«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2004 թվականի N 876-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄՇԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 11-ի N 9 որոշման և Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագրի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2004 թվականի ընթացքում մշակման ենթակա առաջնային տեխնիկական կանոնակարգերի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված տեխնիկական կանոնակարգերի մշակումը և ցանկում նշված ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետությունում 2004 թվականի ընթացքում առաջնային տեխնիկական կանոնակարգերի մշակման ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. հունիսի 14 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 876-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄՇԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ
NN ը/կ | Տեխնիկական կանոնակարգի անվանումը | Պատասխանատու կատարող իրավասու մարմինը | Համակատարող մարմինը | Կատարման ժամկետը |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. | «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | հուլիս | |
2. | (2-րդ կետն ուժը կորցրել է 20.01.05 N 121-Ա) | |||
3. | (3-րդ կետն ուժը կորցրել է 20.01.05 N 121-Ա) | |||
4. | (4-րդ կետն ուժը կորցրել է 20.01.05 N 121-Ա) | |||
5. | (5-րդ կետն ուժը կորցրել է 20.01.05 N 121-Ա) | |||
6. | (6-րդ կետն ուժը կորցրել է 20.01.05 N 121-Ա) | |||
7. | «Էլեկտրական հոսանքի փոխարկման, անջատման, միացման, պաշտպանական սարքավորումների անվտանգության պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում | ՀՀ էներգետիկայի նախարարություն | սեպտեմբեր | |
8. | «Ցեմենտներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 2005 թ. դեկտեմբեր | |
9. | «Երկաթբետոնե շինարարական կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 2005 թ. դեկտեմբեր | |
10. | «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող տաք գլանումով պողպատե ձողերին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 2005 թ. դեկտեմբեր | |
11. | «Ծխախոտին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | 2005 թվականի մարտ | |
12. | «Հեռախոսային կամ հեռագրային էլեկտրական ապարատներին, ռադիոհեռախոսային ու ռադիոհեռագրային կապի, ռադիո ու հեռուստատեսային հաղորդումների համար հաղորդող կամ ընդունող սարքավորումներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում | ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն | սեպտեմբեր | |
13. | «Քաղաքացիական և ծառայողական զենքին ու դրա փամփուշտներին ներկայացվող անվտանգության պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն | 2005 թվականի մարտ |
14. | «Արգելակման և հակասառցապատման հեղուկներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | 2005 թվականի մարտ | |
15. | «Պլաստմասսայե արտադրատեսակների անվտանգության պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | ՀՀ առողջապահության նախարարություն | 2005 թվականի մարտ |
16. | «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգության ապակիներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | 2005 թվականի մարտ |
(Ցանկը փոփ. 09.09.04 N 1264-Ա, 02.12.04 N 1702-Ա, 02.12.04 N 1814-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |