Գլխավոր տեղեկություն
Համար
N 18-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2009-11.11.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.11.02/29(347) Հոդ.352
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.10.2009
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.11.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 10009358

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 հոկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 18-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ԵՎ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ, ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏԻ, ԵՐԵԽԱՅԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏԻ, ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՅՑԵՔԱՐՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի ա/ ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել.

1) Ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում և կաբինետներում պացիենտների հաշվառման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2) Ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում և կաբինետներում պացիենտների հաշվառման մատյանի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

3) Մեծահասակի ստոմատոլոգիական քարտի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

4) Երեխայի ստոմատոլոգիական քարտի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:

5) Ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում և կաբինետներում պացիենտներին տրամադրվող այցեքարտի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետով հաստատված ձևերը տպագրվում են A5 ֆորմատի տպագրական թղթի վրա` կազմը կոշտ, սպիտակ գույնի:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վ. Պողոսյանին` սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնել սույն հրամանի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով հաստատված ձևերի վարման և լրացման ուղեցույցները:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը ստանձնում եմ ինքս:

 

Նախարար՝

Հ. Քուշկյան

 

 

Հավելված N 1

ՀՀ առողջապահության նախարարի

2009 թվականի հոկտեմբերի 12-ի

N 18-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ԵՎ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում և կաբինետներում (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն) պացիենտների հաշվառման կարգը:

2. Սույն կարգի իմաստով պացիենտ է համարվում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական կազմակերպություն դիմող ֆիզիկական անձը:

3. Յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն վարում է թելակարված և բժշկական կազմակերպության կնիքով կնքված պացիենտների հաշվառման մատյան:

4. Բժշկական կազմակերպություն խորհրդատվության, հետազոտման կամ բուժման նպատակով մուտք գործող յուրաքանչյուր անձ հաշվառվում է բժշկական կազմակերպության պացիենտների հաշվառման մատյանում:

5. Բժշկական կազմակերպություն մուտք գործող յուրաքանչյուր պացիենտների համար լրացվում է ստոմատոլոգիական քարտ, որով պացիենտը մտնում է բուժող բժշկի մոտ:

6. Պացիենտի ստոմատոլոգիական քարտը ունի հերթական համար, որը բաղկացած է ամբողջ թվից և ընթացիկ տարվա տարեթվից:

7. Պացիենտի ստոմատոլոգիական քարտի բժշկական տվյալները լրացվում են բուժող բժշկի կամ վերջինիս հանձնարարությամբ՝ միջին բուժաշխատողի կողմից:

8. Պացիենտների հաշվառման մատյանում գրանցելուց և ստոմատոլոգիական քարտ լրացնելուց հետո, պացիենտին տրամադրվում է բժշկական կազմակերպության կնիքով կնքված այցեքարտ: Այցեքարտի վրա նշվում է համար, որը համընկնում է պացիենտի ստոմատոլոգիական քարտի համարի հետ: Այցեքարտում նշվում է պացիենտի հաջորդ այցելության տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը:

9. Պացիենտի` բժշկական կազմակերպություն յուրաքանչյուր այցելության ժամանակ այցի վերաբերյալ գրառում է կատարվում պացիենտների հաշվառման մատյանում, իսկ կատարված բժշկական միջամտությունների մասին նշվում է պացիենտի ստոմատոլոգիական քարտում:

10. Բժշկական կազմակերպությունում պացիենտների հաշվառման մատյանը, ստոմատոլոգիական քարտերը, ինչպես նաև պացիենտի անհատական տվյալների և հիվանդության ընթացքի վերաբերյալ տեղեկություններ պարունակող այլ փաստաթղթերը պահվում են մատենավարման բաժնում` առանձնացված փակ պահարաններում` ապահովելով բժշկական գաղտնիքի պահպանումը:

11. Սույն կարգի պահանջները խախտելու համար բժշկական կազմակերպությունները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

 

Հավելված N 2

ՀՀ առողջապահության նախարարի

2009 թվականի հոկտեմբերի 12-ի

N 18-Ն հրամանի

 

Ձև

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԲԻՆԵՏՆԵՐՈՒՄ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Հ/հ

Անուն, ազգանուն,
հայրանուն

Բնակության վայր,
Հեռախոսահամար
(քաղաքային և (կամ) բջջային)

Անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի համարը

Բուժող բժշկի անունը, ազգանունը

Տարին, ամիսը, ամսաթիվը

Պացիենտի ստոմատոլոգիական քարտի համարը

1

2

3

4

5

6

7

             

 

 

Հավելված N 3

ՀՀ առողջապահության նախարարի

2009 թվականի հոկտեմբերի 12-ի

N 18-Ն հրամանի

 

Ձև

---------------------------------------------------------------------

ստոմատոլոգիական պոլիկլինիկայի կամ կաբինետի անվանումը

 

«____» _______ 200 թ.

 

ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏ N ______

 

Ազգանուն, անուն, հայրանուն _____________________________________________

 

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _______________________ Սեռը` արական  իգական

 

Բնակության վայր______________________________Հեռախոս _____________

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ունեցե՞լ եք արդյոք ալերգիկ դրսևորումներ դեղերից, սննդամթերքից կամ այլնից        Այո   Ոչ  

_____________________________________________________________

(եթե այո, նշեք ինչից)

 

2. Հաճախակի՞ եք ունենում քթային արյունահոսություն, հեշտությա՞մբ են

առաջանում կապտուկներ, արդյո՞ք երկարատև է արյունահոսությունը

վերքերից կամ հեռացված ատամի ատամնաբնից

3. Ունե՞ք կամ երբևէ ունեցե՞լ եք ստորև նշված հիվանդություններից որևէ մեկը.

 

   Այո Ոչ    Այո Ոչ

Ռևմատիզմ

□□

Արյան թերճնշում

□□

Բորբոքային հոդաբորբ (արթրիտ)

□□

Վահանաձև գեղձի հիվանդություններ

□□

Սրտի արատ

□□

Նյարդային և հոգեկան խանգարումներ

□□

Սրտամկանի ինֆարկտ

□□

Ընկնավորություն (էպիլեպսիա)

□□

Սրտի վիրահատություն

□□

Շաքարային դիաբետ

□□

Ցավ կրծքավանդակի շրջանում (ստենոկարդիա)

□□

Վարակիչ հիվանդություններ

□□

Երիկամների հիվանդություններ

□□

Մաշկային հիվանդություններ

□□

Սակավարյունություն կամ արյան այլ հիվանդություններ

□□

Լյարդի հիվանդություններ

□□

Ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ

□□

Լյարդաբորբ (հեպատիտ)

□□

Շնչառական համակարգի հիվանդություններ

□□

Նորագոյացություններ

□□

Արյան գերճնշում (հիպերտենզիա)

□□

 

□□

 

4. Ունե՞ք կամ երբևէ ունեցե՞լ եք հիվանդություն, որը նշված չէ, եթե այո, նշեք այն    Այո  Ոչ
____________________________________________________    

 

5. Հղի՞ եք կամ կրծքով կերակրու՞մ եք Այո  Ոչ   Ժամկետները _______________

 

Ամսաթիվ _________ 200 թ. պացիենտի ստորագրությունը_________________

 

Այցի պատճառը (սուբյեկտիվ տվյալներ)

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

 

ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՎԻՃԱԿԸ

Բացակայող ատամ - Օ

Սեպաձև դեֆեկտ - Ñ

Ատամնափուտ - C

Պուլպիտ (կակղանաբորբ - P

Պերիոդոնտիտ

(Շուրջատամնաբորբ) - Pt

Արմատ - R

Իմպլանտ (ներտունկ) - I

Ատամնալիցք - F

Ատամնափառ - DP

Ատամնաքար - C

Արհեստական պսակ - Cr

Ատամների շարժունություն` I0, II0, III0

                               
                               

18

17

16

15

14

13

12

11

21

22

23

24

25

26

27

28

48

47

46

45

44

43

42

41

31

32

33

34

35

36

37

38

                               
                               

Պարօդոնտի (Հարատամնահյուսվածքի) և բերանի խոռոչի լորձաթաղանթի վիճակը ____________

________________________________________________________________

________________________________________________________________

 

Կծվածքի տեսակը. բնականոն   ախտաբանական Ռենտգեն հետազոտություն.
 

հեռադիր

_____________________________

 

միջադիր

_____________________________

 

խոր

_____________________________

 

բաց

_____________________________

 

խաչաձև

_____________________________

   

_____________________________

 

Բերանի խոռոչի հիգիենիկ վիճակը.

 

վատ   բավարար  լավ  Բժշկի ստորագրությունը _______________

 

Օբյեկտիվ տվյալներ

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________

(բուժվողի ստորագրությունը)

 

ԱՄՍԱԹԻՎ

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

ԲՈՒԺՈՒՄ
(ՆՇԱՆԱԿՈՒՄ)

ԲՈՒԺՈՂ ԲԺՇԿԻ ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ, ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

 

 

Հավելված N 4

ՀՀ առողջապահության նախարարի

2009 թվականի հոկտեմբերի 12-ի

N 18-Ն հրամանի

 

Ձև

 

---------------------------------------------------------------------------------

ստոմատոլոգիական պոլիկլինիկայի կամ կաբինետի անվանումը

 

«____» _______ 200 թ.

 

ԵՐԵԽԱՅԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏ N_____

 

Ազգանուն, անուն, հայրանուն ____________________________________________

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը __________ Սեռը` արական  իգական

 

Բնակության վայր________________________Հեռախոս ________

 

Ընդհանուր առողջական վիճակ (խրոնիկ հիվանդության առկայություն)___________________

_______________________________________________________________

 

_______________________________________________________________

 

Ընդունվող դեղեր ____________________________________________________

 

Ալերգիկ երևույթներ__________________________________________________

 

_______________________________________________________________

 

Այցի պատճառը (սուբյեկտիվ տվյալներ)__________________________________________

 

_______________________________________________________________

 

______________________________________________

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի անուն, ազգանուն, ստորագրություն

 

Բերանի խոռոչի զննում

Ատամների վիճակը

Պայմ. նշաններ` բացակայող-0,

կարիես-C, պուլպիտ-P, պերիոդ-Pt, պլոմբա-Õ,

Շարժողություն-I0, II0, III0  Շապիկ-Cr,

արմատ-R

                               
     

V

IV

III

II

I

I

II

III

IV

V

     
                               

8

7

6

5

4

3

2

1

1

2

3

4

5

6

7

8

                               
     

V

IV

III

II

I

I

II

III

IV

V

     
                               

 

ԿՊ (կարիես+պլոմբված կաթնատամ) _______________________________

ԿՊՀ(կարիես+պլոմբված+հեռացված________________________________

մշտական ատամներ)

 

Բերանի խոռոչի լորձաթաղանթի վիճակը _______________ _____________

______________________________________________________

 

Կծվածքի տեսակը. բնականոն   ախտաբանական Ռենտգեն հետազոտություն.
 

հեռադիր

_____________________________

 

միջադիր

_____________________________

 

խոր

_____________________________

 

բաց

_____________________________

 

խաչաձև

_____________________________

   

_____________________________

 

Բերանի խոռոչի հիգիենիկ վիճակը.

 

վատ   բավարար  լավ  Բժշկի ստորագրությունը _______________

 

Օբյեկտիվ տվյալներ

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

 

________________________________________

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի անուն, ազգանուն, ստորագրություն

 

ԱՄՍԱԹԻՎ

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

ԲՈՒԺՈՒՄ
(ՆՇԱՆԱԿՈՒՄ)

ԲՈՒԺՈՂ ԲԺՇԿԻ ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ, ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

 

 

Հավելված N 5

ՀՀ առողջապահության նախարարի

2009 թվականի հոկտեմբերի 12-ի

N 18-Ն հրամանի

 

Ձև

 

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԲԻՆԵՏՆԵՐՈՒՄ

ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՅՑԵՔԱՐՏ N _____

 

——————————————————————————————————————

ստոմատոլոգիական պոլիկլինիկայի կամ կաբինետի անվանումը

__________________________________ ___________

ստոմատոլոգիական պոլիկլինիկայի կամ կաբինետի գտնվելու վայրը       հեռախոսահամարը

_____________________________________________________

բժշկի անունը, ազգանունը, աշխատանքային ժամերը

 

Այցելության տարի, ամիս, ամսաթիվ և ժամ

Այցելության նպատակը

   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.09.2010, N 18-Ն 11.11.2010, N 18-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան