ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
21 փետրվարի 2011 թ. |
N 417-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 1541-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով`
1. Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների և մրցույթների) կազմակերպումն ու անցկացումը կանոնակարգելու մասին» N 1540-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 15-րդ կետում «Կ.Արեյանի» և «Ս.Դանիելյանի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Վ.Առաքելյանի» և «Մ.Հասրաթյանի» բառերով.
2) որոշման N 1 հավելվածում «Կամո Արեյան», «Սամվել Դանիելյան» և «Տիգրան Աբրահամյան» բառերը համապատասխանաբար փոխարինել «Վահագն Առաքելյան», «Միքայել Հասրաթյան» և «Գևորգ Հակոբյան» բառերով.
3) որոշման N 1 հավելվածը լրացնել.
«Արմեն Ամիրյան Երևան քաղաքի ավագանու անդամ
Ջիվան Պողոսյան Երևան քաղաքի ավագանու անդամ» բառերով.
4) որոշման N 2 հավելվածում «Սամվել Դանիելյան», «Ֆրունզիկ Բասենցյան», «Էդուարդ Գասպարյան» և «Տիգրան Աբրահամյան» բառերը համապատասխանաբար փոխարինել «Միքայել Հասրաթյան», «Սամվել Մհերյան», «Էդուարդ Բարսեղյան» և «Գևորգ Հակոբյան» բառերով:
2. Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման գործընթացների կանոնակարգման մասին» N 1541-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածը լրացնել` «Արմեն Սահակյան Երևան քաղաքի ավագանու անդամ» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Կ. Կարապետյան |