«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 ապրիլի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
11 մարտի 2008 թ. |
թիվ 64-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ԹԻՎ 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը և 49-րդ հոդվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություններում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 21-ը հաստատելու մասին» թիվ 175-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություններում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 21-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 21) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգ 21-ի 2.4 և 2.5 կետերը.
2) Կանոնակարգ 21-ի 2.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.3 Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունները դրամարկղային գործառնությունները կանոնակարգող կարգերի մեկական օրինակները ընդունմանը հաջորդող մեկամսյա ժամկետում, այդ թվում՝ փոփոխություններն ու լրացումները, տրամադրում են Կենտրոնական բանկին, իսկ նոր բացված վարկային կազմակերպությունները այդ կարգերի մեկական օրինակները Կենտրոնական բանկին են տրամադրում վարկային կազմակերպության լիցենզիա ստանալուց հետո եռամսյա ժամկետում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
2008 թ. մարտի 12 Երևան |