ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2010 թվականի N 1004-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 1328-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1328-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրից, նախաբանից և 1-ին կետից հանել «Երևան քաղաքում» բառերը.
2) նախաբանում «1-ին հոդվածի» բառերը փոխարինել «3-րդ հոդվածի 5-րդ մասի» բառերով, իսկ «կանոնակարգելու» բառը` «ապահովելու» բառով.
3) 1-ին կետում «չափը` 300 քառ. մետր» բառերը փոխարինել «չափ. Երևան քաղաքում` 300 քառ. մետր, մյուս քաղաքային համայնքներում` 400 քառ. մետր, իսկ գյուղական համայնքներում` 1000 քառ. մետր» բառերով.
4) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
|