Գլխավոր տեղեկություն
Համար
N 1392-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.11.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.17/58(792) Հոդ.1283
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2010 թվականի N 1392-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բազային և հիմնական կենսաթոշակների չափերն ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու մասին» N 707-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման վերնագիրը «արժեքը» բառից հետո լրացնել «, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎՈՂ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ» բառերով.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. Կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափը սահմանել 200000 դրամ:»:

2. Սահմանել, որ՝

1) մինչև 2010 թվականի նոյեմբերի 1-ը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանց մահվան դեպքում թաղման նպաստ է վճարվում նրանց կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով (ներառյալ կենսաթոշակին տրվող` oրենքով սահմանված հավելումները), իսկ 3-րդ մասում նշված անձանց մահվան դեպքում՝ բազային կենսաթոշակի յոթանասունհինգապատիկի չափով.

2) մինչև 2010 թվականի նոյեմբերի 1-ը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածում նշված անձանց մահվան դեպքում թաղման նպաստ է վճարվում, եթե հուղարկավորությունը կատարած անձը դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմումի հետ միասին ներկայացնում է անձի մահվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 5
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան