«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2000 թվականի N 881
«ԶԵՅԹՈՒՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լուծարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Զեյթուն» ուսանողական ավան» պետական բյուջետային կազմակերպությունը:
2. Ստեղծել «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամ:
3. Սահմանել, որ «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի կառավարման մարմնի` հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվում են մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունից և Համահայկական երիտասարդական հիմնադրամից, ինչպես նաև այն պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից, որոնց տնօրինությանն են հանձնվել լուծարված «Զեյթուն» ուսանողական ավան» պետական բյուջետային կազմակերպության առանձին հանրակացարանային մասնաշենքեր կամ հարկաբաժիններ:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`
ա) երկշաբաթյա ժամկետում «Զեյթուն» ուսանողական ավանի բնակելի մասնաշենքերը կամ առանձին հարկաբաժիններ հանձնել համապատասխան պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տնօրինությանը` իրենց ուսանողներին բնակեցնելու նպատակով.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի կանոնադրությունը.
գ) մինչև 2001/2002 ուսումնական տարվա սկիզբն ապահովել «Նոր Նորք» ուսանողական ավանի մասնաշենքերից ուսանողների` սահմանված կարգով տեղափոխումը «Զեյթուն» ուսանողական ավանի համապատասխան մասնաշենքեր` դրանցում ապրող բնակիչներին տեղափոխելով «Նոր Նորք» ուսանողական ավանի մասնաշենքեր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 27-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2000 թ. դեկտեմբերի 27 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.03.2008, N 210-Ա | 07.03.2008, N 881 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|