապես ծառայողական նպատակներով և հրապարակման ենթակա չեն:
6. Անշարժ գույքի և անշարժ գույքի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ տեղեկությունները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1775-Ն որոշման N 1 հավելվածի ձևի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:
7. Ձևի տիտղոսային մասը լրացվում է հետևյալ կարգով՝
1) «20.... թվականի» արտահայտության կետերով առանձնացված մասում լրացվում է այն թվականը, որի համար ներկայացվում են տեղեկությունները.
2) «....................... եռամսյակում» արտահայտության կետերով առանձնացված մասում տառերով լրացվում է այն եռամսյակը, որի համար ներկայացվում են տեղեկությունները.
3) «I. Հեռախոսահամարը» տողում լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` տեղեկությունները լրացնելու և ներկայացնելու համար պատասխանատու պաշտոնատար անձի հեռախոսահամարը.
4) «II. Ամսաթիվը» տողում լրացվում տեղեկությունները ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:
8. Անշարժ գույքին առնչվող տեղեկությունները (ձևի 1-28-րդ սյունակները) լրացվում են հետևյալ կարգով՝
1) «1. N/N» սյունակում լրացվում է տողի հերթական համարը.
2) «2. Գույքի ծածկագիրը (կոդը)» սյունակում լրացվում է տվյալ անշարժ գույքի տեսակը բնութագրող ծածկագիրը (կոդը).
Անշարժ գույքի |
Անշարժ գույքի նպատակային նշանակությունը |
110 |
անհատական բնակելի տուն |
120 |
բազմաբնակարան բնակելի շենքի բնակարան |
130 |
այգետնակ (ամառանոց) |
140 |
բազմաբնակարան բնակելի շենք |
150 |
բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք |
160 |
ավտոտնակ |
200 |
հասարակական նշանակության շենք կամ շինություն |
300 |
արտադրական նշանակության շենք կամ շինություն |
400 |
հողամաս |
3) «3. Գործարքի ծածկագիրը (կոդը)» սյունակում լրացվում է գործարքի տեսակը բնութագրող (կոդը) ծածկագիրը.
Գործարքի |
Գործարքի տեսակը |
09 |
անշարժ գույքի նվիրատվություն |
11 |
անշարժ գույքի ժառանգություն |
14 |
անշարժ գույքի առուվաճառք |
15 |
անշարժ գույքի վարձակալություն |
20 |
անշարժ գույքի անհատույց օգտագործում |
21 |
նոր ստեղծված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում |
22 |
անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարում |
4) «4. Անշարժ գույքի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է անշարժ գույքի գտնվելու վայրը.
5) «5. Անշարժ գույքի օտարման ամսաթիվը» սյունակում լրացվում է նշված անշարժ գույքի օտարման ամսաթիվը.
6) «6. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի գրանցման թերթիկի համարը» սյունակում լրացվում է տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի գրանցման թերթիկի համարը.
7) «7. Պայմանագրի գումարը» սյունակում Հայաստանի Հանրապետության դրամով լրացվում են`
ա. գույքի օտարման դեպքում` առք ու վաճառքի պայմանագրում արտացոլված ամբողջ գումարի մեծությունը,
բ. գույքի վարձակալության դեպքերում` մեկ ամսվա համար նախատեսված գումարը,
գ. նվիրատվության, ժառանգության, անհատույց օգտագործման կամ հատուցում չենթադրող այլ դեպքերում` 7-րդ սյունակում նշվում է «0».
8) «8. Կադաստրային արժեքը» սյունակում լրացվում է տվյալ գույքի կադաստրային արժեքը` Հայաստանի Հանրապետության դրամով.
9) «9. Օտարողի (վարձատուի)` բաժնեմասը» սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ օտարողին պատկանող բաժնային սեփականության չափը` տոկոսներով կամ կոտորակով: Ընդ որում, եթե`
ա. գույքն օտարողին (վարձատուին) պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա 9-րդ սյունակում նշվում է «100»,
բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, 9-րդ սյունակում, նշվում է «համատեղ» բառը,
գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց, 9-րդ սյունակում, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով կամ կոտորակով.
10) «10. Օտարողի (վարձատուի)` անունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) անունը.
11) «11. Օտարողի (վարձատուի)` ազգանունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) ազգանունը.
12) «12. Օտարողի (վարձատուի)` հայրանունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հայրանունը.
13) «13. Օտարողի (վարձատուի)` անվանումը» սյունակը լրացվում է, եթե օտարողը (վարձատուն) իրավաբանական անձ է: Սյունակում լրացվում է տվյալ իրավաբանական անձի լրիվ անվանումը.
14) «14. Օտարողի (վարձատուի)` սոցիալական քարտի համարը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) ներկայացրած սոցիալական ապահովության քարտի համարը.
15) «15. Օտարողի (վարձատուի)` ՀՎՀՀ» սյունակը լրացվում է, եթե օտարողը (վարձատուն) իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր: Սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հարկ վճարողի հաշվառման համարը.
16) «16. Օտարողի (վարձատուի)` հաշվառման վայրը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.
17) «17. Օտարողի (վարձատուի)` անձնագրի տվյալները» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) անձնագրի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը.
18) «18. Ձեռք բերողի (վարձակալի)` բաժնեմասը» սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ ձեռք բերողին պատկանող բաժնային սեփականության չափը՝ տոկոսներով կամ կոտորակով: Ընդ որում, եթե`
ա. գույքը ձեռք բերողին պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա 18-րդ սյունակում նշվում է «100»,
բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, 18-րդ սյունակում, նշվում է «համատեղ» բառը,
գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց, 18-րդ սյունակում, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով կամ կոտորակով.
19) «19. Ձեռք բերողի (վարձակալի)` անունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) անունը.
20) «20. Ձեռք բերողի (վարձակալի)` ազգանունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) ազգանունը.
21) «21. Ձեռք բերողի (վարձակալի)` հայրանունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հայրանունը.
22) «22. Ձեռք բերողի (վարձակալի)` անվանումը» սյունակը լրացվում է, եթե ձեռք բերողը (վարձակալը) իրավաբանական անձ է: Սյունակում լրացվում է տվյալ իրավաբանական անձի լրիվ անվանումը.
23) «23. Ձեռք բերողի (վարձակալի)` սոցիալական քարտի համարը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) ներկայացրած սոցիալական ապահովության քարտի համարը.
24) «24. Ձեռք բերողի (վարձակալի)` ՀՎՀՀ» սյունակը լրացվում է, եթե ձեռք բերողը (վարձակալը) իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր: Սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հարկ վճարողի հաշվառման համարը.
25) «25. Ձեռք բերողի (վարձակալի)` հաշվառման վայրը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.
26) «26. Ձեռք բերողի (վարձակալի)` անձնագրի տվյալները» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) անձնագրի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը.
27) «27. Վճարման ձևը» սյունակում լրացվում է պայմանագրով նախատեսված գումարի վճարման ձևը՝ «միանվագ», «տարաժամկետ», «փուլային» կամ նշվում է «0».
28) անշարժ գույքի վարձակալության գործարքներն արտացոլելիս «28. Ծանոթագրություն» սյունակում նշվում է պայմանագրի ժամկետը (սկզբի և ավարտի օրերը, ամիսները և տարեթվերը), իսկ եթե պայմանագրով ժամկետ սահմանված չէ, ապա «28. Ծանոթագրություն» սյունակում նշվում է «անժամկետ» բառը:
9. Եթե գործարքը միաժամանակ վերաբերում է անշարժ գույքի տարբեր միավորներին (հողամասին, շենքին, շինությանը, այլ անշարժ գույքին կամ դրանց տարբեր համակցություններին), ապա այդ գործարքը լրացվում է նույն հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը) և «7. Պայմանագրի գումարը» սյունակը լրացվում է միայն առաջին տողում:
10. Գույքի փոխանակության գործարքների դեպքում, եթե`
1) անշարժ գույքը փոխանակվում է անշարժ գույքով, ապա գործարքը լրացվում է մեկ հերթական համարով (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը)` տարբեր գույքի առք ու վաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, իսկ այն դեպքում, երբ բացակայում է պամանագրային գումարը, «7. Պայմանագրի գումարը» սյունակում նշվում է «0», իսկ 28-րդ սյունակում նշվում են «փոխանակում այլ անշարժ գույքի հետ» բառերը.
2) անշարժ գույքը փոխանակվում է այլ գույքի հետ, ապա գործարքը լրացվում է առք ու վաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, իսկ եթե բացակայում է պամանագրի գումարը, «7. Պայմանագրի գումարը» սյունակում նշվում է «0», իսկ 28-րդ սյունակում նշվում են «փոխանակում այլ գույքի հետ» բառերը: Անշարժ գույքի հետ փոխանակվող այլ գույքի վերաբերյալ տվյալներ չեն լրացվում:
11. Նոր կառուցված (ստեղծված) անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցելիս լրացվում են աղյուսակի 1-4-րդ, 6-րդ, 8-րդ, 18-26-րդ սյունակները:
12. Անշարժ գույքը լուծարելու (քանդելու) դեպքում լրացվում են աղյուսակի 1-4-րդ, 6-րդ, 8-17-րդ սյունակները:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
20....թվականի ............ եռամսյակում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացվող անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ
I |
Հեռախոսահամարը |
|||||||||||||||||||||||||||
II |
Ամսաթիվը |
|||||||||||||||||||||||||||
NN |
Գույքի ծածկա- |
Գոր-ծարքի |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Ան-շարժ գույքի օտար- |
Գույքի նկատ-մամբ իրա-վունք- |
Պայմա- |
Կա-դաստ- |
Օտարողի (վարձատուի)` |
Ձեռք բերողի |
Վճար-ման |
Ծանո- | |||||||||||||||||
բաժնե- |
անունը |
ազգա- |
հայրա- |
անվա- |
սոցիա- |
ՀՎՀՀ |
հաշ- |
անձ-նագրի տվյալ- |
բաժնե- |
ա-նունը |
ազգա- |
հայրա- |
անվա- |
սոցիա- |
ՀՎՀՀ |
հաշ- |
անձնա- | |||||||||||
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
8. |
9. |
10. |
11. |
12. |
13. |
14. |
15. |
16. |
17. |
18. |
19. |
20. |
21. |
22. |
23. |
24. |
25. |
26. |
27. |
28. | |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1775-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՀԱՇՎԱՌՈՂ ԿԱՄ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԳՐԱՆՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Շարժական գույքի և դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացվում յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը (ներառյալ)` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1775-Ն որոշման 2-րդ կետում նշված դեպքի:
2. Տեղեկությունները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` «MS-Excel» էլեկտրոնային ֆայլի տեսքով:
3. Ներկայացվող տեղեկություններն ստորագրվում են տվյալ պետական մարմնի իրավասու պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի կողմից՝ էլեկտրոնային ստորագրությամբ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տեղեկությունները տրամադրվում են անվճար:
5. Ստացված տեղեկություններն օգտագործվում են բացառապես ծառայողական նպատակներով և հրապարակման ենթակա չեն:
6. Շարժական գույքի և դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1775-Ն որոշման N 2 հավելվածի ձևի, ներկայացնում են`
1) ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների և կիսակցորդների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն.
2) ջրային փոխադրամիջոցների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն.
3) օդային փոխադրամիջոցների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն.
4) գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.
5) ճանապարհաշինարարական և այլ մեքենաների, դրանց կցորդների և կիսակցորդների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն:
7. Ձևի տիտղոսային մասը լրացվում է հետևյալ կարգով՝
1) «20...... թվականի» արտահայտության կետերով առանձնացված մասում լրացվում է այն թվականը, որի համար ներկայացվում են տեղեկությունները.
2) «.................... եռամսյակը» արտահայտության կետերով առանձնացված մասում տառերով լրացվում է այն եռամսյակը, որի համար ներկայացվում են տեղեկությունները.
3) «I. Տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը» տողում նշվում է տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը.
4) «II. Հեռախոսահամարը» տողում լրացվում է տեղեկություններ ներկայացնող մարմնի` տեղեկությունները լրացնելու և ներկայացնելու համար պատասխանատու պաշտոնատար անձի հեռախոսահամարը.
5) «III. Ամսաթիվը» տողում լրացվում են տեղեկությունները ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:
8. Գույքին առնչվող տեղեկությունները (ձևի 1-27-րդ սյունակները) լրացվում են հետևյալ կարգով՝
1) «1. N/N» սյունակում լրացվում է տողի հերթական համարը.
2) «2. Գույքի ծածկագիրը (կոդը)» սյունակում լրացվում է տվյալ շարժական գույքի տեսակը բնութագրող ծածկագիրը (կոդը)`
Շարժական |
Շարժական գույքի տեսակը |
201 |
ավտոմոբիլային տրանսպորտի միջոց |
202 |
անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ |
203 |
կցորդ, կիսակցորդ |
204 |
օդային փոխադրամիջոց |
205 |
ջրային փոխադրամիջոց |
3) «3. Գործարքի ծածկագիրը (կոդը)» սյունակում լրացվում է գործարքի տեսակը բնութագրող ծածկագիրը (կոդը).
Գործարքի |
Գործարքի տեսակը |
01 |
շարժական գույքի նվիրատվություն |
02 |
շարժական գույքի ժառանգություն |
03 |
շարժական գույքի առուվաճառք |
04 |
նոր շարժական գույքի առաջացում (այդ թվում՝ կառուցում) |
05 |
շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարում |
06 |
շարժական գույքի վարձակալություն |
07 |
շարժական գույքի լուծարում |
4) «4. Մակնիշը և թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում են շարժական գույքի մակնիշը և թողարկման տարեթիվը.
5) «5. Օտարման ամսաթիվը» սյունակում լրացվում է շարժական գույքի օտարման ամսաթիվը.
6) «6. Պայմանագրի գումարը» սյունակում Հայաստանի Հանրապետության դրամով լրացվում են`
ա. գույքի օտարման դեպքում` առք ու վաճառքի պայմանագրում արտացոլված ամբողջ գումարի մեծությունը,
բ. գույքի վարձակալության դեպքերում` մեկ ամսվա համար նախատեսված գումարը, ընդ որում, եթե պայմանագրով մեկ ամսվա համար վարձակալական վճարի չափ նախատեսված չէ, ապա այն որոշվում է վարձակալական պայմանագրով նախատեսված վճարի ամբողջ գումարի և վարձակալության ժամանակահատվածի ամիսների թվի հարաբերությամբ կամ կոնկրետ ժամանակահատվածի (եռամսյակի, տարվա կամ այլ ժամանակահատվածի) համար նախատեսված վճարի` մեկ ամսվան բաժին ընկնող չափով,
գ. նվիրատվության, ժառանգության, անհատույց օգտագործման կամ հատուցում չենթադրող այլ դեպքերում` 6-րդ սյունակում նշվում է «0».
7) «7. VIN-կոդը» սյունակում լրացվում է շարժական գույքի հաշվառման համարը (Vehicle identification number, VIN)` դրա առկայության դեպքում.
8) «8. Օտարողի (վարձատուի)` բաժնեմասը» սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ օտարողին (վարձատուին) պատկանող բաժնային սեփականության չափը` տոկոսներով: Ընդ որում, եթե`
ա. գույքն օտարողին (վարձատուին) պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա 8-րդ սյունակում նշվում է «100»,
բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, 8-րդ սյունակում, նշվում է «համատեղ» բառը,
գ. գույքը բաժնային սեփականություն իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց, 8-րդ սյունակում, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով.
9) «9. Օտարողի (վարձատուի)` անունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) անունը.
10) «10. Օտարողի (վարձատուի)` ազգանունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) ազգանունը.
11) «11. Օտարողի (վարձատուի)` հայրանունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հայրանունը (առկայության դեպքում).
12) «12. Օտարողի (վարձատուի)` անվանումը» սյունակը լրացվում է, եթե օտարողը (վարձատուն) իրավաբանական անձ է: Սյունակում լրացվում է տվյալ իրավաբանական անձի լրիվ անվանումը.
13) «13. Օտարողի (վարձատուի)` սոցիալական քարտի համարը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) սոցիալական ապահովության քարտի համարը, իսկ եթե օտարողը (վարձատուն) սոցիալական քարտ չունի, ապա լրացվում է «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3.1-ին կետով նախատեսված տեղեկանքի համարը.
14) «14. Օտարողի (վարձատուի)` ՀՎՀՀ» սյունակը լրացվում է, եթե օտարողը (վարձատուն) իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր: Սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հարկ վճարողի հաշվառման համարը.
15) «15. Օտարողի (վարձատուի)` հաշվառման վայրը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.
16) «16. Օտարողի (վարձատուի)` անձնագրի տվյալները» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) անձնագրի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը.
17) «17. Ձեռք բերողի (վարձակալի)` բաժնեմասը» սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ ձեռք բերողին պատկանող բաժնային սեփականության չափը՝ տոկոսներով: Ընդ որում, եթե`
ա. գույքը ձեռք բերողին պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա 17-րդ սյունակում նշվում է «100»,
բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, 17-րդ սյունակում, նշվում է «համատեղ» բառը,
գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց, 17-րդ սյունակում, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով.
18) «18. Ձեռք բերողի (վարձակալի)` անունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) անունը.
19) «19. Ձեռք բերողի (վարձակալի)` ազգանունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) ազգանունը.
20) «20. Ձեռք բերողի (վարձակալի)` հայրանունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հայրանունը (առկայության դեպքում).
21) «21. Ձեռք բերողի (վարձակալի)` անվանումը» սյունակը լրացվում է, եթե ձեռք բերողը (վարձակալը) իրավաբանական անձ է: Սյունակում լրացվում է տվյալ իրավաբանական անձի լրիվ անվանումը.
22) «22. Ձեռք բերողի (վարձակալի)` սոցիալական քարտի համարը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) սոցիալական ապահովության քարտի համարը, իսկ եթե ձեռք բերողը (վարձակալը) սոցիալական քարտ չունի, ապա լրացվում է «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3.1-ին կետով նախատեսված տեղեկանքի համարը.
23) «23. Ձեռք բերողի (վարձակալի)` ՀՎՀՀ» սյունակը լրացվում է, եթե ձեռք բերողը (վարձակալը) իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր: Սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հարկ վճարողի հաշվառման համարը.
24) «24. Ձեռք բերողի (վարձակալի)` հաշվառման վայրը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.
25) «25. Ձեռք բերողի (վարձակալի)` անձնագրի տվյալները» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) անձնագրի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը.
26) «26. Վճարման ձևը» սյունակում լրացվում է պայմանագրով նախատեսված գումարի վճարման ձևը՝ «միանվագ», «տարաժամկետ», «փուլային» կամ նշվում է «0».
27) շարժական գույքի վարձակալության գործարքներն արտացոլելիս «27. Ծանոթագրություն» սյունակում նշվում է պայմանագրի ժամկետը (սկզբի և ավարտի օրերը, ամիսները և տարեթվերը), իսկ եթե պայմանագրով ժամկետ սահմանված չէ, ապա «27. Ծանոթագրություն» սյունակում նշվում է «անժամկետ» բառը:
9. Գույքի փոխանակության գործարքների դեպքում, եթե`
1) շարժական գույքը փոխանակվում է շարժական գույքով, ապա գործարքը լրացվում է մեկ հերթական համարով (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը)` տարբեր գույքի առք ու վաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, իսկ այն դեպքում, երբ բացակայում է պայմանագրային գումարը, «7. Պայմանագրի գումարը» սյունակում նշվում է «0», իսկ 27-րդ սյունակում նշվում են «փոխանակում այլ շարժական գույքի հետ» բառերը.
2) շարժական գույքը փոխանակվում է այլ գույքի հետ, ապա գործարքը լրացվում է առք ու վաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, իսկ եթե բացակայում է պայմանագրի գումարը, «7. Պայմանագրի գումարը» սյունակում նշվում է «0», իսկ 27-րդ սյունակում նշվում են «փոխանակում այլ գույքի հետ» բառերը: Շարժական գույքի հետ փոխանակվող այլ գույքի վերաբերյալ տվյալներ չեն լրացվում:
10. Նոր ստեղծված շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցելիս լրացվում են աղյուսակի 1-3-րդ, 17-25-րդ սյունակները:
11. Շարժական գույքը լուծարելու դեպքում լրացվում են աղյուսակի 1-4-րդ, 7-րդ` VIN-կոդի առկայության դեպքում, 8-16-րդ սյունակները:
12. Եթե օդային փոխադրամիջոցն օտարողը կամ վարձատուն օտարերկրյա քաղաքացի կամ իրավաբանական անձ է, ապա ձևի 6-րդ, 8-րդ և 26-րդ սյունակները լրացնելը պարտադիր չէ:
13. Գյուղատնտեսական տեխնիկայի օտարման կամ վարձակալության վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելիս` ձևի 13-րդ և 22-րդ սյունակները չեն լրացվում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
20.......թվականի .................... եռամսյակի ընթացքում շարժական գույքը հաշվառող կամ շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից ներկայացվող շարժական գույքի և դրանց սեփականատերերի վերաբերյալ
I. |
Տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը |
|||||||||||||||||||||||||
II. |
Հեռախոսահամարը |
|||||||||||||||||||||||||
III. |
Ամսաթիվը |
|||||||||||||||||||||||||
NN |
Գույքի ծած- |
Գոր-ծարքի |
Մակ-նիշը և թո-ղարկ- |
Օտար- |
Պայմա- |
VIN-կոդը |
Օտարողի (վարձատուի)` |
Ձեռք բերողի (վարձակալի)` |
Վճար-ման ձևը |
Ծանո- | ||||||||||||||||
բաժնե- |
անունը |
ազգա- |
հայրա- |
անվա- |
սոցիա-լա- |
ՀՎՀՀ |
հաշ- |
անձ-նագրի տվյալ- |
բաժնե- |
անունը |
ազգա- |
հայրա- |
անվա- |
սոցիա- |
ՀՎՀՀ |
հաշ- |
անձ-նա- | |||||||||
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
8. |
9. |
10. |
11. |
12. |
13. |
14. |
15. |
16. |
17. |
18. |
19. |
20. |
21. |
22. |
23. |
24. |
25. |
26. |
27. |