Գլխավոր տեղեկություն
Համար
N 536-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (29.09.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.10.15/26(439) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
28.09.2012
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

28 սեպտեմբերի 2012 թ.
 ք. Երևան

N 536-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի սեպտեմբերի 24-ի N 36/6 եզրակացությունը.

Ուժը կորցրած ճանաչել.

1. «ՖՐԵՍԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման N ՏԿՈՒ 00257 լիցենզիան և N 00001-ից մինչև N 00006-ը ներառյալ ներդիրները:

2. «ԹԱՐԳՄԱՆՉԱՆՑ» արտադրական կոոպերատիվին տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման N ՏԿՈՒ 00054 լիցենզիան և N 00001 ու N 00002 ներդիրները:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Բեգլարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան