Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
31 հունվարի 2013 թվականի N 4
8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության 2013 թվականի միջոցառումների տարեկան ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների ժամանակացույցի կատարումը:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների ժամանակացույցի կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թ. հունվարի 31-ի նիստի N 4 արձանագրային որոշման |
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
հ/հ |
Միջոցառման |
Ակնկալվող |
Կատարողը |
Համակատարողը |
Ժամկետը |
Ֆինանսական ապահովումը |
Հղումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
Հանրապետությունում գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկման ցուցանիշների ներդրմանն ուղղված աշխատանքների իրականցում: |
«Գենդերային զգայուն և տարաբաժանված ցուցիչներ» մեթոդական ձեռնարկը կտրամադրվի շահագրգիռ գերատեսչություններին և կազմակերպություններին: Կիրականացվեն գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկման ցուցանիշների ներդրմանն ուղղված ուսուցողական դասընթացներ: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ |
ՀՀ կառավարության 2011թ մայիսի 20-ի նիստի N 19 արձանագ-րային որոշման 3-րդ և 4-րդ կետեր | |
2. |
ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովների անդամների գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
Կիրականացվեն «Գենդերային հիմնահարցեր» թեմայով վերապատրաստման դասընթացներ ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովների անդամների համար: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ | ||
3. |
Պետական ծառայողների որակավորման բարձրացում ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը: |
Կիրականացվեն «Գենդերային հիմնահարցեր» թեմայով քաղաքացիական ծառայողների (բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր պաշտոնների համար) վերապատրաստման դասընթացներ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2008թ. հուլիսի 8-ի N 567-Ա որոշմամբ հաստատված ծրագրով, որի շրջանակում կվերապատրաստվեն բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր պաշտոնների շուրջ 100 քաղաքացիական ծառայողներ: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Դեկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե | ||
4. |
ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՀՀ հինգերորդ և վեցերորդ պարբերական զեկույցի ներկայացում ՀՀ Կառավարություն: |
Կմշակվի և ՄԱԿ ներկայացնել ՀՀ 5-րդ և 6րդ պարբերական զեկույցը: |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
Միջգերատեսչական աշխատանքային խումբ |
Դեկտեմբեր |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
5. |
Բնակչության տեղեկատվության բարձրացում կաթնագեղձերի և արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման հետազոտության անհրաժեշտության մասին: |
Կմշակվեն կաթնագեղձերի և սեռական օրգանների քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով տեղեկատվական թերթիկներ: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Հունիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջվում | ||
6. |
Կանանց վերարտադրողական առողջության բարելավում, ծննդօգնության հաստատությունների աշխատանքի սկըզբունքների կանոնակարգում: |
Կմշակվեն մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության կազմակերպման չափորոշիչները, այն թվում բուժհաստատություների աշխատանքի սկզբունքները, նկարագրերը և կհաստատվեն առողջապահության նախարարի հրամանով: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||
7. |
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի շրջանակներում սպառողական կոոպերատիվների կարողությունների հզորացման, արոտների անցանելիության մակարդակի բարձրացման, կաթի հավաքման և վերամշակման կարողությունների ստեղծման միջոցով անասնապահությամբ զբաղվող կին ֆերմերների աշխատանքի արդյունավետության բարձրացում: |
Կոոպերատիվի անդամ կանանց աշխատանքի պայմանների բարելավում, գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացում, կանանց եկամուտների ավելացում, աշխատատեղերի ստեղծում: |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ | ||
8. |
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի շրջանակներում կանանց մասնակցությամբ կամ ղեկավարությամբ իրականացվող մրցակցային դրամաշնորհային ծրագրերի միջոցով՝ գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ արտադրության արդյունավետություն բարձրացում և փորձի տարածում: |
Գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրում և փորձի տարածում, արտադրության արդյունավետության բարձրացում, կանանց համար աշխատատեղերի ստեղծում, եկամուտների ավելացում, աղքատության կրճատում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ | ||
9. |
Գյուղական բնակավայրերում կանանց աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերի, մասնավորապես՝ վարկերի մատչելիության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում: |
Գյուղական բնակավայրերում կանանց զբաղվածության մակարդակի բարձրացում, կանանց հնարավորությունների նպատակային օգտագործում, եկամուտների ավելացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ | ||
10. |
«Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի իրականացում: |
Ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի 70 կին գործարարի: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
Ընթացքում |
ՀՀ պետական բյուջե | ||
11. |
«ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն» ծրագրի իրականացում: |
Տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի շուրջ 1500 կին գործարարի: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
Ընթացքում |
ՀՀ պետական բյուջե | ||
12. |
Արդյունաբերությունում կանանց համար նոր աշխատատեղերի ստեղծում: |
Կստեղծվի կանանց համար շուրջ 330 աշխատատեղ: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
Ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||
13. |
Հանրակրթական դպրոցի, Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների և ուսուցիչների որակավորման բարձրացում` ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը: |
Հանրակրթական դպրոցների, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերում կներառվեն գենդերային քաղաքականությանը վերաբերող թեմաներ: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||
14. |
Սովորողների մոտ մասնագիտական կողմնորոշման հարցերում իրազեկվածության բարձրացում` ուղղված գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը, աղջիկների և տղաների շրջանում իրենց սեռի համար ոչ ավանդական մասնագիտությունների նկատմամբ մոտիվացիայի ձևավորմանը: |
Հանրակրթական դպրոցներում կկիրառվի «Դաստիարակչական աշխատանքը դպրոցում. մասնագիտական կողմնորոշման խնդիրներ» օժանդակ ձեռնարկը, դասղեկական ժամերի ընթացքում սովորողները կիրազեկվեն մասնագիտական կողմնորոշման հարցերի շուրջ: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||
15. |
Ուսումնամեթոդական գրականության գենդերային փորձաքննության իրականացում: |
Փորձագիտական խմբերի կողմից կիրականացվի ուսումնամեթոդական գրականության գենդերային փորձաքննություն և գենդերային կարծրատիպեր պարունակող նյութերի վեր հանում/բացառում: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||
16. |
Գենդերային հիմնախնդիրների ներառմամբ ՄԿՈՒ պետական քաղաքականության մեջ: |
Կիրականացվեն հետազոտական աշխատանքներ` մասնագիտական ՀՀ պետական բյուջեի «Պետական աջակցություն ոչ նյութական մշակութային ժառանգության |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||
17. |
ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում և «Արտակարգ թերթում» արտակարգ իրավիճակներում գենդերային խնդիրների վերաբերյալ նյութերի տեղադրում և տարածում: |
Արտակարգ իրավիճակներում գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկատվության տարածում, իրազեկվածության բարձրացում: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
Ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ |
||
18. |
«Աղետների ռիսկի նվազեցումը և գենդերային խնդիրները» թեմայով դասընթաց` լրագրողների համար: |
Աղետների ռիսկի նվազեցման գործընթացում գենդերային խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
Ընթացքում |
Ֆինանսա-վորում չի պահանջվում | ||
19. |
«Կին միջազգային կինոփառատոն»: |
Հայաստանում կանանց կողմից նկարահանված ֆիլմերի ավելացում, նոր անունների բացահայտում: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
Նոյեմբեր-դեկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե | ||
20. |
ՀՀ կառավարության սահմանած «Լավագույն համայնքապետ` գենդերային ուղղվածությամբ», մրցույթի անցկացում: |
Համայնքներում ՀՀ գենդերային ռազմավարության իրականացում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
Մարտ |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||
21. |
Գենդերային հիմնախնդիրների լուսաբանման աշխատանքների իրականացում: |
Կկազմակերպվեն գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումներ, կտարածվեն տեղեկատվական նյութեր, կմշակվեն համապատասխան նյութեր ԶԼՄ-ներում հրապարակման նպատակով: |
ՀՀ մարզպետարաններ |
||||
22. |
Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գենդերային հարցերով զբաղվող աշխատանքային խմբերի աշխատակիցների վերապատրաստում: |
Գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատում և մշտադիտարկման ապահովում, գենդերային քաղաքականությանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացում: |
Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||
23. |
Գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում կանանց մասնակցության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
Կիրականցվի գյուղական բնակավայրերում կանանց աշխատանքային և կենցաղային պայմանների ուսումնասիրություն, կներկայացվեն առաջարկություններ: |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
Ապրիլ-սեպտեմբեր |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||
24. |
Քաղաքական և հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց մասնակցությանն ուղղված միջոցառումների իրականացում: |
Կիրականացվի հետազոտություն մարզում քաղաքական և հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց մասնակցության վերաբերյալ, կկազմակերպվի սեմինար- խորհրդակցություն հետազոտության արդյունքների ներկայացման և քննարկման համար: |
ՀՀ Արարատի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
Մայիս |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
25. |
Մարզի համայնքների ծրագրերում գենդերային քաղաքականության ներառման գործընթացի ապահովում: |
Մարզի 4 տարածաշրջաններում համայնքապետարանների աշխատակիցների, ավագանու անդամների, ՀԿ-ների ներկայացուցիչների, լրագրողների համար կազմակերպել հանդիպումներ ՀՀ գենդերային քաղաքականության իրազեկման, համայնքային ծրագրերում գենդերային բաղադրիչները ներառելու նպատակով: |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
Մարտ-ապրիլ |
Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ | ||
26. |
Կանանց ձեռնակատիրական գործունեության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
40 սկսնակ կին գործարարների համար կկազմակերպվեն սեփական բիզնես պլան կազմելու վերաբերյալ, կտրամադրվեն մեթոդական նյութեր: |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
Ապրիլ- մայիս |
Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ | |
27. |
Քաղաքական և հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց մասնակցության մասին հետազոտության իրականացում: |
Կիրականացվի «Կանանց քաղաքական և քաղաքացիական մասնակցությունը 2012թ ԱԺ և ՏԻՄ ընտրություններում Լոռու մարզում» հետազոտությունը, կամփոփվեն արդյունքները, կկազմակերպվի մարզային խորհրդաժողով հետազոտության արդյունքների ներկայացման և քննարկման համար: |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
Հունվար |
Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ |
|
28. |
Կանանց քաղաքական և քաղաքացիական լիդերության խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպում: |
Կկազմակերպվեն քառօրյա սեմինար-պարապմունքներ Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանի կին համայնքի կին ղեկավարների և ավագանանիների համար: |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
Փետրվար |
Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ | |
29. |
Մարզում գործող ձեռներեցների շրջանում գենդերային հիմնախնդիրների վերհանմանը և գենդերային զգայնության բարձրացմանն ուղղված միջոցառման իրականացում: |
Կանցկացվի «Սոցիալական գործընկերություն. ՀԿ, բիզնես ոլորտի կանայք և պետական կառույցներ: Քաղաքացիական նախաձեռնությունների տեխնոլոգիաներ» թեմայով կլոր-սեղան քննարկում մարզի կին ձեռներեցների մասնակցությամբ: |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
Հուլիս |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
30. |
Մարզխորհրդի նիստում ներկայացնել «Գենդերային հավասարության, ավանդական և արդի ընտանիքների սոցիալ-բարոյական հիմնախնդիրների մասին» և «Ընտանիքը և կանանց իրավունքները» թեմաները: |
Հիմնախնդրի լուսաբանում և ՏԻՄ ներկայացուցիչների իրազեկուցման բարձրացում: |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
1-ին եռամսյակ, |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
31. |
«Գենդերային փոխհարաբերությունների արտացոլումը հայ և այլ լեզուներում. համեմատական բնութագիր» թեմայով զրույցի կազմակերպում մանկավարժների և մշակութային հաստատությունների աշխատողների համար: |
Գենդերային մշակույթի ձևավորման արմատավորման նպաստում: |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
4-րդ եռամսյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||
32. |
Անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ցածր եկամուտով բազմազավակ ընտանիքների սոցիալական պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացում: |
Բազմազվակ մայրերի սոցիալական վիճակի բարելավում: |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
Հուլիս-սեպտեմբեր |
Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ |
||
33. |
Համայնքային ծրագրերում գենդերային բաղադրիչի ներդրմանն ուղղված միջոցառումների իրականցում: |
Կկազմակերպվեն կլոր սեղաններ մարզի բոլոր համայնքներում և հաստատություններում մարզում գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ: |
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան |
Մայիս-նոյեմբեր |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||
34. |
Մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում (այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմերում) գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում: |
Մարզի տարածաշրջաններում կանցկացվեն 4 խորհրդակցություններ, որտեղ կքննարկվեն մարզում առկա գենդերային հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված ծրագրերը: |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
Հուլիս-սեպտեմբեր |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
35. |
Կանանց առաջնորդության դերի բարձրացմանն ուղղված «Լիդերության դպրոց» ծրագրի իրականացում |
Կկազմակերպվեն դասընթացներ 25 կանանց համար և կտրամադրվեն համապատասխան հավաստագրեր: |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
Ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
36. |
Մարզի 5 տարածաշրջանի համայնքներում ավագանու անդամների համար դասընթացների կազմակերպում` գենդերային քաղաքականության թեմաներով: |
Իրազեկվածության բարձրացում, գենդերային գիտելիքների ապահովում: |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
Ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ | |
37. |
Գենդերային քաղաքականության լուսաբանման նպատակով կազմակերպել կլոր սեղան-քննարկում ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ծառայողների համար: |
Ոստիկանության աշխատակիցների իրազեկության բարձրացում: |
ՀՀ ոստիկանություն |
Ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
