«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10011028
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 դեկտեմբերի 2010 թ. |
N 38-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԵՅՇՄԱՆԻՈԶՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N 3.1.1-017-10 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» 15.08.2002թ. N 1300-Ն որոշման 12 կետի «դ» ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում լեյշմանիոզների համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N 3.1.1-017-10 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը և «Լեյշմանիոզի էնդեմիկ տարածքներում բակային համայցի մատյանի օրինակի», «Լեյշմանիոզի դեպքի բնորոշման», «Լեյշմանիոզով հիվանդի ոսկրածուծի պունկտատի քսուքի պատրաստուկը ռեֆերենս լաբորատորիա ուղեկցող կտրոնի», «Ամսական/տարեկան տեղեկատվություն լեյշմանիոզների նկատմամբ լաբորատոր հետազոտությունների Ձև Լ-1-ի», «Լեյշմանիոզների նկատմամբ լաբորատոր հետազոտությունների գրանցման մատյանի Ձև Լ-2-ի» ձևերը համաձայն հավելվածի:
Նախարար ՝ |
Հ. Քուշկյան |
ՀԱՎԵԼՎԱԾ 2010 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 38-Ն հրամանի |
«ԼԵՅՇՄԱՆԻՈԶՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարահամաճարակային կանոնները (այսուհետ` Կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից) համար, որոնք իրականացնում են լեյշմանիոզի դեպքերի հայտնաբերումը և բնակչության շրջանում լեյշմանիոզով հիվանդների բուժօգնությունը և սպասարկումը:
2. Սույն սանիտարահամաճարակային կանոնները սահմանում են լեյշմանիոզով հիվանդների հայտնաբերման, ախտորոշման, դեպքերի հաշվառման և հաշվետվության վարման, հիվանդների հոսպիտալացման և դուրսգրման, շարունակական (դիսպանսեր) հսկողության, հիվանդի օջախում համաճարակաբանական հետազոտության, կոնտակտավորների բժշկական հսկողության և այլ հարցեր, որոնք ուղղված են լեյշմանիոզի համաճարակաբանական հսկողության գործընթացի ապահովմանը:
Բ Ա Ժ Ի Ն 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
3. Լեյշմանիոզները տարափոխիկ մակաբուծային հիվանդություններ են, որոնց հարուցիչները Լեյշմանիա ցեղին պատկանող միաբջիջ նախակենդանիներ են (նախնէակներ):
4. Լեյշմանիոզների փոխանցումը տեղի է ունենում Ֆլեբոտոմուս ցեղին պատկանող մլակների միջոցով: Վարակի աղբյուրը տարբեր կենդանիները, հիմնականում հիվանդ շները և կրծողներն են, իսկ որոշ ձևերի ժամանակ` մարդը:
5. Համաճարակային գործընթացը կարող է դրսևորվել սպորադիկ դեպքերի և համաճարակային բռնկումների ձևով:
Բ Ա Ժ Ի Ն 3
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Գ Լ ՈՒ Խ 1
ԼԵՅՇՄԱՆԻՈԶՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ
6. Լեյշմանիոզով հիվանդների (վարակիրների) հայտնաբերումն իրականացնում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողները` բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում (հիվանդների պասիվ հայտնաբերում) և համաճարակաբանական ցուցումներով իրականացվող բակային համայցերի ժամանակ (հիվանդների ակտիվ հայտնաբերում):
7. Լեյշմանիոզ կասկածվում է այն անձանց մոտ, ովքեր համապատասխանում են կասկածելի դեպքի ստանդարտ բնորոշմանը համաձայն ձև 2-ի:
8. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողները բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում մաշկային լեյշմանիոզի բնորոշ ախտանշաններ հայտնաբերելիս ախտորոշման նպատակով հիվանդին ուղեգրում են բնակության վայրի տարածքային մաշկասեռավարակաբանի, իսկ ընդերային լեյշմանիոզի կասկածի դեպքում` ինֆեկցիոն հիվանդանոց կամ ինֆեկցիոն բաժանմունք:
9. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողները լեյշմանիոզների վաղ հայտնաբերման նպատակով իրականացնում են բակային համայցեր հուլիս-հոկտեմբեր ամիսներին` շաբաթը մեկ անգամ և ձմռան ամիսներին` ամիսը մեկ անգամ: Բակային համայցի արդյունքները գրանցվում են համապատասխան մատյանում համաձայն ձև 1-ի:
10. Մաշկասեռավարակաբանը մաշկային լեյշմանիոզի կասկածի դեպքում կազմակերպում է կենսաբանական նյութի լաբորատոր հետազոտություն և դրական արդյունքի դեպքում հիվանդին ուղեգրում է համապատասխան մաշկասեռավարակաբանական հիվանդանոց կամ բաժանմունք` հետագա բուժման նպատակով:
11. Վարակաբանը ընդերային լեյշմանիոզ կասկածելու դեպքում հիվանդին ուղեգրում է համապատասխան բուժկանխարգելիչ կազմակերպություն` լաբորատոր ախտորոշման նպատակով:
Գ Լ ՈՒ Խ 2
ԼԵՅՇՄԱՆԻՈԶՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
12. Լեյշմանիոզների ախտորոշումն իրականացվում է.
1) կլինիկական,
2) համաճարակաբանական,
3) լաբորատոր ցուցանիշներով։
13. Լեյշմանիոզների ախտորոշումը դրվում է համաձայն դեպքերի ստանդարտ սահմանումների համաձայն ձև 2-ի:
14. Ախտորոշման համաճարակաբանական ցուցանիշները ներառում են.
1) համաճարակաբանական վերհուշի առկայությունը`
ա. լեյշմանիոզի էնդեմիկ օջախներում գտնվելը,
բ. անցյալում լեյշմանիոզով հիվանդանալը:
Այս մասին կատարվում է գրանցում հիվանդի բժշկական փաստաթղթերում` համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության պրոֆիլի:
15. Ախտորոշման լաբորատոր ցուցանիշները ներառում են.
ա. մակաբուծաբանական հետազոտություն,
բ. արյան շճաբանական հետազոտություն,
գ. հարուցչի աճեցում սննդային միջավայրերի վրա։
16. Ընդերային լեյշմանիոզի կասկածի դեպքում լաբորատոր հետազոտվում է կրծոսկրի, ազդրոսկրի և ցայլոսկրի ոսկրածուծից վերցված պունկտատի բարակ քսուքը:
17. Մաշկային լեյշմանիոզի կասկածի դեպքում լաբորատոր հետազոտվում է խոցի կամ խոցի շրջապատող ինֆիլտրատից վերցրած քսուքը:
18. Շճաբանական հետազոտությունը լրացուցիչ ախտորոշման եղանակ է, օգտագործվում է իմունաֆերմենտային ախտորոշման եղանակը: Նախնական ախտորոշման համար նախատեսված են արագ ախտորոշման թեստ- համակարգեր:
19. Լեյշմանիոզի ախտորոշման նպատակով` լեյշմանիաների աճեցման համար օգտագործվում է նաև N N N սննդային միջավայրը:
20. Ընդերային և մաշկային լեյշմանիոզով հիվանդության կասկածով հիվանդներից վերցրած ոսկրածուծի և խոցից կամ խոցի շրջապատող ինֆիլտրատից վերցրած քսուքների բոլոր պատրաստուկները պարտադիր ուղարկվում են ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ի մակաբուծաբանական լաբորատորիա` հսկողական հետազոտության` լրացնելով համապատասխան լաբորատոր ուղեգրման ձևաթուղթ (Հավելված 3):
Գ Լ ՈՒ Խ 3
ԼԵՅՇՄԱՆԻՈԶՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
21. Մաշկային և ընդերային լեյշմանիոզով բոլոր հիվանդները ենթակա են պարտադիր հաշվառման (գրանցման):
22. Լեյշմանիոզ ախտորոշմամբ յուրաքանչյուր հիվանդ անհատապես հաշվառվում է ըստ բնակության վայրի և նրա տվյալները գրանցվում են ընդերային լեյշմանիոզի դեպքում` տարածաշրջանային պոլիկլինիկայի վարակաբանի, իսկ մաշկային լեյշմանիոզի դեպքում` մաշկասեռավարակաբանի կաբինետում:
23. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններում լեյշմանիոզի յուրաքանչյուր դեպք հաշվառվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 20.10.08թ-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն սանիտարահամաճարակաբանական կանոններ և նորմեր» ՍԿ 3.1.1-010-08 հավելված 12-ի «Վարակիչ, այդ թվում մակաբուծային հիվանդությունների հաշվառման մատյանում»:
24. Լեյշմանիոզի յուրաքանչյուր դեպքի մասին հայտնաբերող բժշկի կողմից անմիջապես (հեռախոսով, ֆաքսով, էլեկտրոնային փոստի միջոցով) հաղորդվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն (այսուհետ` Տեսչություն) (ըստ տեղակայման վայրի), ապա 24 ժամվա ընթացքում լրացվում և ուղարկվում է ՀՀ առողջապահության նախարարի 15.10.08թ-ի թիվ 20-Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.1.6.009-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի շտապ հաղորդման քարտի (Ձև ՇՀ 1) համաձայն, իսկ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, «Արմենիկում ԲԿ» փակ բաժնետիրական ընկերությունը և «Շտապ բժշկական օգնություն» փակ բաժնետիրական ընկերությունը հաղորդում են նաև ՀՀԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
25. Լեյշմանիոզի դեպքերի հաշվառման, ինչպես նաև դրանց մասին ժամանակին և օպերատիվ հաղորդման համար պատասխանատու է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ղեկավարը:
26. Լեյշմանիոզին առնչվող բոլոր բժշկական տվյալները` ներառյալ համաճարակաբանական վերհուշը (անամնեզը), գրանցվում են հիմնական բժշկական փաստաթղթերում` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության պրոֆիլին համապատասխան:
27. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը, որը փոխել կամ հաստատել է ախտորոշումը, անմիջապես Տեսչություն (ըստ տեղակայման վայրի), կատարում են նոր շտապ հաղորդում` նշելով սկզբնական ախտորոշումը, փոխված (հաստատված) ախտորոշման ամսաթիվը և լաբորատոր հետազոտման արդյունքները, իսկ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը և «Արմենիկում ԲԿ» փակ բաժնետիրական ընկերությունը հաղորդում են նաև ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Այնուհետև 24 ժամվա ընթացքում լրացվում և ուղարկվում է նոր շտապ հաղորդման քարտ:
28. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում լեյշմանիոզներով հիվանդների հետազոտությունների արդյունքները գրանցվում են «Լեյշմանիոզով հիվանդների նկատմամբ իրականացված հետազոտությունների գրանցման մատյանում» համաձայն ձև 5-ի:
29. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները ամսական/տարեկան Տեսչություն են ներկայացնում հաշվետվություն լեյշմանիոզով հիվանդների նկատմամբ կատարած հետազոտությունների վերաբերյալ համաձայն ձև 4-ի:
30. Բոլոր մակարդակներում դեպքերի բացակայության պայմաններում ներկայացվում է զրոյական հաշվետվություն («Ընդամենը» սյունակում նշվում է 0):
31. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում պահպանվում են հաշվետվության կրկնօրինակները:
Գ Լ ՈՒ Խ 4
ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
32. Ընդերային լեյշմանիոզով բոլոր հիվանդները և կասկածելիները ենթակա են պարտադիր հոսպիտալացման ինֆեկցիոն հիվանդանոցում կամ հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում, իսկ մաշկային լեյշմանիոզի դեպքում բուժումն իրականացվում է մաշկասեռավարակաբանական հիվանդանոցում:
33. Մաշկային լեյշմանիոզով հիվանդները հոսպիտալացվում են այդ հիվանդների համար առանձնացված հիվանդասենյակներում, ուր պատուհանները ցանցապատվում են մանրավանդակ ցանցով` մլակների հարձակումից պաշտպանվելու նպատակով:
34. Լեյշմանիոզի բուժում իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տարածքում արգելվում է պահել կենդանիներ:
35. Լեյշմանիոզով հիվանդները հոսպիտալացվում են կլինիկական և համաճարակաբանական ցուցումով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԼԵՅՇՄԱՆԻՈԶՈՎ ՀԻՎԱՆԴԻ ՕՋԱԽՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
36. Լեյշմանիոզի համաճարակային բռնկումների ժամանակ օջախի համաճարակաբանական հետազոտության գործընթացում Տեսչության տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբանն անհրաժեշտության դեպքում ընդգրկում է նաև վարակաբանի, մանկաբույժի և այլ մասնագետների:
Գ Լ ՈՒ Խ 6
ԼԵՅՇՄԱՆԻՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՍՏԱՑԻՈՆԱՐԻՑ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
37. Լեյշմանիոզով հիվանդները ստացիոնարից դուրս են գրվում կլինիկական առողջացումից և լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի հիման վրա:
38. Դուրսգրումից առաջ, կատարված լաբորատոր հետազոտության դրական արդյունքի դեպքում բուժման հետագա ընթացքը որոշում է բուժող բժիշկը:
Գ Լ ՈՒ Խ 7
ԼԵՅՇՄԱՆԻՈԶՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ (ԴԻՍՊԱՆՍԵՐ) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
39. Մաշկային լեյշմանիոզի դեպքում շարունակական (դիսպանսեր) հսկողությունն իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության մաշկասեռավարակաբանի կողմից` 1 տարի ժամկետով, իսկ նրա բացակայության դեպքում` վարակաբանի:
40. Ընդերային լեյշմանիոզի դեպքում դիսպանսեր հսկողությունը սահմանվում է ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության վարակաբանի կողմից 6 ամիս ժամկետով:
41. Շարունակական (դիսպանսեր) հսկողության արդյունքները գրանցվում են հիվանդի ամբուլատոր բժշկական քարտում:
Ձև 1
Լեյշմանիոզի էնդեմիկ տարածքներում բակային համայցի մատյանի օրինակ
Փողոցի անվանում |
Հասցե Բնակչի |
Հարցման ամսաթիվ |
Կասկածելի հիվանդի հայտնաբերման ամսաթիվ |
Հայտնաբերողի ստորագրություն | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
և այլն |
Ձև 2
Լեյշմանիոզի դեպքի բնորոշում
Ընդերային լեյշմանիոզ հիվանդության դեպքի ստանդարտ սահմանում
Համաճարակաբանական ցուցանիշը-համաճարակաբանական վերհուշի (անամնեզի) առկայություն` լեյշմանիոզի էնդեմիկ օջախներում գտնվելը Կլինիկական նկարագիր
Ընդերային լեյշմանիոզ - երկարատև անկանոն տենդ, որը ուղեկցվում է փայծախի չափսերի մեծացումով, քաշի կորստով:
Լաբորատոր չափանիշներ - ոսկրածուծից վերցված պունկտատի բարակ քսուքում լեյշմանիաների հայտնաբերում, կամ շճաբանական հետազոտության դրական արդյունք:
Մաշկային լեյշմանիոզ հիվանդության դեպքի ստանդարտ սահմանում
Համաճարակաբանական ցուցանիշը-համաճարակաբանական վերհուշի (անամնեզի) առկայություն` լեյշմանիոզի էնդեմիկ օջախներում գտնվելը կամ լաբորատոր հաստատված լեյշմանիոզով հիվանդի հետ շփում:
Կլինիկական նկարագիր-դեմքի, իրանի, վերին և ստորին վերջույթների մաշկի բաց հատվածներում խոցերի առկայություն:
Լաբորատոր չափանիշներ-չքայքայված խոցից կամ խոցի շրջապատող ինֆիլտրատից վերցրած քսուքում լեյշմանիաների հայտնաբերում:
Դեպքի դասակարգում |
Կասկածելի |
Կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք |
Հավանական |
Կասկածելի դեպք |
Գումարած |
համաճարակաբանական վերհուշում լեյշմանիոզի էնդեմիկ տարածքում գտնվելու փաստի առկայություն |
Հաստատված |
Կասկածելի կամ հավանական դեպք` լաբորատոր հաստատված: |
Ձև 3
Լեյշմանիոզով հիվանդի ոսկրածուծի պունկտատի քսուքի պատրաստուկը ռեֆերենս լաբորատորիա ուղեկցող կտրոն
Լեյշմանիոզի նկատմամբ ոսկրածուծի պունկտատի քսուքի պատրաստուկի հետազոտության ուղեգիր Հիվանդի Ազգանուն, Անուն, Հայրանուն --------------------------------------------------- Նախնական լաբորատոր ախտորոշում իրականացնող, ԲԿԿ-ի անվանում------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Հիվանդի հասցե ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- Պատրաստուկի վերցման ժամանակացույց ---------------------------------------------------------------------------------------- Հետազոտման ժամանակացույց ----------------------------------------------------------------------------------------------------- Հետազոտության արդյունք------------------------------------------------------------------------------------------------------------- (հարուցչի տեսակ) Ոսկրածուծի քսուքը վերցնողի անուն, ազգանուն------------------------------------------------------------------------------- Հետազոտողի անուն, ազգանուն----------------------------------------------------------------------------------------------------- Հետազոտություն իրականացնող բժշկի ստորագրություն--------------------------------------------------------------------- |
Ձև 4
Ամսական/տարեկան տեղեկատվություն լեյշմանիոզների նկատմամբ լաբորատոր հետազոտությունների
Ձև Լ-1 ԲԿԿ-ի համար |
Լեյշմանիոզների նկատմամբ հետազոտվածների թիվ |
Կլինիկական ցուցումով |
Համաճարակա-բանական |
Լեյշմանիոզների նկատմամբ հետազոտվածների թիվ |
1 |
2 |
3 |
4 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|